ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Վտանգավոր կամուրջներ. Տրիֆտ, Շվեյցարիա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2626 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Ձեզ ենք ներկայացնում նոր շարք, որտեղ պարբերաբար կհրապարակենք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող վտանգավոր կամուրջները:

Այսօր կներկայացնենք Շվեյցարիայում գտնվող ամենավտանգավոր կամուրջներից Տրիֆտը: Կամուրջը կառուցվել է 2004 թվականին խոշոր էներգակիր ընկերության կողմից, որը աշխատանքներ էր տանում Տրիֆտի սառցադաշտում: Կամուրջի կառուցումից հինգ տարի հետո այն վերազինվել է նոր կայունացնող պաղպատե պարաններով:

Ի սկզբանե կամրջի հիմնական խնդիրներից մեկը նրա հսկայական շարժունակությունն էր, այն ուժեղ ճոճվում էր քամուց, ինչը կամրջով անցնելը դարձնում է մահացու վտանգավոր իրադարձություն: Չնայած լրացուցիչ ամրություններին՝ կամրջի վտանգավոր հատկությունը մինչ այժմ պահպանվել է:

Անցնելով համանուն լճի վրայով՝ Տրիֆտը դեռ պահպանում է Եվրոպայի ամենավտանգավոր և ամենաբարձր կախովի կամրջի կարգավիճակը: Դրա լայնությունը մեկ մետրից ավելին չէ, իսկ երկարությունը՝ մոտ 170 մետր: Կամրջի կառուցման վրա բավականին տպավորիչ գումար է ծախսվել՝ ավելի քան 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ: Ներկայումս այն գրավիչ է զբոսաշրջիկների համար. Զբոսանքի համար կամուրջը հասանելի է միայն հանգիստ եղանակին: Տրիֆտն առաջարկում է հիասքանչ տեսարան դեպի լիճ, և լավ տեսանելիության պայմաններում տեսանելի է մոտակա Իտալիայի մի մասը:

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2626 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: կամուրջ, Շվեյցարիա, հետաքրքիր, Վտանգավոր կամուրջներ | Վարկանիշ: 5.0/14