Տարվա և ամսվա համադրությունը. ԿՈՒՅՍ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2660 | 12:00 | |
ԿՈՒՅՍ-ՁԻ Շփման մեջ հաճելի, հմայիչ ու լավատես Կույս-Ձիերը շրջապատի վրա լավ տպավորություն են թողնում: Զուսպ, հավասարակշռված բնավորություն ունեն, բայց դրա հետ մեկտեղ, ակտիվ են, ժամանակի հետ նաև՝ իմպուլսիվ: Այս Կույսերը ավելի շատ ղեկավարվում են իրենց զբացմունքներով, քան տրամաբանությամբ ու խելամտությամբ. այստեղ մեծ է ինքնասածի Ձիու ազդեցությունը: Այս երկու նշանների համադրությունը ներդաշնակ է, իր ներկայացուցիչներին լավատեսությամբ, հնարամտությամբ ու բարեհոգությամբ է օժտում: Համատեղելիության հորոսկոպում Կույս-Ձիերը հուսալի մարդիկ են, հակված չեն հակասական արարքների: Սակայն կարողանում են ուրախանալ կյանքով, ուրախ ու բարեհոգի բնավորություն ունեն: Ձգտում են անընդհատ զարգանալ, շփման ու նոր գիտելիքների համար բաց են, ամենուր ու ամեն ինչ հասցնում են: Բնութագիրը Պատասխանատու, աշխատասեր Կույս-Ձիերը չեն վախենում դժվարություններից, համարձակ գնում են ճակատագրին ընդառաջ: Բազում արժանիքներ ունեն, այնպես որ՝ հեշտությամբ են հաջողության հասնում: Սակայն կախված են նաև հույզերից, երբեմն իրենց իմպուլսիվ, թեթևամիտ մարդու նման են պահում: Կարող են տաքանալ ու վիճել դատարկ բանի պատճառով, իսկ որ ամենակարևորն է՝ դժվարությամբ են հաշտության գնում: Ամեն դեպքում Ձի-Կույսերը հպարտ, ազատասեր մարդիկ են, չնայած որ՝ բարեհոգի ու հավասարակշռված մարդու տպավորություն են թողնում: Աջակցության կարիք են զգում, սեր ու հարգանք են սպասում, նրանց համար սեփական նշանակալիությունն ու անփոխարինելիությունը զգալն անհրաժեշտություն է: Կույս-Ձիերը շատ կապված են մտերիմներին ու նրան համար շատ բանի են պատրաստ: Սակայն այս ազնիվ ու սկզբունքային մարդիկ երբեք ստի ու դավաճանության չեն դիմի: Կույս-Ձիու գլխավոր առանձնահատկությունը հուսալիությունն է: Մտերիմներին նրա անսահման նվիրվածությունը հարգանքի է արժանի: Առաջին տեղում դնում է մարդկային հարաբերություններն ու ամեն ինչ անում է իր հեղինակությունը չվարկաբեկելու համար: Ձի-Կույսը կարող է հուզական, նեղացկոտ ու բռնկուն լինել, բայց նրա վրա միշտ կարելի է հույս դնել: Կարողանում է համատեղել հասարակական գործերն ու անձնական կյանքը: Ակտիվ է, էներգիայով լի, մեծ ոգևորությամբ է մասնակցում մտերիմ մարդկանց ճակատագրին: Երբեք դժվարության մեջ հայտնված մարդուն իր խնդիրների հետ միայնակ չի թողնի: Անպայման օգնության կհասնի, նույնիսկ ի վնաս սեփական հետաքրքրությունների: Չնայած երբեմն Կույս-Ձին այնքան է տարվում օգնելու իր ցանկությամբ, որ շատ է շտապում ու չմտածված արարքներ է գործում, ինչով էլ ավելի է բարդացնում վիճակը: Այս տաղանդավոր, ուժեղ մարդը ունակ է կյանքում շատ բանի հասնել, եթե սովորի կառավարել իր հույզերը: Ոչ միայն փայլուն վերլուծական ունակություններ ունի, այլ նաև՝ ուժեղ ինտուիցիա: Դրանից բացի, Կույս-Ձին գործնական է, աշխատասեր, բայց իր ավելորդ հուզականության պատճառով հաճախ բաց է թողնում շահավետ հնարավորությունները: Ճիշտ է, իմպուլսիվությունն ու սպոնտան արարքների հակվածությունը նրա կյանքին յուրահատուկ սրություն ու փայլ է հաղորդում: Միայն թե Ձի-Կույսը չափազանց խելամիտ ու տրամաբանող է քաոսի ու խառնաշփոթի հետ հաշտվելու համար: Տհաճությունների բախվելիս սկսում է կասկածել սեփական ուժերին, դեպրեսիայի մեջ է ընկնում: Նման պահերին նրա կողքին պետք է հավատարիմ ու նվիրված ընկեր, իմաստուն խորհրդատու լինի: Սիրո մեջ Անձնական կյանքում Կույս-Ձին ոչ միայն զգայական հաճույքներ է փնտրում, այլ նաև ձգտում է իրական սեր ձեռք բերել: Ընտրության հարցում չի շտապում. ուշադիր ուսումնասիրում է յուրաքանչյուր թեկնածուի՝ որպես իր կյանքի ուղեկցի դերը ստանձնողի: Շփումներից չի խուսափում, սիրում է զվարճանալ ու ռոմանտիկ ժամադրություններ կազմակերպել: Սակայն առաջին հերթին իր երկրորդ կեսին է փնտրում, այլ ոչ թե միայն վայելում հակառակ սեռի ուշադրությունը: Սիրային հորոսկոպում Կույս-Ձին հուսալի ու կրքոտ սիրեցյալ է: Ամուսնությանը լուրջ է վերաբերվում, ողջ ուժերով փորձում է պահպանել հարաբերությունների թարմությունը: Ընտանեկան կյանքին հնարավորինս լուրջ ու պատասխանատու է վերաբերվում: Ամբողջությամբ կենտրոնացած է մտերիմների վրա, աշխատում է արդարացնել նրանց հույսերը: Տնակյաց է ու տնարար, սիրում է մաքրությունն ու կարգապահությունը: Շատ նվիրված է իր ընտանիքին, ցավ է ապրում վեճերից: Հակված է չափազանցնել իր անձնական խնդիրները, ամուսնալուծության միտքն անգամ նրան խուճապի է մատնում: Կույս-Ձիու հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը նրբությունն ու հոգատար վերաբերմունքն է: Աջակցության կարիք ունի, պատրաստ է սարեր շրջել, եթե իր հանդեպ սեր ու հասկացողություն է զգում: Կարիերան Ուշադիր, ճշտապահ Կույս-Ձին ունակ է գլուխ հանել ցանկացած բարդության աշխատանքից: Առանձնանում է աշխատասիրությամբ, չնայած՝ երբեմն իր մեջ ուժ չի գտնում սկսած գործն ավարտին հասցնելու համար: Այս դեպքում Կույսի գործնականությունը համադրված է Ձիու իմպուլսիվության հետ: Սակայն նման վարքը հազվադեպ երևույթ է: Ընդհանուր առմամբ, Կույս-Ձին պատասխանատու, ազնիվ աշխատող է, կարողանում է ճիշտ ժամանակին իրեն հավաքել ու էներգիան անհրաժեշտ հունի մեջ դնել: Չի ձգտում ղեկավար պաշտոն զբաղեցնել: Իրեն լավ է զգում նաև կատարողի դերում. աշխատանքը պետք է հաճույք պատճառի: Ակտիվ Կույս-Ձիու համար անիրագործելի խնդիրներ չկան, նրա համար կարևորը՝ որոշել սեփական առաքելությունը: Սիրում է շփումները, հեղինակություն