Աստղակերպի ամենաուժեղ նշանները

Աստղակերպի ամենաուժեղ նշանները

11.05.2019 в 15:00 | Աստղակերպ

Հասարակության մեջ այդքան բարձր գնահատվող ուժեղների եռյակում են Խոյը, Առյուծն ու Այծեղջյուրը
Խոյերը, ինչպես հայտնի է, հասնում են իրենց ուզածին նույնիսկ մարդկանց գլուխների վրայով անցնելու գնով: Այստեղ քննադատություն չկա, պարզապես պետք է նշել, որ Խոյը իր նպատակին հասնելու համար շատ հանգիստ կարող է ուղեղից ջնջել կարեկցության զգացումը: Իրականում դա այնքան էլ վատ հատկանիշ չէ, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերերը, իսկ երջանիկ լինելու համար գոնե մի փոքր բնավորության ամրություն է պետք:



Առյուծն իր հերթին առաջատար է ամենում, ինչ ստանձնում է: Իսկ ամեն հարցում առաջատար լինելը, համաձայնեք շատ բարդ է ու միայն ուժեղ մարդկանց հնարավորությունների սահմաններում է: Ճանապարհին խոչընդոտները Առյուծներին կարող են վախեցնել միայն դրանք կանխատեսելիս, իսկ ահա արդեն այդ արգելքներին բախվելիս, նրանք հավաքում են իրենց ու անցնում են ճակատագրի փորձությունների միջով:

Այծեղջյուրները ուժեղ են նրանով, որ իրենց առաջ միշտ կոնկրետ նպատակներ են դնում: Նրանք երազանքների գիրկը չեն ընկնում, երևակայությունը չեն բանեցնում ու «ուզում եմ»-ներով չեն սահմանափակվում: Նրանք գործում են: Սկզբում նպատակ են դնում, այն կետ առ կետ մշակում են ու վստահ շարժվում են առաջ: Պետք է նշել, որ մեծ մասամբ նրանք հիանալի արդյունքների են հասնում:
 


Moder-003 546 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 17
Հյուրեր/Гостей: 17
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով