/ Աստղագուշակ / Աստղակերպ / Տարվա և ամսվա համադրությունը. ՁԿՆԵՐ (Մաս 1-ին)
Загрузка...
2019-11-15

Տարվա և ամսվա համադրությունը. ՁԿՆԵՐ (Մաս 1-ին)

ՁԿՆԵՐ-ԱՌՆԵՏ

Երազող Ձկները շարժուն Առնետի ազդեցությամբ ակտիվություն ու կենսուրախություն են ձեռք բերում: Նրանք արդեն այդքան խոցելի ու զգայուն մարդիկ չեն, որքան ջրային այս նշանի մյուս ներկայացուցիչները: Առնետը նրանց ռացիոնալ մտածելու կարողությամբ է օժտում, նրանք արդեն փոքրիկ տհաճություններից տխրության գիրկը չեն ընկնում: Չնայած՝ նշանների այս համադրությամբ մարդկանց կյանքում էլ դժվար պահեր են լինում, երբ նրանք առավել խոցելի են դառնում: Ձուկ-Առնետներն առանձնանում են բարյացակամ բնավորությամբ, միշտ հանգիստ են, նույնիսկ՝ ամաչկոտ: Օժտված են ինտուիցիայով, իրենց զուսպ ու զգույշ են պահում, աշխատում են հակասական արարքներ չգործել: Սակայն իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունք չեն հանդուրժի, անվախ դիմադրում են չարին ու անարդարությանը:

Բնութագիրը

Շրջապատողները միշտ չեն հասկանում Ձկներ-Առնետների գործողություններն ու արարքները: Այս հանգիստ, համեստ մարդը աշխատում է իր վրա ուշադրություն չհրավիրել, շփման մեջ քաղաքավարի ու բարեհամբույր է: Չնայած՝ Առնետ-Ձուկը հակասություններից հյուսված հետաքրքիր անձնավորություն է: Նշանների այս համադրությամբ մարդը ունակ է առաջնորդ դառնալ: Սուր խելք, զարգացած երևակայություն ունի, շատ լավ զգում է մարդկանց: Սակայն բացարձակապես կարիք չունի, որ իրենով հիանան ու իր առաջ խոնարհվեն: Ամենից շատ գնահատում է հանգիստն ու հարմարավետությունը, սիրում է իր տունը, շատ կապված է մտերիմներին: Հակված է իդեալականացնել մարդկանց, նրանցից հասկացողություն, դժվար պահին օգնություն է ակնկալում: Չի հավատում ստին ու դավաճանությանը, անկեղծորեն զարմանում ու վշտանում է, եթե ստիպված է լինում բախվել նենգության ու խաբեության հետ:

Նրանք զարմանալիորեն համեստ մարդիկ են, շատ գոհ են հասարակության մեջ զբաղեցրած իրենց դիրքից: Սիրում են երազել, հաճախ են մտորում ամենատարբեր թեմաների շուրջ: Նրանց ամենից շատ հետաքրքրում է հոգեբանությունը: Մեծ տարվածությամբ են ուսումնասիրում մարդկանց, փորձում են հասկանալ նրանց վարքի մոտիվները: Դիտողունակությունն ու նուրբ հոտառությունը Ձուկ-Առնետների գլխավոր առանձնահատկություններն են, որոնց շնորհիվ էլ նրանք միշտ ճիշտ եզրակացություններ են անում: Անհնար է նրանց կատարմամբ ինչ-որ հակասական վարքի օրինակ հիշել: Հակառակը, նրանք լուրջ, պատասխանատու մարդիկ են, շատ լավ վերահսկում են իրենց վարքը: Նրանց կարելի է մեղադրել որոշակի օտարվածության ու ավելորդ երազկոտության մեջ, բայց ոչ երբեք՝ չարության ու շահադիտության: Ձկներ-Առնետը մաքուր խղճով մարդ է:

Հմայիչ Առնետ-Ձկները շփման մեջ նրբանկատ ու քաղաքավարի են, ճարպկորեն շրջանցում են անհարմար պահերը: Ընդ որում՝ իրենց այդպես են պահում ոչ թե ավելի լավը երևալու ցանկությունից ելնելով, այլ իսկապես շատ լավ դաստիարակված են: Նրանք շատ բարի մարդիկ են, պատրաստ են զոհել իրենց համընդհանուր երջանկության համար: Անկեղծորեն ուզում են այս կյանք ինչ-որ լավ բան մտցնել, օգնել բոլոր կարիքավորներին: Ձուկ-Առնետը կարող է հաշտվել իր հանդեպ անհարգալից վերաբերմունքի հետ, բայց չի թողնի նեղացնել մտերիմներին: Նման պահերին այս ամաչկոտ մարդը միանգամից թշնամու արյունը տենչացող վրիժառուի է վերածվում: Արդարության սուր արտահայտված զգացում ունի, կատեգորիկ կերպով տանել չի կարողանում դաժանությունը: Բնությունը նրան ուրիշների տառապանքների հանդեպ կարեկից մարդ է ստեղծել, նա չի կարող այլ կերպ:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Ձկներ-Առնետն ամբողջությամբ տրվում է զգացմունքին: Կողակցի հանդեպ ուժեղ կապվածություն է զգում, ձգտում է հնարավորինս արագ ամուսնություն կնքել: Նա երազում է մեծ սիրո ու ամուր ընտանիք ստեղծելու մասին: Ամուսնական կյանքում կոպտություն ու դաժանություն չի հանդուրժի, չի ապրի դեսպոտ ամուսնու հետ: Շատ ցավոտ է տանում վեճերն ու սկանդալները, չի սիրում հարաբերություններ պարզել: Պատրաստ է մի կողմ դնել իր տեսակետը, միայն թե գործը վերջնական բաժանման չհասնի:

Ձկներ-Առնետները ամուսնական ու ծնողական սիրո մարմնացում են: Անկեղծորեն կապված են ընտանիքի բոլոր անդամների հետ, աշխատում են նրանց սիրով ու հոգատարությամբ շրջապատել: Այս մարդկանց համար կյանքում ամենամեծ արժեքը հարազատ մարդիկ են: Տպավորվող ու խոցելի են, շատ լավ զգում են շուրջը տեղի ունեցող ամեն ինչ: Բարենպաստ ընտանեկան մթնոլորտը նրանց լավատեսություն ու վստահություն է հաղորդում, իսկ բացասական հույզերը տխրության գիրկն են նետում: Ստեղծագործող Ձուկ-Առնետները ճաշակով կահավորում են իրենց տունը. նրանց համար դա աշխարհում ամենասիրելի տեղն է:

Կարիերան

Այս մարդկանց ավելի անհանգստացնում է հոգեկան հանգստությունը, քան ֆինանսական բաղադրիչը: Մեծ կոլեկտիվի աշխատանքը ղեկավարելու ոչ մի ցանկություն չունեն: Հակառակը, ամեն օրը մեծաքանակ մարդկանց մեջ անցկացնելու անհրաժեշտությունը նրանց վախեցնում է: Ձուկ-Առնետներին ձեռնտու է ոչ մեծ աշխատավարձով հասարակ պաշտոնը: Աշխատավայրում նրանց գնահատում են իրենց պարտականություններին լուրջ ու պատասխանատու մոտեցման համար: Միշտ մեծ հաճույքով աշխատում են, շատ լավ լեզու են գտնում բոլոր աշխատողների հետ:

Ձուկ-Առնետների ուժերի սահմաններում է սեփական բիզնես կազմակերպելը, իսկ գործնական հարցերը լուծելիս նրանք սովորաբար ապավինում են ինտուիցիային: Ունակ են կանխատեսել մոտալուտ իրադարձությունները, գործնական են, հիանալի հարաբերություններն են պահպանում գործընկերների հետ: Սակայն շատ խոցելի են ու չեն կարող պարծենալ երկաթե ամրությամբ: Այնպես որ՝ նախապատվությունը տալիս են ավելի հանգիստ մասնագիտություններին: Շատ լավ լեզու են գտնում մարդկանց, հատկապես երեխաների հետ ու հաճախ շփումների հետ կապված մասնագիտություններ են ընտրում՝ մանկավարժ, հոգեբան:

Ձկներ-Առնետ տղամարդը

Ձկներ-Առնետ տղամարդը մարդկանցից հասկացողություն է ակնկալում: Ցանկացած պայմաններում իրեն նրբանկատ է պահում, նախընտրում է հանգիստ ու համեստ ապրել: Նրա համար աշխարհի լավագույն վայրը տունն է, որտեղ իրեն անվտանգ է զգում: Այս դաստիարակված մարդը, թվում է, պատրաստ չէ իրական կյանքին, բայց չնայած իր փափկությանը, անարդարություն, սուտ ու դավաճանություն չի հանդուրժի: Գործընկերները բարձր են գնահատում հոգսեր ու խնդիրներ չպատճառող այս աշխատակցին: Իր բոլոր վիրավորանքներն ու ապրումները նա թաքցնում է, բարի, հասկացող կողակցի կարիք է զգում, որը կկարողանա նրան ինքնավստահություն հաղորդել կամ գոնե մշտական բողոքներով չի ձանձրացնի:

Ձկներ-Առնետ կինը

Առնետի տարում ծնված Ձկներ կինը առանձնանում է հանգիստ բնավորությամբ: Սիրելի տղամարդը կարող է վստահ լինել, որ նա արժանապատվորեն կընդունի ցանկացած, նույնիսկ տհաճ նորությունը: Նա խուճապի չի մատնվի, պարզապես կսկսի կատարել անհրաժեշտ գործողությունները: Դրա հետ մեկտեղ, նա նուրբ, խոցելի էակ է, չնայած ձգտում է բաց չդրսևորել իր իրական զգացմունքները: Ձկներ-Առնետ կինն ընտրում է աշխատանք, որը կապված չէ գործուղումների հետ, նա շատ կապված է իր տանը: Նրա համար կյանքում գլխավոր արժեքն ամուր ընտանիքն է, և նա ամեն ինչ անում է իր ամուսնությունը պահպանելու համար: Պատրաստ  է առանց ավելորդ հարցեր տալու հետևել իր տղամարդուն: Նրա ողջ կյանքը ծառայում է ամուսնու ու երեխաների հետաքրքրություններին, իրական հաճույք է ստանում նրանց բարեկեցության մասին հոգ տանելով:

ՁԿՆԵՐ-ՑՈՒԼ

Ցուլը կիսում է իր ուժը ամաչկոտ Ձկների հետ: Այնպես որ՝ նշանների այս համադրությամբ մարդիկ կարող են հակահարված տալ իրենց վիրավորողներին, անարգանքը լուռ չեն տանի: Ձկներ-Ցուլերը հեշտությամբ են կարգավորում կոնֆլիկտները, բարյացակամ են մարդկանց հանդեպ: Չնայած մի քիչ ամաչկոտ են, զգույշ են վերաբերվում նոր ծանոթություններին, բայց իրենց մեջ ուժ են գտնում հաղթահարել իրենց թուլությունները: Նրանք հրաշալի դիվանագետներ են, գթասիրտ ընկերներ ու հավատարիմ կողակիցներ: Ցուլ-Ձկների բարությունը սահմաններ չի ճանաչում. նրանք ծառայում են իրենց մտերիմներին հավատարմությամբ ու ճշմարտությամբ: Լրիվ անկեղծ ու ազնիվ են մարդկանց հանդեպ, չեն կարողանում ստել ու ձևացնել: Սակայն Ձկներ-Ցուլերի թշնամիները պետք է իմանան նրանց հիշաչարության մասին: Իրենց վիրավորողից ողջ կյանքի ընթացքում անկախ ամեն ինչից վրեժ կլուծեն:

Բնութագիրը

Ցուլ-Ձկան համեստության տակ դժվար է նկատել նրա իրական էությունը: Նա իսկական մարտիկ է ու շատ աշխատասեր մարդ: Չափազանց ազնիվ է, ճանաչում ու հաճոյախոսություններ չի ակնկալում: Իր ձեռքբերումները չի հրապարակայնացնում, ոչնչով չի առանձնանում ամբոխից: Հակված չէ փող կուտակել, իր կոչումը տեսնում է մարդկանց ծառայելու մեջ: Օգնում է բոլոր կարիքավորներին, չի մտածում սեփական շահի մասին: Ձկներ-Ցուլը աշխատում է մարդկանց մեջ վատը չնկատել, նրանց գոյություն չունեցող արժանիքներ է վերագրում: Մինչև վերջ փորձում է արդարացում գտնել նրանց անբարեխիղճ արարքներին: Ճիշտ է, համոզվելով մարդու նենգության մեջ, վերջնականապես նրան դուրս է մղում իր սրտից, մինչև կյանքի վերջը հիշում է իրեն հասցված վիրավորանքի մասին: Այդպիսին է բոլոր Ցուլ-Ձկների էությունը. համբերությունն իր ավարտն ունի:

Ամաչկոտ Ձկներ-Ցուլերը մոռանում են իրենց ամաչկոտության մասին, երբ խոսք է բացվում իսկապես արժանի գործի մասին: Չեն վախենում ամենածանր աշխատանքից, բացի այդ, մտավոր մեծ ունակություններ ունեն: Մեծ հաճույքով են ստանձնում գործը, եթե այնտեղ ինքնադրսևորվելու հնարավորություն են տեսնում: Անտարբեր են նյութական արժեքների նկատմամբ, չեն ձգտում հնարավորինս շատ աշխատել: Բավականին հաջող համադրում են հաճելին օգտակարի հետ, այդ իսկ պատճառով կայուն ֆինանսական վիճակում են՝ առանց իրենց ծանր աշխատանքով տանջելու: Ձկներ-Ցուլերն առանց ափսոսելու իրենց աշխատածը ծախսում են մտերիմների վրա, փորձում են նրանց սիրով ու հոգատարությամբ շրջապատել: Պաշտում են իրենց տունը, հարազատ պատերի ներքո իրենց լրիվ անվտանգության մեջ են զգում: Ողջ ուժերով փորձում են ներդաշնակության ու խաղաղության հասնել:

Փափուկ ու նրբանկատ Ձկներ-Ցուլերը վախենում են վիրավորել անզգույշ խոսքով: Ուժեղ ինտուիցիա ունեն, շատ լավ զգում են մարդկանց տրամադրությունը: Այնպես որ՝ հստակ գիտեն, թե ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում: Նրանց բնորոշ չէ իրենց անտակտ պահելը, հակառակը, միշտ զուսպ ու նույնիսկ ամաչկոտ են: Չնայած՝ Ձկներ-Ցուլերի ներսում կրքերի օվկիանոս է, նրանք տաքարյուն մարդիկ են: Կարող են տաքանալ, խիստ բարկանալ, բայց ավելի հաճախ պարզապես նեղանում են: Ընդ որում՝ ոչ միայն տառապում են անտեղի վիրավորանքից, այլև զբաղվում են իրենք իրենց ներսից ուտելով: Պատրաստ են հաշտվել շրջապատողների վատ սովորույթների հետ, բայց իրենք իրենց անխնա քննադատում են ամենափոքր թուլությունների համար: Մեծ տագնապայնությունն ու անինքնավստահությունը շատ են բարդացնում նրանց կյանքը:

