ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Տարվա և ամսվա համադրությունը. ԱՌՅՈՒԾ (Մաս 1-ին)
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4075 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԱՌՅՈՒԾ-ԱՌՆԵՏ

Այս հպարտ ու ամբիցիոզ մարդը ողջ ուժերով փորձում է ապացուցել իր գերազանցությունը: Առյուծ-Առնետի գլխավոր կենսական արժեքները իշխանությունն ու փառքն են: Նա իր երազանքին հասնելու համար անհրաժեշտ բոլոր որակներն ունի՝ խելք, գեղեցկություն, հմայք, խարիզմա: Չնայած երբեմն Առնետի ծածկամտությունը նրան ստիպում է խուսափել մարդկանցից, խառնաշփոթից հեռու հանգստություն ու լռություն փնտրել: Ընդհանուր առմամբ նա բավականին հակասական ու արտասովոր անձնավորություն է, որին չի կարելի սահմանափակումների մեջ տեղավորել: Հաճախ Առնետ-Առյուծը հայտնի մարդ է, թեկուզ ոչ լայն հասարակության մեջ, այլ սահմանափակ քանակի մարդկանց շրջանում: Բոլոր դեպքերում նրա հայտնվելն աննկատ չի մնում, իսկ նրա հետ շփումները հաճելի տպավորություններ են պարգևում: Մարդիկ ձգտում են դեպի նա, փորձում են շահել նրա սերն ու ընկերությունը:

Բնութագիրը

Առնետ-Առյուծին վատ տրամադրության մեջ գտնելը բարդ խնդիր է: Ուժեղ բնավորությունը կենսուրախության հետ համատեղված տխրությունից լավագույն պաշտպանությունն են: Էներգիայով ու լավատեսությամբ լի այս մարդը ուրախությամբ է դիմավորում ամեն նոր օրը: Դժվարությունները նրան չեն վախեցնում, սովորաբար մեծ հաճույքով է աշխատում: Ճիշտ է, փորձում է պատվաբեր պաշտոն զբաղեցնել, սիրում է և որ ամենակարևորն է՝ կարողանում է ղեկավարել: Առյուծ-Առնետը ծնվել է մեծ գործերի համար, դրական որակների մի ողջ փունջ ունի՝ հնարամտություն, խելք, նպատակասլացություն: Հաճախ մարդիկ նրան եսասեր ու կոշտ մարդ են համարում. չէ՞ որ նա հուսահատ կերպով ձգտում է իշխանության: Սակայն նրա մեջ հիանալի համադրված են պահանջկոտությունն ու բարեսրտությունը: Նա շատ բարի ու զգայուն մարդ է:

Առյուծ-Առնետի ուժեղ կամքը հիացմունք է առաջացնում, նա ի վիճակի է ցանկացած երազանք կյանքի կոչել: Ունակ է վճռական արարքների, խիզախ է, քաջարի: Միևնույն ժամանակ Առնետ-Առյուծը նրբանկատ մարդ է, հարգանքով է վերաբերվում ուրիշի կարծիքին կամ գոնե ցույց է տալիս, որ այդպես է: Նա առանձնանում է հոգեկան առատաձեռնությամբ, ջերմությամբ, սակայն բոլոր Առյուծներին բնորոշ իշխելու ցանկությունը նրա բնավորության դոմինանտ գիծն է: Ինչքան լավն էլ որ նա փորձի թվալ, բայց Առյուծ-Առնետը արքայական մարդ է, նրա համար դժվար է հաշտվել ուրիշի գերազանցության հետ: Փոխարենը հրաշալի լեզու է գտնում այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ենթարկվել իրեն: Բարի ու ազդեցիկ հովանավորի դերում նա պարզապես անգերազանցելի է: Միշտ պատրաստ է օգնել ոչ միայն խորհրդով, այլ նաև փողով:

Առյուծ-Առնետը բոլոր հպարտ ու իշխող մարդկանց նման չի հաշտվի իր հանդեպ արհամարհական վերաբերմունքի հետ: Ծաղրը չի հանդուժում, երբեմն չափազանց քմահաճ ու պահանջկոտ է դառնում: Չի սիրում ստախոսներին ու սրիկաներին, չնայած ինքն էլ միշտ չէ, որ ազնիվ է շրջապատողների հանդեպ: Սթափ հաշվարկն ու ինտուիցիան օգնում են նրան խուսափել սխալներից, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նա կարող է խորամանկության ու ինտրիգների դիմել: Պաշտում է ճոխ իրերը, հաճախ ինքն իրեն երես է տալիս թանկարժեք գնումներով: Բավական հմտորեն է տնօրինում իր միջոցները, գումարը աջուձախ մի մսխում: Նրանում զարմանալի կերպով կողք կողքի ապրում են Առյուծի առատաձեռնությունն ու Առնետի գործնականությունը: Այս մարդը կարողանում է ճոխ ապրել ու դրա հետ միասին շատ գումար չծախսել:

Սիրո մեջ

Հակառակ սեռի հետ նշանների այս համադրությամբ մարդկանց հարաբերությունները լավ են դասավորվում: Նրանք կարողանում են բարենպաստ տպավորություն թողնել, փորձում են դրսևորել իրենց լավագույն հատկանիշները: Առյուծ-Առնետի հմայքին դիմակայելը դժվար է, համարյա անհնար: Հաճոյախոսությունների հարցում առատաձեռն է, սիրում է թանկարժեք նվերներ անել: Իսկ որպես պատասխան հիացմունք է ակնկալում, նրա ամեն քայլը պետք է ողջունվի հիացմունքի հոգոցներով: Փոխարենը ցանկացած նկատողություն նա ընկալում է որպես ծանր վիրավորանք:

Ամուսնական կյանքում Առյուծ-Առնետը նվիրված, հոգատար, բայց պահանջկոտ կողակից է: Նա իսկական լիդեր է. միայն նա է որոշում՝ ինչպես վարել ընտանիքի գործերը, իսկ ավելորդ խորհուրդներ նրան պետք չեն: Նշանների այս համադրությամբ մարդիկ անկախ սեռից պաշտում են հարմարավետությունը. տունը պետք է փայլի մաքրությունից: Տնեցիների հանդեպ Առնետ-Առյուծը առատաձեռն է, աշխատում է բոլորին գոհացնել, բայց խելամիտ պահանջների շրջանակում: Չնայած բավականին եսասեր է լինում, քանի որ նա բոլոր դեպքերում կարևոր անձնավորություն է ու համապատասխան վերաբերմունք է ակնկալում:

Կարիերան

Նշանների այս համադրությամբ մարդիկ կարող են գործունեության ցանկացած ոլորտում հաջողության հասնել: Նրանք հրաշալի կազմակերպիչներ են, ովքեր ունակ են իրենց հետևից տանել մարդկանց: Համոզելու շնորհ ունեն, նրանք ուժ ու սպառնալիքներ կիրառելու կարիք չունեն: Ամբիցիոզ Առյուծ-Առնետը իր նպատակի համար պատրաստ է սարեր շուռ տալ: Լավատեսական մտածողություն ունի, աշխատում է ամենաբարդ իրավիճակից էլ ելք գտնել: Գործերում խելամիտ զգուշություն է ցուցաբերում, նրա վրա միշտ կարելի է հույս դնել: Իր ողջ փառասիրությամբ հանդերձ՝ նա բավականին սթափ դատող մարդ է:

Առյուծ-Առնետը ստեղծագործական մեծ պոտենցիալ ունի, ցանկության դեպքում կարող է հայտնի դերասան, նկարիչ կամ դիզայներ դառնալ: Նրա համար խոչընդոտներ գոյություն չունեն այս մարդը ոչ միայն տաղանդավոր է, այլ նպատակուղղված է արդյունքին: Բնությունը նրան մի շարք արժանիքներով է օժտել, բայց Առնետ-Առյուծը թերություններ էլ ունի: Նա ունակ է կորցնել ինքնավերահսկողությունը ու ցանկալի պաշտոնի համար իջնել մանր խարդավանքների, խոշոր սկանդալների մակարդակին: Երբեմն իշխելու ցանկությունը հաղթում է բանականությանը:

Առյուծ-Առնետ տղամարդը

Առյուծ-Առնետ տղամարդը իր առաջ բարձր նպատակներ է դնում, ձգտում է հաջողության ու հարստության: Բայց նրա անհամբերությունն ու եսասիրությունը խանգարում են իրագործել փառասիրական պլանները: Երբեմն նա կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծում, ղեկավարության սև ցուցակում է հայտնվում: Նա ունակ է առաջ շարժվել և անկախ կենսական դժվարություններից հասնել ուզածին: Առնետի տարում ծնված Առյուծ տղամարդն անձնական կյանքում դրսևորում է առաջատարի իր հատկանիշները, կինը պետք է ենթարկվի նրան: Անհրաժեշտ չի համարում զսպել իր զգացմունքները, հասկացող կնոջ կարիք ունի, որն ունակ կլինի հանդուրժել նրա բռնկուն բնավորությունը: Դրա հետ միասին, այս էմոցիոնալ տղամարդը նուրբ ու հոգատար կողակից է:

Առյուծ-Առնետ կինը

Էֆեկտիվ Առյուծ-Առնետ կինը գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Կիրք է տածում շքեղ իրերի հանդեպ, սիրում է հանգստանալ էկզոտիկ վայրերում: Իսկ իր բոլոր քմահաճույքների համար ունակ է ինքը փող աշխատել: Նա օժտված է խելքով ու անկոտրում կամքով, ինչն էլ գեղեցիկ արտաքինի հետ համադրված անջնջելի տպավորություն է թողնում գործընկերների վրա: Նա բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում, ունակ է կազմակերպել սեփական բզինեսը: Որպես կյանքի ընկեր տեսնում է բացառապես ուժեղ ու հաջողակ տղամարդու: Նրան իր ողջ կյանքը նվիրել չի պատրաստվում. Առյուծ-Առնետ կինը միշտ իր անձնական հետաքրքրություններն ունի: Նախընտրում է ավելի հաճախ դուրս գալ հասարակություն, քան ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

