Տարվա և ամսվա համադրությունը. ԵՐԿՎՈՐՅԱԿ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2095 | 12:00 | |
ԵՐԿՎՈՐՅԱԿ-ՁԻ Երկվորյակ-Ձի տղամարդիկ ու կանայք ակտիվ, շարժուն մարդիկ են, լի են էներգիայով ու ապագայի պլաններով: Առանձնանում են անկայուն ու անկանխատեսելի բնավորությամբ, հեշտությամբ են փոխում իրենց համոզմունքները. նրանք քամու նման անորսալի են: Շփվող, շարժուն Երկվորյակները զգում են կամային Ձիու աջակցությունը, այնպես որ՝ էլ ավելի ժիր ու թեթևամիտ են դառնում: Նրանց դժվար է միայնակ ձանձրանալիս բռնացնելը. միշտ շարժման ու մարդկանց մեջ են: Համատեղելիության հորոսկոպում Ձի-Երկվորյակը հակասական անձնավորություն է, օժտված է զարմանալի ճկուն մտածողությամբ: Անհնար է կանխագուշակել նրա տրամադրությունն ու հասկանալ նրա վարքի մոտիվները: Ամենայն հավանականությամբ նա ինքն էլ ամեն անգամ հաշիվ չի տալիս իր գործողություններին, պարզապես լույսի արագությամբ առաջ է սլանում: Բնութագիրը Այս մարդիկ չեն կարողանում տեղում նստած մնալ. կյանքի հանգիստ տեմպի համար չափազանց ակտիվ ու էներգիայով լի են: Ավելի շատ հետաքրքրվում են զվարճանքներով, այլ ոչ թե առօրյա խնդիրների լուծմամբ: Ձգտում են կյանքից հնարավորինս շատ հաճույքներ ստանալ, նրանց տարերքը ճամփորդությունն է, նոր տպավորությունները, ծանոթությունները, բաժանումները: Ձիու տաքարյուն բնավորությունն ու Երկվորյակների անհատնում հետաքրքրասիրությունը տեղում նստել չկարողացող, համարձակ, արկածների պատրաստ մարդկանց է ծնունդ տալիս: Նրանք ապագայի պլաններ չեն կառուցում, ավելի հաճախ կողմնորոշվում են ըստ տրամադրության ու ցանկության: Վաղանցիկ շահ են փնտրում ու չեն մտածում վաղվա օրվա մասին: Երկվորյակ-Ձիերը ուժեղ տարերք են, անկառավարելի էներգիայի կենտրոնացում: Այնպես որ՝ պետք չէ այս մարդկանցից լրջություն, զսպվածություն ու մտածկոտություն ակնկալել. նրանք ապրում են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում: Երկվորյակ-Ձիերի գլխավոր առանձնահատկությունը մշտական շարժումն է՝ ֆիզիկական, հուզական, մտավոր: Այս մարդիկ չեն կարողանում մշտական հանգստի մեջ գտնվել, վախենում են հարմարավետությունից, ամեն կերպ խուսափում են համաչափությունից ու ձանձրույթից: Կարևոր չէ, թե ինչ նպատակներ են նրանք իրենց առաջ դնում, առավել ևս, որ նրանց ցանկություններն անընդհատ փոխվում են: Նրանք պարզապես հաճույք են ստանում կյանքից, ուրախանում են ամեն նոր օրվա համար ու լրիվ երջանիկ մարդու տեսք ունեն: Չեն ձգտում ճանաչել ճշմարտությունը, բացահայտել կյանքի գաղտնիքները, այլ հանգիստ բավարարվում են նրանով, ինչ կյանքի տվյալ պահին ունեն: Շատերը նրանց թեթևամիտ, ոչ հուսալի, նույնիսկ անսիրտ մարդ են համարում: Բայց դա այդպես չէ, պարզապես Ձի-Երկվորյակներն անհրաժեշտ չեն համարում իրենց արարքներն ու բառերը վերահսկելը, առանց ամաչելու ասում են այն, ինչ մտածում են: Երկվորյակ-Ձիերն առանձնանում են ուղղախոսությամբ, անկեղծությամբ, թեթևամտությամբ ու հուզականությամբ: Միշտ չեն հասկանում, թե ինչպես պետք է վարվեն այս կամ այն իրավիճակում: Բավական հաճախ վիրավորում են մարդկանց՝ առանց նույնիսկ կասկածելու դրա մասին: Երկվորյակ-Ձիերը բոլոր էմոցիոնալ մարդկանց նման երբեմն անտանելի են դառնում: Կարող են բռնկվել ու կոպտել. այդպես արտահայտվում է նրանց տաք, անկառավարելի բնավորությունը: Դրա հետ միասին, Ձի-Երկվորյակները ուժեղ ինտուիցիա, լավ տրամաբանություն ու արագ մտածողություն ունեն, այնպես որ՝ հեշտությամբ են հաղթահարում արգելքները: Երբեք չեն կորցնում լավատեսական տրամադրությունը. այն ինչ արվում է, դրական է: Նրանք մեծ լավատեսներ ու երևակայողներ են, բավականին դժվար է նրանց անելանելի վիճակում պատկերացնելը: Սիրո մեջ Անկանխատեսելի, իմպուլսիվ ու հմայիչ Երկվորյակ-Ձիերը շրջապատված են բազմաթիվ երկրպագուներով ու երկրպագուհիներով: Հեշտությամբ են իրենց վրա ուշադրություն հրավիրում. աջուձախ սեթևեթում ու ֆլիրտ են անում: Ընդ որում՝ ոչ ոքի չեն առանձնացնում, պարզապես նրանց դուր է գալիս գլուխներ պտտեցնելը: Իրենց ազատ են պահում, սիրո հարցերում գիտակ են, բայց շատ ուշադիր են դիտում կողակցին: Երկվորյակ-Ձիերը ստեղծված են հաճույքների համար, իսկ կենցաղային հարցերը պետք է լուծի նրանց երկրորդ կեսը: Այնպես որ՝ կարող են սիրախաղ անել որքան պատահի ու ում հետ պատահի, բայց մշտական կողակցի ընտրությանը շատ լուրջ են վերաբերվում: Սիրային հորոսկոպում Երկվորյակ-Ձին հեռու է իդեալական ընտանիքի մարդու մասին ունեցած պատկերացումներից, բայց շատ հաճելի է ու իր անկատարության մեջ խիստ գրավիչ: Չի ձգտում իրեն ծանրաբեռնել տնային պարտականություններով, ավելի շուտ նույնիսկ խուսափում է դրանցից: Երկվորյակ-Ձին սիրում է ճամփորդությունը, ամեն կերպ փորձում է բազմազան դարձնել իր ընտանեկան կյանքը: Այնպես որ՝ նրա հետ ձանձրալի չի լինում, հակառակը, ամեն նոր օրը անմոռանալի տպավորություններ է բերում: Ճիշտ է, մտերիմները պետք է սովորեն նրա տրամադրության տատանումներին ու քմահաճություններին. նա կենցաղում բավականին պահանջկոտ մարդ է: Կարիերան Էներգիայով լի Երկվորյակ-Ձիերը կգտնեն՝ ինչով զբաղվեն, այնպես որ՝ չեն տխրում ու աշխատանք փնտրելու վրա շատ ժամանակ չեն ծախսում: Ընդ որում՝ նրանց համար գործունեության ոլորտը ոչ մի նշանակություն չունի, կարևորը՝ զբաղվել սիրելի գործով: Ունակ չեն երկար ժամանակ աշխատել մի վայրում, հաճախ են փոխում մասնագիտությունը: Չեն ձանձրանում ողջ կյանքի ընթացքում սովորել, ժամանակին համընթաց են քայլում: Երկվորյակ-Ձին առանձնանում է սուր խելքով, հնարամտությամբ ու հաղորդակցական բարձր հմտություններով, այնպես որ՝ ցանկացած կոլեկտիվում իրեն հարմարավետ է զգում: Բավական հաճախ ղեկավար պաշտոն է զբաղեցնում. կարողանում է ղեկավարել ու ոգեշնչել մարդկանց: Աշխատավայրում շարժուն Ձի-Երկվորյակից դժվար է բարձր արդյունքներ ակնկալել. նա հազվադեպ է սկսած գործն ավարտին հասնում: Փոխարենը հմայիչ է, շփվող, կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ, հաճախ նախապատվությունը տալիս է ստեղծագործ մասնագիտություններին: Հեշտությամբ է ամենատարբեր կերպարների մեջ մտնում: Նա հրաշալի արդյունքների կհասնի, եթե դերասանի մասնագիտություն ընտրի: Բացի այդ, Երկվորյակ-Ձիերն առանձնանում են ուժով ու դիմացկունությամբ, կարող են կայանալ նաև որպես պրոֆեսիոնալ մարզիկներ: Նրանց ուժերի սահմաններում է նաև քաղաքականության ոլորտը. կարողանում են անհրաժեշտ տպավորությունը թողնել ու իրենց գաղափարները հասցնել լայն զանգվածներին: Երկվորյակ-Ձի տղամարդը Պոռթկուն ու անզուսպ Երկվորյակ-Ձի տղամարդիկ մշտական շարժման մեջ են: Առանց երկար մտածելու համաձայնում են ամենառիսկային փորձարկումներին, իրենց ցանկացած պարտականությունից լրիվ ազատ են զգում: Իրենց բոլոր գործողություններում ղեկավարվում են բացառապես սեփական ցանկություններով: Երկվորյակ-Ձի տղամարդը նույնիսկ ամենատհաճ իրավիճակում կարողանում է դրական կողմեր տեսնել: Նա մեծ լավատես է, էնտուզիաստ, անհնար է նրան պատկերացնել վատ տրամադրության մեջ: Սովորաբար հեշտությամբ է շահում մարդկանց համակրանքը ու նույնիսկ լավ մասնագետ չլինելով էլ՝ բավականին պատվաբեր պաշտոն է զբաղեցնում: Անձնական հարաբերություններում ռոմանտիկ է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նա ողջ կյանքում հավատարմություն է պահպանելու իր կնոջը: Երկվորյակ-Ձի կինը Երկվորյակ-Ձի կնոջ սեթևեթանքը չի կարող անտարբեր թողնել ոչ մի տղամարդու: Այս թեթևամիտ կինը սիրում է ֆլիրտն ու ուրախությունը, նրան դուր է գալիս աղմկոտ ընկերախմբերում ժամանակ անցկացնելը: Իսկ ահա միատոն գործունեությունը կարող է նրան խենթացնել: Սովորաբար հաճախակի գործուղումների հետ կապված մասնագիտություն է ընտրում: Երկվորյակ-Ձի կինը տարվող անձնավորություն է, պաշտում է ճամփորդել: Նրա անհետևողականությունը, իր ուժերի հանդեպ անկոտրում հավատը հիացմունք են առաջացնում, չնայած՝ նա ոչ մի գործ ի վիճակի չէ ավարտին հասցնել: Այնպես որ՝ նրա հանդեպ լուրջ տրամադրված տղամարդը պետք է պատրաստ լինի, որ բոլոր կարևոր հարցերն ինքն է լուծելու: Այս կնոջից չարժե կյանքի հանդեպ պատասխանատու մոտեցում ակնկալել, բայց նրան կարելի է վստահել: ԵՐԿՎՈՐՅԱԿ-ԱՅԾ Աշխույժ, շփվող Երկվորյակ-Այծերը մյուսներից առանձնանում են իրենց անհետևողականությամբ: Բնությունը նրանց թեթև բնավորությամբ ու դերասանական տաղանդով է օժտել: Այս մարդիկ շրջապատին հմայում են իրենց կենսուրախությամբ ու անհագուրդ հետաքրքրասիրությամբ: Երկվորյակ-Այծերը միշտ իրադարձությունների բովում են, աշխատում են ամենուր հասցնել նրանց մտահղացումներին սկիզբ ու ավարտ չկա: Շփվող են, բարյացակամ, անտարբեր չեն հաճոյախոսությունների հանդեպ: Համատեղելիության հորոսկոպում Այծ-Երկվորյակները վառ, հաղորդակցվող մարդիկ են, ծարավ են նոր տպավորությունների: Չնայած՝ երբեմն առանձնանալու կարիք են զգում, բայց ունակ չեն երկար ժամանակ միայնության մեջ մնալ: Սիրում են զվարճանալ, բաց արտահայտում են իրենց զգացմունքներն ու հույզերը: Ստեղծագործում են, անընդհատ ինչ-որ տեղ են վազում ու թռչում, ակտիվ կենսակերպ են վարում: Բնութագիրը Երկվորյակ-Այծերի արարքները միշտ չէ, որ տրամաբանական են ու հազվադեպ են համապատասխանում շրջապատողների ակնկալիքներին: Նրանք հուզական մտածողությամբ տաղանդավոր մարդիկ են: Առանձնանում են բարձր հուզականությամբ, անսահման երևակայությամբ ու հմայքով: Երկվորյակ-Այծը բարդ համադրություն է ու իր ներկայացուցիչներին հակասական բնավորությամբ է օժտում: Այստեղ տեղ կա ցանկացած հակադրության համար՝ թեթևամտություն ու վճռականություն, ակտիվություն ու ծուլություն, սենտիմենտալություն ու դաժանություն: Այծ-Երկվորյակները բազմաշերտ, անսովոր անձնավորություններ են: Այս մարդիկ ինտուիցիայով են օժտված, լավատես են, ճախրում են ողջ կյանքում՝ առանց ապրումների ու տագնապների մասին իմանալու: Բնությունը Երկվորյակ-Այծերին անհատնում էներգիայով, կենդանի խելքով է օժտել. նրանք արագ ու վճռական են գործում, տանել չեն կարողանում ձանձրույթն ու անգործությունը: Չնայած իրենց անզուսպ ու անկանխատեսելի բնավորությանը՝ Երկվորյակ-Այծերը կյանքի հանդեպ գործնական մոտեցում ունեն: Նախաձեռնող են, գործունյա, ուշադիր են մանրուքներին: Շատ լավ հասկանում են իրենց շահը, հրաշալի կազմակերպչական ունակություններով են օժտված: Ճիշտ է, անտեղի իրարանցման ենթարկվող են, ունակ չեն երկար ժամանակ զբաղվել մի գործով, ձգտում են ճանաչել անճանաչելին: Շրջապատողները պետք է խելամիտ ուղղորդեն նրանց էներգիան ու անհրաժեշտ հունի վրա դնեն: Երկվորյակ-Այծի գլխավոր առանձնահատկությունը ակտիվությունն է: Այս մարդը պատրաստ է ռիսկային արկածի մեջ ներքաշվել, միայն թե անգործ չնստի: Չի վախենում փորձարկումներ անել ու ցնցել հասարակությանը: Միշտ վարվում է համաձայն իր ցանկությունների, անհաջողություններին թեթև է վերաբերվում. նա անուղղելի լավատես է: Տեղը նստել չկարողացող Երկվորյակները քմահաճ Այծի հետ էլ ավելի անհանգիստ են դառնում: Հաճախ մտերիմներին քննադատում են մանրուքների համար, նրանց խիստ բարձր պահանջներ են ներկայացնում: Կարող են դատարկ բանի համար բարկանալ ու նեղանալ, հեշտությամբ են հիասթափվում մարդկանցից ու կտրուկ վերջ են տալիս շփումներին: Իրենց նախապատվությունների մեջ կայուն չեն, սպոնտան են, հետևում են իրենց ցանկություններին ու թուլություններին: Դրա հետ միասին, Երկվորյակ-Այծերը գթասիրտ մարդիկ են, ուշադիր են շրջապատի կարիքներին: Ոգևորությամբ են ստանձնում ցանկացած խնդրի լուծում, չեն վախենում դժվարություններից ու պարտություններից: Նրանց բնավորության մեջ է շուրջը բոլորին օգնելը: Նրանք կարողանում են անհրաժեշտ բառեր գտնել ու բարոյական աջակցություն ցուցաբերել: Ճիշտ է, միշտ չեն կատարում իրենց խոստումները, բայց Երկվորյակ-Այծերը բոլոր դեպքերում հմայիչ ու հաճելի մարդիկ են: Սիրո մեջ Սիրային հարաբերություններում Երկվորյակ-Այծերը դրսևորում են իրենց բուռն խառնվածքը, վատ չեն զգում բաց արտահայտել իրենց զգացմունքներն ու հույզերը: Ակտիվ են, գործունյա, ունակ չեն երկար ժամանակ հանդիպել մեկի հետ: Սիրային հորոսկոպում Երկվորյակ-Այծերը զգայուն մարդիկ են, տիրապետում են սիրո արվեստին: Հարաբերություններում հույզերի հրավառություն, կրքերի խաղ են փնտրում: Պատրաստ են համարձակ փորձարկումների ու ռիսկային արկածների, բայց ոչ երբեք ձանձրալի առօրյայի: Հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում, առանց զղջալու լքում են ձանձրացրած երկրպագուներին: Երկվորյակ-Այծերից դժվար է ընտանեկան իդեալներին լիակատար նվիրվածություն ու հավատարմություն սպասել: Նրանք չափազանց ակտիվ ու ծարավ են նոր տպավորությունների, որպեսզի իրենց ողջ ժամանակը նվիրեն մտերիմ մարդկանց: Սակայն բարձր են գնահատում իրենց կողակցին, նրան վստահում են ու նրանից աջակցություն են ակնկալում: Կյանքը չեն կապի թեթևամիտ մարդու հետ, որը չի կարող իրենց հոգատարությամբ ու սիրով շրջապատել: Երկվորյակ-Այծը շատ կապված է իր տանը, պաշտում է երեխաներին, ձգտում է նրանց համար արժանապատիվ ապագա ստեղծել: Ճիշտ է, պահանջկոտ է մտերիմների հանդեպ. նրանք պետք է արդարացնեն իր ակնկալիքները: Կարիերան Գործունյա, ակտիվ Երկվորյակ-Այծը առանց վախենալու ստանձնում է ցանկացած բարդ աշխատանք, հավատում է իր ուժերին ու ապագային լավատեսությամբ է նայում: Հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում գործընկերների հետ, կարողանում է դեպի իրեն գրավել մարդկանց: Ճիշտ է, ոչ մի երաշխիք չկա, որ նա սկսած գործն ավարտին կհասցնի: Թեթևամիտ է, իմպուլսիվ, չի կարող երկար ժամանակ միապաղաղ գործունեությամբ զբաղվել: Նրա հոգին վառ հույզեր ու նոր տպավորություններ է պահանջում, այնպես որ՝ հաճախ ստեղծագործ մասնագիտություններ է ընտրում: Միշտ գաղափարներով լի է, իր ֆանտազիաներն իրագործելու եղանակներ է փնտրում: Երկվորյակ-Այծը հաշվենկատ ու կշռադատող է, բայց չի առանձնանում գործի հանդեպ պատասխանատու մոտեցմամբ: Կարող է կոլեկտիվին ամենակարևոր պահին հուսախաբ անել, այնպես որ՝ իմաստուն ղեկավարության կարիք է զգում: Սակայն ոչ ստանդարտ ու ազատ մտածելու իր ունակության շնորհիվ Երկվորյակ-Այծը տաղանդավոր, օժտված մարդու համբավ է վայելում: Կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, միշտ կգտնի իր նորարարական գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունը: Անտարբեր չէ հետազոտական գործունեության հանդեպ, կարող է իրեն նվիրել գիտությանը: Երկվորյակ-Այծ տղամարդը Այս ակտիվ տղամարդը, որին հոգեհարազատ են արկածներն ու ռիսկը, սովորաբար մեծ հետաքրքրություն է ներկայացնում կանանց համար: Այնպես որ՝ Երկվորյակ-Այծերը հակառակ սեռի ուշադրության պակաս չեն զգում: Նրանք միշտ ուրախ են, առույգ, լավատեսությամբ լի: Այս մարդու հետ շփվելը բացառապես հաճույք է: Բայց ամուսնության մասին երազող կանայք պետք է իմանան, որ Երկվորյակ-Այծը մշտական վերահսկողություն պահանջող տղամարդ է: Նա անկանխատեսելի ու անշրջահայաց մարդ է, հեշտությամբ է տհաճ պատմությունների մեջ ընկնում: Պետք է անընդհատ նրա կողքին լինեք ու նրա էներգիան անհրաժեշտ հունի մեջ դնեք: Դրա հետ միասին, կինը պետք է նաև սեթևեթող լինի. չափազանց ձանձրալի անձնավորությունը չի հետաքրքրի այս տղամարդուն: Երկվորյակ-Այծ կինը Երկվորյակ-Այծ կանայք մեծ էներգիա ունեն, նրանց համար անհրաժեշտություն է մշտական շարժման մեջ գտնվելը: Էմոցիոնալ, տպավորվող այս էակները չափազանց թեթևամիտ են լինում, հաճախ կասկածում են իրենց, բայց դրա հետ միասին՝ բավականին ուժեղ մարդիկ են: Երկվորյակ-Այծ կանայք տաղանդավոր են, այնպես որ՝ հաճախ ստեղծագործ մասնագիտություններ են ընտրում: Հոգատար կողակցի կարիք ունեն, որը կզբաղվի տնային գործերով ու հոգսերով, քանի դեռ իրենք զբաղված են իրենց պլաններն ու ֆանտազիաները կյանքի կոչելով: Այս տիպի կանայք դուր են գալիս տղամարդկանց, բայց նրանց ուշադրությունը գրավելն այնքան էլ հեշտ չէ: Ձանձրալի, միապաղաղ հարաբերությունները տհաճ են նրանց: Երկվորյակ-Այծ կնոջ ընտրյալը պետք է ոչ միայն պրակտիկ մարդ լինի, այլ նաև մեծ օրիգինալ ու անակնկալներ մատուցի նրան: ԵՐԿՎՈՐՅԱԿ-ԿԱՊԻԿ Էներգիայով լի, իմպուլսիվ Երկվորյակ-Կապիկներն առանձնանում են անդադրում բնավորությամբ, սիրում են ռիսկն ու ազարտը: Անհնար է կանխագուշակել նրանց տրամադրությունը, առավել ևս՝ հասկանալ նրանց արարքների մոտիվները: Երկվորյակի ու Կապիկի նշանները լրացնում ու ուժեղացնում են մեկը մյուսի հատկանիշները: Այս մարդիկ թեթև են շփման մեջ, ուրախ ու չափազանց ակտիվ են: Այս տարվող անձնավորությունների համար դժվար է մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը. ստանձնում են ամեն ինչ ու միանգամից: Համատեղելիության հորոսկոպում Երկվորյակ-Կապիկները սրամիտ, հարուստ երևակայությամբ կենսուրախ մարդիկ են: Ճարտարախոս են, հաղորդակցվող, կարող են ցանկացածին խոսեցնել, նույնիսկ՝ ամենալռակյաց մարդուն: Ընկերախմբում այս մարդու ներկայությունը լավ հանգստի գրավական է: Չնայած՝ երբեմն նրանց անտեղի կենսուրախությունը հոգնեցնում ու նյարդայնացնում է: Բնութագիրը Բարյացակամ Երկվորյակ-Կապիկներն այնքան են սիրում շփումները, որ ունակ են ողջ օրը առանց դադարի խոսել: Շրջապատողներն ի վիճակի չեն դիմակայել այս կենսուրախ մարդու հմայքին. անմիջապես ընկնում են նրանց ազդեցության տակ: Կապիկ-Երկվորյակները բոլորի սիրելին են, կիսվում են իրենց լավատեսությամբ, կարողանում են մխիթարել ու դժվար պահին ճիշտ խորհուրդ տալ: Չնայած՝ խորհուրդից բացի իրական ոչ մի օգնություն առաջարկել չեն կարող: Նրանք բռնկուն են, անկայուն, ունակ չեն երկար ժամանակ մի գործով զբաղվել: Ձգտում են կյանքից առավելագույն հույզեր ու տպավորություններ ստանալ: Սիրում են ճամփորդել, պատրաստ են ցանկացած արկածախնդրության: Երկվորյակ-Կապիկները հաճախ հուսախաբ են անում մտերիմներին, կարող են անորոշ ժամանակով անհետանալ, բայց միշտ արդարացում ունեն՝ այդպես ստացվեց: Երկվորյակ-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը հազվագյուտ կենսուրախությունն է: Նշանների այս համադրությամբ մարդիկ կարողանում են ցանկացած իրավիճակում դրական պահեր գտնել: Միշտ լավ տրամադրության մեջ են, ուրախություն ու լավատեսություն են ճառագում: Շատ են հավատում իրենք իրենց, նպատակաուղղված են միայն հաղթանակի ու հաջողության: Ճիշտ է, երբեմն նման ինքնաբավությունը սխալ հաշվարկների է բերում: Չափազանց շատ են տարվում երազանքներով ու ուշադրություն չեն դարձնում կարևոր մանրուքներին: Սակայն բարդ իրավիճակներից արժանապատվորեն են դուրս գալիս, կարողանում են անհաջողությունը կատակի տալ: Մեծ հաճույք են ստանում տեղի ունեցող ամեն ինչից ու թույլ չեն տալիս նաև, որ ուրիշները տխրեն: Երկվորյակ-Կապիկի ընկերակցությամբ ժամանակն աննկատ է թռչում. նրանք կարողանում են համապատասխան մթնոլորտ ստեղծել: Այս ինքնատիպ մարդիկ ունակ են տարաբնույթ խենթությունների: Կապիկ-Երկվորյակը ներքուստ այնքան ազատ է, որ դժվարությամբ է ենթարկվում համընդհանուր կանոններին: Ապրում է համապատասխան աշխարհի մասին սեփական պատկերացումների: Միշտ վարվում է այնպես, ինչպես տվյալ պահին է հարմար գտնում: Նա չի վախենում փոփոխություններից, ողջունում է իր կյանքը փոխելու ցանկացած հնարավորություն: Հավատում է լավին, չի կենտրոնանում անհաջողությունների վրա: Նրա համար պասիվությանն ու անգործությանը տրվելու պատճառներ գոյություն չունեն: Այս շարժուն, ակտիվ մարդը պատրաստ է փորձարկումների, ունակ է խենթ արարքների: Երկվորյակ-Կապիկները չափազանց շատ են շտապում ապրել, որպեսզի իրենց կյանքը վատնեն հանգստի ու կյանքի իմաստի մասին երկար մտորումների վրա: Միշտ չէ, որ հասկանում են սեփական ցանկությունները, կարող են տրվել կրքերի խաղին, այնպես որ՝ հաճախ վարվում են տրամաբանությանը հակառակ: Սիրո մեջ Վառ, խարիզմատիկ Երկվորյակ-Կապիկ տղամարդիկ ու կանայք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի շրջանում: Կարողանում են շահավետ լույսի ներքո ներկայացնել իրենց, ուշադրություն են գրավում ոչ միայն պրովոկացիոն հագուստով, այլ նաև քծնող ելույթներով: Դերասանական տաղանդ ունեն, արագ մոտեցում են գտնում կողակցին, նրան իր հետ տանում են կրքերի աշխարհ: Համատեղելիության հորոսկոպում Երկվորյակ-Կապիկները տաքարյուն, կրքոտ մարդիկ են: Սեքսուալ մեծ գրավչություն ունեն, նրանց դիմակայելն անհնար է: Երկվորյակ-Կապիկի ընտանեկան կյանքը հույզերի ու կրքերի հրավառություն է: Այս էմոցիոնալ, ակտիվ մարդիկ չեն կարողանում ձանձրանալ ու թույլ չեն տալիս նաև, որ ուրիշները տխրեն: Ամուսնանալուց հետո Կապիկ-Երկվորյակը չի փոխում իր սովորույթները. միշտ արկածների փնտրտուքի մեջ է: Սիրում է ընտանեկան տոներ կազմակերպել, բայց չի ուզում զբաղվել տնային գործերով: Տխրության գիրկն է ընկնում միայն այն մտքից, որ ընտանիքի համար պատասխանատվություն է կրում: Փորձում է ազնվորեն կատարել իր բոլոր պարտականությունները, բայց չի կարող դիմակայել գայթակղությանը. ունակ է դավաճանության: Կարիերան Կապիկ-Երկվորյակները էներգիայով լի են, շտապում են գործել, հակված չեն երկար մտորումների: Ընտրում են սեփական նախասիրություններին համապատասխան մասնագիտություն: Էմոցիոնալ են, բռնկուն, այնպես որ՝ չեն կարողանում գլուխ հանել միատոն աշխատանքից: Երկվորյակ-Կապիկին հարմար է շփումների հետ կապված մասնագիտությունը՝ էքսկուրսավար, հոգեբան, մենեջեր, լրագրող: Այստեղ նրանք կարող են իրագործել իրենց բոլոր տաղանդներն ու օգտակար ծանոթություններ հաստատել: Ամբիցիոզ են, երազում են փառքի մասին. չեն կորցնի ողջ աշխարհին իրենց մասին բարձրաձայն հայտարարելու շանսը: Արագ միտքը, հարուստ երևակայությունը, ճարպկությունը, վճռականությունը այն որակներն են, որոնք թույլ են տալիս Երկվորյակ-Կապիկին կայանալ գործունեության ցանկացած ոլորտում: Սակայն նրանց առավել հարմար են ստեղծագործ մասնագիտությունները: Ունակ են ցանկացած գաղափար կյանքի կոչել, արվեստի հանճարեղ գործ ստեղծել: Բայց դա միայն այն դեպքում, եթե Երկվորյակ-Կապիկի կողքին նվիրված մարդիկ լինեն՝ գործընկերներ, օգնականներ ու խորհրդատուներ: Նրանք ղեկավարության կարիք են զգում, չափազանց իմպուլսիվ ու շարժուն են գործն ավարտին հասցնելու համար: Երկվորյակ-Կապիկ տղամարդը Էներգիայով լի Երկվորյակ-Կապիկ տղամարդն առանց երկար մտածելու միաժամանակ մի քանի գործ է ստանձնում: Հետաքրքրասեր է, խելացի, մի քիչ թեթևամիտ, հաճախ ժամանակը զուր տեղն է վատնում: Բայց սարեր շուռ տալու ունակ հաջողակ մարդու տպավորություն է թողնում: Կարողանում է շփվել կանանց հետ, նրանց անընդհատ հաճոյախոսություններ է անում: Սակայն պետք չէ կուրորեն հավատալ նրան, քանի որ Երկվորյակ-Կապիկի տրամադրությունն ու ցանկությունները անընդհատ փոխվում են: Ոչ մի երաշխիք չկա, որ նա կպահի տված խոսքը: Այս թեթևամիտ մարդու սրտով են զվարճանքները, իսկ ահա ջանասիրաբար աշխատելու անհրաժեշտությունը նրան հոգնեցնում է: Նրա հետ ձանձրալի չի լինում, բայց նրանից կայունություն սպասել չարժե: Երջանիկ կլինի մի կնոջ հետ, ով պատրաստ կլինի տանել նրա անկայունությունն ու անվերջանալի խենթությունները: Երկվորյակ-Կապիկ կինը Հմայիչ Երկվորյակ-Կապիկ կանայք տղամարդկանց շրջանում հաջողություն են վայելում, միշտ շրջապատված են երկրպագուներով: Այս սեթևեթող, ծիծաղկոտ կանայք հիմար ու թեթևամիտ արարածներ չեն: Հրաշալի դերասանական տաղանդ ու սուր միտք ունեն, իսկ ահա աշխատասիրությամբ չեն առանձնանում: Երկվորյակ-Կապիկը հարուստ երևակայություն ունեցող կին է, նրա համար ավելի հեշտ է արդարացում հորինելը, քան բարեխղճորեն աշխատանքն անելը: Չնայած՝ սիրելի գործին մեծ կրքով է տրվում, պաշտում է ուշադրության կենտրոնում լինել, նախընտրում է շփումների հետ կապված մասնագիտությունները: Ամուսնության մեջ հավատարմությամբ չի առանձնանում, առանց երկար մտածելու նետվում է նոր հարաբերությունների մեջ: Երջանիկ կլինի ուժեղ տղամարդու հետ, որն ունակ կլինի զսպել նրա զգացմունքներն ու հույզերը: ԵՐԿՎՈՐՅԱԿ-ԱՔԱՂԱՂ Վառ, անսովոր Երկվորյակ-Աքաղաղները կարողանում են իրենց վրա ուշադրություն հրավիրել: Ուրախ են, անհոգ, ազատ են պահում իրենց: Վատ չեն զգում բաց արտահայտել իրենց հույզերն ու զգացմունքները: Անկայուն են, իրենց պահում են այնպես, ինչպես տվյալ պահին են հարմար գտնում: Հեշտությամբ են հարմարվում նոր պայմաններին ու մարդկանց: Համատեղելիության հորոսկոպում Աքաղաղ-Երկվորյակը բարդ խառնվածքով հետաքրքիր ու գրավիչ անձնավորություն է: Չի վախենում տարբերվել մյուսներից, հոգ չի տանում այն մասին, թե ինչ տպավորություն է թողնում մարդկանց վրա: Չնայած՝ շատ զգայուն է ու կախված մտերիմների կարծիքից ու քննադատություններից: Իր համար սովորական միջավայրում հանգիստ ու զուսպ է, չի ձգտում լիդերության: Պարզապես վայելում է ընկերների ու հարազատների հետ շփումները, չի փորձում զարմացնել իր յուրահատուկ լինելով: Բնութագիրը Երկվորյակ-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը փոփոխական բնավորությունն է: Անհնար է կանխագուշակել նրա գործողություններն ու հասկանալ արարքների մոտիվները: Նրա գլխում այնքան գաղափարներ կան, որ չի հասցնում վարքի ռազմավարություն մշակել: Բացի այդ, կախված է արտաքին պայմաններից. Երկվորյակ-Աքաղաղի տրամադրությունը կայծակի արագությամբ է փոխվում: Նա հակված չէ ինքնավերլուծության, չի հաշվարկում հետագա քայլերը, այլ պարզապես հետևում է իր զգացմունքներին: Այնպես որ՝ մտերիմները պետք է չափազանց ուշադիր ու հոգատար լինեն նրա հանդեպ: Նրա հասցեին ուղղված մեկ անզգույշ խոսք և վերջ՝ Աքաղաղ-Երկվորյակը մահացու վիրավորված է: Չնայած՝ նա բավականին արագ է մոռանում կոնֆլիկտի մասին ու իրեն պահում է այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Այդպիսին է Երկվորյակ-Աքաղաղի բնույթը՝ մանկական անհետևողականություն ու անկեղծություն: Քմահաճ, էմոցիոնալ Աքաղաղ-Երկվորյակները հաճախ են անհարմար իրավիճակներում հայտնվում: Անհրաժեշտ չեն համարում թաքցնել իրենց կարծիքը, միշտ ուղիղ տեքստով ասում են այն, ինչ մտածում են: Ակտիվ են ու չհոգնող իրենց ճշմարտությունն ապացուցելու ցանկության մեջ. Երկվորյակ-Աքաղաղները պատրաստ են անվերջ հարաբերություններ պարզել շրջապատողների հետ: Ընդ որում՝ վեճի ընթացքում մոռանում են իրենց դժգոհության պատճառների մասին: Առաջինն են շտապում հաշտություն կնքել ու վիրավորանք չեն պահում իրենց մեջ. սկանդալը շփումներն ավարտելու պատճառ չէ: Երկվորյակ-Աքաղաղները հմայիչ ու անհետևողական են կամ գոնե նման տպավորություն են թողնում: Սակայն կշռադատող են, խելացի ու հավատում են իրենց հաջողությանը: Կարողանում են շահավետ գործարքներ կնքել, ձգտում են բարելավել իրենց կյանքը: Նշանների այս համադրությամբ կանայք ու տղամարդիկ սիրում են հարմարավետությունն ու ճոխությունը, հատկապես մեծ ուշադրություն են դարձնում իրենց զգեստապահարանին: Աքաղաղ-Երկվորյակը հիանալի հռետոր է. շատ համոզիչ է իր ելույթներում: Չնայած՝ միշտ չէ, որ հաշիվ է տալիս իր գործողություններին, բայց հավատում է պայծառ ապագային: Լավատես է, գործունյա ու բարյացակամ շրջապատողների հանդեպ. մարդկանց տանում է իր հետևից: Ճիշտ է, այնքան էլ չի հավակնում լիդերի դերին, կարողանում է իրավիճակից կախված ճիշտ դիրք գրավել: Գիտի՝ երբ կարելի է անհոգ ու ուրախ լինել, իսկ երբ է պետք դրսևորել իր լավագույն հատկանիշները՝ պատասխանատվությունը, սուր խելքն ու կշռադատելու ունակությունը: Երկվորյակ-Աքաղաղը սիրում է երազել, առանձնանում է հարուստ երևակայությամբ: Անհրաժեշտության դեպքում հեշտությամբ է փոխում իր տեսակետը: Ունակ է զբաղվել սովորական գործերով ու հավատալ, որ հենց դա էլ իր երազանքն է: Նա հեշտությամբ է հարմարվում նոր պայմաններին ու երբեք չի տխրում: Սիրո մեջ Սիրառատ Երկվորյակ-Աքաղաղներն իրենց նախապատվությունների մեջ կայուն չեն: Այսօր տարված են մեկով, իսկ վաղը՝ մեկ ուրիշով: Ընդ որում՝ անկեղծորեն հավատում են իրենց զգացմունքին ու ամուսնություն են պլանավորում: Թեթևամիտ, անկայուն Երկվորյակ-Աքաղաղները ոչ միայն չեն կատարում իրենց վրա վերցրած պարտականությունները, այլ նաև դա չեն պահանջում մյուսներից: Խանդոտ չեն, սեփականատիրական զգացումներ չունեն: Սիրո համար խենթ արարքներ են գործում, կարողանում են իրենց վրա ուշադրություն հրավիրել: Երկվորյակ-Աքաղաղի հետ ձանձրալի չի լինում, ու նրա հետ նույնիսկ կարճատև սիրավեպը ամենահաճելի տպավորություններն է թողնում: Սիրային հորոսկոպը բացահայտում է այս բռնկուն նշանի հետ համատեղելիության գլխավոր գաղտնիքը՝ ոչ մի քննադատություն: Չնայած իր հպարտությանն ու քմահաճությանը՝ Աքաղաղ-Երկվորյակը շատ կախված է մտերիմների կարծիքից: Նրա կյանքում շատ դժվարություններ ու խնդիրներ կան. այս բնածին մարտիկը միշտ կարգուկանոնի ու արդարության պաշտպանն է: Ընտանիքը պետք է նրա համար պաշտպանություն ու ամուր հիմք լինի: Մտերիմների հետ շփումներում մեղմ ու զիջող է, հեշտությամբ է զիջում լիդերի դերը: Ճիշտ է, տանել չի կարողանում նկատողություններն ու էմոցիոնալ է արձագանքում ամենաանմեղ քննադատությանը. վայրկենաբար կորցնում է ինքնատիրապետումը: Կարիերան Նախաձեռնող ու գործունյա Աքաղաղին միշտ չի հաջողվում հաղթել անկանխատեսելի Երկվորյակին: Դժվար է կանխագուշակել այս թեթևամիտ օդային նշանի գործողությունները: Եվ որպես արդյունք՝ Երկվորյակ-Աքաղաղը չի առանձնանում պատասխանատվությամբ ու լրջությամբ: Նա գաղափարների հեղեղ է տեղում, հակված է չմտածված արարքների ու համարձակ փորձարկումների: Երկվորյակ-Աքաղաղին դժվար է իդեալական աշխատակից անվանելը. նա կարող է հուսախաբ անել կոլեկտիվին: Սիրում է վիճել, հաճախ չի կատարում իր առջև դրված խնդիրները: Անկազմակերպ Երկվորյակ-Աքաղաղին ամենից հարմար է ճկուն գրաֆիկով աշխատանքը: Նա ազատության կարիք ունի, տանել չի կարողանում խիստ վերահսկողությունը: Ունակ է արարել միայն բարյացակամության ու լիակատար վստահության մթնոլորտում: Այս զարգացած խոսքով ու հարուստ երևակայությամբ մարդն ունակ է իր գաղափարներով գրավել ում ասես: Կարող է գրող, նկարիչ, արվեստագետ, դերասան կամ հաջողակ բիզնեսմեն դառնալ: Էներգիայով լի է, շարժուն, նրանում ուժեղ է մարտական ոգին, այնպես որ՝ չի սխալվի, եթե լրջորեն զբաղվի սպորտով: Երկվորյակ-Աքաղաղ տղամարդը Հուզական Երկվորյակ-Աքաղաղ տղամարդիկ միանման բուռն են արձագանքում և՛ հաճելի, և՛ վատ նորություններին: Բացարձակապես չեն ընդունում քննադատությունը, կատաղի դիմադրում են իրենց փոխելուն ուղղված ցանկացած փորձի: Դրա հետ միասին, բավականաչափ խելամիտ մարդիկ են, հիանալի հաշիվ են տալիս իրենց գործողություններին: Իհարկե, նրանց ինքնատիպ վարքը չի կարող ոչ մի կնոջ անտարբեր թողնել: Երկվորյակ-Աքաղաղ տղամարդը մեծ հետաքրքրություն է առաջացնում հակառակ սեռի մոտ: Բայց նրան գոհացնելը բավականին բարդ է, նա չափազանց ազատասեր ու քմահաճ է: Երազանք ու իդեալ է փնտրում, ընդ որում՝ իդեալական կնոջ մասին նրա պատկերացումները կյանքի ընթացքում բազմիցս փոխվում են: Երջանիկ կլինի համբերատար կնոջ հետ, որը կկարողանա հաշտվել նրա անհավասարակշիռ բնավորության հետ: Երկվորյակ-Աքաղաղ կինը Աքաղաղի տարում ծնված Երկվորյակ կանայք այնքան էլ անկեղծ չեն շրջապատողների հետ: Ակտիվ կենսակերպ են վարում, մեծ հաճույքով շփվում են, բայց թաքուն են պահում իրենց գաղտնիքները: Վառ, անկախ Երկվորյակ-Աքաղաղները ամենահաճելի տպավորությունն են թողնում, տղամարդկանց դուր է գալիս նրանց ընկերակցությունը: Էմոցիոնալ, մի փոքր անզուսպ այս կանայք դեմ չեն ամուսնությանն ու հուսալի պաշտպան ձեռք բերելուն: Ճիշտ է, ոչ մի երաշխիք չկա, որ նրանք օրինակելի տնային տնտեսուհիներ կդառնան: Նրանք ողջ կյանքում փնտրում են իրենց կոչումը, կարող են կայանալ ցանկացած մասնագիտության մեջ, եթե գոնե մի փոքր համառ լինեն: Հեշտությամբ են տարվում և նույնքան արագ էլ հիասթափվում են, բայց չեն կորցնում հոգու կորովը: ԵՐԿՎՈՐՅԱԿ-ՇՈՒՆ Հավասարակշռված Շունը անկանխատեսելի, իմպուլսիվ Երկվորյակի ազդեցությամբ որոշակի ջղագրգիռ վիճակ է ձեռք բերում: Նա ավելի անհանգիստ է դառնում, չնայած՝ ողջ ուժերով փորձում է վերահսկել իր զգացմունքներն ու հույզերը: Շուն-Երկվորյակները բավականին անկանխատեսելի են. շրջապատողների հանդեպ գթասիրտ ու ուշադիր են, բայց դրա հետ միասին, ունակ են չմտածված արարքների, երբեմն հուսախաբ են անում մարդկանց: Ճիշտ է, այնքան հմայիչ ու ազնիվ են, որ նրանցից անհնար է երկար ժամանակ նեղանալ: Համատեղելիության հորոսկոպում Շուն-Երկվորյակները թեթև բնավորությամբ շփվող ու բարեհամբույր մարդիկ են: Իրենց ավելորդ մտորումներով չեն ծանրաբեռնում, բայց երբեք չեն մոռանում գործի մասին: Էներգիայի մեծ պաշար ունեն, ակտիվ ու հետաքրքրասեր են, տանել չեն կարողանում ձանձրույթն ու անգործությունը: Բնութագիրը Այս բարոյական բարձր սկզբունքների տեր բարեհամբույր, արդարացի մարդիկ համընդհանուրի սիրելին են: Հնարավորինս ազնիվ են շրջապատի հանդեպ, գթասիրտ են ուրիշների խնդիրների նկատմամբ: Բարի, բաց Շունը ուժեղ ազդեցություն է թողնում թեթևամիտ Երկվորյակի վրա: Եվ որպես արդյունք՝ նշանների այս համադրությամբ մարդը պատրաստ է օգնության հասնել մյուսներին՝ ի վնաս սեփական հետաքրքրությունների: Շուն-Երկվորյակներն առանձնանում են մեղմությամբ, անշահախնդիր բնավորությամբ ու բարեսրտությամբ: Այնքան վստահող են, որ հաճախ տուժում են անբարեխիղճ մարդկանց պատճառով: Մի քիչ ծածկամիտ են, չեն սիրում շրջապատի հետ կիսվել իրենց զգացմունքներով ու մտքերով: Երկվորյակ-Շները ցույց չեն տալիս իրենց դժգոհությունը, նախընտրում են ամեն ինչի հետ համաձայնել: Չեն սիրում հարաբերություններ պարզել, հատկապես՝ մտերիմների հետ: Լուրջ Շունը հանգիստ է վերաբերվում Երկվորյակի խենթություններին ու տարօրինակություններին: Նա այս համադրության մեջ ոչ միայն գլխավոր դերում է, այլև նվազագույնի է հասցնում Երկվորյակի այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են թեթևամտությունն ու անկայունությունը: Նրա ղեկավարությամբ Երկվորյակներն իրենց լավագույն կողմերով են դրսևորում՝ զուսպ են, հանգիստ, միշտ մտածում են իրենց գործողությունների հետևանքների մասին: Երկվորյակ-Շները հետևում են ընդհանուր կանոններին, վերահսկում ու մանրամասն կազմակերպում են իրենց կյանքը: Չնայած՝ սիրում են բազմազանությունը, չափազանց ակտիվ են ձանձրանալու ու տխրությանը տրվելու համար: Ունակ են միաժամանակ մի քանի գործ անել ու վերահսկել իրենց բոլոր գործողությունները: Նրանց կյանքում տեղ չկա քաոսի ու անկարգապահության համար, չեն սիրում հրաժարվել իրենց նպատակներից. միշտ հետևում են նախանշված պլանին: Շուն-Երկվորյակները, չնայած իրենց բացսրտությանը, կենսուրախությանն ու նույնիսկ մի փոքր թեթևամտությանը, բավականին կշռադատող մարդիկ են: Նպատակաուղղված են բարձր արդյունքների ու համառորեն հասնում են իրենց նպատակներին: Վստահություն են առաջացնում. նրանց վրա կարելի է հույս դնել: Շուն-Երկվորյակները դուր են գալիս մարդկանց, շատ լավ լեզու են գտնում շրջապատողների հետ: Նույնիսկ եթե շփման մեջ դժվարությունների են հանդիպում, աշխատում են ցույց չտալ դա: Միշտ սիրալիր են, քաղաքավարի, անկեղծորեն հետաքրքրվում են մտերիմների գործերով, աշխատում են բոլորին օգնել: Հաղորդակցվող են, պատրաստ են օրվա ցանկացած ժամի շտապել օգնության: Երկվորյակ-Շները փոփոխություններից չեն վախենում, սիրում են ճամփորդել, բաց են նորի համար: Այս շփվող, ուրախ մարդկանց հետ մի ընկերախմբում գտնվելը մի մեծ հաճույք է: Սիրո մեջ Անձնական կյանքում Երկվորյակ-Շունն իրեն թեթևամիտ մարդու նման է պահում, սիրում է հաճոյախոսություններն ու ուշադրությունը: Սիրային հորոսկոպում Երկվորյակ-Շունը տարվող անձնավորություն է, անտարբեր չէ հակառակ սեռի նկատմամբ: Հեշտությամբ է ծանոթություններ հաստատում, աջուձախ սեթևեթում ու ֆլիրտ է անում: Ճիշտ է, միանգամից լրջանում է, երբ հասկանում է, որ հանդիպել է իր երկրորդ կեսին: Այս ռոմանտիկ, գեղեցիկ սիրահետող մարդուն մերժելն անհնար է. նա հեշտությամբ է հասնում փոխադարձ զգացմունքի: Երկվորյակ-Շունը շատ ուշադիր է մտերիմների հանդեպ: Չնայած՝ նրա բարությունը միշտ չէ, որ ընտանիքի օգտին է ծառայում: Չափազանց վստահող ու անշահախնդիր է, մշտապես զոհում է իրեն երկրորդ կեսի ու երեխաների բարեկեցության համար: Չնայած ցուցադրական ուրախությանն ու լավատեսական տրամադրությանը՝ Շուն-Երկվորյակը հաճախ իրեն միայնակ է զգում: Նա ուշադրություն չի հայցի, բայց ուրախ կլինի աջակցության խոսքերի համար: Երկվորյակ-Շունը մշտապես հոգ է տանում իր ընտանիքի մասին, նա արժանի է սիրո ու հարգանքի: Կարիերան Նպատակասլաց Երկվորյակ-Շները չեն կասկածում սեփական հաջողությանը: Այս ակտիվ, գործունյա և որ ամենակարևորն է՝ ռացիոնալ մարդիկ գիտեն՝ ինչպես հասնեն ճանաչման: Գործընկերների խորհուրդներն անուշադրության չեն մատնում, հեշտությամբ են պիտանի կապեր հաստատում: Ազատ ու ինքնավստահ են, այնպես որ՝ ոչ մի խոչընդոտ հաշվի չեն առնում: Հանգիստ գնում են դեպի իրենց նպատակը, ընդ որում՝ ինտրիգների չեն դիմում, այլ պարզապես շատ ու ազնիվ աշխատում են: Երկվորյակ-Շները գիտեն, թե ինչ արդյունք են ուզում ստանալ, միշտ մանրամասն վարքի ռազմավարություն են մշակում: Իր աշխատավայրում Երկվորյակ-Շունը հնարավորինս լուրջ է, հակված չէ կասկածելի փորձարկումների: Այս աշխատասեր մարդը իրեն որպես լավ մասնագետ է դրսևորում: Նրա համար կարևոր չէ, թե ինչ պաշտոն է զբաղեցնում. զուրկ է փառասիրությունից ու հպարտությունից: Շուն-Երկվորյակը շատ տաղանդներ ունի, այնպես որ՝ գործունեության ցանկացած ոլորտում իրեն հարմարավետ է զգում: Ընդ որում՝ բացարձակ չի ձգտում ողջ կյանքի ընթացքում մի գործով զբաղվել: Հեշտությամբ է թողնում հին աշխատավայրն ու ինքնաիրացման նոր հնարավորություններ է փնտրում: Երկվորյակ-Շուն տղամարդը Գործունյա Երկվորյակ-Շուն տղամարդը տարվող անձնավորություն է: Նրա գլուխը լիքն է ամենատարբեր գաղափարներով, անընդհատ ինչ-որ տեղ է շտապում: Սիրում է շփվել, լինել մարդկանց մեջ, թեթև ու կենսուրախ մարդու տպավորություն է թողնում: Բայց նա մտածկոտ, հոգեպես զարգացած տղամարդ է: Աշխատում է սկսած գործն ավարտին հասցնել, պատասխանատու է մոտենում իր մասնագիտական պարտականություններին: Ունակ է անհրաժեշտ պահին աջակցել, կարող է արժեքավոր խորհուրդ տալ: Սիրո մեջ թեթևամիտ է, նրան դուր է գալիս կրքով լի կարճատև հարաբերություններ հաստատել: Նա ռոմանտիկ կողակից է, ունակ է անընդհատ զարմացնել իր ընտրյալին: Բայց ամուսնական կյանքում հավատարիմ է, նվիրված, սիրում է ընտանիքն ու հոգ է տանում նրա մասին: Երկվորյակ-Շուն կինը Վառ Երկվորյակ-Շուն կինը թեթև ու անորսալի է. նա կարծես ամենուր է: Բնությունը նրան դերասանական տաղանդով է օժտել, որը նա դրսևորում է նաև առօրյա կյանքում: Նշանների այս համադրությամբ կնոջ հետ շփումները հաճույք են պատճառում, նրա անկանխատեսելիությունն ու անհետևողականությունն էլ գորով են առաջացնում: Բայց նա միշտ չի կարողանում վերահսկել սեփական հույզերը, ապրումները, այնպես որ՝ հակված է վատ տրամադրության նոպաների: Մռայլ մտքերից նրան կարող են շեղել աշխատանքն ու մտերիմների հոգատար վերաբերմունքը: Ամուսնական կյանքում զգացմունքային է, կողակցից էլ լիակատար նվիրվածություն է ակնկալում: Ձգտում է ռոմանտիկայով, արկածներով լի իդեալական հարաբերություններ կառուցել: Նրա էներգիան բավարարում է նաև երեխաների դաստիարակության համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ-ԽՈԶ Կենսուրախ, ակտիվ Երկվորյակ-Խոզերը պարտականություններ չեն սիրում, իրենց ավելորդ հոգսերով չեն ծանրաբեռնում: Մշտական շարժման մեջ են, անընդհատ ինչ-որ տեղ են շտապում, հեշտությամբ են կապ հաստատում մարդկանց հետ: Նրանց մեջ այնքան էներգիա, կիրք ու ազարտ կա, որ ժամանակ չունեն դատարկ բաների ու մանրուքների համար: Նրանք նոր տպավորությունների ծարավ են, ձգտում են ամենուր հասցնել: Չնայած՝ երբեմն շատ են առաջ գնում իրենց այդ ցանկության մեջ ու անհարմար իրավիճակներում են հայտնվում: Թեթև, շարժուն Երկվորյակները գիտեն զվարճանքների գինը, և նրանց ազդեցությամբ փափկասիրտ Խոզն ինքնավստահություն է ձեռք բերում: Համատեղելիության հորոսկոպում Երկվորյակ-Խոզերը լավատեսներ են, բարեհոգի ու առատաձեռն մարդիկ: Նրանք վշտին չեն տրվում, միշտ պոզիտիվ են ու բարյացակամ շրջապատողների հանդեպ: Բնութագիրը Բարի, գթասիրտ Խոզ-Երկվորյակները հիանալի զրուցակիցներ են: Միշտ լսում են ու փորձում են օգնել լուծել խնդիրները: Ճիշտ է, իրենց թեթևամտության ու անկայունության պատճառով Երկվորյակ-Խոզերը ունակ չեն ամբողջությամբ կենտրոնանալ մի գործի վրա: Այնպես որ՝ հաճախ բավարարվում են մխիթարանքի խոսքերով: Բացի այդ, նշանների այս համադրությամբ մարդիկ այնքան միամիտ ու անհետևողական են, որ բացարձակ չեն կարողանում ստել. ասում են միայն այն, ինչ մտածում են: Բայց նրանց անկեղծությունը միշտ չէ, որ օգուտ է տալիս. անզգույշ նետված բառերը կոնֆլիկտների են հանգեցնում: Այդպիսին է Խոզ-Երկվորյակների էությունը. նրանք հավերժ մանուկ են, աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Փոխարենը գոռոզամիտ ու հիշաչար չեն, հեշտությամբ են հաշտվում, միշտ առաջինն են ներողություն խնդրում: Բարեսիրտ Խոզ-Երկվորյակը խղճում է առանց բացառության բոլորին: Սակայն ամենից շատ հոգ է տանում սեփական անձի մասին: Շատ ու հաճույքով է շրջապատողներին պատմում իր խնդիրների մասին: Երբեմն այնքան է տարվում իր կյանքի մանրամասներով, որ սկսում է ձանձրացնել մարդկանց: Ճիշտ է, Երկվորյակ-Խոզի կպչուն ներկայությունից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Նա լաց կլինի, կբողոքի ու կմեղադրի անսրտության մեջ: Եվ մի՞թե հնարավոր է մերժել այս բարի ու միամիտ մարդուն. չէ՞ որ նա այնքան կարեկից է ուրիշների դժբախտություններին: Չնայած՝ նրա բոլոր խնդիրները շատ արագ հօդս են ցնդում այն պահին, երբ նրան առաջարկում են ուրախ ժամանակ անցկացնել: Խոզ-Երկվորյակն իր արձագանքի մեջ այնքան անկախնատեսելի է, որ անհնար է կանխագուշակել նրա տրամադրությունը: Բայց անփոփոխ է մնում մի բան. նա շատ ազնիվ մարդ է: Խոզ-Երկվորյակի գլխավոր առանձնահատկությունը անկայունությունն է: Նա ձգտում է վառ հույզերի ու անմոռանալի տպավորությունների, նրա համար դժվար է տեղում նստած մնալը: Հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում ու առանց զղջալու հրաժեշտ է տալիս մարդկանց: Դրա հետ միասին, սիրում է իր տունն ու շատ նվիրված է մտերիմներին: Ճիշտ է, իր կապվածությունների հարցում էլ կայուն չէ: Ձանձրանում է հանգիստ կյանքից ու իրեն չի ծանրաբեռնում տնային պարտականություններով: Սովորաբար անընդհատ շատախոսում է, այլ ոչ թե զբաղվում կոնկրետ գործերով: Ստիպել Խոզ-Երկվորյակին փոխել իր սովորույթները, ժամանակի անիմաստ կորուստ է: Լավ է նրան հանգիստ թողնել. բոլոր դեպքերում նա հաճելի ու բարի մարդ է: Թող զբաղվի նրանով, ինչով ուզում է՝ ստեղծագործի, ճախրի ամպերում, իր համար արկածներ մտածի: Սիրո մեջ Սիրառատ Երկվորյակ-Խոզի համար դժվար է որոշակիություն մտցնել իր նախապատվությունների մեջ: Նա սիրում է շփումներն ու ֆլիրտը, առանց երկար մտորումների ժամադրություններ է նշանակում: Պետք չէ նրանից հարաբերություններին պատասխանատու մոտեցում ակնկալել: Սիրային հորոսկոպում Երկվորյակ-Խոզը թեթևամիտ մարդ է, հակված է կարճատև կապերի: Կայունությամբ չի առանձնանում. հեշտությամբ է սիրահարվում ու նույնքան արագ էլ հրաժեշտ է տալիս կողակիցներին: Նրա համար սերը ուրախ արկած է, գրավիչ խաղ, նա պետք է հաճույք ստանա իր զգացմունքից: Հոգատար Երկվորյակ-Խոզը ընտանիքի լավ մարդ է: Նա այնքան է սիրում իր մտերիմներին, որ ապրում է նրանց հետաքրքրություններով: Հատկապես ուշադիր է երեխաների հանդեպ, ձգտում է ամեն հարցում օգնել նրանց: Ճիշտ է, միշտ չի կիսում նրանց հետաքրքրություններն ու դատարկ բաների պատճառով կոնֆլիկտների է դիմում: Սակայն, միևնույն է, խենթի պես սիրում է նրանց, երես է տալիս ու կատարում բոլոր քմահաճությունները: Երկվորյակ-Խոզը օրինակելի ծնող է, բայց անձնական հարաբերություններում այնքան էլ լավը չէ: Վատ չի զգում ֆլիրտ անել ու նոր ծանոթություններ հաստատել, բայց միայն ինտիմ կյանքն ավելի բազմազան դարձնելու նպատակով: Կարիերան Այս մարդը կարող է ցանկացած մասնագիտություն ընտրել. նա կգտնի լավ մասնագետ դառնալու ձևը: Վատ չի զգում օգնություն խնդրել, հիանալի լեզու է գտնում բոլոր գործընկերների հետ: Խարիզմատիկ Խոզ-Երկվորյակը բնածին դերասան է: Ընդ որում՝ հաճույքով խաղում է ոչ միայն բեմում, այլ նաև առօրյա կյանքում: Եթե իրեն անվստահ է զգում, երբեք դա ցույց չի տա: Երկվորյակ-Խոզն անհաջողություններից չի վախենում, լավատեսությամբ լի է, հավատում է երջանիկ ապագային: Պարտությունը նրան չի կարող երկար ժամանակով վշտացնել, միշտ գիտի, թե ինչպես հաղթահարի դժվարությունները: Երկվորյակ-Խոզը մեծ նշանակություն չի տալիս փողին, նրա համար կարևորն իր անփոխարինելությունը զգալն է: Նա ակտիվ է, աշխատունակ ու չափի մեջ փառասեր, բավականին արագ է գտնում իր կոչումը: Հաճախ ստեղծագործ մասնագիտություններ է ընտրում, սիրում է զբաղվել հասարակության համար օգտակար գործերով: Հեշտությամբ է ոգեշնչվում, նրան կարելի է գրավել ցանկացած գաղափարով: Ճիշտ է, երբեմն ուժերն անտեղի է ծախսում, ընկնում է մանրուքների հետևից: Բայց իր աշխատասիրության շնորհիվ Երկվորյակ-Խոզը լավ աշխատակցի հեղինակություն է վայելում: Երկվորյակ-Խոզ տղամարդը Երկվորյակ-Խոզ տղամարդու հետ ապրելը շատ հետաքրքիր է, ամեն նոր օրը նման չէ նախորդին: Նա արկածախնդիր մարդ է, պատրաստ է ամենախենթ արկածներին, փոփոխությունները նրան չեն վախեցնում: Սիրում է ամեն նորն ու անհայտը, ձգտում է զվարճանքների: Երկվորյակ-Խոզ տղամարդը ինքնավստահ է, այնպես որ՝ խիստ է մոտենում կյանքի ընկերոջ հարցին: Պաշտում է ֆլիրտը, չի շտապում ամուսնանալ, ձգտում է հնարավորինս շատ բան իմանալ իր երկրպագուհիներից յուրաքանչյուրի մասին: Կկարողանա ընդհանուր լեզու գտնել այն կնոջ հետ, ով կհաշտվի նրա անկայուն բնավորության հետ: Նրա հետ ընտանեկան կյանքը հանգիստ չի լինի, բայց նա հոգատար ամուսին ու սիրող հայր է: Ամեն հնարավորը կանի, որ մտերիմները ոչնչի կարիք չունենան: Երկվորյակ-Խոզ կինը Նշանների այս համադրությամբ կանայք բարդ բնավորություն ունեն: Դժվար է կանխագուշակել, թե որն է նրանց շարժիչ ուժը: Երկվորյակ-Խոզից ինչ-որ բանի հանդեպ պատասխանատու վերաբերմունք ակնկալել պետք չէ: Նա հեշտությամբ է փոխում աշխատանքը, մշտապես տեղից տեղ է տեղափոխվում, երկրպագուներն էլ երկար չեն մնում նրա կողքին: Նա լավ, նվիրված ընկերուհի է, բայց նրա հետ լուրջ հարաբերություններ կառուցելը բավականին բարդ է: Երկվորյակ-Խոզ կինը պատրաստ է դժվար պահին աջակցել, նա բարի սիրտ ունի: Երազում է ամենալավ ամուսնու մասին, պաշտում է երեխաներին: Նրա պատկերացումներում ընտանիքը հուսալի հենք է: Ճիշտ է, ոչինչ չի անում իր երազանքը կյանքի կոչելու համար: Սիրում է զվարճանալ, տրվել երևակայությանը, իսկ տնտեսուհու պարտականությունները կատարելը նրա համար շատ դժվար է: Տարվա և ամսվա համադրությունը. ԵՐԿՎՈՐՅԱԿ (Մաս 1-ին) |
|