Սիրո մեջ

Ձկներ-Ցուլերը երազում են ռոմանտիկ սիրո մասին, փնտրում են իրենց իդեալը: Ձգտում են հուսալի կյանքի ընկեր ու համախոհ ձեռք բերել: Առաջին հերթին ուշադրություն են դարձնում անձնական որակներին, այլ ոչ թե էֆեկտիվ արտաքինին: Պատրաստ են ուժեղ զգացմունքի, հավատարիմ են մնում իրենց ընտրյալին ողջ կյանքի ընթացքում: Սիրատածելիս Ցուլ-Ձկներն իրեն համեստ ու ամաչկոտ է պահում, չի կարողանում հաճոյախոսություններ անել, հազվադեպ է անակնկալներ անում: Փոխարենը նրա հոգատար վերաբերմունքն ավելի պերճախոս է:

Ձկներ-Ցուլը ընտանիքի լավ մարդ է, շատ նվիրված է մտերիմներին: Արկածներ չի փնտրում, չի սիրում աղմկոտ ընկերախմբերը: Նա տնակյաց է, հանգիստ ու հարմարավետ պայմանները չի փոխարինի զվարճանքներով: Շատ կապված է իր երկրորդ կեսին, պաշտում է երեխաներին: Նա հրաշալի հոգեբան է, շատ լավ լեզու է գտնում բոլոր տարիքի մարդկանց ու երեխաների հետ: Ձկներ-Ցուլը ուշադիր ծնող է, առաջինն է իմանում իր երեխաների խնդիրների մասին: Շատ ժամանակ է հատկացնում նրանց դաստիարակությանը, ձգտում է նրանց ընկերը դառնալ:

Կարիերան

Բնությունն այս մարդկանց բազմազան տաղանդներով է օժտել: Կարող են կայանալ ստեղծագործ մասնագիտությունների մեջ: Նրանց արժանիքների թվում կարելի է նշել զարգացած երևակայությունը, ուժեղ ինտուիցիան: Ձկներ-Ցուլերը կարողանում են կյանքի կոչել իրենց ֆանտաստիկ մտահղացումները, չեն վախենում փորձարկումներ անել ու նորը փորձել: Չնայած շատ խոցելի են ու ծանր են տանում քննադատությունը: Իրենց վատ չեն զգում ղեկավարի դերում, կարող են սեփական բիզնեսը հիմնել: Հիանալի լեզու են գտնում և՛ գործընկերների, և՛ մրցակիցների հետ:

Ցուլ-Ձկները պարզապես հիանալի են հոգեբանների ու դիվանագետների դերում: Ուշադիր հետևում են շրջապատի արձագանքներին: Մարդկանց հանդեպ բարյացակամ են տրամադրված, աշխատում են կոնֆլիկտների չգնալ: Իրենց աշխատանքային կոլեկտիվում բոլորի համար օրինակ են ծառայում: Հաճախ են գովասանքներ լսում, ինչի համար հոգու խորքում շատ են ուրախանում: Հազվադեպ են արտահայտում իրենց զգացմունքները, կասկածներով չեն կիսվում գործընկերների հետ, միշտ ուրախ ու առույգ են: Սակայն շատ են անհանգստանում իրենց աշխատանքի արդյունքների համար:

Ձկներ-Ցուլ տղամարդը

Ցուլի տարում ծնված բարեհամբույր Ձկներ տղամարդը ձգտում է բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Ի տարբերություն այս ջրային մյուս նշանների ներկայացուցիչների՝ նա ավելի ինքնավստահ ու վճռական մարդ է: Նրա արարքների ու գործողությունների մեջ ուժեղ և հիմնավոր Ցուլի ազդեցությունն է զգացվում, բայց նա, միևնույն է, տառապում է ամաչկոտությամբ: Աշխատասեր, նպատակասլաց Ձկներ-Ցուլ տղամարդը գիտի՝ ինչպես հաջողության հասնել, ընդ որում՝ մեղմ է գործում, կոնֆլիկտների չի գնում գործընկերների հետ: Շատ լավ զգում է մարդկանց տրամադրությունը, իր տաղանդները չարի չի վերածում, հակառակը, օգնում է բոլոր կարիքավորներին: Սիրային հարաբերություններում նա հուսալի կյանքի ընկեր է, չի հանդուրժի իր երկրորդ կեսի անարժանապատիվ վարքը, երբեք չի ների դավաճանությունը:

Ձկներ-Ցուլ կինը

Ցուլի տարում ծնված փափուկ Ձկներ կինը խաբուսիկ տպավորություն է թողնում. փխրուն ու նուրբ է թվում, բայց բավականին ինքնավստահ է: Սիրում է երազել հաճելի ու համարյա անիրագործելի բաների մասին: Բայց Ցուլի ազդեցությամբ գիտի՝ ինչպես հասնել իդեալական արդյունքի: Նպատակասլաց, աշխատասեր այս մարդը կարող է հեշտությամբ ղեկավարի պաշտոն զբաղեցնել: Ընդ որում՝ նրան առաջ է մղում ոչ թե ինքնահաստատվելու, այլ սիրելի գործով զբաղվելու անհրաժեշտությունը: Անձնական կյանքում փորձում է խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, նրան օտար են բուռն վեճերով ու հաշտություններով լի կրքոտ հարաբերությունները: Երջանիկ կլինի ուժեղ տղամարդու հետ, որն ունակ է գոնե ժամանակ առ ժամանակ զիջել կնոջն ու ներել նրա թուլությունները: Այս կինն ապրում է ընտանիքի հետաքրքրություններով, ձգտում է հարազատներին հոգատարությամբ ու ուշադրությամբ շրջապատել:

ՁԿՆԵՐ-ՎԱԳՐ

Փափուկ ու անվճռական Ձկները, ստանալով Վագրի աջակցությունը, իրենց հարմարավետ են զգում նույնիսկ բարդ իրավիճակներում: Այս մարդիկ չեն վախենում փոփոխություններից, դատարկ բաների պատճառով չեն անհանգստանում ու ունակ են վճռական գործողությունների: Դրա հետ մեկտեղ, նրանք պահպանում են իրենց բնորոշ սենտիմենտալությունն ու զգայունակությունը: Ձկներ-Վագրերն իրենց բնույթով բարի են, առատաձեռն, նրանք զուրկ են նախանձից ու չարությունից, հակառակը, նրանց մեջ ուժեղ է օգնելու, վտանգներից պաշտպանելու ցանկությունը: Այս վեհանձն, գթասիրտ մարդիկ պատրաստ են ինքնազոհաբերման: Սակայն միամիտ չեն, չեն օգնի իրենց կարծիքով անարժան մարդկանց: Ուժեղ ինտուիցիա ունեն, այնպես որ՝ իրենց եզրահանգումներում հազվադեպ են սխալվում: Մի քիչ ծածկամիտ են ու քիչ վստահող, աշխատում են չբացահայտել իրենց անձնական կյանքը:

Բնութագիրը

Այս օժտված մարդը դեմ չէ ցուցադրել իր տաղանդները: Հասարակության առաջ ելույթ ունենալիս ամաչկոտություն չի դրսևորում: Ձկներ-Վագրն այնքան հաճելի է, որ անսահման վստահություն է առաջացնում: Մեծ հաճույքով է ժամանակ անցկացնում մեծ ընկերախմբերում, որտեղ նրան միշտ ուրախ են տեսնել: Այս մարդու հետ շփումները հաճույք են պատճառում, նա հումորի հրաշալի զգացում ունեցող լավ զրուցակից է: Չի խուսափում կպչուն մարդկանցից, հակառակը, ուշադիր լսում է բոլոր նրանց, ովքեր ուզում են արտահայտվել, խոսել: Բայց չի շտապում պատմել սեփական գաղտնիքները: Դեմ չէ հաճելի շփումներին, բայց չի հանդուրժում իր կյանքին կոպիտ միջամտությունը: Ձկներ-Վագրը իր համար կարևոր հարցերում բավականին սկզբունքային է:

Ձկներ-Վագրը ակտիվ ու էներգիայով լի է, ամուր է տանում կենսական դժվարությունները: Վագրի ուժը արտահայտվում է կոնկրետ գործերում. միշտ սկսածն ավարտին է հասցնում: Եթե գործ է ստանձնել, անպայման հաջողության կհասնի: Չնայած դեմ չէ նաև ձանձրալի պարտականություններից գլուխ պահելուն: Ձկներ-Վագրի թուլությունը իր ուժերը խելամիտ բաշխելու անկարողության մեջ է: Ծույլ ու դանդաղկոտ է լինում. այստեղ զգացվում է Ձկների ազդեցությունը: Հենց դրանով էլ բացատրվում է նրա էության անհավասարակշռությունն ու մտորումներին հակվածությունը: Եվ նշանակություն չունի, որ Ձկներ-Վագրը շրջապատին չի պատմում իր կասկածների մասին. դա չի նշանակում, որ նա ժայռի նման ամուր է: Նա սովորական մարդ է՝ իր թուլություններով ու թերություններով, պարզապես շատ հաճելի ու հմայիչ է:

Ձկներ-Վագրի ռոմանտիկությունն ու երազկոտությունը բոլորին է հայտնի: Նա մեծ նշանակություն է տալիս շրջապատի հետ հարաբերություններին, չի կարող գոյատևել չարի ու անվստահության մթնոլորտում: Ձգտում է հանգստության, չի հոգնում հաշտեցնել կռվող կողմերին: Հեղինակություն է վայելում, նրա կարծիքը լսում են: Ձկներ-Վագրի հմայքին անկարելի է դիմակայել, նրան զիջելը հաճելի է: Այս մարդը նոր տպավորությունների ու հույզերի կարիք է զգում, սիրում է ճամփորդել: Նա խելացի, կրթված մարդ է, ընդ որում՝ գիտելիքների մեծ մասը ստանում է իր բազմաթիվ ուղևորությունների ընթացքում: Նրանում մեծ է նորը սովորելու հանդեպ ձգտումը. ոչ միայն ճամփորդում ու տպավորություններ է քաղում, այլ նաև արժեքավոր փորձ է ձեռք բերում:

Սիրո մեջ

Սիրահարված Ձկներ-Վագրը պատրաստ է ողջ աշխարհը դնել սիրելիի ոտքերի տակ: Հոգատար է, ուշադիր ու անսահման քնքուշ. դժվար է ավելի նվիրված երկրպագու գտնել: Ունակ է ռոմանտիկ արարքների, իր կրքերի օբյեկտին պաշտում է: Չնայած ոչ մի վստահություն չկա, որ նա երկար կպահպանի այս կամ այն ընտրյալի հանդեպ իր հետաքրքրությունը: Վագր-Ձկները տառապում է տրամադրության տատանումներից, նոր տպավորությունների կարիք է զգում, ձգտում է անհասանելի իդեալի, այնպես որ՝ իր նախապատվությունների մեջ կայուն չէ:

Վագր-Ձկներն անկախ սեռից ընտանիքի լավ մարդիկ են: Նրանք հոգատար ու ուշադիր ամուսիններ են: Պատրաստ են իրենց վրա վերցնել տնային պարտականությունները, մեծ հաճույքով են կազմակերպում ընտանիքի հանգիստը: Միշտ կգտնեն ամենաբարդ ընտանեկան կոնֆլիկտը հարթելու ձևը: Նրանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Ձկներ-Վագրը մանկական խաղերի ու զվարճանքների գլխավոր մասնակիցն է: Սակայն նա մտերիմների ուշադրության կարիքն է զգում, աջակցություն չզգալու դեպքում հեշտությամբ տրվում է վշտին:

Կարիերան

Այս մարդն այնքան տարված է սիրելի գործով, որ պատրաստակամությամբ օրուգիշեր աշխատում է: Հատկապես հաջողակ է արվեստի մեջ, ձգտում է կյանքի կոչել իր բոլոր մտահղացումները: Ձկներ-Վագրը ունակ է կանխատեսել բոլոր ռիսկերը, այնպես որ՝ հազվադեպ է անհաջողության հանդիպում: Նրա արժանիքների թվում կարելի է դասել խորաթափանցությունը, բարձր ինտելեկտը, աշխատասիրությունը: Ճիշտ է, երկարատև անհաջողությունները նրան կարող են նյարդային հյուծման հասցնել: Նա կարող է երկար ժամանակով թողնել բոլոր գործերն ու տրվել մտորումներին:

Բոլոր Վագր-Ձկները բարի ու հասկացող ղեկավարներ են: Ունակ են գլխավորել մեծ կոլեկտիվը, ընդ որում՝ նրանց աշխատանքային մեթոդները բավականին ժողովրդավարական են: Հակված չեն կոնֆլիկտների ու սկանդալների, անիրագործելի պահանջներ չեն ներկայացնում: Այնպես որ՝ աշխատակիցները կարող են իրենց տնօրենի մասով մտավախություններ չունենալ: Ձկներ-Վագրը բնածին դերասան է, բացի այդ, ուժեղ ինտուիցիա ունի: Շատ լավ կողմնորոշվում է իրավիճակի մեջ, միշտ ճիշտ որոշումներ է ընդունում: Կարողանում է անհրաժեշտ բառեր գտնել, աշխատում է ընկերանալ ենթակաների հետ:

Ձկներ-Վագր տղամարդը

Նշանների այս համադրությամբ տղամարդը իր մեջ համատեղում է Ձկների բարությունն ու Վագրի ուժը: Նա առանձնանում է փափկությամբ, բարեսրտությամբ, բայց դրա հետ մեկտեղ, նա մյուս Ձկների համեմատ առավել վճռական, իր ուժերի վրա վստահ մարդ է: Ունակ է կարիերայում մեծ բարձունքների հասնել, եթե կարողանա գտնել իր կոչումը: Չի կարողանում կողմնորոշվել իր նախասիրությունների մեջ, բացի այդ, վախենում է անհարմար իրավիճակում հայտնվել: Շատ թանկ է գնահատում իր հեղինակությունը, չնայած՝ շփման մեջ հասարակ մարդ է թվում, որն ունակ է ծիծաղել իր թուլությունների վրա: Սիրում ու գնահատում է ընկերներին, մտերիմների շրջանում ամբողջությամբ թուլանում է: Ձկներ-Վագր տղամարդը ձգտում է բոլոր կողմերով իդեալական կյանքի ընկեր գտնել, երազում է նրա մասին: Բայց սովորաբար ամուր ընտանիք է ստեղծում հասարակ կնոջ հետ:

Ձկներ-Վագր կինը

Փափուկ, բարեսիրտ Ձկներ-Վագր կինը շուրջը բոլորին կարեկցանքով է վերաբերվում, աշխատում է հանդիպած յուրաքանչյուր մարդու օգնել: Դրա հետ մեկտեղ, նա իր գործերի համար ժամանակ ու էներգիա է գտնում: Խելացի է, շատ խորաթափանց, այնպես որ՝ ճիշտ որոշումներ է ընդունում: Բայց շատ թուլակամ է իր ասածը պնդելու համար, հաճախ ավելի հաջողակ գործընկերների ստվերում է մնում, չնայած՝ ստեղծագործ աշխատանքի մեջ նրան հավասարը չկա: Կարող է ինքնադրսևորվել, եթե սեփական գործը կազմակերպի: Ուժեղ, հուսալի կյանքի ընկերոջ կարիք է զգում: Ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ սիրավեպեր է ունենում, բայց ամեն անգամ անկեղծորեն հավատում է, որ դա իր միակ սերն ու ճակատագիրն է: Տղամարդկանց լուրջ է վերաբերվում, նրանցից հասկացողություն, պաշտպանություն ու հավատարմություն է սպասում: Սովորաբար նա լավ տնտեսուհի է, բայց չի ձգտում իրեն ամբողջությամբ նվիրել ամուսնուն ու երեխաներին:

ՁԿՆԵՐ-ԿԱՏՈՒ

Հաճելի, նուրբ ու խոցելի Ձկներ-Կատուները շրջապատի մոտ մեկ ցանկություն են առաջացնում՝ խղճալ ու շոյել: Դժվար է պատկերացնել ավելի անպաշտպան մարդիկ, որքան այս նշանների համադրությամբ մարդիկ են: Չնայած՝ նրանց անմեղ արտաքինն ու բարեհամբույր, լայն ժպիտը միայն քաղաքավարություն է, այլ ոչ թե հոգու արտացոլանք: Այս մարդիկ ուժեղ ինտուիցիա ունեն, խելացի են, խորաթափանց ու նույնիսկ խորամանկ, այնպես որ՝ իրենցը բաց չեն թողնի: Կատվի ու Ձկների միությունը հրաշալի մանիպուլյատորների է ծնունդ տալիս. նրանք շատ լավ զգում են մարդկանց, կարողանում են ճիշտ հարաբերություններ կառուցել: Ճիշտ է, գերբարձր զգայունակությունը նրանց թույլ չի տալիս հանգիստ ապրել: Կատու-Ձկները աղետալի են տանում տհաճությունները, նրանց համար դժվար է հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելը: Չնայած՝ նրանք կարողանում են պայքարել իրենց թուլությունների դեմ:

Բնութագիրը

Համակրելի, շփման մեջ հաճելի Ձկներ-Կատուները բացասական հույզեր չեն առաջացնում, հակառակը, բոլորին դուր են գալիս: Անհնար է գտնել մեկին, ով նրանց հանդեպ չարություն ու ատելություն է զգում: Այս մարդիկ այնքան հաճելի ու զիջող են, որ անսահման վստահություն են վայելում: Նրանց հետ ուզում ես խորհրդակցել ու պարզապես տարբեր թեմաներով զրուցել: Ձկներ-Կատուները շատ լավ ինտուիցիա ունեն, ունակ են առանց ավելորդ բառերի հասկանալ մարդուն: Եթե շփման մեջ ագրեսիա ու լարվածություն նկատեն, անմիջապես կլքեն զրուցակցին: Կարիք չունեն պարտադրել իրենց ընկերությունը, երջանիկ են նաև միայնության մեջ: Կատու-Ձկների համար սեփական հանգստությունից կարևոր բան չկա: Այնպես որ՝ նրանք իրենց հեռու են պահում ապրումներից, սիրում են լռության մեջ երազել:

Համեստ, հանգիստ Ձկներ-Կատուները չեն սիրում իրենց վրա ուշադրություն հրավիրել: Զգույշ են գործում, մանրամասն մշակում են իրենց վարքի ռազմավարությունը: Բոլոր միջոցներով փորձում են խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Չափազանց հավասարակշռված ու հանգիստ են վեճի մեջ ներքաշվելու համար: Կատու-Ձկները հարաբերությունները չեն փչացնի, կնախընտրեն իրենց ուզածին խորամանկ եղանակներով հասնել: Ընդ որում՝ նրանց մտադրություններն անվնաս են, նրանք ոչ ոքի վատը չեն ցանկանում: Պարզապես վստահում են սեփական ինտուիցիային, իսկ այն իրավիճակից ամենահասարակ ելքն է հուշում: Նրանց մեղքը չէ, որ ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, քան նրանց հետ փոխհասկացողության հասնել: Ձկներ-Կատուները չեն ձգտում փոխել աշխարհը. իրենց բնական են պահում ու բավարարվում նրանով, ինչ ունեն:

Նուրբ, խոցելի Ձկներ-Կատուն այնքան լավ է զգում մարդկանց, որ սրտին մոտ է ընդունում նրանց ցավն ու տառապանքները: Փոխարենը շատ վատ է գլուխ հանում սեփական զգացումներից, բայց երբեք չի խոստովանում դա: Աղմկոտ մարդիկ նրան նյարդայնացնում ու նույնիսկ վախեցնում են, չնայած՝ նա թաքցնում է իր զգացմունքները: Բնությունը նրան բազմաթիվ տաղանդներով է օժտել, բայց դրանց թվում չի կարելի նշել վճռականությունն ու համառությունը: Կատու-Ձկներին չի կարելի փառասեր ու ամբիցիոզ մարդ համարել, նա միշտ պատրաստ է զիջումների գնալ: Նա հաղթողի մեդալների կարիք չունի, հանգիստ է վերաբերվում սեփական անհաջողություններին: Միշտ կգտնի գործն առանց սեփական հեղինակությանը վնասելու գլուխ բերելու ձևը:

Սիրո մեջ

Սիրահարված Ձկներ-Կատուն ամբողջությամբ սիրելիի հետ մեկ մարմին ու հոգի է դառնում: Այս ռոմանտիկ մարդը հաճույք է ստանում իր կրքի օբյեկտի հետ շփումներից ու շուրջը ոչինչ չի նկատում: Առավել նուրբ ու զգացմունքային է դառնում, կորցնում է իրականությունն օբյեկտիվ ընկալելու ունակությունը: Շատ վստահող, միամիտ Կատու-Ձկները դավաճանություն չի սպասում, այնպես որ՝ շատ ծանր է տանում սիրելիից բաժանումը: Նվիրված կողակցի կարիք է զգում, որը կկարողանա նրան սիրով ու հոգատարությամբ շրջապատել:

Ձկներ-Կատվի համար ընտանիքը կյանքում ամենակարևոր արժեքն է. իր կյանքն առանց մտերիմների չի պատկերացնում: Պատրաստ է սիրելիին ուրախացնել անակնկալներով, սիրում է ռոմանտիկ ժամադրություններ կազմակերպել: Որպես պատասխան հասկացողություն է սպասում. նրա համար առավել կարևոր է հոգևոր մտերմությունը, ոչ թե ֆիզիկականը: Ընտանեկան վեճերն ու կոնֆլիկտները նրա համար տառապանքների, այլ ոչ թե ամուսնալուծության առիթ են: Կյանքում արմատական փոփոխություններ անելու համար շատ կապված է կողակցին: Այս տաղանդավոր մանիպուլյատորը կգտնի ընտանիքը պահպանելու ձևը:

Կարիերան

Ոչ կոնֆլիկտային Ձկներ-Կատուն ցանկացած աշխատանքային կոլեկտիվի զարդն է: Մեծ հաճույքով է աշխատում, բարեխիղճ է, կատարում է իր բոլոր պարտականությունները: Ճիշտ է, չի սիրում իրեն ավելորդ խնդիրներով ծանրաբեռնել, չի ձգտում ղեկավար պաշտոն զբաղեցնել: Չնայած՝ ցանկության դեպքում կարող է գլխավորել աշխատանքային կոլեկտիվը: Հմտորեն լուծում է կազմակերպչական հարցերը, հիանալի լեզու է գտնում ենթակաների հետ: Համբերատար է ուրիշների թուլությունների հանդեպ, միշտ բաց է երկխոսության համար: Ձկներ-Կատուն իր գործընկերների շրջանում մեծ հեղինակություն է վայելում:

Զգույշ Ձկներ-Կատուները չեն սիրում ռիսկի դիմել, այնպես որ՝ ավանդական մասնագիտություններ են ընտրում: Ձգտում են կյանքում կայանալ, վատ են տանում չքավորությունը: Չնայած կառչած չեն նյութական արժեքներին, այլ պարզապես սիրում են հարմարավետությունը: Այս օժտված մարդիկ կարող են տաղանդավոր գրողներ, լրագրողներ ու դերասաններ դառնալ: Հետաքրքրասեր են, խելացի, արագ ըմբռնում են իրերի բուն էությունը: Չնայած արտաքին խոցելիությանը՝ Կատու-Ձկները դիմացկուն են, ցանկացած աշխատանք նրանց ուժերի սահմաններում է:

Ձկներ-Կատու տղամարդը

Ձկներ-Կատու տղամարդը գաղտնիքներով լի խորհրդավոր անձնավորություն է: Նա շատ ամաչկոտ, իր զգացումների վրա կենտրոնացած մարդ է: Երբեք չես իմանա, թե ինչի մասին է նա մտածում տվյալ պահին, ինչ մտքեր են անհանգստացնում նրան: Բայց նշանների այս համադրությամբ տղամարդու արտաքինը խաբուսիկ է. խոցելիության ու թուլության տակ հաշվենկատ անձնավորություն է թաքնված: Ցանկության դեպքում կարող է վճռական գործել, բայց հիմնականում ծուլանում է ու նախընտրում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց զգացմունքները: Արդյունքում ուզածը ստանում է առանց ուժերն ու էներգիան վատնելու: Անձնական հարաբերություններում նրբություն ու գթասրտություն է ցուցաբերում: Նրան դուր է գալիս սիրելիի մասին հոգ տանելը, նրան նվերներ անելը: Ավելի շուտ կնախընտրի նրա կամքին ենթարկվել, քան սեփական կանոնները կթելադրի:

Ձկներ-Կատու կինը

Նուրբ, խոցելի Ձկներ-Կատու կինը շատ ժամանակ է տրամադրում իր ապրումներին: Բայց ներքին անհանգստությունը, հուզականությունը նրան առաջ շարժվելու ուժ են տալիս: Նա ունակ է կյանքի կոչել իր երազանքները: Պարզապես տառապանքներն ու հոգեկան տարուբերումները հարստացնում են նրա հոգին, թույլ են տալիս ավելի լավ զգալ շրջպատող աշխարհը: Նրա ուժերի սահմաններում է ղեկավարի աթոռը զբաղեցնելն ու ֆինանսական բարեկեցության հասնելը: Նշանների այս համադրությամբ կինը զիջող է, հաճելի, այնպես որ՝ նա թշնամիներ չունի: Սիրային հարաբերություններում չի պայքարում առաջատարի դերի համար, պատրաստ է հնազանդվել ամուսնուն: Ձկներ-Կատու կինը հեշտությամբ կթողնի աշխատանքը իրեն ընտանիքին նվիրելու համար: Նա կարիերան երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչ մաս չի համարում:

ՁԿՆԵՐ-ՎԻՇԱՊ

Բարի ու փափուկ Վիշապ-Ձկները փխրուն, անպաշտպան մարդու տպավորություն է թողնում: Նա ձգտում է դեպի մարդիկ, հասկացողություն ու աջակցություն է փնտրում: Դրա հետ մեկտեղ վստահող չէ, ծածկամիտ է, իսկ երբեմն էլ՝ չափազանց պահանջկոտ: Վիշապը Ձկներին է փոխանցում իր ուժն ու վճռականությունը, իսկ ինքը փափկություն, ճկունություն ու շփման մեջ թեթևություն է ձեռք բերում: Համատեղելիության հորոսկոպում Վիշապ-Ձկները ոչ միանշանակ անձնավորություն է, որին բնորոշ են ներքին պայքարը, կասկածներն ու ապրումները: Շփումների մեջ ուշադիր է, նրբանկատ, նույնիսկ մի քիչ ամաչկոտ, վստահություն ու համակրանք է առաջացնում: Դրա հետ մեկտեղ, ունակ է վճռական գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կպաշտպանի ինքն իրեն: Ձկներ-Վիշապը կարողանում է զարմացնել, նրա մեջ բազում գաղտնիքներ կան, բայց նրա գլխավոր առանձնահատկությունները անկեղծությունն ու հոգեկան ջերմությունն են:

Բնութագիրը

Այս երկու նշանների համատեղելիության հորոսկոպը բավականին հաջող է. ուժեղ Վիշապն ու տպավորվող Ձկները կոնֆլիկտի մեջ չեն մտնում, հակառակը, հաջողությամբ լրացնում են մեկը մյուսին: Նշանների այս համադրությամբ մարդիկ չնայած տատանվում են կարևոր որոշումներ ընդունելիս, բայց հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Ավելին, կարողանում են պնդել իրենցն ու միշտ հասնում են ուզածին: Նախընտրում են գործել, այլ ոչ թե մտորել, իսկ մրցակցային պայքարում չեն վախենում համառ, պահանջկոտ ու նույնիսկ ագրեսիվ լինել: Վիշապ-Ձկներն այնքան էլ չի վստահում շրջապատողներին, ավելի շատ հույս է դնում իր ինտուիցիայի վրա: Նա շփման մեջ նրբանկատ է ու զգույշ, փորձում է դուր գալ մարդկանց: Հոգ է տանում սեփական հեղինակության մասին, վախենում է անհարմար իրավիճակում հայտնվել: Ճիշտ է, երբեմն մոռանում է իր մտավախությունների մասին ու տրվում է հոսանքին:

Նշանների այս համադրությամբ մարդը հարուստ երևակայություն ու զարգացած ինտուիցիա ունի: Երբեմն այնքան է տարվում իր երազանքներով, որ մոռանում է իրական կյանքի մասին: Ֆանտազիաների երևակայական աշխարհը Վիշապ-Ձկներին հանգստի ու հարմարավետության զգացում է տալիս, այստեղ նա իրեն անվտանգության մեջ է զգում: Նա իմաստուն ու խորաթափանց է, համարյա չի սխալվում իր գնահատականներում, հազվադեպ է լուրջ խնդիրների բախվում: Այնպես որ՝ կարող է հանգիստ լինել իր ապագայի համար, նա ամեն ինչ ունի իրեն հարմարավետ զգալու համար: Բայց չնայած դրան՝ նա զգուշանում է ու իմպուլսիվ Վիշապի համար հազվադեպ խելամտություն է ցուցաբերում: Նա արկածախնդիր չէ, այլ լուրջ, խելամիտ մարդ: Սիրում է միայնությունը, կտրուկ ընդհատում է իր անձնական տարածք ներխուժելու ցանկացած փորձ:

Ձկներ-Վիշապները փորձում են իրենց անթերի պահել օտար մարդկանց ներկայությամբ: Փոխարենը մտերիմների շրջանում չեն զսպում իրենց հույզերը. կարող են նույնիսկ դատարկ բանից բռնկվել: Բնությունը նրանց շրջակա աշխարհը նուրբ զգալու ունակությամբ է օժտել, բայց նրանք միշտ չեն կարողանում ճիշտ օգտագործել իրենց այդ շնորհը: Վիշապ-Ձկները նյարդային ու պահանջկոտ է դառնում, եթե զգում է, որ իրեն խաբում են կամ ստիպում են գործել սեփական կամքին հակառակ: Այնպես որ՝ նա շտապում է միանգամից մատնանշել իր դիրքը: Եթե շրջապատողները նրա կարծիքը հաշվի չեն առնում, անհարգալից ու արհամարհալից վերաբերմունք են դրսևորում, ապա Վիշապ-Ձկները կարող է խիստ բարկանալ: Կատաղությունը, բղավոցներն ու մեղադրանքները այս հանգիստ մարդու համար բնորոշ վարք չէ, այնպես որ՝ պետք չէ նրան ծայրահեղությունների մեջ գցել: Վիշապները բարկության մեջ անկանխատեսելի են:

Սիրո մեջ

Զգայուն ու հուզական Ձկներ-Վիշապը ողջ կյանքի ընթացքում սեր է փնտրում, նրան չեն հետաքրքրում ժամանակավոր կապերն ու ֆլիրտը: Շատ խոցելի ու նուրբ է, որպեսզի թույլ տա ինչ-որ մեկին կոտրել իր սիրտը: Սիրո ու հոգատարության կարիք ունի, այնպես որ՝ առաջին հերթին ուշադրություն է դարձնում կողակցի հոգեկան որակներին, այլ ոչ թե արտաքինին ու սոցիալական դիրքին: Սիրային հորոսկոպում Ձկներ-Վիշապը տաքարյուն, զգացմունքային է, նա շատ երկրպագուներ ու երկրպագուհիներ ունի: Հզոր սեռական պոտենցիալ ունի, որն անհնար է թաքցնել:

Նրբանկատ Վիշապ-Ձկները չի սիրում դատարկ բաների պատճառով վիճել ու հարաբերություններ պարզել, նախընտրում է բոլոր հարցերը դիվանագիտության միջոցով լուծել: Ձկներ-Վիշապը կարողանում է առանց վեճերի ու սկանդալների պնդել իրենը: Այնպես որ՝ ի զարմանս շրջապատի հենց այս հանգիստ ու զիջող մարդն է ընտանիքի գլխավորը: Նա չի ամաչում ասել, թե ինչպիսին է տեսնում ընտանեկան կյանքը: Բարոյական տառապանքներ է զգում, երբ տեսնում է, որ սիրելին իրեն չի հասկանում: Ողջ հոգով նվիրված է իր երկրորդ կեսին ու երեխաներին, չի էլ մտածում դավաճանության մասին: Այնպես որ՝ ամուսնալուծությունը հազվադեպ երևույթ է Ձկներ-Վիշապների ընտանիքներում:

Կարիերան

Այս օժտված, մտավոր բարձր ունակություններ ունեցող մարդը գործերում տանել չի կարողանում ձանձրույթն ու միապաղաղությունը: Ձկներ-Վիշապը պետք է սիրի իր աշխատանքն ու հաճույք ստանա նրանից, այլ կերպ լինել չի կարող: Նրա գլխում բազմաթիվ գաղափարներ են, թե ինչպես ավելի լավ կազմակերպել աշխատանքային պրոցեսը: Վիշապ-Ձկները աշխատասեր են, նպատակասլաց, հաշվենկատ: Հարուստ երևակայություն ու լայն աշխարհայացք ունեն, կարողանում են արագ որոշումներ ընդունել: Կարող են գործունեության ցանկացած ոլորտում հաջողության հասնել, քանի որ միշտ շրջապատված են հավատարիմ համախոհներով:

Վիշապ-Ձկները ինքն իրեն չի ստորացնի ու ներողամտություն չի խնդրի: Եթե ղեկավարությունը նրան չի հասկանում, նշանակում է եկել է ղեկավար դառնալու իր ժամանակը: Այս մարդը չի կորցնի սեփական բիզնեսն սկսելու շանսը. աշխատանքը նրա կյանքի կարևոր մասն է: Վատ չի զգա առաջարկել իր ծառայությունները, չի վախենում ելույթ ունենալ հասարակության առաջ: Ձկներ-Վիշապը սիրում է երևակայել, ինքնատիպ գաղափարներ հղանալ ու գիտի՝ ինչպես կյանքի կոչել դրանք: Նրան հարմար են ստեղծագործ մասնագիտությունները, քանի որ նա շրջապատի հետ պետք է կիսվի իր ապրումներով ու ներքին աշխարհով:

Ձկներ-Վիշապ տղամարդը

Ձկներ-Վիշապ տղամարդը ողջ կյանքում փորձում է հավասարակշռություն ձեռք բերել, նա կասկածներով ու հակասություններով լի է: Նա ունակ է վճռական գործողությունների, դրա հետ մեկտեղ՝ բարի ու փափկասիրտ է: Այս ամաչկոտ տղամարդուն բնորոշ է սխալվելը, նա միշտ չի կողմնորոշվում, թե որ ճանապարհով արժե առաջ շարժվել: Բայց նա ինքն իրեն իդեալների պաշտպան, սկզբունքային ու արդարամիտ մարդ է համարում: Եվ պետք է ասել, որ նա առանձնանում է կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքով, աշխատասեր ու կարգապահ է: Կանայք կարող են չկասկածել նրա հուսալի լինելու վրա, բայց պետք է հաշվի առնեն նաև իրենց պատասխանատվության աստիճանը. Ձկներ-Վիշապը շատ կապված է իր երկրորդ կեսին: Նրա կնոջ ուժերի սահմաններում է ինչպես այս մարդուն ոգեշնչելը, բարձրացնելը, այնպես էլ նրան տառապանքների հորձանուտը նետելը:

Ձկներ-Վիշապ կինը

Հուզական Ձկներ-Վիշապ կինն ապրում է զգացմունքներով, միշտ հետևում է իր ներքին զգացումներին: Հաճախ ճիշտ է դուրս գալիս, բայց երբեմն նաև ցավալի սխալներ է անում: Նա առանձնանում է բարությամբ, հոգու ջերմությամբ, վստահում է մարդկանց, ամեն հարցում փորձում է օգնել: Բայց չի մոռանում նաև աշխատանքի մասին, կարիերայի սանդուղքներով բարձրանալը նրա համար կենսական անհրաժեշտություն է, ավելի շուտ՝ բարձրացնում է ինքնասիրությունը: Վախենում է կյանքում ինչ-որ կարևոր բան բաց թողնել, այնպես որ՝ աշխատում է ամեն տեղ հասցնել: Ձկներ-Վիշապը ուժեղ կողակցի կարիք ունի, կարող է երջանկություն գտնել ընտանիքում: Պատրաստ է հնազանդվել ամուսնու կամքին՝ անկախ իր ինքնասածի բնավորությանն ու հրամայելու ցանկությանը: Առավել ևս, որ բոլոր գլխավոր որոշումները միշտ իրենից են դուրս գալու:

ՁԿՆԵՐ-ՕՁ

Հանգիստ վարվելակերպ ու արտաքին անվրդովություն. այս ամենը բնութագրում է Ձկներ-Օձին՝ որպես զուսպ ու լավ դաստիարակված մարդու: Նա միշտ նրբանկատ է, քաղաքավարի, շրջապատին մեծ հարգանքով է վերաբերվում: Մարդիկ նրան արդարամտության ու բարոյականության օրինակ են համարում. այդքան անթերի է նա թվում: Համատեղելիության հորոսկոպում Ձկներ-Օձը խորաթափանց, խորը անձնավորություն է: Բազմաթիվ արժանիքներ ունի՝ խելք, կշռադատելու ունակություն, գթասրտություն: Բայց այս մարդն այնքան խոցելի ու նուրբ չէ, որքան տիպիկ Ձկները: Օձը նրան սառնասրտություն, ուժ ու երկաթե դիմացկունություն է հաղորդում: Այս մարդն առանձնանում է ոչ միայն բարությամբ ու համբերատարությամբ, այլ նաև պահանջկոտությամբ ու հիշաչարությամբ: Ընդհանուր առմամբ Օձ-Ձուկը կրքեր ու հույզեր տենչացող տաքարյուն մարդ է:

Բնութագիրը

Այս թեթև, զիջող մարդը մարդկանց վրա բարենպաստ տպավորություն է թողնում: Նա բարեհոգի ու հաճելի հասարակ մարդ է թվում, նրանից վտանգի զգացում չես ունենում: Բայց դրա հետ մեկտեղ, Օձ-Ձուկը նենգ անձնավորություն է, ունակ է դաժան վրեժի: Ճիշտ է, նրան հունից հանել կարող է միայն խոշոր իրադարձությունը: Ուժեղ վիրավորանքը, լկտիությունը, անամոթ սուտը այն պատճառներն են, որոնք կարող են ստիպել Օձին իր թույնը թափել թշնամիների վրա: Մնացյալ դեպքերում նա նախընտրում է հանգիստ ննջել ու միայն հազվադեպ է նկատվում Ձկների խոցելի էության տակից: Նշանների այս համադրությամբ մարդիկ ժամանակն ու ուժերը զուր չեն վատնում: Օձ-Ձկները վճռական գործողությունների անցնում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Օձ-Ձկներ տղամարդիկ ու կանայք ձգտում են հանգիստ, կայուն կյանքի, խուսափում են դժվարություններից. չէ՞ որ ավելի հեշտ է շրջանցել խոչընդոտները, քան հաղթահարել դրանք: Շատ ուժեղ տպավորությունները նրանց արագ հոգնեցնում են: Չնայած նրանք դեմ չեն երբեմն սուզվել կրքերի հորձանուտը, բայց միայն կարճ ժամանակով: Ձկներ-Օձը սիրո ու հոգատարության կարիք ունի, իր համոզմունքները կիսող մարդկանց է փնտրում: Ամեն հարցում հետևում է իր ինտուիցիային, հազվադեպ է սխալվում իր եզրահանգումներում: Միշտ գիտի՝ ինչպես է պետք վարվել տվյալ իրավիճակում, արագ հասկանում է, թե որն է իր շահը: Միստիկ ունակություններ ունի, ազդեցություն ունի շրջապատող մարդկանց կյանքին: Նրա բոլոր ցանկությունները հեշտությամբ կատարվում են. ճակատագիրը բարեհաճ է Ձկներ-Օձի հանդեպ, նա սովորաբար գործերում հաջողակ է:

Ձկներ-Օձը կարող է ընդհանուր լեզու գտնել բացարձակապես բոլորի հետ: Նա ոչ միայն հասկանում է շրջապատողներին, այլ նաև բառացի հաշվում է նրանց հույզերը: Իսկ ահա ինքը չի շտապում կիսվել իր մտքերով: Նա խոր մտորումների հակված անձնավորություն է: Խոսքերը հալած յուղի տեղ չի ընդունում, ձգտում է ինքնուրույն հասնել ճշմարտությանը: Չնայած իր արտաքին սառնությանը՝ Օձ-Ձկները խոցելի մարդ է: Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ օտար միջամտությունից պաշտպանում է իր ներքին աշխարհը: Նրա հոգին շրջապատի համար գաղտնիք է, նա ինքն էլ միշտ չէ, որ ճիշտ է գնահատում իր պոտենցիալը: Նշանների այս համադրությամբ մարդկանցից ինչ ասես կարելի է սպասել, նրանք անկանխատեսելի ու վտանգավոր են: Կարևորը նրանց դեմ դուրս չգալն է. անպայման վրեժ կլուծեն:

Սիրո մեջ

Սիրային հորոսկոպում Օձ-Ձկները նուրբ, զգայուն, մեծ զգացմունքի մասին երազող մարդիկ են: Զուսպ ու համեստ են, չեն սիրում ցուցադրել իրենց զգացմունքները: Նույնիսկ ուժեղ սիրահարվելիս վառ հույզեր ու անմոռանալի տպավորություններ չեն փնտրում: Նրանց համար սիրային հարաբերություններում կարևորը հոգեհարազատ մարդու գտնելն է: Դա է պատճառը, որ երկար դիտում են դիմացինին, չեն շտապում խոստովանություններ անել: Ընտրության հարցում վերջնական որոշում կայացնելու համար սիրում են երկար զրույցներ վարել:

Այս մարդն իրեն չի խնայում մտերիմների համար, ողջ ուժերը տալիս է ընտանիքին: Օձ-Ձկները հարաբերություններում գնահատում է կայունությունը, խուսափում է վեճերից ու սկանդալներից: Ճիշտ է, այնքան է հոգ տանում մտերիմների մասին, որ երբեմն ձանձրացնում է նրանց իր խորհուրդներով ու հրահանգներով: Ձկներ-Օձը շատ պահանջկոտ մարդ է. նրա երեխաներն ու երկրորդ կեսը պետք է իդեալական մարդիկ լինեն: Խանդոտ է, կասկածամիտ. նա սարսափելի սեփականատեր ու տիրան է: Չնայած ամեն կերպ թաքցնում է իր մտքերն ու փորձում է զսպել բացասական հույզերը:

Կարիերան

Օձի տարում ծնված Ձկները հիանալի գործնական հատկանիշներ են ցուցադրում: Նրանք ջրի այս նշանի մյուս ներկայացուցիչների համեմատ հակված չեն զուր ապրումների: Ուժեղ ինտուիցիա ունեն, կարողանում են ճիշտ եզրակացություններ անել: Ձկներ-Օձը պրագմատիկ է ու հաշվենկատ, գրագետ տնօրինում է իր տաղանդները: Բավական արագ բարձրանում է մասնագիտական սանդուղքով, կարող է հաջող բիզնեսմեն դառնալ: Ազնիվ է, միշտ պահում է իր խոսքը, այնպես որ՝ որպես գործընկեր գրավիչ է:

Բնությունը Ձկներ-Օձին օժտել է ուժեղ ինտուիցիայով, նա պարզ տեսնում է ապագա իրադարձությունները: Այդ շնորհը նրան թույլ է տալիս ճիշտ խորհուրդներ տալ ու խնդիրների լուծման հստակ տարբերակներ գտնել: Ձկներ-Օձի կոչումը մարդկանց ծառայելն է: Կարող է լավ իրավաբան, մանկավարժ կամ բժիշկ դառնալ: Խորը զգալու ու ապրումակցելու իր ունակության շնորհիվ կարող է ցանկացած դեր խաղալ: Հաճախ նշանների այս համադրությամբ մարդիկ դերասանի մասնագիտություն են ընտրում: Ի տարբերություն մյուս Ձկների՝ նրանք չեն ամաչում ելույթ ունենալ բեմում:

Ձկներ-Օձ տղամարդը

Ձկների ու Օձի նշանների տակ ծնված տղամարդու մեջ ինչ ասես կարելի է հայտնաբերել՝ փափկություն, վճռականություն, հանգստություն, համառություն: Նրանում բազմաթիվ հակադրություններ են, ինչից ինքն էլ է տառապում: Սակայն նա բարի, գթասիրտ մարդ է: Ուժեղ ինտուիցիա ունի. մյուսների զգացմունքները նրա համար գաղտնիք չեն: Այնպես որ՝ կյանքում իր տեղը գտնում է, լավ պաշտոն ունի ու բոլորի հետ հրաշալի հարաբերությունների մեջ է: Ճիշտ է, խիստ պայմանները նրա մեջ պայքարելու ու դիմադրելու ցանկություն են առաջ բերում: Ընդ որում՝ նա կարող է պաշտպանել իր հետաքրքրությունները: Անձնական կյանքում ձգտում է լուրջ հարաբերությունների, հուսալի ու հանգիստ կին է փնտրում: Նրան կայունություն է պետք, բայց առանց ազատության սահմանափակման. տանել չի կարողանում վերահսկողությունն ու հետապնդումները:

Ձկներ-Օձ կինը

Փափուկ, բարեհոգի Ձկներ-Օձը կինը մեծ նպատակի համար պատրաստ է վճռական գործողությունների, ձգտում է օգտակար լինել հասարակությանը: Նրանում զարմանալի կերպով միահյուսվում են խոցելիությունն ու ուժեղ կամքը: Սիրում է ուշադրության կենտրոնում լինել, բացարձակ չի ամաչում: Սակայն նրա համար դժվար է համակերպվել քննադատության հետ, համառորեն պաշտպանում է իր համոզմունքները: Ուժեղ ինտուիցիա ունի, այնպես որ՝ ցանկացած իրավիճակում իրեն ճիշտ է համարում: Պատրաստ է զիջել սիրելի տղամարդուն, նրա հետաքրքրությունների համար աշխատում է չափավորել իր բռնկունությունը: Ձկներ-Օձ կինը բռնկվող է, բայց կարողանում է վերահսկել իր հույզերը: Ընտանեկան կյանքում նվիրված կողակից է: Շատ լավ հասկանում է իր տղամարդուն, աշխատում է նրան հոգատարությամբ շրջապատել:


Տարվա և ամսվա համադրությունը. ՁԿՆԵՐ (Մաս 2-րդ)



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 231
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 3
Հյուրեր/Гостей: 3
Օգտատերեր/Пользователей: 0