Տարվա և ամսվա համադրությունը. ԽԵՑԳԵՏԻՆ (Մաս 1-ին)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2566 | 12:00 | |
ԽԵՑԳԵՏԻՆ-ԱՌՆԵՏ Զգայուն Խեցգետին-Առնետները սիրում են տրվել երազանքներին: Աշխատում են խուսափել աղմկոտ հավաքներից, նախընտրում են շփումների նեղ շրջանակը: Չնայած՝ նրանց այդ յուրահատկության մասին գիտեն միայն մտերիմ ընկերները, իսկ կողքից նրանք ընկերական մարդկանց տպավորություն են թողնում: Հիանալի պատմողներ են, հումորի հրաշալի զգացում ունեն, արագ են գրավում շրջապատողների ուշադրությունը: Սուր խելք ունեն, դիտողունակ են, հրաշալի նկատում են մանրուքները, շատ լավ գլուխ են հանում մարդկանցից: Ուժեղ զարգացած ինտուիցիան նրանց օգնում է ճիշտ ընտրություն անել: Այնպես որ՝ Առնետ-Խեցգետինների համար կարելի է չանհանգստանալ. նրանց երջանիկ ճակատագիր է սպասվում: Շատ լավ հարմարվում են նրան, ինչ ունեն, անիրագործելի պլաններ չեն կառուցում: Չնայած իրենց երազկոտությանը՝ նրանք սթափ դատող մարդիկ են, ամուր կանգնած են հողին: Բնութագիրը Խեցգետին-Առնետը հավասարակշռված մարդ է, ամբողջությամբ կենտրոնացած է իր մտորումների վրա: Մի քիչ փակ է, չնայած՝ հեշտությամբ է հարմարվում նոր պայմաններին ու շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ: Նախընտրում է հանգիստ տնային մթնոլորտը, երբ կարելի է հանգստանալ օրվա խառնաշփոթից: Շատախոսությամբ աչքի չի ընկնում, զզվանք է տածում բամբասկոտների հանդեպ: Նրան կարելի է ցանկացած գաղտնիք վստահել. նա պատասխանատու ու ազնիվ մարդ է, ունակ չէ ստի ու դավաճանության: Խեցգետնի խոցելիությունն ու Առնետի ակտիվությունը նրան չափազանց զգայուն է դարձնում ուրիշ մարդկանց խնդիրների հանդեպ: Երբեմն նրա օգնելու ցանկությունը շրջապատողների կողմից ընկալվում է որպես կպչուն հոգատարություն: Հիասթափությունը Խեցգետին-Առնետին ավելի զգույշ ու փակ մարդ է դարձնում: Այս մարդկանց կյանքում ամենակարևոր տեղը զբաղեցնում է ընտանիքը: Խեցգետին-Առնետները շատ նվիրված են իրենց մտերիմներին, հոգատար ու ուշադիր են նրանց կարիքների հանդեպ: Զգույշ ու հաշվենկատ են, աշխատում են խորանալ մանրուքների մեջ, վերստուգել բոլոր փաստերն ու միայն դրանից հետո են եզրակացություններ անում: Այնպես որ՝ շրջապատողները նրանց հրաշալի խորհրդատուներ են համարում, որոնց կարելի է ցանկացած իրավիճակում դիմել օգնության հարցով: Այս խելացի, աշխատասեր մարդիկ փորձում են ցանկացած գործում հաջողության հասնել: Սովորաբար Առնետ-Խեցգետինը բավականին ապահովված մարդ է, հակված չէ ավելորդ ծախսերի: Միշտ կարող է օգնել մտերիմներին ոչ միայն խորհրդով, այլ նաև փողով: Ճիշտ է, քմահաճ ու նյարդային է լինում, կարող է իրեն անզուսպ պահել: Նման պահերին նա հոգատարության ու ուշադրության կարիք է զգում: Բնատուր զգուշությունն ու ուժեղ ինտուիցիան օգնում են Առնետ-Խեցգետնին ճիշտ որոշումներ ընդունել: Այս մարդը հաջողակ է գործերում, ընդ որում՝ նա ստիպված չէ շատ աշխատել ու աշխատանքային հերոսություններ անել: Կարողանում է հաշվարկել հետևանքները, նոր ու անսովոր լուծումներ է մտածում: Սակայն եթե նրան ընտրության առջև կանգնեցնեն՝ տունը կամ լարված աշխատանքը, նա կընտրի հանգիստ կենսակերպը: Նա ամեն կերպ պաշտպանում է իր անձնական տարածքը, պաշտում է իր տունը, նրանում փրկություն է փնտրում բոլոր տհաճություններից ու տագնապներից: Նույնիսկ անհավանական եկամուտ ստանալու հնարավորությունը չի ստիպի Խեցգետին-Առնետին երկար ժամանակով լքել հարազատ պատերը: Այս խելացի ու հնարամիտ մարդը կփորձի հարստանալու ավելի հեշտ եղանակ գտնել: Սիրո մեջ Դժվար է գտնել իր ընտանիքին ավելի նվիրված մարդ, քան Խեցգետին-Առնետն է: Նա ձգտում է լուրջ հարաբերությունների, երազում է ամուր ամուսնության մասին: Հոգատարության կարիք է զգում, չի կարող լիակատար երջանիկ լինել, եթե սիրելի մարդը կողքին չէ: Իր երկրորդ կեսի համար պատրաստ է ցանկացած զոհողության: Առաջին պատահածին չի վստահի. ուշադիր է կողակցի ընտրության հարցում, իրեն հոգեհարազատ մարդ է փնտրում: Նրան չեն գրավում թեթևամիտ ու անպատասխանատու մարդիկ: Խեցգետին-Առնետը չի սիրում կտրուկ փոխել իր կյանքը, այնպես որ՝ նրանից ինքնատիպ սիրահետումներ մի ակնկալեք: Փոխարենը նա շատ նուրբ, գթասիրտ մարդ է, պատրաստ է անընդհատ հոգ տանել մտերիմ մարդու մասին: Կաշխատի ամեն ինչ անել, որ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա: Շատ ժամանակ է հատկացնում երեխաներին, սիրում է նրանց տարբեր խրատական պատմություններ պատմել: Առնետ-Խեցգետինը խիստ ծնող չէ, հազվադեպ է պատժում երեխաներին ու բարկանում նրանց վրա: Երեխաների հետ հարաբերությունները նա կառուցում է հարգանքի ու վստահության հիման վրա: Կարիերան Այս աշխատասեր, պատասխանատու մարդիկ աշխատանքից չեն վախենում, նրանց կարելի է վստահել ցանկացած բարդության գործ: Խելացի են, հնարամիտ, դրված խնդրի լուծման հեշտ ուղիներ են գտնում: Տանել չեն կարողանում քննադատությունը, սրտին շատ մոտ են ընդունում նույնիսկ անմեղ նկատողությունները: Այնպես որ՝ նախընտրում են աշխատել միայնության մեջ կամ ոչ մեծ կոլեկտիվում: Խեցգետին-Առնետներից հրաշալի ղեկավարներ են դուրս գալիս, նրանք չափավոր պահանջկոտ են ու օգնության հասնող: Միշտ մեծ ուշադրությամբ են վերաբերվում իրենց աշխատակիցներին: Այս մարդիկ ուժեղ զարգացած ինտուիցիա ունեն, նրանք ունակ են հաշվարկել իրենց գործընկերների գործողությունները: Կարող են կայանալ ֆինանսական ոլորտում կամ սեփական բիզնեսը կազմակերպել: Սակայն Խեցգետին-Առնետները հավանության արժանանալու կարիք են զգում: Այս մարդկանց համար կարևոր է սեփական նշանակալիությունը զգալը, նրանք համընդհանուր