/ Աստղագուշակ / Աստղակերպ / Տարվա և ամսվա համադրությունը. ԵՐԿՎՈՐՅԱԿ (Մաս 1-ին)
Загрузка...
16.10.2019

Տարվա և ամսվա համադրությունը. ԵՐԿՎՈՐՅԱԿ (Մաս 1-ին)

ԵՐԿՎՈՐՅԱԿ-ԱՌՆԵՏ

Երկվորյակ-Առնետների կյանքում կարող են ամենաանսպասելի իրադարձություններ տեղի ունենալ. չէ՞ որ նրանք արկածների մեծ սիրահարներ են: Նրանք ուրախ լավատեսներ են, ամեն օրը նրանց համար զարմանալի բացահայտումներ է բերում: Սիրում են խառնաշփոթն ու շարժումը, արագ ընդհանուր լեզու են գտնում ամենատարբեր մարդկանց հետ, հեշտությամբ են հարմարվում նոր պայմաններին: Այս մարդու համար ամենասարսափելի պատիժը միայնությունն ու մասնագիտական պահանջարկ չունենալն է, երբ խոսելու ու անելու բան չկա: Առնետի ֆիզիկական ակտիվությունն ու Երկվորյակի աշխուժությունը նրան անսահման հետաքրքրասիրությամբ են օժտում: Երբեմն իմպուլսիվությունն ու տաքարյունությունը նրան խանգարում են սկսածն ավարտին հասցնել: Ընդհանուր առմամբ Առնետ-Երկվորյակը ակտիվ կենսական դիրքորոշմամբ էներգիայով լի մարդ է:

Բնութագիրը

Էնտուզիաստ, արկածախնդիր ու շատ աշխատասեր մարդ. սա հենց Երկվորյակ-Առնետն է: Նա մեծ հաճույքով է ստանձնում ամենաբարդ գործերը: Դժվարությունները նրան չեն վախեցնում, հակառակը, ոգևորում են ու սեփական ուժերը, հնարավորությունները ստուգելու ցանկություն առաջացնում: Առնետի զգուշությունն ու զարգացած ինտուիցիան մեկ անգամ չէ, որ օգնել են նրան բարդ իրավիճակներում: Ճիշտ է Երկվորյակի շարժունությունը նրան թույլ չի տալիս կենտրոնանալ մեկ կոնկրետ նպատակի վրա: Նա հաճախ միաժամանակ մի քանի գործ է ստանձնում ու շատ արագ կորցնում է դրանց հանդեպ հետաքրքրությունը: Փոխարենը եթե Երկվորյակ-Առնետը իսկապես ինչ-որ գաղափարով է տարվել, նշանակում է, այն ավարտին կհասցնի: Նա տարվող մարդ է, նրա ուղեղը մշտական սննդի կարիք ունի: Տանել չի կարողանում ձանձրույթն ու միապաղաղությունը:

Այս մարդկանց չի կարելի կասկածել թեթևամտության ու վատնող լինելու մեջ, քանի որ Առնետի գործնական լինելը հարթում է Երկվորյակի անհոգությունը: Եվ որպես արդյունք ստանում ենք ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը: Այս մարդը ցանկացած հարցի բավական խելամիտ է մոտենում, աշխատում է խուսափել զուր կորուստներից: Նույնիսկ գեղեցիկ իրերի հանդեպ սերը չի կարող նրան մղել անպիտան ծախսերի: Գումարը խենթի նման չեն ծախսի բոլորին իրենց կարողությունը ցուցադրելու համար: Ավելի շուտ կփորձեն իրենց վրա ուշադրություն հրավիրել ավելի ինքնատիպ եղանակներով: Առնետ-Երկվորյակները հետաքրքիր զրուցակիցներ են: Նրանց գլխում հարյուրավոր գաղափարներ կան, թե ինչպես կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել: Նրանց հետ մի ընկերախմբում գտնվելը մեծ հաճույք է:

Իրենց խելքի ու ուժեղ զարգացած ինտուիցիայի շնորհիվ Առնետ-Երկվորյակները հիանալի կողմնորոշվում են կյանքում: Նույնիսկ արկածների հանդեպ մեծ ձգտումը նրանց չի ստիպի ռիսկի ենթարկել իրենց առողջությունն ու ֆինանսները: Նրանք շատ լավ զգում են զրուցակցի տրամադրությունը, բոլորի հետ ընկերական հարաբերություններ պահպանելու տաղանդ ունեն: Երկվորյակ-Առնետներին կարելի է լավ ստրատեգներ անվանել, եթե հաշվի չառնենք նրանց չափազանց փութագարությունը: Արագ սկսում են ձանձրանալ առանց իսկապես արժանի գործի, քանի որ նրանց բուռն էներգիան ելք է պահանջում: Մշտական շարժման մեջ են, շատ են աշխատում, ընդ որում՝ բավական հաջող: Մեծ ոգևորությամբ էլ հանգստանում են, աշխատում են հաճույք ստանալ տեղի ունեցող ամեն ինչից: Նրանց կենդանի էությունը չի կարող չհիացնել:

Սիրո մեջ

Հմայիչ Երկվորյակ-Առնետները հակառակ սեռի հետ արագ են ընդհանուր լեզու գտնում: Հարաբերություններում նուրբ են, ունակ են ռոմանտիկ արարքների: Նրանք իսկական արտիստներ են, նրանց համար դժվարություն չէ միակ հանդիսատեսի՝ սիրելի մարդու համար ներկայացում խաղալը: Նրանք փորձում են զարմացնել իրենց ընտրյալին: Ճիշտ է, կայունությամբ չեն առանձնանում, այնպես որ՝ հաճախ են փոխում զուգընկերներին: Ունակ չեն գլուխ հանել սեփական զգացմունքներից, հեշտությամբ են կարճատև սիրավեպեր հաստատում:

Երկվորյակ-Առնետների ընտանեկան կյանքը լի է տարաբնույթ իրադարձություններով, շատ հնարավոր են այլ սիրավեպերը: Սակայն այս մարդը երբեք չի կորցնում հոգու կորովը: Ընտանեկան վեճի ժամանակ անպայման կգտնի կոնֆլիկտը հարթելու ձևը: Անհնար է պատկերացնել այս մարդկանց անընդհատ սկանդալներ անելիս ու հարաբերություններ պարզելիս: Երկվորյակ-Առնետները հրաշալի ծնողներ են, պաշտում են իրենց երեխաներին: Մեծ ոգևորությամբ են մասնակցում մանկական զվարճանքներին, կատարում են իրենց փոքրիկների բոլոր ցանկությունները:

Կարիերան

Ցանկության դեպքում Երկվորյակ-Առնետները կարող են հաջող կարիերա անել, բայց միայն գործով հետաքրքրվածության դեպքում: Ինչպես ցանկացած տարվող անձնավորություն, նրանք էլ հաճախ են փոխում իրենց աշխատավայրը: Ունակ են կայանալ ֆինանսական ոլորտում, շինարարության մեջ, բայց նրանց ավելի հարմար են ստեղծագործ մասնագիտությունները: Շփումների կարիք են զգում, հիանալի հաղորդակցական որակներ ունեն: Շատ լավ լեզու են գտնում գործընկերների հետ, ղեկավարների սիրելիների շարքում են: Էներգիայով լի ու համառ են դրված նպատակներին հասնելու հարցում:

Երկվորյակ-Առնետները հիվանդագին փառասիրությամբ չեն առանձնանում, չնայած՝ դեմ չեն ցնցող նախագծի մասնակցել: Նրանք խաղաղասեր են, ունակ չեն դավաճանության, այնպես որ՝ ուրիշների կյանքը կործանելու գնով ուզածին չեն հասնի: Նույնիսկ եթե մտածածը չի հաջողվել իրագործել, առանց ավելորդ կտտանքների կանցնեն նոր գործի: Նրանց համար կարևորը առանց գործընկերներին վնասելու սեփական պլանների իրագործումն է: Սովորաբար Երկվորյակ-Առնետներին հարգում են բարձր մասնագիտական որակների ու բարեհամբույր բնավորության համար:

Երկվորյակ-Առնետ տղամարդը

Կենսուրախ Երկվորյակ-Առնետ տղամարդը գիտի՝ ինչպես դեպի իրեն գրավի մարդկանց, նա միշտ իր մոտ պահած կատակների մի ամբողջ զինանոց ունի: Միշտ պատրաստ է նոր արկածների, ձգտում է իր կյանքը վառ հույզերով լցնել: Նրա ակտիվությանն ու էներգիային կարելի է միայն նախանձել, դրա հետ միասին՝ ուժերը խելամիտ ծախսելու տաղանդ ունի: Այս տղամարդու հետաքրքրությունների շրջանակում են ոչ միայն զվարճանքները, այլ նաև մասնագիտական գործունեությունը: Նա ամբողջությամբ տրվում է աշխատանքին, նրան հետաքրքրում է ոչ թե գործի ֆինանսական կողմը, այլ ինքը աշխատանքի գործընթացն ու արդյունքը: Կանայք պաշտում են այս խարիզմատիկ մարդու ընկերակցությունը: Բայց նրան չի կարելի անթերի կողակից համարել: Մեծ է հավանականությունը, որ խենթի պես սիրահարված աղջիկը իր համար անսպասելի ի դեմս Երիվորյակ-Առնետի եսասեր ամուսին ձեռք բերի:

Երկվորյակ-Առնետ կինը

Առնետի տարում ծնված կին Երկվորյակը առանձնանում է թեթև, շփվող բնավորությամբ: Պաշտում է ժամանակ անցկացնել ուրախ ընկերախմբերում, երկրպագուների ուշադրությունն իր վրա է հրավիրում անկանխատեսելի վարքով: Բայց լուրջ տղամարդիկ վախենում են նրա թեթևամտությունից, մշտական փոփոխությունների ձգտումից: Այս կինը հաճախ ընտրում է ստեղծագործելու հետ կապված մասնագիտություններ: Գործընկերները նրան պատասխանատու աշխատակից չեն համարում, նա հեշտությամբ է մոռանում կարևոր հանդիպումների ու անհետաձգելի գործերի մասին: Երկվորյակ-Առնետ կինը տնային գործերի հանդեպ սեր չի տածում, նրա բնակարանում մշտական խառնաշփոթ է: Տղամարդուն կարող է առաջարկել իր հարուստ ներաշխարհը, այլ ոչ թե համեղ ուտեստներ ու արդուկած վերնաշապիկներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿ-ՑՈՒԼ

Երկվորյակները լուրջ, հիմնավոր Ցուլերին թեթևություն ու անհետևողականություն են տալիս: Նշանների այս համադրությամբ մարդիկ ուժով ու էներգիայով լի են, ուրախությամբ են ճանաչում աշխարհը: Երկվորյակ-Ցուլերը մեծ երևակայողներ ու հորինողներ են, բայց ունակ են լուծել նաև երկրային խնդիրները: Առանձնանում են ֆիզիկական դիմացկունությամբ, նրանց համար անիրագործելի խնդիրներ ու անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Ամենադժվար փորձություններն ու դառը հիասթափություններն էլ չեն կարող կոտրել նրանց կամքը: Ցուլ-Երկվորյակները ուշադրությունը անպիտան մանրուքների վրա չեն կենտրոնացնում, դրական են վերաբերվում փոփոխություններին: Հավատում են իրենց երջանիկ ճակատագրին, հարուստ երևակայություն ունեն: Մշտապես կենսուրախ են, առանձնանում են շփման մեջ թեթևությամբ, այնպես որ՝ միշտ շրջապատված են մարդկանցով:

Բնութագիրը

Երկվորյակ-Ցուլի ազնվությանն ու նվիրվածությանը կարելի է չկասկածել: Թեթևամտությունն ու զվարճասիրությունը ավելի շատ հոգեվիճակ են, քան նշանների այս համադրությամբ մարդկանց իրական էությունը: Մյուս Երկվորյակներից նրանք դրականորեն առանձնանում են աշխատասիրությամբ: Նրանք պատասխանատու մարդիկ են, պատրաստ են առանց ձեռքերը վայր դնելու աշխատել: Շրջապատողները կարող են հույս դնել նրանց աջակցության վրա. նրանք անպայման կօգնեն, նույնիսկ ի վնաս սեփական հետաքրքրությունների: Երկվորյակ-Ցուլը բարեխիղճ, պատասխանատու ու ճշմարտախոս մարդ է: Չի ստի, մոլորության մեջ չի գցի, այլ պարզ կներկայացնի իր պահանջները: Նա լրիվ վստահ է իր ճշմարտացիության վրա, բայց փորձում է քաղաքավարության սահմանները չանցնել: Իրեն նրբանկատ է պահում, փորձում է շրջանցել անհարմար պահերը:

Ցուլ-Երկվորյակը ցանկացած ընկերախմբի ոգին է, համընդհանուր ուշադրությունն իր վրա հրավիրելու տաղանդ ունի: Առանձնանում է սուր խելքով, սիրում է զվարճանքները, նա միշտ պատրաստի գաղափարներ ունի, թե ինչպես ավելի լավ ժամանակ անցկացնել: Հետաքրքրասեր է, ակտիվ, դրա հետ միասին՝ հրաշալի դաստիարակված: Հարգանքով է վերաբերվում շրջապատողների կարծիքին, նույնիսկ եթե չի կիսում այն: Զարմանալի չէ, որ հենց նա է բոլոր ծանոթների ու գործընկերների մեջ ամենահայտնի մարդը: Սակայն Երկվորյակ-Ցուլն այնքան հասարակ ու միամիտ մարդ չէ, որքան կարող է թվալ: Նրա հետ ընկերություն անել շատերն են ձգտում, սակայն ամեն մեկը չի կարող շահել նրա վստահությունը: Նա նախընտրում է սահմանափակ քանակի ծանոթների հետ շփվել, միայն նրանց է վստահում իր բոլոր գաղտնիքները: Իսկ մնացածների համար նա ուրախ, զվարճախոս մարդ է:

Երկվորյակ-Ցուլի համար ամեն նոր օրը ուրախության առիթ է: Նա իրեն ավելորդ ապրումներով ծանրաբեռնելու, ինֆորմացիան մանրամասն վերլուծելու իմաստ չի տեսնում: Պարզապես վարվում է այնպես, ինչպես խիղճն է հուշում: Ուրիշի դժբախտության կողքով անտարբեր չի անցնի, միշտ մխիթարելու խոսքեր կգտնի: Բավարարվում է նրանով, ինչ ունի, չի ձգտում անհասանելի իդեալների: Ցուլ-Երկվորակներին չի կարելի փառասեր մարդիկ անվանել, նրանք պատրաստ են ենթարկվել ավելի ուժեղ ու հեղինակավոր մարդու: Դրա հետ կապված ոչ մի խնդիր չեն տեսնում: Բավական սթափ են դատում, չնայած՝ երբեմն իրենց որոշ չարաճճիություններ թույլ տալիս են: Առանձնանում են ակտիվությամբ ու շարժունությամբ նույնիսկ շատ մեծ տարիքում: Սիրում են ճամփորդել, արագ հարմարվում են նոր պայմաններին:

Սիրո մեջ

Երկվորյակ-Ցուլերը միշտ շրջապատված են մարդկանցով: Բաց են շփումների համար, չեն ամաչում առաջին քայլն անել, այնպես որ՝ միայնությունը նրանց չի սպառնում: Դրա հետ միասին, նրանք բավական պահանջկոտ մարդիկ են: Կենսուրախության ու ուրախ բնավորության հետևում դժվար է տեսնել Երկվորյակ-Ցուլերի կասկածամտությունն ու նեղացկոտությունը: Երբեմն նրանք այնքան անինքնավստահ են, որ կասկածամիտ ու խանդոտ են դառնում: Սիրում են ուշադրությունը, նրանց համար անհրաժեշտ է իրենց միակն ու անկրկնելին զգալը: Փոխարենը որպես պատասխան առատ սեր են տալիս:

Երկվորյակ-Ցուլերի հետ ընտանեկան կյանքը չի կարելի ձանձրալի անվանել: Միշտ կգտնեն իրենց երկրորդ կեսին ու երեխաներին զարմացնելու ձևը: Ձանձրալի բարոյախոսություններ չեն կարդում, պաշտում են տոներն ու ուրախությունը: Հասցնում են ամենուր. հաջողությամբ համատեղում են աշխատանքն ու տնային գործերը: Շատ լավ վերահսկում են իրենց հույզերը, աշխատում են դատարկ բաների պատճառով չնյարդայնանալ: Թանկ են գնահատում մտերիմների լավ վերաբերմունքը, չեն ուզում վշտացնել նրանց: Դրա հետ միասին, ունակ են հաղթահարել իրենց ցանկությունները, հազվադեպ են տանից դուրս սիրավեպեր հաստատում:

Կարիերան

Աշխատասեր, համառ Երկվորյակ-Ցուլերը հիանալի աշխատողներ են: Հեղինակության ու բարձր աշխատավարձի հետևից չեն ընկնում, պարզապես կատարում են իրենց ծառայողական պարտականությունները: Ամբիցիոզ պլաններ չեն կառուցում, չեն ձգտում ղեկավարի աթոռը զբաղեցնել: Չնայած՝ ցանկության դեպքում կարող են կարիերայում մեծ բարձունքների հասնել: Սուր խելք ունեն, չեն վախենում փորձարկումներ անել ու աշխատանքի նոր մեթոդներ կիրառել: Սակայն կյանքը չափից դուրս շատ են սիրում նյարդերն ու թանկարժեք ժամանակը անթերի կարիերա կառուցելու վրա ծախսելու համար:

Երկվորյակ-Ցուլերը կարող են պահանջված մասնագետներ դառնալ գործունեության բոլոր բնագավառներում: Նրանք ծանր աշխատանքից չեն վախենում, հեշտությամբ են հարմարվում ամենաբարդ պայմաններին: Հասարակության մեջ իրենց փայլուն են պահում, համոզելու շնորհք ունեն: Նրանք օժտված մարդիկ են, հարուստ երևակայություն ունեն: Նրանցից տաղանդավոր դերասաններ, գրողներ ու նկարիչներ են դուրս գալիս: Չնայած՝ նրանց հարմար է նաև մասնագիտությունների մի ողջ խումբ՝ տնտեսագետ, իրավաբան, ինժեներ, մանկավարժ: Այս մարդիկ ոչ մի կոլեկտիվում չեն կորում, միշտ ուշադրության կենտրոնում են:

Երկվորյակ-Ցուլ տղամարդը

Երկվորյակի ու Ցուլի յուրահատուկ համադրությունը իր ներկայացուցիչներին մի շարք արժանիքներով է օժտում՝ կենսասիրություն, շփվողականություն, աշխատասիրություն: Երկվորյակ-Ցուլ տղամարդը չի ձգտում հարստության, նրա համար ավելի կարևոր է ներքին հանգստությունը, քան նյութական բարեկեցությունը: Նա զուրկ է փառասիրությունից, առաջին հերթին մտածում է, թե ինչ օգուտ կարող է տալ հասարակությանը: Այս ամուր տղամարդը չի վախենում ֆիզիկական աշխատանքից, դրա հետ միասին՝ հակում ունի դեպի արվեստը: Իր նպատակներին հասնելու մեջ համառություն ու վճռականություն է դրսևորում: Բայց անձնական կյանքում թեթևամիտ ու անկայուն է, մշտական փնտրտուքի մեջ է: Հեշտությամբ է փոխում կողակիցներին, սիրում է ժամանակ անցկացնել նոր ծանոթների շրջանում: Երջանիկ կլինի էներգիայով լի, կենսուրախ կնոջ հետ, որը չի փորձի վերահսկել նրան:

Երկվորյակ-Ցուլ կինը

Ակտիվ, կենսուրախ Երկվորյակ-Ցուլ կինը լի է գաղափարներով, թե ինչպես ուրախացնի իր մտերիմներին: Տղամարդկանց դուր է գալիս այս հմայիչ կնոջ հետ ժամանակ անցկացնելը: Այս կինը ընտրյալին հատուկ պահանջներ չի ներկայացնում, նրան համապատասխանելը բավական հեշտ է, կարևորը՝ լավատեսական տրամադրությունն է: Սիրային հարաբերություններում հավատարիմ է միայն այնքան ժամանակ, քանի դեռ հետաքրքրությունը չի մարել: Եթե կողակիցը նախընտրում է տանը նստել, մշտապես վատ տրամադրության մեջ է, այս կինը արագ կլքի նրան: Նա հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում, այնպես որ՝ միայնակ ծերություն նրան չի սպառնում: Ի տարբերություն մյուս Երկվորյակների՝ Ցուլի տարում ծնված Երկվորյակը իր զգացմունքների արտահայտման հարցում ավելի զուսպ է, աշխատանքին էլ պատասխանատու է մոտենում:

ԵՐԿՎՈՐՅԱԿ-ՎԱԳՐ

Այս մարդիկ մշտական շարժման մեջ են, նրանց գլխում մի շարք գաղափարներ ու նախագծեր կան, որոնց թվում՝ նաև լրիվ խենթ մտահղացումները: Երկվորյակ-Վագրերը ուժով ու ոգևորվածությամբ լի են, երջանիկ կերպով խուսափում են տհաճություններից ու դժվարություններից, բոլոր գործերում հաջողությունն է ուղեկցում նրանց: Վագրի հզորությունը Երկվորյակներին հեռու է պահում շտապողական արարքներից ու չմտածված որոշումներից, այնպես որ՝ աղետներն ու դժբախտությունները շրջանցում են նրանց: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ նրանք այսքան ակտիվ են, անվախ ու դրական են տրամադրված տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Միշտ պատրաստ են նոր փորձարկումների, չեն վախենում ռիսկի դիմել, անկեղծորեն ուրախանում են նույնիսկ ամենափոքր հաջողության համար: Բավականաչափ էներգիա ունեն իրենց բոլոր պլաններն իրագործելու համար: Վագր-Երկվորյակները դրական, գթասիրտ մարդիկ են, պատրաստ են օգնել բոլոր կարիքավորներին:

Բնութագիրը

Իմպուլսիվ Վագր-Երկվորյակներն ամեն ինչից զատ գործերում շատ հաջողակ են: Նրանք ցանկացած բարդ իրավիճակում պահպանում են լավատեսական տրամադրությունը: Ակտիվ ու հետաքրքրասեր են, տանել չեն կարողանում ձանձրույթը: Ավելորդ հուզականությունը նրանց չի խանգարում ճիշտ վարվել կարևոր հարցերի լուծման հարցում. նրանք ապավինում են առողջ բանականությանն ու իրեն հարուստ փորձին: Նրանք ոգևորությամբ լի են, միշտ մեծ ցանկությամբ են աշխատում, այնպես որ՝ նրանց գործերը միշտ հրաշալի վիճակում են: Այս Երկվորյակները Վագրի տարում ծնված մյուս նշաններից ամենակենսուրախն են: Չնայած՝ անհաջողությունների երկար շղթան նրանց մեջ արթնացնում է անհաջող որակները՝ նյարդայնությունը, չարությունն ու վրեժխնդրությունը: Նրանք չեն սիրում երկար տառապել, ինչ-որ բանի համար վշտանալ ու աստիճանաբար կորցնում են իրենց համբերությունը:

Շրջապատողները չեն դադարում հիանալ Երկվորյակ-Վագրի տաղանդներով. նա շատ բազմաշերտ անձնավորություն է: Ճառագում է ուրախությունից, ուրախանում է կյանքով, առանց հոգնելու շուրջը բոլորին զվարճացնում է: Դրա հետ միասին, լուրջ ու կենտրոնացած է, եթե խոսքը կարևոր գործի մասին է: Նա իսկական գիշատիչ է. գիտի ինչպես հաղթել մրցակցին նվազագույն կորուստների գնով: Նա ունակ է որոշ ժամանակ թաքնվել, հետո ճշգրիտ հարձակում գործել: Վագր-Երկվորյակը հրաշալի խաղացող է, չգիտի, թե ինչ է պարտությունը: Ակտիվորեն հասնում է դրված նպատակին: Ճիշտ է, կարող է հեշտությամբ փոխել իր կարծիքը, քանի որ Երկվորյակի ազդեցությունը նրան բոլոր դեպքերում թեթևամիտ մարդ է դարձնում: Նա չի ձգտում հանգիստ կյանքի, փորձում է հնարավորինս բազմազան դարձնել իր կենցաղը:

Հմայիչ Երկվորյակ-Վագրերը այնքան վստահ են սեփական գրավչությանը, որ ընդհանրապես չեն հոգում շրջապատի հետ հարաբերությունների մասին: Սիրում են իրենց վրա ուշադրություն հրավիրել, առավել ևս՝ ընկերասեր մարդուն բնութագրական բոլոր հատկանիշներն ունեն: Հեշտությամբ են գնում շփումների, շփման արվեստին վիրտուոզ են տիրապետում: Դինամիկ են, ակտիվ, նրանք ցանկացած տոնի ցանկալի հյուրեր են: Դրա հետ միասին, բավականին ծածկամիտ են, չեն խոսի նրա մասին, ինչն իրենց իսկապես հուզում է: Իրենց գաղտնիքներով կիսվում են միայն սահմանափակ քանակի մարդկանց հետ: Կարող են կատակել, զվարճանալ, բայց երբեք իրենց սիրտը օտար մարդու առաջ չեն բացի: Փոխարենը իրենք Երկվորյակ-Վագրերը խորապես տիրապետում են շուրջը տեղի ունեցող ամեն ինչին մասին ողջ ինֆորմացիային, ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Երկվորյակ-Վագրերը ձգտում են զարմացնել կողակցի երևակայությունը: Կարողանում են դեպի իրենց գրավել մարդկանց, հրաշալի տիրապետում են հմայելու արվեստին: Նրանք իսկական ռոմանտիկներ են, մեծ հաճույքով են անակնկալներ անում. ամեն նոր ժամադրություն նման չէ հնին: Նրանց հետ հեշտ ու ուրախ է, այնպես որ՝ այս մարդը երկրպագուների կամ երկրպագուհիների պակաս չունի: Ճիշտ է, Վագր-Երկվորյակի ուշադրությունը երկար ժամանակով պահելն ավելի դժվար է, քան պարզապես նրա հետ թեթև սիրային արկած ունենալը:

Չնայած իր թեթևամտությանն ու անկայունությանը՝ Երկվորյակ-Վագրը հոգատար ու սիրող ամուսին է: Երեխաներին ամենայն ուշադրությամբ է վերաբերվում, նրանց պաշտպանում է բոլոր տհաճություններից: Ճիշտ է, փորձում է իր վրա ավելորդ պարտականություններ չվերցնել: Նրան ավելի հոգեհարազատ է ընտանեկան հանգիստը կազմակերպելը, իսկ կենցաղային հարցերի լուծումը նա թողնում է իր երկրորդ կեսի ուսերին: Երբեմն իմպուլսիվ ու անկանխատեսելի է դառնում, տառապում է տրամադրության տատանումներից: Բավականին խանդոտ ու պահանջկոտ է, բայց ընդհանուր առմամբ՝ ընտանիքի լավ մարդ է:

Կարիերան

Այս ձգտող մարդը իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ հողին է հավասարեցնում: Եթե Երկվորյակ-Վագրը գտել է իր մասնագիտությունը, նշանակում է, դրանում ֆենոմենալ հաջողության կհասնի: Ունակ է ղեկավարել մեծ կոլեկտիվը, կարողանում է պայմանավորվել ամենատարբեր մարդկանց հետ: Ակտիվ է, նույնիսկ ամենաբարդ իրավիճակում չի կորցնում ինքնատիրապետումը: Կարողանում է ռիսկի դիմել, գործնական հոտառություն ունի, կարող է կայանալ որպես ֆինանսիստ: Չնայած՝ իրեն լավ կզգա նաև ստեղծագործ ոլորտում:

Ակտիվ Երկվորյակ-Վագրերի համար անլուծելի խնդիրներ չկան: Անհաջողությունները չեն կարող փչացնել նրանց տրամադրությունը, հակառակը, իրենց ճշմարտացիությունն ապացուցելու ցանկություն են առաջացնում: Սակայն նրանք աջակցության կարիք են զգում, մեծ ոգևորվածությամբ են աշխատում, եթե զգում են մարդկանց խրախուսանքը: Նրանց արդյունավետ աշխատանքի գաղտնիքը ոգեշնչվածությունն է: Ձգտում են գործուղումների հետ կապված մասնագիտություն ընտրել: Երկվորյակ-Վագրերը նոր տպավորությունների ու վառ հույզերի կարիք են զգում. միայն այդ դեպքում կարող են լավ արդյունք ցույց տալ:

Երկվորյակ-Վագր տղամարդը

Բարետես Երկվորյակ-Վագր տղամարդը գրավում է կանանց ուշադրությունը: Նա բազում արժանիքներ ունի՝ ուրախ բնավորություն, հումորի հրաշալի զգացում, անթերի շարժուձև: Բայց հաճելի արտաքինի տակ ցավալի ճշմարտություն է թաքնված՝ նա չի առանձնանում կայունությամբ: Հեշտությամբ է հասնում փոխադարձ զգացմունքի ու նույնքան արագ էլ հրաժարվում է սիրեցյալից: Երկվորյակ-Վագրի սիրտը գրավելն այնքան էլ հեշտ չէ, բայց եթե կինը կարողանա հասկանալ նրա փոփոխական էությունը, գտնի ճիշտ մոտեցումը, արդյունքը կարող է հրաշալի լինել: Նշանների այս համադրությամբ տղամարդը խելքի գալուց հետո սիրող կողակից է դառնում, չնայած՝ մի քիչ իմպուլսիվ է լինում: Աշխատավայրում նրան գնահատում են որպես լավ մասնագետի, նա օժտված է Երկվորյակի բնատուր հմայքով ու Վագրի համարձակությամբ, այնպես որ՝ հեշտությամբ է բարձր արդյունքների հասնում:

Երկվորյակ-Վագր կինը

Բարեհամբույր Երկվորյակ-Վագր կինը հմայում է հենց ծանոթության առաջին րոպեներից: Անհնար է դիմադրել նրա հմայքին, գեղեցկությանը, նա իր հետևից ֆանտազիաների ու պատրանքների գեղեցիկ աշխարհ է տանում: Թեթև, օդային այս կինը երկնային արարած է թվում: Բայց բոլոր Վագրերին բնորոշ էներգիան նրան թույլ է տալիս լուծել ամենաբարդ հարցերը: Նա առանց շտապելու մտքում իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ է դիտարկում այն ժամանակ, երբ շրջապատողները հիանում են նրա ճառագող ժպիտով: Երկվորյակ-Վագրը հեշտությամբ է կյանքի կոչում իր բոլոր մտահղացումները, նա դրա համար բավարար վճռականություն ու համառություն ունի: Նրան հատկապես հեշտ է տրվում աշխատանքը ստեղծագործ ոլորտում: Տղամարդկանց հետ հարաբերություններում թեթևություն է փնտրում, նրան դուր է գալիս շփվելն ու ուրախ ժամանակ անցկացնելը: Իսկ ահա որպես տնային տնտեսուհի այնքան էլ հաջող չէ, չի սիրում տնային գործեր անել:

ԵՐԿՎՈՐՅԱԿ-ԿԱՏՈՒ

Այս վառ մարդիկ նկատելի են ցանկացած միջավայրում. նրանք հրաշալի ճաշակ ունեն, այնպես որ՝ միշտ ցնցող տեսք ունեն: Նրանց դուր է գալիս իրենց վրա ուշադրություն հրավիրելը, սիրում են ժամանակ անցկացնել աղմկոտ ընկերախմբերում: Երկվորյակ-Կատուները մակերեսային մարդիկ են թվում, չնայած՝ իրականում բավական լուրջ ու մտածկոտ են: Ակտիվ Երկվորյակները տանել չեն կարողանում ձանձրույթն ու անգործությունը, իսկ խելամիտ Կատուն փորձում է նրանց հետ պահել հակասական արարքներից: Այս երկու նշանների համադրությունը բնորոշ է բարդ, հակասական բնավորությամբ մարդկանց: Արտաքին հանգստությունն ու անխռովությունը չպետք է ձեզ մոլորության մեջ գցեն. Երկվորյակ-Կատուները խորը մարդիկ են: Եվ նշանակություն չունի, որ նրանք շատախոս ու հետաքրքրասեր են. նրանց վրա կարելի է հույս դնել, նրանք ամենաբարդ հարցերը հեշտությամբ լուծելու տաղանդով են օժտված:

Բնութագիրը

Բարյացակամ Կատու-Երկվորյակները ժամանակը մտերիմների համար չեն խնայում: Նրանք իրենց պարտքն են համարում յուրաքանչյուր կարիքավորի օգնելը: Այնքան բարի ու վստահող են, որ երբեմն իրենց զոհում են անարժան մարդկանց համար: Նրանց մեջ զարմանալի կերպով համատեղված են Կատուների բնատուր մեղմությունն ու Երկվորյակների սրընթացությունը: Բնատուր ակտիվությունը անսահման բարության հետ համադրված նրանց շատ գթասիրտ մարդիկ են դարձնում: Չնայած՝ երբեմն լավ կլիներ, եթե նրանք կարողանային ավելի մեծ վճռականություն ու նույնիսկ ագրեսիվություն ցուցաբերել: Երկվորյակ-Կատուները շփումների կարիք են զգում, հաճելի ընկերակցության համար պատրաստ են ցանկացած զոհողության: Վատ են տանում միայնությունը, տառապում են իրենց հույզերը արտահայտելու անհնարինությունից: Ընդհանուր առմամբ՝ նրանք պատասխանատու, ակտիվ ու ոչ անտարբեր մարդիկ են:

Այս կենսուրախ մարդը կարողանում է դիմադրել ճակատագրի հարվածներին, չի տրվում տխրությանը: Կատու-Երկվորյակը չի տառապում տրամադրության անկումներից: Նա խելացի է, հանգիստ, դիտողունակ, այնպես որ՝ ամենաբարդ իրավիճակներից էլ հաղթող է դուրս գալիս: Իմաստ չի տեսնում իր կյանքը տառապանքների ու անիմաստ ապրումների վրա վատնելու մեջ: Չնայած իր փափկությանը՝ Կատու-Երկվորյակը հիանալի հասկանում է, թե որն է իր շահը: Նույնիսկ ամենալավ մտադրություններից ելնելով չի ներքաշվի կասկածելի գործերի մեջ: Պարտվելու համար չափազանց խելամիտ ու ինքնասեր է: Փոխարենը միշտ ուրախությամբ կաջակցի ուրախ ժամանակ անցկացնելու առաջարկին. նա զվարճանքների մեծ սիրահար է: Ճիշտ է, տեղի ունեցողի շուրջ իր մտքերը բարձրաձայն չի արտահայտի:

Կատու-Երկվորյակը խիստ հաջողակ մարդ է. ճակատագիրը նրան պաշտպանում է անհաջողություններից ու լուրջ ցնցումներից: Հրաշալի զարգացած ինտուիցիան օգնում է ժամանակին ճանաչել վտանգը: Նրան չի կարելի վախկոտ մարդ անվանել, պարզապես նա խելամիտ է ու զգույշ: Իսկ այս հատկանիշներն անխոս հարգանք են առաջ բերում: Նա կենսական դժվարությունների առաջ չի նահանջում: Չի վախենում արագ գործել, բարդ խնդիրները լուծելու համար բավականաչափ ուժ ունի: Չնայած՝ նա չի ձգտում պայքարի, իրեն հարմարավետ է զգում հանգիստ, հարմարավետ մթնոլորտում: Սիրում է ժամանակ անցկացնել տանը, որտեղ կարող է ամբողջությամբ թուլանալ. չէ՞ որ Երկվորյակ-Կատուն խոցելի մարդ է, ունակ է խոր ապրումների: Նրան ժամանակ է պետք հոգեկան ուժերը վերականգնելու համար:

Սիրո մեջ

Սիրահարված Երկվորյակ-Կատուն հակված է չափազանցնել իր կողակցի արժանիքները: Չնայած հազվադեպ է սխալվում մարդկանց հարցում, բայց սերը նրան զրկում է բնածին զգուշությունից ու խելամտությունից: Ընտրության հարցում կողմնորոշվելուց հետո այլ արկածներ չի փնտրում: Չնայած՝ հակառակ սեռի մոտ մեծ հաջողություն է վայելում՝ գեղեցիկ է, միշտ հրաշալի տեսք ունի: Սակայն չափազանց փափուկ է, զիջող, հարաբերություններին լուրջ է մոտենում: Չի ձգտում ցույց տալ իր առավելությունը, նրա դիրքն այսպիսին է՝ սիրո մեջ բոլորը հավասար են:

Հանգիստ, տնական Կատու-Երկվորյակը մեծ հաճույքով է ժամանակ անցկացնում ընտանիքի հետ: Չնայած՝ սիրում է շփումները, բայց ընտանիքի հետ մոռանում է այլ զվարճանքների մասին: Նրա հետ խնդիրներ չեն լինում. չի հակառակվում երկրորդ կեսին, ներողամիտ է երեխաների քմահաճությունների նկատմամբ: Կարողանում է հարմարավետության ու ջերմության մթնոլորտ ստեղծել. նրա հետ սարսափելի չեն դժվարություններն ու աղետները: Սակայն պետք չէ նրան որպես կամքից զուրկ մարդ ընկալել, պարզապես նա սիրում է իր ընտանիքը: Անհրաժեշտության դեպքում կգտնի սխալվածին խելքի բերելու ձևը:

Կարիերան

Բարյացակամ Երկվորյակ-Կատուն իրեն հարմարավետ է զգում ցանկացած կոլեկտիվում: Հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում գործընկերների հետ, մարդկանց մեծ խմբում չի կորում: Չի հուզվում, եթե ղեկավարության հետ շփվելու անհրաժեշտություն է առաջանում: Իրեն վստահ է զգում նույնիսկ ամենակրիտիկական իրավիճակում: Նա հրաշալի վերլուծական ունակություններ ունի: Կարողանում է իր գործողությունները մի քանի քայլ առաջ հաշվարկել, այնպես որ՝ անհարմար իրավիճակներում չի հայտնվում:
Երկվորյակ-Կատուն հիանալի ղեկավար է, ունակ է կազմակերպել մեծ կոլեկտիվի աշխատանքը: Միշտ բաց է շփումների համար, հաճույքով լսում է աշխատակիցների կարծիքը: Նա արդարացի է, ազնիվ, պատասխանատվությունն ուրիշների վրա չի գցի:

Երկվորյակ-Կատուն ոչ միայն խոստովանում է իր սխալները, այլ նաև փորձում է ուղղել դրանք: Նրանում հավասարը չկա հռետորական արվեստի մեջ, ունակ է ցանկացածին իր կողմը գրավել: Մասնագիտության ընտրության հարցում ազատ է, կարևորն այն է, որ աշխատանքը պետք է հետաքրքիր լինի:

Երկվորյակ-Կատու տղամարդը

Երկվորյակ-Կատու տղամարդը ձգող անձնավորություն է, դեպի իրեն է գրավում մեղմ, զիջող շարժուձևով: Կարողանում է գեղեցիկ սիրահետել, կանայք ի վիճակի չեն դիմադրել նրան: Բայց նա թեթևամիտ ինտրիգների սիրահար չէ, այլ օրինակելի ընտանիքի մարդ է: Չնայած շփումների հանդեպ սիրուն՝ սիրում է ժամանակ անցկացնել տանը, հոգ է տանում կնոջ ու երեխաների մասին: Իր ողջ զգացմունքայնությամբ հանդերձ՝ Երկվորյակ-Կատուն պրագմատիկ է, տրամաբանական մտածողություն ունի, զգացմունքներն ու հույզերը հաշվի չի առնում: Իր բնատուր ինտուիցիայի ու խորաթափանցության շնորհիվ արագ բարձրանում է մասնագիտական սանդուղքով: Ընտրում է մարդկանց հետ շփումներ ենթադրող մասնագիտություններ, շատ լավ տիրապետում է բանավոր խոսքին: Ղեկավարի թոռին հրաշալի է նայվում, չնայած ենթակայի դերում էլ հիանալի մասնագետի հեղինակություն է վայելում:

Երկվորյակ-Կատու կինը

Մեղմ, նուրբ Երկվորյակ-Կատու կինը մտերիմ մարդկանց հանգստության ու հարմարավետության զգացում է տալիս: Նրա հետ կարելի է զրուցել աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի մասին, բայց նա միայն չի մասնակցում զրույցին, այլ իսկապես փորձում է դժվար իրավիճակում օգնել: Ճիշտ է, առաջին հերթին հենց նրան է աջակցություն անհրաժեշտ, քանի որ նա շուրջը տեղի ունեցող ամեն ինչ սրտին շատ մոտ է ընդունում, միշտ կասկածում է իր արարքների ճշմարիտ լինելու մեջ: Ձգտում է հանգիստ կյանքի, բայց հաճախ է խճճվում կասկածելի գործերի մեջ, և հիմնականում՝ ուրիշների օգնելու ցանկությունից դրդված: Սիրային հարաբերություններում ամեն ինչում ենթարկվում է կողակցին, հույսը դնում է նրա ազնվության ու բարեխղճության վրա: Իր կողակցին իդեալականացնում է, այնպես որ՝ հիասթափությունները հաճախ են այցելում նրան: Նա պետք է ավելի վստահ, ամբիցիոզ լինի և՛ անձնական կյանքում, և՛ մասնագիտական գործունեության մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿ-ՎԻՇԱՊ

Այս շարժուն, էներգիայով լի մարդիկ գտնում են իրենց գաղափարները կյանքի կոչելու եղանակները: Բոլոր գործերում հաջողությունն ուղեկցում է նրանց, քանի որ շատ լավ զգում են շրջապատող աշխարհը: Եթե, իհարկե, նրանց տաքարյուն բնավորությունը չխանգարի լսել ինտուիցիայի ձայնին: Վեհանձն, ուժեղ Վիշապը զսպում է Երկվորյակի անհանգիստ ազդեցությունը: Այնպես որ՝ նշանների այս համադրությամբ մարդը առանձնանում է ոչ միայն ճարպկությամբ, կենսուրախությամբ, այլ նաև հազվագյուտ խելամտությամբ: Համատեղելիության հորոսկոպում Երկվորյակ-Վիշապը գործունյա ու շատ հաջողակ մարդ է: Բնությունը նրան շատ տաղանդներով է օժտել, բայց դրանցից ամենակարևորը խորաթափանցությունն է: Նա գործնական, նպատակասլաց մարդ է. նրա գործողությունները հստակեցված են, տրամաբանական ու միշտ տեղին:

Բնութագիրը

Հմայիչ, ուրախ Երկվորյակ-Վիշապը հասարակության սիրելին է, նրա հանդեպ հատկապես անտարբեր չեն հակառակ սեռի ներկայացուցիչները: Միշտ զիջող է, քաղաքավարի, մեծ հարգանքով է վերաբերվում զրուցակցին: Սիրում է երկար ու հոգեհարազատ զրույցներ վարել, ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ զրույցները լուրջ թեմաներով լինեն: Վիշապ-Երկվորյակներին դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, իսկ թե ինչ առիթով է հավաքվել հաճելի ընկերախումբը՝ կարևոր չէ: Ճիշտ է, Երկվորյակ-Վիշապի զիջող շարժուձը չպետք է ձեզ մոլորության մեջ գցի. նա միշտ մնում է իր կարծիքին: Մոտ ծանոթությունից հետո այս հաճելի մարդը կարող է ցուցադրել իր էության երկրորդ կողմը՝ դեսպոտիզմն ու համառությունը: Նրանում այնքան կիրք, էներգիա ու կրակ կա, որ հանգիստ ու հնազանդ լինել նա չի կարող:

Ի բնե հուզական այս մարդը հակված է ուժեղ ապրումների: Սակայն Վիշապ-Երկվորյակը նույնքան զուսպ ու կշռադատող է, այնպես որ՝ կարողանում է իր էներգիան անհրաժեշտ հունի մեջ դնել: Համարյա միշտ հասնում է մտածածին, ընդ որում՝ դա անում է հեշտ, առանց ջանքեր գործադրելու: Եվ բանը միայն նրա բնատուր հաջողակ լինելու մեջ չէ, այլ նաև իր ուժերը գրագետ բաշխելու կարողության մեջ: Նա դատարկ բաների համար չի վշտանում, միշտ առույգ ու էներգիայով լի է: Յուրաքանչյուր Վիշապ-Երկվորյակ, անկախ սեռից, հզոր էներգետիկ պոտենցիալ ունի: Նրան մնում է միայն մի բան. ճիշտ տնօրինել իր տաղանդները: Հաճախ նրան հաջողվում է դա անել: Նույնիսկ եթե հույզերի ազդեցության տակ նա իմպուլսիվ արարքներ գործի, միշտ կգտնի հանգստանալու ու առաջ շարժվելու ձևը:

Վիշապ-Երկվորյակի բազմաթիվ արժանիքների շարքում կարելի է առանձնացնել նրա հրաշալի հումորի զգացումը: Նա կյանքը թեթև է ապրում, կարծես չի նկատում դժվարություններն ու խոչընդոտները: Նա չի սկսի լաց լինել ու հիստերիայի մեջ ընկնել, պարզապես կծիծաղի անհաջողության վրա ու կշարունակի իր ճանապարհը: Շրջապատողներին դուր է գալիս անկախ դժվարություններից ու խնդիրներից իր նպատակներին հասնելու նրա ունակությունը: Նա առանձնանում է լավատեսական տրամադրությամբ, փորձությունները արժանապատվորեն տանելու կարողությամբ: Չնայած՝ կարելի է հիշատակել նաև Երկվորյակների գլխավոր յուրահատկությունը՝ անզսպությունն ու անկայունությունը: Այնպես որ՝ ոչինչ չի կարող խանգարել Վիշապ-Երկվորյակին կտրուկ փոխել իր պլանները, թողնել բոլոր գործերն ու զբաղվել ինքն իրեն ներսից ուտելով: Բարեբախտաբար, բնատուր լավատեսությունը նրան թույլ չի տալիս դեպրեսիայի գիրկն ընկնել:

Սիրո մեջ

Սիրային հորոսկոպը Երկվորյակ-Վիշապին բուռն անձնական կյանք է կանխատեսում: Այս տաքարյուն մարդիկ հուզական ու անզուսպ են, եթե խոսքը զգացմունքների մասին է: Կարողանում են գեղեցիկ սիրատածել, գիտեն՝ ինչպես իրենց վրա ուշադրություն հրավիրեն: Աշխատում են յուրաքանչյուր ժամադրություն յուրահատուկ ու անմոռանալի դարձնել: Ճիշտ է, բավականին լուրջ են մոտենում կողակցի ընտրությանը: Ինչքան էլ որ ուժեղ լինի սիրահարվածությունը, իրենց կյանքը թեթևամիտ մարդու հետ չեն կապի: Նրանց համար ընտանիքը ամուր թիկունք է, այնպես որ՝ նրանք իրավունք չունեն սխալվել:

Այս մարդը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ընտանեկան պարտականություններին: Երբեք իր մտերիմներին խնդիրների հետ միայնակ չի թողնի: Հոգատար ու նուրբ Վիշապ-Երկվորյակը իդեալական կին կամ ամուսին է: Նրա հետ ձանձրալի չի լինում, նա ապրում է հետաքրքիր ու մեծ ճաշակով: Նրա երևակայությունը սահմաններ չունի, այնպես որ՝ հենց նա է կազմակերպում ընտանեկան տոներն ու հանգիստը: Սակայն նա հակված չէ զիջումների գնալ. Երկվորյակ-Վիշապը լիդեր ու հեղինակություն է: Նա խանդոտ է, կասկածամիտ, օտարներին թույլ չի տալիս խառնվել իր ընտանիքի գործերին:

Կարիերան

Վիշապի տարում ծնված Երկվորյակը գործնական հոտառություն ունի: Նա սուր խելքով ու հրաշալի հիշողությամբ է օժտված, բացի այդ, ճարպիկ ու խորամանկ է: Այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք նրան մոլորության մեջ գցել: Գործընկերների նկատմամբ ազնիվ է, միշտ արդար է վարվում: Չնայած սիրում է իր հասցեին գովասանքներ լսել, բայց աշխատավայրում իրեն համեստ է պահում: Եթե չմոռանաք ժամանակ առ ժամանակ Վիշապ-Երկվորյակին հաճոյախոսություններ անել, նա լիակատար երջանիկ կլինի:

Ակտիվ Վիշապ-Երկվորյակների սրտով չէ հանգիստ կյանքը: Նրանց դուր է գալիս հասարակական գործունեության ու հաճախակի գործուղումների հետ կապված աշխատանքը: Կարող են կայանալ ստեղծագործ ոլորտում՝ դերասան, սցենարիստ, հաղորդավար, գրող: Կարող են լինել նաև բանկային աշխատողներ, ինժեներներ, բժիշկներ: Երկվորյակ-Վիշապներից նաև լավ մանկավարժներ են դուրս գալիս. նրանք հիանալի լեզու են գտնում երեխաների հետ: Կարևորը նպատակն ընտրելն է: Եթե նրանք ոգևորված ու երջանիկ են, անպայման հաջողության կհասնեն:

Երկվորյակ-Վիշապ տղամարդը

Աննկուն Երկվորյակ-Վիշապ տղամարդը ժամանակ է գտնում իր բոլոր պլանները կյանքի կոչելու համար: Նա առանձնանում է սթափ դատելու, կյանքը գրագետ պլանավորելու կարողությամբ: Դրա հետ միասին, կենսուրախ, ակտիվ այս տղամարդը պաշտում է ժամանակ անցկացնել կանանց շրջանում: Երկվորյակ-Վիշապ տղամարդը թուլանում է հաճոյախոսություններից, նրա համար կարևոր է իր անկրկնելիությունը զգալը: Բայց որքան էլ հաճելի ու բարեհոգի լինի նա, ոչ մի բան նրան չի ստիպի շեղվել ընտրած ճանապարհից: Եթե նա որոշում է ընդունել, հետդարձի ճամփա չկա: Կինը պետք է կա՛մ համաձայնի նրա հետ, կա՛մ մի կողմ քաշվի: Արցունքներին ու խնդրանքներին նա հաստատ ուշադրություն չի դարձնի. չափազանց վստահ է ինքն իր վրա: Ընդ որում՝ հաճախ ճիշտ է դուրս գալիս, բնատուր հոտառություն ունի, լավ կողմնորոշվում է տարբեր իրավիճակներում:\

Երկվորյակ-Վիշապ կինը

Երկվորյակ-Վիշապ կինը փորձում է կյանքից ամեն ինչ ստանալ՝ հաջողություն, նյութական բարեկեցություն, սեր: Տղամարդու օգնության կարիք չունի, ունակ է ինքնուրույն կյանքի կոչել իր նույնիսկ ամենաամբիցիոզ պլանները: Նա արտիստիկ, տարվող էություն է, դրա հետ միասին, շատ լավ գործնական հոտառություն ունի: Նրան հարմար են գործունեության բոլոր ոլորտները. եթե նա նույնիսկ տնօրեն չդառնա, ապա կարող է սեփական գործը կազմակերպել: Շատ ակտիվ է նաև անձնական կյանքում. բնածին լիդեր է, ձգտում է ղեկավարել բոլորին, այդ թվում՝ նաև սիրելի տղամարդուն: Կողակցի հանդեպ անարդար է լինում, չափից դուրս մեծ պահանջներ է ներկայացնում նրան, հաճախ անհրաժեշտ չի համարում հույզերը զսպելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ-ՕՁ

Այս Երկվորյակները դինամիկ, շփվող մարդիկ են, լի են դրական տրամադրությամբ: Չնայած շատ քիչ են նման մյուս Երկվորյակներին: Իրենց ողջ անկանխատեսելիությամբ հանդերձ՝ Երկվորյակ-Օձերը ընդհանրապես թեթևամիտ չեն, այլ հակված են մտորումների ու հաշվարկի: Նշանների այս համադրությամբ մարդիկ մտածկոտ ու կազմակերպված են, ինչը բնութագրական չէ Երկվորյակներին: Իմաստուն Օձի ու էներգիայով լի Երկվորյակների միությունը բավականին հետաքրքիր է. այս երկու նշանները լրացնում ու հավասարակշռում են մեկը մյուսին: Ընդհանուր առմամբ՝ նրանք հաճելի ու բարյացակամ մարդիկ են: Նրանցում այնքան խարիզմա ու հմայք կա, որ միանգամից վստահություն ու համակրանք են առաջացնում: Սակայն նրանք կարող են պահանջկոտ ու նույնիսկ ագրեսիվ լինել. հզոր էներգիան, արագ արձագանքը նրանց առանձնահատուկ գծերն են:

Բնութագիրը

Բաց, դրական Երկվորյակ-Օձերը հմայիչ մարդիկ են, մարդկանց գրավում են իրենց անհատնում խանդավառությամբ ու մանկական անհետևողականությամբ: Զրուցասեր են, շփվող, միշտ ուրախ են նոր ծանոթությունների համար: Հրաշալի հումորի զգացում ունեն, ճարտարախոս են ու կրթված: Ընդ որում՝ ոչ միայն զվարճացնում են զրուցակցին, այլ նաև ուշադիր հետևում են նրա արձագանքին: Երկվորյակ-Օձերի համար կարևոր է լավ տպավորություն թողնելը, այնպես որ՝ նրանք մանրամասն մշակում են իրենց վարքը: Կարող են անհոգ զվարճախոս թվալ, բայց նրանք բոլոր դեպքերում իրենց սեփական հետաքրքրություններով են առաջնորդվում: Անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել իրենց, անպայման կհասնեն ցանկալի նպատակին, բայց դուրս չեն գա քաղաքավարության սահմաններից. չեն սիրում վիճել ու սկանդալներ սարքել:

Այս ակտիվ մարդը տանել չի կարողանում ձանձրույթն ու անգործությունը: Օձ-Երկվորյակը պետք է մշտական շարժման մեջ լինի, հակառակ դեպքում նրա բնավորություն կսկսի փչանալ: Նա պատրաստ է նույնիսկ ամենածանր աշխատանքին, միայն թե անգործ չնստի: Սիրում է ճամփորդել, ճիշտ է, հանգստի ժամին էլ օգտակար զբաղմունքներ է գտնում: Փոփոխություններին թեթև է վերաբերվում, ամաչկոտ չէ, արագ ընկերական հարաբերություններ է հաստատում ամենատարբեր մարդկանց հետ: Սակայն նոր ծանոթները կարող են նույնիսկ գլխի չընկնել նրա հիշաչարության մասին: Բոլոր Օձերի նման նշանների այս համադրությամբ մարդն էլ վրեժխնդիր է ու չի ընդունում քննադատությունը: Ոչ միայն պարզապես նեղանում է, այլ փորձում է վնաս տալ իրեն նեղացնողին: Իր խելքի ու հնարամտության շնորհիվ Օձ-Երկվորյակն արագ գտնում է վրեժի եղանակը:

Երկվորյակ-Օձը ինքնաբավ մարդ է, ունակ է գլուխ հանել նաև առանց օտարների խորհուրդների: Դրա հետ միասին, սիրում է զրուցակիցների հետ կիսվել իր անձնական խնդիրներով: Երբեմն Օձ-Երկվորյակի ավելորդ անկեղծությունը հոգնեցնում է մարդկանց, բայց նրանք լուռ լսելուց բացի այլ ելք չունեն: Այս համառ մարդը, միևնույն է, կհասնի իր ուզածին, նա համոզելու բնածին շնորհք ունի: Նրա բոլոր գործողություններն իմաստ ունեն, եթե Երկվորյակ-Օձը որոշել է կիսվել ինֆորմացիայով, նշանակում է, նա դրա սուր անհրաժեշտությունն է զգում: Նա վատ չի զգում մարդկանց օգտագործել իր նպատակների համար, բայց այնքան նուրբ է գործում, որ շրջապատողները չեն էլ կռահում նրա իրական մտադրությունների մասին: Սակայն նա այնքան բարեխիղճ է, որ իր իշխանությունը չի օգտագործի մյուսներին վնասելու համար:

Սիրո մեջ

Հմայիչ, խարիզմատիկ Օձ-Երկվորյակները սիրում են ուշադրությունը, նրանց դուր է գալիս ֆլիրտը: Բաց են շփումների համար, հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում: Ընդ որում՝ միշտ չէ, որ լուրջ, երկարատև հարաբերությունների մտադրություն ունեն, պարզապես նրանց դուր է գալիս երկրպագուների կամ երկրպագուհիների գլուխները պտտեցնելը: Միայն իսկապես սիրահարվելուց հետո են մտածում ամուսնության մասին: Սիրային հորոսկոպում Երկվորյակ-Օձը հավակնոտ մարդ է, իր կողակցին բարձր պահանջներ է ներկայացնում: Նույնիսկ անձնական կյանքում է գործնական մոտեցում ցուցաբերում:

Ամուսնանալուց հետո Երկվորյակ-Օձը մոռանում է ժամանակավոր ինտրիգների ու սիրային կապերի մասին: Ձգտում է կայուն հարաբերությունների, նրա համար ընտանիքն ամուր թիկունք է: Սակայն մտերիների հետ խիստ է, ներողամիտ չէ նրանց թուլությունների հանդեպ: Խորաթափանց ու իմաստուն է, միշտ գիտի իր երկրորդ կեսի ու երեխաների իրական մտադրությունների մասին: Մտերիմները չպետք է մոռանան նրա բնավորության գլխավոր յուրահատկության՝ նեղացկոտության ու քննադատությունը չընդունելու մասին: Բայց նույնիսկ բարկության պահին այս մարդը չի դադարում գրավիչ լինել, նրանից անհնար է երկար ժամանակ նեղացած մնալ:

Կարիերան

Շփվող Երկվորյակ-Օձերը կարողանում են օգտակար ծանոթություններ հաստատել: Նախաձեռնող են, կշռադատող, գրագետ են տնօրինում իրենց գիտելիքներն ու կարողությունները: Ունակ են գործունեության ցանկացած ոլորտում հրաշալի արդյունքների հասնել: Սիրում են աշխատել, ամեն հնարավորություն օգտագործում են իրենց նյութական վիճակը բարելավելու համար: Չնայած՝ նրանց համար գումարը կյանքի իմասը չէ, պարզապես հաճելին համատեղում են օգտակարի հետ՝ սիրելի գործն ու մեծ եկամուտը: Դժվարություններից նրանք չեն վախենում. ինչքան դժվար է գործը, այնքան քաղցր է հաջողությունը:

Գործունյա Երկվորյակ-Օձն անգործ չի նստում, անընդհատ ինքնարտահայտման եղանակներ է փնտրում: Համոզելու շնորհք ունի, կարող է լավ մանկավարժ, ինչպես նաև հաջողակ քաղաքական գործիչ դառնալ: Գիտի՝ ինչպես իր գաղափարները հասցնի մարդկանց, բացի այդ, այնքան գրավիչ է, որ բացասական հույզեր չի առաջացնում: Կարող է դերասանի մասնագիտություն ընտրել. նրա վառ անձը աննկատ չի մնա: Իր խարիզմայի ու բնատուր հմայքի շնորհիվ Երկվորյակ-Օձը հեշտությամբ է շահում հասարակության սերը:

Երկվորյակ-Օձ տղամարդը

Հմայիչ Երկվորյակ-Օձ տղամարդը շփման մեջ հասարակ մարդ է թվում: Շրջապատողների մոտ բացառապես համակրանք ու վստահություն է առաջացնում: Սակայն մրցակիցներին նրա բարեհոգի տեսքը չպետք է մոլորության մեջ գցի: Իրականում Երկվորյակ-Օձ տղամարդը վճռական ու նպատակասլաց է: Կարող եք չկասկածել, որ հենց նա առաջ կանցնի բոլոր մրցակիցներից ու կգրավի ղեկավարի տեղը: Ընդ որում՝ ոչ ոք չի էլ նկատի, թե ինչպես դա տեղի ունեցավ. այդքան հմտորեն է նա հաշվարկում իր բոլոր քայլերը: Նա ճարպիկ, խելացի ու խորաթափանց մարդ է, շատ լավ գիտի իր գինը: Անձնական կյանքում պահանջկոտ կողակից է: Նրա ընտրյալը պետք է կատարելություն լինի՝ լավ եկամուտ ունեցող ինքնաբավ անձնավորություն: Նշանների այս համադրությամբ տղամարդը հակված չէ ավելորդ ծախսերի:

Երկվորյակ-Օձ կինը

Օձի տարում ծնված Երկվորյակ կինը առանձնանում է իր վառ անհատականությամբ: Ունակ է զբաղվել միաժամանակ մի քանի գործով, նրան հետաքրքիր է աշխարհում ամեն ինչ փորձելը: Առավել ևս, որ նա օժտված է բազում տաղանդներով, նրա ուժերի սահմաններում է արվեստի ոլորտի հետ կապված ցանկացած գործունեություն: Նրա հուզական էությունը ողջ կրքով է տրվում սիրելի գործին, ճիշտ է, հրաշալի արդյունք ստանալուց հետո շատ արագ էլ կորցնում է նրա հանդեպ հետաքրքրությունը: Իսկ այն, որ նա հրաշալի մասնագետ է, կարելի է չկասկածել: Նա մի ողջ շարք լավ որակներ ունի՝ նպատակասլացություն, ուժեղ կամք, աշխատասիրություն: Սիրային հարաբերություններում կողակցից միայն աջակցություն է ակնկալում, չի լսի նույնիսկ արդարացի քննադատությունը:


Տարվա և ամսվա համադրությունը. ԵՐԿՎՈՐՅԱԿ (Մաս 2-րդ)




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 22
Հյուրեր/Гостей: 22
Օգտատերեր/Пользователей: 0