Տարվա և ամսվա համադրությունը. ՑՈՒԼ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4672 | 12:00 | |
ՑՈՒԼ-ՁԻ Կշռադատող Ցուլ-Ձին իր բոլոր արարքներում առաջնորդվում է տրամաբանությամբ, այլ ոչ թե զգացմունքներով: Խուճապի չի մատնվում, չի շտապում ապրել, ամեն կերպ խուսափում է տհաճ պահերից. հետևում է իր ճանապարհին, ուշադրություն չի դարձնում շուրջը տեղի ունեցող բաներին: Նա պրագմատիկ է, զգույշ, հակված չէ հակասական արարքների: Չի ձգտում շրջել աշխարհն ու բոլորին ցույց տալ իր բացառիկությունը: Համատեղելիության հորոսկոպում Ցուլ-Ձին վճռական, կամային մարդ է: Նա հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքից ու հասկանում է՝ ինչպես հասնել դրան: Համառ է, անկոտրում. նրան ընտրած ուղուց շեղելն անհնար է: Հակված չէ վախերի, զուրկ է թուլություններից, դրա հետ միասին, կարողանում է մեղմ ու ռոմանտիկ լինել: Ձի-Ցուլը ամուր զրահով պատված նուրբ ու խոցելի անձնավորություն է: Բնութագիրը Պրագմատիկ Ցուլը բռնկուն Ձիու վրա բարենպաստ ազդեցություն է գործում, նրան համբերատարություն ու գործնականություն է սովորեցնում: Նշանների այս համադրությամբ մարդիկ առանձնանում են հավասարակշռված բնավորությամբ, սթափ դատելու ու հույզերին չտրվելու ունակությամբ: Այս Ձիերը ավելի քիչ են համառ ու ինքնասածի, բայց, միևնույն է, վճռական ու ակտիվ են մյուս բոլոր Ձիերի նման: Նրանք պատրանք-երազանքների հետևից չեն ընկնում, այլ հանգիստ զբաղվում են առօրյա գործերով: Ցուլը հողի մյուս բոլոր նշանների նման հակված է գումար կուտակելու, անտարբեր չէ նյութականի հանդեպ: Ցուլ-Ձի տղամարդիկ ու կանայք խնայող, պրակտիկ մարդիկ են, գիտեն փողի գինը: Նրանք դիմացկուն են ու աշխատունակ, բարեկեցության են հասնում ազնիվ ու համառ աշխատանքով: Ցուլ-Ձիու գլխավոր առանձնահատկությունը նպատակասլացությունն է: Այս մարդը երբեք ու ոչ մի բանում չի կասկածում, առավել ևս՝ չի կասկածում սեփական հաջողությանը: Հավատում է իր բոլոր ցանկությունների իրագործման հնարավորությանը: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակում պահպանում է սթափ դատելու ունակությունը, միշտ հավաք է ու կենտրոնացած է իր նպատակների վրա: Հեշտությամբ է հասնում մտածածին և հնարավոր է նրա համար, որ անիրագործելի բաների մասին չի երազում: Ձի-Ցուլը հասարակ, երկրային մարդ է, ամուր կանգնած է հողին: Նրա կյանքում սպոնտան արարքների, անսպասելի բաների ու հիմարությունների համար տեղ չկա: Նա լուրջ, մտածկոտ ու շատ պատասխանատու մարդու տպավորություն է թողնում: Դրա հետ միասին, չի խուսափում շփումներից, սիրում է աղմկոտ ընկերախմբերը, հումորի հրաշալի զգացում ունի: Էներգիայով լի, գործունյա Ցուլ-Ձին առանձնանում է բարձր ակտիվությամբ ու շփվող է: Նրան հետաքրքրում է աշխարհում տեղի ունեցող բացարձակապես ամեն ինչ, հեշտությամբ է ստանձնում ցանկացած գործ, միշտ պատրաստի գործողությունների հստակ պլան ունի: Նա դիմացկուն, աշխատասեր ու բարեխիղճ մարդ է: Ձի-Ցուլը բազմաշերտ անձնավորություն է, շատ ժամանակ է տրամադրում ոչ միայն աշխատանքին, այլ նաև իր նախասիրություններին: Նախընտրում է ակտիվ հանգիստը, հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում շրջապատողների հետ: Չնայած զուսպ ու պահպանողական է, բայց չի կարող ապրել առանց վառ հույզերի ու նոր տպավորությունների: Սիրո մեջ Սիրային հարաբերություններում Ցուլ-Ձին հավատարիմ է մնում իրեն՝ զուսպ է, չափավոր, պրագմատիկ: Շրջապատողները կարող են չկռահել նրա խառնվածքի ուժի մասին, նա կրքոտ ու զգայուն էություն ունի: Պարզապես չափազանց զգույշ ու շրջահայաց է, երկար է փնտրում իր երկրորդ կեսին: Հարաբերությունների առաջին օրերից ձգտում է լիդերի դիրք գրավել, երբեմն ավելորդ համառություն ու պահանջկոտություն է ցուցաբերում: Այնպես որ՝ Ցուլ-Ձիերի հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը անսահման համբերատարությունն ու լիակատար հանգստությունն է: Ցուլ-Ձին ընտանիքի լավ մարդ է, առաջին հերթին մտածում է մտերիմների մասին, փորձում է նրանց համար կյանքի հարմարավետ պայմաններ ապահովել: Իրեն ուշադիր, հոգատար կողակցի պես է պահում, ունակ է աջակցել դժվար պահին: Ճիշտ է, հակված է բարկության բռնկումների, հեշտությամբ կարող է սկանդալ սարքել: Հատկապես անզուսպ է այն իրավիճակներում, երբ մտերիմներն անհնազանդություն են դրսևորում: Ցուլ-Ձին լիդեր է, չի կարողանում ենթարկվել, հստակ պաշտպանում է իր տեսակետը: Ճիշտ է, ճարտարախոս չէ, բայց կարողանում է հաճոյախոսություններ անել, շատ նվիրված է իր ընտանիքին: Կարիերան Աշխատասեր, համառ Ցուլ-Ձին կարող է զբաղվել գործունեության ցանկացած ձևով. հաջողությունը երաշխավորված է: Նա ընտրում է իր նախասիրություններին հարմար աշխատանք, չնայած՝ ուշադրություն է դարձնում նաև աշխատավարձին: Չի սիրում ուժերը դատարկ վատնել, իր տաղանդները առավելագույն շահով իրացնելու հնարավորություն է փնտրում: Այս ուժեղ, դիմացկուն մարդը չի վախենում աշխատանքից, կարող է նաև ֆիզիկական բարդ աշխատանք անել, բայց անպայման կարիերայի աճի հեռանկարներ պետք է տեսնի: Ցուլ-Ձին չափազանց փառասեր ու ամբիցիոզ է քչով բավարարվելու համար: Ցուլ-Ձի կանայք ու տղամարդիկ առանձանում են խելամտությամբ ու զսպվածությամբ: Հազվադեպ են անելանելի վիճակում հայտնվում: Պատասխանատվությունից չեն խուսափում, կարողանում են իրենց ու մյուսների առաջ հստակ նպատակներ դնել: Միշտ գիտեն՝ ինչպես է պետք վարվել այս կամ այն իրավիճակում, գործողությունների պահուստային պլան ունեն: Նրանք հիանալի կազմակերպիչներ են, հոգատար ղեկավարներ: Ցուլ-Ձին ոչ միայն կառավարում է մարդկանց, այլև փորձում է նրանց ընկերն ու խորհրդատուն դառնալ: Շատ լավ լեզու է գտնում իր ենթակաների հետ, բացառությամբ հազվադեպ դեպքերի, երբ բարկության պոռթկումներ է ունենում: Ցուլ-Ձի տղամարդը Ցուլ-Ձին իր նպատակներին հստակ հետևող կամային տղամարդու վառ օրինակ է: Նա առանձնանում է պրագմատիկ խելքով ու աշխատասիրությամբ, այնպես որ՝ հեշտությամբ է հաջողության հասնում: Եթե ղեկավարի աթոռ է զբաղեցնում, ապա լավագույն մասնագետ ու ընդունված հեղինակություն է: Նրա համար ակտիվ գործունեության հիմնական մոտիվը փողն է: Նյութական արժեքները Ցուլ-Ձի տղամարդուն թույլ են տալիս իրեն նշանակալի անձնավորություն զգալ, իսկ դրա համար նա պատրաստ է շատ աշխատել: Անձնական կյանքում նա հուսալի կողակից է, որի հետ կարելի է հեշտությամբ պայմանավորվել: Կանանց դուր է գալիս նրան հանգստությունն ու ինքնավստահությունը, բացի այդ, նա նաև շատ առատաձեռն է լինում: Նախընտրում է իր զգացմունքները իրական արարքներով արտահայտել, չի սիրում ու չի կարողանում հաճոյախոսություններ անել: Ցուլ-Ձի կինը Խելամիտ Ցուլ-Ձի կինը հակված չէ ֆանտազիաների, նրա մտքերը զբաղված են առօրյա խնդիրներով: Աշխատավայրում ձգտում է բարձր դիրք գրավել, քանի որ լավ աշխատավարձը կայունություն ու նյութական բարեկեցություն է խոստանում: Ցուլ-Ձին գրավիչ, չափի մեջ սեթևեթող կին է: Սակայն նրան առաջին հերթին հետաքրքրում է սիրելի գործը, իսկ ահա անձնական հարաբերությունները կարող են սպասել: Գործնական, ամբիցիոզ այս կինը երջանիկ կլինի այն մարդու հետ, ով նրան կյանքի բարդ իրավիճակներում օգնության ձեռք կմեկնի: Ճիշտ է, հարաբերությունները պետք է հավասար լինեն, կառուցված լինեն փոխադարձ հարգանքի ու լիակատար վստահության վրա: Այս անկախ, ազատասեր անձնավորությունը նույնիսկ սիրելի տղամարդուց ճնշումներ ու կպչուն վերահսկողություն չի հանդուրժի: ՑՈՒԼ-ԱՅԾ Հմայիչ, արտիստիկ Ցուլ-Այծը շատ լավ լեզու է գտնում շրջապատողների հետ, իր մասին ամենահաճելի տպավորություններն է թողնում: Մարդկանց գրավում է հաճելի շարժուձևով, ցանկացած իրավիճակ հարթելու կարողությամբ: Լավատեսական է տրամադրված, չի տխրում ու չի վշտանում դատարկ բաների պատճառով: Համատեղելիության հորոսկոպում Ցուլ-Այծը խաղաղասեր, բարյացակամ մարդ է, նուրբ հոգեկան աշխարհ ունի: Անհանգստանում է շրջապատողների հետ հարաբերությունների համար, ամեն կերպ խուսափում է վեճերից ու կոնֆլիկտներից: Ճիշտ է, ներքին ապրումները իր մեջ է պահում, իսկ հասարակության մեջ ուրախ մարդու դեր է խաղում: Ցուլ-Այծը կայունության կարիք ունի, բարձր է գնահատում հարմարավետությունը, կասկածելի հեռանկարների համար իր դիրքը վտանգի չի ենթարկի: Բնութագիրը Ուժեղ, ինքնավստահ Ցուլ-Այծը հավասարակշռված, հանգիստ մարդու տպավորություն է թողնում: Շրջապատին իր խնդիրներով չի ձանձրացնում, միշտ ուրախ ու անհոգ է: Շատ ժամանակ է հատկացնում հարազատներին ու ընկերներին, եկամուտի հետևից չի ընկնում, այնպես որ՝ մտերիմ մարդկանց հետ որքան հնարավոր է շատ հանդիպելու հնարավորություններ է գտնում: Չի մտածում իր ֆինանսական վիճակի մասին, ծախսերի հարցում թեթևամիտ է, մեծ կիրք է տածում գեղեցիկ հագուստի նկատմամբ: Սիրում է զարդարվել, կարողանում է անմոռանալի կերպարներ ստանալ ու տաղանդավոր ձևով խաղում է իր բոլոր դերերը. նա իսկական արտիստ է: Այծ-Ցուլը կենսուրախ անձնավորություն է, տհաճությունների վրա չի կենտրոնանում, հումորով է վերաբերվում խնդիրներին: Նրա կյանքում տեղ կա ուրախության, երջանկության, դրական հույզերի համար, իսկ մնացած ամեն ինչ նա նախընտրում է չնկատել: Ցուլ-Այծի գլխավոր առանձնահատկությունը հարմարավետության ու հանգստության ձգտումն է: Նա իսկական պահպանողական է, ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնում իր սովորույթներին, փոփոխություններին զգույշ է վերաբերվում: Սիրում է ժամանակ անցկացնել տանը, ընտանիքում իրեն պաշտպանված է զգում: Այծ-Ցուլը նուրբ, խոցելի էություն ունի, վախենում է անհարմար իրավիճակում հայտնվել, այնպես որ՝ իր համար անծանոթ միջավայրում իրար է խառնվում: Դրա հետ միասին, իրեն արժանապատիվ է դրսևորում, զարմացնում է շրջապատին իր բարյացակամությամբ: Ցուլ-Այծը խելամիտ է, զգույշ, զուրկ է չարությունից ու նախանձից, նրա հետ շփումներում բարդություններ չեն առաջանում: Ցանկացած իրավիճակում խղճով է վարվում, պահպանում է վեհությունը, հանգստությունն ու համբերատարությունը: Ուժեղ ինտուիցիա ու սուր խելք ունի, այնպես որ՝ հազվադեպ է պարտվում: Սիրո մեջ Անձնական հարաբերություններում Այծ-Ցուլն իրեն դրսևորում է որպես անզուսպ, անկանխատեսելի մարդ: Ձգտում է կայուն հարաբերությունների, լուրջ է տրամադրված ամուսնությանը, բայց դրա հետ միասին քմահաճ է, ինքնասածի, չի շտապում հրաժեշտ տալ իր ազատությանը: Ցուլ-Այծի հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը համբերատարությունն ու հոգատարությունն է: Այս մարդը հուսալի կողակցի կարիք ունի, որը ունակ է դժվար պահին աջակցել ու մխիթարել իրեն: Չնայած՝ սիրելիից ոչ միայն հասկացողություն, այլ նաև զգացմունքների բուռն արտահայտություն է սպասում. Ցուլ-Այծը կրքոտ անձնավորություն է: Սիրային հորոսկոպում Ցուլ-Այծը օրինակելի ընտանիքի մարդ է: Արկածներ չի փնտրում, ողջ ժամանակը նվիրում է ընտանիքին: Հոգատար ու ուշադիր է մտերիմների հանդեպ, աշխատում է գոհացնել նրանց: Ձգտում է հարմարավետ պայմաններ ստեղծել, մեծ ճաշակով է կահավորում իր տունը: Նա գեղեցկության մեծ գիտակ է, բնածին դիզայներ, կարողանում է ամենասովորական իրերի մեջ անսովոր բան նկատել: Ցուլ-Այծի տունը հարմարավետ բնակավայրի օրինակ է: Ճիշտ է, ընտանիքի բոլոր անդամները պետք է կիսեն նրա նախասիրություններն ու օգնություն ցուցաբերեն. կարգապահությունն ամեն ինչից վեր է: Կարիերան Նշանների այս համադրությամբ մարդիկ իրենց նախասիրություններին համապատասխան մասնագիտություն են ընտրում, իսկ աշխատավարձը նրանց համար երկրորդական դեր է խաղում: Նրանց համար կարևորը իրենց զգացմունքներն ու հույզերն արտահայտելն է: Չեն կարող աշխատել նյարդային մթնոլորտում: Բնությունը Ցուլ-Այծին դերասանական ունակություններով է օժտել: Նրանք առօրյա կյանքում էլ հաճույքով տարբեր դերեր են խաղում, իսկ պրոֆեսիոնալ բեմում արդեն ամբողջությամբ դրսևորում են իրենց: Բացի այդ, կիրք են տածում գրականության հանդեպ. Ցուլ-Այծերի մեջ շատ են տաղանդավոր գրողները: Գործունյա Ցուլ-Այծը չի վախենում ոչ մի աշխատանքից, պատասխանատու է մոտենում իր պարտականությունների կատարմանը: Հակված չէ ֆիզիկական աշխատանքի, շատ լավ գլուխ է հանում ուշադրություն պահանջող գործից: Չնայած երբեմն Այծի թեթևամտությունը մի քիչ քաոս է մտցնում Ցուլի գործերի մեջ: Սակայն նա ժամանակին ամեն ինչ ձեռքն է վերցնում ու ավարտին է հասցնում աշխատանքը: Ցուլ-Այծը չի առանձնանում փառասիրությամբ, չի ձգտում ղեկավար դեր զբաղեցնել: Չի սիրում իր վրա ավելորդ պարտականություններ վերցնել, նրան ավելի հոգեհարազատ է օգնականի դերը: Ցուլ-Այծ տղամարդը Հմայիչ Ցուլ-Այծ տղամարդը դուր է գալիս կանանց, նրանց գրավում է այս մարդու խելամտությունն ու հանգիստ բնավորությունը: Նա կարողանում է հաճոյախոսություններ անել, պաշտում է ծաղիկներ տալ ու նվերներ մատուցել: Դրա հետ միասին, Ցուլ-Այծ տղամարդը կասկածող է, իր վրա այնքան էլ վստահ չէ: Ամենաաննշան բաներից անհանգստանում է: Չի սիրում պատասխանատու որոշումներ ընդունել, փոխարենը որպես կատարող անթերի է: Գործին պատասխանատու է մոտենում, աշխատասեր է, չնայած՝ նրա հետ էլ են պատահում ծուլության նոպաներ: Ընդհանուր առմամբ նա ոչ միանշանակ, ուշադրություն ու հոգատարություն պահանջող մարդ է: Նրանից լավ ընտանիքի մարդ դուրս կգա, որը հաճույքով կկատարի տնային աշխատանքն ու կզբաղվի երեխաների հետ: Ցուլ-Այծ կինը Փայլուն Ցուլ-Այծ կինը խենթացնում է տղամարդկանց: Պաշտում է էֆեկտիվ զգեստներն ու զարդերը, նրա համար կարևոր է անթերի տեսք ունենալն ու երկրպագուների աչքերում հիացմունք տեսնելը: Դրա հետ միասին աշխատասեր է, մեծ ոգևորությամբ է ստանձնում իրեն հոգեհարազատ աշխատանքը: Ամուսինը կարող է հույս դնել նրա աջակցության վրա, նա նվիրված ու հավատարիմ կին է: Ցուլ-Այծ կինն ընտանիքում հանգստություն է փնտրում, այստեղ նա իրեն լիակատար հանգստության մեջ է զգում: Սիրում ու գնահատում է իր մտերիմներին, նրանց բարեկեցության համար մինչև վերջ կպայքարի: Էներգիայի ու լավատեսության անվերջանալի պաշար ունի, նրան դուր է գալիս փայլել հասարակության մեջ, բայց ամուսնու ու երեխաների համար հեշտությամբ մոռանում է իր ամբիցիաների մասին: Իդեալական տանտիրուհու ու հոգատար մոր դեր խաղալը նրա համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում: ՑՈՒԼ-ԿԱՊԻԿ Հիմնավոր Ցուլի ու խորամանկ Կապիկի միությունը ուժի ու ճարպկության համադրություն է: Այս մարդիկ առանձնանում են մեծ լավատեսությամբ, շատ շփվող են: Սիրում են աղմկոտ ընկերախմբերը, հումորի հրաշալի զգացում ունեն: Դրա հետ միասին հնարամիտ են, նախաձեռնող, աշխատասեր. միշտ գործի մեջ են: Համատեղելիության հորոսկոպում Ցուլ-Կապիկը ուժեղ, հուսալի մարդ է, ամուր կանգնած է հողին: Կարողանում ու սիրում է աշխատել, գործին պատասխանատու է մոտենում: Չնայած՝ երբեմն իր պարտականությունները կատարում է դադարներով. այստեղ զգացվում է անզուսպ Կապիկի ազդեցությունը: Սակայն բոլոր իրավիճակներում նա պահպանում է լավատեսական տրամադրությունը: Շրջապատողները նրան սիրում են բարության համար. Ցուլ-Կապիկի վրա միշտ կարելի է հույս դնել: Բնութագիրը Կենսուրախ, ակտիվ Ցուլ-Կապիկը թեթև բնավորություն ունի: Չի սիրում նստել միայնության մեջ, ձգտում է շփումների: Մեծ հաճույքով ու առանց զղջալու գումարը ծախսում է զվարճանքների վրա: Ճիշտ է, չի սիրում խառնաշփոթը, փորձում է ժամանակն օգտավետ անցկացնել: Նույնիսկ իր հանգիստն է հստակ պլանավորում: Սովորաբար Ցուլ-Կապիկը ուրախ ժամանակ է անցկացնում իր համար հարմարավետ միջավայրում: Այս հեռատես մարդը մեծ նշանակություն է տալիս իր շրջապատին: Աշխատում է սահմանափակել շփումները ոչ բարեխիղճ մարդկանց հետ: Չնայած՝ կարող է նրանց հետ մակերեսային, ոչ մի բանի չպարտադրող հարաբերություններ պահպանել: Չի սիրում վիճել. նրբանկատությունն ու տակտն ամեն ինչից առավել են: Դա է պատճառը, որ բարեհոգի, շփվող մարդու հեղինակություն է վայելում: Խելացի Կապիկ-Ցուլերը կարողանում են հասնել իրենց նպատակներին: Վճռական են գործում, արագ ըմբռնում են գործի էությունը, անպիտան մանրուքների վրա չեն շեղվում: Ընդ որում՝ շրջապատողների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ցուլ-Կապիկները հաջողակ մարդիկ են, ճակատագրի սիրելին են: Նրանք թեթև են շփումների մեջ, երբեք չեն բողոքում, չեն փորձում խղճահարություն առաջացնել: Մարդկանց դուր է գալիս նրանց լավատեսությունը, կենսուրախությունն ու դիմացկունությունը: Ցուլ-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը անխռով լինելն է: Այս մարդուն հունից հանելն անհնար է. միշտ հանգիստ է ու սեփական արժանապատվության զգացմամբ լի: Բարդ իրավիճակներում խուճապի չի մատնվում, լի է իր կյանքն ավելի լավը դարձնելու գաղափարներով: Խիստ անկախ է իր դատողություններում, չի սիրում լսել ուրիշների խորհուրդները: Հանգիստ, նրբանկատ ու միշտ քաղաքավարի Ցուլ-Կապիկը դուր է գալիս մարդկանց: Նա անկեղծորեն ուրախանում է ամեն նոր ծանոթության համար, սիրում է ժամանակ անցկացնել ընկերների հետ: Բայց իր գաղտնիքներով քչերի հետ է կիսվում, նրա անձնական կյանքը քննարկման ենթակա չէ: Նա կշռադատող է, խելացի ու խորաթափանց, չնայած՝ բարեհոգի, ընկերական մարդու տպավորություն է թողնում: Համատեղելիության հորոսկոպում Կապիկ-Ցուլը լիդեր է, բայց, միևնույն է, ղեկավարության կարիք ունի: Խելացի ղեկավարի ազդեցությամբ կարող է ավելի հաջողակ դառնալ: Չնայած՝ այս ինքնասեր մարդը չի խոստովանում իր թուլությունները, բայց երբեմն կոպիտ, անզուսպ ու անպատասխանատու է լինում: Դա է պատճառը, որ կորցնում է շահավետ հնարավորությունները, ինչը նրան խիստ վշտացնում է ու ստիպում է կորցնել ինքնավստահությունը: Սիրո մեջ Անձնական կյանքում Կապիկ-Ցուլերը համբերատար են, հոգատար ու ուշադիր իրենց կողակցի հանդեպ: Այս մարդիկ սիրում են դատողություններ անել սիրո մասին, լուրջ են վերաբերվում ամուսնությանը: Ունակ են անկանխատեսելի արարքների, կարողանում են առանձնանալ երկրպագուների խմբի մեջ: Սակայն ավելի շատ առանձնանում են մեղմությամբ, նրբանկատությամբ. շատ նուրբ են սիրատածում: Ցուլ-Կապիկի հետ սիրային համատեղելիության գաղտնիքը լիակատար վստահությունն ու հարգանքն է: Նույնիսկ ուժեղ զգացմունքը նրան հետ չի պահի շահամոլ ու երկերեսանի մարդու հետ բաժանումից: Ցուլ-Կապիկը օրինակելի ընտանիքի մարդ է. տունն ու մտերիմները նրա համար միշտ առաջին տեղում են: Ընդ որում՝ նա խիստ ծնող ու պահանջկոտ կողակից չէ, այլ զվարճասեր, ուրախ մարդ: Հենց նա է ընտանեկան բոլոր զվարճանքները հեղինակողը: Իրեն պատասխանատու է համարում ոչ միայն նյութական բարեկեցության, այլ նաև մտերիմների հոգեկան հանգստության համար: Լավ է լեզու գտնում երեխաների հետ, իր երկրորդ կեսին ուրախացնում է նվերներով: Կարողանում է տարբեր լինել՝ պահանջկոտ ու ճկուն, անզուսպ ու լուրջ: Նրա բոլոր գործողություններն ուղղված են ընտանիքի բարեկեցությանը: Կարիերան Ցանկացած Ցուլի համար աշխատանքը կյանքի կարևոր մասն է, իսկ ճարպիկ ու խորամանկ Կապիկի համար՝ իր տաղանդները դրսևորելու ձև: Նշանների այս համադրությամբ մարդը ոչ միայն պատասխանատու կատարում է իր պարտականությունները, այլ նաև մեծ հաճույք է ստանում աշխատանքից: Հիանալի լեզու է գտնում գործընկերների հետ, վայելում է ղեկավարության վստահությունն ու հարգանքը: Իր արագ մտածողության, սուր խելքի ու բնատուր ճարպկության շնորհիվ Ցուլ-Կապիկը հեշտությամբ է գլուխ հանում առաջադրանքներից: Դրանից բացի, նա լի է գաղափարներով, թե ինչպես բարելավվել աշխատանքային գործընթացը: Ցուլ-Կապիկը ամեն ինչ կարողանում է՝ ղեկավարել մեծ կոլեկտիվը, աշխատել ինչ-որ մեկի ենթակայության տակ, ղեկավարել սեփական բիզնեսը: Սակայն գրավետ ղեկավարության կարիք ունի: Ճիշտ է, հազվադեպ, բայց հուսախաբ անում է իր գործընկերներին. արագ է կորցնում աշխատանքի հանդեպ հետաքրքրությունն ու սկսած գործն ավարտին չի հասցնում: Տանել չի կարողանում միապաղաղությունը, այնպես որ՝ հաջողակ է ստեղծագործ մասնագիտությունների մեջ: Կարող է դերասան, երաժիշտ կամ դիզայներ դառնալ: Նրա համար կարևորը հարմարավետ պայմաններն են, որոնք չեն սահմանափակի երևակայության ազատ թռիչքը: Ցուլ-Կապիկին հարմար է գրական գործունեությունը. այստեղ նա կարող է արտահայտել իր բոլոր զգացմունքներն ու հույզերը: Ցուլ-Կապիկ տղամարդը Վճռական, նպատակասլաց Ցուլ-Կապիկ տղամարդը սովոր չէ նահանջել դժվարությունների առաջ: Նա հիանալի կազմակերպիչ է, կարողանում է մոտեցում գտնել ցանկացած մարդու հանդեպ, ընդ որում՝ մեղմ ու նրբանկատ է գործում: Աշխատավայրում նրան գնահատում են բարյացակամության ու աշխատասիրության համար: Ցուլ-Կապիկ տղամարդը ուրախ ու շփվող է, սիրում է ժամանակ անցկացնել աղմկոտ ընկերախմբերում: Նրան կարելի է համարձակ կանանց սիրելին անվանել, այս հմայիչ ու հետաքրքիր մարդը զրույցի առաջին րոպեներից վստահություն է առաջացնում: Բացի այդ, նա նաև ուշադիր երկրպագու է: Ճիշտ է, այնքան էլ չի փորձում իր զգացմունքների լրջությունն ապացուցել իրական գործերով: Բայց խելացի, փորձառու կնոջ ձեռքերում ժամանակի ընթացքում իդեալական ամուսին կդառնա: Պաշտում է երեխաներին, չնայած հագեցած աշխատանքային գրաֆիկին՝ նրանց շատ ժամանակ է տրամադրում: Ցուլ-Կապիկ կինը Ցուլ-Կապիկ կինն այնքան հասարակ չէ, որքան առաջին հայացքից է թվում: Միայն աչքերով գրավել կարողացող այս կինն իրականում շատ խելացի ու հաշվենկատ է: Նա շատ լավ հասկանում է՝ ինչ նպատակներ է իր առաջ դնում, նրա համար կարևոր է հարմավետության ու լիության մեջ ապրելը: Առանձնանում է աշխատասիրությամբ, նրա ուժերի սահմաններում է ամենաբարդ խնդիրների լուծումը: Բայց չի հրաժարվի նաև տղամարդու օգնությունից, ավելի շուտ՝ երկրպագուին հմտորեն կհուշի անհրաժեշտ լուծումը: Սիրային հարաբերություններում Ցուլ-Կապիկ կինը հավատարիմ է, աշխատում է իր միակին սիրով ու հոգատարությամբ շրջապատել: Ճիշտ է, համառ, նեղացկոտ է լինում, հոգատարության ու ուշադրության կարիք է զգում: Շատ կապված է իր երեխաներին, հաճույքով մասնակցում է նրանց խաղերին ու զվարճանքներին: ՑՈՒԼ-ԱՔԱՂԱՂ Հիմնավոր, գործնական Ցուլը պահպանողական է, որը խուսափում է կյանքում գլոբալ փոփոխություններից: Էներգիայով լի, իմպուլսիվ Աքաղաղի ազդեցությամբ նա ավելի շփվող ու ընկերական է դառնում. հեշտությամբ է գնում շփումների: Առաջին հերթին Ցուլը Աքաղաղին կայունություն է տալիս, սովորեցնում է պատասխանատու ու լոյալ լինել շրջապատողների հանդեպ: Նման համադրությունը մարդկանց մի շարք դրական դատկանիշներով է օժտում՝ զսպվածություն, հուսալիություն, խելամտություն: Համատեղելիության հորոսկոպում Ցուլ-Աքաղաղը ուժեղ, անկախ ու բազմակողմանի անձնավորություն է: Նա առանձնանում է հոգեկան ջերմությամբ, գթասրտությամբ, ընդ որում՝ մեթոդապես հասնում է իր նպատակներին՝ հաշվենկատ է, պրակտիկ ու շատ համառ: Ձգտում է էֆեկտիվ տեսք ունենալ, անտարբեր չէ գեղեցիկ իրերի հանդեպ: Բնութագիրը Գործունյա Ցուլ-Աքաղաղն առանձնանում է անհատնում էներգիայով ու ոգեշնչվածությամբ. նա պատրաստ է օգնել ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր մարդու: Շրջապատողների համար դժվար է կյանքի նման բուռն ռիթմ պահպանելը, այնպես որ՝ նրանք հիանում են այս մարդու դիմացկունությամբ, դժվարությունները հաղթահարելու ունակությամբ: Ցուլ-Աքաղաղը սովորական դիտորդ չէ, այլ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակից է: Ճիշտ է դնում առաջնահերթությունները, ներդաշնակ պլանավորում է իր ապագան: Ցուլի գործնականությունը հավասարակշռում է Աքաղաղի արկածախնդրությունը. նշանների այս համադրությամբ մարդը ադեկվատ է գնահատում իր հնարավորություններն ու կարողանում է մյուսներին խորհուրդներ տալ: Սեփական արժանապատվության զգացմամբ լի է, վեհանձն է շրջապատողների հանդեպ: Դժվար է անտարբեր անցնել այս ջերմ մարդու կողքով. Աքաղաղ-Ցուլը համընդհանուր ուշադրության կենտրոնում է: Ցուլ-Աքաղաղը փառասեր մարդ է, բայց՝ ադեկվատ ամբիցիաներով: Չի ձգտում առանձնանալ ամբոխից ու բարձրաձայնել իր բացառիկության մասին: Պարզապես համառորեն հասնում է ուզածին՝ դրա հետ միասին հասցնելով զբաղվել նաև շրջապատողների գործերով: Էներգիայով լի է, տրամադիր է լուրջ աշխատանքի: Այս հուսալի մարդը հարգանք ու վստահություն է առաջացնում. նրա հետ հեշտ ու հանգիստ է: Աքաղաղ-Ցուլի գլխավոր առանձնահատկությունը բնածին վեհությունն է: Ցանկացած իրավիճակում հանգստություն է պահպանում, հավատում է իր ուժերին: Մեծ արժանապատվությամբ է իրեն պահում, հնարավորինս ազնիվ ու ճշմարտախոս է, չի հանդուրժում խարդավանքներն ու բամբասանքները: Բնությունը նրան իր ուժերը սթափ գնահատելու կարողությամբ է օժտել, չնայած՝ նա երբեմն շատ էներգիա զուր է վատնում՝ փորձելով գտնել իր կոչումը: Այս էլեգանտ մարդը կարողանում է մատուցել իրեն, անջնջելի տպավորություն է թողնում: Աքաղաղի էքսցենտրիկությունն ու Ցուլի ռացիոնալ լինելը նրան օգնում են էֆեկտիվ տեսք ունենալ, բայց չխախտել թույլատրելիի սահմանները: Նա լավ ճաշակ ունի, անտարբեր չէ գեղեցիկ իրերի հանդեպ, սիրում է զարդարվել: Սակայն ամենը, ինչ անում է Ցուլ-Աքաղաղը, հիմնավոր է ու իմաստով լի. նրա կերպարի յուրաքանչյուր մաս մտածված է ու գտնվում է իր տեղում: Նա կարողանում է հմայիչ լինել ցանկացած իրավիճակում: Ամբոխից չի առանձնանում, բայց միշտ ուշադրության կենտրոնում է: Աքաղաղ-Ցուլը պատրաստ չէ բավարարվել քչով, նա ձգտում է հասարակության մեջ բարձր դիրքի հասնել: Ուզածին հասնում է այնպիսի մեղմ մեթոդներով, որ լավ հարաբերություններ է պահպանում բոլորի հետ. նա շրջապատված է բարյացակամ մարդկանցով ու երկրպագուներով: Սիրո մեջ Հմայիչ, էներգիայով լի Աքաղաղ-Ցուլերը հազվադեպ են ձանձրանում միայնության մեջ: Բազմաթիվ արժանիքներ ունեն, այնպես որ՝ իրենց բավականին վստահ են զգում: Այս մարդիկ ոչ միայն շփվող ու ակտիվ են, այլ նաև՝ շատ հուսալի: Սիրային հորոսկոպում Ցուլ-Աքաղաղը պատասխանատու մարդ է, իր ընտրյալի հանդեպ լուրջ մտադրություններ ունի: Ժամանակը կարճատև, անիմաստ կապերի վրա չի վատնում: Նա հուսալի, ռոմանտիկ կողակից է, ամբողջությամբ տրվում է զգացմունքին: Ընտանեկան հորոսկոպը Ցուլ-Աքաղաղին ամուր ու երջանիկ ամուսնություն է կանխատեսում: Այս ռացիոնալ մարդը ճիշտ է դնում առաջնահերթությունները. իրեն ամբողջությամբ նվիրում է ընտանիքին: Մտերիմների վրա շատ ուժեր ու էներգիա է ծախսում, երբեմն չափազանց մեծ հոգատարություն է ցուցաբերում. նրանց զրկում է ազատության ու ընտրության իրավունքից: Պահանջկոտ ու կատեգորիկ է լինում, բայց բացառապես բարի նպատակներով: Սենտիմենտալ չէ. սերն ինքը հոգատարությունն է: Իր զգացմունքներն