հիացմունք են փափագում: Խեցգետին-Առնետների համար հարազատների հարգանքը, գործընկերների հավանությունն ավելի լավ պարգև են, քան գումարը: Մտերիմները պետք է աջակցեն նրանց, անընդհատ գովեն ու ոգևորեն հասնելու նոր ձեռքբերումների: Խեցգետին-Առնետ տղամարդը Խեցգետին-Առնետ տղամարդը բարեխիղճ, կարգին մարդու հեղինակություն է վայելում: Մի ողջ շարք դրական հատկանիշներ ունի՝ խելք, խորաթափանցություն, աշխատասիրություն, համեստություն: Իրադարձությունները կանխագուշակելու շնորհք ունի, այնպես որ՝ հակասական որոշումներ չի ընդունում: Նպատակասլացության ու համառության շնորհիվ մեծ բարձունքների է հասնում ընտրած մասնագիտության մեջ: Բայց միայն մտերիմ մարդիկ գիտեն, թե որքան դժվարությամբ է նրան տրվում այդ հաջողությունը. Խեցգետին-Առնետ տղամարդը հակված է վախերի ու կասկածների: Նրա չափազանց զգայուն էությունը ընտանիքի աջակցության կարիքն է զգում: Նա շատ կապված է տանը, երջանիկ կլինի հանգիստ, լիդերի ամբիցիաներից զուրկ կնոջ հետ: Նա շատ հոգատար է երեխաների հանդեպ, նրանց դաստիարակությանը մեծ ուշադրություն է դարձնում: Խեցգետին-Առնետ կինը Երազկոտ Խեցգետին-Առնետ կնոջը իրական կյանքը քիչ է հետաքրքրում, նա տարված է ֆանտազիաների աշխարհով: Սիրում է երկրպագուների շրջանում գտնվել, պաշտում է հաճոյախոսություններ ու նվերներ ստանալ: Բայց իր մտքերն ու տագնապները բացում է միայն մտերիմ մարդկանց առջև, մնացյալների համար՝ նա հաճելի, շատախոս կին է: Առնետի չափազանց ակտիվությունը մեղմվում է Խեցգետնի զգուշությամբ ու դանդաղկոտությամբ, այնպես որ՝ այս կինը կարողանում է ցանկացած հարցում խելամիտ հավասարակշռություն մտցնել: Նա աշխատում է այնքան, որքան անհրաժեշտ է ապրելու համար: Կողակցի ընտրությանը շատ լուրջ է վերաբերվում. բնածին ինտուիցիայի շնորհիվ մարդկանց հարցում հազվադեպ է սխալվում: Ձգտում է ամուր ընտանիք ստեղծել, հոգ է տանում ամուսնու ու երեխաների մասին: ԽԵՑԳԵՏԻՆ-ՑՈՒԼ Ցուլի ու Խեցգետնի միությունը հակասություններից հյուսված յուրահատուկ անձնավորության է ծնունդ տալիս: Նշանների այս համադրությամբ մարդիկ չեն առանձնանում վճռական բնավորությամբ, դանդաղկոտ ու հանգիստ են: Աշխատում են իրենց վրա ուշադրություն չհրավիրել, նախընտրում են հետևել տեղի ունեցող իրադարձություններին ու ակտիվ գործողություններ չձեռնարկել: Բացի այդ, նրանց ավելի շատ հետաքրքրում են ներքին զգացումները, քան իրական կյանքը: Նրանք երազողներ ու ներհայեցողներ են, բայց այնքան էլ անվնաս արարածներ չեն: Խեցգետին-Ցուլերն անհրաժեշտության դեպքում բավականին հաստատակամ են, կարողանում են հասնել իրենց նպատակներին: Ուժեղ ինտուիցիա ունեն, սթափ են գնահատում իրենց հնարավորությունները, նստակյաց ու ուշադիր են: Այնպես որ՝ նրանց ապագայի համար կարելի է չանհանգստանալ. Ցուլ-Խեցգետինները կարող են հաջող դասավորել իրենց կյանքը: Բնութագիրը Հանգիստ Խեցգետին-Ցուլը պայքարելու ու խոչընդոտները հաղթահարելու իմաստ չի տեսնում: Նա իրադարձությունների հորձանուտը չի նետվի, այլ կսպասի բարեհարմար պահի: Այնքան էլ ինքնավստահ չէ, մանրամասն մտածում է իր յուրաքանչյուր քայլը, որպեսզի չսխալվի: Կասկածները, ապրումները նրան փակ մարդ են դարձնում, որն ամբողջությամբ խորացած է իր մտքերի մեջ: Կասկածամիտ ու չվստահող է, չափազանց շատ է կախված շրջապատողների կարծիքից, որպեսզի ադեկվատ արձագանքի քննադատությանը: Նկատողությունները ցավագին է տանում, այնպես որ՝ աշխատում է իրեն շրջապատել մարդկանցով, որոնց անսահման վստահում է: Ընդհանուր առմամբ՝ Ցուլ-Խեցգետինը խորաթափանց ու կշռադատող մարդ է, լսում է ինտուիցիայի ձայնին: Սակայն հույզերի ազդեցության տակ հաճախ սխալ որոշումներ է ընդունում: Խեցգետին-Ցուլի մեղմությունն ու անպաշտպանությունը չպետք է մոլորության մեջ գցեն: Չնայած նա իրականում զգայուն մարդ է, բայց այնքան էլ խոցելի ու հնազանդ չէ: Ունակ է պաշտպանել իր տեսակետը, եթե դրա համար լուրջ պատճառներ լինեն: Մարտիկի բնավորություն չունի, բայց թույլ չի տա ծաղրել իրեն: Նա շատ բարի, մեղմ մարդ է, պատրաստ է օգնել յուրաքանչյուրին: Այնպես որ՝ չի կարող հաշտվել դավաճանության հետ: Անկեղծորեն չի հասկանում, թե ինչն է կառավարում մյուսներին ցավ ու տառապանքներ պատճառելու ունակ մարդկանց: Չնայած՝ ինքն էլ երբեմն անցնում է թույլատրելիի սահմանը, դեսպոտ, քմահաճ ու պահանջկոտ է լինում: Իրեն իրավունք է վերապահում կառավարել մտերիմներին, բայց դա անում է մեծ սիրուց ու նրանց բոլոր խնդիրներից հեռու պահելու ցանկությունից դրդված: Բոլոր Խեցգետինների նման նշանների այս համադրությամբ մարդիկ էլ շատ կապված են իրենց ընտանիքին: Նրանք ուրախ ընկերախմբեր պաշտող շվայտ մարդիկ չեն, լրիվ հակառակը, ողջ ազատ ժամանակն անց են կացնում տանը: Չնայած՝ բարեհամբույր շփվում են բոլորի հետ, հաճույքով են մասնակցում տոնական խնջույքներին: Բայց նրանք զվարճանքներ չեն փնտրում, վառ հույզերի կարիք չեն զգում: Խեցգետին-Ցուլերը հակված չեն մոլախաղերի, չեն սիրում ակտիվ հանգիստը: Դժվարությամբ են հարմարվում նորին, վախենում են կտրուկ փոխել իրենց կյանքը: Հաճախ բաց են թողնում շահավետ հնարավորությունները, չափազանց երկար են մտածում ու կշռադատում իրենց գործողությունները: Խեցգետին-Ցուլերը տնակյաց են, սիրում են լռությունն ու հանգիստը, չեն վախենում միայնությունից: Մեծ հաճույքով են տրվում միայնությանն ու երազանքներին: Սիրո մեջ Նրբանկատ ու սիրալիր Խեցգետին-Ցուլը մեղմ ու ոչ կպչուն է գործում: Աշխատում է սեր շահել ոչ թե էքստրավագանտ արարքներով, այլ քնքշությամբ ու հոգատարությամբ: Նա երկար ու ճաշակով կստիրահետի՝ աստիճանաբար բացահայտելով իր արժանիքները: Հարաբերություններին լուրջ է վերաբերվում, այնպես որ՝ երկրորդ կեսի ընտրությանն էլ շատ պատասխանատու է մոտենում: Խոցելի է, ամաչկոտ, բայց ուժեղ զգացմունքը կարող է նրան հերոսական արարքների մղել: Ամեն հնարավորն ու անհնարինը կանի, բայց կհասնի փոխադարձ զգացմունքի: Դժվար է գտնել իր ընտանիքին ավելի նվիրված մարդ, քան Խեցգետին-Ցուլն է: Նա ամբողջությամբ կենտրոնացած է մտերիմների վրա, քիչ է հետաքրքրվում շուրջը տեղի ունեցող մյուս բաներով: Առաջին հերթին նրան ընտանիքն է հուզում, իսկ մնացած գործերը կսպասեն: Նա առանձնանում է բարեհոգի բնավորությամբ, միշտ բաց է երեխաների հետ զրույցների համար: Պաշտում է իր տունը, մեծ սիրով է այն կահավորում: Ցուլ-Խեցգետինը անձնական տարածքի կարիք է զգում, երբեմն նրա համար անհրաժեշտություն է միայնակ մնալը: Եթե մտերիմները դա չհասկանան, նրանց մեծ սկանդալ է սպասվում: Կարիերան Այս մարդիկ հասարակության կյանքին ակտիվ մասնակցելու համար չափազանց պասիվ են ու կենտրոնացած են սեփական զգացումների վրա: Իհարկե, նրանց օտար չեն կյանքի ուրախությունները: Շատ լավ ճաշակ ունեն, սիրում են թանկարժեք իրեր գնել: Այնպես որ՝ աշխատավարձի չափը նրանց համար մեծ նշանակություն ունի, բայց ոչ այն աստիճանի, որ մաշեն իրենց աշխատելով: Խեցգետին-Ցուլերն աշխատասեր են, պատասխանատու ու դիտողունակ: Նրանցից շատ լավ հոգեբաններ ու մանկավարժներ դուրս կգան: Երեխաներին իրենց կողմը գրավելու հրաշալի ունակություն ունեն: Նորմալ կյանքի համար Ցուլ-Խեցգետնին կայունություն է անհրաժեշտ, նա տպավորությունների փոփոխության կարիք չունի: Այնպես որ՝ գործուղումների հետ կապված մասնագիտություն չի ընտրում: Մեծ հաճույքով կկատարի ձանձրալի առաջադրանքները, միայն թե իր վրա պատասխանատվություն չվերցնի: Ղեկավարի պաշտոնի մասին չի երազում, ոչ մի աշխատանքից չի ամաչում: Միշտ կազմակերպված ու հավաք է: Նույնիսկ եթե տհաճություններ են տեղի ունեցել, ցույց չի տալիս իր վրդովմունքը: Հանգիստ շարունակում է աշխատանքն իրեն հարմար ռիթմով. նա իդեալական կատարող է: Խեցգետին-Ցուլ տղամարդը Ցուլի տարում ծնված Խեցգետին տղամարդը հավատում է իր ուժերին ու համարձակ առաջ է քայլում: Սենտիմենտալությունը, խոցելիությունը երկրորդ պլան են անցնում, բայց Խեցգետնին բնորոշ ինտուիցիան միշտ նրա հետ է: Այնպես որ՝ բավական հստակ է ճիշտ ուղղությունն ընտրում, նոր նպատակին էլ շարժվում է դանդաղ, բայց համառորեն: Նախընտրում է մտածված գործել, խուսափում է ռիսկից, ձգտում է հանգիստ, հարմարավետ կյանքի: Կանանց հետ հարաբերություններում նրբանկատ, սիրալիր երկրպագու է, հաշվի է առնում երկրորդ կեսի հետաքրքրությունները: Հոգատարության, ուշադրության կարիք ունի, նա նուրբ ամուսին է, սիրող հայր, ընտանիքը նրա համար կյանքի իմաստ է: Բայց սուտը, անհարգալից վերաբերմունքը կարող են նրա մեջ բացասական հույզեր առաջացնել, ու Ցուլի բարկությունն ամեն րոպե կարող է արտահայտվել: Խեցգետին-Ցուլ կինը Խեցգետնի ու Ցուլի միությունը յուրահատուկ անձնավորության է ծնունդ տալիս. այս համադրությամբ կինը հակասական էություն ունի: Նա խոցելի էակի տպավորություն է թողնում, բայց նրա ներսում պողպատե ձող է: Բավականին ուժեղ, պրագմատիկ Խեցգետին-Ցուլ կինը գիտի, թե ինչ է ուզում ու ինչպես ստանալ այն: Հաջողության նա հասնում է համառ աշխատանքով, իր շանսը հաջողությամբ օգտագործելու միջոցով: Նյութական արժեքները նրա համար կարևոր նշանակություն ունեն, բայց նա բոլոր դեպքերում ավելի մեծ ուշադրություն է դարձնում հոգեկան զարգացմանը: Սիրային հարաբերություններում հանգստություն է փնտրում, կողակիցը պետք է հուսալի ու նույնիսկ կանխատեսելի լինի: Արկածների չի ձգտում, փոփոխությունների կարիք չունի: Խեցգետին-Ցուլ կինը խելամիտ է, կոնֆլիկտներ ու վեճեր չի սարքի, բայց իր հանդեպ կոպիտ վերաբերմունք էլ չի հանդուրժի, կգտնի իրավիճակը խաղաղ հարթելու ձևը: ԽԵՑԳԵՏԻՆ-ՎԱԳՐ Ուժեղ Վագրը չի ցանկանում ենթարկվել զգույշ, կասկածամիտ Խեցգետնին: Իր հերթին Խեցգետինը չի շտապում ընդունել ուժեղ Վագրի առավելությունը: Այս երկու նշանների միությունը դրամատիկ է, լի է հակասություններով: Այստեղ բախվում են երկու հակադրություններ՝ հզորություն ու թուլություն, ակտիվություն ու դանդաղկոտություն, խիզախություն ու խոցելիություն: Եվ այս հակասությունն էլ ազդում է Խեցգետին-Վագրերի կյանքի վրա: Այս մարդիկ փոփոխական բնավորություն ունեն, տառապագին են տանում ամենափոքրիկ տհաճությունները: Այնքան անինքնավստահ են, որ մշտական կասկածների մեջ են: Դրա հետ միասին, նրանք հաջողակ, լրիվ երջանիկ մարդու տպավորություն են թողնում. չէ՞ որ Վագր-Խեցգետինները շրջապատողների հետ իրենց մտքերով կիսվելու համար չափազանց զգույշ են: Բնութագիրը Նրբանկատ Խեցգետին-Վագրը կկարողանա խոսեցնել ցանկացած զրուցակցի: Նա շատ իմաստուն մարդ է, հրաշալի զգում է շրջապատողների տրամադրությունը: Վագր-Խեցգետինը շփման մեջ թեթև ու հաճելի է, հիանալի հումորի զգացում ունի: Բարյացակամ է բոլոր մարդկանց հանդեպ, բայց ծանր է տանում քննադատությունն ու նկատողությունները: Այս կասկածամիտ, բռնկուն մարդուն վիրավորելը շատ հեշտ է, և նա երկար ժամանակ կարող է չարանալ: Նա ունակ չէ հաղթահարել իր ներքին վախերը՝ ամենուր դավաճանություն է տեսնում: Իր ողջ ամաչկոտությամբ հանդերձ՝ Վագր-Խեցգետինը անվախ դիմակայում է չարին, փորձում է կայանալ կյանքում: Բավական ինքնասեր է, ձգտում է իշխանության, միշտ ուրախ է ցույց տալ իր հզորությունը: Ողջ ուժերով փորձում է կյանքի կոչել իր երազանքները: Խեցգետնի համար կյանքը ծանր փորձություն է. չէ՞ որ նա բավականին անինքնավստահ մարդ է: Նա հակված է կասկածների ու վախերի, ցանկացած որոշում նրան մեծ դժվարությամբ է տրվում: Նման վարք դրսևորում է նաև Խեցգետին-Վագրը, չնայած՝ նա ավելի ակտիվ ու էներգիայով լի է: Ցանկության դեպքում կարող է մեծ բարձունքների հասնել, եթե, իհարկե, կարողանա գլուխ հանել իր հույզերից: Պահանջկոտ ու բռնկուն է, չի ներում ո՛չ ուրիշների, ո՛չ սեփական թուլությունները: Ամենից շատ գնահատում է իր հանդեպ լավ վերաբերմունքը, միշտ կգտնի հավատարիմ ընկերոջը շնորհակալություն հայտնելու ձևը: Ճիշտ է, մտերիմները պետք է հաշտվեն Խեցգետին-Վագրի բոլոր քմահաճությունների հետ. պետք չէ ուշադրություն դարձնել նրա տարօրինակություններին: Նա քննադատություն չի հանդուրժում, վախենում է թույլ ու խղճալի երևալ: Կասկածամիտ Խեցգետին-Վագրը հոգ է տանում իր հեղինակության մասին: Ունակ չէ հաշտվել պարտության հետ, սուր է արձագանքում նկատողություններին, առավել ևս՝ ծաղրանքին: Ցանկացած ձևով կփորձի ազատվել իրեն վատը կամեցողներից, ավելի շուտ, կսահմանափակի նրանց հետ շփումները: Չի վիճի, հարաբերություններ չի պարզի, պարզապես կանհետանա այն մարդկանց տեսադաշտից, ովքեր չեն կարողացել նրան ըստ արժանվույն գնահատել: Ընդհանուր առմամբ՝ նա բարի, դրական մարդ է, սիրում է ուրախ ընկերախմբերը: Միշտ ժամանակ է գտնում աշխատանքի համար, ընդ որում՝ դա չի անում նյութական բարիքներ կուտակելու համար: Նրա համար առավել կարևոր են հույզերն ու զգացմունքները: Պաշտում է նվերներ անել, հաճույքով է գումար ծախսում մտերիմների վրա: Լավ ճաշակ ունի, անտարբեր չէ շքեղ իրերի նկատմամբ: Սիրո մեջ Հմայիչ Խեցգետին-Վագրի համար դժվարություն չէ իրեն զույգ գտնելը: Նա ազարտով լի է, նախաձեռնող, այնպես որ՝ չի վախենում վառ արարքներ գործել: Նրա գլխավոր նպատակը պատասխան զգացմունքի հասնելն է: Սիրահարվելուց հետո ուժեղանում է, հեշտությամբ է հաղթահարում բոլոր խոչընդոտները: Ամբողջովին մոռանում է իր ամաչկոտության մասին. նրանում գիշատիչ գազանն է արթնանում: Վագր-Խեցգետինը ռոմանտիկ մարդ է, չի ամաչում իր զգացմունքներից ու հույզերից: Ամբողջությամբ բացվում է ընտրյալի առաջ, նրան է վստահում իր բոլոր գաղտնիքները: Խեցգետին-Վագրը միայնության չի ձգտում, նրա համար անհրաժեշտություն է իր ուժն ու էներգիան դուրս թափելը: Նա հուսալի կողակից է փնտրում, որը կկարողանա տեսնել իր արժանիքներն ու հաշտվել թերությունների հետ: Չնայած՝ նա անթերի ընտանիքի մարդ չէ, շատ հնարավոր են նրա մասնակցությամբ ինտրիգներ, բայց նա նվիրված մարդ է: Երբեք ընտանիքը չի թողնի, մինչև վերջ կպայքարի իր երջանկության համար: Սիրում է ժամանակ անցկացնել տանը, այլ ոչ թե աղմկոտ ընկերախմբերում: Նրան հոգեհարազատ է առանց անակնկալների հանգիստ ընտանեկան կյանքը: Կարիերան Նույնիսկ ամենաուժեղ ապրումները չեն կարող Վագր-Խեցգետիններին շեղել աշխատանքից: Նրանք չեն սիրում անգործ նստել, աշխատում են ժամանակն օգտավետ ծախսել: Նախընտրում են մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական աշխատանքը: Նրանք օժտված մարդիկ են, նրանց գլուխը լիքն է գաղափարներով, որոնք պատրաստ են կյանքի կոչել: Շփվող են: Խեցգետին-Վագրերի հետ աշխատելը հեշտ է, եթե հաշվի չառնենք նրա փոփոխական բնավորությունը: Նրանք կարող են վիրավորվել աննշան նկատողություններից ու մոռանալ իրենց պարտականությունների մասին: Նպատակասլաց Վագրը պայքարում է Խեցգետնի անվճռականության դեմ: Նշանների այս համադրությամբ մարդիկ երազում են բարձր պաշտոնի մասին, նրանց կարևոր է կայանալ իրենց մասնագիտության մեջ: Սակայն մշտապես կասկածում են սեփական ուժերին, հուզվում են դատարկ բաների պատճառով: Նրանց համար դժվար է գտնել սեփական կոչումը, նույնիսկ մասնագիտության ընտրության հարցում են անվճռական ու զգույշ: Եթե Խեցգետին-Վագրը հոգեհարազատ գործ գտնի, մեծ ոգեշնչվածությամբ կաշխատի: Նա շատ աշխատասեր ու պատասխանատու մարդ է: Խեցգետին-Վագր տղամարդը Կասկածամիտ Խեցգետին-Վագր տղամարդը չափազանց շատ ժամանակ է տրամադրում իր ապրումներին, ընդ որում՝ լրիվ անիմաստ տեղն առաջ եկած ապրումներին: Վագրի ուժը ունակ չէ հավասարակշռել Խեցգետնի ավելորդ անհանգստությունը ու նույնիսկ ուժեղացնում է այն: Նա խիստ պահանջկոտ է շրջապատողների հանդեպ, իսկ դրա հետևում ինքնահաստատվելու ցանկությունը չէ, այլ ներքին անվստահությունը: Խեցգետին-Վագրը շփման մեջ բարեհամբույր է, միշտ բաց է նոր ծանոթությունների համար: Բայց մարդկանց իրեն շատ մոտ չի թողնում, որպեսզի չհիասթափվի: Բոլորի հետ սիրալիր է շփվում, բայց օտարոտի: Հեշտությամբ է գրավում կանանց, բայց սովորաբար լուրջ մտադրություններ չունի: Փոխարենը իսկապես սիրահարված Խեցգետին-Վագր տղամարդն աստվածացնում է կնոջը, երեխաներին, պաշտում է իր տունը: Նա կարգին մարդ է, արժանի է հարգանքի: Խեցգետին-Վագր կինը Խեցգետին-Վագր կինը հակասություններից հյուսված կին-գաղտնիք է: Նա ակտիվ, դրական անձնավորություն է, մարդկանց գրավում է իր կենսուրախ բնավորությամբ: Բայց կարող է նաև ագրեսիվ ու համառ լինել, հատկապես եթե իր ընտանիքի հետաքրքրություններին են դիպչում: Իմպուլսիվ ու անկանխատեսելի է, նրա տրամադրությունը օրվա ընթացքում մի քանի անգամ կարող է փոխվել, ընդ որում՝ առանց լուրջ պատճառների: Մեծ մասամբ ծույլ է, սիրում է երազել ու ապագայի պլաններ կառուցել: Բայց անհրաժեշտ պահին կարող է իր մեջ ուժ գտնել բարդ իրավիճակը փայլուն հարթելու համար: Նրան հարմար են ստեղծագործ ոլորտի մասնագիտությունները: Նա սիրելի աշխատանքի համար պատրաստ է ցանկացած հերոսության: Նրանից հրաշալի արվեստագետ, դիզայներ ու նկարիչ դուրս կգա: Անձնական կյանքում նա լիդեր է, չնայած՝ հեշտությամբ է տրվում մանիպուլյացիաներին: Սիրում է իր ընտանիքը, պաշտում է իր տունը, նա հրաշալի տանտիրուհի է: ԽԵՑԳԵՏԻՆ-ԿԱՏՈՒ Իմաստուն Խեցգետին-Կատուն կարողանում է լավ տպավորություն թողնել: Նա այնքան մեղմ, հանգիստ ու գրավիչ մարդ է թվում, որ անհնար է նրան ոչ արժանավայել վարքի մեջ կասկածելը: Չնայած՝ նա բավականին քմահաճ է, ինքնասածի ու եսասեր: Ցանկացած իրավիճակում ինքն իրեն ճիշտ է համարում, այնպես որ՝ շրջապատողներից հասկացողություն ու հարգանք է ակնկալում: Զգույշ Խեցգետինը կշռադատող Կատվի հետ էլ ավելի կասկածամիտ է դառնում: Նույնիսկ փոքրիկ պարտությունը որպես մեծ ողբերգություն է ընկալում, ամենուր թակարդներ ու սուտ է փնտրում: Սակայն նա բաց ձևով չի դրսևորում իր այս հատկանիշները, քանի որ չափազանց թանկ է գնահատում համընդհանուրի սիրելիի իր դերը: Կատու-Խեցգետինը չի ձգտում փոխել աշխարհը, շատ լավ գոյատևում է եղած պայմաններում: Բնութագիրը Լավ զարգացած ինտուիցիայով այս մարդը մյուս մարդկանց հարցում հազվադեպ է սխալվում, փոխարենը մշտապես կասկածում է ինքն իր վրա: Խեցգետին-Կատուն շատ լավ է զգում ընկերների ու ծանոթների հույզերը, հեշտությամբ է տրվում ընդհանուր հոսանքին: Սակայն նա միշտ չի կարողանում հասկանալ սեփական արարքների մոտիվները: Նա հակասություններով լի անսովոր անձնավորություն է: Կատու-Խեցգետնի բնավորությունը կարող է հասկանալ միայն նրան հոգեհարազատ մարդը: Իսկ մնացածների համար նա հաճելի զրուցակից ու ընկերակից է: Նրան դուր են գալիս շփումները, սիրում է իր շուրջը մարդկանց հավաքել: Հաճոյախոսություններ է սպասում ու տանել չի կարողանում քննադատությունը: Հակված է տրամադրության հաճախակի փոփոխությունների, հաճախ ինքն էլ չի հասկանում իր արցունքների ու տագնապների պատճառը: Անկեղծորեն շնորհակալ է նրանց, ովքեր օգնում են նրան հանգստանալ ու ինքնավստահություն ձեռք բերել: Խեցգետին-Կատուն ձգտում է ներքին հանգստություն ձեռք բերել ու խաղաղություն է փնտրում: Չնայած նրանում ննջում է լիդերը, բայց նա ունակ է վերահսկել, կառավարել նրան: Մտերիմների շրջանում առանց ամաչելու դրսևորում է իր ամենավատ հատկանիշները՝ հիստերիաների հակվածությունը, անզսպությունն ու եսասիրությունը: Սիրում է ղեկավարել, ձգտում է մարդկանց իր կամքին ենթարկել: Ընդ որում՝ նրա մեջ դժվար է դեսպոտի գծեր նկատելը. այստեղ երևում է նուրբ Կատվի ազդեցությունը: Այս մեղմ, զիջող մարդը կարողանում է մարդկանց դուր գալ: Նրանում ուժեղ է ստեղծագործ սկիզբը, և դա է պատճառը, որ նա այդքան հետաքրքրում է շրջապատողներին: Խեցգետին-Կատուն խելացի է, լայն աշխարհայացք ունի, նրա հետ ձանձրալի չի լինում: Գթասիրտ է ու բարի մարդկանց հանդեպ, ունակ է մոռանալ սեփական եսասիրության մասին: Չնայած՝ շատ բան կախված է նրա տրամադրությունից: Զգույշ Խեցգետին-Կատուն չի սիրում անսպասելի իրադարձություններն ու անակնկալները: Անծանոթ միջավայրում իրեն անհարմար է զգում՝ խուճապի է մատնվում ու սկսում է հուզվել: Չափազանց անինքնավստահ է փոփոխություններին հանգիստ վերաբերվելու համար: Ձգտում է կայունության, սիրում է հարմարավետությունը: Կատու-Խեցգետինն անտարբեր չէ նյութական բարիքների նկատմամբ, չնայած՝ հասկանում է, որ դրանք հանգստություն ու բարեկեցություն չեն երաշխավորում: Նախընտրում է հավասարաչափ կենսակերպ վարել, երբեմն այնքան է խորանում ինքն իր մեջ, որ սկսում է ծուլանալ ու անգործության մատնվել: Հակված չէ հոգեհարազատ, վստահելի զրույցների: Օտար միջամտությունից ամեն կերպ պահպանում է իր ներքին աշխարհը, չի սիրում դժվարությունները: Կարող է բռնկվել, եթե շրջապատողները փորձեն հարցաքննել նրան: Սիրո մեջ Հմայիչ Կատու-Խեցգետինը հակառակ սեռի շրջանում շատ մեծ ուշադրության է արժանանում: Նույնիսկ նրա քմահաճ ու անկանխատեսելի բնավորությունը խոչընդոտ չի դառնում զգացմունքների համար: Առավել ևս, որ նա միանգամից չի դրսևորում իր անզուսպ բնավորությունը: Նա հուսալի, սենտիմենտալ մարդու տպավորություն է թողնում, ով սիրո համար ունակ է ռոմանտիկ արարքների: Հուզական, աչքի ընկնող Խեցգետին-Կատուն կարողանում է տպավորություն թողնել, նրա հետ յուրաքանչյուր ժամադրություն տոն է: Խեցգետին-Կատուն չնայած հարաբերություններում լիդեր է, բայց կողակցից աջակցություն է սպասում: Հեշտությամբ է խուճապի մատնվում, ծանր է տանում տհաճությունները: Այնպես որ՝ շնորհակալությամբ է ընդունում իր երկրորդ կեսի օգնությունը: Դեմ չէ հեռահար խորհուրդներ ու ճիշտ հուշումներ լսել: Ընտանեկան կյանքից չի ձանձրանում, այլ արկածներ չի փնտրում: Նա հիանալի տանտեր կամ տանտիրուհի է. կարողանում է խնայել, մեծ ճաշակով է կահավորում իր տունը: Կատու-Խեցգետինն անկախ սեռից իրեն սիրող ծնողի նման է պահում. երեխաների համար իրեն չի խնայում: Կարիերան Կատու-Խեցգետիններից յուրաքանչյուրը բազմաթիվ տաղանդներ ունի, այնպես որ՝ հեշտությամբ է կյանքում իր տեղը գտնում: Հիանալի գլուխ է հանում արվեստից, լավ էսթետիկ ճաշակ ունի, այնպես որ՝ հաճախ ստեղծագործ մասնագիտություններ է ընտրում: Խեցգետին-Կատուների մեջ շատ են դերասանները, նկարիչները, դիզայներները: Չնայած սիրելի գործով տարվածությունը նրանց շեղում է առօրյա խնդիրներից, բացի այդ, կարող է հոգևոր հյուծվածության հասցնել: Այնպես որ՝ Խեցգետին-Կատուն պետք է շատ չտարվի ավելի շատ աշխատավարձ ստանալու մոլուցքով: Աշխատասեր Կատու-Խեցգետինը կարողանում է հասնել իր նպատակներին: Ունակ է մեծ բարձունքների հասնել, եթե դադարի դատարկ բաների համար անհանգստանալ: Նա հաղորդակցվող է, հրաշալի ինտուիցիա ունի, այնպես որ՝ շատ լավ շրջանցում է սուր պահերը: Նրանից կարող է լավ ղեկավար դուրս գալ, եթե միայն նա կարողանա լսել խորհուրդներն ու նկատողությունները: Չնայած՝ Խեցգետին-Կատվի հետ դժվար է լինում, բայց գործընկերները