ու հարգանք է վայելում, այնպես որ՝ իրեն հարմարավետ է զգում ցանկացած կոլեկտիվում: Կույս-Ձին ընտրում է իր հետաքրքրություններին համապատասխան մասնագիտություն: Իրեն վատ չի դրսևորում նաև փաստաթղթերի, թվերի ու ֆորմուլաների հետ կապված աշխատանքի մեջ: Ձի-Կույսերը բազմաշերտ, տաղանդավոր մարդիկ են, այնպես որ՝ նրանց մեջ կարելի է հանդիպել և՛ մարզիկների, և՛ քաղաքական գործիչների, և՛ դերասանների: Կույս-Ձի տղամարդը Նպատակասլաց, ակտիվ Կույս-Ձի տղամարդը հուսալի կյանքի ընկեր փնտրող կնոջ համար իսկական գտածո է: Նա ընտանիքի համար պատրաստ է ցանկացած հերոսության, նրա աշխատասիրությանը միայն նախանձել կարելի է: Սակայն բռնկուն լինելն ու հուզականությունը նրա համար լուրջ խոչընդոտներ են հաջողության հասնելու ճանապարհին: Իմաստուն ղեկավարի կարիք է զգում, որը նրա էներգիան անհրաժեշտ հունի մեջ կդնի: Կույս-Ձի տղամարդն իրեն տեսնում է կատարողի, այլ ոչ թե ղեկավարի դերում: Նրա գործնականությունը, կենսական իմաստնությունը թույլ են տալիս անխռով ապրել, բայց նյութական բարեկեցության հասնել նա չի կարողանում: Սիրային հարաբերություններում կրքոտ, տաքարյուն կողակից է, նրա համար վառ հույզերն անհրաժեշտություն են: Դրա հետ մեկտեղ, շատ հավատարիմ ու նվիրված մարդ է, պաշտում է կնոջն ու երեխաներին: Կույս-Ձի կինը Գործնական Կույս-Ձի կինը մտադիր է հաջող կարիերա անել, նա գիտի՝ ինչպես ճիշտ բաշխել բնածին ունակությունները: Նա առանձնանում է խելքով, կշռադատելու ունակությամբ ու աշխատասիրությամբ: Այնպես որ՝ հեշտությամբ է հասնում դրված նպատակներին, ճիշտ է՝ չի մոռանում նաև անձնական կյանքի մասին: Կույս-Ձին ընտանիքի հետաքրքրություններին նվիրված կին է, ամուսինն ու երեխաները միշտ նրա հսկողության տակ են: Միշտ կարող է ճիշտ խորհուրդ տալ ու դժվար պահին աջակցել: Հիստերիաների հակված չէ, նրանից անհնար է կոպիտ խոսք լսել: Սակայն նա շատ հուզական մարդ է, այնպես որ՝ ամուսինը պետք է իրեն զուսպ ու խելամիտ պահի: Անհրաժեշտության դեպքում սկանդալ կսարքի, աղմկոտ հարաբերություններ կպարզի, բանը կարող է հասնել նաև սպասքը կոտրելուն: Իսկ մնացյալ դեպքերում նա բավականին հավասարակշռված կին է: ԿՈՒՅՍ-ԱՅԾ Անհետևողական, շփվող Կույս-Այծը բոլորի սիրելին է: Նրա մեջ այնքան հմայք ու խարիզմա կա, որ անհնար է անտարբեր անցնել այս գրավիչ անձնավորության կողքով: Կշռադատող Կույսը սեթևեթող Այծի ազդեցությամբ ավելի թեթևամիտ է դառնում. նա արդեն ոչ թե խիստ, այլ խորհրդավոր անձնավորություն է: Ճիշտ է, նա պահպանում է տրամաբանորեն մտածելու ունակությունը, առանձնանում է գործերը վարելու պրագմատիկ մոտեցմամբ: Կույս-Այծը բարդ համադրություն է, որն իր ներկայացուցիչներին հակասական բնավորությամբ է օժտում: Մի կողմից այս մարդիկ պրակտիկ ու ռացիոնալ են, իսկ մյուս կողմից՝ քմահաճ ու հուզականորեն անկայուն: Երբեմն հաճելի Այծ-Կույսերն իրենց ձանձրացնող, մշտապես դժգոհ փնթփնթանի պես են պահում, բայց գործում են բարի մտադրություններից ելնելով. շրջապատին խելք են սովորեցնում: Բնութագիրը Գործնական Կույսի ու անկանխատեսելի Այծի համադրությունը հետաքրքիր, բայց հակասական է: Այս երկու նշանների մրցակցությունը ուժեղ ազդեցություն է թողնում իր ներկայացուցիչների բնավորության վրա: Այծ-Կույսը գեղեցիկ իրերի հանդեպ կիրք է տածում, վառ տպավորություններ ու հույզեր է փնտրում, միևնույն ժամանակ՝ գործողություններում զգույշ է և ծախսելիս՝ խնայող: Թեթև բնավորություն ունի, շփման համար բաց է ու նույնիսկ չափից դուրս շատախոս: Սիրում է խորհուրդներ տալ, անհարմար չի զգում մարդկանց ասել իր կարծիքը: Երբեմն այնքան համառ է, որ նրա հետ անհնար է ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել: Վախենում է միայնությունից ու արագ կապվում է մարդկանց, երբեմն շատ է ձանձրացնում նրանց իր ներկայությամբ: Սակայն միայն ամենալավն է կամենում, աշխատում է օգնել ու ճիշտ ուղու վրա դնել: Նպատակասլաց Կույս-Այծը հասկանում է, որ հաջողության տանող ճամփան դժվար ու քարքարոտ է, այնպես որ՝ շատ է աշխատում: Համառորեն հասնում է իր նպատակներին, գրագետ պլանավորում է ապագան, աշխատում է հաշվի առնել իրադարձությունների զարգացման հնարավոր բոլոր տարբերակները: Չնայած՝ չի կարելի բացառել նաև թեթևամիտ Այծի ազդեցությունը. երբեմն նա անկայուն է լինում, մի գործից մյուսին է անցնում: Նման պահերին աջակցության կարիք է զգում ու շնորհակալությամբ է ընդունում օգնությունը: Չնայած հակված է տրամադրության տատանումների, բայց միևնույն է կենսուրախ ու ակտիվ մարդ է: Այծ-Կույսը լավատես է, հավատում է իր հաջողությանը, փոփոխություններից չի վախենում: Ուշադիր ու հոգատար է շրջապատողների հանդեպ, բայց երբեմն ավելորդ շատ է խոսում, ինչով վիրավորում է մարդկանց: Ճիշտ է, անկեղծորեն փորձում է պայքարել իր այդ թերության դեմ: Կույս-Այծի հիմնական առանձնահատկությունը պերֆեկցիոնիզմն է, իդեալականին ձգտելը: Միշտ մտածածն ավարտին է հասցնում, ընդ որում՝ անթերի արդյունքի է հասնում: Մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, հետևում է նորաձևությանը, մարմնակառուցվածքին հարմար հագուստ է ընտրում: Շրջապատին առատ խորհուրդներ է տալիս, ընդ որում՝ պնդում է իր տեսակետը: Կույս-Այծերն ամենալավն են գլուխ հանում նորաձևությունից, գոնե նրանք այդպես են համարում: Երազում են իդեալական աշխարհի մասին, փորձում են այն ավելի լավը դարձնել: Երբեմն չափից դուրս շատ են աշխատում շուրջը բոլորին երջանկացնել, սկսում են ձանձրացնել բարոյախոսությամբ: Այծ-Կույսը բարոյական բարձր արժեքներ կրող անձնավորություն է, լույս ու բարություն է բերում մարդկանց: Ոչ միայն ինքն է կատարելագործվում ողջ կյանքում, այլ նաև մյուսներին հանգիստ չի տալիս: Սիրո մեջ Սիրային հարաբերություններում Կույս-Այծը իրեն լավագույն կողմերով է դրսևորում՝ լուրջ է, կշռադատող ու կայուն: Հակված չէ թեթևամիտ կապերի, շփումներին ընտրողաբար է մոտենում ու զգույշ է: Հարաբերությունների հենց սկզբից տրամադիր է ամուսնության, այլ ոչ թե կարճատև սիրավեպի: Կույս-Այծի հետ սիրային համատեղելիության գաղտնիքը բավականին պարզ է՝ ոչ մի տհաճ անակնկալ ու դավաճանություն: Հարաբերությունները չի շարունակի թեթևամիտ մարդու հետ, ով ունակ չէ պատասխանել ուժեղ զգացմունքին: Արտաքուստ հանգիստ, կշռադատող ու ինքնավստահ Կույս-Այծը շատ է կախված մտերիմներից: Վախենում է միայնությունից, իրեն անվտանգության մեջ է համարում, եթե զգում է կողակցի աջակցությունը: Ձգտում է կայուն հարաբերությունների, շատ հավատարիմ է երկրորդ կեսին: Չնայած՝ երբեմն մտերիմներին հունից հանում է իր նկատողություններով ու բողոքներով: Սակայն խրատ ու խորհուրդ է տալիս միայն ամենալավ մտադրություններից ելնելով: Կույս-Այծը երազում է իդեալական ամուսնության մասին, առավելագույն ջանքեր է ներդնում, որպեսզի մտերիմները ոչ մի բանի կարիք չզգան: Կարիերան Գործնական Կույս-Այծը վնասով չի աշխատի, բայց նրա համար կարևոր դեր են խաղում աշխատանքային պայմանները: Չի սիրում շտապողականությունն ու խառնաշփոթը, խուսափում է մրցակցությունից, հանգիստ միջավայրի կարիք է զգում: Գործընկերները պետք է ամեն հարցում աջակցեն նրան, հակառակ դեպքում նա կկորցնի ինքնավստահությունը: Առավել ևս, որ Այծ-Կույսը շնորհակալ մարդ է, երբեք չի մոռանա իրեն մատուցված ծառայությունը: Պահանջկոտ, բայց արդարամիտ է, բացի այդ, պատասխանատու է ու շատ աշխատասեր, այնպես որ՝ արժանի հարգանք է վայելում իր գործընկերների շրջանում: Վճռական, ամբիցիոզ Կույս-Այծը նախանձելի համառությամբ շարժվում է դեպի իր նպատակները: Եթե գտել է իր առաքելությունը, ոչ մի դեպքում չի շեղվի ընտրած ուղուց: Կարող է կայանալ գործունեության ցանկացած ոլորտում: Գործնական ու կատարողական է, իրեն դրսևորում է որպես կազմակերպված, պատասխանատու աշխատող: Այս տաղանդավոր մարդու համար չկա ու չի կարող լինել որևիցե խոչընդոտ: Կույսի գործնականությունն օգնում է կարևոր հարցերի լուծման մեջ, իսկ Այծի արտիստիզմը թույլ է տալիս գտնել իրեն արվեստի մեջ: Կույս-Այծ տղամարդը Կույս-Այծ տղամարդը ձգտում է կյանքի բոլոր ոլորտներում իդեալի հասնել: Բայց նրան չի կարելի ձանձրալի ու շատ ճիշտ մարդ համարել, հակառակը, նա զվարճասեր է ու լավատես: Ինչ-որ առանձնահատուկ դերի չի հավակնում, պարզապես ապրում ու վայելում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչ: Չափի մեջ աշխատասեր է, մարդկանց հոգսեր չի պատճառում: Ճիշտ է, Կույս-Այծ տղամարդը շատ բարձր պահանջներ է ներկայացնում իր երկրորդ կեսին: Նա պետք է իր կողքը խնամված, հմայիչ կին տեսնի, ընդ որում՝ նաև կիրթ ու խելացի, բացի այդ՝ իր նախասիրությունները կիսելու պատրաստ: Իդեալական կյանքի ընկերոջ փնտրտուքները կարող են երկարաձգվել, բայց նշանների այս համադրությամբ տղամարդը չի վշտանում: Ընտանիքը պետք է նրա հուսալի հենքը լինի, այնպես որ՝ ամուսնության հարցին լուրջ է մոտենում: Կույս-Այծ կինը Այծի տարում ծնված կենսուրախ Կույս կինը անհոգ, հմայիչ անձնավորություն է թվում: Նրա հետ իսկապես թեթև ու հեշտ է, բայց մեղմ ու հասարակ արտաքինի տակ պրագմատիկ անձ է թաքնված: Իհարկե, Կույս-Այծ կանանց մոտ էլ ապրումներից ու հուզումներից խուսափել չի ստացվում, բայց նրանք ձգտում են իդեալական արդյունքի, այնպես որ՝ ունակ են հաղթահարել խուճապային տրամադրությունը: Հիանալի կառավարում են իրենց գործողությունները ու շուրջը տեղի ունեցող ամեն ինչ: Որպես կյանքի ընկեր փորձում են այնպիսի տղամարդ ընտրել, որը կարող է աջակցել: Չնայած՝ սիրահարվելուց հետո շատ չեն մտածի, թե որքան է ընտրյալը համապատասխանում կյանքի ընկերոջ դերին: Նրանք բավականին հուզական ու կրքոտ մարդիկ են, այնպես որ՝ համարձակ հետևում են սեփական ցանկություններին: ԿՈՒՅՍ-ԿԱՊԻԿ Համատեղելիության հորոսկոպում Կույս-Կապիկը բարդ համադրություն է, որը վառ անհատականություն ունեցող մարդկանց է ծնունդ տալիս: Այս համադրությամբ կանայք ու տղամարդիկ հսկայական հետաքրքրություն են ներկայացնում շրջապատի համար: Կապիկ-Կույսերը անկանխատեսելի, իմպուլսիվ մարդիկ են, ձգտում են արկածներով լի վառ կյանքի: Խելամիտ Կույսը անկայուն Կապիկը ազդեցությամբ թեթևամիտ մարդ է դառնում: Նա հակված է սպոնտան արարքների, խուճապի մատնվող է ու չափից դուրս շատախոս: Դրա հետ մեկտեղ, պահպանում է սթափ դատելու ունակությունը, մյուսների հանդեպ պատասխանատու ու ազնիվ է: Կապիկ-Կույսերն առանձնանում են հակասական բնավորությամբ, բայց միշտ իրենց արժանապատիվ են պահում, նրբանկատ են ու բարյացակամ: Նրանց հետ շփումները հաճույք են պատճառում: Բնութագիրը Հակադիր բնութագրերով այս երկու նշանների միությունը ոչ միանշանակ, բայց հետաքրքիր համադրություն է: Այստեղ կարծրատիպեր ու հստակ բնութագրեր չկան: Փոխարենը կարելի է անսովոր, տրամաբանությունից ու առողջ բանականությունից դուրս բաներ տեսնել: Կապիկ-Կույսի գլխավոր առանձնահատկությունը բնավորության բազմաշերտությունն է: Այս մարդը կարողանում է տարբեր լինել՝ գործնական ու անպատասխանատու, զուսպ ու թեթևամիտ, պահպանողական ու էքստրավագանտ: Կույս-Կապիկի բնավորությունն ու հոգեվիճակը հստակ բնորոշել հնարավոր չէ. այս խորհրդավոր անձնավորությունը կարողանում է զարմացնել: Ճիշտ է, մարդիկ նրան միշտ չեն հասկանում, փոխարենը նրա հետ ձանձրալի չէ: Շփվող է, ուրախ, կարողանում է կյանքը վառ հույզերով լցնել, ձանձրալի առօրյային դրական լիցքեր հաղորդել: Չնայած իրենց անդադրում բնավորությանը՝ Կույս-Կապիկները խորը, մտածող մարդիկ են: Հեշտությամբ են մի գործից մյուսին անցնում՝ կարողանում են ոչ միայն զվարճանալ, այլ նաև պատասխանատու աշխատել: Գործնական Կույսը կարողանում է ազդել ազատասեր Կապիկի վրա, գիտի՝ ինչպես կարգի հրավիրել նրան: Այս համադրությամբ մարդիկ բարեհոգի, ազնիվ ու բարեխիղճ մարդու համբավ են վայելում: Գումարին թեթև են վերաբերվում, սիրում են այն ծախսել ոչ միայն սեփական քմահաճույքների վրա, այլ նաև օգնում են կարիքավորներին: Ճիշտ է, Կապիկ-Կույսերը փոխարենը սեր ու հոգատարություն են ակնկալում: Հակված են դրամատիզացնել տեղի ունեցող իրադարձություններն ու չափազանցնել իրենց դժբախտությունները: Երբեմն տխրության մեջ են խորասուզվում, իրենց զոհեր են երևակայում՝ անպիտան ու ավելորդ մարդիկ: Կույս-Կապիկի առանձնահատկությունը ցանկացած պայմանի հարմարվելու ունակությունն է: Ունակ է հաղթահարել բոլոր դժվարություններն ու դժբախտությունները, ընդ որում՝ առանց կողմնակի աջակցության: Այս ուժեղ մարդը հոգու տոկունությունը չի կորցնում, ամենաբարդ իրավիճակներում պահպանում է անձնական արժանապատվության զգացումը: Վատ տրամադրության նոպաներն արագ փոխվում են ուրախության: Կապիկ-Կույսն առանձնանում է գերակտիվությամբ, ունակ չէ երկար ժամանակ ձանձրանալ ու տխրել: Կգտնի իր վիճակը բարելավելու ձևը՝ նոր գործ կմտածի, կփոխի բնակության վայրը կամ օգտակար ծանոթություններ կհաստատի: Ընդհանուր առմամբ Կույս-Կապիկը ազատասեր, նպատակասլաց ու շատ անկախ մարդ է: Սիրո մեջ Սիրային հորոսկոպում Կույս-Կապիկը ակտիվ, անհետևողական ու հուզական մարդ է: Շփման մեջ ճկուն է, հեշտությամբ է հարմարվում կողակցի հետաքրքրություններին: Նա իսկական ռոմանտիկ է, անմոռանալի ժամադրություններ է կազմակերպում: Դրա հետ մեկտեղ, ոչ միայն ձգտում է զարմացնել ընտրյալին, այլ նաև հետաքրքրվում է նրա գործերով: Փորձում է աջակցել, նրա համար շատ կարևոր է կողքին երջանիկ մարդ տեսնելը: Նա նուրբ կողակից է, բայց կայուն չէ. հեշտությամբ է սիրահարվում, հաճախ կարճատև սիրավեպեր է ունենում: Ընտանեկան կյանքում Կույս-Կապիկը իրեն սիրող ու հոգատար ամուսնու պես է պահում, հիանալի ծնող է: Ամուսնանալուց հետո ողջ ուժերով ձգտում է ընտանիքի լավ մարդ դառնալ: Իր խելամտության ու հաշվենկատության շնորհիվ Կապիկ-Կույսը գրագետ պլանավորում է ապագան, նյութական խնդիրների առաջ չի կանգնում: Չի կորցնում նաև իրեն հատուկ լավատեսությունը, սիրում է ուրախությունն ու զվարճանքները: Նրա տանը հաճախ ծիծաղ ու բարձր երաժշտություն է հնչում: Չնայած՝ երբեմն նաև միայնության կարիք է զգում, հատկապես՝ տհաճությունների դեպքում. ընտանիքը պետք է դրան հասկացողությամբ վերաբերվի: Կարիերան Շարժուն, հետաքրքրասեր Կույս-Կապիկը շատ բաներով է հետաքրքրվում, բայց ավելի շատ ձգտում է դեպի արվեստը: Շատ շարժուն է բարդ խնդիրների վրա ժամեր շարունակ գլուխ կոտրելու համար: Չնայած՝ եթե իսկապես տարված է գործով, անպայման հաջողության կհասնի: Ունակ է պատասխանատու կատարել ցանկացած աշխատանք, առանձնանում է աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ: Հիանալի հիշողություն ունի, բայց մի քիչ ցրված ու հուզական է: Կույս-Կապիկը նույնիսկ մասնագիտական գործունեության մեջ հավատարիմ է ինքն իրեն՝ հակասական ու անկանխատեսելի մարդ է: Փառասեր Կույս-Կապիկը ձգտում է հասարակության մեջ բարձր դիրք գրավել. նրա համար շատ կարևոր է շրջապատի կարծիքը: Սակայն ինքն իրեն հոգսերով չի ծանրաբեռնի: Հիանալի լեզու է գտնում մարդկանց հետ, շատ լավ տպավորություն է թողնում: Բացի այդ, հեշտությամբ մի գործունեությունից մյուսին է անցնում: Նա հիանալի կազմակերպիչ է, խելամիտ աշխատակից, արագ հասնում է ղեկավար պաշտոնների: Կապիկ-Կույսն առավել պահանջված է ստեղծագործ մասնագիտություններում, չնայած՝ նույնանման հաջող է աշխատում նաև կոմերցիոն կառույցներում: Կույս-Կապիկ տղամարդը Կույս-Կապիկ տղամարդու համար ամեն մանրուք հսկայական նշանակություն ունի: Նա լուրջ, գործնական մարդ է, տրամադիր է հասնել իր նպատակներին: Կույս-Կապիկը կարծես հատուկ աշխարհում է ապրում, որտեղ միայն ինքն է որոշում, թե ինչն է ճիշտ: Միայնության կարիք է զգում, շատ է մտածում, բայց դրա հետ մեկտեղ, կարող է նաև ընկերակցել: Կարողանում է ուրախանալ ու հանգստանալ, բայց երբեք չի մոռանում գործի մասին: Նա խորը ու խելացի տղամարդ է, համախոհների հետ շփումների կարիք է զգում: Նախապատվությունը տալիս է լուրջ կանանց, լրիվ անտարբեր է թեթևամիտ, սեթևեթող կանանց հանդեպ: Նշանների այս համադրությամբ տղամարդը շատ առատաձեռն է մտերիմների հանդեպ, պատրաստ է գումար ծախսել կնոջ ու երեխաների քմահաճույքների վրա: Կույս-Կապիկ կինը Կույս-Կապիկ կանայք անսովոր են, շատ տղամարդիկ են ձգտում արժանանալ նրանց ուշադրությանը, այդ թվում՝ նաև հաջողակ ու հայտնի տղամարդիկ: Նրանք վառ, ինքնատիպ անձնավորություններ են, առանձնանում են սուր խելքով ու ոչ ստանդարտ մտածողությամբ: Ցանկացած գործ կարող են իրենց օգտին դասավորել, ընդ որում՝ պարտադիր չէ անպայման անեն դա խորամանկությամբ կամ ստով: Շատ լավ պաշտպանում են սեփական տեսակետը: Անկախ, հպարտ Կույս-Կապիկ կանայք վատ չեն զգում դիմել տղամարդու օգնությանը: Եթե ուզածը չեն ստանում, շարունակում են միակի իրենց փնտրտուքները: Շփման մեջ մեղմ, տակտով զրուցակիցներ են, իսկ մտերիմների հետ՝ էլ ավելի: Ժամանակի հետ օրինակելի կանայք ու լավ տնտեսուհիներ են դառնում, բայց՝ բացառապես իրենց կամքով: ԿՈՒՅՍ-ԱՔԱՂԱՂ Կիրթ, խելացի ու զուսպ Աքաղաղ-Կույսը ամենալավ տպավորությունն է թողնում: Նա հուսալի ու ազնիվ մարդ է: Իրեն անթերի է պահում, շատ լավ դաստիարակված է, կարողանում է վարել ցանկացած զրույց: Ուժեղ ինտուիցիա ունի, հազվադեպ է սխալվում իր գնահատականներում: Բարյացակամ է, շատ լավ լեզու է գտնում շրջապատի հետ, հասկանում ու կիսում է նրանց զգացմունքները: Համատեղելիության հորոսկոպում Կույս-Աքաղաղը հմայիչ, կենսուրախ անձնավորություն է: Այս համադրությամբ մարդիկ ճարտարախոս են ու համոզիչ իրենց փաստարկներում: Երբեմն շատախոս են, բայց կարողանում են ճիշտ ժամանակին իրենց հավաքել: Խորաթափանց են, խելացի, այնպես որ՝ մարդկանց իրենց մտորումներով չեն ձանձրացնում: Չնայած՝ միշտ չեն կարողանում հետ կանգնել սուր նկատողություններից, ինչով վիրավորում են մարդկանց: Բնութագիրը Այս Կույսը կրակոտ ու ուրախ Աքաղաղի ազդեցությամբ ավելի հանդուրժող է դառնում ուրիշների թերությունների հանդեպ: Չնայած նկատողություններ անում է, բայց միայն տեղին: Անհրաժեշտ չի համարում շրջապատից թաքցնել ճշմարտությունը, իսկ ավելի շուտ՝ չի էլ կարողանում ստել: Կույս-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը ազնվությունն է: Չի սիրում պարծենալ ու զարդարել իր արժանիքները, նույնքան ազնիվ է նաև մյուսների հանդեպ, անպայման դիմացինին կասի, թե ինչ է մտածում նրա մասին: Կույս-Աքաղաղը գրավում է իր ազնվությամբ ու անկեղծությամբ, նրան ուզում ես հավատալ ու կիսվել գաղտնիքներով: Այս մարդն այնքան բարեհոգի ու վստահող է, որ սուտ չի սպասում նաև ուրիշներից: Մարդիկ ձգտում են դեպի նա, աջակցություն ու հասկացողություն են ակնկալում: Աքաղաղ-Կույսը շատ ընկերներ ունի, չնայած՝ ծանոթություններին ընտրողաբար է մոտենում: Հետաքրքրասեր, ակտիվ Կույս-Աքաղաղը բաց է նոր գիտելիքների համար, ձգտում է կյանքի բոլոր ոլորտներում կատարելության հասնել: Այս մարդը պետք է իր շրջապատում լավագույնը լինի՝ հրաշալի ընտանիքի մարդ, լավ աշխատակից, հավատարիմ ընկեր: Պատրաստ է շատ աշխատել, զրկել իրեն հանգստից ու հաճույքներից, բայց անպայման կհասնի իր նպատակին: Սկզբունքային ու կատեգորիկ է. նրա կյանքում իդեալական կարգապահություն է: Աքաղաղ-Կույսը գթասիրտ, ուշադիր մարդ է, մեծ հաճույքով է օգնում մյուսներին: Ճիշտ է, մի պայման հաշվի չի առնում՝ բոլորը չէ, որ ձգտում են կատարելության: Երբեմն ձանձրացնող ու կպչուն է, երբեմն էլ ավելի վատ՝ հաճախ է տարվում քննադատությամբ: Երբեմն մարդիկ չգիտեն, թե որտեղ թաքնվել այս բարոյախոսից ու արդարություն քարոզողից: Շփվող Աքաղաղ-Կույսը կարողանում է զրուցել ամենատարբեր թեմաներով: Տարել չի կարողանում լռությունն ու միայնությունը, բայց իր ներկայությունը չի պարտադրի նաև քիչ ծանոթ մարդկանց: Վստահում է միայն մտերիմներին, համախոհների կարիք է զգում: Ուժեղ զարգացած ինտուիցիան նրան թույլ է տալիս խուսափել շփման մեջ սխալներից: Աքաղաղ-Կույսը խորաթափանց է, հազվադեպ է սխալվում մարդկանց հարցում: Կարողանում է իր կողմը գրավել, միշտ քաղաքավարի ու տակտով է: Աշխատում է հասկանալ մարդուն ու օգնել նրա խնդիրների լուծման հարցում: Ճիշտ է, շրջապատից էլ սեր ու հոգատարություն է սպասում, աջակցության կարիք ունի: Չնայած իր անհողդողդ տեսքին՝ Աքաղաղ-Կույսն այնքան էլ վստահ չէ սեփական ուժերին: Վախենում է միայնությունից, ցավով է տանում մտերիմների դավաճանությունը: Սիրո մեջ Անձնական հարաբերություններում հուսալի ու կայուն Աքաղաղ-Կույսը հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Հակված չէ թեթևամիտ կապեր հաստատել, չնայած՝ դեմ չէ սեթևեթելուն ու ֆլիրտին: Ուշադիր է մարդկանց հանդեպ, միանգամից զգում է սառնությունն ու անտարբերությունը: Ինքնասեր ու հպարտ է, ստորացումը չի ների: Աքաղաղ-Կույսը կասկածամիտ մարդ է: Շրջապատին կասկածում է անազնիվ արարքների մեջ, հատկապես՝ եթե խոսքն անձնական հարաբերությունների մասին է: Կարող է վստահել միայն անկեղծ մարդուն, որին ամբողջությամբ կնվիրվի: Սիրային հորոսկոպում Կույս-Աքաղաղը իդեալական ամուսին է՝ հոգատար ու նվիրված մարդ: Ամբողջությամբ կենտրոնացած է իր ընտանիքի վրա, աշխատում է ուրախացնել ու զարմացնել մտերիմներին: Նրբանկատ է, գործնական ու տնտեսվար: Սիրում է ընտանեկան տոներ կազմակերպել: Կարողանում է պլանավորել ժամանակը, գրագետ բաշխել ուժերը: Աքաղաղ-Կույսը նրբությամբ ու սիրով լի է, պատրաստ է անդադար երես տալ մտերիմներին: Չնայած՝ չի մոռանում նաև կառավարել նրանց կյանքը, անընդհատ նկատողություններ է անում, բազմաթիվ պահանջներ է ներկայացնում: Կարիերան Այս մարդն իրատես է ու գործնական, շատ երկար մտորումների ու դատարկ երևակայության վրա ժամանակ չի վատնում: Վերլուծական խելք ունի, հիանալի գլուխ է հանում ֆինանսական հարցերից: Հեշտությամբ է յուրացնում մեծածավալ ինֆորմացիան, ուշադիր է մանրուքներին: Աքաղաղ-Կույսը նպատակաուղղված է արդյունքին, աշխատում է շատ ու մեծ ցանկությամբ: Խիստ ժամացուցակի է հետևում, միշտ հստակ կատարում է իր պարտականությունները: Սառնասիրտ է, կշռադատող ու շատ կարգապահ, երբեք հուսախաբ չի անի կոլեկտիվին: Գործնական, աշխատասեր Աքաղաղ-Կույսը ժամանակը դատարկ բաների վրա չի վատնում, այլ անմիջապես անցնում է գործի: Երբեմն անզուսպ է, վիճում է գործըկերների հետ, բայց միայն իսկապես լուրջ առիթներով: Կույս-Աքաղաղը լավ ղեկավար է, ենթակաների մոտ հեղինակություն է վայելում: Կարողանում է աշխատանքային պրոցեսն այնպես կազմակերպել, որ հասնի առավելագույն արդյունքի: Ունակ է հաջող բիզնես կազմակերպել. դա շրջապատին իր կարողությունները ցուցադրելու հիանալի