ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2263 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ԱՌՆԵՏ

Փառասեր Այծեղջյուր-Առնետներն անհանգստանում են իրենց հեղինակության համար, աշխատում են բամբասանքների ու շշուկների համար առիթներ չտալ: Մեծ արժանապատվությամբ են իրենց պահում, փորձում են բարենպաստ տպավորություն թողնել: Այծեղջյուրի սառը զսպվածությունը հրաշալի հավասարակշռում է Առնետների իմպուլսիվությունը: Այս մարդիկ սթափ ու պրակտիկ են դատում: Մանրամասն վերահսկում են սեփական հույզերը, ուշադիր հետևում են շրջապատող մարդկանց վարքին: Առնետ-Այծեղջյուրները հիանալի դաստիարակված են, մտավոր բարձր ունակություններ ունեն, նրանց հետ ամոթ չէ հասարակության մեջ հայտնվելը: Չնայած՝ շատերին այս մարդկանց վարքը տարօրինակ է թվում, հատկապես՝ աշխարհն իդեալական դարձնելու կպչուն ցանկությունը: Շատ քչերը կարող են գնահատել նրա կատարելության ձգտումը:

Բնութագիրը

Նրանք շատ հուսալի մարդիկ են, միայն թե շատ լուրջ են ու կանխատեսելի: Առնետ-Այծեղջյուրները չեն սիրում ուժերը զուր վատնել, նրանց ցանկացած գործողություն կոնկրետ նպատակ է հետապնդում: Այս մարդկանց անհնար է աշխատանքի ժամին անգործության մատնված տեսնել, նրանց օրը ամենայն մանրամասնությամբ պլանավորված է: Նույն ոգևորվածությամբ փորձում են կարգապահություն սովորեցնել նաև մյուսներին: Ընդ որում՝ չեն վիրավորվում քննադատությունից ու նկատողություններից, կարողանում են հարթել սուր անկյունները: Հարթ շփումներ են հաստատում, հումորի հիանալի զգացում ունեն: Այծեղջյուր-Առնետը յուրահատուկ անձնավորություն է, միշտ հետևում է իր սկզբունքներին, բայց գործում է մեղմ ու զգույշ: Չնայած՝ չի քծնում մարդկանց, չի փորձում գնել նրանց սերը:

Այծեղջյուր-Առնետը արդար մարդ է, ֆիզիկական մակարդակով տանել չի կարողանում սուտը: Մինչև վերջ պաշտպանում է ճշմարտությունը, նույնիսկ՝ ի վնաս սեփական հետաքրքրությունների: Նրա կողքին քիչ են իսկական ընկերները, ավելի շատ են պարզապես լավ ծանոթները: Առաջին պատահած մարդուն չի վստահի, շատ զգույշ ու խելամիտ է չմտածված գործողությունների համար: Փոխարենը համոզվելով, որ մարդը վստահելի է՝ նրա հավատարիմ ընկերը կդառնա: Առնետ-Այծեղջյուրը հետևողական է, կայունության ու հարմարավետության ձգտումը նրա արյան մեջ է: Այնպես որ՝ այս մարդուց ցնցող արարքներ մի սպասեք: Լավ է հաշտվեք նրա բծախնդրության, հիվանդագին կարգապահության հետ. չէ՞ որ այս հատկանիշները Այծեղջյուր-Առնետին բնութագրում են որպես հուսալի մարդու:

Շրջապատին Առնետ-Այծեղջյուրը սառը մարդ է թվում, որն ունակ չէ կարեկցել ու ապրումակցել: Այս մեղադրանքներն անարդար են, մարդիկ նրա մասին շատ մակերեսային են դատում: Իրականում Այծեղջյուր-Առնետին որոշ զգացմունքային խլություն բնորոշ է, նրան դժվար է բռնկված, իր գործողություններին հաշիվ տալու անընդունակ տեսնելը: Միշտ հավաք է, զուսպ, չի սիրում մոլախաղերն ու թեժ վեճերը: Բայց դրա հետ մեկտեղ, բավականին հուզական մարդ է, հիանալի զգում է շրջակա աշխարհի գեղեցկությունը: Պարզապես անհրաժեշտ չի համարում օտարներին ներս թողնել իր ներքին աշխարհ: Նրա համար ավելի հեշտ է բոլորի հետ լավ, ոչ մի բանի չպարտավորեցնող հարաբերություններ պահպանելը. չէ՞ որ հեռու տարածությունից շփումները հիասթափություններից պաշտպանվելու լավագույն ձևն են:

Սիրո մեջ

Այս մարդը կայուն է ամեն ինչում, առավել ևս՝ անձնական նախապատվությունների մեջ: Նրա համար սիրային հարաբերությունները լուրջ աշխատանք են, այլ ոչ թե ուրախ արկած: Այծեղջյուր-Առնետը հենց ծանոթության սկզբից տրամադիր է ամուսնության: Նրան չի կարելի ռոմանտիկ անվանել, չնայած՝ ուժեղ կիրքն ունակ է նրան ժամանակավորապես զրկել խելամտությունից: Իր կյանքն անարժան մարդու հետ չի կապի, առաջին տեղում դնում է ոչ թե արտաքին գրավչությունը, այլ նյութական ապահովությունն ու սոցիալական դիրքը:

Այծեղջյուր-Առնետը ընտանեկան կյանքի համար իդեալական կողակից է: Նա հուսալի մարդ է, նրան կարելի է ամբողջովին վստահել: Սիրում է իր տունը, նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի հետ, այլ ոչ թե ընկերների շրջանում: Բավական խելամիտ է տնօրինում ընդհանուր բյուջեն. ժլատ չէ, բայց գումարը դատարկ բաների վրա չի վատնի: Աշխատում է անիմաստ նվերներ չգնել, ինքն էլ նախընտրում է պրակտիկ իրեր ստանալ: Երկրորդ կեսն ու երեխաները պետք է լսեն նրա կարծիքը, հակառակ դեպքում սկանդալից խուսափել չի ստացվի:

Կարիերան

Ամբիցիոզ Այծեղջյուր-Առնետն իր առաջ համարձակ նպատակներ է դնում: Շատ լավ հասկանում է, թե ինչ տաղանդների տեր է, մանրուքների հետևից չի ընկնում, այլ պարզապես հետևում է իր կոչումին: Նա ի բնե առաջնորդ է, ունակ է գլխավորել մեծ կոլեկտիվը: Ուժեղ ինտուիցիա ունի, շատ լավ զգում է շրջապատող մարդկանց տրամադրությունը: Լավ կողմնորոշվում է ցանկացած իրավիճակում, նրան դժվար է շեղել: Այնպես որ՝ Առնետ-Այծեղջյուրը լավ կազմակերպիչ է ու տաղանդավոր ղեկավար:

Նշանների այս համադրությամբ մարդիկ տանել չեն կարողանում քաոսը, այնպես որ՝ նրանց գործերում իդեալական կարգուկանոն է: Աշխատանքից չեն ուշանում, մինչև ուշ գիշեր աշխատում են: Փայլուն տիրապետում են առաջնահերթությունները ճիշտ դնելու արվեստին: Լավ հիշողություն ունեն, նախապես վարքի ռազմավարություն են մշակում: Նրանց հարմար են կառավարման ու ֆինանսների ոլորտի հետ կապված մասնագիտությունները: Նույնիսկ եթե Այծեղջյուր-Առնետները ստեղծագործ ոլորտ ընտրեն, ժամանակի մեծ մասը կնվիրեն կազմակերպչական հարցերի լուծմանը:

Այծեղջյուր-Առնետ տղամարդը

Էներգիայով լի Այծեղջյուր-Առնետ տղամարդը հեշտությամբ ու արագ է որոշումներ ընդունում: Առաջին հերթին նրան նյութական վիճակն է հետաքրքրում, փոքր դեր չի խաղում նաև սոցիալական կարգավիճակը: Վաղ տարիներից երազում է լավագույն ուսումնական հաստատությունն ընդունվելու մասին, իսկ վերջնական նպատակը՝ մեծ հարգ ունեցող աշխատանքի անցնելն է: Անհրաժեշտ ծանոթությունները պահպանելու տաղանդ ունի, փորձում է ստանալ կարևոր մարդկանց հովանավորությունը: Երբեք չմտածված արարքներ չի անում, իր հեղինակությունը վտանգի չի ենթարկում: Ուշադրություն է դարձնում էֆեկտիվ գեղեցկուհիներին, բայց չի ձգտում երես տալ նրանց: Կրքոտ ու հեշտությամբ տարվող Այծեղջյուր-Առնետ տղամարդը արագ է կորցնում կանանց հանդեպ հետաքրքրությունը, նրա ուշադրությունը պահելն ու սերը շահելը շատ դժվար է:

Այծեղջյուր-Առնետ կինը

Այծեղջյուր-Առնետ կինը ամենալավ հաճոյախոսություններին է արժանի: Ցանկացած խնդրի լուծում նրա ուժերի սահմաններում է: Աշխատավայրում նա խիստ ղեկավար է, տանը՝ ուշադիր կին: Սուր հոտառություն ունի, շատ լավ գլուխ է հանում մարդկանցից: Այնպես որ՝ հաջողությամբ խուսափում է անհաջողություններից ու հիասթափություններից: Հազվադեպ է սխալվում իր գնահատականներում, հեշտությամբ հաշվում է իր գործողությունների հնարավոր հետևանքները: Ամուսնության հարցին գործնական է մոտենում, նախընտրում է կյանքը կապել հուսալի ու կանխատեսելի մարդու հետ: Կարող է կիրք տածել իր տեսանկյունից անարժան մարդու հանդեպ, բայց հեշտությամբ հաղթահարում է իր զգացմունքները: Կենսական հարցերում ղեկավարվում է տրամաբանությամբ ու սթափ հաշվարկով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ՑՈՒԼ

Փառասեր Այծեղջյուր-Ցուլի համար կյանքում ամենամեծ երջանկությունն ու հպարտության առարկան հաջող կարիերան է: Շրջապատողները նրան քննադատում են եսասիրության ու չորության համար, բայց այս մարդու համար ավելի կարևոր բան չկա, քան սոցիալական բարձր դիրքը: Բառացիորեն ծննդյան օրվանից երազում է փառքի մասին, դրա համար պատրաստ է զոհողությունների: Նա բոլոր Այծեղջյուրների ու Ցուլերի մեջ ամենահամառն ու լուրջն է: Նրա ողջ կյանքը պլանավորված է, ամեն քայլը՝ հստակ մտածված: Ոչ ոք իրավունք չունի խառնվել Ցուլ-Այծեղջյուրի գործերին, առավել ևս՝ հրահանգներ տալ: Այս մարդն այնքան ինքնավստահ է, որ չի լսի քննադատությունները: Ուժեղ կամքը, նպատակասլացությունն ու ամրությունը նրա բնավորության հիմնական գծերն են:

Բնութագիրը

Այս մարդու ուժեղ բնավորությունը ոչ միայն հիացնում, այլ նաև մի փոքր վախեցնում է: Այծեղջյուր-Ցուլի համար խոչընդոտներ գոյություն չունեն, նա ունակ է ցանկացած դժվարություն հաղթահարել: Եթե իր առաջ նպատակ է դրել, ուրեմն՝ կհասնի ուզածին, ընդ որում՝ դա կանի թեթև: Իր ողջ ամրությամբ, բարձր աշխատունակությամբ հանդերձ հակված չէ աշխատանքային հերոսությունների: Ունակ է իր երազանքին հասնել բոլոր հնարավորներից ամենակարճ ճանապարհով: Կենտրոնացած է արդյունքի վրա, խելացի է ու խորաթափանց, այնպես որ՝ գտնում է խնդիրների մատչելի լուծումները: Թվում է, թե նա զուրկ է վախերից ու ապրումներից, շատ ինքնավստահ է: Եթե Ցուլ-Այծեղջյուրը զբաղված է գործով, նրան արտաքին գրգռիչները չեն շեղում, ամբողջությամբ խորասուզված է իր գործի մեջ:

Նշանների այս համադրությամբ մարդիկ հարգանք են առաջացնում գործին իրենց անսահման նվիրվածությամբ: Ճիշտ է, վճռականությունն ու երկաթե կամքը միշտ չէ, որ օգուտ են տալիս: Իրենց իդեալների հետևից ընկնելով՝ Այծեղջյուր-Ցուլերը մոռանում են ընկերների ու հարազատների մասին: Նրանց բնորոշ չէ մտերիմների գործերով հետաքրքրվելը, ամբողջությամբ կենտրոնացած են իրենք իրենց վրա: Նրանք մեծ եսասերներ ու տարբերվող անձնավորություններ են: Ցուլ-Այծեղջյուրները ծնվել են խոչընդոտները հաղթահարելու համար, իրենց օրինակով համարձակ փորձարկումների են ոգեշնչում: Իրենց աշխատանքով տարված այս մարդիկ ողջ աշխարհին դիմացկունության ու ամրության օրինակ են ծառայում: Համախոհների կարիք են զգում, ուրախ են շփվել մարդկանց հետ, ովքեր կիսում են իրենց համոզմունքները, իսկ մնացածների հետ միայն հարգալից շփումներ են պահպանում:

Այծեղջյուր-Ցուլերի արժանիքների շարքում կարելի է նշել սկզբունքայնությունն ու ազնվությունը: Չեն խորամանկի, խարդավանքների չեն դիմի նույնիսկ գործի օգտի համար: Միշտ ուղիղ հայտարարում են իրենց մտադրությունների մասին: Եվ թող դա տհաճություններ բերի ու բարդացնի կյանքը, բայց այդպիսին է այս մարդկանց էությունը՝ պատիվն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր են: Ցուլ-Այծեղջյուրը բնածին առաջնորդ է, ունակ է գրավել իր գաղափարներով: Ճիշտ է, շփման մեջ մի քիչ չոր է ու հույզերի հարցում՝ ժլատ: Փոխարենը խելացի է, զարգացած տրամաբանական մտածողություն ունի, ունակ է ելք գտնել ցանկացած խճճված իրավիճակից: Նրա հետ լեզու գտնելը հեշտ է, եթե միայն հետևեք նրա բոլոր հրահանգներին ու ազնիվ աշխատեք: Նա շփման մեջ հաճելի մարդ է, բայց պետք չէ նրանից քծնանք ու հաճոյախոսություններ ակնկալել:

Սիրո մեջ

Այս մարդու համար ավելի կարևոր են հոգեկան որակները, այլ ոչ թե արտաքին գեղեցկությունը: Հնարավոր է՝ չկարողանա անտարբեր անցնել էֆեկտիվ գեղեցիկ տղամարդու կամ կնոջ կողքով, բայց բնածին խելամտությունը անպայման կհաղթի զգացմունքներին: Ցանկացած Այծեղջյուր-Ցուլ, անկախ սեռից, փնտրում է համախոհի, այլ ոչ թե կրքոտ կողակցի: Նրա համար կարևոր է կողքին ունենալ մեկին, ով կկիսի կյանքի հանդեպ իր հայացքները: Գեղեցիկ չի սիրատածի, գունավոր հաճոյախոսություններ չի անի, բայց միշտ հոգատար ու նուրբ կլինի:

Եթե կողակիցը կարողանա գրավել նրա վստահությունը, Ցուլ-Այծեղջյուրն ամբողջությամբ կբացի իր սիրտը: Դժվար է գտնել ավելի նվիրված, իր մտերիմների հետ ազնիվ մարդու, քան նա է: Նա հրաշալի ընտանիքի մարդ է, տնտեսվար, շատ լավ վարում է տնային գործերը: Նրա մտերիմները ոչ մի բանի կարիք չեն ունենա, նրանք ստիպված չեն լինի լուծել խնդիրները. Այծեղջյուր-Ցուլն ամեն ինչ ինքը կանի: Նա երբեք չի բողոքում, գթասրտություն չի փնտրում, բայց սիրո խոսքեր է սպասում: Նա բավականին խոցելի մարդ է, ընկալունակ է հոգեկան ցավի հանդեպ:

Կարիերան

Նա հիանալի աշխատակից է, սիրելի գործի համար ամեն ինչի պատրաստ է: Չի վախենում դժվարություններից, արագ ու հեշտ է ընդունում ամենապատասխանատու որոշումները: Այծեղջյուր-Ցուլն այնքան ռացիոնալ է մտածում, որ համարյա սխալներ չի անում: Նրան կարելի է ցանկացած գործ վստահել, նա անպայման գլուխ կհանի, կանի նույնիսկ ավելին, քան պահանջվում է: Այս պատասխանատու աշխատողին պետք չէ վերահսկել, նա ինքն իր համար դաժան քննադատ ու անողոք դատավոր է: Նրա գլխավոր տաղանդը իր գործին նվիրվածությունն է:

Նպատակասլաց Այծեղջյուր-Ցուլի ուժերի սահմաններում են գործունեության բոլոր բնագավառները, նրա համար դժվարություններ ու խոչընդոտներ գոյություն չունեն: Արվեստի մեջ Ցուլ-Այծեղջյուրը դրսևորում է ոչ միայն իր ստեղծագործական ու դերասանական տաղանդը, այլ նաև՝ պրագմատիզմը: Ղեկավարի աթոռին իրեն զուսպ է պահում, մանրամասն վերահսկում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչ: Սակայն անպայման կգտնի ենթականերին իր վերաբերմունքը ցուցադրելու ձևը, թեկուզ և ժլատ գովասանքի տեսքով: Ցուլ-Այծեղջյուրները աշխատանքային ցանկացած կոլեկտիվի զարդն են:

Այծեղջյուր-Ցուլ տղամարդը

Քչախոս Այծեղջյուր-Ցուլ տղամարդը կշռադատելու փոխարեն նախընտրում է գործել: Ուղղախոս, վճռական այս մարդը հակված է հաջող կարիերա անել: Վաղ տարիներից ամբիցիոզ պլաններ է կառուցում, ընդ որում՝ միայն չի երևակայում, այլ գործողությունների ռազմավարություն է մշակում: Պատրաստ է տանել վատ ժամանակները, բայց երբեք ընտրած ուղուց չի շեղվի: Հնարավոր է, նա շփումների մեջ մի քիչ չոր է, փոխարենը ասում է միայն այն, ինչ մտածում է: Հաճախ ընդհանրապես չի խոսում, այլ վճռական գործում է: Շատ է աշխատում, նյութական դժվարություններ չի ունենում: Հուսալի Այծեղջյուր-Ցուլը արժանի է հիացմունքի, նա լավագույն ամուսինն է, իհարկե, եթե կինը ռոմանտիկ սիրո մասին չի երազում: Ժամանակի հետ այս տղամարդու նուրբ ու զգայուն հոգին կարող է բացվել:

Այծեղջյուր-Ցուլ կինը

Ցուլի տարում ծնված Այծեղջյուր կինը ստեղծված է հասարակական կյանքի համար: Պաշտում է իր աշխատանքը, բոլոր մտքերը կենտրոնացած են սիրելի գործի վրա: Համառորեն բարձր դիրքի է հասնում, աշխատում է առանց ձեռքերը վայր դնելու: Այս հմայիչ կինը դուր է գալիս տղամարդկանց, բայց նրանց վախեցնում է նրա վճռական տրամադրվածությունը. նա համարյա միանգամից հայտնում է ամուսնանալու իր մտադրության մասին: Նշանների այս համադրությամբ կնոջը ընտանիքը վստահության զգացում է տալիս, իսկ մտերիմների աջակցությունն օգնում է նորանոր բարձունքներ հաղթահարել: Չի ձգտում տանը նստել, նրա հետաքրքրությունների շրջանակը տան պատերից դուրս է: Շատ համառ ու ուղղախոս է իր մտադրությունները թաքցնելու համար, այնպես որ՝ նրա ընտրյալը գիտի, թե ինչի է գնում այս նպատակասլաց կնոջ հետ ամուսնանալով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ՎԱԳՐ

Ակտիվ Վագրի ու խորաթափանց Այծեղջյուրի միությունը բավականին հաջող է, նույնիսկ՝ իդեալական: Այս մարդը շատ լավ վերահսկում է իրեն, համարյա զուրկ է թուլություններից ու թերություններից: Վագր-Այծեղջյուրը ազատ կողմնորոշվում է ցանկացած իրավիճակում, հանգստություն ու տոկունություն է պահպանում: Խոչընդոտները հեշտությամբ է շրջանցում, կարողանում է շփվել մարդկանց հետ ու միշտ հասնում է իր նպատակներին: Առանձնանում է հանգիստ, հավասարակշռված բնավորությամբ: Նրա բնավորության մեջ չէ ստելը, դավաճանելը. նման վարքը վեհանձն Այծեղջյուր-Վագրի համար անբնական է: Նա բարեհամբույր է, միշտ քաղաքավարի ու ուշադիր իր շրջապատի հանդեպ: Չնայած՝ մի քիչ ամաչկոտ է, ավելի շուտ՝ զգույշ ու հեռատես, այնպես որ՝ առաջին պատահածին իր մտքերը չի վստահում:

Բնութագիրը

Այս մարդը կարողանում է հասնել իր ուզածին, միշտ հաղթող է դուրս գալիս: Մեղմ ու նրբանկատ է գործում, կոպտություն ցուցաբերում է միայն հազվադեպ: Կազմակերպված, զուսպ Այծեղջյուրը բարենպաստ ազդեցություն է թողնում իմպուլսիվ ու չափազանց ակտիվ Վագրի վրա: Այնպես որ՝ նշանների այս համադրությամբ մարդիկ զիջող բնավորություն ունեն, նրանց հետ հեշտ է պայմանավորվելը: Այծեղջյուր-Վագրերը հարաբերությունները չսրելու համար բավականաչափ խելացի ու զգույշ են: Նախընտրում են խաղաղ շփումները, այլ ոչ թե սկանդալները: Այնքան համոզիչ են իրենց տեսակետը պնդելիս, որ նրանց հետ չհամաձայնելն անհնար է: Դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի կարող նրանց մեղադրել համառության մեջ, նրանք ամենաբարենպաստ տպավորությունն են թողնում:

Վագր-Այծեղջյուրը ուժեղ, ինքնավստահ մարդ է, դժվարությունների առաջ չի ընկրկում, համարձակ նայում է վտանգին: Սակայն միայն մտերիմները գիտեն, թե որքան ցավ է պատճառում նրան անարդարությունն ու մարդկային չարությունը: Մնացած բոլորի համար Այծեղջյուր-Վագրը բոլոր տեսանկյունների հաճելի զրուցակից է՝ խելացի, ուրախ, բարյացակամ: Մեղմ, ճկուն բնավորությունը ուժեղ ինտուիցիայի հետ համադրված՝ այս մարդուն օժտում է տարաբնույթ տհաճություններից խուսափելու ունակությամբ: Շատ լավ լեզու է գտնում մարդկանց հետ, իր գործողություններում հետևողական է: Այնպես որ՝ իր ճանապարհին նշանակալի դժվարությունների չի հանդիպում: Նույնիսկ եթե խնդիրներ են լինում, գտնում է դրանց լուծման եղանակները, բայց, իհարկե, ոչ ի վնաս սեփական հետաքրքրությունների:

Սկզբունքային Այծեղջյուր-Վագրը հավատարիմ է մնում իր համոզմունքներին: Նա բարեխիղճ, ազնիվ մարդ է, նրա նվիրվածությունն ու հուսալիությունը կասկածներ չեն առաջացնում: Խուճապի չի մատնվում, իր զգացմունքներն արտահայտելիս բավականին զուսպ է: Նրան դժվար է շեղելը, սեփական կամքին դեմ գործել ստիպելը: Ընդ որում՝ նա ոչ միայն լավ վերահսկում է սեփական կյանքը, այլ նաև մեծ հաճույքով օգնում է շրջապատողներին: Շնորհակալություն չի ակնկալում. չէ՞ որ Այծեղջյուր-Վագրը մեծահոգի ու առատաձեռն մարդ է: Բոլոր Այծեղջյուրներին բնորոշ չորությունը մի քիչ մեղմանում է Վագրի հուզականության շնորհիվ: Ճիշտ է, այս մարդու զգայուն լինելու ու խոցելիության մասին գիտի միայն նրա ընտանիքը: Վագր-Այծեղջյուրն այնքան սառը ու հաշվենկատ չէ, որքան ուզում է թվալ:

Սիրո մեջ

Այծեղջյուր-Վագրը հակված չէ իմպուլսիվ արարքների, նրանից զգացմունքների բուռն արտահայտություն սպասել չարժե: Դրա հետ միասին բավականին ռոմանտիկ է, կարողանում է նուրբ ու նրբանկատ լինել: Արտաքինից դժվար է որոշել Այծեղջյուր-Վագրի տրամադրությունը, մնում է միայն կոնկրետ գործողությունների ու արարքների սպասել: Նա թեթևամիտ չէ, այնպես որ՝ մտերիմ շփումներ է հաստատում միայն նրանց հետ, ում համակրում է: Խուսափում է կասկածելի կապերից, շատ հպարտ ու ինքնասեր է արկածախնդրությունների մեջ ներքաշվելու համար:

Մտերիմների համար Այծեղջյուր-Վագրի ներքին աշխարհը գաղտնիք չէ: Նա չի ձևացնի կնոջ ու երեխաների առաջ: Իրեն օրինակելի ընտանիքի մարդու պես է պահում, նույնիսկ չափազանց ճիշտ ու կանխատեսելի է: Փոփոխություններին զգույշ է վերաբերվում, ամբողջությամբ կենտրոնացած է ընտանեկան գործերի վրա: Մտերիմները կարող են վստահ լինել իրենց ապագայի վրա, նրանց լուռ ընտանեկան երջանկություն է սպասվում: Սակայն երեխաները պետք է նկատի ունենան, որ Վագր-Այծեղջյուրը պահանջկոտ ծնող է, կարող է դիմել խիստ միջոցների:

Կարիերան

Այս մարդը չափազանց փառասեր ու ամբիցիոզ է ցածր պաշտոնում աշխատելու համար: Կարիերան Այծեղջյուր-Վագրի համար ոչ միայն գլխավոր, այլև կյանքում ամենակարևոր տեղն է զբաղեցնում: Նա հավատում է իր հաջողությանը, գործին պատասխանատու է վերաբերվում: Այնքան էլ աշխատասեր չէ, ամեն դեպքում՝ աշխատավայրում հաստատ գիշերներ չի անցկացնի: Փոխարենը միշտ հավաք ու կենտրոնացած է արդյունքի վրա, այնպես որ՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու էլ հաջողության է հասնում: Եթե որոշում է ընդունել, անպայման կհասնի իր նպատակին:

Կազմակերպված Վագր-Այծեղջյուրը հիանալի կազմակերպիչ է, նրա համար համախոհներին շուրջը հավաքելը դժվարություն չէ: Նա հիանալի հռետոր է, խելացի, խորաթափանց մարդ, ով օժտված է ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու տաղանդով: Միշտ հստակ գիտի, թե ինչ արդյունքի է ուզում հասնել: Պահանջկոտ է, բայց արդար, այնպես որ՝ նրա ղեկավարության տակ աշխատելը հարմարավետ է: Այծեղջյուր-Վագրը հիանալի է նաև կատարողի դերում, եթե, իհարկե, գտել է իր կոչումը:

Այծեղջյուր-Վագր տղամարդը

Իմաստուն Այծեղջյուր-Վագրը բոլոր տեսանկյուններից խելամիտ մարդ է: Շտապողական որոշումներ չի ընդունում ու զգույշ է գործում: Բնատուր ինտուիցիան նրան հետ է պահում տհաճություններից: Վագրի էներգիան ու անզսպությունն անցնում են երկրորդ պլան: Նախընտրում է թաքցնել իր մտքերը, բոլոր ուժերն ու հույզերը տալիս է գործին: Հակված է հաջող կարիերա անել, բայց ազնիվ է գործում, խարդավանքներ չի հյուսի ու դավադրություններ չի կազմակերպի: Նա շատ աշխատասեր ու բարեխիղճ մարդ է: Փորձում է ֆինանսական բարեկեցության հասնել, կարծում է, որ գումարը ցանկացած մարդու կյանքում հսկայական դեր է խաղում: Կանանց հետ հարաբերություններում զուսպ է, շատ մեծ պահանջներ է ներկայացնում նրանց, ունակ է նյարդայնացնել մանր-մունր բողոքներով: Բայց Այծեղջյուր-Վագրը հուսալի ամուսին է, նվիրված է ընտանիքի հետաքրքրություններին:

Այծեղջյուր-Վագր կին

Նշանների այս համադրությամբ կինը հակասություններով լի է: Գրավիչ արտաքինի տակ բավականին խիստ, վճռական էություն է թաքնված: Փորձում է ապացուցել, որ ունակ է կարիերայում մեծ բարձունքների հասնել: Նրա համար կարևոր է իրեն ֆինանսապես կայացած, շրջապատից անկախ զգալը: Ցանկացած փոփոխության զգույշ է վերաբերվում, հակված չէ թեթևամիտ ծանոթություններ հաստատել: Տղամարդկանց շրջանում հաջողություն է վայելում. նա սեթևեթող, շփվող կին է: Բայց դրա հետ մեկտեղ ավելորդ խիստ է երկրպագուների հանդեպ, իրեն բավականին զուսպ է պահում, քանի դեռ չի սկսել ամբողջությամբ վստահել ընտրյալին: Ընտանեկան կյանքում Այծեղջյուր-Վագր կինը հոգատար կին ու մայր է, բայց բոլոր դեպքերում նրա համար հսկայական նշանակություն ունեն անձնական հետաքրքրությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ԿԱՏՈՒ

