ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տեսողական գաղտնիքներ
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2453 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Մարդկային աչքն իրականում ավելի բարդ և զարմանալի է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Աչքը յուրօրինակ օրգան է, որի մասին դեռ ամեն ինչ հայտնի չէ: Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է տեսողական վերլուծիչի օգնությամբ, հետևաբար յուրաքանչյուր ինֆորմացիա աչքի մասին ներկայացնում է մեծ հետաքրքրություն։

• Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում,

• Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ հատվածն է, որտեղ արյուն չի հասնում: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից,

• Աչքը, կարելի է ասել, բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Հաշվարկված է, որ մեր տեսողությունը ժամում 36 հազար բիթ է մշակում: Անդադար ընկալում, մշակում և փոխանցում ուղեղին,

• Մեր աչքի ցանցաթաղանթն ընկալում է ինֆորմացիան շրջված տեսքով, որից հետո դեպի ուղեղ ուղարկում շրջակա աշխարհի պատկերը հակառակ տեսքով,

• Աչքերը կառավարող մկանները օրգանիզմի ամենաակտիվ մկաններն են,

• Արցունքները, կախված նրանից, թե ինչի արդյունքում են առաջացել (ուրախություն, տխրություն կամ արտաքին ազդակներ), տարբերվում են բաղադրությամբ:

• Ցանցաթաղանթն ունի և՛ կարմիր, և՛ կապույտ, և՛ կանաչ ընկալիչներ, սակայն կարմիր գույնը տարբերել անհնար է: Կրկին ուղեղը գործն իր ձեռքն է վերցնում և ստացված դեղնականաչավուն և կապտականաչավուն երանգը փոխակերպում կարմիր գույնի,

• Կյանքի առաջին մեկ տարում աչքերի գույնը կարող է փոխվել,

• Կանաչ գույնը հազվադեպ հանդիպող գույն է,

• Սկզբնապես մարդկանց աչքերի գույնը դարչնագույն է եղել, կապույտ աչքերը հայտնվել են 6000 տարի առաջ մուտացիայի արդյունքում,

• Մարդը չի կարող փռշտալ՝ բաց աչքերով,

• Մարդու և շնաձկան եղջերաթաղանթները այնքան նման են, որ հավասարապես օգտագործվում են փոխպատվաստման համար,

• Աչքն ունի 107 միլիոն բջիջ, որոնցից յուրաքանչյուրը զգայուն է լույսի նկատմամբ,

• 12 տղամարդկանցից մեկը չի տարբերում գույները,

• Աչքն ավելի արագ է, քան ամենալավ տեսախցիկները,

• Աչքերն օգտագործում են ուղեղի ունակությունների մոտ 65%-ը՝ շատ ավելին, քան մնացած օրգանները,

• Մարդիկ տեսնում են ուղեղով, այլ ոչ թե՝ աչքերով,

• Տիեզերագնացները չեն կարող արտասվել տիեզերքում` ձգողության ուժի բացակայության պատճառով: Արցունքները վերածվում են փոքր գնդիկների ու մրմռացնում աչքերը:

Նայեք ցուցակին և ասեք յուրաքանչյուր բառի ԳՈՒՅՆ-ը,կարևորը ոչ թե բառի,այլ գույնի ասելն է...

դեղին, կապույտ, նարնջագույն, սև, կարմիր, կանաչ, մանուշակագույն, դեղին, կարմիր, նարնջագույն, կանաչ, սև, կապույտ, կարմիր, մանուշակագույն, կանաչ, կապույտ, նարնջագույն...

Ձեր ուղեղի աջ կիսագունդը փորձում է ասել բառը այն ժամանակ,երբ ձախը փորձում է կարդալ այն...(4 տարեկան երեխայի մոտ դա ստացվում է)...

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2453 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/5