ձև է: Կույս-Աքաղաղ տղամարդը Նյութապաշտ, պրագմատիկ, ինտեկելտուալ. այս ամենը բնութագրում է Կույս-Աքաղաղ տղամարդուն: Նա շատ լուրջ է, միշտ հավաք, կարծես մշտապես ինչ-որ տհաճության է սպասում: Ցանկացած իրավիճակում պահպանում է հոգեկան կորովը, մարտական որակներ է դրսևորում: Հակված է կասկածների, բայց կարողանում է վերահսկել հույզերն ու զգացմունքները, այնպես որ՝ ինքնավստահ մարդու տպավորություն է թողնում: Կույս-Աքաղաղը ինքնագոհ տղամարդ է, նրա կյանքի առաջիկա մի քանի տարիներն արդեն որոշված են: Իդեալական կյանքի ընկեր է փնտրում, որն արժանի կլինի իր ուշադրությանը: Գումարը չի խնայում ընտրյալի վրա, ճոխ նվերներ է անում: Ընտրություն կատարելուց հետո մինչև կյանքի վերջը հավատարիմ է մնում նրան: Ավելի շատ հետաքրքրվում է աշխատանքով, քան այլ սիրավեպերով: Չնայած՝ կանանց ուշադրությունը շոյում է նրա ինքնասիրությունը, նա գեղեցկության գիտակ է: Կույս-Աքաղաղ կինը Փխրուն Կույս-Աքաղաղ կանայք իրականում շատ համառ են իրենց նպատակներին հասնելու հարցում: Խելացի ու սառնասիրտ են, հեշտությամբ գլուխ են հանում կյանքի դժվարություններից: Խորաթափանց այս կանայք շատ լավ տեսնում են տղամարդու սուտը, բայց նախընտրում են չսրել իրավիճակը: Վառ հույզեր դրսևորում են միայն ուժեղ սիրահարվածության դեպքում: Կույս-Աքաղաղ կանայք հավատարիմ են, ընտանիքի համար պատրաստ են ցանկացած հերոսության: Շատ լավ գլուխ են հանում տնային պարտականություններից, հաճույքով հոգ են տանում ամուսնու ու երեխաների մասին: Բայց երբեք չեն դավաճանի սիրելի գործին, մեծ հաճույք են ստանում աշխատանքի մեջ հիանալի արդյունքների հասնելիս: Նրանք լավ կազմակերպիչներ են, հաճախ նաև պատասխանատու պաշտոն են զբաղեցնում: ԿՈՒՅՍ-ՇՈՒՆ Հանգիստ, բարյացակամ Շուն-Կույսը անթերի վարքի, ամրության ու դիմացկունության օրինակ է: Շրջապատին դուր են գալիս նրա բարեկիրթ վարվելաձևն ու զրուցակցին գրավելու ունակությունը: Դրա հետ մեկտեղ, այս համադրությամբ մարդիկ այնքան մեղմ ու բարեհոգի չեն, որնքան մյուս Շները: Գործնական Կույսը գիտի, թե ինչ նպատակներ է հետապնդում ու ոչ ոքի թույլ չի տա շեղել իրեն: Իր հնարավորությունները քննադատորեն է գնահատում, նույնքան պահանջկոտ է նաև մյուսների հանդեպ: Համատեղելիության հորոսկոպում Կույս-Շունը շփվող, բարեհամբույր մարդ է՝ կյանքի հանդեպ իր սեփական պատկերացումներով: Նվիրված է մտերիմներին, ազնիվ է իր ու մյուսների հանդեպ: Միշտ կաջակցի ու կօգնի, բայց չի հաշտվի անարդարության հետ, կգտնի իր դժգոհությունն արտահայտելու ձևը: Բնութագիրը Խելամիտ Կույս-Շներն անձնական շփումների հարցում շատ զգույշ են: Ձգտում են նոր ծանոթությունների, միշտ լավատես ու բարյացակամ են մյուս մարդկանց հանդեպ: Դրա հետ մեկտեղ, հստակ սահմանազատում են անձնական ու հասարակական կյանքը: Կույս-Շան մտերիմ ընկերն ու պարզապես լավ ծանոթը լինելը տարբեր բաներ են: Այս մարդը բարի է մարդկանց հանդեպ, սիրում է շփումները, պատրաստակամությամբ օգնում է շրջապատողներին: Սակայն քչերի հետ է կիսվում իր գաղտնիքներով, վստահում է սահմանափակ քանակի մարդկանց: Հակված չէ դատարկ զրույցների, տանել չի կարողանում բամբասանքները: Կույս-Շունը ամբողջական անձնավորություն է, արտաքին էֆեկտների կարիք չունի, կշռադատում է հստակ ու ըստ գործի բնույթի: Նրան անհնար է խաբել քծնանքով ու սուտ հաճոյախոսություններով, փոխարենը կարելի է դժվար պահերին դիմել օգնության խնդրանքով. այդ օգնությունը երաշխավորված է: Հավասարակշռված, կյանքի տհաճությունների հանդեպ դիմացկուն Կույս-Շները այնքան հանգիստ ու ինքնավստահ չեն, որքան ուզում են թվալ: Հակված են վախերի ու կասկածների, իսկ ժամանակ առ ժամանակ պարզապես անվճռական ու բացահայտ թույլ են: Վախենում են կորցնել հավասարակշռվածությունն ու կյանքում իրենց հենարանը, այնպես որ՝ այնքան էլ չեն վստահում մարդկանց: Բազմաթիվ անգամ ստուգում են ստացված ինֆորմացիան, երկար դիտում են նոր ծանոթին նրան իրեն մոտ թողնելուց առաջ: Ճիշտ է, աշխատում են շրջապատին ցույց չտալ իրենց թուլությունները. թաքնվում են բոլորից ու տառապում միայնության մեջ: Կույս-Շունն առանձնանում է կյանքի հանդեպ լուրջ, պատասխանատու մոտեցմամբ: Դիմացկունություն ու երկաթե ամրություն է ցուցաբերում. ոչ մի բողոք, օգնության խնդրանք, այլ պարզապես ամենօրյա քրտնաջան աշխատանք սեփական թուլությունների վրա: Խելամիտ, զուսպ Շուն-Կույսը ամենաբարդ խնդիրների լուծման ամենահեշտ ուղիները գտնելու տաղանդով է օժտված: Համբերատար է, հանգիստ ու խորաթափանց, այնպես որ՝ երբեք չի շտապում եզրակացությունների հարցում: Կույս-Շան գլխավոր առանձնահատկությունը երկար մտորումների հակվածությունն է: Այս կշռադատող մարդն ուշադիր է ամեն ինչի, նույնիսկ աննշան մանրուքների հանդեպ: Ոչ միայն տեսնում է իրերի խորքը, այլ նաև փորձում է կիսվել իր գիտելիքներով ու փորձով: Սիրում և որ ամենակարևորն է կարողանում է ճիշտ խորհուրդներ տալ: Ընդ որում՝ անշահախնդիր է գործում, շնորհակալություն չի ակնկալում, ավելի շուտ՝ նույնիսկ խուսափում է գովասանքներից ու հաճոյախոսությունից: Կույս-Շունը համեստ, հուսալի ու պատասխանատու մարդ է: Ոմանց դուր չի գալիս նրա բծախնդրությունը, կանոններով գործելու ձգտումը, փոխարենը նա միշտ պատասխանատու է իր խոսքերի համար: Սիրո մեջ Նման գծերով այս երկու նշանների միությունը ուժեղ ու խորը անձնավորություն է ծնում: Կույս-Շունը հուսալի մարդ է, հավատարիմ է իր կողակցի հետաքրքրություններին: Խարդավանքների հակված չէ, հակառակը՝ շատ լուրջ է վերաբերվում սիրային հարաբերություններին: Վճռական գործողությունների անցնելուց առաջ երկար դիտում է ընտրյալին: Ընտանեկան կյանքի հանդեպ հստակ պատկերացում ունի. այն է՝ երկու իրար սիրող ու հավատարիմ մարդկանց միություն: Կույս-Շունը փոխադարձ զգացմունքի հույս ունի, նրա կանոնների մեջ չի մտնում անպատասխան զգացմունքից տառապելը: Կույս-Շան հետ ընտանեկան կյանքը չափազանց հարթ է ու նույնիսկ մի քիչ ձանձրալի: Այս մարդը կանխատեսելի ու պահանջկոտ է մտերիմների հանդեպ. բոլորը պետք է անշեղորեն հետևեն նրա հաստատած կարգուկանոնին: Նման խստությունը հիմնավոր է. Կույս-Շան ընտանիքը նրա հուսալի հենքն ու ոգեշնչվածության աղբյուրն է: Միայն տանն է նա կարողանում ամբողջությամբ հանգստանալ հոգսերից ու տագնապներից: Կույս-Շունը մտերիմների դավաճանության նույնիսկ միտքն անգամ չի հանդուրժում: Այս մարդու համար ամուսնալուծությունը հույսերի կործանում է, կյանքի կողմնորոշիչների ամբողջական կորուստ: Կարիերան Աշխատասեր Կույս-Շները կարող են կայանալ գործունեության ցանկացած բնագավառում, եթե իհարկե դա անհրաժեշտ համարեն: Փառասեր չեն, համընդհանուր ճանաչման չեն ձգտում: Չնայած իր փայլուն ունակություններին՝ Կույս-Շունը հեշտությամբ կհամաձայնի ղեկավարի օգնականի դերին: Կարողանում է մարդկանց հետ լեզու գտնել, գիտի՝ ինչպես հասկանալի մատուցել ինֆորմացիան: Կարգապահորեն կատարում է իր պարտականությունները, երկար ու մեթոդապես հասնում է անհրաժեշտ արդյունքին: Նրա համար կարևորը նույնիսկ սեփական հետաքրքրությունները մի կողմ դնելու հաշվին ընդհանուր գործի օգտին աշխատանքն է: Չնայած իր հանգիստ ու մտածող էությանը՝ Կույս-Շունը ստեղծագործ անհատականություն է: Ոչ միայն տրամաբանական մտածողություն ու հիանալի հիշողություն, այլ նաև հարուստ երևակայություն ունի: Սիրում է իրեն գեղեցիկ իրերով շրջապատել, շատ լավ գլուխ է հանում արվեստից: Եթե արվեստի հետ կապված մասնագիտություն չընտրի էլ, անպայման իրեն հոգեհարազատ զբաղմունք կգտնի՝ կարուձև, դիզայն: Շուն-Կույսը համառ է իր նպատակներին հասնելու ճանապարհին, կշռադատող է ու գործնական: Նրա ուժերի սահմաններում է նախասիրությունը եկամտաբեր գործի վերածելը: Կույս-Շուն տղամարդը Նշանների այս համադրությամբ տղամարդը միշտ հետևում է կանոններին, նրա կյանքում ամեն ինչ հստակ պլանավորված է: Կույս-Շունն առանձնանում է ազնվությամբ, աշխատասիրությամբ, պայքարելու ու հաղթելու պատրաստակամությամբ: Միջանկյալ արդյունքով չի բավարարվի, միշտ գնում է մինչև վերջ: Նա ռեալիստ ու մատերիալիստ է, բայց զգայուն ու խռովահույզ հոգով: Կույս-Շունը հավաք, զուսպ տղամարդ է, դրա հետ մեկտեղ՝ անպաշտպան է դաժանության ու անարդարության առաջ, չնայած՝ աշխատում է ցույց չտալ իր այդ թուլությունը: Ինքնաբավ, ինքնավստահ մարդու տպավորություն է թողնում: Այս մարդկանցից հիանալի ղեկավարներ են դուրս գալիս, ովքեր խելամիտ կառավարում են կոլեկտիվն ու նրան աշխատանքային հաղթանակների տանում: Սիրային հարաբերություններում նա կրակոտ երկրպագու է, համառորեն հասնում է ընտրյալի փոխադարձ զգացմունքին: Շատ կապված է իր ընտանիքին ու անսահման նվիրված է նրան: Կույս-Շուն կինը Հմայիչ Կույս-Շուն կինը արտիստիկ տաղանդով է օժտված, սիրում է լինել մարդկանց մեջ: Հմտորեն մատուցում է իր գեղեցկությունը, լավ շարժուձև ունի, ինտուիտիվ զգում է, թե ինչպես պետք է իրեն պահի տվյալ վայրում ու տվյալ ժամանակ: Երբեմն հուզական ու անզուսպ է, բայց նման վարքն ավելի շուտ բացառություն է, քան կանոն: Կույս-Շունը բավական ինքնավստահ է կյանքի համարձակ պլաններ կառուցելու համար: Բավականաչափ խելացի, աշխատասեր է մտածածին հասնելու համար: Բայց չի հրաժարվի նաև ուժեղ տղամարդու օգնությունից, որը կկարողանա նրան հաջողության բարձունքներին հասցնել: Անձնական հարաբերություններում ավելի շատ նախընտրում է ստանալ, քան տալ: Ընտանիքը նրան կայունության ու հուսալիության զգացում է տալիս, տունը նրա համար հանգստի վայր է: ԿՈՒՅՍ-ԽՈԶ Այս Կույսը շարունակում է գործնական ու տնական մարդ մնալ, չնայած՝ ենթարկվում է նաև անհոգ Խոզի ազդեցությանը: Իր հերթին վերջինս ավելի հանգիստ, կշռադատող և նույնիսկ մի փոքր փակ է դառնում: Խոզի ու Կույսի միությունը իր ներկայացուցիչներին հակասական բնավորությամբ է օժտում: Համատեղելիության հորոսկոպում Կույս-Խոզը պրակտիկ ու իդեալիստ է: Խառնաշփոթի ու դատարկ հոգսերի մեջ իմաստ չի տեսնում, բավական ռացիոնալ ու առաջադեմ է մտածում: Դրա հետ մեկտեղ, ձգտում է երջանկացնել ողջ աշխարհը, շփումների ծարավ է զգում, չնայած՝ հազվադեպ է ինչ-որ մեկին ամբողջությամբ վստահում: Նա առանձնանում է բարությամբ, գթասրտությամբ: Խոզ-Կույսը բոլոր իմաստներով հաճելի մարդ է, նրան կարելի է վստահել: Անպայման կօգնի գոնե խորհրդով, իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակը կընտրի: Բնութագիրը Ուրիշների խնդիրներին կարեկից Խոզ-Կույսը ձգտում է օգնել ճամփին հանդիպած ամեն մեկին: Հակված է հերոսական արարքների, առաջին կանչից շտապում է օգնության: Ճիշտ է, չի կորցնում բոլոր Կույսերին հատուկ խելամտությունը. օգնում է միայն նրանց, ովքեր արժանի են իր ուշադրությանը: Ունակ է նաև կտրուկ, թունավոր մեկնաբանությունների: Այդպիսին է Կույս-Խոզի բնույթը՝ բարյացակամության, գթասրտության ու պահանջկոտության զարմանալի համադրություն: Նա առանձնանում է հազվադեպ հոգեկան առատաձեռնությամբ ու քննադատական խելքով: Այս մարդը սիրում է վերլուծել ոչ միայն շրջապատի գործողությունները, այլ նաև սեփական արարքները: Հաճախ կասկածում է ինքն իրեն, չնայած արտաքուստ միշտ հանգիստ է: Հասարակության մեջ իրեն զուսպ ու մեծ արժանապատվությամբ է պահում: Կույս-Խոզը ոչ միանշանակ, հակասական