ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ՑՈԻԼ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3499 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ՑՈՒԼ-ԱՌՆԵՏ

Ցուլ-Առնետների համար առաջին տեղում միշտ շահն է, իսկ մնացածը երկրորդական կարևորության բաներ են: Նրանց հետ հաճելի է շփվել, նրանք լի են լավատեսությամբ, էներգիայով, դրա հետ միասին՝ մեղմ ու նրբանկատ են: Նրանք բարի մարդիկ են, պատրաստ են լսել ու օգնել: Ցուլի հանգիստ ինքնավստահությունը Առնետի ակտիվության հետ համադրությամբ իդեալական միություն է ստեղծում՝ հմայիչ մի էակի: Դա է պատճառը, որ այս մարդը միշտ շատ ընկերներ ու ծանոթներ ունի, որոնք նրանից օգնություն ու խորհուրդներ են ակնկալում. չէ՞ որ այս մարդիկ շատ գործնական են ու տնտեսվար, ամուր կանգնած են հողին, հավատում են միայն թվերին ու փաստերին: Դրա հետ միասին՝ կրքոտ էություններ են, որը մեկ անգամ ևս ապացուցում է նրանց բացառիկ լինելը:

Բնութագիրը

Այս մարդիկ կանոններով են ապրում, նրանց գործերում կատարյալ կարգուկանոն է: Առանձնանում են նպատակասլացությամբ, միշտ հստակ հետևում են պլաններին: Նշանների այս համադրությամբ համարյա բոլոր մարդիկ կարող են կայանալ բիզնեսում, եթե, իհարկե, զարգացման այլ ուղի չընտրեն: Ինչ որոշում էլ որ ընդունի Ցուլ-Առնետը, անպայման փայլուն արդյունքի կհասնի: Նա կա՛մ հաջողակ կառավարիչ կդառնա, կա՛մ հայտնի նկարիչ: Նա ցանկացած մանրուք նկատելու, իր գործողությունների հետևանքներն անսխալ հաշվարկելու կարողություն ունի: Այնպես որ՝ անպայման հաջողության է հասնում, բացի այդ, գործերում նրան օգնում է անսահման հմայքը: Սակայն իր ողջ բարյացակամությամբ հանդերձ ճնշումներ չի հանդուրժի. այս մարդը չի սիրում ենթարկվել:

Ցուլ-Առնետը բազմաթիվ արժանիքներ ունի, որոնց թվում է հիվանդագին ազնվությունը: Նա միանման բարեհամբույր է բոլոր մարդկանց հանդեպ, պատասխանատու է վերաբերվում աշխատանքին ու երբեք չի ստում: Ճիշտ է, նույնքան պահանջկոտ է նաև շրջապատողների հանդեպ, այնպես որ՝ մի էլ փորձեք ստել նրան: Չնայած՝ նույնիսկ այս խորաթափանց մարդը կարող է ճարպիկ խաբեբայի զոհ դառնալ: Նա շատ բարի է, չի ուզում հավատալ մարդկային չարությանն ու դավաճանությանը: Սակայն մեկ անգամ խաբվելուց հետո այլևս երբեք չի վստահի ստախոսին: Համառ ու սկզբունքային է կարևոր հարցերի լուծման հարցում: Ընդհանուր առմամբ՝ Առնետ-Ցուլը բավական հակասական անձնավորություն է: Իր ողջ հավաքվածությամբ, գործնականությամբ հանդերձ միշտ չէ, որ ճշտապահ է: Կարող է տարվել ինչ-որ գործով ու կորցնել ժամանակի զգացումը:

Նշանների այս համադրությամբ մարդիկ ակտիվ ու շարժուն են, նրանց չեն վախեցնում փոփոխությունները, կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը: Համարձակ ու վստահ են շարժվում կյանքում, չեն շեղվում ավելորդ մտորումների վրա: Ժամանակ առ ժամանակ կենսական խնդիրների շուրջ մտածելու համար ձգտում են բոլորից թաքնվել: Տանել չեն կարողանում ավելորդ խառնաշփոթը, գործում են հեռատես ու մտածված: Ցուլ-Առնետն իսկական պահպանողական է, հստակ հետևում է իր համոզմունքներին: Չնայած՝ կարող է ոչ մեծ զիջումների գնալ սիրելի մարդկանց համար: Ֆինանսական հարցին շատ լուրջ է վերաբերվում, աշխատում է գումարն ավելորդ բաների վրա չծախսել: Առաջին հերթին ուշադրություն է դարձնում որակին, այլ ոչ թե արտաքին տեսքին:

Սիրո մեջ

Հիմնավոր Ցուլ-Առնետները ձգտում են լուրջ հարաբերությունների, աշխատում են կարճաժամկետ սիրավեպեր չհաստատել: Իհարկե, տանը միայնակ չեն նստում, բայց խենթի պես մի կողակցից դեպի մյուսն էլ չեն թռչում: Այս մարդիկ կարողանում են դուր գալ, այնպես որ՝ հակառակ սեռի հետ խնդիրներ չեն ունենում: Բացի այդ, հանգստության դիմակի տակ հզոր խառնվածք է թաքնված: Ցուլ-Առնետը կրքոտ, տարվող էություն է: Պարզապես զգույշ է ու պահանջկոտ է իր ընտրյալի հանդեպ:

Ցուլ-Առնետի համար ընտանիքը կյանքում գլխավոր արժեքն է: Անհնար է այս մարդուն ժամանակը մտերիմներից հեռու անգործության կամ զվարճանքների վրա վատնելիս տեսնել: Միակ բանը, որը կարող է նրան պոկել ընտանիքից, աշխատանքն է. չէ՞ որ նշանների այս համադրությամբ մարդիկ իսկական աշխատամոլներ են: Այնպես որ՝ նույնիսկ երեխաների հետ շփումներում Ցուլ-Առնետը խիստ ու պահանջկոտ է, աշխատում է նրանց երես չտալ: Շատ նվիրված է իր ընտանիքին, նրա հավատարմության վրա կարելի է չկասկածել: Հատկապես ուժեղ է կապված երեխաներին, հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում նրանց հետ:

Կարիերան

Ցուլ-Առնետի համար անկախ սեռից մեծ նշանակություն ունի աշխատանքը: Այս աշխատասեր, իր նպատակների վրա կենտրոնացած մարդը ունակ է կարիերայում մեծ բարձունքների հասնել: Սիրում է և որ ամենակարևորն է՝ կարողանում է լուծել բարդ խնդիրները, չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել: Առնետ-Ցուլը բնածին դիվանագետ է, հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում գործընկերների հետ, շատ լավ աշխատում է թիմում: Նախընտրում է ղեկավարել գործընթացը, այլ ոչ թե լինել կատարողի դերում: Նա հարգանք է վայելում ու լավ մասնագետ է համարվում:

Բնությունը Ցուլ-Առնետին բազմազան տաղանդներով է օժտել: Նրա արժանիքների թվում են սուր խելքը, խորաթափանցությունը, աշխատասիրությունը: Բացի այդ, նա զարգացած էսթետիկ ճաշակ ունի, հիանալի գլուխ է հանում արվեստից: Կարող է հաջողության հասնել գործունեության ցանկացած ոլորտում: Բնատուր հետաքրքրասիրությունը նրան թույլ չի տալիս մի տեղում նստած մնալ: Ցուլ-Առնետները միշտ պատրաստ են փորձարկումների: Դրա հետ միասին կշռադատելու ունակությունն ու լրջությունը օգնում են գործն ավարտին հասցնել:

Ցուլ-Առնետ տղամարդը

Հուսալի ու ուժեղ Ցուլ-Առնետ տղամարդը ունակ է գունավորել ցանկացած կնոջ կյանք: Նրա ներկայությամբ ամենաբարդ խնդիրներն էլ փոքր ու հեշտ լուծելի են թվում: Բարյացակամ այս տղամարդը մեծ ուշադրությամբ է վերաբերվում մտերիմներին, դրա հետ միասին, հազվադեպ է կիսվում իր ապրումներով, նախընտրում է բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Կինը կարող է ամբողջությամբ վստահել իր տղամարդուն. նրան անամպ ընտանեկան կյանք է սպասվում: Ցուլ-Առնետն ամեն ինչ կանի կնոջը կենցաղային խնդիրներից հեռու պահելու համար: Առնետի տարում ծնված աշխատասեր Ցուլ տղամարդը հսկայական հաջողությունների է հասնում իր գործունեության ոլորտում, այնպես որ՝ նրա ֆինանսական վիճակը բավականին կայուն է:

Ցուլ-Առնետ կինը

Հմայիչ Ցուլ-Առնետ կինը ծանոթության առաջին իսկ րոպեներից համակրանք է առաջացնում: Նա բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում բացառապես բոլորի հանդեպ, աշխատում է կոնֆլիկտների մեջ չներքաշվել: Բայց դավաճանությունը չի հանդուրժի, տղամարդը պետք է հիշի, որ Ցուլի հանգստության տակ Առնետի զգուշությունն է թաքնված: Նա իր կողակցի մեջ հուսալի պաշտպանի է տեսնում, ճիշտ է համարում ընտանիքի ավանդական մոդելը՝ տղամարդն աշխատողն է, իսկ կինը օջախի կրակը պահողը: Հեշտությամբ է լուծում ֆինանսական հարցերը, հիանալի մասնագետ է, բայց չի ձգտում հաջող կարիերայի: Առնետի տարում ծնված կին Ցուլը ձեռագործության տաղանդ ունի, սիրում է կերակուրներ պատրաստել, նրա տունը կատարելության օրինակ է:

ՑՈՒԼ-ՑՈՒԼ

Ցուլի ազդեցությունը ուժեղացնում է Ցուլի տարում ծնվածներին բնորոշ որակները, և այս երկու նշանների միությունը ամուր ու դիմացկուն մարդկանց է ծնունդ տալիս: Նրանք ուժեղ կամք ունեն, լրիվ ինքնավստահ են, հակված չեն հիստերիաների ու քմահաճությունների: Ցուլ-Ցուլի խոսքին կարելի է վստահել, նա չի մտափոխվի ու չի դավաճանի: Առանձնանում է հանգիստ բնավորությամբ, բարեհամբույր ու ուշադիր է շրջապատողների հանդեպ: Այս մարդու հետ ընկերանալը մեծ հաջողություն է: Դժվար է ավելի հուսալի ու նվիրված մարդ գտնել: Ցուլ-Ցուլի մեջ կան այս երկու նշաններին բնորոշ բոլոր դրական գծերը, իսկ թերություններ նա համարյա չունի: Միակ թերությունն այն է, որ նա մի քիչ համառ է ու իր դատողություններում չափազանց կատեգորիկ: Փոխարենը նա երբեք չի տխրում, անկեղծորեն ուրախանում է ամեն նոր օրվա համար:

Բնութագիրը

Ցուլ-Ցուլի համառությանն ու հաստատակամությանը կարելի է միայն նախանձել. գոյություն չունեն խոչընդոտներ, որոնք նա չկարողանա հաղթահարել: Նա միշտ հավաք է, կենտրոնացած է արդյունքի վրա, նա հրաշալի կատարող է: Չնայած՝ ոչ ոքի թույլ չի տա չարաշահել իրեն, ենթարկվելու համար չափազանց փառասեր է: Սովորաբար նշանների այս համադրությամբ մարդիկ հասարակության մեջ բավականին բարձր դիրք են զբաղեցնում: Նրանց հետ հաճելի է ընկերություն անել, իսկ ահա որպես թշնամի նրա հետ գործ ունենալը մեծ փորձություն է: Չնայած բարեհամբույր ու խաղաղասեր են, բայց թշնամիների հանդեպ դաժան են: Ցուլ-Ցուլին չի կարող գոհացնել անորոշությունը, նա ամենաշատը չի սիրում երկակի իրավիճակները: Այնպես որ՝ առաջնահերթությունները հստակ է դնում, չի դավաճանում իր սկզբունքներին, չի կարողանում ներել:

Պահպանողական Ցուլ-Ցուլը ավանդույթներին հետևող է, դժվարությամբ է հարմարվում ամեն նորին: Բավականաչափ ճկուն չէ փոփոխություններին հեշտությամբ հարմարվելու համար: Չի ուզում խոստովանել իր սխալները, մինչև վերջ հետևում է մշակած պլանին: Ցավագին է ընդունում նույնիսկ ամենափոքր պարտությունը, համառ ու ամբիցիոզ է, ողջ ուժերով փորձում է կայանալ կյանքում: Չնայած եթե խոսքն աշխատանքի, պաշտոնը բարձրացնելու մասին է, ապա նա պատրաստ է ուզածին հասնելու համար ցանկացած փորձարկման դիմել: Սակայն երբեք չի համաձայնի նենգությանն ու դավաճանությանը, չի կարող մտադրված ուրիշներին տառապանք պատճառել: Ցուլ-Ցուլը ձգտում է կյանքում ամեն ինչին իր աշխատանքով հասնել, այլ ոչ թե խարդավանքներով: Նա ազնիվ ու վեհանձն մարդ է:

Հավասարակշռված Ցուլ-Ցուլը ունակ է տանել նույնիսկ ամենաուժեղ սթրեսը, զարմանալի կենսունակությամբ է օժտված: Նա հավատում է իր ուժերին, լավատեսությամբ լի է, այնպես որ՝ նրան կոտրելն անհնար է: Նա մեծահոգի մարդ է, իր ջերմությամբ կիսվում է բոլորի հետ: Սիրում է իր ընկերներին, նրանց համար պատրաստ է ցանկացած զոհողության: Ճիշտ է, իր համառության պատճառով հաճախ փչացնում է մտերիմների հետ հարաբերությունները: Նրանց հետ ընկերություն անելը դժվար է, բայց փոխարենը կարող եք օրվա ցանկացած պահին դիմել օգնության խնդրանքով: Ցուլ-Ցուլն ինքը չի տխրում ու թույլ չի տալիս նաև, որ ուրիշները կասկածների մեջ ընկնեն: Նա անպայման ճիշտ լուծում կգտնի ու կարևոր խորհուրդ կտա: Այս հատկանիշը հատկապես արժեքավոր է կանանց համար, քանի որ թույլ սեռի ներկայացուցիչներից քչերն են կարողանում իսկապես ընկերություն անել:

Սիրո մեջ

Այս դանդաղկոտ, հանգիստ մարդը բարենպաստ տպավորություն է թողնում: Թվում է, թե նրա հետ տհաճություններ չեն լինում, թե նա անհարմար իրավիճակներում չի հայտնվում: Շատ քչերն են կռահում, որ Ցուլ-Ցուլը տաքարյուն ու խանդոտ մարդ է: Սիրում է հուզական մարդկանց, ովքեր կարող են հավասարակշռել իր հիմնավորությունն ու զսպվածությունը: Հակառակ դեպքում նա կսկսի ձանձրանալ: Չնայած՝ ավելորդ ուրախությունն էլ տեղին չի լինի: Ցուլ-Ցուլը արժանի կողակցի է փնտրում, որին կկարողանա ամբողջությամբ վստահել:
Ընտանեկան կյանքում նա հավատարիմ է, հակված չէ դավաճանությունների: Գործնական ու տնարար է, նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի ունենա: Հեղինակավոր է, մտերիմները պետք է հաշտվեն ընտանիքում գլխավորի նրա դիրքի հետ: Նա փորձում է երկրորդ կեսին հեռու պահել կողմնակի ազդեցությունից: Ցուլ-Ցուլը չի կարող ապրել թեթևամիտ ու գումարը քամուն տվող մարդու հետ: Նա հակված չէ չմտածված արարքների, փորձում է համաչափ կեսնակերպ վարել: Ցուլի տարում ծնված Ցուլը տնակյաց է, բացարձակ չի ձանձրանում կենցաղից:

Կարիերան

Այս մարդը ոչնչի առջև կանգ չի առնի, մինչև չիրագործի մտածածը: Նա դիմացկուն է, նպատակասլաց, բացի այդ, նաև խելացի: Ցուլ-Ցուլը գիտի իր գինը, սիրում է փողը, այնպես որ՝ աշխատում է պատասխանատու պաշտոն ստանալ: Աշխատում է խղճով, նույնքան պահանջկոտ է նաև գործընկերների հանդեպ: Ցուլ-Ցուլի մոտ հնարավոր չէ խղճահարություն առաջացնել, նա չի հանդուրժի աշխատանքի հանդեպ անտարբեր վերաբերմունքը: Նա կգտնի ծույլերին կարգի հրավիրելու ձևն ու ընդհանուր գործի համար պատրաստ է դիմել վճռական միջոցների:

Հիմնավոր Ցուլ-Ցուլի համար անիրագործելի խնդիրներ չկան, նրան կարելի է հանձնարարել ամենաբարդ աշխատանքը: Հեշտությամբ է տանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, չի բողոքում ու չի փորձում պատասխանատվությունն ուրիշների վրա գցել: Բոլոր Ցուլ-Ցուլերը անկախ սեռից բարձր աշխատունակությամբ են առանձնանում: Կարող են ցանկացած մասնագիտություն ընտրել, բայց ցանկալի է այնպիսին, որը կարիերայի աճի հնարավորություն ընձեռի: Իրենց համառության շնորհիվ նրանք կարող են հասարակ ինժեների պաշտոնից բարձրանալ գործադիր տնօրենի դիրքին:

Ցուլ-Ցուլ տղամարդը

Նպատակասլաց Ցուլ-Ցուլ տղամարդը վաղ տարիներից հստակ պլանավորում է իր ապագան և բավականաչափ ուժ ունի մտածածին հասնելու համար: Նա հետաքրքրված է աշխատանքի նյութական արդյունքներով, ձգտում է հարմարավետ կյանքի, միայն այդ դեպքում է իրեն վստահ զգում: Ցուլ-Ցուլ տղամարդը բավականին պրակտիկ է, խելամիտ է բաշխում իր ուժերը, սթափ ու հաշվենկատ է մտածում:

Անձնական հարաբերություններում նա պահպանողական է, հակված չէ հակասական արարքների: Նույնիսկ ուժեղ զգացմունքը նրան չի կարող բուռն խոստովանությունների դրդել. նա իրեն զուսպ ու զգույշ է պահում: Նա նվիրված ամուսին է, հոգատար հայր, պատրաստ է առանց ձեռքերը վայր դնելու աշխատել ընտանիքի բարեկեցության համար: Բայց նրան չի կարելի շտապեցնել կարևոր հարցերի լուծման հարցում, խորհուրդներ տալ ու առավել ևս՝ խաբել:

Ցուլ-Ցուլ կինը

Ցուլի տարում ծնված Ցուլ կինը ուշադիր է իր արտաքինի նկատմամբ: Կարծում է, որ կանացիությունն ու գեղեցկությունը կարևոր դեր են խաղում ոչ միայն անձնական հարաբերություններում, այլ նաև նպաստում են հաջող կարիերա անելուն: Իր բնույթով այս կինը հմայիչ է, գիտի՝ ինչպես գրավի իրեն դուր եկած տղամարդուն: Դրա հետ միասին, կենսական խնդիրները լուծելիս խիստ գործնական է: Չի կարող իրեն լիակատար երջանիկ զգալ՝ ողջ ժամանակը ընտանիքին նվիրելով: Ցուլ-Ցուլ կնոջ համար կարիերան շատ կարևոր է, իսկ աշխատավայրի տհաճություններն ու անհաջողությունները ազդում են նրա հոգեվիճակի վրա: Ձգտում է ամուր ընտանիք ստեղծել: Նա հրաշալի կին է՝ հավատարիմ, հոգատար ընտանիքի բոլոր անդամների հանդեպ: Երբեմն քմահաճ ու համառ է լինում, բայց սիրելի մարդու համար կարող է փոխվել դեպի լավը:

ՑՈՒԼ-ՎԱԳՐ

Վագր-Ցուլի տրամադրությունն ամեն պահի կարող է փոխվել, քանի որ նա բավականին տաքարյուն մարդ է: Աշխատում է զսպել իր հույզերը, չի սիրում հարաբերություններ պարզել: Չմտածված արարքների համար չափազանց խելամիտ ու հաշվենկատ է: Դրա հետ միասին, չարի ու անարդարության հետ բախվելիս լրիվ կորցնում է ինքնավերահսկողությունը: Դանդաղկոտ, լուրջ Ցուլը գիտի՝ ինչպես ուղղորդել Վագրի անհատնում էներգիան: Նշանների այս համադրությամբ մարդիկ առանձնանում են կյանքի հանդեպ հանգիստ, հավասարակշռված մոտեցմամբ: Իրենց կարծիքը չեն պարտադրում, անտեղի նախաձեռնություն չեն ցուցաբերում: Սակայն նույնպիսի հանդարտ տեսքով բոլորին տեղն են դնում, երբ խոսք է գնում սեփական պատվի մասին: Նման պահերին հաղթում է Վագրի կատաղությունը:

Բնութագիրը

Կշռադատող Ցուլ-Վագրը հազվադեպ է իմպուլսիվ արարքներ գործում, առանց հիմնավոր պատճառի ռիսկի չի դիմում: Հանգիստ է, համբերատար, շփվող, հումորի հրաշալի զգացում ունի: Հյուրասեր է, նրա կողքին գտնվելը հաճույք է: Նա այնքան հմայիչ մարդ է, որ ունակ է միանգամից համակրանք առաջացնել զրուցակցի մետ: Սակայն բոլոր մյուս Վագրերի նման նա էլ ժամանակ առ ժամանակ համառ ու բռնկուն է լինում: Նրանում զգացվում է յուրահատուկ ուժն ու բնավորության ամրությունը: Պարզապես նա ավելի հետևողական է իր արարքներում ու ավելի բաց է շփումների համար: Մյուս մարդկանց իր կամքին ենթարկելու եղանակներ չի փնտրում, նրանց թերություններին էլ լոյալ է վերաբերվում: Կարող է նույնիսկ հետ կանգնել իր նպատակից, եթե լուրջ խոչընդոտներ տեսնի, բայց ժամանակի ընթացքում անպայման կհասնի ուզածին:

Ցանկացած մանրուքի և հատկապես մտերիմների տրամադրությանը ուշադիր Վագր-Ցուլը վայրկենապես արձագանքում է ամենափոքր փոփոխություններին: Նա առանձնանում է հոգեկան ջերմությամբ, օգնության հասնելու պատրաստակամությամբ: Հաճույք է ստանում ամենահասարակ բաներից, ձգտում է հանգստության ու ներդաշնակության: Բացարձակ փառասեր չէ, օգնում է ոչ թե գովասանքներ լսելու համար, այլ կարեկցության զգացումից ելնելով: Նա առատաձեռն ու բարի մարդ է, չի ձգտում իր վրա ուշադրություն հրավիրել: Իր կշռադատելու ունակության ու զսպվածության շնորհիվ հեշտությամբ խուսափում է տարաբնույթ տհաճություններից: Ցուլ-Վագրերն իրենց կյանքը կասկածներով ու նախանձով չեն մթագնում: Իսկ այսպիսի մարդկանց միշտ հաջողությունն է ուղեկցում, նրանք կարողանում են ուրախանալ մանրուքներով ու իրենց ուժերը զուր չեն վատնում:

Այս մարդկանց համեստությունը չպետք է ձեզ մոլորության մեջ գցի. Վագր-Ցուլերը հասարակ մարդիկ չեն: Նրանք հմայիչ են, շփվող, ծանոթության առաջին րոպեներից համակրանք են առաջացնում: Հաճոյախոսություններ չեն խնդրում, չեն սիրում պարծենալ ու ցուցադրել իրենց արժանքիները: Սակայն փառասեր ու հպարտ են, ձգտում են բարձր սոցիալական դիրք գրավել: Չեն հանդուրժի անհարգալից վերաբերմունքը, հանգիստ չեն տա անպատկառներին: Նրանք փորձում են շատ չպատմել իրենց պլանների մասին, բայց ամեն ինչ անում են դրանք կյանքի կոչելու համար: Ցուլ-Վագրերն իրենց երևակայելու հարցում չեն սահմանափակում. հարուստ երևակայություն ունեն, չեն վախենում երազել: Բայց նրանք նաև գործնական են, այնպես որ՝ միայն չեն մտորում, այլ համարձակ անցնում են գործի:

Սիրո մեջ

Այս սիրալիր ու ուշադիր մարդը հազդավեպ է միայնության մեջ ձանձրանում: Նա միշտ շրջապատված է մարդկանցով, Ցուլ-Վագրը սիրում է մեծ ու աղմկոտ ընկերախմբերը: Երկրորդ կեսի ընտրությանը շատ պատասխանատու է մոտենում: Միանգամից մատնանշում է իր առաջատարի դերը, բայց դա անում է շատ քաղաքավարի: Ձգտում է ամբողջությամբ տիրանալ կողակցի սրտին ու մտքերին: Սակայն չի կարողանում զսպել իր հույզերը, երբ սիրելիին տեսնում է պոտենցիալ մրցակցի կողքին: Հաճախ խանդի տեսարաններ է սարքում:
Վագրի տարում ծնված Ցուլը տարբերվում է հողի այս նշանի մյուս ներկայացուցիչներից: Նա անտարբեր է գումարի հանդեպ, փող կուտակելու հանդեպ կիրք չի տածում: Նա հաջողակ է գործերում ու շատ աշխատելու կարիք չունի: Այնպես որ՝ ժամանակ է մնում նաև ընտանիքի համար, նա միշտ առաջին տեղում է դնում մտերիմների հետաքրքրությունները: Շատ է հոգ տանում նրանց բարեկեցության մասին: Ընտանիքի բոլոր անդամների հետ Ցուլ-Վագրը վստահելի հարաբերությունների մեջ է, չնայած՝ դրա համար նա հաճախ զոհում է իր ինքնասիրությունը:

Կարիերան

Այս փառասեր մարդիկ շատ համառ են իրենց նպատակներին հասնելու հարցում: Ձգտում են կայանալ մասնագիտության մեջ, քիչ են մտածում գումարի մասին: Ցուլ-Վագրը մեծ ոգևորությամբ է անցնում իր պլանների իրագործմանը: Զուսպ ու կշռադատող է, նույնիսկ վիճարկելի իրավիճակում խուսափում է սկանդալներից ու հայհոյախոսություններից, այնպես որ՝ բոլոր գործերում հաջողությունն ուղեկցում է նրան: Նա հիանալի արդյունքների է հասնում ղեկավար պաշտոնում, բայց իրեն հարմարավետ է զգում նաև շարքային աշխատակցի դերում:

Ինքնավստահ Ցուլ-Վագրի համար պարտությունն արդարացնող պատճառներ գոյություն չունեն: Առանց ձեռքերը վայր դնելու կաշխատի, բայց բոլորին կապացուցի իր կարողությունները: Չնայած՝ հաճախ նրանից մեծ ջանքեր չեն էլ պահանջվում. Վագր-Ցուլին հաջողությունն ամենուր է ուղեկցում: Նա կարող է կայանալ ֆինանսական ոլորտում կամ առևտրի մեջ: Բավական հաջողակ է նաև ստեղծագործ մասնագիտությունների մեջ, նրան դուր է գալիս գաղափարները կյանքի կոչելը: Նա միշտ կգտնի իր տաղանդները կիրառելու ձևը:

Ցուլ-Վագր տղամարդը

Տղամարդ Ցուլը հանգիստ ու անխռով է, որքան որ դա հնարավոր է Վագրի տարում ծնված մարդու համար: Նա անխոս վստահություն է առաջացնում, նրա վրա կարելի է հույս դնել: Նախընտրում է համեստ ապրել, բայց ոչ՝ ձանձրալի: Նա թեթև, բարեհամբույր բնավորություն ունի: Իրեն իսկական տղամարդու պես է պահում՝ հուսալիություն, հանգստություն ու ինքնավստահություն մի մարդու մեջ: Հավասարակշռված Ցուլ-Վագրը կարող է մոլորության մեջ գցել իր զսպվածությամբ: Պետք չէ մտածել, որ նրա կարծիքը կարելի է հաշվի չառնել կամ նրան հեշտ է ցանկալի պաշտոնին տանող ճամփից շեղելը: Բարկության ժամանակ դրսևորվում են երկու նշաններին բնորոշ գծերը՝ բռնկությունը, հուզականությունն ու համառությունը: Սիրային հարաբերություններում նա նվիրված, կրքոտ կողակից է: Իր պարտքն է համարում սիրելի կնոջը պաշտպանելը, կատարում է նրա բոլոր ցանկություններն ու քմահաճությունները:

Ցուլ-Վագր կինը

Էֆեկտիվ Ցուլ-Վագր կինը երկրպագության ու պաշտամունքի սովոր իշխող անձնավորության տպավորություն է թողնում: Իհարկե, նա հսկայական հետաքրքրություն է առաջացնում տղամարդկանց մոտ, բայց իրեն քմահաճ, երեսառած գեղեցկուհու նման չի պահում: Հակառակը, նա պրակտիկ, տնարար կին է: Հակված է ամուր ընտանիք ստեղծելուն, նրան չեն հետաքրքրում ժամանակավոր սիրավեպերը: Չնայած՝ նա կարող էր նաև սեփական հմայքը շահադիտական նկատառումներով օգտագործել: Բայց նա նախընտրում է շատ աշխատել, առանձնանում է աշխատասիրությամբ ու գործին պատասխանատու մոտեցմամբ: Փորձում է կայանալ մասնագիտության մեջ, նյութական բարեկեցության հասնել: Նախընտրում է հանգստության ու անտարբերության դիմակի տաք թաքցնել իր հույզերը: Շատ լավ գիտի իր թուլությունների մասին ու փորձում է զսպել բացասական հույզերը:

ՑՈՒԼ-ԿԱՏՈՒ

Այս մեղմ, հանգիստ մարդն ամենից առավել գնահատում է հոգեկան հարմարավետությունը: Նախընտրում է չխառնվել ուրիշների գործերին, կարծում է, որ ամեն մեկն ինքն է իր ճակատագիրը կռողը: Կատու-Ցուլը հեղինակություն է վայելում. այս բնածին դիվանագետը կարողանում է հաշտեցնել վիճող կողմերին: Նա զուսպ է, հանգիստ, ներողամիտ է ուրիշների թերությունների հանդեպ: Նրա կյանքում դատարկ հոգսերի ու զուր տագնապների համար տեղ չկա: Չափազանց խելամիտ է աննշան գործերի վրա ուժեր վատնելու համար: Ցուլի ու Կատվի միությունը համբերատարության ու նրբության ներդաշնակ համադրություն է: Նա ամուր է տանում տհաճությունները, ավելի շուտ, հանգիստ հաղթահարում է դրանք: Շրջապատողների հետ քաղաքավարի ու նրբանկատ է, այդ իսկ պատճառով այդքան սիրելի ու հարգված է:

Բնութագիրը

Ցուլ-Կատուն տնակյաց է, նախընտրում է ժամանակն անցկացնել հանգիստ, հարմարավետ պայմաններում: Շփումների կարիք չի զգում, բայց նոր ծանոթություններից էլ չի խուսափում: Շատ լավ տիրապետում է ինքն իրեն, կարողանում է լավ տպավորություն թողնել: Նրա հետ շփումները հաճույք են պատճառում. դժվար է ավելի դաստիարակված ու նրբանկատ մարդ գտնելը: Նա խելացի է, ուշադիր, զարմանալիորեն ճշգրիտ է իր գնահատականներում: Այսպիսի ընկեր ունենալը մեծ հաջողություն է, քանի որ նա անպայման կօգնի դժվար պահին: Ցուլերին հատուկ համառությամբ կհասնի արդարության: Դրա հետ միասին կտրուկ արտահայտություններ ու ու վիրավորական մեկնաբանություններ թույլ չի տա: Նման վարքը հատուկ է բոլոր Կատուներին. մեղմությունն ու նրբանկատությունը այս նշանին բնորոշ գծերն են:

Ցուլ-Կատվի կյանքը բավականին հանգիստ, առանց լուրջ ցնցումների է անցնում: Այս զգույշ ու կշռադատող մարդը կարողանում է շրջանցել տհաճությունները: Նույնիսկ դժվար պահերին աշխատում է չտխրել, փորձում է ուրախության համար պատճառներ գտնել: Շատ քչերը կարող են պարծենալ նման ինքնավստահությամբ. Ցուլ-Կատուն ամենախելամիտ համադրություններից մեկն է: Նա ամպերում չի սավառնում, ամուր կանգնած է հողին, ընդ որում՝ անկեղծորեն զարմանում է անպարտաճանաչ մարդկանց հանդիպելիս: Տանել չի կարողանում ստախոսներին, քծնողներին, նրանց դեմ անհաշտ պայքար է վարում: Կատու-Ցուլը չափազանց համեստ է, սակայն իր հանդեպ անարդար վերաբերմունք չի հանդուրժի, վիրավորողներին արժանի հակահարված կտա:

Մտերիմները միշտ չէ, որ գոհ են Կատու-Ցուլի վարքից, չնայած՝ նա դրական մարդու տպավորություն է թողնում: Երբեմն գործերն ու հոգսերն այնքան են զբաղեցնում նրան, որ նա մարդախույս է դառնում: Պատասխանատվության գերբարձր զգացումը Ցուլ-Կատվին թույլ չի տալիս ամբողջությամբ թուլանալ: Նա զբաղված է միայն իր մտքերով, այնպես որ՝ ուրիշների գործերի համար ժամանակ չունի: Փոխարենը նրա բոլոր գործերում իդեալական կարգուկանոն է, իսկ նրա ֆինանսական վիճակն էլ միշտ կայուն է: Այս մարդը չի կարողանում բավարարվել քչով, իսկ ծախսերը սահմանափակելու անհրաժեշտությունը նրան սարսափի է մատնում: Սիրում է գեղեցիկ իրերը, անկեղծորեն ուրախանում է թանկարժեք նվերներից: Ինչքան էլ որ իդեալական լինի Ցուլ-Կատուն, նա էլ իր թուլություններն ունի՝ հարմարավետության ու ճոխության հանդեպ սերը:

Սիրո մեջ

Սիրային հարաբերություններում Ցուլ-Կատուները նույնքան մեղմ ու նրբանկատ են, որքան առօրյա կյանքում: Այնքան հաճելի ու հմայիչ են, որ ծանոթության առաջին իսկ րոպեներից լիակատար վստահություն են առաջացնում: Մոտ շփումների ժամանակ իրենց ուշադիր կողակցի նման են պահում: Ցանկացած Ցուլ-Կատու անկախ սեռից երազում է հանդիպել իր երկրորդ կեսին: Առաջին հերթին հոգեհարազատ մարդ է փնտրում, չնայած՝ սիրո արվեստին էլ հրաշալի է տիրապետում: Նրա հետ հարաբերությունները լի են կրքով ու նրբությամբ, նա զարմանալի ռոմանտիկ անձնավորություն է:

Ցուլ-Կատուն չի խուսափում պատասխանատվությունից, հակառակը, մեծ հաճույքով է ամուսնանում: Նրա ընտանիքի հրաշալի մարդ է, սիրում է ժամանակ անցկացնել տանը: Նրան արկածները չեն գրավում, բավական անտարբեր է զվարճանքների հանդեպ: Միշտ պատրաստ է երկխոսության, ոչ մի դեպքում չի ձգտում առաջատարի դեր ստանձնել: Կատու-Ցուլը ոչ միայն լսում է իր երկրորդ կեսի կարծիքը, այլև կատարում է նրա բոլոր ցանկությունները: Մտերիմների հանդեպ ուշադիր ու առատաձեռն է, չի հոգնում ուրախացնել նրանց հաճելի անակնկալներով ու նվերներով:

Կարիերան

Կատու-Ցուլի կյանքում աշխատանքն ամենավերջին տեղում չէ: Ցանկացած պաշտոնում մեծ ջանասիրությամբ է աշխատում: Կոլեկտիվում հարգանք ու հեղինակություն է վայելում, գործընկերներն ամբողջությամբ վստահում են նրան: Ցուլ-Կատուն չի խուսափում բարդ աշխատանքից, միշտ պատասխանատու է վերաբերվում իր պարտականություններին: Մասնագիտություն ընտրելիս ղեկավարվում է սեփական հետաքրքրություններով, այլ ոչ թե հնարավորինս շատ գումար աշխատելու ցանկությամբ: Նա պետք է հաճույք ստանա աշխատանքից, հակառակ դեպքում իմաստ չկա:

Այս պատասխանատու, նպատակասլաց մարդը գիտե ինչպես պահանջված մասնագետ դառնա: Բացի այդ, ճակատագիրը բարեհաճ է նրա հանդեպ. գործունեության ցանկացած ոլորտում Ցուլ-Կատվին հաջողություն ու բարգավաճում է սպասվում: Նա կարող է հաջողությամբ կառավարել սեփական բիզնեսը կամ հոգեբան աշխատել: Չնայած գումարի վրա չի կենտրոնանում, բայց նշանակություն է տալիս նյութական բարիքներին: Ցուլ-Կատվին հաջողվում է օգտակարը համատեղել հաճելիի հետ: Սովորաբար աշխատանքը նրան և՛ հաճույք է պատճառում, և՛ լավ եկամուտ է ապահովում:

Ցուլ-Կատու տղամարդը

Նշանների այս համադրությամբ տղամարդը հանգիստ, բարեհամբույր մարդ է: Սիրում է մտերիմներին, գնահատում է աշխատանքն ու պարզապես պաշտում է իր տունը: Կյանքը անպիտան մտորումներով չի բարդացնում, իր առջև իրական նպատակներ է դնում ու առանց շտապելու հասնում է դրանց՝ ըստ կարևորության աստիճանի: Աշխատասեր Ցուլ-Կատուն բացի շատ ու համառ աշխատելուց բարեկեցության հասնելու այլ եղանակ չգիտի: Այս ազնիվ, բարեխիղճ մարդը աշխատում է ոչ ոքի չխաբել, նա արհամարհում է ստախոսներին: Իր սկզբունքները չի զոհի առատ պարգևավճարի համար: Կանանց հետ նրբանկատ է. ուշադրության նշաններ է ցույց տալիս, երես է տալիս նվերներով, երբեք չի վիճում ու չի պնդում իր կարծիքը: Կնոջ հանդեպ հատկապես ուշադիր է, սիրում ու շատ է հարգում նրան:

Ցուլ-Կատու կինը

Ցուլ-Կատու կինը արժանի է հիացմունքի ու հարգանքի: Մեղմ, կանացի այս էակը համոզելու շնորհ ունի, հեշտությամբ իր կողմն է գրավում քննադատաբար տրամադրված մարդկանց: Ոչ միայն բարությամբ, այլ նաև սուր խելքով է օժտված: Շատ լավ դրսևորում է իր այս հատկանիշները աշխատատավայրում, նախընտրում է զբաղվել մտավոր աշխատանքով: Գործընկերները նրան գնահատում են կատարողականության, պատասխանատվության, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակության համար: Ճիշտ է, անձնական կյանքում նա սիրում է հրամայել, կարող է կտրուկ, կոպիտ ու պահանջկոտ լինել: Կարծում է, որ ունակ է ընտանիքը տանել բարեկեցության ու բարգավաճման: Ցուլ-Կատու կինը ամեն հնարավորն ու անհնարինը կանի մտերիմների համար: Նա հիանալի տնտեսուհի է, սիրող կին ու մայր, դրա հետ միասին՝ գրավիչ անձնավորություն է, տղամարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնում:

ՑՈՒԼ-ՎԻՇԱՊ

Մեղմ, հանգիստ ու նույնիսկ մի փոքր դանդաղկոտ Ցուլ-Վիշապները երբեք չեն շտապում եզրակացությունների հարցում: Այս հավասարակշռված մարդիկ նախընտրում են երկար մտորումները, այլ ոչ թե սպոնտան գործողությունները: Չնայած՝ ժամանակ առ ժամանակ բռնկուն ու նյարդային են լինում, բայց նրանք բոլոր դեպքերում իմպուլսիվ մարդիկ չեն: Ցուլի գլխավոր առանձնահատկությունը դիմացկունությունն է, նա ունակ է ցանկացած փորձություն հաղթահարել: Իր հերթին Վիշապը էներգիայով լի, կենսուրախ անձնավորություն է, հակված է էպատաժի ու էքստրավագանտ արարքների: Համատեղելիության հորոսկոպում Ցուլ-Վիշապը գործունյա մարդ է, վստահ ու ամուր կանգնած է հողին: Դրա հետ միասին, բավական ուրախ ու ակտիվ է, սիրում է իրեն երես տալ հաճելի դատարկ բաներով: Սակայն նա երբեք իր ուժերը զուր տեղը չի վատնում:

Բնութագիրը

Այս մարդն առանձնանում է կայունության հանդեպ ձգտումով, նա չի սիրում անորոշությունն ու վիճելի իրավիճակները: Ցուլ-Վիշապին դժվարությամբ են տրվում նորարարություններն ու փոփոխությունները, չնայած՝ նա միշտ արժանապատվորեն է հաղթահարում ցանկացած փորձություն: Եթե նա իմպուլսիվ արարքներ է գործում, ապա բացառապես ուժեղ հույզերի ազդեցության տակ: Սակայն նա իր մեջ հարցը խաղաղ ու բոլորի համար ընդունելի ճանապարհով լուծելու ուժ է գտնում: Նրանում զարմանալի ձևով համադրված են Ցուլի գործնականությունը, կայունությունն ու Վիշապի անկանխատեսելիությունը: Այնպես որ՝ նա հաճելի իրադարձություններով լի երջանիկ կյանք է ապրում: Ցուլ-Վիշապը հաջողակ է, նա ճակատագրի սիրելին է: Գրագետ է տնօրինում իր ժամանակն ու ուժերը, շահավետ հնարավորությունները բաց չի թողնում, բայց կաշվից էլ դուրս չի գալիս:

Շրջապատողներին դուր է գալիս Ցուլ-Վիշապի հանգիստ ինքնավստահությունը, այս մարդը չի կասկածում ինքն իրեն ու անվստահության առիթներ չի տալիս նաև մյուսներին: Նրան ավելի շուտ կարելի է մեղադրել ավելորդ լրջության ու հավաք լինելու, քան կյանքի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքի մեջ: Վիշապ-Ցուլին հատուկ է պատասխանատվությունը, նրա վրա ցանկացած գործում կարելի է հույս դնել: Նա զուր տեղը հույսեր չի տա ու նույնիսկ զիջումների կգնա, բայց միայն՝ մանրուքներում: Բոլոր Վիշապների նման այս մարդն էլ հպարտ ու ինքնասեր է, այնպես որ՝ թույլ չի տա վատ վարվել իր հետ: Դրա հետ միասին բարյացակամ է, բաց է շփումների համար, մեծ հաճույքով է մասնակցում մյուսների կյանքին: Միշտ հաճույքով արձագանքում է օգնության խնդրանքներին, ընդ որում՝ անշահախնդիր է գործում, շնորհակալություն չի ակնկալում:

Վիշապ-Ցուլը զարգացած էսթետիկ ճաշակ ունի, ամեն կերպ ձգտում է զարդարել իր կյանքը: Ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրին ու մարդկանց արտաքին տեսքին: Դժվարությամբ է տանում կյանքի անհարմարավետ պայմանները, իսկ անփույթ հագնված մարդիկ նրան պարզապես նյարդայնացնում են: Նպատակասլաց Վիշապ-Ցուլը ձգտում է բարձր սոցիալական դիրքի հասնել: Նրան չի կարող գոհացնել բարիքներից զուրկ կյանքը: Ցուլ-Վիշապը հարուստ երևակայություն ունի, սիրում է դատողություններ անել ամենատարբեր թեմաների շուրջ: Երբեմն շատ է խորանում մտորումների մեջ ու աչքաթող է անում կարևոր մանրուքները: Սակայն նման վարքը հազվադեպ երևույթ է. այս մարդը միշտ գիտի ինքն իրեն կարգի հրավիրելու ձևը: Ցուլի աշխատասիրությունն ու համառությունը բարդ իրավիճակներում նրան օգնության են հասնում:

Սիրո մեջ

Վիշապ-Ցուլն անձնական կյանքում իրեն մեղմ, ուշադիր կողակցի նման է պահում: Այս գործունյա մարդը խոսքերը քամուն չի տալիս. եթե նա կատարել է ընտրությունը, հավատարիմ է մնում նրան: Արկածներ չի փնտրում, չի փորձում բազմազան դարձնել հարաբերությունները, այլ համառորեն հասնում է փոխադարձ զգացմունքի: Սիրո մեջ կայուն է, չնայած՝ երբեմն սխալվում է կողակցի ընտրության հարցում: Չափազանց շատ է վստահում գրավիչ արտաքինով մարդկանց, իսկ ժամանակի հետ հասկանում է, որ գեղեցկության տակ հոգևոր դատարկություն է:

Վիշապ-Ցուլը իդեալական ընտանիքի մարդ է՝ հավատարիմ ու հոգատար: Իրեն չի խնայում երկրորդ կեսի ու երեխաների համար: Այս մարդը բարձր բարոյական արժեքների կրող է, նրա համար ընտանիքն առաջին տեղում է: Սիրում է ժամանակ անցկացնել տանը, անտարբեր է աղմկոտ զվարճանքների հանդեպ: Ցուլ-Վիշապը իր մեջ ուժ է գտնում և՛ աշխատանքի, և՛ տնային գործերի համար: Ուշադիր է մանրուքներին, աշխատում է ամեն կերպ գոհացնել մտերիմներին: Ճիշտ է, չի հանդուրժում չափից դուրս քմահաճություններն ու ավելորդ հակաճառությունները: Ցուլ-Վիշապի հետ սիրային համատեղելիության գաղտնիքը բավականին պարզ է՝ հնազանդություն ու հարգանք:

Կարիերան

Գործունյա Վիշապ-Ցուլը ժամանակը զուր չի վատնում, միշտ գիտի, թե ինչ նպատակ է իր առաջ դնում: Ճիշտ է, շատ երկար է մտորում անհապաղ լուծում պահանջող խնդիրների շուրջ: Երբեմն իր դանդաղկոտության պատճառով շահավետ գործարքներ է բաց թողնում: Սակայն իր սխալները քավում է պատասխանատու աշխատանքով: Նա բոլոր Ցուլերի նման աշխատասեր է, համառ ու չհոգնող, այնպես որ՝ փայլուն արդյունքների է հասնում: Մեծ հարգանքով է վերաբերվում գործընկերներին, նույնիսկ լսում է նրանց խորհուրդներն ու առաջարկները:

Հարուստ երևակայությունը Ցուլ-Վիշապին թույլ է տալիս կայանալ ստեղծագործ մասնագիտությունների մեջ: Այս մարդը կարող է դիզայներ ու նկարիչ աշխատել կամ հաջող կինոկարիերա անել: Նրա ուժերի սահմաններում է ցանկացած կրեատիվ գաղափար կյանքի կոչելը. ինչքան բարդ լինի խնդիրը, այնքան լավ: Չնայած մուսաներին ծառայելը ուժեր է խլում ու էմոցիոնալ հյուծվածություն է առաջացնում: Դա է պատճառը, որ Ցուլ-Վիշապի համար ավելի հարմարավետ ու հանգիստ կլինի ֆինանսական ոլորտում աշխատելը:

Ցուլ-Վիշապ տղամարդը

Ցուլի իրատեսությունն ու գործնականությունը Վիշապի երազկոտության հետ համադրված ոչ միանշանակ անձնավորության է ծնունդ տալիս: Այս տղամարդը հանգիստ, հավասարակշռված է թվում, չնայած՝ ունակ է նաև էքստրավագանտ արարքների: Չի ձգտում զարմացնել մարդկանց երևակայությունը, պարզապես էպատաժին հակվածությունը նրա բնածին հատկությունն է: Ճիշտ է, պրակտիկ Ցուլը փորձում է առավելագույնս շահավետ օգտագործել Վիշապի ֆանտազիան: Օրինակ՝ Ցուլ-Վիշապը կարող է հայտնի նկարիչ ու արտիստ դառնալ: Փոխարենը սիրային հարաբերություններում նա ռոմանտիկ է, հավատարիմ կողակից: Իրեն անթերի է պահում, երես է տալիս ու պաշտպանում իր կնոջը, բայց կինը պետք է ընդունի նրա առաջատար լինելը:

Ցուլ-Վիշապ կինը

Վիշապի հրե էներգիան կին Ցուլին յուրահատուկ հմայք է հաղորդում: Տղամարդիկ չեն կարող անտարբեր անցնել այս էֆեկտիվ գեղեցկուհու կողքով, որը ցնցող տեսք ունի նույնիսկ հասարակ հագուստով: Ցուլ-Վիշապ կնոջ բնատուր ձգողականությունը նրան առանձնացնում է մյուս կանանցից: Նա հեշտությամբ է հաջողության հասնում, գործերում հաջողակ է: Դրա հետ միասին, պատասխանատու ու աշխատասեր է, աշխատանքի մեջ ինքնուրույնություն ու անկախություն է դրսևորում: Ցուլ-Վիշապը ընտանիքի հետաքրքրություններին նվիրված կին է, նույնիսկ անսպասելի ծագած սիրավեպը նրան չի ստիպի լքել հարազատ մարդկանց: Նա կկարողանա հաղթահարել իր զգացմունքներն ու միշտ ճիշտ կդնի առաջնահերթությունները:

ՑՈՒԼ-ՕՁ

Գրավիչ, բարեհամբույր Ցուլ-Օձը ինքը հմայքն է: Ցուլ-Օձերը դրական մարդկանց տպավորություն են թողնում, զուրկ են թերություններից: Շրջապատողներին դուր է գալիս նրանց հանգիստ, հավասարակշռված բնավորությունը: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Ցուլը իրատես ու գործնական մարդ է: Դժվարությամբ է փոխզիջման գնում, շատ համբերատար է, միշտ հասնում է իր նպատակներին: Հնարավոր է՝ չափազանց հասարակ, կանխատեսելի ու ինքնավստահ է, բայց այդպիսին է այս մարդու էությունը: Աշխատասեր Ցուլի ու իմաստուն Օձի միությունը բավականին հաջող է. սա գործնականության, հանգստության ու հավշենկատության երկակի համադրություն է: Այս մարդն ամուր կանգնած է հողին, հավաք է ու կենտրոնացած իր նպատակների վրա: Չնայած նրան օտար չէ նաև գեղեցիկի զգացումը, շատ լավ ճաշակ ունի:

Բնութագիրը

Հանգիստ Ցուլ-Օձը չափավոր ու կայուն կյանք է վարում: Այս մարդն այնքան կայուն է իր նախապատվությունների մեջ, որ դժվարությամբ է հարմարվում նոր պայմաններին: Ցավագին է ընդունում փոփոխությունները, ձգտում է հարմարավետության: Նրա սիրելի ժամանցը ընտանիքի անդամների շրջանում հանգիստն է: Ցուլ-Օձը հուսալի է, կանխատեսելի իր արձագանքների մեջ, բարեխիղճ ու ազնիվ մարդու համբավ է վայելում: Նա ուշադիր է մարդկանց հանդեպ, գթասիրտ է ուրիշների դժբախտությունների նկատմամբ: Ողջ ուժերով փորձում է օգնել կարիքավորներին: Խոսքը ոչ այնքան նյութական, որքան բարոյական աջակցության մասին է՝ բարի, մեղմ խոսքեր, արժեքավոր խորհուրդներ: Իմաստուն Ցուլ-Օձը կարողանում է կյանքի ամենաբարդ խնդիրներին հասարակ լուծումներ գտնել: Զարտուղի ճանապարհներ չի փնտրում, պարզապես շատ ու համառ աշխատում է:

Գործնական Ցուլ-Օձը կարողանում է ուրախություն գտնել ամենասովորական բաների մեջ, նրան չեն գրավում անծանոթ հեռուները: Նախընտրում է զբաղվել առօրյա գործերով, հաճույք է ստանում հասարակ աշխատանքից: Չի սիրում անորոշություն ու դժվարություններ. նրա կյանքում ամեն ինչ մանրամասն մշակված է: Այս մարդը հակված չէ ավելորդ ապրումների, իրեն չի տանջում անիմաստ տառապանքներով: Ցանկացած իրավիճակում պահպանում է սթափ դատելու ունակությունը: Միշտ հանգիստ է, անխռով, անձնական արժանապատվությամբ լի: Օձ-Ցուլը կարողանում է ուրախանալ մանրուքներով, բավարարվում է նրանով, ինչ ունի: Իր բարեկեցությունը անհասանելի երազանքի համար ռիսկի չի ենթարկի: Ցուլ-Օձը իր հնարավորություններն ադեկվատ է գնահատում ու ճակատագրից չի պահանջում ավելին, քան այն կարող է տալ:

Զգույշ, խելամիտ Ցուլ-Օձը իր կյանքն այնպես է դասավորում, որ խուսափի լուրջ խնդիրներից: Նրան չեն գրավում կասկածելի արկածախնդրությունները, նա միանգամից հաշվարկում է բոլոր ռիսկերը: Ցուլ-Օձը պրագմատիկ է. չի զբաղվի նրանով, ինչը եկամուտ չի բերում: Նա հույզերի ազդեցությանը չի տրվում, հակված չէ զգացմունքների վառ արտահայտման: Չի կարելի ասել, որ նա ամբողջությամբ զուրկ է ստեղծագործ ունակություններից: Պարզապես զգացմունքներն արտահայտելու պահանջմունք չունի, ժամանակը չի վատնի անպտուղ երազանքների ու գեղեցիկ բառերի վրա: Ցուլ-Օձը զվարճանքներ ու նոր ծանոթություններ չի փնտրում, ավելին, խուսափում է աղմկոտ հավաքներից: Նա շփվող, դաստիարակված մարդ է, բայց իր շրջապատում լիդեր չէ, չի էլ ուզում այդպիսին լինել:

Սիրո մեջ

Սիրային հորոսկոպում Օձ-Ցուլը միասեր է, ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնում իր ընտրությանը: Ուժեղ զգացմունքը նրան մեղմացնում է, ավելի բարի, ուրիշների թերությունների նկատմամբ ավելի համբերատար է դարձնում: Ցուլ-Օձը գեղեցիկ է սիրատածում, առատաձեռն է նվերների ու հաճոյոխոսությունների հարցում: Աշխատում է ուրախացնել կողակցին, այդ հարցում ծով երևակայություն է դրսևորում: Ճիշտ է, չի դադարում վերահսկել իրավիճակը, սպոնտան ու խենթ արարքներ չի գործում: Օձ-Ցուլը հետևում է բարեկրթության կանոններին ու իրեն ավելորդ ոչինչ թույլ չի տալիս, նույնիսկ ի բավարարում կողակցի ցանկությունների:

Օձ-Ցուլ տղամարդիկ ու կանայք հիանալի ընտանիքի մարդիկ են: Իրենց ողջ ուժերը, գիտելիքներն ու կարողությունները ուղղում են ընտանիքի բարգավաճմանը: Սովորաբար շատ են աշխատում իրենց մտերիմների նյութական պահանջմունքները բավարարելու համար: Ցուլ-Օձը չի սիրում ժամանակն անգործությամբ վատնել. եթե նույնիսկ որոշում է հանգստանալ, ապա տանը ու ընտանիքի հետ: Նրա երկրորդ կեսը կարող է վստահ լինել. նա այլ սիրավեպեր չի հաստատի: Բայց ինքն էլ չի հաշտվի դավաճանության հետ, կայուն հարաբերություններ է փնտրում: Ցուլ-Օձի համար կարևոր է հոգեկան հարմարավետությունը, նա նոր զգացմունքների հետևից չի վազում:

Կարիերան

Ցուլ-Օձը ձգտում է արդյունքի հասնել, չի վախենում ծանր աշխատանքից: Եթե փայլուն հեռանկարներ է տեսնում, հեշտությամբ համաձայնում է աշխատանքի ցանկացած պայմանի: Նրա համար ամենասարսափելի պատիժը անգործությունն է, նա պետք է անկախ ամեն ինչից սիրելի գործով զբաղվի: Նա կյանքում ամեն ինչի հասնում է ազնիվ ու համառ աշխատանքով, նույնիսկ չի էլ դիտարկում պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու տարբերակը: Իր աշխատասիրության ու գործին պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ Օձ-Ցուլը հիանալի մասնագետի համբավ է վայելում:

Պատասխանատու, կատարողական Ցուլ-Օձը կարող է կայանալ ցանկացած բնագավառում: Խոչընդոտներ չի տեսնում, չի լսում խորհուրդները, այլ պարզապես համարձակ շարժվում է դեպի նպատակը: Սովորաբար այսպիսի բնավորությամբ մարդիկ ղեկավար պաշտոնների են ձգտում: Նրանք կարող են կազմակերպել նաև սեփական բիզնեսը, ընդ որում՝ մնացած աշխատակիցներից ավելի շատ կաշխատեն: Ցուլ-Օձը խիստ երկրային մարդ է թվում, բայց նա լավ գլուխ է հանում նաև արվեստից, կարող է կայանալ ստեղծագործ մասնագիտություններում:

Ցուլ-Օձ տղամարդը

Ցուլ-Օձ տղամարդն առանձնանում է կյանքի հանդեպ իրատեսական, գործնական մոտեցմամբ: Նա մանրամասն կշռադատում է իր բոլոր գործողությունները, չմտածված արարքներ չի գործում: Գործերում հաջողակ է: Իր կյանքը հստակ պլանավորելու ունակություն ունի, նրան անհնար է շեղել ընտրած ճանապարհից: Ցուլ-Օձի հեղինակությունը չպետք է կասկածի ենթարկվի: Անհարգալից վերաբերմունքի համար նա դաժան հաշվեհարդար կտեսնի: Սակայն անկոտրում ինքնավստահության հետևում ամաչկոտ, նուրբ սիրտ է թաքնված: Նա խենթի պես սիրում է իր ընտրյալին, անսահման նվիրված է նրան: Չի կարող պարծենալ հարուստ երևակայությամբ, բայց անկեղծորեն փորձում է ուրախացնել սիրելի կնոջը: Կինը կարող է վստահ լինել, որ այս տղամարդու հետ իրեն անհոգ, հարմարավետ կյանք է սպասվում:

Ցուլ-Օձ կինը

Հմայիչ Ցուլ-Օձ կինը տղամարդկանց ուշադրությունը գրավում է իր թեթև բնավորությամբ, անկաշկանդ շփվելու կարողությամբ: Նա հիանալի ճաշակ ունի, գիտի՝ ինչպես մատուցի իրեն: Բայց նա թեթևամիտ կին չէ, այլ խելացի անձնավորություն: Ցանկացած տհաճությունից կարող է ինքնուրույն գլուխ հանել, տղամարդու օգնության կարիքը չունի: Խելքը, նպատակասլացությունն ու աշխատասիրությունը նրան թույլ են տալիս կյանքում հաջողության հասնել: Նույնիսկ սիրելի տղամարդու համար չի զոհի իր կարիերան ու անձնական հետաքրքրությունները, համառորեն հասնում է դրված նպատակներին: Ընտանեկան կյանքում հավատարիմ կին է, սակայն լիդերի ամբիցիաներն ու բնատուր համառությունը մնում են նրա հետ: Այնպես որ՝ տղամարդը պետք է կարևոր հարցերի լուծումը զիջի կնոջը:


Տարվա և ամսվա համադրությունը. ՑՈՒԼ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3499 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8