100 կանոն, որ արմատապես կփոխեն ձեր կյանքը
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 106 | 15:00 | |
1. Սկսիր օրդ՝ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունես: 2. Շուտ արթնացիր: 3. Շատ ջուր խմիր: 4. Լավ ինքնազգացողության համար ցնցուղ ընդունիր տարբեր աստիճանների ջրով: 5. Նախագծիր օրդ: 6. Ունեցիր նպատակներ, բայց մի կառչիր դրանցից: 7. Ներիր թե թշնամիներիդ, և թե ընկերներիդ: Ներիր ուրիշների կատարյալ չլինելը: 8. Օրվա մեջ նվազագույնը 15 րոպե անցկացրու մաքուր օդում: 9. Հեղուկներ մի օգտագործիր ուտելուց հետո: 10. Խուսափիր բացասական աուրա ունեցող շրջապատից: 11. Անգամ, եթե ամեն ինչ փլուզվել է, սովորիր դրանից, այսինքն՝ սովորիր, թե ինչպիսին չպիտի լինել: 12. Հավատարիմ եղիր քո երազանքին: 13. Քեզ արժանի մարդկանցով շրջապատիր: 14. Ամեն օր զբաղվիր սպորտով: 15. ճգնաժամային իրավիճակներում իրագործիր նպատակի թեկուզ չնչին մասը: 16. Սովորիր պրոֆեսիոնալ ուսուցչից, ով կապահովի քո մասնագիտական աճը: 17. Աշխատիր ու վայելիր աշխատանքդ: 18. Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս, բայց մոտեցնում է քեզ նպատակիդ, շարունակիր զբաղվել դրանով. Դա կօգնի քեզ աճել: 19. Եթե աշխատանքը քեզ դուր չի գալիս ու չի մոտեցնում քեզ դեպի քո նպատակը, թող այն: 20. Հավատա ինքդ քեզ: 21. Օրվա ընթացքում հաճախ խորը շունչ քաշիր: 22. Աղոթիր կամ մեդիտացիա արա ամեն օր: Մաքրիր հոգիդ: 23. Պարբերաբար թարմացրու սիրելի երգերիդ ցանկը: Լսիր դրանք, երբ էներգիայի կարիք ունես: 24. Կյանքի ցանկացած ոլորտում գտիր լավագույն ուսուցիչներին և սովորիր նրանցից: 25. Եկամտիդ 10 տոկոսը տրամադրիր բարեգործությանը: 26. Մի խաբվիր գովաբանություններին: 27. Եղիր էմոցիոնալ և զուսպ՝ դրվատանքի դեպքում, իսկ քննադատության ժամանակ եղիր քաղաքավարի: 28. Հիշիր, որ որքան էլ լավ գործ արած լինես դու, միշտ ինչ-որ մեկը դժգոհ է լինելու: Սա անխուսափելի է: 29. Հաջողության դեպքում շնորհակալ եղիր, հաղթանակի համար, իսկ պարտության դեպքում շնորհակալ եղիր փորձի համար: 30. Երբեմն եղիր երեխայի նման, ինքդ քեզ թույլ տուր երեխայություններ: 31. Հիշիր, որ առաջինը պետք է անել ամենակարևոր գործը: 32. Որքան հնարավոր է շատ գործածիր «Երկուսը՝ մեկում» կանոնը: 33. Որպեսզի աշխատանքը քեզ երջանկացնի, մտածիր միայն հաջող գործելու, այլ ոչ՝ ֆինանսների մասին: 34. Ձգտիր աճել, մի վախեցիր փորձություններից: 35. Հիշիր. որպեսզի հասնես պրոֆեսիոնալ մակարդակի, պետք է աշխատես մեկ օրում առնվազն 10 ժամ: 36. Պարբերաբար կրկնվող փոքրիկ առաջընթացները հիմքն են մեծ հաղթանակի: 37. Մարդկանց հանդիպելիս և ողջունելիս առաջինը ժպտա: 38. Միակ արժանի ստանդարտն ամենալավը լինելն է: 39. Քաղաքավարի հրաժեշտ տուր այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հասկանալ քո պոտենցիալը: 40. Քո բարեկամներին սիրիր և ընդունիր այնպես, ինչպիսին կան: Ամենայն հավանականությամբ, նրանք այլևս չեն փոխվի: 41. Աշխատիր չդավաճանել ոչ ոքի: Դավաճանության փորձերը հանգեցնում են դժբախտության: 42. Ոգեշնչումը հիմնվում է կյանքի ճիշտ կանոնակարգվածության վրա: 43. Որքան վատն ու անորակ է սնունդը, այնքան քիչ է դեպի աշխատանքը տածած կիրքը: 44. Մարդկանց համար վերելակի նշանակություն ունեցիր: Բարձրացրու նրանց: 45. Քննադատությանը վերաբերվիր հանգիստ: 46. Այն, ինչ քո անցյալում է, և այն, ինչ քեզ սպասվում է, քո ներկայի հայելային արտացոլանքն է: 47. Եթե քննադատն ունի որակավորում և խոսում է ի խորոց սրտի, դարձրու նրան քո ընկերը: 48. Մոտիվացիան քո ներսում է: Եթե այն չկա, ուրեմն կամ դու ունես էներգիայի պակաս, կամ էլ սխալ աշխատանք ես կատարում: 49. Վատ տրամադրություն ունենալու դեպքում մի կայացրու կյանքի համար կարևոր որոշումներ: 50. Հետևիր փոստիդ, սոց. կայքերին օրվա ընթացքում առնվազն 2 անգամ: 51. Բառերը կարող են օգնել կամ փլուզել ամեն բան: Ընտրիր բառերը զգույշ և սիրով: 52. Մարդուն սիրելն ինքնաճանաչման լավագույն մեթոդներից է: 53. Վայելիր մենակությունը: 54. Երբեք ուշ չէ նոր գործ սկսելու, նոր հոբբի ձեռք բերելու կամ էլ նոր որակավորում ստանալու համար: 55. Մարդուն իր հնարավորությունները ցույց տալու կարողությունը լավագույնն է բոլոր կարողություններից: 56. Պահիր հաջողության օրագիր ու առանձնացրու հատկապես այն բաժինները, որոնց վրա առավել շատ ես աշխատում: 57. Խուսափիր բամբասանքից: 58. Կատարիր պայմանավորվածությունները: 59. Հետևիր նորություններին, քաղաքականությանը, տնտեսագիտական հարցերին. բազմակողմանի զարգացիր: 60. Կյանքի իմաստը Տիեզերքի կանոնները հասկանալն ու օգտագործելն է: 61. Համատեղիր խելքն ու ակտիվությունը: 62. Վերլուծիր կյանքիդ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունը: 63. Դադարիր անել այն ամենը, ինչը թույլ չի տալիս բացահայտել քո պոտենցիալը: 64. Որքան հնարավոր է՝ կեր հում բանջարեղեն և օգտակար ճարպ: 65. Որքան լավ է ֆիզիկական վիճակդ, այնքան էներգիա կա քո մեջ, ու այնքան օգուտ դու կարող ես տալ աշխարհին: 66. Քո տունն այնտեղ է, որտեղ ապրում ես: 67. Քանդիր սովորությունների կապերը, եղիր ազատ ու տուր ազատություն այն մարդկանց, ում սիրում ես: 68. Շաբաթվա մեջ մեկ անգամ թույլ տուր ինքդ քեզ ոչինչ չանել: Այդ օրերը կլինեն շաբաթվա ամենախաղաղ օրերը: 69. Կատարիր ստեղծագործական աշխատանք հաջողության գագաթնակետին: 70. Զբաղվիր արվեստով, մի շեղվիր շտապ, բայց անկարևոր բաների համար: 71. Հիշիր նյութականի և հոգևորի հավասարակշռության մասին: Մի տարվիր դրանցից մեկով՝ մոռանալով մյուսի մասին: 72. Ուսումնասիրիր հանճարների կյանքը: 73. Շրջապատիր քեզ ամենատաղանդավոր և ուրախ մարդկանցով, ում կկարողանաս գտնել: 74. Երբեք մարդուց ոչինչ մի վերցրու, եթե չես կարող նրան տալ այն, ինչ նա ուզում է քեզնից: 75. Եթե քեզ դավաճանել են, մեղավորը դու ես: 76. Որքան հրաշալի է հաղթանակը, այնքան ցավոտ է դրանից հետո դառնում անկումը: Պատրաստ եղիր: 77. Անկումներն անխուսափելի են, դրանք քո ամենամեծ ուսուցիչն են: Սիրիր նրանց: 78. Որքան ուժեղ է անկումը, այնքան շատ պետք է աշխատել հաղթելու համար: 79. Քո հոգուն հարազատ մարդկանց հետ եղիր բաց, և փակիր ներքին էներգիադ այն մարդկանց առաջ, ովքեր չեն կարողանում գնահատել ներքին հարստություններդ: 80. Բոլոր պայմանավորվածությունները գրի առ: 81. Առատաձեռն մարդկանց հետ եղիր առատաձեռն, գծուծների հետ՝ գծուծ: Միայն այսպես կպահպանվի փոխադարձ էներգիայի հավասարակշռության կանոնը: 82. Մարդկանց շատ բան տալու համար պետք է շատ բան վերցնել կյանքից: 83. Հիշիր, որ հաճախ կյանքում սև գծերը դառնում են անցումային: 84. Շնորհակալ եղիր ցանկացած հարաբերությունում: 85. Թույլ տուր ներքին հարստություններիդ բազմանալ: 86. Ուշադրություն մի դարձրու այն մարդկանց, ովքեր քո անցյալում են, քանի որ կա պատճառ, որ նրանք տեղ չունեն քո ապագայում: 87. Լավագույն դասընթացները հարաբերություններ ձևավորող հարաբերություններն են: 88. Պատը նույն աստիճանն է, պարզապես այս դեպքում պետք է ոչ թե բարձրանալ, այլ աճել: 89. Կյանքի վերջում դու ավելի շատ զղջալու ես այն ամենի համար, ինչ չես արել, քան այն ամենի համար, ինչ արել ես: 90. Երբեմն մեկ քայլ առաջը հետույքին հարվածի արդյունք է: 91. Որքան շատ ես օգնում մարդկանց, այնքան ավելի երջանիկ ես լինում; 92. Պարբերաբար մաքրություն արա կյանքումդ և ազատվիր հնություններից: 93. Միշտ ասա մարդկանց քո սպասումների մասին, և հարցրու՝ ինչ են սպասում նրանք քեզնից: Աշխարհում վեճերի 99 տոկոսն այն պատճառով է լինում, որ սպասումները չեն համընկնում: 94. Կյանքը կարծես հեծանվային ընթացք լինի՝ եթե քեզ համար դժվար է, ուրեմն դու կգնաս դեպի բարձունք: 95. Պարբերաբար գնա պլանավորված ռիսկի: Դա ամրապնդում է քո բնավորությունը: 96. Ամեն ամիս գնիր նոր զգեստ, գլխարկ կամ էլ տեխնիկա: Մի զրկիր քեզ նյութական ուրախություններից, չէ՞ որ դու կին ես: 97. Հիշիր հայտնի կանանց ունիկալությունը ու նրանց փորձի հիման վրա ստեղծիր քո ինդիվիդուալությունը: 98. Կնոջ գլխավոր առաքելությունը սիրել սովորելն է, սովորել ստեղծել հարմարավետություն ու տաք միջավայր այնտեղ, որտեղ նա գտնվում է: 99. Սիրիր բոլորին, ընկերություն արա մի քանիսի հետ, պատկանիր մեկին: 100. Երջանկությունը կյանքի բոլոր ոլորտներում քո մաքսիմալ բացահայտումն է: |
|