անձնավորություն է: Սիրում է շփվել ամենատարբեր թեմաներով, հաճախ ընկերական հանդիպումներ է կազմակերպում: Չնայած՝ երբեմն ձանձրանում է նույնիսկ մտերիմ ընկերների ներկայությունից: Նրա համար բնական է որոշ ժամանակով մարդկանցից առանձնանալն ու առանց շտապելու սեփական զգացմունքներից գլուխ հանելը: Կույս-Խոզը բարի ու գթասիրտ մարդ է, բայց կարող է նաև դաժան լինել, եթե բախվի չարի ու անարդարության հետ: Արագ ու վճռական է գործում, կրծքով պաշտպանում է նեղացած մարդկանց, բավականին համառ է ընդհանուր հետաքրքրությունները պաշտպանելու հարցում: Չի սիրում վիճել, բայց չի վախենա կոնֆլիկտի մեջ մտնել, եթե դրանում անհրաժեշտություն տեսնի: Ամեն հնարավորն անում է արդարությունը վերականգնելու համար, բայց համարյա միշտ լռում է իր արժանիքների մասին: Տեղի ունեցող ամեն ինչին լավատեսորեն տրամադրված Խոզ-Կույսը կյանքից միայն լավ բաներ է սպասում: Անկեղծորեն ուրախանում է իր ու իր մտերիմների հաջողություններով: Աշխատում է չտխրել, ուշադրություն չդարձնել փոքրիկ տհաճություններին, չնայած՝ հոգու խորքում շատ խոցելի է ու անինքնավստահ: Կույսի կշռադատելու ունակությունն ու Խոզի ուրախ բնավորությունը օգնում են նրան հաղթահարել ամենաբարդ իրավիճակները: Այս մարդը ոչ միայն շփվող, ակտիվ ու էներգիայով լի է, այլ նաև՝ շատ հաշվենկատ: Նրան հատուկ է բոլոր մարդկանց նման սխալվելը, բայց նա արագ գտնում է իրավիճակը ուղղելու ձևը: Ընդ որում՝ օգնության չի դիմում, նրան բավարար են սեփական ուժերը: Խոզ-Կույսը խելացի, հիմնավոր մարդ է, զուրկ չէ հումորի զգացումից, պատրաստ է դիմակայել բոլոր փորձություններին: Սիրո մեջ Այս մարդը սիրային հարաբերություններին լուրջ է վերաբերվում, թեթևամիտ կապեր չի հաստատում: Սիրային հորոսկոպում Խոզ-Կույսը ռոմանտիկ է, ընտրյալի համար պատրաստ է հերոսությունների: Չնայած՝ արտաքին հանգստության տակ դժվար է նկատել նրա կրքոտ էությունը: Սիրահարվելուց հետո ամբողջությամբ տրվում է սիրելիին: Ընդ որում՝ ձգտում է ոչ միայն գոհացնել սիրելի մարդուն, այլ նաև մանրամասն կառավարում է նրա կյանքը: Նա սեփականատեր է ու խանդոտ, նույնիսկ լուռ տիրան, այնպես որ՝ նրա զգացմունքների հետ խաղալ չի կարելի: ԸՆտանեկան կյանքը Խոզ-Կույսին չի ձանձրացնում, ավելին՝ նրա գոյության իմաստն է: Նա տնտեսությանը պրակտիկ մոտեցում է ցուցաբերում, հմտորեն վարում է տնտեսությունը, մեծ սիրով կահավորում է իր ընտանեկան բույնը: Չկա ավելի նվիրված, մտերիմների կարիքների հանդեպ ուշադիր անձնավորություն, քան Կույս-Խոզն է: Իր անձնական հետաքրքրությունները զոհում է ընտանիքի համար, ամբողջությամբ վերահսկում է իր երկրորդ կեսի կյանքը: Դեսպոտ ու քմահաճ է լինում, եթե իր հանդեպ արհամարհական վերաբերմունք է զգում: Նույնիսկ ամենամտերիմները չեն կարող անտեսել նրա կարծիքը: Կարիերան Իրատես Խոզ-Կույսն իր առաջ անիրագործելի խնդիրներ չի դնում: Զուրկ է փառասիրությունից, ամոթ բան չի համարում հասարակ պաշտոն զբաղեցնելը: Չնայած՝ վատ չի նայվում նաև ղեկավարի աթոռին: Կույս-Խոզը խաղաղասեր մարդ է, ամեն կերպ խուսափում է գործնական կոնֆլիկտներից: Նա աշխատասեր ու կարգապահ է, միշտ սկսած գործն ավարտին է հասցնում: Այնքան պատասխանատու է, որ երբեմն նաև ուրիշների գործն է անում: Ճիշտ է, չի կարելի չարաշահել նրա վստահությունը. կարող է ամեն պահի իրեն շահագործողին տեղը դնել: Կույսի իրատեսությունը չի խանգարում նաև ստեղծագործելուն: Խոզ-Կույսը սիրում է երևակայությանը տրվել ու կյանքի կոչել իր գաղափարները: Ստեղծագործական մասնագիտություններ ընտրած մյուս աշխատողներից առանձնանում է գործին լուրջ ու մտածված մոտեցմամբ: Բացի այդ, կարող է լավ մասնագետ դառնալ առևտրի ու շինարարության ոլորտում, բծախնդրորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները: Առաջին տեղում դնում է արդյունքը, այլ ոչ թե աշխատավարձի չափը: Չնայած չի աշխատի նաև ի վնաս իրեն, շատ ուշադիր է ֆինանսական հարցերում: Կույս-Խոզ տղամարդը Կույս-Խոզ տղամարդը լուրջ ու պատասխանատու է, չի հարգում ժամանակն անգործության վրա վատնող մարդկանց: Նախընտրում է զբաղվել կոնկրետ գործով, այլ ոչ թե դատարկ զրույցներ վարել: Մեծ պահանջներ է ներկայացնում իր երկրորդ կեսին, երբեք չի սիրահարվի թեթևամիտ կնոջ: Նպատակաուղղված է ամուր ընտանիք ստեղծել, չնայած՝ դեմ չէ նաև սիրահետել էֆեկտիվ գեղեցկուհիներին: Սառը տղամարդու տպավորություն է թողնում, սակայն նա կրքոտ ու տաքարյուն կողակից է: Եթե կինը կարողանա գրավել նրան, կյանքի հուսալի ընկեր ձեռք կբերի, ով առիթ չի տա կասկածել իր հավատարմության վրա: Նա հոգատար ամուսին է, սիրող հայր, պատրաստ է օրեր շարունակ աշխատել ընտանիքի բարեկեցության համար: Կույս-Խոզ կինը Նշանների այս համադրությունն իսկապես կատարյալ էակ է ծնում: Նպատակասլաց Կույս-Խոզ կինը փորձում է կյանքում ամեն ինչի հասնել արդար աշխատանքով: Հիանալի արտաքին տվյալներ ունի, բայց նրա գլխավոր արժանիքները խելքը, պատասխանատվությունն ու համբերատարությունն են: Նրա էներգիան բավարարում է և՛ աշխատանքի, և՛ մտերիմների մասին հոգ տանելու համար: Կույս-Խոզ կինը տնարար, գործնական կին է, նրա տունը մաքրության ու կարգուկանոնի օրինակ է: Հոգ է տանում երեխաների մասին, ամեն հնարավորն անում է նրանց երջանկության համար: Հասարակության մեջ փայլելու, նրա հավանությանն արժանանալու կարիք չունի, մեծ հաճույքով զբաղվում է տնային գործերով: Տղամարդկանց դուր է գալիս նրա զուսպ շարժուձևը, նրբանկատ վարքը: Նրանք հասկանում են, որ այս կնոջ հետ կարելի է վստահելի հարաբերություններ կառուցել: Տարվա և ամսվա համադրությունը. ԿՈւՅՍ (Մաս 1-ին) |
|