Այծեղջյուր-Կատուն լրիվ միանշանակ՝ բարեխիղճ մարդու տպավորություն է թողնում: Այնքան հանգիստ ու հավասարակշռված է, որ նրանում յուրահատուկ խորություն փնտրելու կարիք էլ չես զգում: Չնայած նա բավականին ոչ միանշանակ անձնավորություն է ու արժանի է խիստ ուշադրության: Այծեղջյուրի համառությունն ու կոպտությունը զարմանալի ձևով համադրվում են Կատվի մեղմության ու անվճռականության հետ: Արդյունքում նշանների այս համադրությամբ մարդը առանձնանում է իր բարդ ու անկախ բնավորությամբ: Դրա հետ մեկտեղ, բավականին ռոմանտիկ ու սենտիմենտալ է, բայց միայն հարազատների ու ընկերների շրջանում: Այծեղջյուրի ու Կատվի միությունը բացատրում է նրա դիվանագիտությունն ու ցանկացած պայմանի հարմարվելու ունակությունը: Բայց մի բան անփոփոխ է՝ նրա համար ազնվությունն ամեն ինչից վեր է:

Բնութագիրը

Քաղաքավարի Այծեղջյուր-Կատուն ցանկացած իրավիճակում իրեն անթերի է պահում: Միշտ բարեհամբույր է, բայց այնքան էլ անկեղծ չէ: Նախապատվությունը տալիս է մակերեսային բարեկամական շփումներին, այլ ոչ թե ամուր ընկերությանը: Իր գաղտնիքները վստահում է միայն սահմանափակ քանակի մարդկանց ու միայն երկարատև ստուգումներից հետո: Նույնիսկ մտերիմներին իր անձնական գործերին խառնելն անհրաժեշտ չի համարում: Աշխատում է ինքնուրույն գործել, չդիմել կողմնակի օգնության: Հազվադեպ է սպոնտան արարքներ գործում, միշտ հավաք ու զուսպ է: Դրա հետ մեկտեղ, չի կարելի ասել, որ Կատու-Աղեղնավորը ձանձրալի ու անհետաքրքիր մարդ է: Նա կարողանում է ուրախանալ, բաց չի թողնում զվարճանալու հնարավորությունները: Չնայած՝ երբեք մինչև վերջ չի թուլանում, այլ վերահսկում է իրավիճակը:

Պատասխանատու Այծեղջյուր-Կատուն շատ լուրջ է վերաբերվում իր պարտականություններին: Աշխատում է շրջապատողներին ավելորդ խնդիրներով չծանրաբեռնել, իսկ ինքը ակտիվորեն օգնում է բոլոր կարիքավորներին: Այս ազնիվ, գթասիրտ մարդը չի կարող անտարբեր մնալ ուրիշի դժբախտությանը: Չնայած՝ բավականաչափ խելացի ու ճկուն է մեծ խնդիրներից խուսափելու համար, բայց երբեմն տհաճ պատմությունների մեջ է հայտնվում: Կատու-Այծեղջյուրը բոլոր մտքերն ու կասկածներն իր ներսում է պահում, իսկ ծածկամտությունն էլ ավելի է բարդացնում նրա վիճակը: Այդ իսկ պատճառով նա այնպիսի մարդկանց կարիքն ունի, ովքեր զգում են նրա տրամադրությունը: Այծեղջյուր-Կատուն ըստ արժանվույն կգնահատի անկեղծ հոգատարությունը: Այս մարդը կարողանում է ընկերություն անել. իր լավ վերաբերմունքն ապացուցում է գործերով, այլ ոչ թե դատարկ զրույցներով:

Բծախնդիր Կատու-Այծեղջյուրը չի հանդուրժի քաոսն ու անկարգապահությունը: Նրա ողջ կյանքը հստակ կանոնակարգված է՝ ոչ մի անսպասելի բան ու անակնկալ: Իսկ ամեն ավելորդ բան, որը խանգարում է նրա նորմալ գոյությանը, անխղճորեն մի կողմ է նետվում: Իր ողջ գթասրտությամբ հանդերձ՝ Այծեղջյուր-Կատուն չի մոռանում նաև սեփական հետաքրքրությունների մասին: Այս մարդը խիստ է ոչ միայն ինքն իր, այլ նաև շրջապատի հանդեպ: Այծեղջյուր-Կատուն նպատակասլաց է, հավաք, համառ է մտածածին հասնելու ճանապարհին: Նման որակների առկայությունը վկայում է նրա ուժեղ բնավորության մասին: Հազվադեպ է սխալվում, իսկ եթե նույնիսկ կասկածում է, արագ վերագտնում է իրեն: Վճռականությունն ու բնատուր իմաստնությունը Կատու-Այծեղջյուրի գլխավոր արժանիքներն են:

Սիրո մեջ

Անձնական հարաբերություններում այս մարդն իրեն դրսևորում է որպես ռոմանտիկ անձնավորություն: Տղամարդ Այծեղջյուր-Կատուն մոռանում է իր զսպվածության մասին ու խելահեղ երկրպագու է դառնում: Նշանների այս համադրությամբ կինն էլ պատրաստակամ խորասուզվում է կրքերի հորձանուտը: Այծեղջյուր-Կատուն անկախ սեռից երազում է հանդիպել իր երկրորդ կեսին: Այս մարդիկ կարողանում են սպոնտան արարքներով զարմացնել ընտրյալին: Չնայած իրենց բնածին ծածկամտությանը՝ անհրաժեշտ չեն համարում թաքցնել իրենց հույզերը:

Այծեղջյուր-Կատուն իր նախապատվությունների մեջ կայուն է, այնպես որ՝ նրան կարելի է ընտանիքի օրինակելի մարդ համարել: Իր վրա է վերցնում մտերիմների համար պատասխանատվությունը, աշխատում է նրանց համար կյանքի հարմարավետ պայմաններ ապահովել: Կատու-Այծեղջյուրն այնքան կենտրոնացած է ընտանիքի վրա, որ այլ սիրավեպեր հաստատելու ցանկություն չունի: Շատ ուժեր է ծախսում տունը բարեկարգելու վրա, քանի որ հարազատ պատերը նրան հանգստության զգացում են տալիս: Այստեղ նա իրեն պաշտպանված է զգում բոլոր տագնապներից ու հուզումներից:

Կարիերան

Կարիերայի հարցում Այծեղջյուր-Կատուն լուրջ խնդիրներ չի ունենա: Նրան անհրաժեշտ է միայն պայքարել Կատվի անվճռականության ու փափկության դեմ, քանի որ նա ունակ է կասկածել սեփական գործողությունների ճշմարտացիության մեջ: Սակայն նման վարքը հազվադեպ երևույթ է, ընդհանուր առմամբ Կատու-Այծեղջյուրը համարձակ հետևում է իր նպատակներին: Գործի բնույթն արագ ըմբռնելու ու ճիշտ որոշումներ ընդունելու տաղանդ ունի: Այնպես որ՝ նա հրաշալի է ղեկավարի դերում: Նրա ուժերի սահմաններում է կոլեկտիվին հաջողության ու բարգավաճման տանելը:

Այս աշխատասեր մարդը չի կարող անգործ նստել: Այծեղջյուր-Կատուն աշխատում է ոչ միայն սեփական հաճույքի համար, այլև ձգտում է եկամուտ ստանալ: Գրագետ տնօրինում է իր գիտելիքները, գործին խելամիտ մոտեցում է ցուցաբերում: Այծեղջյուր-Կատվին դուր է գալիս ֆինանսների հետ կապված աշխատանքը: Կարող է անշարժ գույքի ոլորտում լավ մասնագետ դառնալ: Իսկ ահա շփումների հետ կապված գործունեությունը նրան այնքան էլ չի գրավում, քանի որ այստեղ հնարավոր են անկանխատեսելի իրավիճակներ, իսկ դա նա այնքան էլ չի սիրում:

Այծեղջյուր-Կատու տղամարդը

Նպատակասլաց Այծեղջյուր-Կատու տղամարդը նախընտրում է զբաղվել սեփական գործերով, այլ ոչ թե ժամանակը զուր վատնել: Ոմանց նա կարող է շատ մռայլ ու չշփվող թվալ, բայց այդպես չէ: Իրականում նա կենսուրախ բնավորություն ունի, պարզապես ձգտում է ամեն ինչում կարգուկանոն ու խելամիտ հավասարակշռություն հաստատել: Վաղ տարիքից նա բոլոր Կատուներին բոնորոշ անվճռականություն է դրսևորում, այնպես որ՝ համառորեն պայքարում է իր այդ թուլության դեմ: Ժամանակի հետ իսկապես ուժեղ, իր գործողությունների վրա վստահ տղամարդ է դառնում: Աշխատավայրում նրան գնահատում են որպես հրաշալի մասնագետի, մտերիմներն էլ սիրում են նրան հոգատար վերաբերմունքի համար: Նա նվիրված է ընտանիքին, շրջապատողները նրան սիրող, հավատարիմ ամուսին ու պատասխանատու հայր են համարում:

Այծեղջյուր-Կատու կինը

Խիստ և զուսպ Այծեղջյուր-Կատու կինը նախընտրում է չցուցադրել իր զգացմունքները: Դրա հետ մեկտեղ, նա զուրկ չէ ռոմանտիզմից, պարզապես սպասում է իր տղամարդուն, որը կկարողանա իր կյանք ուրախություն ու անհոգություն բերել: Բայց այս կինն ուշադրություն չի դարձնի շատ թեթևամիտ մարդու: Նա շատ լուրջ կին է, իր գործի մասնագետը: Գործընկերները գնահատում են նրան աշխատունակության ու նպատակասլացության համար: Ճիշտ է, նա մի քիչ վճռականության կարիք է զգում, երբեմն ամենաանհարմար պահին տեղափոխում է կարևոր գործնական հանդիպումները կամ ձգձգում է կարևոր հարցի քննարկումը: Բայց նրանից հնարավոր չէ նեղանալ, առավել ևս՝ անհնար է նրան մեղադրելը: Այս մեղմ արարածը սիրո ու հոգատարության է արժանի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ՎԻՇԱՊ

Համատեղելիության հորոսկոպում Այծեղջյուր-Վիշապը ուժեղ մարդ է, իր ճակատագրի տերը: Հավատում է իր հաջողությանը, ընդ որում՝ ոչ թե պարզապես երազում է, այլ՝ ակտիվ գործում: Չի վախենում պարտվել, աննկուն ընդունում է անհաջողությունները: Համառ ու ինքնասածի Այծեղջյուրը վեհանձն Վիշապի հետ համադրությամբ ուժ ու հոգեկան հանգստություն է ձեռք բերում: Իրեն համեստ է պահում, բայց՝ մեծ արժանապատվությամբ. հեշտ ուղիներ չի փնտրում, բարեհաճություն չի խնդրում: Վիշապ-Այծեղջյուրը կյանքում ամեն ինչի հասնում է իր համառ աշխատանքով, առանձնանում է նպատակասլացությամբ ու աշխատունակությամբ: Նրանում համադրված են երկու նշաններին բնորոշ հատկանիշները՝ երազկոտությունն ու գործնականությունը, հուզականությունն ու ծածկամտությունը: Նա ի ծնե հաղթող է, հզոր էներգետիկա ու խարիզմա ունի:

Բնութագիրը

Զուսպ, մի փոքր ծածկամիտ Այծեղջյուր-Վիշապը հպարտ ու ինքնասիրահարված մարդու տպավորություն է թողնում: Չնայած՝ իրականում կարողանում է կարեկցել ու միշտ պատրաստ է օգնել: Ամեն ինչի հանդեպ լավատեսորեն է տրամադրված, սիրում է կյանքն ու չի խուսափում շփումներից: Պարզապես անհրաժեշտ չի համարում ցուցադրել իր հույզերը, չի ուզում թույլ ու խոցելի մարդ երևալ: Փոխարենը մտերիմները գիտեն Վիշապ-Այծեղջյուրի բոլոր արժանիքների մասին ու բարձր են գնահատում նրա ընկերությունը: Նա հետաքրքիր մարդ է, լայն աշխարհայացք ու հումորի հրաշալի զգացում ունի: Սիրում է ուրախ ժամանակ անցկացնել, բայց միայն՝ նեղ ընկերախմբում: Պատրաստակամ արձագանքում է օգնության խնդրանքներին ու շատ է վիրավորվում, եթե իր ծառայությունները պահանջարկ չեն գտնում:

Այս կամային մարդը ապրում է համաձայն իր համոզմունքների: Ողջ ուժերով ձգտում է հաղթանակի, բայց չի կործանվի նաև պարտությունից: Վիշապ-Այծեղջյուրը ամբիցիոզ պլաններ է կառուցում ու հաջողությամբ կյանքի է կոչում դրանք: Ժամանակը զուր չի վատնում, խուսափում է խառնակիչ ու կռվարար մարդկանցից: Այծեղջյուր-Վիշապին չեն հետաքրքրում բամբասանքները, հազվադեպ է մարդկանց հետ կիսվում իր խնդիրներով: Եթե խոչընդոտների է բախվում, գտնում է դրանք ինքնուրույն հաղթահարելու ձևը: Փոխարենը մեծ հաճույքով շրջապատին խորհուրդներ է տալիս: Համատեղելիության հորոսկոպը ցույց է տալիս նրա՝ ուրիշի պատասխանատվությունն իր վրա վերցնելու պահանջը: Հաճախ այստեղ Վիշապ-Այծեղջյուրը պարտություն է կրում ու ժամանակի հետ մի կողմ է նետում աշխարհն ավելի լավը դարձնելու իր մտքերը:

Փառասեր Այծեղջյուր-Վիշապը մտադիր է բարձր արդյունքի հասնել, իսկ ուժերի ու էներգիայի հարցում նա խնդիր չունի: Չի սիրում ժամանակն անգործությամբ վատնել, չի կարողանում բավարարվել քչով: Վիշապ-Այծեղջյուրը ձգտում է օգտակար լինել մարդկանց, բայց չի մոռանում նաև սեփական հետաքրքրությունների մասին: Ողջ կյանքի ընթացքում իր տաղանդները կիրառելու եղանակներ է փնտրում: Նրա համար կենսական կարևորություն ունի իր երազանքները կյանքի կոչելը: Երբեմն Այծեղջյուր-Վիշապը շատ է գերագնահատում իրեն ու լուրջ սխալներ է անում: Բայց այդ դեպքում էլ նա չի կորցնում արժանապատվությունը, փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից: Այծեղջյուր-Վիշապը ծածկամիտ մարդ է, իր մեջ է պահում իր գաղտնիքները: Հանգստություն է փնտրում միայնության մեջ, իսկ մարդկանց մնում է միայն հետևել նրան ու ուրախանալ նրա հաջողություններով:

Սիրո մեջ

Այծեղջյուր-Վիշապի սիրային հորոսկոպը ցույց է տալիս նրա ներամփոփությունն ու ծածկամտությունը: Նա վախենում է հիասթափվել մարդկանցից, ծանր է տանում դավաճանությունն ու սուտը: Բացի այդ, Վիշապ-Այծեղջյուրը սիրային գործերում գիտակ չէ: Նրան դժվարությամբ են տրվում սիրո խոստովանությունները, իր կրքի օբյեկտի կողքին ամաչկոտ է: Այնպես որ՝ նրա անձնական կյանքն այնքան հաջող չի դասավորվում, որքան որ նա կուզենար: Չնայած՝ նա հաճելի տպավորություն է թողնում ու հակառակ սեռի շրջանում հաջողություն է վայելում:

Վիշապ-Այծեղջյուրի համար տունն ու ընտանիքը հուսալի հենարան են, բոլոր տագնապներից թաքնվելու վայր: Այստեղ նա հուսահատության պահերին մխիթարություն է գտնում, բայց երբեք չի խոստովանում դա: Իր հերթին ամեն ինչ անում է մտերիմ մարդկանց երջանկության համար: Ճիշտ է, գործում է սեփական ցանկություններին համահունչ ու նրանց կարծիքը չի լսում: Ամուսնության առաջին օրերից բոլոր որոշումները միայնակ է ընդունում: Համառ, իշխող Վիշապ-Այծեղջյուրն ի վիճակի չէ սանձել իր հպարտությունը: Այնպես որ՝ հենց նա է սովորաբար ընտանեկան վեճեր հրահրողը:

Կարիերան

Այծեղջյուր-Վիշապի համար աշխատանքն իր ամբիցիաներն իրագործելու հրաշալի հնարավորություն է: Համեստ դիրքով չի բավարարվի, կաշխատի հասնել բարձր պաշտոնի: Ոչ մի կաթիլ չի կասկածում սեփական հաջողությանը, քանի որ նա շատ ու համառորեն է աշխատում: Ճակատագիրը բարեհաճ է այս նպատակասլաց մարդու հանդեպ, բայց ինքը Վիշապ-Այծեղջյուրն էլ շատ ջանքեր է գործադրում: Նրանում լավ ղեկավարին բնորոշ բոլոր որակները կան՝ պատասխանատվություն, համառություն, խորաթափանցություն:

Վիշապ-Այծեղջյուրն իր կոչումը վաղ է գտնում: Ողջ կյանքում հավատարիմ ծառայում է սիրելի գործին, հազվադեպ է փոխում աշխատանքի վայրը: Այս տաղանդավոր, կազմակերպված, մտավոր բարձր ունակություններ ունեցող մարդը հրաշալի աշխատող է: Իր պարտականություններին պատասխանատու է մոտենում, խելացի կողմնորոշում է աշխատակիցների աշխատանքը: Մտերիմ շփումներ չի փնտրում, բոլոր գործընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում: Չնայած Այծեղջյուր-Վիշապի ամբիցիաներն այնքան մեծ են, որ նա ավելի հաճախ սեփական գործն է ընտրում,այլ ոչ թե կոլեկտիվ աշխատանքը:

Այծեղջյուր-Վիշապ տղամարդը

Այծեղջյուրի ու Վիշապի միությունը ուժեղ ու կամային մարդկանց է ծնունդ տալիս: Նրանք առանձնանում են քչախոսությամբ, նախընտրում են գործել, այլ ոչ թե ժամանակ վատնել զրույցների վրա: Տղամարդ Այծեղջյուր-Վիշապն ամբողջությամբ կենտրոնացած է արդյունքի վրա, ամեն գնով ձգտում է հաղթանակի: Նրան կարող է բավարարել միայն բարձր պաշտոնը, ամեն դեպքում նա դրան հասնելու համար ամեն հնարավորն անում է: Կանայք չեն շտապում նրա առաջ բացել իրենց սիրտը, քանի որ այս ամբիցիոզ տղամարդը շատ սառն ու անմատչելի է թվում: Բայց մոտ ծանոթությունից հետո նրանք Այծեղջյուր-Վիշապի հանդեպ վստահությամբ են լցվում: Նա ունակ է կարգուկանոն հաստել ոչ միայն սեփական կյանքում, այլ նաև հեշտությամբ լուծում է երկրորդ կեսի խնդիրները: Ընտանիքի հետաքրքրություններին նրա նվիրվածությունը հարգանք ու հիացմունք է առաջացնում:

Այծեղջյուր-Վիշապի կինը

Այծեղջյուր-Վիշապ կինը շատ բարդ բնավորություն ունի, նա հակված չէ փոխզիջումների: Վճռական ու համառ հետևում է իր նպատակներին, սովորաբար նրա պլանները կապված չեն ընտանիքի հետ, համենայն դեպս՝ երիտասարդ տարիքում: Նրան գրավում է կարիերան, վաղ տարիներից երազում է ղեկավարի աթոռի մասին: Լավ գործնական հոտառություն ունի, արագ ու վստահ լուծում է ամենաբարդ հարցերը: Բայց այնքան էլ չի լսում խորհուրդները, չնայած՝ երբեմն շատ լավ կաներ, եթե լսեր: Մարդկանց չի վստահում, վախենում է դավաճանությունից: Բայց բաց է սիրո համար. Այծեղջյուր-Վիշապ կինն ունակ է խորը զգացմունքի: Տղամարդուց երկրպագություն ու իր բոլոր քմահաճույքների անհապաղ կատարում է ակնկալում: Բայց կարող է նաև զիջումների գնալ, եթե ընտրյալը կարողանա գրավել նրա սիրտը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ՕՁ

Զուսպ ու ծածկամիտ Օձ-Այծեղջյուրը սիրում է միայնությունը, ամեն կերպ խուսափում է հրապարակայնությունից: Այս մարդը զարգացած ինտելեկտ ունի, հաշվենկատ ու սառնարյուն է: Թվում է, թե նա լրիվ անտարբեր է շրջապատի հանդեպ, նրա աջակցության կարիքը չունի: Սակայն քննադատությանը ցավագին է արձագանքում, սեր ու հասկացողություն է փնտրում: Արտաքին զսպվածության տակ նուրբ հոգի է թաքնված, որն ունակ է խոր ապրումների: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Այծեղջյուրը մտավորական է, յուրահատուկ խելք ունի: Հակված է երկար մտորումների, միշտ իրադարձությունները մի քանի քայլ առաջ է հաշվարկում: Շատ լավ տիրապետում է ինքն իրեն, թույլ չի տալիս, որ զգացմունքներն ու հույզերը հաղթեն բանականությանը: Բայց, միևնույն է, շարունակում է սովորական մարդ մնալ՝ իր թերություններով ու թուլություններով հանդերձ:

Բնութագիրը

Իմաստուն ու խորաթափանց Օձը բարենպաստ ազդեցություն է թողնում համառ ու մարդախույս Այծեղջյուրի վրա: Նա ավելի կշռադատող, շփման մեջ ճկուն է դառնում ու դադարում է վախենալ հույզերն արտահայտելուց: Ճիշտ է, նախկինի նման չի վստահում մարդկանց, ամեն մեկի հետ չի կիսվում իր գաղտնիքներով, ծանոթներ ընտրելիս շատ զգույշ է: Փոխարենը ընկերների շրջանում ինքն իրեն թույլ է տալիս ամբողջությամբ թուլանալ: Համախոհների կարիք ունի, շփվում է միայն նրանց հետ, ովքեր կիսում են իր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Նա նվիրված ու հավատարիմ ընկեր է, այսպիսի մարդու կողքին ունենալը մեծ հաջողություն է: Չնայած՝ նա ունակ չէ վառ արտահայտել զգացմունքները: Այծեղջյուր-Օձը ռոմանտիկ ու սենտիմենտալ չէ, չի սիրում գեղեցիկ հաճոյախոսություններ անել:

Այծեղջյուր-Օձը սիրում է ժամանակը միայնության մեջ անցկացնել ու գրքեր կարդալ: Չի տանում աղմուկն ու խառնաշփոթը, ձգտում է լռության ու հանգստի: Նա առանձնանում է հազվագյուտ դիտողունակությամբ ու հրաշալի հիշողությամբ: Այս մարդը մանրուքներին ուշադիր է, հանգիստ ու կշռադատող է: Զուր խոստումներ չի տալիս, չի սիրում առանց գործի շատախոսել: Փոխարենը Այծեղջյուր-Օձը միշտ պահում է խոստումը: Նա բարեխիղճ մարդ է, նրան բնորոշ չէ ստելն ու սեփական ձեռքբերումները չափազանցնելը: Չի փորձում իր վրա ուշադրություն հրավիրել, չի ձգտում բարենպաստ տպավորություն թողնել, բայց անկեղծորեն ուրախանում է գովասանքներից: Խիստ արտաքինի տակ շատ բարի, գթասիրտ ու առատաձեռն մարդ է թաքնված: Իր համար շահ չի փնտրում, մտածում է միայն ընդհանուր գործի մասին:

Այծեղջյուր-Օձի կյանքը ենթարկվում է խիստ կանոնների, նրանում քաոսի ու անկազմակերպվածության համար տեղ չկա: Այս մարդը բծախնդիր է, մաքրասեր, համբերատար, կարող է տանել աշխատանքի լարված տեմպը: Միակ պայմանը լիակատար լռությունն է: Չի կարողանում կենտրոնանալ կպչուն մարդկանց շրջանում: Այծեղջյուր-Օձը շրջապատին բարձր պահանջներ է ներկայացնում: Կարող է ընդհանուր լեզու գտնել միայն մտավոր բարձր ունակություններ ու լայն աշխարհայացք ունեցող մարդկանց հետ: Հարաբերությունները չի շարունակի երկերեսանիների ու շատախոսների հետ: Բարձր բարոյական արժեքների տեր Այծեղջյուր-Օձի մոտ նման մարդիկ միայն արհամարհանք են առաջացնում: Նա սիրում է սովորել, անընդհատ կատարելագործում է իր հմտություններն ու կարողությունները: Արժանի ընկերներ է փնտրում, սիրում է ինտելեկտուալ զրույցներ վարել:

Սիրո մեջ

Սիրային հորոսկոպում Օձ-Այծեղջյուրները ամաչկոտ մարդիկ են: Զգույշ են կողակցի ընտրության հարցում, չեն սիրում պատահական ծանոթությունները: Զգույշ են, քիչ շփվող, մեծ դժվարությամբ են կապ հաստատում: Նման վարքի պատճառներն ակնհայտ են՝ բնատուր զգուշությունն ու անվճռականությունը: Այծեղջյուր-Օձը կասկածում է սեփական գրավչության վրա, հակված է ինքնաքննադատության: Փոխարենը ժամանակի ընթացքում դիմացինին երկար դիտելուց հետո կարող է խոստովանել զգացմունքները:

Այծեղջյուր-Օձը սիրող, հոգատար մարդ է, նրա հետ հեշտ ու հանգիստ է: Ընտանիքը նրա համար մեծ արժեք ունի, իր մտերիմների բարեկեցության համար պատրաստ է ցանկացած զոհողության: Հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների դաստիարակությանը, ձգտում է նրանց կրթված մարդիկ դարձնել: Բավականին հաճախ է դժվարություններ ունենում մտերիմների հետ շփումներում: Անձնական տարածքի կարիք ունի, ժամանակ առ ժամանակ բոլորից առանձնանում է իր սենյակում: Այծեղջյուր-Օձը սիրում է միայնությունն ու դրանից չի ձանձրանում:

Կարիերան

Այս ամբիցիոզ մարդն օգնություն չի փնտրում, ունակ է ինքնուրույն հասնել հաջողության: Ճիշտ է, ուրախ կլինի գովասանքի խոսքեր լսել: Բոլոր դեպքերում նա շատ կախված է մարդկանց կարծիքից, համախոհների կարիք է զգում: Նրա համար աշխատանքը ինքնարտահայտման ձև է, այլ ոչ թե կյանքի իմաստ: Չի կարող արդյունավետ աշխատել, եթե չի զգում գործընկերների աջակցությունը: Կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն, բայց կոլեկտիվում լարված հարաբերությունները կվատացնեն նրա աշխատանքի որակը:

Այծեղջյուր-Օձը ձգտում է հումանիտար մասնագիտությունների ու հակված չէ ծանր ֆիզիկական աշխատանքի: Կարող է լավ իրավաբան դառնալ, դրա համար անհրաժեշտ բոլոր որակներն ունի՝ սուր խելք, կշռադատելու ունակություն, հեռատեսություն: Նա ճարտարախոս է, ունակ է ցանկացածին համոզել սեփական ճշմարտացիության մեջ: Այծեղջյուր-Օձն անսահման վստահություն է առաջացնում, մարդիկ սիրում են գտնվել այս հանգիստ, հավասարակշռված մարդու կողքին: Նրան հարմար են գիտական ու մանկավարժական գործունեության հետ կապված մասնագիտությունները:

Այծեղջյուր-Օձ տղամարդը

Զուսպ Այծեղջյուր-Օձ տղամարդը թաքցնում է իր մտքերն ու ապրումները: Ամբողջությամբ խորասուզված է սեփական զգացողությունների մեջ, նրան հետաքրքրում են միայն իր նման մտածողություն ունեցող մարդիկ: Ձգտում է այնպիսի մասնագիտություն ձեռք բերել, որը կապված չլինի մարդկանց հետ շփումների հետ: Չնայած իր ներամփոփ բնավորությանն ու միայնության ձգտմանը՝ նա անտարբեր չէ հասարակական կարծիքի հանդեպ: Իրեն հարմարավետ է զգում խառնաշփոթից հեռու, աշխատանքի համար նրան լիակատար լռություն է անհրաժեշտ: Այս գրավիչ ու սեքսուալ տղամարդը հետաքրքրություն է առաջացնում կանանց մոտ, բայց նա հակված չէ մակերեսային ծանոթությունների: Նրան խելացի ու հասկացող կին է պետք, ընդ որում՝ բավականին ակտիվ, քանի որ ինքը չի շտապում կարևոր որոշումներ ընդունելու հարցում: Փոխարենը նրա հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել, նրա ընտանեկան կյանքը սովորաբար լավ է դասավորվում:

Այծեղջյուր-Օձ կինը

Այծեղջյուր-Օձ կինն առանձնանում է աշխատասիրությամբ, աշխատում է կյանքում ամեն գնով հաջողության հասնել: Ցանկության դեպքում կարող էր վայելել սիրելի տղամարդու ընկերակցությունը, բայց նրան ավելի հոգեհարազատ են խոշոր նախագծերը: Նա անթերի մասնագետ է, իր գործի գիտակը: Ճիշտ է, նրա ուժեղ բնավորությունը անձնական հարաբերություններ կառուցելու մեջ խոչընդոտ է դառնում: Շատ պահանջկոտ ու հաշվենկատ է, աշխատում է միայն պիտանի ծանոթություններ հաստատել: Հակված չէ ռոմանտիկ արարքների, նման բաներ չի պահանջում նաև կողակցից: Այծեղջյուր-Օձ կինը երջանիկ կլինի կյանքի հարմարավետ պայմաններ ապահովելու ունակ տղամարդու հետ: Նա չի հանդուրժի վերահսկողությունը. ազատության զգացումը թևեր է տալիս նրան: Ընտանեկան կյանքում ամեն հնարավորն անում է, որ մտերիմները երջանիկ լինեն:


Տարվա և ամսվա համադրությունը. ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2263 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: այծեղջյուր | Վարկանիշ: 5.0/4