ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչու են կանանց և տղամարդկանց վերնաշապիկների կոճակները տարբեր կողմերում
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 3229 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Յուրաքանչյուրս էլ նկատել ենք, որ կոճակները տղամարդկանց վերնաշապիկների վրա կարված են աջ կողմում, իսկ կանացի վերնաշապիկների վրա՝ ձախ: Տարբեր կողմերում կարված կոճակներն արդյոք որևէ իմաստ ունի, թե պարզապես դիզայներական հնարք է:

Այս թեմայի շուրջ կա մի քանի տեսություն: Ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ կանացի և տղամարդկանց վերնաշապիկների տարբերությունը ի հայտ է եկել, դեռ 13-րդ դարում, երբ ստեղծվել են կոճակները։

Այն ժամանակ միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ նման նորաոճ իր կրել: Ի դեպ, նրանք բոլորն աղախիններ ունեին, աղջիկներ, ովքեր ամեն օր օգնում էին հագնել իրենց հանդերձները: Հենց այդ պատճառով էլ կանանց վերնաշապիկների վրա կոճակները կարվում էին ձախից, որպեսզի աղախիններին հարմար լիներ կոճակները կոճկելը:

Վերոնշյալ տարբերակից բացի կան նաև ոչ այնքան արժանահավատ տարբերակներ, որոնցից մեկը կապվում է Նապոլեոն Բոնապարտի ժամանակների հետ, երբ բոլորն ուզում էին ընդօրինակել մեծ հրամանատարին՝ զինվորական համազգեստի մեջ աջ ձեռքը պահելու ձևով, ինչը հնարավոր է դառնում միայն այն դեպքում, եթե կան աջ կողմում գտնվող կոճակներ:

Մյուս տեսությունը նույնպես կապված է զինվորականների հետ, մասնավորապես. եթե կոճակները գտնվում են աջ կողմում, ավելի հարմար է զենքը ծոցից հանել կամ արձակել զինվորական բաճկոնը ձախ ձեռքով, պահելով ատրճանակը աջ ձեռքում:

Եվս մեկ տարբերակ էլ կոճակները կարված են ձախ կողմում կրծքով կերակրող կանանց համար, քանի որ կերակրելիս ավելի հարմար է աջ ձեռքով արձակել հագուստը:

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 3229 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/4