գնահատում են նրա բարձր պրոֆեսիոնալիզմն ու փոքրիկ թերությունները նախընտրում են չնկատել: Խեցգետին-Կատու տղամարդը Նպատակասլաց Խեցգետին-Կատու տղամարդը բնավականաչափ կամքի ուժ ունի մտածածին հասնելու համար: Գործերում շատ զգույշ է, հեռատեսության շնորհիվ խուսափում է ռիսկային իրավիճակներից, հեշտությամբ է փոխզիջման գնում: Բայց մի քիչ ծույլ է, հակված է տրամադրության տատանումների: Նա ավելի շուտ հաճելի, տնային կենդանի է, քան բնազդներով առաջնորդվող գիշատիչ գազան: Նա ուրախ կլինի ցանկացած օգնության համար, հատկապես՝ մտերիմների հասկացողության համար: Նշանների այս համադրությամբ տղամարդը ռոմանտիկ է, հրաշալի զգում է իր երկրորդ կեսին: Ծով հաճոյախոսությունները, ծաղիկները, գիշերային զբոսանքները Խեցգետին-Կատվի նուրբ հոգու դրսևորումներն են: Բայց նա այնքան է կապված իր ընտրյալին, որ կոշտ ձևով վերահսկում է նրա կյանքը: Դրա հետ միասին, ընտանիքի լավ մարդ է, նվիրված ու սիրող ամուսին է: Խեցգետին-Կատու կինը Խեցգետին-Կատու կինը նուրբ շարժուձև ունի, նրա արտաքինը միշտ անթերի է՝ գեղեցիկ զգեստներ, նորաձև սանրվածք, բնական դիմահարդարում: Նրա հրաշալի ճաշակը դրսևորվում է ամենուր, հատկապես նրան լավ է տրվում տեղանքի դիզայնը: Արժանի կյանքի ընկեր է փնտրում, նրա երազանքն իսկական տղամարդն է, նվիրված ասպետը: Մի քիչ քմահաճ է, բայց բարձր պահանջներ ներկայացնելու իրավունք ունի. նա ինքը կատարելություն է, կնոջ էտալոն: Ձգտում է ամեն ինչում անթերի լինել, այդ թվում՝ նաև աշխատանքի մեջ: Խելացի, խորաթափանց այս անձնավորությունը շատ զգույշ է իր արտահայտությունների ու արարքների մեջ, այնպես որ՝ գործընկերների հետ կոնֆլիկտների մեջ չի ներքաշվում, իսկ ղեկավարությունը նրան միշտ որպես լավ օրինակ է ներկայացնում: Բայց նա հաճախակի տրվում է հույզերին, անվճռական է, այնպես որ՝ կարիերայի բարձունքներին հասնելու ճանապարհն անքան էլ հարթ չի անցնում: ԽԵՑԳԵՏԻՆ-ՎԻՇԱՊ Բարեհամբույր ու խաղաղասեր Վիշապ-Խեցգետինը բացառապես դրական հույզեր է առաջացնում: Միշտ լավատեսորեն է տրամադրված, սիրում է մարդկանց, անկեղծորեն ուրախանում է նրանց հաջողություններով: Այս Խեցգետինն այնքան խոցելի ու զգայուն չէ, որքան մյուսները: Էներգիայով լի Վիշապը նրան ուժով ու ինքնավստահությամբ է օժտում: Իր հերթին՝ նա Խեցգետնից կանխատեսելու անգին շնորհ է ստանում: Վիշապ-Խեցգետինն առանձնանում է հավասարակշռված բնավորությամբ, չմտածված արարքներ չի գործում: Հնարավորինս զգույշ ու հավաք է, անհրաժեշտությամն դեպքում էլ կարող է վճռական հակահարված տալ: Բացի այդ, համառ, քմահաճ ու անտակտ է լինում: Այնպես որ՝ չի կարելի իդեալականացնել Խեցգետին-Վիշապին, բայց չի էլ կարելի հերքել նրա էության ձգողականությունը. նա շատ գրավիչ մարդ է: Բնութագիրը Գթասիրտ Խեցգետին-Վիշապը մեծ հաճույքով է օգնում կարիքավորներին: Մեծամտությամբ ու անտարբերությամբ չի առանձնանում, հակառակը, միշտ սրտին մոտ է ընդունում ուրիշների խնդիրները: Մարդկանց դեպի իրեն գրավելու յուրատեսակ շնորհք ունի, այնպես որ՝ նրան հաճախ են դիմում աջակցության ու մխիթարանքի խնդրանքով: Համատեղելիության հորոսկոպում Վիշապի տարում ծնված Խեցգետինը առանձնանում է հոգեկան ջերմությամբ ու բարեսրտությամբ: Նրա համար օգնելու ցանկությունը բնական պահանջմունք է, այլ ոչ թե առանձնանալու ու իր վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Իր ինտուիցիայի ու ապրումակցելու ունակության շնորհիվ այս մարդը կարող է ոչ միայն լավ խորհրդատու, այլև իսկական պահապան հրեշտակ դառնալ: Վիշապ-Խեցգետինը սիրում է իր պիտանի լինելն ու անհրաժեշտությունը զգալը: Ռոմանտիկ, զգայուն Վիշապ-Խեցգետինը ունակ չէ կոպտել ու գռեհիկ վարք ցուցադրել: Հակառակը, փորձում է հարթել հակասությունները, ցանկացած վեճի ժամանակ մեկ նպատակ է հետապնդում՝ կոնֆլիկտը հարթել խաղաղ եղանակով: Նրան հունից հանել կարող է բացառապես լուրջ պատճառը կամ վատ տրամադրությունը: Ցանկացած մարդու նման Խեցգետին-Վիշապն էլ երբեմն ի վիճակի չի լինում վերահսկել իր հույզերը: Կարող է նեղացկոտ, կասկածամիտ ու շատ համառ լինել: Հատկապես բուռն է արձագանքում քննադատությանը, տանել չի կարողանում ծաղրը: Նրանում այնքան ուժ ու էներգիա կա, որ կարող է նեղացնողին տեղը դնել: Սակայն Խեցգետին-Վիշապի կողմից դրսևորվող ագրեսիան բացառիկ երևույթ է: Ընդհանուր առմամբ նա խաղաղասեր մարդ է, հանդուրժող է ուրիշների թերությունների հանդեպ: Այս մարդիկ անկախ իրենց կամքից ուշադրություն են գրավում, իսկ նրանց մագնիսական ձգողականությունը բացատրելի է՝ մեղմությունն ու հմայքը: Վիշապ-Խեցգետինները լույս են ճառագում. նրանցում այնքան դրական բան ու անկեղծ ուրախություն կա: Նրանք սիրում են շփումները, մեծ հաճույքով են հյուրեր ընդունում: Առանձնանում են հոգևոր առատաձեռնությամբ, բոլորին երջանկացնելու ցանկությամբ: Աշխատում են մարդկանց իրենց խնդիրներով չծանրաբեռնել, նախընտրում են բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Երբեմն այնքան են խորանում երազանքների ու ֆանտազիաների մեջ, որ շուրջը ոչինչ չեն նկատում: Նման պահերին Խեցգետնի երազկոտությունն ու ռոմանտիկ լինելը հաղթում են Վիշապի ակտիվությանը: Նրանց համար հատկապես կարևոր է մտերիմների աջակցությունը, հակառակ դեպքում շատ կհեռանան իրականությունից: Սիրո մեջ Էմոցիոնալ Խեցգետին-Վիշապը հակված է ուժեղ ապրումների. չէ՞ որ նրա համար սիրային հարաբերությունները կյանքի կարևոր մասն են: Այս տաքարյուն մարդը, ուժեղ զգացմունքից կուրանալով, աստվածացնում է իր կողակցին: Նա ամենաբարենպաստ տպավորությունն է թողնում՝ ուշադիր է, հոգատար ու անսահման նուրբ: Նրա սիրահետումներին դիմակայելն