արտահայտում է գործերով ու արարքներով, այլ ոչ թե խոսքերով: Նա սիրող, բայց խիստ ծնող է: Կարիերան Գործունյա, աշխատունակ և որ ամենակարևորն է՝ կենսական անհաջողությունների հանդեպ ամուր Ցուլ-Աքաղաղն ունակ է գլխապտույտ կարիերա անել: Ցանկացած իրավիճակում չի կորցնում լավատեսական տրամադրությունը, ամբողջությամբ կենտրոնացած է գործի վրա: Նա առանձնանում է ոչ միայն նպատակասլացությամբ, հավաքվածությամբ, այլև փայլուն վերլուծական ունակություններով: Հեշտությամբ է մտապահում մեծ ծավալի ինֆորմացիան, դիտողունակ է, հակված է վերլուծության: Ցուլ-Աքաղաղին հարմար է ֆինանսական կամ իրավաբանական ոլորտում աշխատանքը. այստեղ նա կարող է իրացնել իր մտավոր պոտենցիալը: Ցանկացած աշխատանք դիմացկուն Ցուլ-Աքաղաղի ուժերի սահմաններում է: Ցուլի զգուշությունը, շրջահայացությունը թույլ են տալիս նրան գլուխ հանել ամենաբարդ խնդիրներից: Աքաղաղի խիզախությունն ու արկածախնդրությունն էլ թույլ չեն տալիս ձանձրանալ մի տեղում: Ցուլ-Աքաղաղը ֆիզիկական աշխատանքից չի վախենում, հաճախ հենց դրա հետ կապված մասնագիտություններ է ընտրում: Ներդաշնակ է դիտվում նաև ղեկավարի աթոռին. փառասեր է, ինքնասեր ու վստահ սեփական ուժերին: Չնայած՝ նրա համար դժվար է լինում ենթակաների հետ պայմանավորվելը: Բոլորին չի հաջողվում համապատասխանել նրա աշխատանքային տեմպին, իսկ թուլությունների դրսևորում նա չի հանդուրժի: Ցուլ-Աքաղաղ տղամարդը Ցուլ-Աքաղաղի կյանքում լիակատար կարգուկանոն է, նրա համար աննշան մանրուքներ գոյություն չունեն: Այս լուրջ մարդը բոլոր գործերում փորձում է իդեալական արդյունքի հանդել: Նախընտրում է մտածել առօրյա խնդիրների մասին, բայց զվարճանքներից էլ հետ չի մնում: Նրան չի կարելի կյանքի հետաքրքրությունից հեռու տնակյաց համարել: Մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, սիրում է գեղեցիկ ու թանկ հագուստը: Ոգևորությամբ է մասնակցում վեճերին, ամեն կերպ փորձում է պնդել իրենը: Չնայած՝ պարտությունը հանգիստ է ընդունում, կարողանում է ինքն իր վրա ծիծաղել: Սիրային հարաբերություններում ուշադիր կողակից է, ձգտում է ամուր ընտանիք ստեղծել: Ցուլ-Աքաղաղ տղամարդը հուսալի է, կինը կարող է ամբողջությամբ վստահել նրան: Ցուլ-Աքաղաղ կինը Ակտիվ Ցուլ-Աքաղաղ կինը ստանձնում է բոլոր խնդիրների լուծումը: Ձգտում է օգնել բոլոր մարդկանց՝ անկախ ծանոթության աստիճանից: Փառասիրությունից զուրկ չէ, այնպես որ՝ պարզապես չի աջակցում, այլ պատասխան շնորհակալություն է ակնկալում: Ցուլ-Աքաղաղը բարի, խելացի, աշխատասեր, բայց անտեղի իրարանցման մեջ ընկնող կին է: Լավագույն մտադրություններով է առաջնորդվում, պարզապես շատ է տարվում աշխարհը երջանկացնելու իր ցանկությամբ: Արագ է կապվում մարդկանց, իսկ նման վարքը կարող է վախեցնել երկրպագուներին: Սիրային հարաբերություններում տաքարյուն է, միևնույն ժամանակ՝ տնարար, հոգատար, ընտանիքի հետաքրքրություններին նվիրված կին: Անհամբեր ու բռնկուն է լինում, բայց նրա քմահաճությունները երկար չեն տևում: ՑՈՒԼ-ՇՈՒՆ Հուսալի, հիմնավոր Ցուլ-Շունը շրջապատին հարգանք է ներշնչում, իրեն զուսպ ու մեծ արժանապատվությամբ է պահում: Նա ամենալավ տպավորությունն է թողնում՝ ազնիվ, վեհանձն մարդ է: Առանձնանում է պատասխանատվությամբ, բարեխղճությամբ, կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքով. այս հատկանիշները բնորոշ են երկու նշաններին ու նրանց համադրության դեպքում էլ ավելի են ուժեղանում: Համատեղելիության հորոսոկոպում Շուն-Ցուլը կյանքի հանդեպ լավատեսական հայացքով բարեսիրտ անձնավորություն է: Դրական մտածողություն ունի, կյանքում միայն լավն է տեսնում, փորձում է դրանում համոզել նաև շրջապատողներին: Նա համբերատար է, ներշնչելու շնորհ ունի, բացի այդ, բծախնդիր է ու սկզբունքային: Նրա կարծիքը լսում են. Ցուլ-Շունն անկասկած հեղինակություն է իր շրջապատի համար: Բնութագիրը Հանգիստ, կշռադատող Ցուլ-Շունը ավանդույթներին հետևող է, ձգտում է կայունության, չի սիրում խախտել ընդունված կարգուկանոնը: Խորաթափանց է, խելացի, աշխատում է հաշվարկել իր գործողությունների բոլոր հնարավոր հետևանքները: Հրաշալի հասկանում է, թե ինչով կարող են ավարտվել կյանքում կտրուկ փոփոխությունները: Արկածախնդրությունից զուրկ է, փոխարենը կշռադատող ու խելամիտ է: Նրան հետաքրքրում է նյութական ոլորտը, կուտակելու հակում ունի: Հակված չէ տրվել անպտուղ երազանքներին: Շուն-Ցուլին կարելի կլիներ շահամոլ ու նյութապաշտ մարդ համարել, եթե չլինեին նրա բարությունն ու գթասրտությունը: Նա մաքուր սիրտ ունի, ուշադիր է մյուսների հանդեպ: Աշխատում է ավելի շատ ուրիշների, քան սեփական հաճույքի համար: Ցուլ-Շան գլխավոր առանձնահատկությունը վստահող լինելն է. նա չի հավատում մարդկային չարությանն ու նենգությանը: Աշխարհին նայում է լայն բացված, հիացած աչքերով: Նրա համար ավելի հեշտ է լավին հավատալը, քան բոլորին վատ արարքների մեջ կասկածելը: Չնայած՝ երբեմն հասկանում է, որ իրեն մտածված մոլորության մեջ են գցում, բայց չափազանց բարի ու գթասիրտ է խաբեությանը հակահարված տալու համար: Շուն-Ցուլը երբեմն գիտակցաբար զոհում է սեփական հետաքրքրությունները, միայն թե չիջնի իրեն նեղացնողների մակարդակին: Այդպիսին է նրա էությունը. ավելի լավ է խաբեն ինձ, քան ես տհաճություններ պատճառեմ ուրիշներին: Բացի այդ, Ցուլ-Շունը