Թեստ Դալայ Լամայից
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 141 | 12:00 | |
Ձեր թաքնված ցանկությունների և դրդապատճառների որոշումը Դալայ Լամայի թեստով: Տրամադրեք 1 րոպե և ավելի շատ բան իմացեք Ձեր մասին: Վերցրեք թուղթ և գրիչ և գրեք պատասխանները: Դա Ձեզ վերջում պետք կգա: Պատասխանները պետք է լինեն ազնիվ: Դա կօգնի շատ բան իմանալ այն մասին, թե Դուք իրականում ինչպիսին եք: 1. Դասավորեք այս կենդանիներին` դրանց նկատմամբ Ձեր վերաբերմունքին համապատասխան (որն է ավելի շատ դուր գալիս): ա. կով բ. վագր գ. ոչխար դ. ձի ե. խոզ 2. Մեկական որոշիչ գրեք (մեկ ածական՝ ամեն մեկին): ա. շուն բ. կատու գ. առնետ դ. սուրճ ե. ծով 3. Մտածեք ինչ-որ մեկի մասին (ով գիտի Ձեզ և ով կարևոր է Ձեզ համար) և համապատասխանեցրեք նրան որոշակի գույնի հետ (մի կրկնեք պատասխանը 2 անգամ, նշեք միայն 1 մարդ` յուրաքանչյուր գույնի համար): ա. դեղին բ. նարնջագույն գ. կարմիր դ. սպիտակ ե. կանաչ Պատասխաններ: 1. Ահա ինչպիսին եք Դուք կյանքում: Սրանք Ձեր գերակայություններն են: … կով – կարիերա …վագր – պատիվ, արժանապատվություն …ոչխար – սեր …ձի – ընտանիք …խոզ – փող 2. Ձեր կենդանիները նկարագրությունն են` … շուն – ինքներդ Ձեր … կատու – զուգընկերոջ … առնետ – թշնամու … սուրճ – Ձեր հետաքրքրությունը սեքսի նկատմամբ … ծով – Ձեր կյանքի 3. Ձեր գույները մարդիկ են, ովքեր կան Ձեր կյանքում: … դեղին – նա, ով Ձեզ երբեք չի մոռանա … նարնջագույն – նա, ում Դուք համարում եք ամենալավ ընկերը … կարմիր – նա, ում Դուք իսկապես սիրում եք … սպիտակ – Ձեր հոգևոր երկվորյակը … կանաչ – նա, ում Դուք կհիշեք մինչև Ձեր կյանքի վերջին օրերը |
|