Այտերի և ականջների խալերի նշանակությունը

Այտերի և ականջների խալերի նշանակությունը

11.02.2019 в 12:00 | Նախանշաններ

Խալերը ամենից սովորական, սակայն միևնույն ժամանակ անսխալ նշաններ են, որոնք օգնում են կանխորոշելու մարդու ապագան:



  • Աջ այտին խալը երջանիկ սեր ու հաջող ամուսնություն է կանխորոշում: Բացի այդ, նման խալ ունեցող մարդուն շատ արկածներ (հաճախ՝ կապված հակառակ սեռի հետ) ու անսպասելի իրադարձություններ են սպասում:
  • Ձախ այտին խալը հաջողության ճանապարհին դժվարություններ է կանխորոշում, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է համբերատար լինել և ուշադիր վերաբերվել շրջապատող մարդկանց: Այս մարդը կյանքում շատ բանի կարող է հասնել:
  • Ձախ ականջին կամ նրա կողքին խալը անհոգ, ուրախ ու հաջողակ կյանք է խոստանում: Բացի դրանից, նման խալը ցույց է տալիս, որ մարդը լավ առողջություն ունի ու երկար կյանք կունենա, եթե դժբախտ պատահար չլինի:
  • Աջ ականջին կամ նրա մոտ խալը ցույց է տալիս հաջողություններ սիրային գործերում ու մի շարք հետաքրքիր, անսովոր արկածներ: Այսպիսի մարդուն, սակայն, ինչ-որ հիվանդություն է սպառնում:
  • Վերին շրթունքից ձախ տեղադրված խալը հաջողություններ է կանխորոշում, առաջին հերթին՝ նյութական բարեկեցության ու կարիերայի հետ կապված: Այսպիսի խալ ունեցող մարդիկ առանց լուրջ դժվարության կարող են լուծել զանազան խնդիրներ: Բացի այդ, նրանց անսպասելի ու անսովոր հաղթանակներ և արկածներ են սպասում: Եթե հոգ տանեն առողջության մասին, կարող են երկար ապրել:
  • Վերին շրթունքից աջ տեղադրված խալը առանց լուրջ խնդիրների հանգիստ կյանք է խոստանում: Սակայն նման խալ ունեցող մարդը չպետք է մեծ հույսեր կապի հակառակ սեռի մոտ հաջողությունների հետ: Շատ դեպքերում նրանց կողմից ցուցաբերվող ուշադրությունը կարող է պայմանավորված լինել թաքուն նպատակներով:
  • Վերին շթունքից վեր ու մեջտեղում տեղադրված խալը հաջողություններ է խոստանում միայն այն դեպքում, եթե մարդը համառ ու համբերատար լինի: Հաճախ այս մարդիկ նախանձելի առողջություն ունեն ու երկարակյաց են:
  • Ստորին շրթունքից ձախ ընկած խալը խոսում է այն մասին, որ մարդը կարող է հաջողությունների հասնել, իսկ նրա ապագան կախված կլինի սեփական համառությունից ու վճռականությունից: Հաջողությունը նրան կժպտա միայն կյանքի երկրորդ կեսին:
  • Ստորին շրթունքից աջ ընկած խալը երկար ու երջանիկ կյանք է կանխատեսում: Բացի այդ, այս մարդու կյանքը հետաքրքիր կլինի միայն այն դեպքում, եթե նա ճամփորդությունների հետ կապված մասնագիտություն ընտրի: Այս դեպքում նրան զարմանալի արկածներ են սպասում:
  • Կզակի ձախ կողմում խալը խնդիրներ ու անհաջողություն է կանխորոշում, ինչն էլ կխանգարի նրան երջանկություն գտնել, առաջին հերթին՝ ընտանիքում: Սակայն ի վերջո այս մարդը բավարարված կլինի իր ճակատագրով:
  • Կզակի աջ կողմում խալը ծանր ապրումներ ու վատ առողջություն է կանխորոշում: Չնայած դրան՝ այս խալը հարստանալու, կարիերա անելու նշան է: Սակայն հաջողությունների հասնել կարելի է միայն պայքարելու ու ինքնազոհաբերության գնով:
  • Կզակի կենտրոնի խալը կյանքից ծանր հարված է կանատեսում, որը կապված կլինի մտերիմ մարդու, ընկերոջ դավաճանության հետ: Փոխըմբռնման շատ ուշ կհասնեք:




Moder-003 230 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 61


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme