ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Մաս 2-րդ)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2509 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ՁԻ

Աշխատասեր, կշռադատող Այծեղջյուր-Ձիերը կարողանում են հասնել իրենց նպատակներին: Նրանք իրատես ու գործնական մարդիկ են, ամուր կանգնած են հողին: Չեն վախենում աշխատանքից ու գիտեն իրենց գինը: Ակտիվ Ձիու ու նպատակասլաց Այծեղջյուրի միությունը ներդաշնակ համադրություն է, որն իր ներկայացուցիչներին մեծ ուժով ու համառությամբ է օժտում: Այս մարդիկ տեղի ունեցող ամեն ինչին լուրջ են վերաբերվում, մանրամասն պլանավորում են իրենց ապագան: Համատեղելիության հորոսկոպում Այծեղջյուր-Ձիերը դիմացկուն մարդիկ են, բարձր ստեղծագործ պոտենցիալ ու տրամաբանական մտածողություն ունեն: Կարող են կյանքի բոլոր ոլորտներում ֆենոմենալ արդյունքների հասնել: Դրա հետ մեկտեղ, շփվող, բարեհամբույր բնավորություն ունեն. այստեղ նկատելի է հուզական Ձիու ազդեցությունը: Դաստիարակված են, նրբանկատ ու օգնելու պատրաստ, այնպես որ՝ մարդիկ ձգտում են դեպի նա:

Բնութագիրը

Ձի-Այծեղջյուրները հակված չեն հակասական արարքների, նրանք կազմակերպված ու պատասխանատու մարդիկ են: Փոխարենն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց շարժման, հանգիստը նրանց համար կործանարար է: Այծեղջյուր-Ձիու գլխավոր առանձնահատկությունը համառությունն է: Այստեղ համատեղվում են Ձիու լավատեսությունը ու Այծեղջյուրի նպատակասլացությունը: Նշանների այս համադրությամբ մարդիկ ցանկացած, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում հաջողությամբ կյանքի են կոչում իրենց պլանները: Համբերատարություն ու կամքի մեծ ուժ ունեն, հաղթահարում են իրենց ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Ընդ որում՝ շրջապատի հանդեպ ազնիվ ու արդարացի են, գլուխների վրայով չեն անցնում: Դա է պատճառը, որ Այծեղջյուր-Ձիերը հասարակության մեջ արժանի հարգանք ու հեղինակություն են վայելում:

Այս Այծեղջյուրը շփվող է, բարյացակամ ու գթասիրտ է ուրիշների հանդեպ, նրան չի կարելի մեղադրել եսասիրության մեջ: Մարդկանց կազմակերպելու, ցանկացած բարդ իրավիճակից ելք գտնելու տաղանդ ունի: Յուրաքանչյուրը կարող է հույս դնել նրա օգնության ու աջակցության վրա, ընդ որում՝ Այծեղջյուր-Ձին այնքան համեստ է, որ պատասխան շնորհակալություն չի ակնկալում: Կշռադատող է, պրագմատիկ ու պատասխանատու, երբեմն կյանքին չափից դուրս լուրջ է վերաբերվում: Դա է պատճառը, որ ինքն էլ մտերիմների աջակցության կարիքն ունի: Ձի-Այծեղջյուրը ընկերական մարդ է, սիրում է գտնվել ուշադրության կենտրոնում, մեծ հաճույքով մասնակցում է ընկերական հավաքույթներին: Չի կարող արդյունավետ աշխատել, եթե չի զգում կյանքի շունչը, իսկ դա նրա համար ընկերների ծիծաղն է, ճամփորդություններն ու նոր ծանոթությունները:

Դիվանագետ ու հավասարակշիռ Այծեղջյուր-Ձին հայտնի է կոնֆլիկտները կարգավորելու իր ունակությամբ: Սկանդալների ու խարդավանքների մեջ չի ներքաշվում, ունակ է կռվարարին սանձել միայն խոսքով: Կշռադատող է, ճարտարախոս ու հուզականորեն զուսպ, այնպես որ՝ ցանկացած պրովոկացիայի հանգիստ է արձագանքում: Միշտ իրեն մեծ արժանապատվությամբ է պահում: Պատրանքներ չի կառուցում, հակված չէ իդեալականացնել շուրջը տեղի ունեցողը, բայց ունակ է պահպանել ինքնավերահսկողությունը: Կազմակերպված, մի քիչ ներամփոփ Այծեղջյուրը գիտի՝ ինչպես սանձել Ձիու բռնկուն բնավորությունը ու մեղմություն հաղորդել նրա շարժուձևին: Նշանների այս համադրությամբ մարդիկ առանձնանում են անթերի դաստիարակությամբ, կարողանում են գործերն այնպես վարել, որ միշտ շահեկան դիրքում են հայտնվում: Անտարբեր չեն նյութական բարիքների հանդեպ, ձգտում են կայուն կենսակերպի:

Սիրո մեջ

Այս Ձին լուրջ Այծեղջյուրի ազդեցությամբ իրեն խիստ ու կշռադատող մարդու նման է պահում: Չնայած մեծ հետաքրքրություն է զգում հակառակ սեռի հանդեպ, բայց ոչ մի ձևով չի բացահայտում իր ցանկությունները: Սիրային հորոսկոպում Այծեղջյուր-Ձին զուսպ ու կշռադատող մարդ է, բայց հակված է ռոմանտիկ արարքների: Կարողանում է նուրբ ու կրքոտ լինել, իր երկրորդ կեսին հարգանքով է վերաբերվում: Սակայն միայն այն դեպքում, երբ արդեն ընտրություն է կատարել: Մոտ շփումներ չի հաստատի մարդու հետ, եթե նրա հանդեպ ուժեղ զգացմունքներ չի տածում:

Այծեղջյուր-Ձին ընտանիքի իդեալական մարդ է, սիրող ամուսին ու հոգատար ծնող: Կանխատեսելի է, ռացիոնալ ու գործնական: Նա հուսալի ու նվիրված կողակից է: Ամուր դիմակայում է գայթակղություններին, նրա մտքերը զբաղված են միայն ընտանիքով: Աշխատում է իր օրն այնպես կազմակերպել, որ ժամանակի մեծ մասն անցկացնի մտերիմների հետ: Այծեղջյուր-Ձին համբերատար է, չի սիրում վիճել, պատրաստակամությամբ գնում է զիջումների: Նրա հետ ընտանեկան կյանքը լի է ներդաշնակությամբ ու հոգեկան հանգստությամբ:

Կարիերան

Կշռադատող, նրբանկատ Այծեղջյուր-Ձիերը բնածին ղեկավարներ են, կարողանում են մարդկանց միավորել իրենց շուրջ: Շրջապատին հեշտությամբ գրավում են իրենց գաղափարներով, ճարտարախոս են, ներշնչելու շնորհ ունեն: Նրանք փայլուն քաղաքական ու հասարակական գործիչներ են, մարդկանց համարձակ տանում են իրենց հետևից: Ձի-Այծեղջյուրները ձգտում են լավագույնը լինել՝ ամենաազնիվը, գթասիրտն ու վեհանձնը: Բայց աշխատում են ոչ թե իրենց համար, այլ ձգտում են երջանկացնել մարդկանց: Այս մարդիկ սոցիալական ուղղվածություն ունեն, չեն կարող ապրել հասարակությունից դուրս:

Նպատակասլացության ու համառության շնորհիվ Այծեղջյուր-Ձին կարող է ցանկացած ոլորտում կիրառում գտնել իր տաղանդներին: Շատ լավ աշխատում է ինքնուրույն, բայց իրեն ազատ է զգում նաև կոլեկտիվում: Երբեք չի նահանջում իր նպատակներից, կարողանում է խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել: Սովորաբար Ձի-Այծեղջյուրները կիրք են տածում ճշգրիտ գիտությունների հանդեպ, նրանք գյուտարարներ, ինժեներներ ու գիտնականներ են: Սակայն ունակ են կայանալ նաև արվեստի մեջ՝ դերասաններ, սցենարիստներ, նկարիչներ ու գրողներ: Ճիշտ է, մի փոքր հուզականորեն փակ են, բայց ջանասիրաբար աշխատում են իրենց վրա:

Այծեղջյուր-Ձի տղամարդը

Ձիու ու Այծեղջյուրի նշանների համադրությունը բացառապես տաղանդավոր մարդկանց է ծնունդ տալիս: Նրանք առանձնանում են սառը ու ռացիոնալ մտածելու ունակությամբ: Նրանք ինքնավստահ են ու գիտեն՝ ինչպես հասնել հաջողության: Այծեղջյուր-Ձի տղամարդը կարող է լավ ղեկավար դառնալ, նրա ուժերի սահմաններում է խոշոր կոլեկտիվի աշխատանքը գլխավորելը: Միշտ քաղաքավարի է, փորձում է վերահսկել իր զգացմունքներն ու հույզերը: Կանանց դուր է գալիս նրա ուշադիր ու հոգատար վերաբերմունքը: Աշխատում է իր ընտրյալի համար առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծել, միշտ հարգանքով է վերաբերվում նրա կարծիքին: Սակայն հենց նրա խոսքը պետք է վճռական լինի, ընտանիքում մրցակցություն չի հանդուրժի: Ընդ որում՝ նա դեսպոտ ու դաժան տիրան չէ, պարզապես ինքը գիտի, թե ինչն է լավ:

Այծեղջյուր-Ձի կինը

Նպատակասլաց Այծեղջյուր-Ձի կինը միայն իդեալական արդյունքն է ընդունում: Միշտ պատասխանատու է վերաբերվում իր աշխատանքին, ձգտում է բարձր պաշտոն զբաղեցնել: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ բոլոր որակներն ունի՝ աշխատասիրություն, խելք, հանգստություն, զսպվածություն: Մարդկանց հետ շփումներում իրեն քաղաքավարի, ուշադիր է պահում, անհրաժեշտ է համարում բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Բայց ամենից շատ նրան անհանգստացնում է սեփական կյանքը, աշխատում է իր ու մտերիմների համար լավ պայմաններ ստեղծել: Այծեղջյուր-Ձին պահանջկոտ կին է, սիրում է գեղեցիկ իրերն ու հարմարավետ պայմանները: Կողակցին մեծ հարգանքով է վերաբերվում: Չի ճնշի ամուսնուն, գիտի ինչպես հասնել իր ուզածին կանացի խորամանկությունների օգնությամբ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ԱՅԾ

Գործունյա Այծեղջյուրի ու թեթևամիտ Այծի միությունը բարդ, բայց շատ հետաքրքիր համադրություն է: Այս երկու նշանները հիանալի լրացնում են մեկը մյուսին և իրենց ներկայացուցիչներին չտեսնված համառությամբ ու ուժեղ կամքով են օժտում: Այծ-Այծեղջյուրներն առանձնանում են կյանքի հանդեպ ռեալիստական մոտեցմամբ, չեն վախենում դժվարություններից ու աննկուն հաղթահարում են ծանր շրջանները: Չնայած՝ երբեմն մոռանում են իրենց խելամտության մասին ու բաց են թողնում իրենց: Բանն այն է, որ թեթևամիտ, իմպուլսիվ Այծը չի ուզում զիջել իր դիրքերը, նա զվարճանքների մշտական փնտրտուքի մեջ է: Համատեղելիության հորոսկոպում Այծեղջյուր-Այծը թեթև, ուրախ բնավորությամբ հմայիչ մարդ է: Դրա հետ մեկտեղ, զգույշ է ու շատ հեռատես, առաջին հերթին ղեկավարվում է առողջ բանականությամբ. գործն ամեն ինչից վեր է:

Բնութագիրը

Ամբիցիոզ, գործունյա Այծեղջյուր-Այծերը իրենց կյանքն առանց սիրելի գործի չեն պատկերացնում: Համառորեն հետևում են իրենց նպատակներին, չեն վախենում դժվարություններից ու հեշտ են տանում անհաջողությունները: Ամաչկոտ Այծը օրինակ է վերցնում համառ ու նպատակասլաց Այծեղջյուրից, ամրություն ու տղամարդկություն է ձեռք բերում. նրա հոգու կորովին կարելի է միայն նախանձել: Նշանների այս համադրությամբ մարդիկ ձգտում են հաջողության ու հարստության հասնել: Անտարբեր չեն նյութական բարիքների հանդեպ, կիրք են տածում գեղեցիկ իրերի հանդեպ: Գործի օգտի համար շատ բանի են պատրաստ, բայց երբեք չեն հրաժարվի իրենց սկզբունքներից: Այծեղջյուր-Այծի գլխավոր առանձնահատկությունը համառությունն է: Այս երկաթե կամք ունեցող մարդը իր նպատակներին հասնելու հարցում նախանձելի հաստատակամություն է դրսևորում: Ճիշտ է, մինչ այն պահը, քանի դեռ թեթևամիտ Այծը չի որոշել մի քիչ հանգստանալ ու զվարճանալ:

Այս Այծը հակված է երկար մտորումների, այս նշանի մյուս ներկայացուցիչներից տարբերվում է իր կշռադատելու ունակությամբ ու գործնական լինելով: Սակայն նա էլ պահպանում է ճամփորդությունների ու շփումների հանդեպ կիրքը: Հմտորեն համադրում է հաճելին օգտակարի հետ. երբեք չի մոռանում գործի մասին: Սիրում է ղեկավարել մարդկանց, ունակ է կազմակերպել ցանկացած միջոցառում: Այծը մեղմ ու նրբանկատ ուղղություն է ցույց տալիս Այծեղջյուրին, սովորեցնում է ավելի համբերատար լինել շրջապատի հետ: Այծեղջյուր-Այծի հետ ընկերանալը շատ հեշտ է. նա հիանալի զրուցակից է, գթասիրտ ու շատ բարի մարդ է: Ապագային լավատեսությամբ է նայում, չնայած՝ երբեմն ընկնում է մելամաղձության գիրկը, մոռանում է իր պարտականությունների մասին: Մնում է միայն սպասել, թե երբ կամային Այծեղջյուրն իրավիճակն իր ձեռքը կվերցնի ու գործերից կհեռացնի թույլ բնավորություն ունեցող Այծին:

Այծեղջյուր-Այծը բնածին լիդեր է, կարողանում է կառավարել մարդկանց, չի վախենում իր վրա վերցնել մյուսների համար պատասխանատվությունը: Ընդ որում՝ շրջապատին մեծ հարգանքով է վերաբերվում, նրան չի կարելի դեսպոտ կամ տիրան անվանել: Սիրում է շփվել, մեծ հաճույքով նոր ծանոթություններ է հաստատում: Այս գթասիրտ մարդու հետ ջերմ ու հարմարավետ է, նրան կարելի է ցանկացած գաղտնիք վստահել ու օգնություն խնդրել: Մարդկանց դուր է գալիս նրա թեթև, ուրախ բնավորությունը, ուրիշներին հասկանալու, նրանց տառապանքները կիսելու ունակությունը: Ճիշտ է, Այծեղջյուր-Այծը ոչ ոքի թույլ չի տա ղեկավարել իրեն, առավել ևս չի ների սուտն ու դավաճանությունը: Առանձնանում է խիզախությամբ, սկզբունքայնությամբ. միշտ գիտի, թե ինչ է ուզում և որ ամենակարևորն է՝ սկսածն ավարտին է հասցնում: Առանց վախենալու անցնում է նոր գործին, չի վախենում նաև փոփոխություններից. ամեն հարցում վստահում է իր ինտուիցիային:

Սիրո մեջ

Խարիզմատիկ ու սեքսուալ Այծեղջյուր-Այծն առանց բացառության բոլորին դուր է գալիս, չնայած՝ դրա համար ոչ մի ջանք չի գործադրում: Իրեն ազատ ու վստահ է պահում, հիանալի հասկանում է, թե ինչ տպավորություն է թողնում հակառակ սեռի վրա: Չի շտապում ընտրության հարցում, ուշադիր ուսումնասիրում է կրքի օբյեկտին: Սիրային հորոսկոպում Այծեղջյուր-Այծը կշռադատող ու ինքնավստահ մարդ է, նույնիսկ ուժեղ սիրահարվածությունը չի կարող նրան զրկել հոգեկան հավասարակշռությունից: Չնայած, հնարավոր է, նա ապրումներ ու սրտի թրթիռ ունենա, երբեմն տառապի, բայց ոչ մի կերպ չի արտահայտի իր անհանգստությունը:

Այծ-Այծեղջյուրի հետ սիրային համատեղելիության գաղտնիքը բավականին պարզ է՝ ոչ մի շտապողականություն: Այս մարդն այնքան պրագմատիկ ու կշռադատող է, որ ընտանիք ստեղծելու մասին որոշումը երկար է ընդունում: Այծեղջյուր-Այծը խստորեն պահպանում է իր անձնական տարածքը, շատ քչերին է վստահում: Եթե նա որոշել է ամուսնանալ, ուրեմն ամբողջությամբ վստահ է իր ընտրության վրա: Լուրջ, ընտանեկան արժեքներին հավատարիմ կողակից է փնտրում: Ամուսնության մեջ Այծեղջյուր-Այծը հուսալի հենարան է, հավատարիմ մարդ: Նա երկրորդ կեսի հետ հարաբերություններում խնդիրներ չունի ու չի էլ կարող ունենալ. ամեն ինչ անում է ընտանիքի երջանկության համար:

Կարիերան

Փառասեր Այծեղջյուր-Այծը մտադիր է հաջող կարիերա անել: Իր փայլուն ապագայի համար պատրաստ է շատ աշխատել ու զրկանքներ տանել: Համառությունը, երկաթե կամքն ու վճռականությունը այն որակներն են, որոնք վկայում են առաջատար լինելու նրա ունակությունների մասին: Կարողանում է կառավարել մարդկանց, հիանալի տիրապետում է իրեն, խուճապի չի մատնվում: Զարգացած տրամաբանական մտածողություն ունի, հաղորդակցվող է ու հստակ գնահատական է տալիս շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Նա տաղանդավոր կազմակերպիչ ու իդեալական ղեկավար է. արագ է լուծում գտնում ցանկացած խնդրի ու ճիշտ նպատակներ է դնում ենթակաների առաջ:

Ամբիցիոզ Այծեղջյուր-Այծը գիտի իր կարողությունների գինը, նրան չի գոհացնի ցածր վարձատրվող, հարգ չունեցող աշխատանքը: Առանձնանում է բարձր աշխատունակությամբ, համառորեն շարժվում է դեպի իր նպատակը, այնպես որ՝ միշտ հաջողության է հասնում: Կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ: Այծեղջյուր-Այծերից շատերը իրենց սեփական գործն ունեն: Իրենց շատ հարմարավետ են զգում ստեղծագործող մարդկանց շրջանում: Չնայած ուժին ու համառությանը՝ Այծ-Այծեղջյուրը նուրբ հոգի ունեցող մարդ է: Նա զարգացած երևակայություն ունի, սիրում է երազել. տաղանդավոր դերասան է, նկարիչ, գրող, ճարտարապետ ու երաժիշտ:

Այծեղջյուր-Այծ Տղամարդը

Գործնական Այծեղջյուր-Այծ տղամարդիկ համարձակ լուծում են ամենաբարդ խնդիրները, գործնական հոտառություն ունեն: Դանդաղ, բայց համառորեն գնում են դեպի նպատակը, չեն շեղվում մանրուքների վրա: Ճիշտ է, նրանք լսում են շրջապատողների կարծիքը, կասկածներ են ունենում, բայց բոլոր դեպքերում հետևում են ընտրած ուղուն: Կարողանում են վերահսկել իրենց հույզերը, հանգստություն են պահպանում: Այծեղջյուր-Այծ տղամարդիկ շփվող են, միայնության կարիք չեն զգում: Սիրային հարաբերություններում փորձում են դրսևորել իրենց լավագույն որակները՝ մեղմություն, նրբություն, հավատարմություն: Կանայք կարող են հույս դնել նրա հասկացողության ու աջակցության վրա, նրանք իրենք իրենց խանդով տանջելու առիթներ չեն ունենա: Նշանների այս համադրությամբ տղամարդիկ շատ հոգատար են մտերիմների հանդեպ, փորձում են նրանց սիրով շրջապատել:

Այծեղջյուր-Այծ կինը

Կամային, նպատակասլաց Այծեղջյուր-Այծ կանայք ավելի մոտ ծանոթությունից հետո փխրուն ու նուրբ կանայք են դուրս գալիս: Սիրելիի հետ շփումներում շատ հմայիչ անձնավորություններ են: Իսկ ահա գործնական հարցերը լուծելիս համառություն ու խստություն են ցուցաբերում: Շատ լավ վերահսկում են շուրջը տեղի ունեցող ամեն ինչ, աշխատում են շրջապատին ցույց չտալ իրենց թուլությունները: Ճիշտ է, նրանք էլ են լինում հուզական, բռնկուն ու նույնիսկ թեթևամիտ: Ի վերջո նրանք կանայք են, որոնք հոգատրության ու աջակցության կարիք ունեն: Տղամարդիկ կարող են վստահ լինել, որ Այծեղջյուր-Այծ կինը հավատարիմ, նվիրված կին ու սիրող մայր կդառնա: Նա կարող է հագեցած հասարակական կյանքն ու աշխատանքը համատեղել ընտանեկան հոգսերի հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ԿԱՊԻԿ

Այս երկու նշանների համադրությունը բարդ, հակասական, բայց իր ինքնատիպ ու հետաքրքիր անձնավորության է ծնունդ տալիս: Պրագմատիկ, զուսպ Այծեղջյուրը ճարպիկ, թեթևամիտ Կապիկի հետ իրեն նոր ու անսպասելի կողմերով է բացահայտում: Այս մարդը լավատեսությամբ լի է, սիրում է շփվել ու զվարճանալ: Նա դադարում է փառասեր, հպարտ ու պճնամոլ լինել , հակառակը, իրեն դրսևորում է որպես կենսուրախ, կրքոտ անձնավորություն: Համատեղելիության հորոսկոպում Այծեղջյուր-Կապիկը ուժեղ, կամային ու շատ անկանխատեսելի մարդ է: Փոփոխական բնավորություն ունի, երբեմն չմտածված արարքներ է գործում: Բայց Այծեղջյուրի աշխատասիրության ու Կապիկի հնարամտության շնորհիվ արժանապատվորեն ելք է գտնում ամենախճճված իրավիճակներից:

Բնութագիրը

Հմայիչ, բարեհոգի Այծեղջյուր-Կապիկները բաց են շփումների համար, ազնիվ ու անկեղծ են մարդկանց հանդեպ: Բայց նրանց չի կարելի միամիտ ու վստահող մարդ համարել: Խորաթափանց են, խելացի ու իմաստուն. տեսնում են իրերի խորքը: Իրենց մոտ են թողնում միայն փորձված մարդկանց՝ իսկական ընկերներին, հավատարիմ համախոհներին: Այծեղջյուր-Կապիկները բավականին պահանջկոտ ու սկզբունքային են անձնական կյանքին վերաբերող հարցերում: Իրենց մեջ մեծ պոտենցիալ են զգում՝ ծնվել են մեծ գործերի համար: Այնպես որ՝ առանց վատ զգալու մանիպուլյացիայի են ենթարկում շրջապատողներին: Սակայն կարողանում են մոտեցում գտնել յուրաքանչյուրին, բարի մարդու համբավ են վայելում: Զարգացած ինտուիցիա ունեն, զգում են մարդկանց տրամադրությունը. նրանք հրաշալի հոգեբաններ են:

Այծեղջյուր-Կապիկ տղամարդիկ ու կանայք տաղանդավոր, օժտված մարդիկ են: Այս երկու տարբեր բնավորություն ունեցող նշանների միությունը նրանց բազում արժանիքներով է օժտում: Ճիշտ է, նրանք պետք է խելամիտ հավասարակշռություն մտցնեն Կապիկի իմպուլսիվության ու անկանխատեսելիության և Այծեղջյուրի ծածկամտության ու կասկածամտության միջև: Փոխարենը իրենց կարողությունների արդյունավետ օգտագործումը նրանց թույլ է տալիս գլխապտույտ արդյունքների հասնել: Այծեղջյուր-Կապիկները ոչ մի խոչընդոտ հաշվի չեն առնում, հեշտությամբ կյանքի են կոչում իրենց բոլոր երազանքները: Ընդ որում՝ խուճապի չեն մատնվում ու չեն շտապում, այլ պարզապես դանդաղ ու ճիշտ շարժվում են դեպի նպատակը: Առանձնանում են ամուր, վճռական բնավորությամբ, միշտ պնդում են իրենցը և որ ամենակարևորն է՝ ունակ են պլանավորել իրենց յուրաքանչյուր գործողությունը:

Այծեղջյուր-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը փոփոխական բնավորությունն է: Զարգացած տրամաբանական մտածողություն, նպատակասլացություն, համառություն ունի, բայց դրա հետ մեկտեղ, ամեն անգամ ի վիճակի չէ սկսած գործն ավարտին հասցնել: Թեթևամիտ Կապիկի ազդեցությամբ պրագմատիկ ու համառ Այծեղջյուրը հանկարծ դադարում է վերահսկել իր կյանքը: Նման թուլությունը, չնայած ոչ երկար ժամանակով, բայց ծնկի է բերում նրան: Բարեբախտաբար, Այծեղջյուրի ներքին ուժն ու համառությունը օգնում են նրան հաղթահարել բոլոր դժվարություններն ու տհաճությունները: Շրջապատի հետ հարաբերություններում Այծեղջյուր-Կապիկի վրա նույնպիսի կործանիչ ազդեցություն է թողնում նրա պահանջկոտությունը: Երբեմն փայտը ձեռքն է առնում՝ փորձելով մարդկանցից իդեալական արդյունք ստանալ:

Սիրո մեջ

Այս մարդիկ կարողանում են լավ տպավորություն թողնել. էլեգանտ են, իրենց անթերի են պահում: Կապիկ-Այծեղջյուրները միշտ լավ տրամադրության մեջ են, ուրախ են ու հմայիչ: Ճիշտ է, նրանց բարեհամբույր վերաբերմունքը դեռ ոչինչ չի նշանակում: Պարզապես նրանք լավ դաստիարակված են ու շատ խելացի իրենց երկրպագուների հետ հարաբերությունները չփչացնելու համար: Սիրային հորոսկոպում Այծեղջյուր-Կապիկը թեթևամիտ մարդ է, լուրջ հարաբերությունների չի ձգտում: Հայտնի է իր փոփոխական բնավորությամբ, զուգընկերոջ ընտրության հարցում էլ զգույշ է:

Ամուսնանալուց հետո Այծեղջյուր-Կապիկը փորձում է ընտանիքի լավ մարդ դառնալ: Բայց նա ծարավ է նոր տպավորությունների ու զգացումների, անտարբեր չէ հակառակ սեռի նկատմամբ, կարող է տնից դուրս սիրավեպ սկսել: Երջանիկ կլինի թեթև բնավորություն ունեցող ու ոչ հիշաչար մարդու հետ: Այծեղջյուր-Կապիկի ընտանեկան կյանքը բավականին խճճված է, այստեղ ամեն ինչի համար տեղ կա՝ հանդիպումների ու բաժանությունների, վառ հույզերի ու հիասթափությունների: Միակ հաստատ բանն այն է, որ Այծեղջյուր-Կապիկի համար ընտանիքը մեծ արժեք ունի ու նրան կայունության զգացում է տալիս:

Կարիերան

Համատեղելիության հորոսկոպում Այծեղջյուր-Կապիկները կարիերիստներ են, նրանց համար հաջողությունից քաղցր բան չկա: Ձգտում են մասնագիտության մեջ հսկայական բարձունքների հասնել: Համընդհանուր ճանաչման ծարավ են, հավատում են իրենց ունակություններին: Այծեղջյուր-Կապիկներն առանձնանում են աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու նորարարական մտածողությամբ: Նույնիսկ նրանց իմպուլսիվությունն է դրական արդյունք ունենում աշխատանքի վերջնական արդյունքի վրա: Չեն վախենում համարձակ փորձարկումներից, առաջինն են կիրառում նոր տեխնոլոգիաները: Հեշտությամբ պիտանի կապեր են ձեռք բերում, կարողանում են կազմակերպել աշխատանքային գործընթացը:

Ճարպիկ, հնարամիտ Այծեղջյուր-Կապիկներն ունակ չեն երկար ժամանակ միանման գործողություններ կատարել: Ընտրում են շփումների ու հաճախակի գործուղումների հետ կապված մասնագիտություններ: Սիրում են իրադարձությունների հորձանուտում լինել, այլ ոչ թե կյանքն անցկացնել նեղ աշխատասենյակում, իրենք իրենց հետ միայնակ: Կապիկ-Այծեղջյուրներից շատերը տաղանդավոր նկարիչներ են, արվեստագետներ ու դիզայներներ: Շատ լավ ինքնադրսևորվում են քաղաքականության մեջ, միշտ գործողությունների հստակ պլան ունեն: Հենց ուժերն ու ժամանակը գրագետ բաշխելու ունակությունն էլ Այծեղջյուր-Կապիկի հաջողության գրավականն է:

Այծեղջյուր-Կապիկ տղամարդը

Կարող է թվալ, որ Այծեղջյուր-Կապիկ տղամարդկանց կյանքում ամեն ինչ հեշտ է տրվում: Նրանք հմայիչ, խելացի, նպատակասլաց մարդիկ են, վայելում են շրջապատի հարգանքը: Միշտ բարեհամբույր են ու լավ տրամադրության մեջ, նրանց անտրամադիր տեսնելը փաստացի անհնար է: Չնայած նրանք էլ հոգու խորքում կասկածներ են ունենում, կարող են կտրուկ թողնել աշխատանքը կամ երկար ժամանակով լքել ընտանիքը, չնայած՝ շատ կապված են մտերիմ մարդկանց: Սիրային հարաբերություններում դրսևորում են իրենց հատուկ անկայունությունը: Բնատուր ճարպկությունն ու ցանկացած իրավիճակից ելք գտնելու ունակությունը նրանց թույլ է տալիս ընտանեկան կյանքն ամենալավ ձևով դասավորել: Երջանիկ կլինեն համբերատար, սիրող կնոջ հետ, ով պատրաստ կլինի զիջումների գնալ:

Այծեղջյուր-Կապիկ կինը

Կամային Այծեղջյուր-Կապիկ կանայք շատ լավ վերահսկում են իրենց արարքներն ու հույզերը: Բայց ամենևին էլ գործնական հարցերի լուծման վրա կենտրոնացած կարիերիստներ չեն: Շփման մեջ նրանք ուրախ, հմայիչ կանայք են, բնավորության ամրությունը դրսևորում են միայն անհրաժեշտության դեպքում: Երբեք չեն բողոքում ու ձեռքերը վայր չեն դնում, լավատեսությամբ են նայում ապագային: Ճիշտ է, նրանք էլ թուլություններից զուրկ չեն, նրանց անհրաժեշտ է մտերիմ մարդկանց աջակցությունը: Բայց պետք չէ նրանցից կայունություն ակնկալել սիրային հարաբերություններում: Այծեղջյուր-Կապիկները իմպուլսիվ կանայք են և չնայած իրենց տրամաբանական մտածողությանը՝ կարող են իրենց թեթևամիտ մարդու նման պահել: Ժամանակի հետ նրանք օրինակելի ամուսիններ են դառնում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ԱՔԱՂԱՂ

Այս Աքաղաղները զրուցասեր չեն, հանգիստ են ու զուսպ, իսկական պահպանողականներ են: Համառ, լուրջ Այծեղջյուր-Աքաղաղները հակված չեն փոխզիջումների: Առանձնանում են համբերատարությամբ ու դիմացկունությամբ, վճռական են գործում. ցանկացած պարագայում համառորեն պաշտպանում են իրենց տեսակետը: Սառը ու փակ մարդու տպավորություն են թողնում: Սակայն անվրդովության դիմակի ներքո բավականին զգայուն էություն է թաքնված: Նշանների այս համադրությամբ մարդիկ սեր ու հասկացողություն են փնտրում, չնայած՝ պատրաստ չեն դա խոստովանել: Համատեղելիության հորոսկոպում Այծեղջյուր-Աքաղաղը առաջնորդ է. ուժ ու ինքնավստահություն է ճառագում: Համոզելու շնորհք ունի, կարողանում է մյուսներին գրավել իրենց գաղափարներով: Աքաղաղ-Այծեղջյուրի մեջ այնքան խարիզմա ու հմայք կա, որ նրան չհավատալն անհնար է:

Բնութագիրը

Այս խիզախ, վճռական մարդը հայտնի է իր դիմացկունությամբ, բոլոր տհաճությունները աննկուն հաղթահարելու իր ունակությամբ: Աքաղաղ-Այծեղջյուրի առանձնահատուկ գիծը սկզբունքայնությունն է, նա հավատարիմ է ինքն իրեն ու իր իդեալներին: Նրան անհնար է շեղել կամ մոլորության մեջ գցել: Եթե Այծեղջյուր-Աքաղաղը որոշել է, ուրեմն այդպես էլ կլինի: Նա բարեխիղճ մարդ է, նրան բնորոշ չէ անպատշաճ վարքը: Երբեք չի խախտում բարոյականության նորմերը, հակառակը, կարգուկանոնի պաշտպան է: Չնայած կրակոտ Աքաղաղը խելամիտ Այծեղջյուրին անկանխատեսելիություն է ավելացնում, բայց այս մարդը, միևնույն է, մյուսների համար լավ օրինակ է ծառայում: Բազում արժանիքներ ունի՝ ուժ, խիզախություն, համառություն, պատասխանատվություն: Շրջապատողները ոչ միայն վստահում են Աքաղաղ-Այծեղջյուրն, այլ նաև հիանում են նրա տաղանդներով:

Այծեղջյուր-Աքաղաղը բնածին մարտիկ է, համարձակ ընդունում է ճակատագրի մարտահրավերները: Պատրաստ է իր համոզմունքների համար մինչև վերջ պայքարել: Այծեղջյուր-Աքաղաղը հաջող համադրություն է և իր ներկայացուցիչներին զարմանալի ուժով ու նպատակասլացությամբ է օժտում: Այս մարդիկ հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, իրենք են որոշում, թե ում հետ պետք է շփվեն ու ինչ ուղու պետք է հետևեն: Հույս են դնում միայն սեփական ուժերի վրա ու օգնություն չեն խնդրում. դրա համար չափազանց հպարտ ու ինքնավստահ են: Աքաղաղ-Այծեղջյուրը խորաթափանց է, խելացի ու տրամաբանող, այնպես որ՝ հեշտությամբ հաշվարկում է բոլոր հնարավոր ռիսկերը: Նույնիսկ անհաջողությունները, որոնք նրա հետ շատ հազվադեպ են պատահում, չեն ստիպի նրան նահանջել: Նա կգտնի բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևն ու անպայման հաջողության կհասնի: Ընդ որում՝ գործում է ոչ միայն ի շահ սեփական հետաքրքրությունների, այլ նաև հասարակության օգտին:

Աքաղաղ-Այծեղջյուրը սիրում է փայլել հասարակության մեջ: Նա հաճելի, շփման մեջ թեթև մարդ է, չնայած՝ գոռոզամիտ մարդու տպավորություն է թողնում: Չի ձգտում առանց բացառության բոլորին դուր գալ, բայց միշտ ուրախ է իր մասին հաճելի բան լսել: Անտարբեր չէ հաճոյախոսությունների նկատմամբ, աջակցության կարիք ունի, չնայած՝ ինքն էլ վախենում է խոստովանել դա: Սակայն Այծեղջյուր-Աքաղաղը շատ քչերին է վստահում, չի սիրում կպչուն մարդկանց, ամեն կերպ խուսափում է նրանց հետ շփումներից: Ընկերներին ուշադիր է ընտրում, կարող է նրանց համար հուսալի հենարան դառնալ, բայց երբեք չի զիջի առաջնորդի դիրքերը, չի կարող թուլանալ ու իրավիճակն ինքնահոսի մատնել: Երբեմն շատ անհանգիստ ու քմահաճ է դառնում. չի հանդուրժի ճնշումն ու անհարգալից վերաբերմունքը: Բոլոր դեպքերում իդեալական մարդ լինելը բարդ խնդիր է:

Սիրո մեջ

Կշռադատող Այծեղջյուր-Աքաղաղը սովոր է բոլոր հարցերին պատասխանատու մոտենալ, նրա անձնական կյանքն էլ բացառություն չէ: Ընտրության հարցում չի շտապում, երկար դիտում է մարդկանց: Սիրային հորոսկոպում Այծեղջյուր-Աքաղաղը ընտրող ու բծախնդիր մարդ է: Այս մարդուն գոհացնելը շատ բարդ է, փոխարենը կարող եք ամբողջությամբ վստահ լինել նրա վրա: Եթե նա անցել է սիրատածումների, ապա հարսանիք կլինի: Ճիշտ է, ընտրյալը պետք է պատրաստ լինի, որ Այծեղջյուր-Աքաղաղի կարծիքն այս հարցում ամենակարևորն է:

Այծեղջյուր-Աքաղաղը սիրում է մտերիմներին, մանրամասն հաշվարկում է ընտանեկան կյանքի բոլոր մանրամասները՝ կարգապահություն, մաքրություն, հարմարավետություն: Չի լսում երկրորդ կեսի կարծիքը, միշտ ու ամեն հարցում հենվում է միայն իր վրա: Այծեղջյուր-Աքաղաղը պատրաստ է մտերիմներին սիրով ու հոգատարությամբ շրջապատել, միակ պայմանն այն է, որ առաջնորդն ինքն է: Նա տաքարյուն ու անկանխատեսելի մարդ է, այնպես որ՝ նրան բնորոշ են նաև ագրեսիայի բռնկումները: Բայց միայն հազվադեպ դեպքերում, այն է՝ մտերիմների նկատողությունների ու քննադատության ժամանակ:

Կարիերան

Փառասեր Աքաղաղ-Այծեղջյուրի համար կարևոր է կայանալ մասնագիտության մեջ: Երբեք չի հաշտվի պարտության հետ. զարմանալի համառությամբ հասնում է դրված նպատակներին: Խուճապի չի մատնվում ու չի փորձում շրջանցել խոչընդոտները. ինչքան բարդ է խնդիրը, այնքան քաղցր է հաղթանակը: Համբերատարության ու նպատակասլացության շնորհիվ Այծեղջյուր-Աքաղաղը արագ հասնում է ղեկավար պաշտոնների: Փոխարենը ենթակայի դերում այնքան էլ համոզիչ չէ. չի սիրում կարգադրություններ կատարել: Չնայած՝ խելացի է, կշռադատող ու շատ պատասխանատու. նա իր գործի գիտակն է:

Աքաղաղ-Այծեղջյուրները ոչ թե պարզապես աշխատում են, այլ ծառայում են բարձր նպատակների: Ընտրում են մասնագիտություններ, որոնք կարող են օգուտ տալ հասարակությանը, չնայած՝ չեն մոռանում նաև սեփական ամբիցիաների մասին: Այս մարդիկ իրենց ճնշված են զգում սահմանափակումների հանդիպելիս: Աքաղաղի անվախությունն ու Այծեղջյուրի կարգապահությունը ցանկացած բնագավառում նրա հաջողության գաղտնիքն են: Նշանների այս համադրությամբ մարդիկ հաջող դերասաններ, մարզիկներ ու բիզնեսմեններ են դառնում: Բացի այդ, Աքաղաղ-Այծեղջյուրներին հարմար են հաշվարկների, պլանավորման ու գիտական գործունեության հետ կապված մասնագիտությունները:

Այծեղջյուր-Աքաղաղ տղամարդը

Այս տղամարդիկ նախընտրում են խոսքերը քամուն չտալ, բայց սիրում են ցուցադրվել, աշխատում են բարենպաստ տպավորություն թողնել: Հուսալի, լուրջ Այծեղջյուր-Աքաղաղները կանանց մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում: Նրանք իսկական տղամարդիկ են թվում, ովքեր պատրաստ են դժվար պահին աջակցել: Նրանք տրամադիր են ամուր ընտանիք ստեղծելուն, կարճատև սիրավեպերը նրանց չեն հետաքրքրում: Այծեղջյուր-Աքաղաղ տղամարդը վճռական է, այնպես որ՝ անպայման պատասխան զգացմունքի կհասնի: Ընտանիքում վճռական խոսքը կարող է պատկանել միայն իրեն, նա լիդեր է, հեղինակություն կնոջ ու երեխաների համար: Հակաճառություններ և առավել ևս քննադատություն չի հանդուրժի: Փոխարենը մտերիմների համար լավագույն պայմաններն է ստեղծում, շատ է աշխատում, ուժերը չի խնայում:

Այծեղջյուր-Աքաղաղ կինը

Նպատակասլաց Այծեղջյուր-Աքաղաղ կինը ձգտում է բոլոր միջոցներով ճանաչման հասնել: Նրա համար կարևոր է կայանալ մասնագիտության մեջ, այնպես որ՝ ողջ ուժերը ծախսում է աշխատանքի վրա: Ճիշտ է, բարեհաճ է վերաբերվում նաև երկրպագուների սիրատածումներին: Սիրում է հաճոյախոսություններ լսել, ուրախ կլինի, եթե տղամարդն իր վրա վերցնի կենցաղային բոլոր հարցերի լուծումը: Այծեղջյուր-Աքաղաղը հավատարիմ կին է, ֆլիրտ չի անի ու արկածներ չի փնտրի. դրա համար չափազանց զբաղված է իր գործով: Նրան կարելի է ցանկացած գաղտնիք վստահել, անհրաժեշտության դեպքում կօգնի և՛ խոսքով, և՛ գործով: Երջանիկ կլինի իր առավելությունն ընդունող տղամարդու կողքին: Սիրելի մարդու աջակցությունը ամենաբարդ խնդիրները լուծելիս նրան ուժ կհաղորդի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ՇՈՒՆ

Այս հանգիստ ու խելամիտ մարդը շրջապատին վստահություն է ներշնչում: Այծեղջյուր-Շան վրա կարելի է հույս դնել ամենաբարդ պահին, միայն նրա ներկայությունն արդեն հանգստացնում ու ապագայի հանդեպ հույս է տալիս: Նա բարյացակամ է, գթասիրտ, պատասխանատվություն է զգում մարդկանց հանդեպ: Այս Այծեղջյուրը հողի այս նշանի մյուս ներկայացուցիչների համեմատ ավելի բաց ու կարեկցող է: Բարեհամբույր Շունը նրան բարություն ու հոգատարություն է սովորեցնում, հոգեկան առատաձեռնությամբ է օժտում: Համատեղելիության հորոսկոպում Շուն-Այծեղջյուրը ուշադիր, մարդկանց տառապանքների հանդեպ զգայուն մարդ է: Ունակ է մարդկանց բարեկեցության ու սեփական իդեալների համար զոհողությունների գնալ: Բարձր բարոյական արժեքների տեր է, բարեխիղճ մարդու հեղինակություն է վայելում:

Բնութագիրը

Այս մարդիկ ռացիոնալ են, հավասարակշռված ու ինքնավստահ, դրա հետ մեկտեղ՝ շփման մեջ բարեհամբույր են ու հասարակ: Այծեղջյուր-Շներն առանձնանում են հանգիստ, կշռադատող բնավորությամբ: Չեն շտապում շրջապատին ցույց տալ իրենց նշանակալի լինելը, բայց չեն էլ կորցնում սեփական կյանքը բարելավելու շահավետ հնարավորությունները: Այծեղջյուր-Շան գլխավոր առանձնահատկությունը պատասխանատվությունն է. նա մարդկանց հանդեպ պարտքի զգացում ունի: Նա լավ ու նվիրված ընկեր է, պատրաստ է մինչև վերջ պաշտպանել մտերիմների հետաքրքրությունները: Շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ, բայց քչերի հետ է կիսվում իր մտքերով: Այծեղջյուր-Շունը մարդուն վստահելուց առաջ երկար ուսումնասիրում է նրան: Այս ամենի արդյունքն էլ ընկերների նեղ շրջանակն է: Փոխարենը իր ընկերներից յուրաքանչյուրի վրա նա կարող է հույս դնել:

Սկզբունքային, բարձր բարոյական արժեքների տեր Այծեղջյուր-Շունը իր մտերիմների ու պարզապես ծանոթների շրջանում մեծ հեղինակություն է վայելում: Շրջապատի հանդեպ հոգատար է. միշտ կլսի ու կօգնի: Չի մերժի նաև նյութական օգնության խնդրանքը, չնայած՝ գիտի փողի գինը: Շուն-Այծեղջյուրը խնայող մարդ է: Ընդ որում՝ ֆինանսական հարցին նրա գրագետ մոտեցումը ոչ թե ագահության, այլ սթափ դատողության արդյունք է: Այծեղջյուր-Շանը չի կարելի եսասեր անվանել, հակառակը, նա առատաձեռն ու բաց մարդ է: Սակայն չմտածված արարքներ չի գործում, իր ու շրջապատի հանդեպ պահանջկոտ ու արդարացի է: Սկզբունքային նկատառումներից ելնելով չի օգնի վատ մարդկանց: Մնացած դեպքերում կարող եք հույս դնել նրա վրա. նա միշտ կատարում է իր խոստումները:

Գործնական Այծեղջյուր-Շունը ամուր կանգնած է հողին, բոլոր գործերում հաջողությունն ուղեկից է նրան: Նա լավատեսական մտածողություն ունի, նույնիսկ անհաջողության դեպքում պահպանում է սառնարյունությունը: Սակայն չափազանց կենտրոնացած է արդյունքի վրա, չի կարողանում հանգստանալ ու թուլանալ: Հասարակության մեջ բարեհամբույր կեցվածք է ընդունում, բայց շուրջը տեղի ունեցող ամեն ինչին շատ լուրջ է վերաբերվում: Քննադատությանը սուր է արձագանքում, նեղանում ու ներամփոփ է դառնում: Չի կարողանում ինքն իր վրա ծիծաղել, բայց դա այդքան էլ կարևոր չէ. նա ուրիշ այլ արժանիքներ ունի՝ մեծահոգություն, ազնվություն ու գթասրտություն: Ընդհանուր առմամբ Շուն-Այծեղջյուրը ուժեղ մարդ է, ունակ է վճռական գործողությունների: Բայց նա ուրախ կլինի նաև աջակցության ու անկեղծ գովասանքի խոսքեր լսել, իսկ խղճահարություն ու քծնանք նրան պետք չեն:

Սիրո մեջ

Զուսպ Այծեղջյուր-Շները փակ ու լուրջ մարդիկ են երևում, նրանց մոտենալն այնքան էլ հեշտ չէ: Սակայն խիստ տեսքը դիմակ է, իսկ հոգու խորքում Շուն-Այծեղջյուրները կրքոտ մարդիկ են: Պարզապես ծանոթություններին ընտրողաբար են մոտենում: Այս մի փոքր փակ ու կշռադատող մարդիկ ունակ են իրենց սիրտը բացել միայն իսկապես մտերիմ մարդու առաջ: Փոխարենը կարելի է չկասկածել, որ նրանց կողակիցները կլողան սիրո ու հոգատարության մեջ: Դժվար է գտնել ավելի նվիրված ու իր նախապատվությունների մեջ ավելի կայուն մարդու, քան Շուն-Այծեղջյուրն է:

Սիրային հորոսկոպը Այծեղջյուր-Շներին երջանիկ ընտանեկան կյանք է կանխատեսում: Այս մարդիկ նվիրված կողակցի կարիք են զգում, իսկ նրանց բարեխղճության վրա կարելի է չկասկածել: Այծեղջյուր-Շունը պահպանողական է, փոփոխություններին զգույշ է վերաբերվում: Ընտանիքի մեջ ուժի ու ոգեշնչվածության աղբյուր է տեսնում, այնպես որ՝ ինքն իրեն հուսալի հենարանից չի զրկի, տնից դուրս սիրային կապեր չի հաստատի: Շուն-Այծեղջյուրը կարգապահության սիրահար է, նրա յուրաքանչյուր օրը հստակ պլանավորված է: Մտերիմների հանդեպ պահանջկոտ է նրանք պետք է հետևեն իր սահմանած կանոններին:

Կարիերան

Նպատակասլաց ու վճռական Այծեղջյուր-Շունը ունակ է հաղթահարել ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները: Այս կազմակերպված մարդը սովոր է ապրել հստակ օրակարգով: Այծեղջյուր-Շունը իդեալական աշխատակից է՝ ուշադիր ու շատ պատասխանատու: Սակայն համարյա զուրկ է փառասիրությունից. իր կյանքը չի զոհի հաջող կարիերայի համար: Հեշտությամբ կհամաձայնի շարքային պաշտոնին, եթե հասկանա, որ հենց այդտեղ կարող է առավելագույն օգուտ տալ առանց իր հոգեկան առողջությանը վնասելու:

Լուրջ Այծեղջյուր-Շան համար հասարակության առաջ ելույթ ունենալը մեծ փորձություն է: Բավականաչափ երևակայություն չունի, իրեն հեռու է պահում ստեղծագործ գործունեությունից: Նախընտրում է հանգիստ աշխատել իր աշխատավայրում ու իր վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Նրան հարմար է որոշակի նորմերի ու կանոնների հետևելու հետ կապված գործունեությունը: Այծեղջյուր-Շները կարգապահության ու օրենքի խիստ հետևողներ են, հաճախ իրենց կյանքը նվիրում են մարդկանց ծառայելուն: Շատ հաճախ նրանք իրավապահ մարմինների աշխատողներ են դառնում կամ ընտրում են իրավաբանությունը:

Այծեղջյուր-Շուն տղամարդը

Գործունյա Այծեղջյուր-Շան համար խոչընդոտներ գոյություն չունեն: Նպատակասլաց, վճռական այս տղամարդը համարձակ կյանքի է կոչում իր պլաններն ու ուշադրություն չի դարձնում կենսական դժվարություններին և տհաճություններին: Նա բարյացակամ մարդ է, բայց չափավոր զգույշ, այնքան էլ չի վստահում քիչ ծանոթ մարդկանց: Նա առանձնանում է կյանքի հանդեպ խելամիտ մոտեցմամբ: Նվիրված է իր գործին, աշխատանքին պատասխանատու է վերաբերվում, բայց նրա էներգիան ամբողջությամբ բավականացնում է նաև անձնական կյանքի համար: Ավելի մոտ ծանոթանալուց հետո կանայք հայտնաբերում են, որ այս լուրջ տղամարդը բավականին փափուկ, խոցելի մարդ է, բայց՝ շատ համառ: Այնպես որ՝ լավ է ենթարկվել Այծեղջյուր-Շան կամքին, հաշտվել նրա անկախ բնավորության հետ: Փոխարենը կինը նրանից այնքան սեր ու հոգատարություն կստանա, որ իրեն անսահման երջանիկ կզգա:

Այծեղջյուր-Շուն կինը

Նշանների այս համադրությամբ կինը գործերում բավականին հաջողակ է, նախանձելի համառությամբ ու նպատակասլացությամբ է օժտված: Առանձնանում է խելքով, խորաթափանցությամբ, այնպես որ՝ գործնական հարցերը լուծելիս գործընկերներն ամբողջությամբ վստահում են նրա կարծիքին: Չնայած՝ նա այնքան ինքնուրույն է, որ աջակցության կարիք չունի: Անձնական հարաբերություններում ձգտում է առաջատարի դիրք գրավել, այնպես որ՝ երջանիկ կլինի իր առավելությունն ընդունող տղամարդու հետ: Փոխարենը Այծեղջյուր-Շուն կինը շատ առատաձեռն է մտերիմների հանդեպ, մեծ ջանքեր է գործադրում ամուսնու ու երեխաների կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Հնարավոր է՝ նրա հետ դժվար է, բայց նա հարգանքի է արժանի: Այս կնոջ աշխատասիրությունը սահմաններ չունի, բացի այդ, նա ցանկացած պարագայում փորձում է ազնիվ ու բարեխիղճ լինել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ԽՈԶ

Զուսպ ու փակ Այծեղջյուրը ուրախ Խոզի ազդեցությամբ ավելի ազատ ու կենսուրախ է դառնում: Չի կորցնում իրեն հատուկ խելամտությունը, բայց դադարում է շփման համար փակ մարդ լինել: Այս Այծեղջյուրը բոլոր հնարավոր համադրությունների մեջ ամենից բարին է: Համատեղելիության հորոսկոպում Խոզ-Այծեղջյուրը ուժեղ բնավորությամբ ու բոլոր կողմերով հաճելի անձնավորություն է: Միշտ հետևում է իր սկզբունքներին, վճռական ու նպատակասլաց է: Հակված չէ չմտածված արարքների, ներքին արժանապատվությամբ լի է: Նա կյանքի հանդեպ պահպանողական հայացքներով բարեխիղճ մարդ է, բայց դա նրան չի խանգարում գթասիրտ լինել շրջապատի հանդեպ: Ընդհանուր առմամբ Այծեղջյուր-Խոզը ներդաշնակ համադրություն է՝ փափկություն, բարություն ու խելամիտ խստություն մի մարդու մեջ:

Բնութագիրը

Այս մարդիկ ավանդապահ են, ամեն նորին զգուշությամբ են վերաբերվում: Գլխովին հորձանուտը նետվելու համար չափազանց կշռադատող են: Նման զգուշությունը նրանց ստիպում է կասկածել սեփական ուժերին: Ինքնավստահ Խոզ-Այծեղջյուրը շրջապատին երբեմն զարմացնում է իր կասկածամտությամբ ու անվճռականությամբ: Ճիշտ է, երբեք չի կորցնում իրեն հատուկ լավատեսությունը, ուրախ բնավորություն ունի: Նրա հետ հաճելի է ամենատարբեր թեմաներով զրույցներ վարելը, կարողանում է ուրախացնել ու դժվար պահին աջակցել: Այծեղջյուր-Խոզի հետ կենսական ոչ մի դժվարություն սարսափելի չէ. նա հուսալի է, հանգիստ ու կշռադատող: Չի վիճի ու խրատներ չի կարդա, պարզապես կփորձի օգնել այն ամենով, ինչով կարող է: Նա միշտ պայքարում է արդարության համար, միշտ թույլերի կողքին է:

Ամբիցիոզ Այծեղջյուրը բարձր կատարողականություն ունեցող Խոզի հետ համադրությամբ կարող է կարիերայում հսկայական բարձունքների հասնել: Նա հստակ հետևում է իր նպատակներին, կարող է ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Սակայն աջակցության կարիք է զգում, անկեղծորեն ուրախանում է ասված ամեն բարի խոսքի համար: Չնայած մասնագիտական հաջողություններին՝ Խոզ-Այծեղջյուրը շարունակում է բարյացակամ ու գթասիրտ մարդ մնալ: Նա բարեխիղճ է, առատաձեռն, շատ համբերատար է շրջապատի հանդեպ: Սիրում է ժամանակ անցկացնել ուրախ ընկերախմբերում, իրեն հեռու չի պահում շփումներից: Ճիշտ է, երբեք չի հաշտվի դավաճանության հետ: Չնայած իր հանգստությանն ու կշռադատող լինելուն՝ Այծեղջյուր-Խոզը բուռն է արձագանքում իրեն մոլորության մեջ գցելու փորձերին: Բնությունը նրան հզոր խառնվածքով է օժտել, նա կարող է ուժեղ հակահարված հասցնել իրեն վիրավորողներին:

Ակտիվ, վճռական Խոզ-Այծեղջյուրներն իրենց նպատակներն ակտիվ կյանքի են կոչում: Վառ երևակայություն ունեն, հեշտությամբ խնդիրներին ինքնատիպ լուծումներ են մտածում: Դժվարությունների առաջ չեն ընկրկում, պաշտպանում են իրենց դիրքերը: Այծեղջյուր-Խոզը շտապողականություն չի սիրում, մանրամասն մտածում է ամեն քայլը: Շրջապատին դուր է գալիս նրա հանգիստ վարքը, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում անձնական արժանապատվությունը պահպանելու ունակությունը: Խոզ-Այծեղջյուրը բնածին առաջնորդ է, նրա հեղինակությունը հենվում է ոչ թե կոպիտ ուժի, այլ շրջապատի հանդեպ ուշադիր վերաբերմունքի վրա: Նա անկեղծորեն ուրախանում է մարդկանց հաջողություններով, փորձում է օգնել նրանց ցանկացած խնդրի լուծման հարցում: Վիրավորանքներին սուր է արձագանքում, չի կարողանում հաշտվել մարդկային անշնորհակալության հետ:

Սիրո մեջ

Արտաքինից հանգիստ, անվրդով Այծեղջյուր-Խոզն իրականում ամաչկոտ մարդ է: Հակված չէ թեթևամիտ կապերի, հուսալի կողակից է փնտրում: Շատ սառը ու փակ մարդու տպավորություն է թողնում: Սակայն նման վարքը վկայում է նրա լուրջ տրամադրվածության մասին: Չնայած իր վառ արտաքինին ու սեքսուալությանը՝ Խոզ-Այծեղջյուրը բավականին զուսպ է հակառակ սեռի հանդեպ: Հավատարիմ է իր ընտրությանը, չի դավաճանի, նրա խոսքին կարելի է հավատալ:

Խոզ-Այծեղջյուր կանայք ու տղամարդիկ ընտանեկան ավանդույթներին նվիրված մարդիկ են: Հուզիչ ու անօգնական են հասարակական կանոններին հետևելու իրենց ցանկության մեջ: Ողջ ուժով հավատում են ընտանեկան արժեքներին՝ սեր, փոխադարձ հարգանք, լիակատար վստահություն: Շատ են հարգում մեծերին, հոգատար են մանուկների հանդեպ: Խոզ-Այծեղջյուրի համար ամուսնալուծությունն անընդունելի է, նա կաշխատի բոլոր միջոցներով պահպանել հարաբերությունները: Բոլոր հարցերը լուծում է միայն խնդիրների հանգիստ քննարկման միջոցով. ոչ մի վեճ, սկանդալ ու փոխադարձ մեղադրանքներ:

Կարիերան

Այս պատասխանատու ու քչախոս մարդը վայելում է գործընկերների վստահությունն ու հարգանքը: Խոզ-Այծեղջյուրը հիանալի աշխատող է՝ նպատակասլաց, կատարողական, ողջ հոգով նվիրված է գործին: Միշտ աշխատում է խղճի համաձայն, հիանալի լեզու է գտնում մյուս աշխատողների հետ: Ոչ միայն փայլուն գլուխ է հանում իր ծառայողական պարտականություններից, այլ նաև ակտիվորեն մասնակցում է կոլեկտիվի կյանքին: Մտածում է ընդհանուր գործի օգտի մասին, այլ ոչ թե՝ սեփական ամբիցիաների: Ուստի զարմանալի չէ, որ Այծեղջյուր-Խոզը ղեկավարության սիրելիներից է:

Փառասեր Այծեղջյուրը գիտի, թե ինչպես հաջողության ու համընդհանուր ճանաչման հասնի: Բարեհոգի Խոզը նրան այդ հարցում ամենևին չի խանգարում, հակառակը, օգնում է: Այծեղջյուր-Խոզը կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ. այնքան տաղանդավոր ու աշխատասեր է, որ իր ամբիցիաների իրագործման ճանապարհին խոչընդոտներ չի տեսնում: Նշանների այս համադրությամբ մարդը կարող է հաջողակ ղեկավար դառնալ, նրա ուժերի սահմաններում է մեծ կոլեկտիվը տնօրինելը: Չնայած՝ ունակ է աշխատել նաև հասարակ պաշտոնում, եթե նրան մասնագիտական աճ խոստանան:

Այծեղջյուր-Խոզ տղամարդը

Այս փառասեր մարդիկ անհրաժեշտ չեն համարում իրենց պլաններից հետ կանգնելը: Տղամարդ Խոզերը բարի են, երազող, խելամտության տրամաբանությանը չեն ենթարկվում: Նրանց համար կարևոր է կյանքում կայանալը: Դրանից հետո նրանք կարող են հանգիստ տրվել իրենց նախասիրություններին: Այս սենտիմենտալ ու գթասիրտ մարդիկ շատ նվիրված են իրենց ընտանիքին: Աշխատանքի մեջ կազմակերպված են, խիստ ղեկավարներ են, իսկ ահա տանը տրվում են զգացմունքներին: Կինն ու երեխաները կարող են Այծեղջյուր-Խոզ տղամարդուն ուզածի նման ղեկավարել: Նրանք շատ լավ գիտեն, որ նրա իշխող ու անկոտրում լինելը միայն դիմակ է: Իրականում նրանք աշխարհի ամենաբարի մարդիկ են, իսկապես երջանիկ են միայն հարազատների շրջանում: Սիրում ու գնահատում են իրենց ընտանիքը, աշխատում են ապահովել մտերիմներին ամեն անհրաժեշտ բանով:

Այծեղջյուր-Խոզ կինը

Պրագմատիկ ու սառը Այծեղջյուր-Խոզ կինն իրականում բավականին հաճելի մարդ է: Նա տրամադիր է հաջողակ կարիերա անել, շատ է աշխատում, բայց դրա հետ մեկտեղ շարունակում է բարի ու մեղմ կին մնալ: Երկու հակասությունների՝ պրագմատիզմի ու հոգևոր ջերմության միջև խելամիտ ներդաշնակություն գտնելու տաղանդ ունի: Աշխատակիցների համար նա պահանջկոտ ղեկավար է, իսկ տնեցիների համար՝ սիրող կին ու մայր: Երբեք չի մերժի գործընկերների ու ընկերների խնդրանքը, բայց նրա համար առաջին տեղում բոլոր դեպքերում ընտանիքի հետաքրքրություններն են: Մտերիմ շրջապատի համար պատրաստ է պայքարել ամբողջ աշխարհի դեմ, բայց տան շեմին ոտքը դնելուց հետո փափուկ ու խոցելի մարդ է դառնում: Այծեղջյուր-Խոզ կինը բոլոր տեսանկյուններից հիանալի կին է, նա անպայման կհասնի իր ցանկությունների իրագործմանը:


Տարվա և ամսվա համադրությունը. ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Մաս 1-ին)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2509 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: այծեղջյուր | Վարկանիշ: 5.0/4