ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԿՈւՅՍ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3010 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԿՈՒՅՍ-ԱՌՆԵՏ

Նշանների այս համադրությունը բնորոշ է ուժեղ մարդկանց, ովքեր վստահ են իրենց ճշմարտացիության վրա: Նրանք չեն ձանձրացնում՝ փորձելով ապացուցել իրենց հիմնավոր լինելը, պարզապես ապրում են այնպես, ինչպես ճիշտ են համարում: Կույս-Առնետները խելացի են, ուշադիր ու հույզերի արտահայտման մեջ զուսպ: Նրանց չի կարելի անզգացմունքային մարդ համարել, հակառակը, կրքոտ խառնվածք ունեն: Պարզապես շատ լավ տիրապետում են իրենց, բացի այդ, Առնետ-Կույսերը շատ դաստիարակված են շրջապատողներին իրենց խնդիրներով ձանձրացնելու համար: Միշտ հրաշալի տեսք ունեն, հետևում են իրենց արտաքին տեսքին: Նույնքան պահանջկոտ են նաև մյուսների հանդեպ, դժգոհության դեպքում նկատողություն են անում: Անհանդուրժող են ուրիշների թերությունների հանդեպ, ցանկացած գործում ձգտում են իդեալական արդյունքի հասնել:

Բնութագիրը

Կույսի գործնականությունն ու Առնետի զգուշությունը զարմանալի համադրություն է ծնում՝ խելամիտ հաշվենկատություն: Այս մարդը ցանկացած իրավիճակում պահպանում է առողջ դատելու ունակությունը: Առաջին հերթին մտածում է գործի մասին, այդ իսկ պատճառով վերահսկում է իր բոլոր մտքերն ու գործողությունները: Կույս-Առնետն ամբողջությամբ կենտրոնացած է մեն-միակ նպատակի՝ կատարելության հասնելու ցանկության վրա: Ողջ ուժով փորձում է օրինակ դառնալ մյուսների համար: Դրա համար էլ շրջապատողները չպետք է իմանան, որ Առնետ-Կույսը սովորական մարդ է՝ իր թերություններով ու թուլություններով: Այս ամբողջական ու ուժեղ անձնավորությունը հիացմունք է առաջացնում իր վրա անխոնջ աշխատելու պատրաստակամությամբ: Չնայած՝ դեմ չէ նաև պայքարել ուրիշների արատների դեմ, պաշտում է նկատողություններ անել ու խորհուրդներ տալ:

Կույս-Առնետը միշտ շրջապատված է բազմաթիվ մարդկանցով՝ իսկական ընկերներով ու պարզապես լավ ծանոթներով: Շրջապատողները նրան գնահատում են ազնվության, անկեղծության ու օգնելու պատրաստակամության համար: Այս մարդիկ, անկախ սեռից, բարի բնավորություն ունեն, նրանց հատուկ չեն նախանձն ու չարությունը: Սովորաբար կանայք հակված են բամբասանքների, սիրում են շաղակրատել ամենատարբեր թեմաների շուրջ, բայց միայն ոչ այս դեպքում. Առնետ-Կույսը դատարկ զրույցների վրա ժամանակ չի վատնի, այլ կփորձի օգնել: Նշանների այս համադրությամբ տղամարդիկ իրենց իսկական ասպետի նման են պահում՝ քիչ խոսքեր, շատ գործ: Չնայած՝ երբեմն այնքան կենտրոնացած են արդյունքի վրա, որ շրջապատողները նրանց սկսում են մեղադրել չորության մեջ: Բայց նման վարքը հազվադեպ երևույթ է, նրանք աշխարհի ամենաբարի ու հոգատար մարդիկ են:

Առնետ-Կույսերը աշխատասեր են, իրենց նպատակի համար պատրաստ են առանց հոգնածությանն ուշադրություն դարձնելու զօրուգիշեր աշխատել: Ճիշտ է, մյուսներին էլ հանգիստ չեն տա, բողոքներ ու արդարացումներ չեն լսի. գործին նվիրվածությունը ամեն ինչից վեր է: Մանրուքներն ու անճշտությունները նկատելու տաղանդ ունեն, այնպես որ՝ ամբողջովին վերահսկում են և՛ սեփական գործողությունները, և՛ գործընկերների աշխատանքը: Նրանք ոչ միայն ուշադիր, այլ նաև խնայող մարդիկ են, աշխատում են գումարը ծախսել իսկապես պիտանի բաների վրա: Մտերիմները պետք է հաշտվեն նրա բնավորության այդ գծի հետ, քանի որ խնայողությունը բնորոշ է և՛ Կույսին, և՛ Առնետին: Այնպես որ՝ գումարի հանդեպ այս մարդկանց վերաբերմունքը փոխելն անիրագործելի խնդիր է: Փոխարենը Կույս-Առնետները ոչ մի բանի կարիք չեն ունենում, նրանց նյութական վիճակը միշտ կայուն է:

Սիրո մեջ

Նույնիսկ ուժեղ սիրահարվածությունը Կույս-Առնետին չի զրկի սթափ դատելու ունակությունից: Կյանքի ընկերոջ ընտրությանը լուրջ է վերաբերվում, աշխատում է ոչ մի մանրուք բաց չթողնել: Այս մարդը հակված չէ թեթև սիրավեպերի, նա ամուր ամուսնության է ձգտում: Նրա երկրորդ կեսը պետք է բազմաթիվ արժանիքներ ունենա՝ խելք, գեղեցկություն, հմայք, համբերատարություն: Ցանկացած Առնետ-Կույս, անկախ սեռից, չի կարող մի հարկի տակ ապրել թեթևամիտ մարդու հետ: Չի ձևացնի, այլ պարզապես կհայտարարի հարաբերությունների ավարտի մասին:

Այս մարդիկ վատ են տանում միայնությունը, աշխատում են ողջ ազատ ժամանակն անցկացնել հարազատների հետ: Կույս-Առնետները տեղյակ են իրենց ընտանիքում կատարվող բոլոր իրադարձություններից: Չեն կարողանում իրենց զգացմունքները բուռն արտահայտել, փոխարենը վճռական գործում են: Իրենց սերն արտահայտում են ուշադիր ու հոգատար վերաբերմունքով: Սիրում են իրենց տունը, այն մաքուր ու հավաք են պահում: Հաճույքով զբաղվում են տնային գործերով: Շատ ժամանակ են հատկացնում երեխաների դաստիարակությանը, չնայած՝ երբեմն շատ խիստ ու պահանջկոտ են լինում:

Կարիերան

Կույս-Առնետի գործնական բարձր ունակությունները հիացմունք են առաջացնում, նույնիսկ մրցակիցներն են ընդունում նրա առավելությունը: Նշանների այս համադրությամբ մարդկանց համար ցանկալի նպատակին տանող ճանապարհին խոչընդոտներ գոյություն չունեն: Բարձր աշխատունակությունը, նպատակասլացությունն ու գործնականությունը այն հատկանիշներն են, որոնք նպաստում են նրա հաջողությանը: Ուժերը զուր չեն ծախսում, ամբողջությամբ նվիրվում են սիրելի գործին: Ցանկացած աշխատանք նրանց ուժերի սահմաններում է, միանման պատասխանատու են աշխատում և՛ ղեկավարի աթոռին, և՛ ցածր պաշտոնում: Աշխատանքային հարցերը լուծելիս Կույս Առնետները խելամիտ ու հաշվենկատ են: Այնպես որ՝ նրանց հարմար է հաշվարկների հետ կապված աշխատանքը: Հաճախ բանկի աշխատողներ կամ ֆինանսական վերլուծաբաններ են դառնում, կարող են նաև հաջողակ մենեջերներ լինել: Այս արտաքուստ հանգիստ մարդիկ կարող են կայանալ նաև ստեղծագործ մասնագիտությունների մեջ: Հնարավոր է՝ նրանք աղքատ երևակայություն ունեն, փոխարենը շատ հուզական են: Ցանկության դեպքում կարող են տաղանդավոր դերասաններ դառնալ:

Կույս-Առնետ տղամարդը

Առնետի տարում ծնված Կույս տղամարդն օժտված է բազմաթիվ տաղանդներով: Նրա առանձնահատուկ գծերն են աշխատասիրությունը, վճռականությունը, բծախնդրությունը, սուր խելքը: Խիստ պահանջկոտ են իրենք իրենց ու մյուս մարդկանց հանդեպ: Այս տղամարդը փորձում է ցանկացած գործ իդեալական արդյունքի հասցնել: Հեշտությամբ է կապ հաստատում գործընկերների հետ, նախընտրում է ինքնուրույն գործել, բայց ոչ ի վնաս հասարակական հետաքրքրությունների: Այնպես որ՝ աշխատավայրում անփոխարինելի աշխատակից է համարվում: Ընտանեկան կյանքում հավատարիմ ամուսին ու սիրող հայր է: Կույս-Առնետ տղամարդը արժանի է ուշադրության ու հոգատարության, նրանից ավելի նվիրված մարդ անհնար է պատկերացնել; Անկեղծորեն անհանգստանում է մտերիմների համար, աշխատում է ամեն ինչ անել նրանց հարմարավետ կյանքով ապահովելու համար:

Կույս-Առնետ կինը

Կույս-Առնետ կինը ուժեղ կամք ունի, հակված չէ քմահաճությունների ու չմտածված որոշումների: Նրա վերլուծական խելքը ունակ է մինչև սկսած գործն ավարտին հասցնելը հաշվարկել հնարավոր արդյունքը: Կառավարման ու ֆինանսների ոլորտում հրաշալի աշխատակից է: Վառ արտաքինն ու գոռոզությունը իր վրա է հրավիրում տղամարդկանց ուշադրությունը: Կյանքի ընկերոջ ընտրությանը շատ լուրջ է մոտենում: Առնետի տարում ծնված կին Կույսը սիրտը կնվիրի միայն արժանի մարդու, ով ունակ է գնահատել նրա ինտելեկտը: Հետաքրքրություն չի ցուցաբերում տնային տնտեսությանը, բայց տունը իդեալական մաքրության մեջ է պահում: Երեխաների դաստիարակության հարցում իշխող ու դաժան է, բայց անկեղծորեն սիրում է նրանց ու գործում է ի շահ նրանց հետաքրքրությունների:

ԿՈՒՅՍ-ՑՈՒԼ

Կույսի ու Ցուլի համատեղելիության հորոսկոպը բավականին հաջող է, քանի որ այս երկու նշանները նման հատկանիշներ ունեն: Ցուլի տարում ծնված Կույսերն առաձնանում են հանգիստ, հավասարակշռված բնավորությամբ: Պատասխանատու են մոտենում կյանքին, զգույշ են վերաբերվում փոփոխություններին: Հաճախ նրանց մեղադրում են պահանջկոտության մեջ, անուղղելի համառ ու պահպանողական մարդիկ են համարում: Սակայն Կույս-Ցուլերը շփվող մարդիկ են, պարզապես մի քիչ լուրջ են ու չափավոր զգույշ: Սառնարյուն են, գործնական, խուճապի չեն մատնվում, ցանկացած իրավիճակում կարելի է հույս դնել նրանց օգնության վրա: Անհրաժեշտության դեպքում կարող են ընկերակցել, բայց չեն ձանձրանա նաև միայնության մեջ: Ցուլ-Կույսերը ինքնաբավ մարդիկ են, կարող են կյանքում իրենց տեղը գտնել նաև առանց կողմնակի միջամտության:

Բնութագիրը

Հուսալի Ցուլ-Կույսը անպայման ժամանակ կգտնի մտերիմներին օգնելու համար: Ճիշտ է, չարժե անընդհատ հույսը դնել նրա լավ վերաբերմունքի վրա: Չի սիրում անպատասխանատու, թեթևամիտ մարդկանց, այնպես որ՝ աշխատում է նրանց մեկուսացնել իր շրջապատից: Նա շատ կարգապահ մարդ է, միշտ խստորեն հետևում է կանոններին: Նրա համար չկա ու չի էլ կարող լինել անբարեխիղճ վարքն արդարացնող որևիցե պատճառ: Նախընտրում է գործ ունենալ միայն արժանի մարդկանց հետ: Կույս-Ցուլը իր շրջապատում հայտնի մարդ է, չնայած՝ ոմանք նրան լուրջ ու մեծամիտ են համարում: Պարզապես նա հակված չէ անլուրջ վարք ցուցաբերել ու զուր խոստումներ տալ: Իր առջև խնդիր չի դնում բոլորին դուր գալ: Ընդհանուր առմամբ սիրում է ուրախ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնել:

Այս աշխատասեր ու ինքնավստահ մարդիկ ունակ են ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Ցուլ-Կույսերը պրագմատիկ են, շատ լավ հաշիվ են տալիս իրենց գործողություններին: Ամեն գործ չեն ստանձնի՝ փորձելով ապացուցել իրենց յուրահատուկ ընդունակությունները: Նրանց կյանքը ենթարկվում է խիստ կանոնների, այնպես որ՝ նրանում անակնկալներ ու լուրջ տհաճություններ չեն լինում: Սիրում են աշխատել ու մեծ հաճույքով հանգստանում են: Նախընտրում են ազատ ժամանակն անցկացնել բնության գրկում, շատ կապված են հողին: Նրանք զարմանալի ամուր մարդիկ են, նախանձելի ֆիզիկական ու հոգեկան առողջություն ունեն: Կույս-Ցուլերն ուրախանում են ամեն նոր օրվա համար, աշխատում են իրենց հեռու պահել բացասական հույզերից: Հակված չեն դեպրեսիաների ու զուր ապրումների:

Նպատակասլաց Կույս-Ցուլերը ոչ մի վատ բան չեն տեսնում սիրելի գործով տարվածության մեջ: Անօգուտ է նրանց համառության ու ճկունության բացակայության մեջ մեղադրելը. այդպիսին է այս մարդկանց բնույթը: Կույս-Ցուլերը պահպանողական են ու հետևում են ավանդույթներին, ողջ կյանքի ընթացքում նվիրված են իրենց իդեալներին: Նրանց համար գլխավոր արժեքը պարտքն ու պատիվն է: Իրենց գործողություններում միշտ հետևողական են, շատ կապված են մտերիմներին, պատրանք-երազանքի համար չեն լքի նրանց: Շատ գործնական են կյանքը դատարկ բաների վրա վատնելու համար: Պատրանքներ չեն կառուցում, դատարկ պլաններ չեն կազմում: Զբաղվում են միայն այն գործերով, որոնք իսկապես կարող են օգուտ բերել: Այս ամենի հետ մեկտեղ շփման մեջ հաճելի են, չեն սիրում միայնությունը:

Սիրո մեջ

Սիրային գործերում Կույս-Ցուլերը դրսևորում են իրենց բնորոշ զսպվածությունը: Երկար են դիտում շուրջն ու միայն երկար մտորումներից հետո են ընտրություն անում: Ունակ չեն խենթությունների, նույնիսկ հարաբերությունների սկզբում իրենց խելամիտ են պահում: Փոխարենը ժամանակի հետ բացվում ու տաքարյուն մարդիկ են դառնում: Կարող են խանդել սիրելիին կամ սկանդալ անել, եթե գան այն եզրակացության, որ իրենց կարծիքը հաշվի չեն առնում: Նախընտրում են հանգիստ մարդկանց ընկերակցությունը, իսկ թեթևամիտ մարդիկ նրանց վտանգ են ներշնչում:

Ցուլ-Կույսը իսկական ընտանիքի մարդ է, նրան չեն հետաքրքրում սիրավեպերը: Աշխատում են հնարավորինս շատ լինել տանը, հաճույքով տնտեսություն են վարում: Չնայած իրենց զբաղվածությանը՝ միշտ ժամանակ են գտնում երեխաների համար: Սիրում են սպորտը, առողջ ապրելակերպը: Պաշտում են շարժուն խաղերը, բնության գրկում լինելը: Չնայած բարեհոգությանը՝ նրանք հեղինակավոր ծնողներ են: Երեխաների թուլությունների ու քմահաճությունների հետ հաշվի չեն նստի, սիրում են հրամաններ տալ ու պահանջում են անհապաղ կատարել դրանք:

Կարիերան

Դժվար է իր գործին ավելի նվիրված մարդ գտնել, քան Կույս-Ցուլն է: Վաղ մանկությունից նա մտածում է իր ապագայի մասին, մանրամասն վարքի ռազմավարություն է մշակում: Նրան առանձնացնում է գործին զարմանալի կենտրոնացվածությունը: Եթե Ցուլ-Կույսը ինչ-որ բանով տարված է, չի շեղվի ավելորդ բաներով: Աշխարհում ինչ ասես կարող է տեղի ունենալ, բայց դա նրա համար աշխատանքը կիսատ թողնելու պատճառ չի կարող դառնալ: Իհարկե, նրա համար նյութական պարգևատրումն էլ մեծ նշանակություն ունի:

Հաճախ նշանների այս համադրությամբ մարդիկ ֆինանսների հետ կապված մասնագիտություններ են ընտրում: Նրանց դուր է գալիս կայուն աշխատանքը, փոփոխությունների ու նոր տպավորությունների կարիք չունեն: Չեն ձանձրանում ու բազմազանություն չեն փնտրում: Չնայած՝ Կույս-Ցուլերը կարող են նաև լավ դերասաններ ու տաղանդավոր գրողներ դառնալ: Բավական հուզական են, բացի այդ՝ աշխատունակ: Նրանց աշխատանքի արդյունքի համար կարելի է չանհանգստանալ. ամեն ինչ իդեալական կլինի: Կարող են կայանալ սպորտի մեջ, սիրում են հաղթել, իսկ որ ամենակարևորն է՝ կարողանում են անել դա:

Կույս-Ցուլ տղամարդը

Կարգապահ Կույս-Ցուլը մի շարք դրական հատկանիշներ ունի՝ գործնականություն, հուսալիություն, հանգստություն, համբերատարություն: Հույզերի հարցում զուսպ է, աշխատում է խելամիտ լինել ֆինանսների ոլորտում: Այս համադրությամբ խնայող, խելամիտ տղամարդը կարող էր ձանձրացնել, բայց, բարեբախտաբար, բավական շփվող ու ուրախ մարդ է: Սիրում է ժամանակ անցկացնել ընկերների շրջանում, ցանկալի է՝ բնության գրկում: Առողջ ապրելակերպ է վարում, զբաղվում է սպորտով: Այս աշխատասեր տղամարդը խնայող է, սիրում է գումար աշխատել ու գիտի՝ ինչպես ծախսել այն: Երջանիկ կլինի մեկի հետ, ով կկարողանա կիսել իր նախասիրություններն ու ոչ միայն գեղեցկություն, այլ նաև հանգիստ բնավորություն կունենա:

Կույս-Ցուլ կինը

Նվիրված Կույս-Ցուլ կինը պատասխանատու ղեկավարի օրինակ է: Մանրամասն հետևում է գործողությունների կարգին, ոչ մի րոպե չի շեղվում օրակարգից: Ավելի շուտ կնախընտրի աշխատանքը, քան հոգատար մոր ու լավ տնտեսուհու դերը: Իհարկե, նրա ուժերի սահմաններում է ընտանեկան հարցերի լուծումը, բայց իրեն ավելի վստահ է զգում աշխատավայրում: Չնայած իր զսպվածությանը՝ նա կրքոտ է, ունակ է անմոռանալի հույզեր պարգևել տղամարդուն: Թեթև սիրավեպեր չի սկսի, կնախընտրի միայնակ մնալ, քան հարաբերություններ սկսել թեթևամիտ, անպատասխանատու մարդու հետ: Ընդունում է միայն հավասար հարաբերությունները, անհրաժեշտ չի համարում իր կյանքը զոհել ընտանիքի համար: Սրա հետ մեկտեղ, նա հիանալի տնտեսուհի է, հոգատար մայր, պարզապես շատ է սիրում իր աշխատանքը:

ԿՈՒՅՍ-ՎԱԳՐ

Վեհանձն ու գթասիրտ Վագր-Կույսը բարեգործի ու կատարելության օրինակ է: Իր անթերի վարքով հարգանք ու հիացմունք է առաջացնում: Մարդիկ նրան վստահում են, համարձակ կիսվում են իրենց դժբախտություններով ու հոգսերով: Նրա վրա կարելի է միշտ հույս դնել՝ օգնության կհասնի, կոգևորի, վերջին կոպեկը կտա: Ընդ որում՝ լրիվ անկեղծ կօգնի. Կույս-Վագրն առանձնանում է յուրահատուկ բարեսրտությամբ, ուրիշների տառապանքները նա որպես անձնական աղետ է ընկալում: Չի սիրում ուշադրությունը սրել տհաճությունների վրա, հակառակը, փորձում է բարի խոսքով օգնել: Նա իսկական փիլիսոփա ու մեծ լավատես է, կարողանում է թափանցել իրերի խորքը: Ոգևորությամբ է ստանձնում խնդիրների լուծումը, միշտ սկսած գործն ավարտին է հասցնում:

Բնութագիրը

Ուժեղ Վագրը, ռացիոնալ Կույսի աջակցությունը ստանալով, ավելի ինքնավստահ է դառնում: Նշանների այս համադրությամբ մարդիկ բավականին երջանիկ կյանք են վարում ու իրենց ճանապարհին լուրջ դժվարությունների չեն հանդիպում: Վագր-Կույսը անսահման համբերատար է, խելացի, հաշվենկատ, այնպես որ՝ հեշտությամբ է հաղթահարում բոլոր արգելքները: Ինքնատիրապետումը հազվադեպ է կորցնում, կարող է տհաճ զրույցը կատակի վերածել: Նրա ուրախ տրամադրությունն ու ինքնավստահությունը շրջապատին օգնում են հաղթահարել բացասական հույզերը: Այս մարդը ոչ միայն բարոյական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև ակտիվ մասնակցում է մտերիմ մարդկանց կյանքին: Կույս-Վագրի համար դժվարություն չէ պարտքով գումար տալը, տեղափոխության կամ աշխատանքի ընդունվելու հետ կապված հարցերում օգնելը:

Հանգիստ ու հավասարակշռված Վագր-Կույսի վարքը տագնապ ու մտավախություններ չի առաջացնում: Թվում է, թե նա այնքան լավ է կառավարում իր հույզերն ու զգացմունքները, որ երբեք իր համար անհարմար իրավիճակում չի հայտնվի: Նա դաստիարակված, նրբանկատ ու զուսպ մարդ է: Չնայած՝ Վագրի իմպուլսիվությունն ու ագրեսիվությունը երբեմն իրենց մասին հիշեցնում են: Անտեղի վիրավորանքը, անարդարությունը, նենգությունը նրա մեջ կատաղի բարկություն են հասունացնում: Նման պահերին նա մեղմ ու զիջող մարդու քիչ է հիշեցնում: Ստորացում չի հանդուրժի, կատաղի կնետվի պաշտպանելու սեփական հետաքրքրությունները, ընդ որում՝ նույնպիսի ոգևորությամբ կպաշտպանի նաև մյուսների իրավունքները: Կույս-Վագրը բնածին առաջնորդ է, իսկական մարտիկ ու արդարամիտ մարդ:

Ուրախ ու ակտիվ Կույս-Վագրերը դուր են գալիս մարդկանց, նրանք շատ ընկերներ ու պարզապես լավ ծանոթներ ունեն: Նրանց հետ շփումները միայն դրական հույզեր են պարգևում, միակ դժվարությունը այս մարդկանց ավելորդ պահանջկոտությունն է: Վագր-Կույսերը համարյա սխալներ չեն անում, աշխատում են կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները: Նույնկերպ վերաբերվում են նաև շրջապատողներին, երբեք չեն կարողանա ընդհանուր լեզու գտնել անպարտաճանաչ մարդու հետ: Իհարկե, իրենց կարծիքը բարձրաձայն չեն հայտնի, առավել ևս սկանդալ չեն սարքի, բայց կփորձեն սահմանափակել շփումները ոչ հուսալի անձնավորությունների հետ: Փոխարենը միշտ ուրախ են օգնության ձեռք մեկնել մտերիմներին, նրանք նվիրված ու հավատարիմ ընկերներ են: Շատ կարևոր է չմոռանալ նրանց գովել, հակառակ դեպքում՝ կվիրավորվեն:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Վագր-Կույսը իրեն լավագույն կողմերով է դրսևորում: Նա հուսալի, հոգատար ու շատ տաքարյուն կողակից է: Մեծ հաճույք է ստանում սիրահետումներից: Պահպանում է իրեն հատուկ հաշվենկատությունը, բայց գումար չի խնայում, անընդհատ երկրորդ կեսին ուրախացնելու միջոցներ է փնտրում: Զուր խոստումներ չի տա, եթե ընդհանուր ապագա չի տեսնում, միանգամից կհայտնի իր բռնած դիրքի մասին: Նա թեթևամիտ սրտակեր չէ, այլ ամուսնությանը լուրջ տրամադրված մարդ:
Կույս-Վագրի հետ հարաբերությունները հազվադեպ են անհաջող լինում, նա շատ հուսալի է: Միշտ պաշտպանում է ընտանիքի հետաքրքրությունները, նրա համար չի կարող լինել ավելի մեծ երջանկություն, քան մտերիմ մարդկանց հետ շփումները: Դժվար է գտնել ավելի հավատարիմ մարդ, բայց Վագր-Կույսը բռնկուն ու խանդոտ է լինում: Հաճախ կասկածներով զուր տեղը տանջում է իր երկրորդ կեսին, հակաճառություններ չի հանդուրժում, լրիվ հնազանդություն է պահանջում: Փոխարենը պատճառած անհարմարությունը փորձում է գնել շքեղ նվերներով ու հոգատար վերաբերմունքով:

Կարիերան

Կարգապահ, պատասխանատու Վագր-Կույսը ցանկացած աշխատանքային կոլեկտիվի զարդն է: Շտապողական որոշումներ չի ընդունում, կատարած յուրաքանչյուր գործողությունը լուրջ հիմնավորում ունի: Խուճապի չի մատնվում, միշտ հավաք ու կենտրոնացած է: Ղեկավարությունը բարձր է գնահատում նրա կատարողականությունն ու աշխատասիրությունը: Վագր-Կույսը վստահորեն բարձրանում է մասնագիտական սանդուղքով, իսկ նրա մրցակիցները սովորաբար չեն էլ խանգարում նրան: Նա արդար ղեկավար է, մեծ հարգանքով է վերաբերվում  աշխատողներին:

Մասնագիտություն ընտրելիս Վագր-Կույսը բավականին հետևողական է: Անհասանելի իդեալի չի ձգտում, համաձայն է աշխատել ցանկացած, նույնիսկ ձանձրալի պաշտոնում: Մանրուքներում ուշադիր է, անտարբեր չէ գումարի նկատմամբ, այնպես որ՝ ընտրում է շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ: Իշխող ու հեղինակավոր է, բայց կարողանում է զսպել հույզերը, հիանալի գլուխ է հանում ծառայողական պարտականություններից: Կույս-Վագրը կարող է լավ ֆինանսիստ, շինարար, քաղաքական գործիչ ու գիտաշխատող լինել:

Կույս-Վագր տղամարդը

Այս երկու նշանների համադրությունը Կույս-Վագր տղամարդուն յուրատեսակ հատկություններով է օժտում՝ վճռականություն, գործնականություն, իմպուլսիվություն: Շատ բանի է ունակ հասնել, ընդ որում՝ բացառապես սեփական աշխատանքով ու ջանքերով: Մարդկանց համակրանքը շահում է խաղաղասեր բնավորությամբ, օգնելու պատրաստակամությամբ: Աշխատում է իրեն զուսպ պահել, անազնիվ մեթոդների չի դիմում, խարդավանքներից խուսափում է, պարզապես համառորեն հասնում է իր նպատակին: Սիրային հարաբերություններում դրսևորում է Կույսին հատուկ հեռատեսությունը: Երկար դիտում է ընտրյալին, աշխատում է նրան ավելի լավ ճանաչել, հակասական եզրահանգումներ չի անում: Կինը ստիպված պետք է լինի պրովոկացիայի ենթարկել նրան՝ հասկանալու համար, թե որքանով է վերջինս իրեն լուրջ վերաբերվում: Վագրի բռնկուն էությունը կմատնի նրա իսկական զգացմունքներն ու հույզերը:

Կույս-Վագր կինը

Անդիմադրելի Կույս-Վագր կինը մեղմ ու զուսպ անձնավորություն է թվում: Բայց նա իր գործողություններում ղեկավարվում է բացառապես խելամտությամբ, քծնանքով ու խոսքերով նրա գլուխը պտտեցնելն անհնար է: Նա կարող է ձևացնել, թե համաձայն է, բայց դրանից այն կողմ չի գնա: Չի վիճում, պարզապես հասնում է անհրաժեշտ արդյունքին: Աշխատում է կայանալ մասնագիտության մեջ, համառորեն պաշտպանում է սիրելի գործով զբաղվելու իր իրավունքը: Ոչ մի դեպքում չի զիջի ամուսնուն ու օրինակելի տնային տնտեսուհի չի դառնա: Ընտանիքին ու հասարակությանն ավելի մեծ օգուտ կարող է տալ աշխատավայրում: Պետք չէ սահմանափակել Կույս-Վագր կնոջ ազատությունը, առավել ևս, որ նա հաշիվ է տալիս իր գործողություններին ու իրեն արժանապատիվ է պահում: Նույնիսկ եթե սեթևեթում ու ֆլիրտ է անում, ապա այնքան անվնաս, որ նկատողություն անելն անհնար է:

ԿՈՒՅՍ-ԿԱՏՈՒ

Բծախնդիր Կույս-Կատուները մանրամասն կազմակերպում են իրենց կյանքը: Տանել չեն կարողանում անորոշությունը, սովորական դարձած օրակարգից շեղվելու դեպքում սկսում են հուզվել: Հետևում են այս սկզբունքին՝ կարգապահությունն ամեն ինչից վեր է: Մեղմ Կատվի ու զուսպ Կույսի համադրությունը ներդաշնակ է, նրանում ներդաշնակություն ու փոխհասկացողություն է իշխում: Այս համադրությամբ մարդիկ ռիթմիկ կենսակերպ են վարում, խուսափում են ցնցումներից: Քմահաճ չեն, բավարարվում են նրանով, ինչ ունեն: Կարողանում են հաճույք ստանալ սովորական բաներից, արկածներ չեն փնտրում: Նրանք ինքնաբավ մարդիկ են, չնայած՝ մի քիչ անհանգիստ. չէ՞ որ իդեալականին ձգտումը բավականին բարդ ու հոգսաշատ գործ է:

Բնութագիրը

Հավասարակշռված Կատու-Կույսը արժանապատվորեն է հաղթահարում տհաճությունները: Թվում է, թե նրան անհնար է հունից հանել: Միշտ քաղաքավարի է, նրբանկատ ու ուշադիր մարդկանց հանդեպ: Ողջ տեսքով վստահություն ու հարգանք է ներշնչում: Կույս-Կատվի հետ ուզում ես շփվել. այս հաճելի զրուցակցի հետ ժամանակն աննկատ է անցնում: Ունակ է ճիշտ խորհուրդ տալ, դժվար պահին աջակցել բարի խոսքով: Նա երբեք չի բամբասի ու չստուգված տեղեկություններ չի տարածի: Զուրկ է չարությունից ու նախանձից, բայց մի քիչ կասկածամիտ է: Զգույշ է վերաբերվում փոփոխություններին, նույնիսկ փոքրիկ տհաճությունները տագնապ են առաջացնում նրա մոտ: Նա պետք է գտնի դրանց պատճառը, ինքն իրեն կտանջի ապրումներով, քանի դեռ չի գտել սխալը:

Սովորաբար Կույս-Կատուները զուսպ են և՛ խոսքերի մեջ, և՛ գործողություններում: Նրանց հատուկ չէ ինչ-որ մեկին քննադատելը կամ սեփական պայմանները թելադրելը: Համեստ վարքով են առանձնանում, իրենց հեռու են պահում անծանոթներից: Կատու-Կույսը չի սիրում դատարկ զրույցներ վարել, նրան անհնար է պատկերացնել բամբասողի դերում: Նույնիսկ իր մտքում ոչ ոքի չի քննադատում, առավել ևս դա չի անի մարդկանց մեջ: Կույս-Կատուն պրագմատիկ է, հենվում է կոնկրետ փաստերի, այլ ոչ թե կողմակի դատողությունների վրա: Իր առաջ հստակ նպատակներ է դնում ու միշտ հասնում է մտածածին: Չնայած՝ կյանքին նման ռացիոնալ մոտեցումը հոգեկան ուժեր է խլում: Դա է պատճառը, որ նա հանգստի կարիք ունի, նրա համար օգտակար է ինքն իր հետ միայնակ մնալը: Միայնությունը չի ձանձրացնում Կատու-Կույսին, հակառակը՝ ուշքի գալու հնարավորություն է տալիս:

Իր պահանջմունքների հարցում համեստ Կատու-Կույսը գումար կուտակելու մոլուցք չունի: Նա բավականին անտարբեր է նյութական արժեքների հանդեպ: Չնայած՝ դեմ չէ խանութներով շրջել, այնպես որ՝ երբեմն ֆինանսական դժվարություններ է ունենում: Այս համադրությամբ մարդիկ զարգացած ինտելեկտ ու լավ հիշողություն ունեն: Կույս-Կատուները հետաքրքրասեր են, բաց են նորի համար: Նախընտրում են ոչ թե կուտակել փողը, այլ այն ծախսել գրքերի վրա: Հաճախ ինտերիերի հին մասերի, հազվադեպ իրերի կոլեկցիոներներ են: Փոխարենը համարյա անտարբեր են զարդերի նկատմամբ: Կույս-Կատուները ուշադրություն են դարձնում ներսը լրացնելուն, այլ ոչ թե արտաքին գեղեցկությանը: Նախապատվությունը տալիս են ոչ թե ցցուն, այլ որակյալ իրերին:

Սիրո մեջ

Ոչ կոնֆլիկտային, հանգիստ Կատու-Կույսին չի կարելի սիրային հարցերի գիտակ համարել: Փոխարենը նա շատ հմայիչ է հակառակ սեռի ուշադրությունը գրավելու իր փորձերի մեջ: Ամեն ձևով փորձում է բավարարել սիրելիին, շատ նվիրված է վերջինիս հետաքրքրություններին: Նման վերաբերմունքը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենակոշտ մարդուն: Այդ իսկ պատճառով Կատու-Կույսը սիրո մեջ հաջողակ է: Հեշտությամբ է փոխադարձ զգացմունքի հասնում:

Կույս-Կատուն իդեալական ընտանիքի մարդու օրինակ է: Այս մարդը կարող է զոհել իրեն մտերիմների համար, ամբողջությամբ նվիրվում է նրանց: Չի սիրում վեճերը, այնպես որ՝ ամեն ինչ կանի ընտանեկան սկանդալից խուսափելու համար: Սակայն լարված մթնոլորտը կարող է այս հանգիստ մարդուն ֆիզիկապես հյուծել: Այնպես որ՝ նախընտրում է բաժանվել, այլ ոչ թե շարունակել կյանքը չափից դուրս էմոցիոնալ ու տաքարյուն մարդու հետ: Փոխարենը երբեք չի թողնի երեխաներին, կաշխատի նրանց ամենալավը տալ:

Կարիերան

Իմաստուն Կույս-Կատուները հեշտությամբ են ցանկացած խնդրին ամենահասարակ լուծումը տալիս: Իշխանության հետևից չեն ընկնում, ամբողջությամբ հաշիվ են տալիս իրենց գործողություններին: Կենտրոնացած են, հավաք, նաև՝ աշխատասեր: Հակված չեն խարդավանքների, աշխատում են ազնվորեն կատարել իրենց պարտականությունները: Այնպես որ՝ միշտ ղեկավարության սիրելիներն են: Կույս-Կատուն անթերի կատարող է, նրա աշխատասենյակում մշտապես իդեալական կարգապահություն է: Այս համադրությամբ մարդկանցից հրաշալի մենեջերներ ու վերահսկողներ են դուրս գալիս:

Համեստ Կատու-Կույսը պարգևատրման կարիք չունի: Մեծ նվիրվածությամբ է աշխատում, միշտ մտածում է ընդհանուր գործի օգտի մասին: Աշխատում է իր վրա ուշադրություն չհրավիրել, այնպես որ՝ հասարակական ելույթների հետ կապված մասնագիտություններ հազվադեպ է ընտրում: Չնայած՝ անհրաժեշտության դեպքում կարող է հաղթահարել իր ամաչկոտությունը: Կույս-Կատուն գործունյա մարդ է, չի կարող ապրել առանց սիրելի աշխատանքի: Հակված չէ չմտածված արարքների, այնպես որ՝ դանդաղ, բայց հստակ բարձրանում է մասնագիտական սանդուղքով:

Կույս-Կատու տղամարդը

Կույս-Կատու տղամարդը ցանկացած իրավիճակում իրեն վստահ է զգում կամ գոնե հավասարակշռված մարդու տպավորություն է թողնում: Հետևողական է գործում, շտապողական որոշումներ չի ընդունում: Իր հնարավորությունները սթափ է գնահատում, այնպես որ՝ հանգիստ աշխատում է այն պաշտոնում, որն իրեն ձեռնտու է: Չի ձգտում հնարավորինս շատ գումար աշխատել, շրջապատողների բարեհաճության կարիքը չունի: Սրա հետ մեկտեղ, Կույս-Կատուն հաճախ կասկածում է, անհանգստանում է դատարկ բաների պատճառով, այնպես որ՝ աշխատում է առավելագույնս ճշգրիտ ու կազմակերպված լինել իր գործողություններում: Նրա վատագույն թշնամին անկարգապահությունն է, նրա կյանքում ամեն ինչ հստակ կազմակերպված է: Սիրային հարաբերություններում ամենաշատը գնահատում է կայունությունը, փնտրում է իրեն կես խոսքից հասկացող, հավատարիմ ու նվիրված կնոջ:

Կույս-Կատու կինը

Կույս-Կատու կինը բավականին պահպանողական է, նրա համար կարևոր են մշտական արժեքները՝ աշխատանքը, մտերիմ մարդիկ, երեխաները, ամուսինը: Շատ է աշխատում, փորձում է ընտանիքը ապահովել ամենաանհրաժեշտ բաներով: Շատ մեծ ջանքեր չի գործադրում, բոլոր գործնական հարցերը հեշտությամբ լուծում է աշխատասիրության, պատասխանատվության ու կարգապահության շնորհիվ: Կյանքը անպիտան ապրումներով բարդացնելու իմաստ չի տեսնում, այնպես որ՝ առաջնային տեղում դնում է արդարությունը: Աշխատում է համաձայն խղճի գործել, կասկածներ ու ապրումներ չի ունենում, նրա բոլոր գործերում անթերի կարգապահություն է: Անձնական հարաբերություններում այս կինը սովորաբար երջանիկ է, սիրելիին խանդով չի տանջում, նրանից հերոսություններ ու խենթ արարքներ չի ակնկալում: Նրա տղամարդը պետք է ազնիվ, բարեխիղճ, ցանկալի է նաև՝ լսող ամուսին լինի:

ԿՈՒՅՍ-ՎԻՇԱՊ

Այս ուժեղ ու կամային մարդը իրատես ու գործնական է: Նախընտրում է լուծել կենսական խնդիրները, այլ ոչ թե ճախրել ամպերում: Չնայած՝ երազող Վիշապը գիտե, ինչպես տակնուվրա անել խելամիտ Կույսին, այնպես որ՝ այս համադրությամբ մարդը բավականին անկաշկանդ է: Կույս-Վիշապը ամուր անձնավորություն է, ունակ է ցանկացած տհաճությունից գլուխ հանել: Դրա հետ միասին բավականաչափ երևակայություն ու հնարամտություն ունի միապաղաղ գործերի մեջ չլճանալու համար: Համատեղելիության հորոսկոպում Վիշապ-Կույսը բարդ, հակասական բնավորությամբ մարդ է: Սուսիկ-փուսիկ մարդու տպավորություն է թողնում, իսկ իրականում մտածում է փառքի ու ճանաչման մասին: Նա իդեալիստ է, ձգտում է կատարելության, բայց վստահ է կանգնած հողին: Մի խոսքով՝ Կույս-Վիշապը զարմանալի, ինքնաբավ անձնավորություն է:

Բնութագիրը

Ցանկացած միջավայրում Կույս-Վիշապն իրեն համեստ է պահում, շատախոս չէ: Չնայած՝ իր հին ծանոթների շրջանում բավականին անկաշկանդ ու զրուցասեր է: Չի կարելի ասել, թե նա խուսափում է շփումներից կամ վախենում է քիչ ծանոթ մարդկանցից: Պարզապես նա նրբագեղ ու կիրթ մարդ է, նրա համար կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը: Ուշադրություն է դարձնում ոչ միայն մարդկանց արտաքին տեսքին, այլ նաև ներքին պարունակությանը: Դատարկ խոսացողները, թեթևամիտ ու մակերեսային մարդիկ Վիշապ-Կույսին չեն գրավում, այդ իսկ պատճառով նա խուսափում է նրանցից: Միշտ հույս է դնում սեփական ուժերի վրա, բավական անկախ է: Խորհուրդների կարիք չունի ու ինքն էլ մյուսներին հուշումներ չի անում: Նախընտրում է թեթև, ոչ մի բանի չպարտավորեցնող շփումները: Փոխարենը մտերիմներին ամբողջությամբ վստահում է:

Այս կազմակերպված մարդը կարողանում է իր նպատակներին հասնել, նրա ողջ կյանքը ենթարկվում է ճշգրիտ կանոնների: Նա չի հոգնում կատարելության ձգտելուց, իրեն ու մյուսներին մեծ պահանջներ է ներկայացնում: Զարգացած մտավոր ունակություններ ունի, հեշտությամբ է յուրացնում մեծ ծավալի ինֆորմացիան, այնպես որ՝ Վիշապ-Կույսից ավելի հետաքրքիր զրուցակից չկա: Չի ծուլանում ողջ կյանքում սովորել, գրքերի սիրահար է. նրա գրադարանում ամենատարբեր թեմաներով մեծաքանակ գրականություն կա: Շրջապատողները նրան բնութագրում են որպես պրակտիկ, գործնական մարդու: Նրա կյանքում անակնկալներ չեն լինում. ամեն քայլը հստակ որոշված է, իսկ գործողությունները՝ լավ մտածված: Բացի այդ, նա բարոյական բարձր արժեքների կրող է:

Իր համեստությամբ ու ամաչկոտությամբ հանդերձ՝ Վիշապ-Կույսը ձգտում է ճանաչված դառնալ: Նա ուզում է աշխարհում իր հետքը թողնել: Դրական մտածողություն ունի, համարձակ գնում է դեպի դրված նպատակը: Վիշապ-Կույսը հաշվենկատ է, կշռադատող, չմտածված արարքներ չի գործում: Այնպես որ՝ քննադատում է նրանց, ովքեր թեթևամիտ կյանք են վարում: Անհանդուրժող է ուրիշների թերությունների հանդեպ, բայց ոչ միայն դատապարտում է դրանք, այլ փորձում է օգնել: Վիշապ-Կույսը դաժան ու վրեժխնդիր է միայն անհաշտելի թշնամիների դեմ, բայց այդպիսիք շատ չեն: Ընդհանուր առմամբ նա դրական, բարի ու օգնելու պատրաստ մարդ է: Ակտիվ կենսակերպ է վարում, ջանասիրաբար աշխատում է բարդ խնդիրների լուծման վրա, անընդհատ կատարելագործում է իր հմտություններն ու ունակությունները:

Սիրո մեջ

Անձնական հարաբերություններում Կույս-Վիշապը զգույշ է, բայց մինչև այն պահը, քանի դեռ չի սկսել վստահել ընտրյալին: Համեստ է, չի շտապում սիրո խոստովանությունների հարցում: Սկզբում երկար ստուգում է իր զգացմունքների ամրությունն ու միայն հետո անցնում է գործողությունների: Վիշապ-Կույսի գլխավոր առանձնահատկությունը ազնվությունն է, այնպես որ՝ նրա խոսքին կարելի է հավատալ; Եթե նա սիրո խոստովանություն է արել, նշանակում է իսկապես ուժեղ զգացմունք է տածում: Պետք չէ շտապեցնել Վիշապ-Կույսին. իրադարձությունների բուռն ընթացքը կարող է վախեցնել նրան:

Լուրջ, պատասխանատու Վիշապ-Կույսը ստեղծված է ընտանեկան կյանքի համար: Շատ նվիրված է երկրորդ կեսին, արկածներ չի փնտրում: Ընտանեկան հորոսկոպը նրան երջանիկ ամուսնություն է խոստանում, բայց նաև կոչ է անում ավելի քիչ պահանջկոտ լինել մտերիմների հանդեպ: Վիշապ-Կույսի՝ մյուսներին էլ իր նման կարգապահ, հավաք տեսնելու ցանկությունը կարող է ընտանեկան կոնֆլիկտների հանգեցնել: Նրա խեղդող հոգատարությունը կարող է ընկալվել որպես ազատությունը սահմանափակելու փորձ, այլ ոչ թե որպես սիրո դրսևորում:

Կարիերան

Ջանասեր, ակտիվ Վիշապ-Կույսը հիանալի աշխատող է: Առանձնանում է գործին լուրջ մոտեցմամբ. աշխատավայրը չի լքի, մինչև չլուծի իր առջև դրված խնդիրը: Այս մարդը սիրում ու կարողանում է լավ աշխատել: Ունակ է մեծ բարձունքների հասնել համառության ու նպատակասլացության շնորհիվ: Պատրաստ է սովորել ողջ կյանքի ընթացքում, ակտիվ աշխատանքի նոր մեթոդներ է յուրացնում: Միշտ տեղյակ է իր գործի բոլոր նորույթներին, իսկ որ ամենակարևորն է՝ մեծ հաճույքով կիսվում է իր գիտելիքներով գործընկերների հետ:

Զարգացած ինտելեկտով ու մաթեմատիկական ունակություններ ունեցող այս մարդը կարող է կայանալ ֆինանսների հետ կապված ցանկացած մասնագիտության մեջ: Նույնքան հաջողակ է նաև արվեստի ոլորտում: Գործնական հոտառություն ունի, կարողանում է կազմակերպել մեծ կոլեկտիվի աշխատանքը: Միշտ հաշիվ է տալիս իր գործողություններին, մարդկանց հետ շփման մեջ ճկուն է, կարողանում է լսել ու ճիշտ խորհուրդներ տալ: Այնպես որ՝ նրան հարմար է ղեկավարի դերը, ընդ որում՝ նա հաճախ սկսում է ցածր պաշտոններից ու աստիճանաբար հասնում բարձր դիրքի:

Կույս-Վիշապ տղամարդը

Կույսի ու Վիշապի նշանների համադրությամբ տղամարդը առանձնանում է ազնվությամբ ու բարեխղճությամբ, հետևում է հասարակական նորմերին ու կանոններին: Շփման մեջ ճկուն է, դրա հետ մեկտեղ՝ տղամարդկային, անհրաժեշտության դեպքում ունակ է պաշտպանել մտերիմների պատիվը: Կանայք վայրկենապես տրվում են նրա հմայքին, նա ուժեղ ու ինքնավստահ է թվում: Ճիշտ է, Կույս-Վիշապը շատ մեծ ուշադրությունից ամաչում է, բայց նա շատ առատաձեռն, նրբակիրթ մարդ է: Ընտանեկան կյանքում հուսալի, լուրջ կողակից է, բայց կարող է շատ խիստ ու պահանջկոտ լինել: Փոխարենը ղեկավարությունը բարձր է գնահատում գործի հանդեպ նրա լուրջ վերաբերմունքը, իդելական արդյունքի հասնելու նրա ձգտումը:

Կույս-Վիշապ կինը

Կույս-Վիշապ կնոջ հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է: Նրան բնորոշ խելքը, անկախությունը, բարձր ինտելեկտը, կազմակերպչական ունակությունները առաջատարի բնորոշ հատկանիշներ են: Ձգտում է կայանալ մասնագիտության մեջ, աշխատանքին մեծ ուժեր ու էներգիա է նվիրում: Դրա հետ մեկտեղ, այս բազմակողմանի զարգացած մարդը իր զգացմունքներն ու հույզերն արտահայտելու ձևեր է փնտրում, հաճույքով մասնակցում է միջոցառումների, ցուցահանդեսների, համերգների: Բայց նրա կյանքում գլխավոր դերը խաղում է ընտանիքը: Նվիրված ծառայում է մտերիմներին, աշխատում է կռահել նրանց բոլոր ցանկությունները: Ճիշտ է, և՛ ամուսինը, և՛ երեխաները գիտեն նրա պահանջկոտության մասին, երբեք նույնիսկ ամենասիրելի մարդկանց չի ների դավաճանությունն ու սուտը: Բարոյականության հարցերում Կույս-Վիշապ կինը շատ սկզբունքային է:

ԿՈՒՅՍ-ՕՁ

Այս հմայիչ, հանգիստ մարդը շրջապատի մոտ վստահություն է առաջացնում: Օձ-Կույսը կարողանում է լավ տպավորություն թողնել՝ գեղեցիկ արտաքին ու լավ շարժուձև ունի: Բացի այդ, լավ զարգացած ինտուիցիայով ու վերլուծական խելքով է օժտված: Շատ ժամանակ է հատկացնում մտորումներին՝ համադրում է փաստերը, եզրակացություններ է անում, վարքի ռազմավարություն է մշակում: Օձ-Կույսը գրագետ կազմակերպում է իր կյանքը, նրանում տեղ չկա քաոսի համար: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Կույսը բարեհամբույր մարդ է, բայց մի քիչ փակ է ու գնահատականներ տալու հարցում զուսպ: Նա հաճելի զրուցակից է, սիրում է կատակել ու շփվել կողմնակի թեմաներով: Սակայն հազվադեպ է կիսվում իր մտքերով ու դիտարկումներով, քիչ է վստահում մարդկանց:

Բնութագիրը

Ճշտապահ, կազմակերպված Օձ-Կույսը սխալներ չի անում, նրա կյանքում իդեալական կարգապահություն է: Իրեն պահում է մեծ արժանապատվությամբ, չի նյարդայնանում դատարկ բաների պատճառով: Դանդաղ, բայց ճշգրիտ շարժվում է դեպի հաջողությունը: Կույս-Օձի գլխավոր առանձնահատկությունը խորաթափանցությունն է, նա կարողանում է թափանցել իրերի խորքը, այնպես որ՝ վճռական ու ժամանակին է գործում: Նույնիսկ պետք չէ փորձել նրան խաբել, փոխարենը կարելի է դիմել օգնության խնդրանքով: Օձ-Կույսը բարի, գթասիրտ է, չի հոգնում մարդկանց ցույց տալ իր օգտակարությունը: Երբեք անտարբեր չի անցնի ուրիշի դժբախտության կողքով, կարողանում է ճիշտ խորհուրդներ տալ: Չնայած՝ նույնանման ոգևորությամբ օգնում է նաև կոնկրետ գործերով: Դրա հետ մեկտեղ, համեստ ու ամաչկոտ է, հաճոյախոսություններ ու շնորհակալություն չի ակնկալում:

Օձ-Կույսը անթերի շարժուձևով ու հիանալի հումորի զգացումով մարդ է: Մարդիկ ձգտում են դեպի նա, աշխատում են շահել նրա ուշադրությունը: Նա միշտ բարեհամբույր է, անտակտ հարցեր չի տալիս: Էլ ո՞ւմ են պետք ավելորդ հարցերը, եթե Օձ-Կույսն առանց այդ էլ տեղյակ է բոլոր գործերից: Խորաթափանց է, իմաստուն, կանխատեսման ունակություններ ունի: Կյանքում ամեն ինչի հասնում է իր աշխատանքով, խարդավանքների չի դիմում: Միանգամից ճանաչում է սուտը ու չի ներում վիրավորանքները: Նրա հաջողության գլխավոր գաղտնիքը գործնականությունը, ազնվությունն ու աշխատասիրությունն են: Օձ-Կույսը հույզերին չի տրվում, չի ձգտում կտրուկ փոխել իր կյանքը: Պարզապես առանց շտապելու վերլուծում է իրավիճակն ու գտնում ուզածին հասնելու ամենահեշտ ձևը: Այս գործունյա մարդը չի կարող անգործ նստել, նույնիսկ հանգստի պահերին նրա գլուխը լիքն է կարևոր մտքերով:

Սա ամենաներդաշնակ համադրություններից մեկն է ու իր ներկայացուցիչներին երկու նշանների լավագույն որակներով է օժտում: Կույս-Օձերը բարեհամբույր են, համբերատար, հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Ղեկավարելու, ճիշտ խորհուրդներ տալու տաղանդ ունեն: Կույս-Օձերը մեծ լավատեսներ են, շրջապատին ոգևորում են դեպի նոր ձեռքբերումները: Նրա հետ ցանկացած տհաճություն փոքր է թվում, իսկ խնդիրները՝ աննշան: Շատերի համար Օձ-Կույսը անթերի է, բայց նա մի թերություն ունի՝ ինքնաքննադատության հակվածությունը: Բաց չի թողնում ինքն իրեն մեղադրելու ոչ մի հնարավորություն: Բայց նույնքան պահանջկոտ է շրջապատի հանդեպ, չի սիրում թեթևամիտ մարդկանց: Ճիշտ է, նրբանկատ Օձ-Կույսը ոչ մի ձևով չի արտահայտում իր իրական վերաբերմունքը:

Սիրո մեջ

Այս հմայիչ մարդը երկրպագուների ու երկրպագուհիների պակաս չունի: Չնայած՝ իրեն բնական է պահում, չի փորձում վառ տպավորություն թողնել: Սիրային հորոսկոպում Օձ-Կույսը զուսպ, հանգիստ անձնավորություն է, հակված չէ զգացմունքների բուռն արտահայտության: Փոփոխությունների պահանջմունք չունի, դժվարությամբ է նոր ծանոթություններ հաստատում: Երկար դիտում է ապագա սիրեցյալին, սառը ու օտար է պահում իրեն: Փոխարենը ընտրություն կատարելուց հետո դադարում է թաքցնել իր կիրքը:
Պրակտիկ, գործունյա Օձ-Կույսը աշխատավայրում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան տանը: Աշխատում է բաց չթողնել մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանսը: Չնայած՝ նրա էներգիան բավարար է նաև տնային գործերի համար: Կարգապահ, բծախնդիր Կույս-Օձը տունը իդեալական մաքրության մեջ է պահում: Ամբողջությամբ վերահսկում է մտերիմների կյանքը, նրանց հրահանգներ ու խորհուրդներ է շռայլում: Դաստիարակության հարցում սկզբունքային է, նեղացկոտ է ու վրեժխնդիր: Դրա հետ մեկտեղ, շատ կապված է իր ընտանիքին. ոչ մի դավաճանություն ու սիրավեպ:

Կարիերան

Հետաքրքրասեր Կույս-Օձը չի ծուլանում սովորել ողջ կյանքի ընթացքում, պատասխանատու է վերաբերվում իր աշխատանքին: Ամեն հնարավոր բան անում է իր գործունեության ոլորտում լավագույնը դառնալու համար: Չի կարող կայանալ մասնագիտության մեջ, եթե գործի հանդեպ հետաքրքրություն չունի: Նրա համար ֆինանսական կայունությունը կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն է: Կույս-Օձը հեշտ ուղիներ չի փնտրում. շատ է աշխատում, բծախնդրորեն կատարում է իր բոլոր պարտականությունները: Ուժերի մեծ նվիրումով աշխատում է: Հաջողությունը նրան բոլոր ոլորտներում երաշխավորված է:

Այս մարդը ձգտում է կայունության ու հարմարավետության, դժվարությամբ է հարմարվում նոր պայմաններին: Հազվադեպ ու մեծ տհաճությամբ է փոխում աշխատավայրը: Հիանալի լեզու է գտնում գործընկերների հետ, միշտ ղեկավարության սիրելիների շարքում է: Կույս-Օձը չի վախենում նախաձեռնող լինել, առանց երկար մտածելու իր վրա է վերցնում մյուս աշխատողների համար պատասխանատվությունը: Ձգտում է հաջողության հասնել, աշխատանքի առաջին օրվանից երազում է ղեկավարի աթոռի մասին: Ամբիցիոզ, նպատակասլաց Օձ-Կույսը սովորաբար լավ պաշտոն է ունենում:

Կույս-Օձ տղամարդը

Պրակտիկ Կույս-Օձ տղամարդը հակված չէ հակասական արարքների: Զուսպ ու հեռատես է, միշտ կենտրոնացած է նրա վրա, ինչն իրեն հետաքրքրում է: Նա գործունյա մարդ է, մանրուքների հետևից չի ընկնում, համառորեն հասնում է նախանշված նպատակներին: Անձնական կյանքում հակված չէ ռոմանտիկ արարքների, կանանց ուշադրությունը գրավում է առանց դրա համար յուրահատուկ ջանքեր գործադրելու: Կույս-Օձ տղամարդը կարողանում է իրեն արժանապատվորեն պահել, միշտ ճաշակով հագնված է, բացի այդ, շփման մեջ հաճելի է: Այնպես որ՝ երկրպագուհիների պակաս չունի, սակայն թե ում կնվիրի իր սիրտը՝ գաղտնիք է: Իր կապվածությունը բացահայտ չի դրսևորում, ինքն իրեն հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել ընտրյալին: Ընտանիք կազմելուց հետո իրեն անթերի է պահում, նա հոգատար ամուսին ու հայր է:

Կույս-Օձ կինը

Կույս-Օձ կնոջը չի կարելի խոցելի, հնազանդ էակ անվանել: Շատ լավ հաշիվ է տալիս իր գործողություններին, ձգտում է բարձր դիրք զբաղեցնել: Ընդ որում՝ շատ է աշխատում, խարդավանքների ու ստի չի դիմում: Իրեն ավելի վստահ է զգում, երբ արդյունքի է հասնում ազնիվ աշխատանքով: Չի վախենում միայնակ մնալ, երկրպագուների բացակայությունից չի տառապում, շատ ինքնավստահ է շրջապատի կարծիքը հաշվի առնելու համար: Եթե Կույս-Օձ կինը ինչ-որ տղամարդու հանդեպ կիրք է տածում, վերջինս դա չի էլ զգա: Կյանքի հանդեպ գործնական մոտեցում է ցուցաբերում, այնպես որ՝ զգացմունքների բռնկումներ նրանից ակնկալել չարժե: Ամուր ամուսնության է ձգտում, որտեղ ինքը կին ու մայր կլինի, ավելին նրան պետք չէ:


Տարվա և ամսվա համադրությունը. ԿՈՒՅՍ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3010 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Կույս | Վարկանիշ: 5.0/6