անհնար է, քանի որ նա սիրային ռազմաճակատում պարտություն չի ճանաչում: Ճիշտ է, Վիշապ-Խեցգետինը բացասական հույզերը չի զսպի, եթե բախվի անհարգալից վերաբերմունքի ու արհամարհանքի հետ: Սիրային հորոսկոպում Վիշապ-Խեցգետինը նուրբ, ռոմանտիկ անձնավորություն է: Երազանքներում իրեն երջանիկ ընտանիքի մարդ է տեսնում: Պատրաստ է անշահախնդիր տալ իր ջերմությունը. նրանում չափազանց ուժեղ է բոլորի մասին հոգ տանելու ցանկությունը: Սակայն բոլոր դեպքերում նա էլ հույս ունի աջակցության ու հասկացողության: Հուսալի կյանքի ընկեր է փնտրում, որն ունակ կլինի կիսել կենցաղային դժվարությունները: Նա երբեմն շատ է տարվում իր ֆանտազիաներով, այնպես որ՝ կողքին ուժեղ մարդու անհրաժեշտություն է զգում: Շատ նվիրված է իր ընտանիքին, իր ամուսնության ամրությունը կասկածի չի ենթարկում: Կարիերան Ոչ կոնֆլիկտային, հանգիստ Խեցգետին-Վիշապը կարողանում է հարթել աշխատանքային կոնֆլիկտները: Միշտ պատրաստ է երկխոսության, հիանալի վերահսկում է իր հույզերը: Բավականին զուսպ է արձագանքում նկատողություններին, չի փորձում ապացուցել իր ճշմարտացիությունը: Վատ չի զգում հասարակ աշխատողի պաշտոնից, բայց չի էլ վախենում ղեկավարի աթոռ զբաղեցնել: Փորձում է թաքցնել իր կասկածներն ու ապրումները, իսկ գործընկերներին ցույց է տալիս միայն ճառագող ժպիտը: Նա շատ պատասխանատու աշխատակից է, կառավարում է իր բոլոր գործողությունները: Խեցգետին-Վիշապի համար աշխատանքը շատ կարևոր է, բայց իր նշանակալիությամբ զիջում է ընտանիքին: Եթե նա ընտրության առաջ կանգնի, ոչ մի երաշխիք չկա, որ գործից դուրս չի գա: Նախընտրում է կայուն եկամուտ ու հանգիստ միջավայր երաշխավորող մասնագիտությունները: Չի կարող աշխատել վախի ու լարվածության մթնոլորտում: Վիշապ-Խեցգետնին հարմար են ստեղծագործ մասնագիտություններն ու սոցիալական ոլորտի աշխատանքը՝ բժիշկ, մանկավարժ, հոգեբան: Ունակ է կայանալ նաև մենեջերի դերում: Խեցգետին-Վիշապ տղամարդը Վիշապի տարում ծնված Խեցգետին տղամարդու հակասական էությունը դրսևորվում է նրա յուրաքանչյուր արարքի մեջ: Աշխատում է լավատեսական մտածողություն ցուցաբերել, բայց մշտական կասկածների մեջ է, կարևոր որոշում ընդունելիս տատանվում է: Նա շատ բարի մարդ է, կարեկից է ուրիշի դժբախտությանը, բայց դրա հետ միասին, չափազանց համառ է ու կտրուկ իր դատողությունների մեջ: Խեցգետին-Վիշապ տղամարդը կյանքի ամբիցիոզ պլաններ է կառուցում, որոնց կատարումը կախված է նրա համարձակությունից ու վճռականությունից: Ոգեշնչվածության աղբյուր ու աջակցություն կարող է դառնալ ընտանիքը. նա կապված է իր մտերիմներին: Բայց կինը պետք է հաշտվի նրա մեծ հուզականության, համառության ու եսասիրության հետ: Առավել ևս, չարժե նրան խանգարել տրվել երազանքներին, քանի որ ֆանտազիաները հանգստացնում են կասկածամիտ Խեցգետնին: Խեցգետին-Վիշապ կինը Վիշապի տարում ծնված կին Խեցգետինը կարող է տարբեր լինել, նրա բնավորության մեջ երևում են երկու նշաններին բնորոշ գծերը: Նա բարեհամբույր էակ է, բաց է շփումների համար: Ամենից շատ ուզում է իր ողջ կյանքի սիրուն գտնել, բայց երջանկությունը գտնելուց հետո ընտրյալին հունից հանում է մշտական քմահաճություններով ու անհիմն մեղադրանքներով: Այս խելացի, նպատակասլաց կինը անհրաժեշտ չի համարում հույզերը զսպելը, չնայած՝ չմտածված արարքները նրան հաճախ խնդիրների առաջ են կանգնեցնում: Կարող է մեծ հաջողությունների հասնել կարիերայում, բայց այնքան էլ չի վշտանա, եթե ստիպված լինի շարքային պաշտոնով բավարարվել: Նրա համար միշտ առաջին տեղում ընտանիքի հետաքրքրություններն են, իսկ սեփական ամբիցիաներից նա մի կերպ գլուխ կհանի: ԽԵՑԳԵՏԻՆ-ՕՁ Խորհրդավոր Խեցգետին-Օձը բարդ նշան է, իսկ նրա իրական բնավորությունը հասկանալը շատ դժվար է: Մեղմ, խոցելի Խեցգետինը ի դեմս ուժեղ ու սառնարյուն Օձի հզոր աջակցություն է ստանում: Նա այլևս դադարում է անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տառապել ու կասկածներին տրվել, փոխարենը ավելի հիշաչար ու վրիժառու է դառնում: Օձ-Խեցգետնի գլխավոր յուրահատկությունը ինտուիտիվ հոտառությունն է. նա հարցուփորձ չի անում, պարզապես ինֆորմացիա է քաշում մարդկանցից: Այնպես որ՝ շրջապատողները պետք է նրա հետ շփումներում ծայրահեղ զգույշ լինեն: Նա իր հասցեին կատակներ ու վատ մեկնաբանություններ չի ների: Բայց ընդհանուր առմամբ Օձ-Խեցգետինը հմայիչ, ուրախ մարդ է, կարողանում է դուր գալ մարդկանց: Խելացի է, խորաթափանց, հրաշալի դաստիարակված, այնպես որ՝ նրա հետ շփումները դրական հույզերով են հագեցած: Բնութագիրը Նրանք լուրջ, ինքնավստահ մարդիկ են կամ գոնե նման տպավորություն են թողնում: Չեն սիրում շտապողականությունն ու խառնաշփոթը, ճշգրիտ են իրենց գնահատականներում, հազվադեպ են սխալվում: Ոչ մի դեպքում հարմարավետ կյանքը չեն փոխի կասկածելի արկածներով: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Խեցգետինը ուժեղ անձնավորություն է, օգնության ու խորհուրդների կարիք չունի: Ավելին, կպչուն մարդիկ նրան նյարդայնացնում են: Նա ինքնաբավ մարդ է, մեծ արժանապատվությամբ է իրեն պահում: Միայնությունից չի վախենում, հակառակը, վայելում է հանգիստն ու լռությունը: Անձնական տարածության կարիք է զգում, սիրում է միայնակ մնալով՝ խորհել աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի մասին: Բայց դրա հետ միասին, կարողանում է զվարճանալ, հաճույքով ժամանակ է անցկացնում աղմկոտ ընկերախմբերում: Խեցգետին-Օձը կարող է տարբեր լինել. նա պարզապես իդեալական է: Իմաստուն Խեցգետին-Օձը գիտի՝ ինչպես իր օգտին ծառայեցնի մյուսների թուլությունները: Ուժեղ ինտուիցիա ունի, առանց ավելորդ խոսքերի հասկանում է