Տարվա և ամսվա համադրությունը. ՁԿՆԵՐ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2309 | 12:00 | |
ՁԿՆԵՐ-ՁԻ Այս հանգիստ, խաղաղասեր մարդիկ հեշտությամբ են շահում շրջապատի համակրանքը: Կարողանում են լավ տպավորություն թողնել, հազվադեպ են վեճերի մեջ ներքաշվում, անթերի շարժուձև ունեն: Կամային Ձիու ազդեցությամբ խոցելի Ձկներն ավելի ուժեղ ու դիմացկուն են դառնում, այլևս ցանկացած դատարկ բանից խուճապի չեն մատնվում: Ձկներ-Ձիերը հայտնի են իրենց բարեհամբույր բնավորությամբ, լավատեսական տրամադրվածությամբ: Հասարակությունից չեն խուսափում, հեշտությամբ են կապի դուրս գալիս, բայց միայնությունն էլ ցավալի չեն տանում: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Ձիերը ուրախ, փափուկ մարդիկ են, ունակ են ապրումակցել ուրիշի դժբախտությանը: Խղճով են, գթասիրտ, պատրաստ են բոլորին աջակցել, նույնիսկ՝ համարյա անծանոթ մարդուն: Չնայած՝ իրենք էլ օգնության կարիք ունեն, չեն առանձնանում դիմացկունությամբ. նրանք նուրբ էակներ են: Բնութագիրը Էներգիայով լի Ձին շատ ու ակտիվ աշխատում է, բաց չի թողնում իր տաղանդները կիրառելու հնարավորությունը: Զգայուն ու խոցելի Ձկները վախենում են իրենք իրենցից հիասթափվել, այնպես որ՝ մշտական փնտրտուքի մեջ են՝ փնտրում են կյանքի իմաստը: Չնայած՝ շրջապատողները միշտ չեն հասկանում շուրջը բոլորին երջանկացնելու նրանց ձգտումը. չէ՞ որ Ձկները ծարավ են ողջ մարդկության համար պիտանի մեծ գաղափար կյանքի կոչել: Ձկներ-Ձիու գլխավոր առանձնահատկությունը երազկոտությունն է: Այս մարդիկ շատ են տարվում իրենց իդեալի փնտրտուքներով ու հեռանում են իրականությունից: Փոխարենը նրանք միշտ ուրախ են, բարեհոգի ու բոլորի հետ շատ քաղաքավարի, չեն կարողանում վիճել ու հարաբերություններ պարզել: Ձկներ-Ձիերը իրենց անարժանապատիվ պահելու համար չափազանց դաստիարակված են: Քաղաքավարի, գթասիրտ Ձկներ-Ձիերը հաճելի զրուցակիցներ ու հավատարիմ ընկերներ են: Արագ են կապվում մարդկանց, շփումների կարիք են զգում: Սիրում են կիսվել իրենց պլաններով, միշտ պատրաստ են ընկերական խորհուրդ լսել: Հարգում են մյուսների կարծիքը, երբեք չեն վիճում ու չեն պնդում իրենց տեսակետը: Դրա հետ մեկտեղ, չեն հանդուրժի իրենց գործերին կոպիտ միջամտությունը: Ձկներ-Ձիերը մեղմ, խաղաղասեր մարդիկ են, բայց սկզբունքային են. հստակ հետևում են իրենց համոզմունքներին: Հումորի հրաշալի զգացում ու լայն աշխարհայացք ունեն. ունակ են վարել ցանկացած զրույց: Համբերատար են, հանդուրժող են ուրիշների թերությունների հանդեպ: Ձկներ-Ձիերի հետ հաճելի է ընկերություն անել, նրանց վրա միշտ կարելի է հույս դնել: Արժանապատվորեն տանում են տհաճությունները, ցանկացած պարագայում հանգստություն են պահպանում: Ձկներ-Ձիերը զգայուն մարդիկ են, ուժեղ ինտուիտիվ հոտառություն ունեն, այնպես որ՝ լավ են հասկանում՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Բավականին ակտիվ ու էներգիայով լի են ամենուր հասցնելու համար, նույնիսկ եթե մինչև վերջ չեն պատկերացնում, թե ինչ նպատակ են հետապնդում: Չհոգնող Ձին մշտապես առաջ է շարժվում, իսկ երազկոտ Ձկները իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են մտորումներին: Այս երկու նշանների միությունը հակասական, բայց հետաքրքիր համադրություն է: Այստեղ տեղ կա բնավորության ամենատարբեր գծերի համար, բայց անփոփոխ է մնում մի բան՝ գործողություններում լիակատար ազատությունն ու անկախությունը: Չնայած իրենց փափկությանն ու բարեսրտությանը՝ Ձկներ-Ձիերը կարող են հակահարված տալ անտակտ մարդկանց: Անհրաժեշտության դեպքում իրենց գործունյա, գործնական մարդկանց նման են դրսևորում: Սիրո մեջ Նուրբ ու հմայիչ Ձկներ-Ձիերը հակառակ սեռի ուշադրությունը գրավում են իրենց հաճելի շարժուձևով, այլ ոչ թե էպատաժային վարքով: Չնայած հակված են տրամադրության տատանումների, հուզական են ու շատ տաքարյուն, բայց կարողանում են վերահսկել իրենց: Ոչ մի ձևով ցույց չեն տալիս իրենց դժգոհությունը, վախենում են նեղացնել ընտրյալին: Սիրային հորոսկոպում Ձկներ-Ձին ուշադիր, բարյացակամ մարդ է, հակված չէ հարաբերություններ պարզելու: Հոգեկան ջերմություն է փնտրում, երազում է ամուր ամուսնության մասին: Ձկներ-Ձիերը խուսափում են այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նրանց կյանք քաոս ու խառնաշփոթ մտցնել: Հակված չեն պատահական կապերի, ուշադիր ու հոգատար են իրենց երկրորդ կեսի հանդեպ: Ամեն կերպ խուսափում են վեճերից ու սկանդալներից, կարողանում են հարթել տհաճ իրավիճակը: Միշտ գիտեն՝ ինչպես մխիթարել ու ոգևորել իրենց մտերիմներին: Դրա հետ միասին, քմահաճ են ու պահանջկոտ. տանել չեն կարողանում նկատողությունները, վատ են տանում քննադատությունը: Ոչ ոքի թույլ չեն տա վատ վարվել իրենց հետ, նույնիսկ ամենասիրելի մարդկանց: Փոխարենը նրանք միշտ լավատես ու բարյացակամ են, երջանիկ են ամուսնության մեջ: Կարիերան Ուժեղ ինտուիցիայով օժտված Ձկներ-Ձիերը զգում են իրենց առաքելությունը: Ճիշտ է, միանգամից մասնագիտությունը ընտրելու համար չափազանց շատ են տարված կյանքում իրենց տեղի փնտրտուքով: Ձգտում են իրենց փորձել ամենատարբեր բնագավառներում: Հեշտությամբ են տարվում նոր գաղափարներով, հետաքրքրվում են աշխարհում տեղի ունեցող ամեն ինչով, այնպես որ՝ կարող են և զբաղվել ամեն ինչով: Մի շարք արժանիքներ ունեն՝ աշխատասիրություն, պատասխանատվություն, բարձր կատարողականություն: Կարող են կայանալ տարբեր մասնագիտություններում, այստեղ հստակ չափանիշներ չկան: Հաղորդակցվող Ձկներ-Ձիերը շփման մեջ դժվարություններ չեն ունենում: Շատ լավ լեզու են գտնում գործընկերների հետ, դրա հետ մետկեղ, բացասաբար են վերաբերվում նկատողություններին, դժվարությամբ են հանդուրժում իրենց հասցեին հնչող քննադատությունը: Կարող են նաև ինքնուրույն աշխատել. նրանք ինդիվիդուալիստներ են, չնայած՝ այնքան էլ վստահ չեն իրենց ուժերին: Նախընտրում են աշխատել հաճույքի, այլ ոչ թե նյութական բարեկեցության կամ մասնագիտական աճի համար: Ձկներ-Ձիերի մեջ կարելի է հանդիպել և՛ տաղանդավոր ղեկավարների, և՛ հասարակ աշխատողների, ովքեր պատասխանատու կատարում են իրենց պարտականությունները: Ձկներ-Ձի տղամարդը Նրանք բոլոր Ձկների մեջ ամենահավասարակշռվածն են: Բնականաբար, նրանք էլ են հակված կասկածների ու ապրումների, բայց բավականաչափ ուժեղ են կենսական դժվարություններին դիմակայելու համար: Ձկներ-Ձի տղամարդը աշխատում է լավատես լինել, նրան հատուկ չէ ամեն դատարկ բանից տխրելը: Բայց դժվար պահին ընկերական աջակցությունից էլ չի հրաժարվի: Նա, անկասկած, տաղանդավոր անձնավորություն է, տարված է իր գործով: Սակայն պատճառ չի բերի մեծ զբաղվածությունն ու միշտ ժամանակ կգտնի մտերիմ մարդկանց համար: Սիրելի կնոջ հանդեպ խիստ հոգատար է, նուրբ ու զիջող: Նրա հետ հարաբերություններում վեճերի համար լուրջ պատճառներ չեն ծագում: Նա կնոջ ցանկությունները հասկանալու համար բավական զգայուն է: Ձկներ-Ձի կինը Ձկներ-Ձի կանայք առանձնանում են կենսուրախությամբ, բարեհամբույր բնավորությամբ: Նորմալ բան են համարում առաջին կանչից օգնության շտապելը: Անկեղծ գթասրտություն են ցուցաբերում վատ իրավիճակում հայտնված մարդկանց հանդեպ: Չնայած՝ իրենք էլ աջակցության կարիք ունեն. նրանք բավականին երազկոտ մարդիկ են ու կտրված են իրականությունից: Երջանիկ կլինեն հուսալի տղամարդու հետ, ճիշտ է, նա չպետք է սահմանափակի այս կնոջ ազատությունը: Ճիշտ մոտեցման դեպքում կարող են նշանակալի հաջողությունների հասնել: Ձկներ-Ձի կանայք աշխատասեր ու համառ են իրենց նպատակներին հասնելու հարցում: Բայց ամենաշատը սիրում են իրենց ընտանիքը, նրանց համար չկա ավելի մեծ երջանկություն, քան մտերիմների սերն ու հոգատարությունը զգալը: Շատ կապված են երեխաներին, չափազանցնում են նրանց արժանիքները: ՁԿՆԵՐ-ԱՅԾ Խոցելի Ձկները ամաչկոտ Այծի հետ միության մեջ ոչ միայն պահպանում են իրենց հատուկ զգայունակությունը, այլ նաև մի քանի անգամ բազմապատկում են այն: Նշանների այս համադրությամբ մարդիկ առանձնանում են հանգիստ, զուսպ բնավորությամբ: Չեն ձգտում փոխել աշխարհը. էներգիան իրենց մեջ են կուտակում, այլ ոչ թե դուրս արձակում: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Այծը օժտված, նուրբ ու միաժամանակ գործնական և ամբողջական անձնավորություն է: Այս համադրության մեջ ինչ ասես կարելի է գտնել՝ հուզականություն ու սթափ պրագմատիզմ, կշռադատելու ունակություն ու անկանխատեսելիություն: Նուրբ հոգեկան աշխարհը Ձկներ-Այծին չի խանգարում կյանքի հանդեպ լուրջ ու մտածված մոտեցում ցուցաբերել: Հաճախ այս մարդիկ իրենց տարիքից մեծ են երևում, իրենց հասարակ, բայց մեծ արժանապատվությամբ են պահում: Շրջապատողներին թվում է, որ նրանց հայտնի են աշխարհի բոլոր գաղտնիքները: Բնութագիրը Տպավորվող Ձկներ-Այծերը դրական հույզերի կարիք են զգում, իսկ սթրեսային իրավիճակները նրանց հոգեկան առողջության վրա շատ վատ են անդրադառնում: Իհարկե, նրանք ափսեներ չեն կոտրի ու թղթեր չեն պատռի՝ փորձելով որքան հնարավոր է բարձր արտահայտել իրենց դժգոհությունը: Ամենայն հավանականությամբ, նրանք կթաքնվեն ու կփորձեն հաղթահարել բացասական պահը: Բոլոր դեպքերում Այծ-Ձկները կրակոտ մարտիկների հեղինակություն ձեռք բերել չեն ձգտում, նրանց հոգեհարազատ է հանգիստ ու լուռ մթնոլորտը: Դժվար պահերին ուրախ կլինեն ընկերների աջակցությանը, չնայած՝ իրենք օգնություն չեն խնդրի, բայց ուշադրության ցանկացած նշան շատ բարձր կգնահատեն: Այս մարդիկ կարողանում են շնորհակալ լինել, միշտ վերադարձնում են պարտքերը, ընդ որում՝ առատ վարձատրում են նաև իրենց հանդեպ բարի վերաբերմունքի համար: Ձկներ-Այծերը նվիրված ու հուսալի ընկերներ են, նրանց համար պատրաստ են ցանկացած զոհողության: Ձկներ-Այծի գլխավոր առանձնահատկությունը բարությունն ու գթասրտությունն է: Ճիշտ է, ինքն էլ է առանձնանում խոցելիությամբ ու տպավորվող լինելով, բայց երբեք անտարբեր չի մնա ուրիշների տառապանքներին: Չարին ու անարդարությանը բախվելիս միանգամից ուժ ու ինքնավստահություն է ձեռք բերում: Այծ-Ձկներն այնքան բարի ու վստահող են, որ հաճախ անբարեխիղճ մարդկանց զոհն են դառնում: Սակայն շարունակում են հավատարիմ մնալ իրենց համոզմունքներին. ճիշտն ու բարին անպայման կհաղթեն: Ամենաշատը գնահատում են ընկերությունն ու մարդկային հարաբերությունները, այլ ոչ թե նյութական բարիքները: Իրենց ինտուիցիայի շնորհիվ Ձկներ-Այծերը զգում են վտանգն ու կարողանում են շրջանցել դժվարությունները և խնդիրները: Սակայն զգուշություն չեն անի ու իրենց չեն խնայի, եթե խոսք գնա մտերիմներին օգնելու մասին: Հմայիչ Ձկներ-Այծերը կարողանում են լավ տպավորություն թողնել: Իրենց հասարակության ակնկալիքներին համապատասխան են պահում՝ անթերի շարժուձև, նրբանկատություն ու քաղաքավարություն, նյարդայնացնող ու դիմադրություն առաջ բերող ոչ մի ավելորդ բան: Դրա հետ մեկտեղ, հուսալի պահում են իրենց գաղտնիքները, այնքան էլ ուժեղ չեն ձգտում փոխհասկացողության հասնել շրջապատի հետ: Այծ-Ձկները կարող են քմահաճ ու անկանխատեսելի մարդիկ լինել, ովքեր հաշիվ չեն տալիս իրենց գործողություններին: Նրանք հնազանդ հետևում են իրենց ճակատագրին, հավատում են միստիկ ամեն ինչի, պաշտում են հանելուկներն ու գաղտնիքները: Նրանց բոլոր, նույնիսկ ամենաաբսուրդային գործողությունները ենթարկվում են որոշակի տրամաբանության: Պետք չէ թերագնահատել Ձկներ-Այծերի ներքին պոտենցիալը. նրանք կարողանում են հասնել իրենց նպատակներին: Չնայած, հնարավոր է, շատ են անհանգստանում մանրուքների պատճառով, բայց, միևնույն է, սկսածն ավարտին են հասցնում: Սիրո մեջ Դժվար է պատկերացնել ավելի ռոմանտիկ մարդ, քան Ձկներ-Այծն է: Նույնիսկ ուժեղ կիրքը նրան չի ստիպի անհամբեր ու կոպիտ լինել: Աշխատում է փոխադարձ զգացմունքի հասնել գեղեցիկ սիրահետումներով, այլ ոչ թե ուժով: Սիրային հորոսկոպում Ձկներ-Այծը ուշադիր, գթասիրտ կողակից է, շատ լավ զգում է սիրելիի տրամադրությունը: Միայնությունը վատ է տանում, ձգտում է կայուն հարաբերությունների: Մեծ ու բարի սիրտ ունի, ամեն կերպ փորձում է գոհացնել սիրելիին: Ձկներ-Այծի համար ընտանիքը կյանքում ամենամեծ արժեքն է. նա պաշտում է իր մտերիմներին, հավատարիմ ծառայում է նրանց: Ամուսնանալուց հետո մոռանում է իր բոլոր նախասիրությունների մասին: Ընկերները կարող են նեղանալ նրանից, բայց նրանց քիչ են հետաքրքրում աղմկոտ ընկերախմբերը: Ողջ ազատ ժամանակը Այծ-Ձկներն անց է կացնում տանը՝ իր ընտանիքի հետ: Նա սիրող ու հոգատար ծնող է, միշտ պատրաստ է օգնել ու աջակցել՝ նույնիսկ ի վնաս սեփական հետաքրքրությունների: Ճիշտ է, երբեմն քմահաճ ու պահանջկոտ է դառնում, և այս դեպքում մտերիմները պետք է դիմեն հաճոյախոսություններին ու սիրո խոստովանություններին. Ձկներ-Այծը դիմակայել չի կարողանա: Կարիերան Այս մարդիկ ցանկացած գործում մեծ հետաքրքրվածություն ու պատասխանատվություն են ցուցաբերում: Ձկներ-Այծերը կարող են մեծ բարձունքների հասնել կարիերայում, բայց նրանք դրան չեն ձգտում: Չեն սիրում դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարել, միշտ պատրաստ են փոխզիջման գնալ: Կարողանում են ճիշտ խորհուրդներ տալ, ինտուիտիվ կերպով որոշում են իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակը: Ձկներ-Այծերից լավ օգնականներ ու խորհրդատուներ են դուրս գալիս, իսկ ահա որպես ղեկավարներ նրանք այնքան էլ հաջող չեն: Այս վստահող, փափուկ մարդիկ ունակ չեն վճռական գործողությունների: Բարեսիրտ, գթասիրտ Ձկներ-Այծերը հաճախ մարդկանց հետ շփումներ ենթադրող մասնագիտություններ են ընտրում: Իրենց կոչումը տեսնում են մարդկանց օգնելու մեջ, ամեն կերպ աշխատում են թեթևացնել նրանց տառապանքները: Սիրում են խորհուրդներ տալ ու սովորեցնել: Ձկներ-Այծերից յուրաքանչյուրը կարող է բարձր որակավորում ունեցող մանկավարժ կամ հոգեբան դառնալ: Նրանք պահանջված են նաև ստեղծագործ գործունեության մեջ՝ նկարիչ, երաժիշտ, դիզայներ, ռեժիսոր, գրող: Երազկոտ Այծ-Ձկների մեջ քիչ չեն բիզնեսմեններն ու տաղանդավոր գյուտարարները: Նրանք կարող են կյանքի կոչել ցանկացած գաղափար, մնում է միայն ցանկանան: Ձկներ-Այծ տղամարդը Հանգիստ, խաղաղասեր Ձկներ-Այծ տղամարդիկ հաճելի են շփման մեջ, մարդկանց դուր է գալիս նրանց փափկությունն ու գթասրտությունը: Նրանք անկեղծորեն հետաքրքրվում են ծանոթների խնդիրներով, աշխատում են օգնել: Նրանք զարմանալի բարեսիրտ, օգնող մարդիկ են, հարմարված չեն կյանքին: Նրանց համար ավելի հեշտ է զիջելն ու մեծամասնության կարծիքին ենթարկվելը, քան իրենց ուզածին հասնելը: Չնայած հուսահատության հասած Ձկներ-Այծերը ունակ են ագրեսիվ վարքի: Ուժեղ ինտուիցիայով օժտված այս մարդիկ հասկանում են՝ երբ է պետք պայքարել, իսկ երբ է պետք մի կողմ քաշվել: Սիրային հարաբերություններում առաջին հերթին ջերմություն են փնտրում, այլ ոչ թե զգայական հաճույքներ: Կնոջը հավատարիմ են, այլ սիրային կապեր չեն փնտրում: Ձկներ-Այծ կինը Վստահող Ձկներ-Այծ կանայք շատ հուզիչ են իրենց անպաշտպանության մեջ, տղամարդկանց մոտ ցանկություն է առաջանում նրանց պաշտպանել կյանքի բոլոր դժվարություններից: Սակայն այս կանայք բավականաչափ կամքի ուժ ունեն իրենց խնդիրները լուծելու համար, պարզապես շատ էներգիա են վատնում ապրումների վրա: Բնատուր ինտուիցիան նրանց թույլ է տալիս խուսափել լուրջ խնդիրներից ու տհաճություններից: Այդ իսկ պատճառով Ձկներ-Այծ կանայք հաճելի իրադարձություններով լի երջանիկ կյանքով են ապրում: Բնությունը նրանց բազմաթիվ տաղանդներով է օժտել, նրանք հաճախ ստեղծագործ մասնագիտություններ են ընտրում, որտեղ առանց ամաչելու կարող են արտահայտել իրենց հույզերն ու զգացմունքները: Նշանների այս համադրությամբ մարդիկ ձգտում են ընտանիք կազմել, նրանց պետք չէ անձնական ազատությունը: Մեծ հաճույքով հոգ են տանում ամուսնու ու երեխաների մասին, տանն իրենց հարմարավետ ու վստահ են զգում: ՁԿՆԵՐ-ԿԱՊԻԿ Հմայիչ, շփման մեջ փափուկ Ձկներ-Կապիկները ամենալավ տպավորությունն են թողնում: Կարողանում են զրուցել, շրջապատի հանդեպ բարյացակամ են. թեթև ժպիտը հազվադեպ է իջնում նրանց դեմքից: Սակայն արտաքին հանգստության տակ կարելի է խոցելի, պրպտուն հոգի տեսնել: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Կապիկները ոչ ստանդարտ մտածողությամբ խորհրդավոր մարդիկ են, անտարբեր չեն միստիկայի հանդեպ: Նրանք վառ, օժտված անձնավորություններ են, ամեն ինչի հանդեպ սեփական հայացքն ունեն, որը տարբերվում է մյուսների կարծիքից: Նրանց հետ շփումները հսկայական հաճույք են պատճառում. նրանք արագ մտածողություն, հետաքրքրասեր բնավորություն ունեն: Քչախոս են, քաղաքավարի ու նրբանկատ. ոգեշնչում են սեփական օրինակով, այլ ոչ թե բարձրագոչ լոզունգներով ու գունավոր ճառերով: Բնութագիրը Խոցելի ու տպավորվող Ձկները ճարպիկ Կապիկի ղեկավարությամբ ինքնավստահություն են ձեռք բերում, ավելի գործնական ու նախաձեռնող են դառնում: Այս համադրության մեջ Ձկների ծուլության ու երազկոտության համար տեղ չկա: Փոխարենը նրանք հավատարիմ են մնում միստիկայի հանդեպ իրենց տարվածությանը. ավելի շատ վստահում են ինտուիցիային, քան ստուգված փաստերին: Կապիկ-Ձկները հակասական համադրություն է, որը անկանխատեսելի արարքների հակված մարդկանց է ծնունդ տալիս: Նրանք ստեղծված իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակություն ունեն, կարողանում են ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Ավելի շատ կանխագուշակում են իրադարձությունները, քան հստակ պլանավորում իրենց ապագան: Ընդ որում՝ վարքի նման ռազմավարությունն իր պտուղները տալիս է՝ հաջողություն, բարեկեցություն, համընդհանուր ճանաչում: Ձկներ-Կապիկի լավ վերաբերմունքը շահելը բավական դժվար է, նա քչերին է վստահում: Ավելի շատ նախընտրում է սահմանափակ քանակի մարդկանց հետ շփումները, քան քիչ ծանոթ միջավայրում ճարտարախոսությամբ ու սրամտությամբ փայլելը: Բայց դրա հետ մեկտեղ, միանման բարեհամբույր է և՛ ընկերների, և՛ օտար մարդկանց հետ: Փառքի ու հաջողության հետևից չի ընկնում, հանգիստ զբաղվում է իր գործերով, բայց հարմար շանսն էլ բաց չի թողնում: Կապիկ-Ձկները շատ քչերի հետ է կիսվում իր պլաններով, նա խորհրդավոր մարդու տպավորություն է թողնում: Միշտ զբաղված է ինչ-որ խիստ կարևոր բանով, խուճապի չի մատնվում ու չի հուզվում. նրա կյանքն անկախ ամեն ինչից իր հունով ընթանում է: Ունակ է հմայել ցանկացածին, բանալի գտնել յուրաքանչյուրի սրտի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բոլորին առանց բացառության դուր է գալիս, չարություն ու նյարդայնություն չի առաջացնում, հակառակը, մարդիկ ուրախանում են Ձկներ-Կապիկի հաջողություններով: Ձկներ-Կապիկը հեշտությամբ ցանկացած իրավիճակ իր օգտին է ծառայեցնում, միշտ հաղթող է դուրս գալիս: Փոփոխություններից չի վախենում, շատ լավ հարմարվում է նոր պայմաններին: Ձկներ-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը հնարամտությունն է: Խորամանկ Կապիկը բաց չի թողնի իր վիճակը բարելավելու հնարավորությունը, իսկ Ձկները ինտուիտիվ կերպով որոշում են, թե որ ուղղությամբ է պետք շարժվել: Այնպես որ՝ նշանների այս համադրությամբ մարդիկ հեշտությամբ հաղթահարում են բոլոր խոչընդոտները: Լավատեսությունը չեն կորցնում, շրջապատողներին չեն բողոքում, այլ մեթոդապես հասնում են իրենց նպատակներին: Անվրդով են, հանգիստ ու հավասարակշռված. պարզապես գոհ են իրենց կյանքից: Չէ՞ որ պարտադիր չէ՝ մարդիկ իմանան նրանց բոլոր կասկածների ու ապրումների մասին: Սիրո մեջ Հմայիչ Ձկներ-Կապիկները տղամարդկանց ու կանանց գրավում են իրենց փափկությամբ ու անպաշտպանությամբ: Դրա հետ մեկտեղ, գիտեն իրենց գինը, պահանջկոտ ու քմահաճ են, նրանց համար դժվար է ինչ-որ մեկին վստահելը. չէ՞ որ ավելի հեշտ է լավ հարաբերությունների պատրանք ստեղծելը, քան սիրտը բացելն ու իրական մտքերով կիսվելը: Սիրային հորոսկոպում Կապիկ-Ձկները կրքոտ, զգայուն արարածներ են, ովքեր իրենց տաքարյուն խառնվածքը թաքցնում են շրջապատից: Կողակցին հարմարվելու ու նրա առաջ ամբողջությամբ բացվելու համար այս մարդուն ժամանակ է պետք: Սիրառատ Ձկներ-Կապիկները բաց են զգացմունքների ու հույզերի հանդեպ, վստահելի, մտերմիկ հարաբերությունների պահանջմունք ունեն: Նրանց չի կարելի ընտանիքի լավ մարդ համարել, հակված են դավաճանությունների: Եթե ընտանիքում սեր չեն գտնում, հասկացողություն են փնտրում տանից դուրս: Չնայած՝ նա տարիքի հետ սիրող ու հոգատար ամուսին է դառնում, որը մտերիմների բարեկեցության համար ունակ է մոռանալ իր հետաքրքրությունների մասին: Երեխաների հանդեպ իրեն դրսևորում է որպես իմաստուն ծնող: Շատ լավ հասկանում է նրանց պահանջմունքները, աշխատում է օգնել լուծել նրանց խնդիրները: Կարիերան Մասնագիտական գործունեության մեջ Ձկներ-Կապիկներն իրենց դրսևորում են որպես պատասխանատու աշխատակիցներ: Չնայած Ձկների երազկոտությանն ու դանդաղկոտությանը՝ այս մարդը համառ ու վճռական է հասնում իր նպատակներին: Ճարպիկ ու հնարամիտ Կապիկը գիտե՝ ինչպես առանց մեծ ջանքեր ներդնելու հասնել հաջողության: Ձկներ-Կապիկները ձգտում ունեն ստեղծագործ գործունեության հանդեպ: Հարուստ երևակայություն ու ինտուիտիվ հոտառություն ունեն: Չեն կարող ձանձրալի աշխատանք անել, նորին ու անսովորին են ձգտում: Նրանք ոչ ստանդարտ մտածողությամբ տաղանդավոր մարդիկ են: Ձկներ-Կապիկները շատ լավ զգում են շրջապատողների տրամադրությունը, ում հետ ասես, ինչի մասին ասես կարող են պայմանավորվել: Շատ լավ կողմնորոշվում են նոր իրավիճակում. կարողանում են արագ որոշումներ ընդունել, ուժեղ ինտուիցիա ունեն: Չնայած բարեհոգի մարդկանց տպավորություն են թողնում, բայց ամուր պաշտպանում են իրենց հետաքրքրությունները: Կապիկ-Ձկների ուժերի սահմաններում է եկամտաբեր բիզնես կազմակերպելը: Ճիշտ է, նրանք հակված են ավելորդ ծախսերի, չեն վերահսկում դրանք: Հավատարիմ խորհրդատուի և խելամիտ օգնականի կարիք են զգում. միայն այդ դեպքում նրանք կարող են իրենց նվիրել սիրելի գործին: Ձկներ-Կապիկ տղամարդը Համեստ Ձկներ-Կապիկ տղամարդիկ զուսպ մարդկանց տպավորություն են թողնում: Բայց նրանց հոգում կրքեր ու հույզեր են եռում: Ինտելեկտուալ ու ստեղծագործաբար օժտված այս մարդիկ ունակ են կայանալ ցանկացած մասնագիտության մեջ: Ուժեղ ինտուիցիան ճիշտ որոշումներ է հուշում, իսկ շփվելու ունակությունն օգնում է հարթել սուր անկյունները: Այդ է պատճառը, որ Ձկներ-Կապիկները իրենց ողջ փափկությամբ, անվճռականությամբ հանդերձ բավական հաջողակ բիզնեսմեններ են: Մեծ նշանակություն են տալիս նյութական արժեքներին, աշխատում են մտերիմներին ապահովել ամեն անհրաժեշտ բանով: Նրանք հուսալի տղամարդիկ են, շատ լավ հասկանում են կանանց զգացմունքներն ու ապրումները, չնայած՝ հակված են ինտրիգաների ու սիրավեպերի: Անկեղծորեն փորձում են չվշտացնել կնոջն ու նրան ավելորդ խնդիրներ չպատճառել, լավ ամուսիններ ու օրինակելի հայրեր են համարվում: Ձկներ-Կապիկ կինը Էֆեկտիվ Ձկներ-Կապիկ կանայք անկասկած գրավում են տղամարդկանց ուշադրությունը, նուրբ, օդային արարածներ են երևում, որոնք պաշտպանության կարիք ունեն: Բայց դրա հետ մեկտեղ՝ նրանք սթափ դատողություն ունեն ու ուժեղ ինտուիցիա: Չնայած՝ անհրաժեշտ չեն համարում խելամտության ձայնին լսելն ու նախընտրում են առաջնորդվել հույզերով: Նրանց դուր է գալիս իրենց սրտերի տիրուհի զգալը, հաճույքով տրվում են կրքերի խաղին: Երբեմն սիրային հարաբերություններում դժբախտ են լինում, բայց արագ գտնում են մխիթարվելու ձևը: Ուժեղ ինտուիցիան, ապագա իրադարձությունները կանխատեսելու ունակությունը նրանց օգնության են հասնում դժվար իրավիճակներում: Ձկներ-Կապիկները օժտված կանայք են, նրանց հարմար է դերասանուհու մասնագիտությունը, չնայած՝ կարող են կայանալ նաև ղեկավարի անձնական օգնականի դերում: ՁԿՆԵՐ-ԱՔԱՂԱՂ Տաղանդավոր ու օժտված Աքաղաղ-Ձկները մեծ երևակայող ու հորինող է: Նրան անհետաքրքիր է համընդհանուրի կողմից սահմանված կանոնների շրջանակներում գոյություն ունենալը. նա աշխարհին մի քիչ ուրիշ հայացքով է նայում՝ ոչ այնպես, ինչպես մյուսները: Գեղեցկություն է տեսնում ամենասովորական բաների մեջ, ընդ որում՝ անկեղծորեն զարմանում է, եթե շրջապատողները չեն կիսում նրա հիացմունքը: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Աքաղաղը փափուկ, բարյացակամ մարդ է, բայց իր դատողություններում բավականին համարձակ է: Չի վախենում բաց տեքստով հայտնել իր կարծիքը, չի թաքնվում մյուսների թիկունքում: Այս համադրության մեջ ամաչկոտ Ձկները ենթարկվում են մարտական Աքաղաղին, ավելի շարժուն ու ինքնավստահ են դառնում: Դրա հետ մեկտեղ, պահպանում են ինտուիտիվ հոտառությունը, շուրջը տեղի ունեցող ամեն ինչ խորը զգալու ունակությունը: Բնութագիրը Բարյացակամ Ձկներ-Աքաղաղները հատուկ հաճույք են ստանում շփումներից: Հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում, արագ կապվում են մարդկանց: Շատ լավ զգում են շրջապատի տրամադրությունը. այստեղ զգացվում է ինտուիցիայով օժտված Ձկների ազդեցությունը: Չեն շարունակի շփումները տհաճ մարդկանց հետ: Իրենց համեստ են պահում, միշտ քաղաքավարի ու նրբանկատ են, դրա հետ մեկտեղ՝ չեն ենթարկվում մեծամասնության կարծիքին: Աքաղաղ-Ձկները դատողություններում անկախ են ու այնքան ամաչկոտ չեն, որքան ուզում են թվալ: Սիրում են իրենց վրա ուշադրություն հրավիրել, վառ ու ճչան են հագնվում: Սակայն նույնիսկ ամենաէպատաժային կերպարը չի կարող փչացնել ընդհանուր տպավորությունը. Աքաղաղ-Ձկները արժանավոր, հարգված մարդիկ են: Կարողանում են էլեգանտ ու տեղին համահունչ տեսք ունենալ, բայց պահպանում են իրենց անհատականությունը: Ձկներ-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը հարուստ երևակայությունն է: Այս տաղանդավոր ու օժտված մարդն ապրում է իր կոորդինատների աշխարհում: Նա տեսնում է իրերի գեղեցկությունը, իսկ այս զարմանալի շնորհը բոլորին տրված չէ: Ընդ որում՝ ոչ միայն երազում ու երևակայում է, այլ փորձում է կյանքի կոչել իր գաղափարները: Այս գործնական մարդը հաջողությամբ է լուծում կենցաղային հարցերը, բարդ իրավիճակներում խուճապի չի մատնվում: Չէ՞ որ փափուկ ու հմայիչ Ձկները իրականում այնքան էլ անպաշտպան չեն. կարողանում են դիմակայել կենսական դժվարություններին: Սակայն շրջապատի համար ավելի հեշտ է նրանց տարօրինակ մարդ համարելը, քան նրանց հանճարեղությունն ընդունելը: Ձկներ-Աքաղաղները հաճախ են բախվում նախանձի ու անհասկացողության հետ, չնայած՝ բարի ու ուշադիր են բոլորի հանդեպ: Նշանների այս համադրության մեջ լավ երևում է նաև պրագմատիկ Աքաղաղի ազդեցությունը: Հենց նա է ստիպում միստիկ Ձկներին երկնքից ներքև իջնել: Նրանք ոչ միայն տաղանդավոր, այլ նաև նյութապես ապահովված մարդիկ են: Անտարբեր չեն գումարի հանդեպ, չեն կարող հանգստանալ, քանի դեռ բարեկեցության չեն հասել: Ձկներ-Աքաղաղները իրատեսներ են, և նշանակություն չունի, որ նրանք հակված են ֆանտազիաների: Չնայած՝ երբեմն պատրանքների աշխարհն այնքան է գրավում, որ մոռանում են իրենց վրա վերցրած պարտականությունների մասին: Տարիքի հետ նրանք ավելի պատասխանատու ու հավաք մարդիկ են դառնում: Շփման մեջ հաճելի են, կարողանում են վարել զրույցը, բայց երբեք չեն մոռանում գործի մասին: Չեն սիրում ժամանակը զուր վատնել, կայունության կարիք ունեն, այնպես որ՝ ժամանակի մեծ մասը նվիրում են աշխատանքին, այլ ոչ թե հաճելի զրույցներին: Սիրո մեջ Հմայիչ Ձկներ-Աքաղաղները կարողանում են սեթևեթել ու ֆլիրտ անել, նրանց դուր է գալիս իրենց վրա ուշադրություն հրավիրելը: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս զգայուն, սեքսուալ տղամարդիկ ու կանայք չեն շտապում մտերմիկ հարաբերություններ հաստատել: Շատ կախված են ուրիշի կարծիքից, խոցելի են ու այնքան էլ ինքնավստահ չեն, չնայած՝ փորձում են դա թաքցնել շրջապատից: Սիրային հորոսկոպում Ձկներ-Աքաղաղը նուրբ, զգայուն կողակից է: Խուսափում է կպչուն երկրպագուներից, ձգտում է առանց վեճերի ու սկանդալների ներդաշնակ հարաբերությունների: Արդեն ընտանիքի տեր դարձած Ձկներ-Աքաղաղը միշտ չէ, որ լուրջ ու պատասխանատու է. երբեմն ֆանտազիաները նրան շատ հեռու են տանում: Չնայած շատ է կապված մտերիմներին, բայց ամուսնական կյանքի միապաղաղության հանդեպ վախ է զգում: Դա է պատճառը, որ երբեմն իրեն թույլատրելիից ավելին է թույլ տալիս. ձանձրույթը նրա գլխավոր թշնամին է: Դրա հետ մեկտեղ, հոգատար ու ուշադիր է, ձգտում է մտերիմների համար հարմարավետ կյանք ապահովել: Փափուկ, բարի Աքաղաղ-Ձկները չի սիրում վիճել, հեշտությամբ է զիջումների գնում: Չափազանց վստահող է, ինչից էլ մտերիմները հաճախ օգտվում են: Կարիերան Հաղորդակցվող Ձկներ-Աքաղաղը հեշտությամբ է մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնում: Նրա հետ կարելի է լեզու գտնել, եթե հնարավորինս քաղաքավարի ու կոռեկտ լինեք: Այս խաղաղասեր մարդը չի սիրում վիճել, իսկ քննադատությունը նրան զրկում է ինքնավստահությունից: Բավական հաճախ Ձկներ-Աքաղաղը բախվում է գործընկերների անհասկացողությանը, իսկ որպես արդյունք՝ անհաջողություններ ու խնդիրներ աշխատանքի վայրում: Սակայն նա իր մեջ ուժ է գտնում առաջ շարժվելու համար: Կարող է զբաղվել գործունեության տարբեր ձևերով: Աշխատանքը պետք է գրավի նրան. դա է նրա գլխավոր պայմանը, մնացած հարցերում սահմանափակումներ չկան: Ձկներ-Աքաղաղը ստեղծագործող մարդ է, նրան չի գրավում ձանձրալի, միապաղաղ աշխատանքը: Չնայած կարող է հաջող ղեկավար դառնալ, բայց այնքան էլ չի ձգտում իշխանության: Ամենից լավ իրեն դրսևորում է ստեղծագործ մասնագիտությունների մեջ՝ դերասան, նկարիչ, ռեժիսոր, արվետագետ: Հեշտությամբ է կյանքի կոչում իր ամենաֆանտաստիկ գաղափարները: Եթե Աքաղաղ-Ձկները իր առաջ փայլուն հեռանկարներ է տեսնում, օր ու գիշեր կաշխատի: Գործին նման ֆանատիկ նվիրվածությունը նրան բնութագրում է որպես տարվող, աշխատասեր մարդու: Ձկներ-Աքաղաղ տղամարդը Ձկներ-Աքաղաղ տղամարդկանց մեջ խորություն ու հուզականություն է զգացվում, նրանք նուրբ հոգեբաններ են, օժտված են ուժեղ ինտուիցիայով: Աշխատում են չցուցադրել իրենց իրական մտքերն ու հույզերը, ինքնավստահ մարդիկ են երևում: Հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, նրանց ուժերի սահմաններում է եկամտաբեր գործ կազմակերպելը: Աշխատում են լավ հարաբերություններ պահպանել գործընկերների ու ընկերների հետ: Սիրային հարաբերություններում Ձկներ-Աքաղաղ տղամարդը ամաչկոտ է, նախընտրում է երկար սիրահետումները: Ձգտում է ամուր ընտանիք ստեղծել, այնպես որ՝ կարևոր որոշում ընդունելուց առաջ երկար է մտածում: Շատ վստահող է, միամիտ, հաճախ է տառապում կանանց դավաճանությունից, բայց միշտ արժանապատվորեն է դուրս գալիս անհարմար իրավիճակից: Ձկներ-Աքաղաղ կինը Նշանների այս համադրությամբ կանանց համար գոյություն չունեն խնդիրներ, որոնք անհնար է լուծել: Իրենց ողջ խոցելիությամբ հանդերձ Ձկներ-Աքաղաղը վճռական, իր կարծիքը պնդել կարողացող կին է: Նախընտրում է հավասար ամուսնությունը, այնպես որ՝ կյանքը չի կապի դեսպոտի կամ տիրանի հետ: Մեծ տարվածությամբ է զբաղվում սիրելի գործով, ընդ որում՝ բավական հաջող: Նույնիսկ թշնամիների հետ լավ հարաբերություններ պահպանելու տաղանդ ունի: Շրջապատողները գնահատում են նրա բարյացակամությունն ու բարությունը: Մտերիմների հանդեպ Ձկներ-Աքաղաղ կինը շատ ուշադիր է, բայց երբեք թույլ չի տա կառավարել իրեն: Նախընտրում է ստեղծագործող, իր գաղափարներով ոգևորող տղամարդկանց, հարաբերություններում տանել չի կարողանում ձանձրույթն ու միապաղաղությունը: ՁԿՆԵՐ-ՇՈՒՆ Այս Ձկներն ամեն ինչում ու միշտ կասկածում են. չեն հավատում փաստերին, այլ միայն սեփական զգացումներին: Բնությունը նրանց օժտել է ապագա իրադարձությունները կանխատեսելու ունակությամբ, ինչն էլ ավելի է բարդացնում այս կասկածամիտ մարդկանց կյանքը: Վստահող Շունը ամբողջությամբ ընկնում է Ձկների ազդեցության տակ, առավել անհանգիստ, երբեմն նույնիսկ ագրեսիվ է դառնում: Այս երկու նշանների համադրությունը զարմանալի զգայուն, նուրբ ու խոցելի անձնավորություն է ձևավորում: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Շները պատասխանատու, գթասիրտ մարդիկ են, պատրաստ են շուրջը բոլորին օգնել: Իմաստուն են, խորաթափանց, կարողանում են ճիշտ խորհուրդներ տալ, և որ ամենակարևորն է՝ չեն խուսափում իրենց վրա պարտականություններ վերցնել: Չեն կարող մերժել օգնության խնդրանքը, բայց նույնքան համառ են սեփական հետաքրքրություններն առաջ տանելու մեջ: Բնութագիրը Փափուկ, վստահող Ձկներ-Շները անվնաս մարդու տպավորություն են թողնում: Չնայած՝ նրանք կարող են պաշտպանել իրենց. յուրահատուկ ներքին ուժ ունեն: Կոպտության չեն դիմում, խարդավանքներ չեն հյուսում, այլ պարզապես փորձում են տեղ հասցնել իրենց միտքը: Ձկներ-Շան գլխավոր առանձնահատկությունը դիվանագիտական փայլուն ունակություններն են: Նշանների այս համադրությամբ մարդը հեշտությամբ է հաշտեցնում վիճող կողմերին: Ոչ միայն հիմնավոր փաստարկներ է բերում, այլև դա անում է շատ նրբանկատ ձևով: Իր ինտուիտիվ հոտառության շնորհիվ Շուն-Ձկները հիանալի հասկանում է շրջապատողների զգացմունքները: Նա կարողանում է մոտեցում գտնել իր բազմաթիվ ծանոթներից յուրաքանչյուրին: Մարդիկ ձգտում են դեպի այս մարդը, նրա վրա կարելի է հույս դնել. ուշադիր ու հոգատար է շրջապատողների հանդեպ: Նրբանկատ, քաղաքավարի Ձկներ-Շները հասարակության սիրելիներն են. մարդկանց դուր է գալիս նրանց զիջող բնավորությունը: Նրանք հարգանքով են վերաբերվում ուրիշների կարծիքին, հաճախ զոհում են իրենց նրանց բարեկեցության համար: Փոխադարձ ոչինչ չեն պահանջում, պարզապես ուրախանում են ուրիշի երջանկությամբ: Անշահախնդիր, ազնիվ Ձկներ-Շները հարգանքի են արժանի, ինչն էլ հաճախ լինում է: Չնայած գտնվում են նաև անբարեխիղճ մարդիկ, ովքեր փորձում են նրանց հաշվին ինքնահաստատվել: Սակայն բարեսիրտ Շներ-Ձկները այնքան հասարակ ու միամիտ չեն, երբ խոսք է գնում իրենց համար սկզբունքային հարցերի մասին: Կարող են հակահարված տալ, չնայած՝ անհարմար են զգում ձայնը բարձրացնելու անհրաժեշտությունից: Գնահատում են ոչ միայն սեփական ազատությունը, այլ նաև հարգում են մյուսների զգացմունքներն ու կարծիքը: Բարեհոգի Ձկներ-Շները աշխատում են շրջապատողներին ավելորդ խնդիրներով չծանրաբեռնել: Թաքցնում են իրենց ապրումները, բայց դրանից նրանց կյանքն ավելի լավը չի դառնում: Հակված են կասկածների. շատ են խորանում մանրուքների մեջ, ուշադրություն են դարձնում լրիվ աննշան բաների: Շներ-Ձկները ինքնավստահ չեն ու ամաչկոտ են: Կլռեն ու այնպիսի տեսք կընդունեն, կարծես ամեն ինչ կարգին է, բայց չեն խոստովանի իրենց թուլությունները: Կարող են բացվել միայն իսկապես մտերիմ մարդկանց առաջ, որոնք իրենց շրջապատում այնքան էլ շատ չեն: Նրանք հասկացողություն են փնտրում, բայց շատ հաճախ իրենք են հայտնվում մխիթարողի դերում: Գթասիրտ ու բարեսիրտ են, չնայած իրենց սեփական խնդիրներին՝ չեն կարող մերժել օգնության խնդրանքները: Սովորաբար Ձկներ-Շները ավելի ինքնավստահ մարդկանց ստվերում են հայտնվում, ինչը նրանց շատ է վշտացնում: Սիրո մեջ Նուրբ, ուրիշների պահանջմունքների հանդեպ ուշադիր Ձկներ-Շները պատրաստ են սիրելիի հետ մի մարմին ու հոգի դառնալ: Հոգեհարազատ մարդու են փնտրում, վախենում են սխալվել, այնպես որ՝ ծանոթությունների հարցում զգույշ են: Երկար դիտում են ապագա կյանքի ընկերոջը, փորձում են հասկանալ՝ որքանով է նա հուսալի: Ամաչկոտ Ձկներ-Շները չեն շտապում սիրո խոստովանության հարցում. նրանց համար դժվար է առաջին քայլն անելը: Փոխարենը ընտրության հարցում կողմնորոշվելուց հետո ողջ կյանքի ընթացքում նվիրված ծառայում են իրենց երկրորդ կեսին: Այս մարդիկ տրամադիր են լուրջ հարաբերությունների, ծանր են տանում բաժանումը: Սիրային հորոսկոպը Ձկներ-Շներին հստակ բնութագրական է տալիս՝ ընտանիքի իդեալական մարդիկ: Այս մարդիկ ոչ թե պարզապես ստեղծված են ամուսնության համար, այլ բացարձակ չեն հանդուրժում միայնությունը: Բնությունը նրանց զարմանալի բարությամբ է օժտել: Շներ-Ձկները մանկավարժական տաղանդ ունեն. ոչ միայն զգում են, այլ նաև կանխագուշակում են երեխաների ցանկությունները: Նրանց ընտանիքում ներդաշնակություն ու հանգիստ է իշխում, իրենց զոհում են համընդհանուր խաղաղության ու հանգստության համար: Կարիերան Պատասխանատու, կազմակերպված Ձկներ-Շները կարող են ցանկացած աշխատանքից գլուխ հանել: Լավ կարիերայի մասին չեն երազում, նույնիսկ մի փոքր ամաչում են բարձր պաշտոններից ու կոչումներից: Աշխատավայրում համեստ են, չեն վախենում ավելի աշխույժ աշխատակիցների ստվերի տակ մնալ: Կասկածամիտ են, հակված են ապրումների ու կասկածների, այնպես որ՝ հաճախ հրաժարվում են շահավետ առաջարկներից: Ձկներ-Շները դիվանագետ են, համբերատար ու ուշադիր են իրենց գործընկերների հանդեպ: Իրենց հերթին իրենք էլ աջակցության կարիք ունեն, հակառակ դեպքում մասնագիտության մեջ դժվարությամբ հաջողության կհասնեն: Այս տաղանդավոր ու բարձր ինտելեկտով մարդիկ ցանկացած կոլեկտիվի հպարտությունն են: Ձկներ-Շները հիանալի գլուխ են հանում կազմակերպչական հարցերից, բայց ղեկավար պաշտոնների չեն ձգտում: Կարող են կայանալ գործունեության ցանկացած ոլորտում՝ մանկավարժություն, հոգեբանություն, բժշկություն, շինարարություն: Եվ ինչն է ամենազարմանալին. չնայած իրենց ամաչկոտությանն ու փակ լինելուն՝ Ձկներ-Շները հաճախ ստեղծագործ մասնագիտություններ են ընտրում: Մարդկանց հետ իրենց ապրումներով կիսվելու պահանջմունք ունեն, ընդ որում՝ դա նրանց մոտ շատ լավ է ստացվում: Ձկներ-Շուն տղամարդը Գթասիրտ Ձկներ-Շուն տղամարդը պատրաստ է օգնության հասնել ոչ միայն ընկերներին, այլ նաև՝ թշնամիներին: Աշխատում է հասկանալ իրեն վիրավորողների վարքի մոտիվները, նրանց հանդեպ չարություն ու ատելություն չի զգում, շատ արագ ներում է: Այս զգայուն մարդը մեծ սիրտ ունի, շրջապատի հանդեպ կարեկցությամբ լի է: Նրա մեղմությունը, անվճռականությունը հաջող կարիերայի ճանապարհին խոչընդոտներ են դառնում: Իր բազմաթիվ տաղանդներով անդերձ՝ շատ զգույշ է, նախընտրում է շատ մտածել, այլ ոչ թե ակտիվ գործել: Բայց նա աշխատասեր ու շատ պատասխանատու է, այնպես որ՝ ղեկավարության սիրելիների շարքում է: Կասկածներն ու վախերը նրան տհաճություններ են պատճառում անձնական կյանքում, շատ ցավալի է ընդունում նկատողությունները: Կանայք նշանների այս համադրությամբ տղամարդու հետ շփումներում պետք է խիստ ուշադիր լինեն: Ձկներ-Շուն կինը Ամաչկոտ, վստահող Ձկներ-Շուն կինը անհրաժեշտության դեպքում կարող է ուժեղ ու վճռական լինել: Բայց հիմնականում իրեն լուռ ու աննկատ է պահում: Ամեն կերպ խուսափում է ուշադրությունից, իսկ եթե նրա մասնագիտությունը կապված է հասարակայնության հետ, շատ արժանապատիվ է իրեն պահում: Գիտի իր թուլությունների մասին, այնպես որ՝ նախընտրում է իրեն հանգիստ զգալու համար նախապես մշակել իր գործողություններն ու հաշվարկել հնարավոր ռիսկերը: Երբեմն նրա երկար մտորելու սովորությունը խանգարում է պլաններն իրագործելուն: Նշանների այս համադրությամբ կնոջը պակասում է էներգիան, աշխուժությունը: Նա կարող է հաջողության հասնել, եթե կողքին ուժեղ զուգընկեր ունենա: Շատ նվիրված է իր մտերիմներին, բայց քննադատությանն իմպուլսիվ է արձագանքում, նրան վիրավորել հնարավոր է ընդամենը մի քանի անզգույշ խոսքով: Բայց բնատուր խելամտության շնորհիվ նա իր մեջ ուժ է գտնում ընտանիքում խաղաղություն ու հանգստություն պահպանելու համար: ՁԿՆԵՐ-ԽՈԶ Փափկասիրտ, բարի Ձկներ-Խոզերը միշտ ուրախ են օգնել ու ապրումակցել նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց: Նրանք առանձնանում են հազվագյուտ հոգեկան անշահախնդրությամբ, վստահող լինելով ու միամտությամբ: Հաճախ իրենց բաց լինելու ու բարության պատճառով տհաճ իրավիճակներում են հայտնվում, բայց շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ շրջապատողների կյանքին: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Խոզը բաց սրտով զգայուն մարդ է: Խաղաղասեր է, գթասիրտ, ամեն կերպ խուսափում է վեճերից ու կոնֆլիկտներից: Նրա համար ավելի կարևոր են մտերիմների ու ընկերների հետաքրքրությունները, քան իր սեփականները: Խոզ-Ձկները եսասեր, ինքն իր վրա ամբողջությամբ կենտրոնացած մարդ չէ, այլ նուրբ, խոցելի ու շատ կարեկցող էակ է: Նրան կարելի է գաղտնիքներ վստահել, նրա հետ կարելի է կիսվել տխրությամբ ու դժբախտություններով. նա անպայման կլսի ու կմխիթարի: Բնութագիրը Այս Ձկները ջրի այս նշանի մյուս ներկայացուցիչների նման տպավորվող, փխրուն էակներ են: Սակայն ուրախ, անհոգ Խոզը կարողանում է նրանց ձանձրալի կենցաղին ուրախություն ու դրական նոտաներ հաղորդել: Ձկներ-Խոզերն այնքան էլ ամաչկոտ ու անպաշտպան չեն կենսական դժվարությունների առաջ: Այս մարդիկ կայուն հոգեկան ու տեղի ունեցողի հանդեպ լավատեսական հայացք ունեն: Սիրում են աղմուկն ու ուրախությունը, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում չեն կորցնում իրենց լավատեսական տրամադրվածությունը: Իրենք չեն տխրում ու թույլ չեն տալիս, որ ուրիշներն անեն դա: Բնությունը նրանց մարդկանց տրամադրությունը զգալու զարմանալի հատկությամբ է օժտել: Ձկներ-Խոզերը կարող են պարծենալ ուժեղ ինտուիցիայով ու հազվագյուտ խորաթափանցությամբ: Նրանք արագ են շահում մարդկանց վստահությունը, հասկանում են նրանց կարիքներն ու ցանկությունները: Հուզական, գթասիրտ Ձկներ-Խոզերը չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները, շատ ընկալունակ են ուրիշի ցավի հանդեպ: Երբեմն այնքան են խորանում նրանց դժբախտությունների ու տառապանքների մեջ, որ երկար դեպրեսիաների մեջ են ընկնում: Բարեբախտաբար, Խոզի բնատուր լավատեսությունը օգնում է նրանց արագ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել ու թույլ չի տալիս ամբողջությամբ խորասուզվել հոգեկան ապրումների հորձանուտը: Խոզ-Ձկները, չնայած իրենց արտաքին խոցելիությանը, ամուր բնավորություն ունեն: Նրանք անարդարության ու չարի դեմ աննկուն մարտիկներ են, համառորեն պաշտպանում են իրենց տեսակետը: Չնայած՝ երբեմն վնաս են տալիս ու տհաճություններ պատճառում իրենց վատ տրամադրության ու ուժեղ հոգնածության արդյունքում: Խոզ-Ձկները, ճիշտ է, ոչ հաճախ, բայց քմահաճ ու համառ են լինում: Բայց նրանց այդ վիճակում կարելի է տեսնել յուրահատուկ դեպքերում: Ձկներ-Խոզի գլխավոր առանձնահատկությունը կոնֆլիկտների չգնալու ցանկությունն է: Ինքը վեճերի մեջ չի ներքաշվում, աշխատում է նաև մյուսներին հետ պահել հակասական արարքներից: Վիճող կողմերին հաշտեցնելու համար պատրաստ է ցանկացած զոհողության: Կարողանում է անհրաժեշտ փաստարկներ բերել, ծանոթների շրջանում հեղինակություն է վայելում: Խոզ-Ձկները շատ կապված է մտերիմներին, իր ողջ ազատ ժամանակը նվիրում է ընտանիքին: Արկածների ու ճամփորդությունների չի ձգտում: Նրա համար տունը հուսալի անկյուն է, աշխարհի ամենաանվտանգ վայրը: Ձկներ-Խոզերից ոմանք հեռահար աշխատանք են ընտրում, այդպես իրենց ավելի հարմարավետ են զգում: Իսկ հարմարավետությունն ու հոգեկան հանգստությունը նրանց հաջողության կարևոր բաղադրիչներն են: Սիրո մեջ Անձնական հարաբերություններում Ձկներ-Խոզը շատ վստահող է, ամբողջությամբ տրվում է իր զգացմունքի իշխանությանը: Իդեալական զուգընկեր է փնտրում, սիրո ու հոգատարության կարիք ունի: Արագ կապվում է իր կրքի օբյեկտին, շատ է տառապում ոչ փոխադարձ զգացմունքից: Սիրային հորոսկոպում Խոզ-Ձկները նուրբ, ռոմանտիկ մարդ է, նրա բնավորության մեջ չէ ուզածին կոպիտ ձևով հասնելը: Ծանոթության առաջին օրերից տրամադիր է ամուսնանալ: Հակված է իդեալականացնել իր ընտրյալին, հաճախ նրան գոյություն չունեցող արժանիքներ է վերագրում: Ձկներ-Խոզն իդեալական ընտանիքի մարդ է՝ հոգատար, ուշադիր ու նվիրված իր մտերիմներին: Ձգտում է ներդաշնակ հարաբերությունների, նրա ընտանիքում կոնֆլիկտներ համարյա չեն լինում: Աշխատում է համապատասխանել իր երկրորդ կեսի սպասումներին, շատ ժամանակ է տրամադրում երեխաների դաստիարակությանը: Խոզ-Ձկներն այնքան թանկ է գնահատում իր ընտանիքը, որ դադարում է նկատել շուրջը տեղի ունեցող մյուս բաները: Նրա ողջ կյանքը նվիրված է մտերիմներին, ընտանիքը նրա գոյության իմաստն է: Բացասաբար է վերաբերվում ամուսնալուծություններին, ամեն կերպ փորձում է պահպանել ամուսնությունը: Կարիերան Բարյացակամ, աշխատասեր Խոզ-Ձկները ցանկացած աշխատանքային կոլեկտիվի զարդն է: Կարողանում է հաճելի մթնոլորտ ստեղծել, աշխատում է հարթել բոլորի հետ հարաբերությունները: Ընդ որում՝ ոչ միայն ուշադիր ու գթասիրտ է աշխատակիցների հանդեպ, այլ նաև առաջատարի հատկանիշներ ունի՝ խելք, նպատակասլացություն, խորաթափանցություն: Երբեմն շրջապատողները զարմանում են առանց ավելորդ խոսքերի ու խառնաշփոթի հաջողության հասնելու նրա ունակության վրա: Ձկներ-Խոզը պատասխանատու աշխատում է, այլ ոչ թե փորձում է ցույց տալ իր նշանակալի լինելը: Խոզ-Ձկները լավ մասնագիտական հոտառություն ունի, հաջողության հասնելու ամենակարճ ուղին է գտնում: Միշտ չէ, որ տրամաբանությամբ է առաջնորդվում, այլ պարզապես ինտուիտիվ կերպով կանխատեսում է՝ ինչպես է պետք վարվել տվյալ իրավիճակում: Նա աշխատասեր է, մտադիր է լավ արդյունքի հասնել: Հեշտությամբ է մասնագիտական շրջանակներում ճանաչման հասնում, կիրք է տածում նկարչության ու դերասանության հանդեպ: Այս մարդիկ պահանջված են նաև որպես մանկավարժներ ու հոգեբաններ. կարողանում են աշխատել մարդկանց ու հատկապես երեխաների հետ: Ձկներ-Խոզ տղամարդը Ձկներ-Խոզ տղամարդիկ բարի, ուրիշների խնդիրների հանդեպ զգայուն մարդիկ են: Մեծ հաճույքով ու պատրաստակամությամբ են արձագանքում օգնության խնդրանքներին: Փափուկ, խոցելի այս մարդիկ տառապում են նույնիսկ աննշան վեճերի ու կոնֆլիկտների պատճառով: Այնպես որ՝ աշխատում են բոլորին հաշտեցնել, ուժեր չեն խնայում խնդրի լուծման լավագույն տարբերակը գտնելու համար: Յուրահատուկ սեր ու հարգանք են վայելում իրենց ենթակաների մոտ: Իսկ ահա մտերիմները հաճախ շահագործում են Ձկներ-Խոզ տղամարդուն: Նա ամենանվիրված ամուսինն ու հայրն է, որը պատրաստ է անընդհատ երես տալ հարազատներին: Բարդ իրավիճակներում նա կարող է դաժանություն, ամրություն ու նույնիսկ իշխանություն, բարկություն ցուցաբերել, բայց նման վարքը բացառություն է: Ձկներ-Խոզ կինը Ձկներ-Խոզ կանայք շատ տղամարդկանց հիացմունքի առարկան են: Փափուկ, նուրբ այս էակները իրենց զուսպ ու նրբանկատ են պահում, երբեք չեն բարձրացնում ձայնը: Նրանք իսկական կանայք են, իրենց խնդիրն են համարում մտերիմներին սիրով ու հոգատարությամբ շրջապատելը: Ամբիցիաներից զուրկ են, չեն փորձում ապացուցել իրենց առավելությունը: Մեծ հարգանքով են վերաբերվում ամուսնուն, ամեն կերպ աջակցում են նրան: Ընտանիքի հետաքրքրությունների համար անհրաժեշտության դեպքում առանց զղջալու կարող են փոխել բնակության վայրն ու զբաղմունքը: Ձկներ-Խոզ կանայք հուզական են, տպավորվող, բայց վտանգի պահին ունակ են վճռական գործողությունների: Նրանց կամքի ուժին, դիմացկունությանն ու հանգստությանը կարելի է միայն նախանձել: Տարվա և ամսվա համադրությունը. ՁԿՆԵՐ (Մաս 1-ին) |
|