հուսալի ու նվիրված մարդ է, արագ է կապվում մարդկանց: Գնահատում է իր շրջապատին, մեծ ոգևորությամբ է լուծում ուրիշների խնդիրները: Հետաքրքրասեր Ցուլ-Շունը լայն աշխարհայացք ունի: Նրա հասկացողությամբ լավագույն հանգիստը օգտավետ անցկացրած ժամանակն է: Նույնիսկ արձակուրդի ժամանակ է հետաքրքիր զբաղմունքներ գտնում. շատ է ճամփորդում ու այցելում է տեսարժան վայրեր: Չնայած՝ կապված է իր մտերիմներին ու տանը, բայց բաց չի թողնում նորը իմանալու շանսը: Ոմանք կարծում են, որ Ցուլ-Շունը պահպանողական է, ցավագին է տանում ցանկացած փոփոխություն: Ճշմարիտ է նաև այն համոզմունքը, որ նա անուղղելի տնակյաց է ու գաղտնապահ մարդ: Բոլոր դեպքերում Շունը զգոն է, նա հանգստի համար ժամանակ չունի: Այս մարդը հակված չէ բամբասանքների ու ժամանակը զուր վատնելու: Սակայն նշանների այս համադրությամբ մարդիկ չեն մոռանում նաև իրենց մասին, կարողանում ու սիրում են հանգստանալ: Տարաբնույթ նախասիրություններ ունեն, որոնց էլ նվիրում են իրենց ողջ ազատ ժամանակը: Սիրո մեջ Անձնական հարաբերություններում Ցուլ-Շունը ոչ միայն ուշադիր, այլ նաև շատ համբերատար է իր երկրորդ կեսի հանդեպ: Մոռանում է իր մասին ու ամբողջությամբ նվիրվում է նրան: Նրա հանգստությունն ու համբերատարությունն էլ հենց ամուր հարաբերությունների երաշխիքն են: Նա մտադիր է ամուսնության, պատահական կապերի հակված չէ: Ծանոթությունը չի շարունակի, եթե մարդուն իր կյանքի ընկերոջ դերում չտեսնի: Իրեն հոգատար երկրպագուի նման է պահում, գովասանքների կարիք ունի. այնքան էլ վստահ չէ սեփական գրավչության վրա: Ցուլ-Շունը օրինակելի ընտանիքի մարդ է՝ ամուսնությունը նրա համար սուրբ գործ է: Իր ընտրությունը կատարելուց հետո հավատարիմ է մնում նրան ողջ կյանքի ընթացքում: Այս ոչ կոնֆլիկտային, համբերատար մարդը ունակ է ելք գտնել նույնիսկ ամենածանր ընտանեկան ճգնաժամից: Նա կապված է մտերիմներին, շատ ժամանակ է անցկացնում տանը: Միշտ ու ամեն ինչում օգնում է իր երկրորդ կեսին ու երեխաներին: Ճիշտ է, որպես պատասխան հոգատարություն ու ուշադրություն է սպասում: Չի կարող հաշտվել անհոգի լինելու ու անհասկացողության հետ, հատկապես ծանր է տանում դավաճանությունը: Շատ կախված է իր ընտանիքից ու շատ խոցելի: Կարիերան Ցուլը պրակտիկ անձնավորություն է, անտարբեր չէ նյութական բարիքների հանդեպ: Դիմացկուն ու աշխատասեր Շան հետ համադրությամբ նա արդեն ունակ է մեծ հաջողության հասնել: Սովորաբար նշանների այս համադրությամբ մարդիկ աշխատաշուկայում մեծ պահանջարկ են վայելում: Ցուլ-Շները անգործ չեն նստում. շատ ու ակտիվ աշխատում են: Պարզապես անփոխարինելի են այն ոլորտներում, որտեղ հստակություն, ուշադրության կենտրոնացում է անհրաժեշտ: Բծախնդրորեն են կատարում իրենց պարտականությունները, շատ պատասխանատու են: Այդ է պատճառը, որ նրանց են վստահում ամենակարևոր առաջադրանքները: Ցուլ-Շուն տղամարդը Նշանների այս համադրությամբ տղամարդը հուսալի, հավատարիմ կողակից է, ցանկացած կին երջանիկ կլինի նրա հետ: Անհնար է պատկերացնել իրավիճակներ, որոնք նրան կարող են դավաճանության մղել: Սիրո մեջ Ցուլ-Շունը հիանալի է, ամբողջությամբ տրվում է իր զգացմունքին: Ճարտարախոս չէ, փոխարենը իր զգացմունքներն արտահայտում է իրական գործերով: Ընտանիքի համար պատրաստ է ցանկացած զոհողության, ինտրիգներն ու օտար կանանց հետ ֆլիրտը նրա համար անընդունելի բաներ են: Աշխատավայրում նրան գնահատում են աշխատասիրության, ամենաբարդ իրավիճակներում հանգստություն պահպանելու ունակության համար: Նա իսկական պրոֆեսիոնալ է, վստահություն է ներշնչում: Պետք չէ նրան ձանձրալի ու կանխատեսելի մարդ համարել: Չնայած իր հիմնավոր լինելուն՝ նա բավականին հետաքրքիր տղամարդ է, կյանքի հանդեպ նորարարական մոտեցում ունի: Ցուլ-Շուն կինը Հուզական Ցուլ-Շուն կինը անհրաժեշտ չի համարում իր զգացմունքներն ու ցանկությունները զսպելը: Մի քիչ ցրված է, չի կարողանում կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա. չէ՞ որ կյանքում այնքան շատ են ուշադրության արժանի հետաքրքիր բաները: Բավական հանգիստ է վերաբերվում փոփոխություններին, կարող է հաճախակի տեղափոխությունների հետ կապված մասնագիտություն ընտրել: Ունակ է կարիերայում մեծ բարձունքների հասնել, եթե մանրուքների հետևից չընկնի: Չի այրվում աշխատանքը ընտանիքի համար զոհելու ցանկությունից, չնայած՝ կարող է իդեալական տանտիրուհի դառնալ. նրա տանը միշտ կարգուկանոն է: Ցուլ-Շունը պետք է իրեն ֆինանսապես կայացած կին զգա: Այնպես որ՝ տղամարդը պետք է առավելագույն ջանքեր գործադրի նրա համար կյանքի արժանի պայմաններ ապահովելու համար: Չնայած հնարավոր է նաև մեկ այլ տարբերակ՝ նա պետք է հաշտվի իր կարիերիստ տիկնոջ մշտական բացակայության հետ: ՑՈՒԼ-ԽՈԶ Հմայիչ, բարեհոգի ու ճառագող Ցուլ-Խոզը հասարակության սիրելին է: Բնությունը նրան հազվագյուտ հմայքով ու բոլորին անխտիր դուր գալու կարողությամբ է օժտել: Եվ մի՞թե հնարավոր է չսիրել բարի Խոզին, որը պատրաստ է ամեն ինչ տալ ուրիշների երջանկության համար: Նույնիսկ համառ Ցուլը չի կարող դիմակայել նրա հոգեկան գրավչությանը: Այս մարդը սիրում է ծիծաղել ու կատակել, անհոգ զվարճասերի տպավորություն է թողնում: Սակայն Խոզ-Ցուլը ոչ միայն հաճելի ժամանակ է անցկացնում, այլև չի մոռանում կարևոր գործերի մասին: Ակտիվ է, հաշվենկատ ու համբերատար, այնպես որ՝ կյանքում նշանակալի հաջողությունների է հասնում: Այս բարեհոգի մարդը շատ աշխատասեր է: Կարողանում է շատ աշխատել, ծանր գործ անել ու ոչ մի կերպ չի մատնում իր հոգնածությունը: Բնութագիրը Բոլոր տեսանկյուններից հաճելի Ցուլ-Խոզը դրական օրինակ է: Մարդկանց դուր է գալիս նրա ընկերակցությունը: Թվում է, թե նա երբեք չարություն ու բարկություն չի զգում: Սակայն Խոզ-Ցուլը էմոցիոնալ անձնավորություն է, ունակ է զգացմունքների բուռն արտահայտության: Պարզապես իր վատ տրամադրությունը ցուցադրելու համար չափազանց համբերատար է ու լավ դաստիարակված: Ստախոս, երկերեսանի մարդիկ նրա համար զազրելի են, բայց Ցուլ-Խոզը երբեք ցույց չի տա դա: Միայն խիստ անարդարության աղաղակող դեպքը կարող է նրան հանել հավասարակշռությունից: Բարկության պահին նա ոչ ոքի չի խնայի: Չնայած՝ դրանից հետո ապրումներ ու շրջապատի մոտ անհարմարության զգացում կունենա: Բոլոր դեպքերում նա բարի ու ոչ հիշաչար անձնավորություն է: Ցուլ-Խոզն այնքան ճշտապահ ու բծախնդիր է, որ ոչ մի մանրուք չի կարող վրիպել նրա աչքից: Գրագետ է բաշխում իր բյուջեն, գումարի պակաս չի զգում: Գործնական Ցուլ-Խոզը լավ տնտեսվար է: Բոլոր գործերում հաջողությունն ուղեկցում նրան, նա լուրջ, մտածկոտ մարդու տպավորություն է թողնում: Դրա հետ միասին կենսուրախ ու ակտիվ է, ձանձրալի մարդու տպավորություն չի թողնում: Նա մեծ լավատես է. ցանկացած իրավիճակում նոր հնարավորություններ է տեսնում, գտնում է իր կյանքը բարելավելու ձևը: Նույնիսկ եթե բախվում է դժվարությունների, արագ վերականգնվում է, բացասական պահերի վրա չի կենտրոնանում: Աշխատում է ամեն նոր օրը որքան հնարավոր է հետաքրքիր ու հագեցած անցկացնել: Բարեհոգի Ցուլ-Խոզը վեճերի ու սկանդալների մեջ իմաստ չի տեսնում: Հենց սկզբից տրամադիր է հաշտության, ամեն կերպ փորձում է հարթել կոնֆլիկտը: Խոզի մեծահոգությունը սահմաններ չունի, նա իրեն ու մտերիմներին հեռու է պահում բացասական հույզերից: Նրա հետ հարմարավետ է, միշտ գիտի՝ ինչպես օգնի ու մխիթարի: Չնայած՝ երբեմն Ցուլի համառությունը նշանակալի խնդիրներ է առաջացնում: Նա դատարկ բաներից նեղանալու, փոքրիկ վնաս տալու ու ուրիշների կարծիքը չլսելու սովորություն ունի: Այս դեպքում մնում է միայն սպասել, թե երբ է Խոզ-Ցուլը ինքը վերջ տալու այդ դիմակայությանը: Ուրիշ ոչ մի կերպ նրա վրա ազդել հնարավոր չէ: Բարեբախտաբար Ցուլ-Խոզը հավասարակշռված բնավորությամբ բարի մարդ է, նրան հատուկ չեն բարկության ու ագրեսիայի երկարատև նոպաները: Սիրո մեջ Շփման մեջ հասարակ Ցուլ-Խոզերը հեշտությամբ են կապ հաստատում մարդկանց հետ: Ունեն հակառակ սեռին գրավող բոլոր հատկանիշները՝ սեքսուալություն, սիրալիրություն, վառ բնավորություն: Սիրային հորոսկոպում Խոզ-Ցուլը ռոմանտիկ էություն է: Նա շատ լավ զգում է կողակցի տրամադրությունը, ամեն ինչում փորձում է գոհացնել նրան: Խոզ-Ցուլը ուշադիր զրուցակից է, կարող է դեպի իրեն գրավել ցանկացած մարդու: Առաջին հերթին ուշադրություն է դարձնում հոգեկան, այլ ոչ թե արտաքին գեղեցկությանը: Կարիերան Այս մարդը մտադիր է նյութական բարեկեցության հասնել, շատ մտահոգ է իր ֆինանսական վիճակով: Կարողանում է գումար աշխատել, բայց ամենաշատը ձգտում է զբաղվել սիրելի գործով: Ցուլ-Խոզը պետք է գտնի իր կոչումը: Հակառակ դեպքում նա վաղ թե ուշ կփոխի գործունեության ոլորտը: Նրա համար աշխատանքը իր տաղանդները իրագործելու եղանակ է, իսկ այդպիսի տաղանդներ նա շատ ունի: Ցուլ-Խոզն ունակ է տանել ցանկացած ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածություն, նա լավ, պատասխանատու աշխատող է: Ցուլ-Խոզ տղամարդը Բարեհոգի, շփվող Ցուլ-Խոզ տղամարդը ծանոթության առաջին րոպեներից վստահություն է առաջացնում: Մարդկանց դուր է գալիս այս հաճելի, ուրախ մարդը, թվում է, թե նա կարող է ցանկացածին խոսեցնել: Համբերատար ու զուսպ այս տղամարդը աշխատում է բացասական հույզեր չցուցադրել, ձգտում է ճակատագրի սիրելիի տպավորություն ստեղծել: Նա բոլորից առավել արժանի է հաջողության, շատ աշխատասեր ու պատասխանատու է: Ցուլ-Խոզ տղամարդը համառ է, միշտ պնդում է իրենն ու չի հանգստանա, մինչև չհասնի ուզածին: Սիրային հարաբերություններում մեղմ, նրբանկատ կողակից է, նրանից անհնար է կոպիտ խոսք լսել: Ճիշտ է, նրա բարեհամբույր տրամադրվածությունը չպետք է մոլորության մեջ գցի. նա սեփականատիրական ուժեղ զգացում ունի ու շատ խանդոտ է: Ցուլ-Խոզ կինը Խոզի տարում ծնված Ցուլ կինը ցանկացած իրավիճակում պահպանում է զսպվածությունն ու իմաստնությունը: Ուժեղ բնավորություն ունի, այնպես որ՝ արժանապատվորեն է հաղթահարում անհաջողություններն ու տհաճությունները: Աշխատասեր այս կինը կենտրոնացած է արդյունքի վրա, շատ ու համառ աշխատում է: Չի սիրում քաոսն ու անկարգապահությունը, նրա կյանքում ամեն ինչ հստակ կազմակերպված է: Ցուլ-Խոզը հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ, սիրում է աղմկոտ ընկերախմբերը, իրեն զուսպ ու նրբանկատ է պահում: Սիրային հարաբերություններում անպատվաբեր չի համարում զիջումների գնալը, չնայած՝ հազվագյուտ դեպքերում կարող է համառ լինել: Նրա վրա կարելի է հույս դնել. լուրջ պահանջներ չի ներկայացնի, նա քմահաճ չէ: Միակ բանը, որ նրան կարող է լուրջ վիրավորել՝ դավաճանությունն է: Տարվա և ամսվա համադրությունը. ՑՈԻԼ (Մաս 1-ին) |
|