մարդկանց տրամադրությունը: Նրա հանգիստ, խորհրդավոր վարքը կախարդում է, նա առանց բացառության բոլորի վրա հիպնոտիկ ազդեցություն է թողնում: Շատ քչերն են համարձակվում վիճել նրա հետ: Խեցգետին-Օձը միշտ գիտի՝ ինչպես վարվել, նա կարծես կանխատեսում է ապագա իրադարձությունները: Իրեն այնքան վստահ է պահում, որ մարդիկ հետևում են նրան ու կուրորեն հավատում են նրա կարծիքին: Չնայած ներքուստ բոլոր Խեցգետինների նման նա էլ կասկածներ է ունենում, անհանգստանում է դատարկ բաների պատճառով: Սակայն Օձի սառնարյությունը բարդ իրավիճակներում օգնության է հասնում նրան, օգնում է հանգստություն պահպանել: Այս մարդը հայտնի է իր դիմացկունությամբ, տհաճությունները արժանապատվորեն հաղթահարելու ունակությամբ: Օձ-Խեցգետինը զարմանալի անձնավորություն է. նրա նուրբ, խոցելի սիրտը ամուր պատյանի մեջ է: Այս մարդու տրամադրությունը հասկանալը շատ բարդ է, քանի որ նրա արտաքին անխռովության տակ ինչ ասես կարող է թաքնված լինել: Մի կողմից՝ գթասրտություն ու մտերիմների հանդեպ հոգատարություն, իսկ մյուս կողմից՝ եսասիրություն, չարություն ու դաժանություն: Ինքնապահպանման ուժեղ բնազդը Խեցգետին-Օձին հեռու է պահում ռիսկային գործողություններից, նա առաջին հերթին մտածում է իր մասին: Այնպես որ՝ կախված պայմաններից իրեն տարբեր կերպ է դրսևորում: Սակայն միշտ հմայիչ է, նույնիսկ չարությունն է սազում նրան: Բոլոր տհաճություններից ինքնուրույն է գլուխ հանում, բայց երբ օգնության կարիք է զգում, կամավորների մի ողջ բանակ է հավաքվում: Խեցգետին-Օձը շրջապատողների վրա միստիկ իշխանություն ունի: Սիրո մեջ Այս մարդը ձգում է հակառակ սեռին. նրան առանձնացնում են արտաքին գրավչությունն ու սեքսուալ ձգողականությունը: Անձնական հարաբերություններում Խեցգետին-Օձը չի կորցնում իրեն հատուկ ինքնավստահությունը, հենց նա է հարաբերություններում լիդերը: Խանդոտ է, քմահաճ, նրա մեջ ուժեղ է զարգացած սեփականատիրական զգացումը: Սիրային հորոսկոպում Խեցգետին-Օձը պահանջկոտ կողակից է. գտնում է, որ ամենալավին է արժանի: Ընդ որում՝ նրա դեսպոտությունը հիմնված է սարսափելի անինքնավստահության վրա. սիրային հարաբերություններում նա շատ խոցելի է: Ամուսնանալուց հետո Օձ-Խեցգետինը միանգամից մոռանում է իր ինքնուրույնության մասին: Թեթև սրտով իր վրայից գցում է ընտանիքի բարեկեցության մասին հոգալու պատասխանատվությունը: Ավելի շուտ, իր վրա է վերցնում ղեկավարի պաշտոնը: Հաճույքով ղեկավարում է մտերիմները կյանքը, ընդ որում՝ դա շատ գրագետ է անում: Խեցգետին-Օձը սիրում է իր տունը, հաճույքով է տնտեսություն վարում: Նրա համար կարևոր է իր ու մտերիմների համար հարմարավետ պայմաններ ստեղծելը: Խանդոտ կերպով օտար ազդեցությունից պահպանում է իր ընտանիքի հանգստությունը: Կարիերան Զգույշ Խեցգետին-Օձը փառասիրությունից զուրկ է, չի ձգտում բարձր պաշտոնի: Դանդաղ է գործում, մանրամասն մտածում է իր հեռանկարները, դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները: Փոխարենը որոշում ընդունելուց հետո համառորեն հասնում է մտածածին: Չի սիրում ռիսկը, չի զբաղվի կասկածելի գործերով, նույնիսկ եթե նրան մեծ եկամուտ խոստանան: Խեցգետին-Օձը աշխատասեր մարդ է, բայց երբեք չի աշխատում գաղափարի համար: Գումարի հանդեպ անտարբեր չէ, ընդ որում՝ չի սիրում այն ծախսել, շատ ռացիոնալ ու խնայող է: Խեցգետին-Օձի բնատուր հմայքը մարդկանց սրտերի բանալին է: Այս էմոցիոնալ, տաքարյուն մարդը կերպափոխվելու շնորհ ունի: Խեցգետին-Օձը կարող է պահանջված դերասան դառնալ. չէ՞ որ նրա համար ցանկացած դեր տաղանդավոր խաղալը հեշտ խնդիր է, դատարկ բան: Բացի այդ, նրա կոչումը մանկավարժությունն է: Այս ինտելեկտուալ մարդը լայն աշխարհայացք, համոզելու շնորհ ունի, ճարտարախոս է: Կարողանում է գրագետ մատուցել ինֆորմացիան, միանգամից գրավում է իր գաղափարներով: Խեցգետին-Օձ տղամարդը Հանգիստ, սառնարյուն Խեցգետին-Օձ տղամարդու հոգում հույզեր են փոթորկվում, բայց շրջապատող մարդկանց համար պարտադիր չէ դա իմանալը, գոնե՝ որոշ ժամանակ: Նա այնքան խորաթափանց ու խելացի է, որ նրա կյանքը դասավորվում է հենց այնպես, ինչպես ինքն է մտածել: Եթե Խեցգետին-Օձը ինչ-որ բանից դժգոհ է, կարող է խիստ ու կծող դառնալ, քանի դեռ չի հանգստացել: Նման վարքը, սակայն, բացառություն է, սովորաբար նա իր կյանքը հարմարեցնում է մտերիմների հետաքրքրություններին: Նուրբ ու հաշվենկատ է գործում, գրավում է իր ուշադիր, բարեհամբույր վերաբերմունքով: Նա շփվող ու շուրջը տեղի ունեցող ամեն ինչից գոհ մարդու տպավորություն է թողնում: Սակայն միայնություն է փնտրում, նրան մտորումների համար թաքուն, խաղաղ տեղ է պետք: Նույնիսկ սիրելի կինը չի կարողանա գրավել նրա ուշադրությունը, եթե նա դա չուզենա: Խեցգետին-Օձ կինը Խեցգետին-Օձ կնոջ համար շփումների մեջ ոչ մի սահմանափակում գոյություն չունի: Համարձակ է գործում, իրեն դրսևորում է որպես ակտիվ անձնավորություն, այնպես որ՝ անպայման ուշադրություն է գրավում: Սակայն նա ամեն կերպ պահպանում է իր ներքին աշխարհը, թաքուն է պահում իր գաղտնիքները: Նա ծածկամիտ ու չվստահող անձնավորություն է, միայն մտերիմները նրան գիտեն այնպիսին, ինչպիսին նա կա: Խեցգետին-Օձ կինը հպարտ ու ինքնասեր է, այնպես որ՝ անհնազանդություն չի հանդուրժի: Հասնում է իր ուզածին և՛ գործնական հարցերը լուծելիս, և՛ անձնական կյանքում: Նրա ընտրյալը պետք է հասկանա, որ ցանկացած հակաճառություն անօգուտ է: Իր երջանկությունը կգտնի խելացի, հանգիստ ու զուսպ տղամարդու հետ: Եվ քանի որ նա ուժեղ ինտուիցիա ունի, միշտ ճիշտ է վարվում: Շատ կապված է իր տանն ու մտերիմներին: Տարվա և ամսվա համադրությունը. ԽԵՑԳԵՏԻՆ (Մաս 2-րդ) |
|