Աշխարհի ամենաերջանիկ երկրները
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1291 | 20:00 | |
Ֆինլանդիան արդեն չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում Է աշխարհի ամենաերջանկ երկիրը: Այդ գնահատումը բովանդակում Է ՄԱԿ-ի պատվերով պատրաստված՝ 2021 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը հրապարակվել Է մարտի 19-ին: Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալ մեծ տարբերությամբ առաջ Է անցել մյուս պետություններից: Ամենաերջանիկների հնգյակ են մտել Իսլանդիան, Դանիան, Շվեյցարինան և Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաև Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան: Ռուսաստանն այդ վարկանիշում տեղափոխվել Է 60-րդ տեղն անցյալ տարվա 73-րդ տեղից: Հետազոտությունն ընդգրկել Է 149 պետություն: Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում Է 2012 թվականից: Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատությունների պահպանումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև հասարակական կարծիքի հարցումների արդյունքները: Ֆինլանդիայի բնակիչների համար երջանկության գործոնների թվում հաճախ նշվում են բնությանը մոտ լինելը, բնակության անվտանգ միջավայրը, անհրաժեշտ ծառայությունների մատչելիությունը: |
|