Դեմքի ձևն ու բնավորությունը

Դեմքի ձևն ու բնավորությունը

07.02.2019 в 12:00 | Նախանշաններ

Երկար դեմք. Դեմքի լայնությունը համարյա հավասար է կզակի լայնությանը: Սա այսպես կոչված արիստոկրատ տիպն է: Երկարավուն դեմքը վկայում է ինտելեկտի, զգայունության, հավասարակշռված բնավորության մասին: Հաճախ այսպիսի դեմք ունեցող մարդը հաշվենկատ ու կշռադատող է, աչքի է ընկնում կազմակերպչական տաղանդով ու նպատակասլացությամբ:

Եռանկյունաձև դեմք. Բնորոշ է բարձր, լայն ճակատը, արտահայտված այտոսկրերը, փոքր քիթը, խոր տեղադրված ու փոքր աչքերը, մի փոքր առաջ եկած կզակը: Նման դեմքի վրա այտոսկրերից կզակն ընկած հատվածում միսը քիչ է: Դեմքի նման ձև ունեցող մարդն առանձնանում է բարձր զգայունակությամբ, այն նաև օժտվածության նշան է: Բացի այդ, նման մարդկանց բնորոշ են նաև խորամանկությունն ու չհարմարվողականությունը:

«Տրապեցիայի» ձև ունեցող դեմք. այն ինչ-որ չափով նման է եռանկյունաձև դեմքին, բնորոշվում է լայն ճակատով ու մի փոքր նեղ, բայց ոչ սուր կզակով: Համարվում է, որ նման դեմքով մարդիկ խելացի են, զգայուն, արտիստիկ և այս ամենի հետ միասին պայքարի ոգի ունեն: Այսպիսի դեմք ունեցող կանայք առանձնանում են լավատեսությամբ: Նրանք ձգտում են երջանիկ կյանքի՝ շրջապատի համար ևս ուրախ մթնոլորտ ստեղծելով:

Քառակուսաձև դեմք. Այսպիսի դեմքը բնորոշ է խիստ, տղամարդկային, երբեմն նույնիսկ անսիրտ մարդուն: Համարվում է, որ այս մարդիկ համառ են, կոպիտ, նրանց բնավորության բնորոշ հատկությունը վճռականությունն է: Շփման մեջ նրանք անկեղծ են, ուղղամիտ, հաջողության հասնելու անսպառ ձգտում ունեն: Նրանք լավ կատարողներ են, չնայած  իրենք հաճախ ղեկավարման են ձգտում: Նման դեմք  ունեցող կանայք դոմինանտ լինելու ձգտում ունեն:

Կլոր դեմք. Այն ասոցացվում է բարեսրտության, մեղմության, խաղաղասիրության հետ: Հաճախ կլոր դեմք ունեցող մարդիկ նաև համեղ ուտելիքների սիրահարներ են, սիրում են հարմարավետությունը, լավ ընկերախումբն ու փառքի չեն ձգտում: Եթե կլոր դեմքով մարդիկ նաև բարձր այտոսկրեր ու արտահայտիչ աչքեր ունեն, ապա նրանք նպատակասլաց են, կարող են հիանալի ղեկավարներ լինել:



Moder-003 314 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 61


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme