ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Վտանգավոր կամուրջներ. Հուսաինի, Պակիստան
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1635 | 22:00 Ավելացրեց: Moder-003

էքստրեմալ ժամանցի սիրահարների համար ուշագրավ վայր է Պակիստանում գտնվող Հուսաինի կամուրջը։ Այն կառուցվել է Գունցի գետն անցնելու համար: Ներկայումս գործող կամուրջը արդեն երկրորդն է. Բանն այն է, որ տվյալ տեղանքի համար բնորոշ է քամոտ եղանակը, ուստի բարակ ճոպաններից ու տախտակներից կառուցված առաջին կամուրջը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Նոր կառուցված կամրջի կողքին կարող եք տեսնել նաև ավերված կամրջի պահպանված տարրերը:

Երկրորդ կամրջի կառուցվածքն էլ հուսալիությամբ չի առանձնանում, այն կառուցվել է ամենապարզ նյութերից՝ ճոպաններից և տախտակներից։ Հուսաինի կամուրջը շատ հին է, նրա կառուցման ճշգրիտ ամսաթիվը չեն հիշում նույնիսկ տեղացիները: Տարիների ընթացքում շատ տախտակներ են վնասվել, իսկ մնացած տախտակների միջև առաջացած բացերը շատ խորհրդավոր են  և բավականին տպավորիչ: Կամրջի հսկայական անցքերը և սառցե քամին, որը բառացիորեն ոչ մի րոպե չի դադարում հարված հասցնել, Գունցայի գետի վրայով անցումը դարձնում են աներևակայելի վտանգավոր: Հուսաինի կամուրջը գտնվում է համանուն գյուղի մոտակայքում, տեղի բնակիչների հիշողություններով, դրանով անցնելու ժամանակ զոհվել է առնվազն 10 մարդ: Այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր կամուրջը, մշտական սառը քամին, որը փչում է Կարակորումի լեռներից, այն դարձնում է ավելի վտանգավոր:

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1635 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Վտանգավոր կամուրջներ | Վարկանիշ: 0.0/0