ԱՌՅՈՒԾ-ՑՈՒԼ

Հպարտ Առյուծ-Ցուլերը ձգտում են համընդհանուր սիրո արժանանալ, երազում են փառքի ու հանրաճանաչության մասին: Իրենց մեծ արժանապատվությամբ են պահում, ոչ մի դեպքում չեն խորամանկի ու չեն խաբի մարդկանց: Ցուլի համառությունն ու տոկունությունը նրանց ուժով ու դիմացկունությամբ են օժտում: Իր հերթին Առյուծի վեհությունը թույլ չի տալիս նենգության ու ստի դիմել: Նրանք բարձր բարոյական սկզբունքներ ունեն, մեծ համակրանքով են վերաբերվում շրջապատողներին: Նրանք բարյացակամ, ուրախ ու հմայիչ մարդիկ են: Դրա հետ միասին, Առյուծ-Ցուլերը հպարտ ու փառասեր մարդիկ են, համառորեն պաշտպանում են իրենց կարծիքը: Կգտնեն իրենցը պնդելու ձևը, բայց դա այնքան նրբանկատ կանեն, որ ոչ ոքի ցավ չեն պատճառի: Նրանցում հիանալի համադրված են մեղմ զիջողականությունն ու հազվագյուտ ինքնավստահությունը:

Բնութագիրը

Այս ուժեղ, ինքնավստահ մարդիկ թեթև են ապրում ու իրենց ճանապարհին լուրջ խոչընդոտների չեն հանդիպում: Ցուլի հետ միությունը Առյուծին ավելի համբերատար ու հավասարակշռված է դարձնում, այնպես որ՝ նրանք հանգիստ հետևում են դրված նպատակներին, չեն շեղվում անպիտան ապրումների վրա: Առանձնանում են բարյացակամ բնավորությամբ, աշխատում են բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Խելամտորեն կարծում են, որ ավելորդ սկանդալները կարող են խանգարել գործին: Չէ՞ որ նրանց համար կյանքում ամենակարևորը հաջողակ կարիերան է: Հաջողության հասնելու համար բոլոր տվյալներն ունեն՝ ուժեղ կամք, աշխատասիրություն ու նպատակասլացություն: Առյուծ-Ցուլերը ամբիցիոզ մարդիկ են, ուզում են կյանքից ստանալ այն, ինչ հնարավոր է: Երբեք չեն հաշտվի գումարի պակասի ու անհարմարավետ կենցաղային պայմանների հետ:

Ցուլ-Առյուծին անհնար է չնկատելը, նա միշտ աչքի առաջ է, բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում: Իրեն չի խնայի, շատ կաշխատի, բայց անպայման կհասնի ամենին, ինչ մտածել է: Այս փառասեր մարդը չի կարող ավելի հաջողակ ընկերների ստվերում մնալ, նա կգտնի առաջին հորիզոնական բարձրանալու ձևը: Առյուծ-Ցուլի արժանիքների շարքում կարելի է նշել ոչ միայն նպատակասլացությունը, այլ նաև սկզբունքայնությունը: Նա բարոյականության հարցում բծախնդիր է, միշտ խղճով է վարվում: Արհամարհում է դավաճանության ու ցածր արարքների ունակ մարդկանց: Չափազանց վեհանձն է անարդարության հետ հաշտվելու համար: Այնպես որ՝ իր ձեռքբերումները նա վաստակել է, համառ ու ազնիվ աշխատանքով է հասել դրանց: Հենց բարձր աշխատունակությունն էլ նրա հաջողության գլխավոր պատճառն է:

Հանգիստ, բարյացակամ Առյուծ-Ցուլերը միաժամանակ նաև շատ համառ են: Անհնար է նրանց ինչ-որ բանում համոզել, միշտ պնդում են իրենց տեսակետը: Ընդ որում՝ աշխատում են իրենց տեսակետը պարտադրել նաև մյուսներին, բայց ոչ վերջնագրի տեսքով: Մեղմ ու նրբանկատ են գործում. բոլոր Առյուծների մեջ նրանք ամենաբարյացակամ ու դրական մարդիկ են: Խուսափում են վեճերից ու սկանդալներից, չնայած՝ ունակ չեն ընդունել ուրիշի ճշմարտացիությունը: Չափազանց կատեգորիկ ու ինքնասածի են իրենց շուրջը մրցակիցներ հանդուրժելու համար: Այնպես որ՝ փորձում են իրենց հնազանդ, մեղմ մարդկանցով շրջապատել, ովքեր պատրաստ են ընդունել նրանց հեղինակությունը: Առյուծ-Ցուլերի վեհությունը սահման չունի, որպես նվիրվածության պատասխան նրանք պատրաստ են սեր ու հոգատարություն տալ: Նրանք շատ առատաձեռն ու հավատարիմ մարդիկ են:

Սիրո մեջ

Առյուծ-Ցուլերի բարձր ճաշակը դժվար է գոհացնել: Բավական բծախնդրորեն են մոտենում կողակցի ընտրությանը: Ուշադրություն են դարձնում գեղեցիկ մարդկանց, ովքեր ընդգծում են իրենց արժանիքները: Բարձր սեքսուալ պոտենցիալ ունեն, այնպես որ՝ մինչև ամուսնությունը բավականին թեթևամիտ են: Երբեմն զուգահեռ մի քանի հոգու հետ են հանդիպում: Ճիշտ է, նրանք ոչ մի կերպ չեն բացահայտում իրենց սիրառատությունը, իրենց անկեղծ են պահում: Աշխատում են կողակիցներից յուրաքանչյուրին ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատել:

Ցուլ-Առյուծները շատ ուշադիր ու բարյացակամ են մտերիմների հանդեպ: Իրենց ընտրությունը կատարելուց հետո մինչև կյանքի վերջ հավատարիմ են մնում նրան: Նրանք ընտանիքի հրաշալի մարդիկ են, բայց ամուսնական կյանքի հենց սկզբից փորձում են իրենց կարգերը հաստատել: Միայն Առյուծ-Ցուլը ձայնի իրավունք ունի և միայն նրա որոշումներն են միակ ճիշտը: Նրա բարեհոգի տրամադրությունը մեկ վայրկյանում կարող է բարկությամբ փոխարինվել, եթե նրան փորձեն չհնազանդվել: Նա իր հանդեպ հարգալից վերաբերմունք ու հնազանդություն է պահանջում:

Կարիերան

Նշանների այս համադրությամբ մարդիկ իրենց գործի երկրպագուն են: Ունակ են մոռանալ հանգստի մասին, եթե տարված են սիրելի գործով: Մտերիմները որքան ուզում է, կարող են վիրավորվել նրանցից, բայց Առյուծ-Ցուլերը երբեք աշխատանքը չեն զոհաբերի ընտանիքի հետաքրքրություններին: Նրանք խիստ ինքնավստահ են, այնպես որ՝ չեն վախենում որոշումներ ընդունել: Ցուլ-Առյուծները բնածին լիդերներ են, նրանցից հրաշալի ղեկավարներ են դուրս գալիս: Հեշտությամբ են պատասխանատվություն վերցնում իրենց վրա: Չնայած համառ են, բայց կարողանում են աշխատել մարդկանց հետ:

Արդեն մանկությունից Առյուծ-Ցուլը պլանավորում է իր ապագան, չի վախենում երազել ու համարձակ նպատակներ դնել: Փառասեր է, պատասխանատու, սիրում է աշխատել, այնպես որ՝ նրա հաջողության վրա կարելի է չկասկածել: Կարողանում է դուր գալ մարդկանց, փորձում է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ: Դժվարությամբ է փոխզիջման գնում, բայց բավականաչափ խելացի ու համբերատար է գործը բաժանման չհասցնելու համար: Այնպես որ՝ գործընկերների հետ Ցուլ-Առյուծը լավ հարաբերություններ է պահպանում: Նրա ուժերի սահմաններում է ցանկացած աշխատանք, բայց նրան առավել հարմար է ղեկավարի պաշտոնը:

Առյուծ-Ցուլ տղամարդը

Հպարտ, ինքնավստահ Առյուծ-Ցուլ տղամարդը նպատակաուղղված է հաջողության: Ձգտում է բարձր սոցիալական դիրքի, փառքի ու ճանաչման: Այնքան համառորեն է հասնում ուզածին, որ ուշադրություն չի դարձնում շրջապատողների կարծիքին: Անհրաժեշտ չի համարում փոխզիջման գնալ, հեշտությամբ է բոլորի տեղը որոշումներ ընդունում: Ամբիցիոզ, վառ այս տղամարդը ուժով ու ոգևորությամբ լի է, շատ է աշխատում: Սովորաբար նյութական դժվարություններ չի ունենում, բավական առատաձեռն է մտերիմների հանդեպ, ճիշտ է որպես պատասխան հարգանք ու լիակատար հնազանդություն է պահանջում: Ծայրահեղ լուրջ է վերաբերվում կյանքի ընկերոջ ընտրությանը: Նշանների այս համադրությամբ տղամարդուն չի կարող գրավել հանգիստ, աննկատ կինը, նրա երևակայությունը ցնցում են կրքոտ, ճակատագրական գեղեցկուհիները: Սիրահարված Ցուլ-Առյուծը պատրաստ է ընտրյալին անդադար նվերներ մատուցել ու ռոմանտիկ անակնկալներ անել:

Առյուծ-Ցուլ կինը

Գործունյա Առյուծ-Ցուլ կինը հաջողակ է կյանքի բոլոր բնագավառներում: Նրա էներգիան բավարարում է բազմաթիվ գործերի, ընկերների, հարազատների, ամուսնու ու երեխաների համար. նրանք բոլորը մշտապես հոգատարությամբ են շրջապատված: Վառ ու գեղեցիկ այս կինը էֆեկտիվ տեսք ունի, միշտ գեղեցիկ հարդարված ու հագնված է: Մանրամասն հետևում է ոչ միայն իր արտաքին տեսքին, այլև տան մաքրությանը. նա հրաշալի տնտեսուհի է: Աշխատավայրում նրան գնահատում են կատարողականության, աշխատասիրության, բարդ հարցերն օպերատիվ կերպով լուծելու կարողության համար: Սիրային հարաբերություններում կրքոտ էակ է, ցանկացած տղամարդ ուրախ կլինի նման կին ունենալ: Բայց այս չափազանց պահանջկոտ, իշխող անձնավորությունը չի ցանկանում հնազանդվել ու զիջել նույնիսկ մանրուքներում: Առյուծ-Ցուլ կինը միշտ գործում է՝ ելնելով սեփական հետաքրքրություններից, հազվադեպ է համաձայնում ամուսնու կարծիքին:

ԱՌՅՈՒԾ-ՎԱԳՐ

Իշխող Առյուծի ու էներգիայով լի Վագրի միությունը զարմանալի ուժեղ անձնավորություն է ծնում: Այս մարդը լրիվ անխոցելի է թվում. չէ՞ որ նա ոչնչից չի վախենում: Այս երկու նշանների համադրությունը իր ներկայացուցիչներին օժտում է փառասիրությամբ, նպատակասլացությամբ ու ամրությամբ: Վագր-Առյուծներից յուրաքանչյուրը ձգտում է փառքի ու իշխանության, ընդ որում՝ ոչ թե պարզապես մտորում է, այլ կյանքի է կոչում իր երազանքները: Նա համարձակ ու վճռական է գործում, ոչ մի կաթիլ չի կասկածում հաջողությանը: Հմայիչ ու խարիզմատիկ Առյուծ-Վագրերը գիտեն՝ ինչպես շահել շրջապատի համակրանքը: Նրանք կարողանում են իշխանության տանող ճանապարհին լավ հարաբերություններ պահպանել գործընկերների, ընկերների ու պարզապես ծանոթների հետ: Այս ինքնասեր ու հպարտ մարդիկ չեն ամաչում բարի լինել:

Բնութագիրը

Ամբիցիոզ Առյուծ-Վագրը ցավագին է արձագանքում իր հասցեին ուղղված կատակներին: Սիրում է քծնանքը, հաճոյախոսությունները: Նույնիսկ եթե գիտակցում է, որ բարի խոսքերը կեղծ են, չի կարողանում դիմակայել դրանց: Փոխարենը սարսափելի վիրավորվում է ու բարկանում նրա վրա, ով համարձակվում է նկատողություններով ստորացնել իրեն: Վիրավորված Առյուծ-Վագրը ծայրահեղ վտանգավոր է. միանգամից կատաղության գիրկն է ընկնում, երբ իր հասցեին ինչ-որ տհաճ բան է լսում: Որոշ մարդիկ նրան մեծամիտ, հպարտ մարդ են համարում, վախենում են նրա հետ գործ բռնել, նրան սնոբիզմի մեջ են կասկածում: Սակայն նա բարի ու գթասիրտ մարդ է, նրա մեջ չարություն ու դաժանություն չկա: Նա ձգտում է դեպի մարդիկ, բաց է շփումների համար: Ահեղ Առյուծ-Վագրը սիրող ձեռքերում կարող է մեղմ փիսիկ դառնալ: Անհրաժեշտ է միայն ճիշտ մոտեցում գտնել, և ամուր ընկերությունը երաշխավորված է:

Վագր-Առյուծի մեջ այնքան ուժ ու էներգիա կա, որ նա հեշտությամբ է հասնում մտածածին: Առանձնանում է բարձր աշխատունակությամբ, իրեն չի խնայում, խղճով է աշխատում: Երբեմն չափազանց կոշտ ու ուղղախոս է լինում, բայց նա բավականաչափ խելամիտ ու զուսպ է ընդդիմախոսների հետ ընդհանուր լեզու գտնելու համար: Նա կարող է բռնկվել ու կոպտել, վիճել: Միայն թե Վագր-Առյուծը զիջող մարդ է, շատ արագ է պաղում ու առաջինն է հաշտության ձեռք մեկնում: Նա ճանաչում ու համընդհանուր ուշադրություն է տենչում, նրա հետաքրքրությունների շրջանակում չէ մարդկանց հետ հարաբերությունները փչացնելը: Նա վեհանձն է, առատաձեռն, յուրահատուկ ուշադիր է նրանց հանդեպ, ում սիրում է և ում լավ վերաբերմունքը թանկ է գնահատում: Նա գեղեցկության ու հարմարավետության սիրահար է, ձգտում է ճոխության, փորձում է իր ու իր մտերիմների համար համապատասխան պայմաններ ապահովել:

Հետաքրքրասեր Վագր-Առյուծը տարվում է ամեն նոր ու անսովոր բանով: Ողջ կյանքի ընթացքում մեծ հաճույքով է սովորում: Ունակ չէ հաշտվել պարտության հետ, շատ է աշխատում իր վրա: Տանել չի կարողանում միայնությունը, նրա գլխավոր կոչումը հասարակության մեջ փայլելն է: Ոչինչ չի կարող նրան ավելի շատ ոգեշնչել, որքան շրջապատողների հիացական հայացքները: Սիրում է աշխարհիկ միջավայրը, փորձում է պիտանի ծանոթություններ հաստատել: Ակտիվորեն ազդեցության ոլորտներն ընդլայնելու նոր եղանակներ է փնտրում: Առյուծ-Վագրը փորձում է հնարավորինս մեծ քանակի մարդկանց ուշադրությունը իր վրա հրավիրել: Միայն այդ դեպքում նա կարող է վստահ լինել սեփական անկնկնելության մեջ: Ինքնասիրահարված Առյուծ-Վագրը չի կորցնի ևս մեկ անգամ ցուցադրվելու, ծափահարություններ քաղելու հնարավորությունը:

Սիրո մեջ

Առյուծ-Վագրի անկախ ու հպարտ բնավորությունը չի խանգարում նրան իրեն սիրահարվեցնել մարդկանց: Այս մարդու հմայքի ազդեցության տակ ընկնելը բավականին հեշտ է. նա շատ մեղմ ու զիջող է: Ճիշտ է, դաժան ու անողոք է դառնում, եթե սիրելին դադարում է նրա համար այդպիսին լինել: Կայունությամբ չի առանձնանում, չի շտապում ամուսնանալ: Վագր-Առյուծը բավական քմահաճ է, մեծ պահանջներ է ներկայացնում իր երկրորդ կեսին: Իրեն այնքան բարձր է գնահատում, որ անհրապույր մարդու հետ ոչ մի դեպքում չի հանդիպի:

Իշխանասեր Առյուծ-Վագրը սովոր չէ ենթարկվել, այնպես որ՝ սիրային հարաբերություններում առաջնորդ է: Նա առատաձեռն մարդ է, կարողանում է գեղեցիկ սիրահետել: Նրա հետ հարաբերությունները լի են ռոմանտիկայով ու կրքով: Դրա հետ միասին, նա եսասեր է, համառ, խանդի նոպաներ է ունենում: Նրա հետ ապրելը բավականին դժվար է, անընդհատ ստիպված պետք է լինեք համաձայնել նրա կարծիքին: Իսկ փոխարենը նա այնքան սեր ու հոգատարություն կտա, որ նրա բոլոր թերությունները աննշան կթվան: Իր երեխաների համար Վագր-Առյուծն անվիճելի հեղինակություն է:

Կարիերան

Փառասեր Առյուծ-Վագրը իր նպատակի համար ամեն ինչի կգնա, և նա բաց տեքստով հայտնում է այդ մասին: Բավական կոշտ է վարվում մրցակիցների հետ. բիզնեսում զգացմունքների համար տեղ չկա: Փոխարենը լոյալ է վերաբերվում իր ենթականերին, ամեն կերպ պաշտպանում է նրանց: Ունակ է աշխատել կոլեկտիվում, եթե, իհարկե, նրա առաջնորդը լինի: Վագր-Առյուծը քիչ է մտածում գործի նյութական կողմի մասին, նրա համար ավելի կարևոր է սեփական ունակությունները ցույց տալը: Չնայած՝ դեմ չէ հնարավորինս շատ գումար աշխատելուն:

Առյուծ-Վագրը ակտիվ է, խելացի, օժտված, այնպես որ՝ կարող է կայանալ ցանկացած մասնագիտության մեջ: Նա հավատում է իր ճակատագրին, արժանապատվորեն հաղթահարում է դժվարություններն ու տհաճությունները: Չնայած՝ ցավագին ինքնասիրությունը երբեմն արգելակում է նրա զարգացումը: Առյուծ-Վագրը չի ցանկանում ընդունել իր սխալները, համառորեն շարունակում է շարժվել ընտրած ուղղությամբ: Երկարատև անհաջողությունները նրա մեջ կատաղություն ու բացասական հույզերի հեղեղ են առաջացնում: Սակայն նա իր մեջ ավելի մեծ ոգևորությամբ աշխատելու համար ուժ գտնում է:

Առյուծ-Վագր տղամարդը

Իշխող Առյուծ-Վագր տղամարդը շատ բան կարող է ներել, բացի իր անձի հանդեպ արհամարհական վերաբերմունքից: Աշխատում է ապացուցել իր գերազանցությունը կյանքի բոլոր բնագավառներում, մրցակցություն չի հանդուրժում: Փոխարենը իր արժանիքներն ընդունող մարդկանց հետ փափուկ ու զիջող է: Աշխատանքի մեջ դրսևորում է իր ուժեղ կողմերը՝ էներգիան, նպատակասլացությունը, վճռականությունը: Չի հանգստանա, մինչև չզբաղեցնի ղեկավարի աթոռը, մնացած տարբերակները նա նույնիսկ չի էլ դիտարկում: Կանանց հետ հարաբերություններում հրաշալի վարվելակերպ է դրսևորում, դրա հետ միասին՝ կրքոտ կողակից է: Հզոր սեքսուալ էներգիա ունի, իր իդեալի մշտական փնտրտուքների մեջ է: Առյուծ-Վագր տղամարդուն կարող է գրավել միայն գեղեցիկ, խելացի կինը, որը կընդունի ամուսնու լիդեր լինելը:

Առյուծ-Վագր կինը

Նպատակասլաց Առյուծ-Վագր կինը հեշտությամբ է ստանում ուզածը: Վառ արտաքինը, ներքին ձգողականությունը հեշտացնում են նրա կյանքը, իրագործելի են դարձնում բոլոր երազանքները: Վագրի տարում ծնված կին Առյուծը բազմաթիվ տաղանդներ ունի, իսկ նրա գլխավոր արժանիքն ինքնավստահությունն է: Կարող է ամենալավ պաշտոնում չաշխատել, բայց լավ աշխատավարձ ստանալ ու հարուստ երկրպագու ունենալ: Նրան են ծառայում լավագույն ոճաբաննները, վարսավիրները, նա միշտ հանգստանում է լավագույն հյուրանոցներում: Ընդ որում՝ նա այս ամենը որպես սովորական բան է ընդունում. ամեն անհրաժեշտ բան կախարդական ձևով ժամանակի պետք եղած պահին հայտնվում է նրա դիմաց: Անձնական հարաբերություններում նա լիդեր է, երջանիկ կլինի ուժեղ, առատաձեռն տղամարդու հետ, որը թույլ կտա գոնե արտաքուստ իշխել իրեն:

ԱՌՅՈՒԾ-ԿԱՏՈՒ

Քմահաճ Առյուծ-Կատուն սովոր չէ ենթարկվել, նա միշտ վարվում է սեփական ցանկություններին համաձայն: Ճակատագիրը բարեհաճ է այս փառասեր մարդու հանդեպ. նա իր ճանապարհին լուրջ խոչընդոտների չի բախվում: Կատվի բարեհոգությունը մեղմացնում է Առյուծի հպարտ բնավորությունը, այնպես որ՝ նշանների այս համադրությամբ մարդիկ շփման մեջ նրբանկատ ու սիրալիր են: Սկանդալներ չեն սիրում, աշխատում են շրջապատի վրա լավագույն տպավորությունը թողնել: Կատու-Առյուծը խարիզմատիկ անձնավորություն է, մարդկանց դուր է գալիս նրանց մեղմությունը, բարեհոգությունը: Նրա հետ ձանձրալի չի լինում. հակված է էքսցենտրիկ արարքների, սիրում է անակնկալներ մատուցել: Յուրաքանչյուրը կարող է նրա մեջ հսկայական հետաքրքրություն առաջ բերող ինչ-որ անսովոր բան նկատել: Բոլոր դեպքերում Առյուծ-Կատուն աչքի ընկնող կերպար է:

Բնութագիրը

Այս մարդուց նեղանալն անհնար է, և դա է պատճառը, որ նրան ցանկացած տարօրինակություն ու խենթ արարք ներվում է: Առյուծ-Կատուն կարող է աղմկոտ, աներես լինել, բայց դրա հետ միասին, այնքան հմայիչ է, որ անհնար է զսպել ժպիտը: Նա կարողանում է իր վրա ուշադրություն հրավիրել. սիրում է կատակել, հնարամիտ է: Անտարբեր չէ հաճոյախոսությունների հանդեպ, հրաշալի հասկանում է, թե ինչ հայտնի անձնավորություն է ինքը: Իր շրջապատում Կատու-Առյուծը նշանակալի անձ է, չնայած՝ ոչ միշտ դրական իմաստով: Նշանների այս համադրությամբ մարդիկ ամոթ բան չեն համարում հասարակական նորմերն ու կանոնները խախտելը, նույնիսկ հոխորտում է իրենց համարձակությամբ: Սակայն մեծ մասամբ նրանց հաջողվում է իրենց էներգիան անհրաժեշտ հունի մեջ դնել:

Հպարտ Առյուծ-Կատուն չի հանդուրժի իր հանդեպ արհամարհական վերաբերմունքը: Նրա սրտով են քծնանքը, հաճոյախոսություններն ու նվերները: Ուշադրության ցանկացած նշան սովորական բան է համարում. չէ՞ որ նա յուրահատուկ, իր բնույթով եզակի անձնավորություն է: Չնայած՝ գթասիրտ, բարի է, պատրաստ է օգնել խորհրդով կամ նյութական օգնություն ցուցաբերել: Առյուծ-Կատուն վեհանձն, առատաձեռն մարդ է, բայց ավելի շատ նրան հուզում է սեփական բարեկեցությունը: Փոխարենը միշտ խղճով է վարվում, չի սիրում ստել: Չնայած՝ գործի օգտի համար կարող է փոքրիկ խորամանկության դիմել: Նրա համար կարևոր է արդյունքը, այնպես որ՝ նպատակին տանող ճանապարհին խոչընդոտներ չի տեսնում: Եթե արգելքները շրջանցելու հնարավորություն կա, նա անպայման կօգտվի այդ շանսից:

Առյուծ-Կատվի համար միջանկյալ արդյունք գոյություն չունի: Եթե նա բարկացած ու հիասթափված է, նշանակում է, ողջ աշխարհին բարձրաձայն կհայտարարի իր անհաջողության մասին: Նույնքան հուզական արտահայտում է ուրախությունն ու հիացմունքը. չէ՞ որ այնքան հաճելի է երջանկությամբ մարդկանց հետ կիսվելը: Կատու-Առյուծին շրջապատողների տրամադրությունն ու զգացմունքները քիչ են հետաքրքրում, նրա համար առավել կարևոր են սեփական զգացումները: Այնպես որ՝ նա խիստ զարմանում ու նույնիսկ վրդովվում է, եթե չի տեսնում մարդկանց՝ իր գործերով հետաքրքրվածությունը: Նա բավական հաջողակ մարդ է, սովորաբար հաջողության հասնելու համար շատ աշխատելու կարիք չունի: Սակայն նա ձեռքերը ծալած էլ չի նստի ու հաջողությանը կուրորեն չի ապավինի: Առյուծ-Կատուն խելացի է, վճռական, այնպես որ՝ գտնում է իր պլանները կյանքի կոչելու ձևը:

Սիրո մեջ

Սիրո մեջ Առյուծ-Կատուն մաքսիմալիստ է՝ իր կողակցին բազմաթիվ պահանջներ է ներկայացնում: Չի հանդիպի ոչ այնքան հմայիչ ու հանգիստ բնավորությամբ մարդու հետ: Երազում է սիրո մասին, ուժեղ տպավորությունների ծարավ է: Փորձում է ցնցել ընտրյալի երևակայությունը, ունակ է էքստրավագանտ արարքների: Կայունությամբ չի առանձնանում, հաճախ է փոխում կողակիցներին. ձգտում է իր իդեալը գտնել: Դրանում ոչ մի վատ բան չի տեսնում, ավելին, որպես պատասխան հնազանդություն ու նույնիսկ իր անձի հանդեպ պաշտամունք է ակնկալում:

Ընտանեկան կյանքում այս մարդը երբեք չի հաշտվի երկրորդ կեսի դերով: Ինքնասեր Կատու-Առյուծը ընտանիքի գլխավորն է, իսկ հակաճառություններ նա չի ընդունում: Ամուսնանալուց հետո չի կորցնում իր արքայական սովորույթները. ընտանիքի բոլոր անդամները պետք է ենթարկվեն նրա կամքին: Փոխարենը Առյուծ-Կատուն նվիրված է իր մտերիմներին, օրվա ցանկացած ժամին նրան կարելի է դիմել օգնության խնդրանքով: Միշտ կգտնի իր երկրորդ կեսին ու երեխաներին անակնկալ մատուցելու ձևը. հնարավոր է՝ ինքը չհանգստանա, բայց ընտանիքին կուղարկի ճամփորդության:

Կարիերան

Փառասեր Առյուծ-Կատուն անպատվաբեր պաշտոնում իրեն չի մաշի: Նրա կանոնների մեջ չէ քչով բավարարվելը, այնպես որ՝ մտածում է կյանքում իր զբաղեցրած տեղի մասին: Մասնագիտության ու աշխատավայրի ընտրության հարցին շատ լուրջ է վերաբերվում: Գործում է՝ համաձայն նախապես մշակած պլանի: Գործընկերները գնահատում են Առյուծ-Կատվին կատարողականության, աշխատասիրության, ընդհանուր գործի համար անձնական հետաքրքրությունները զոհելու պատրաստակամության համար: Նա կառչած չէ գումարին, բայց ցածր վարձատրվող պաշտոնի էլ չի համաձայնի:

Օժտված Կատու-Առյուծը փառքի համար շատ զոհողությունների է պատրաստ: Նա կարծես ծնվել է թատրոնի բեմի համար՝ էմոցիոնալ է, փառասեր ու փառամոլ: Սիրում է գտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում, պաշտում է հաճոյախոսություններն ու ծափահարությունները: Ոչ մի սահմանափակում չի ընդունում, համարձակ ընդառաջ է գնում իր երազանքին: Ընդ որում՝ դերասանական տաղանդն օգնում է նրան ցանկացած մասնագիտության մեջ հաջողության հասնել: Նա իր փաստարկներում համոզիչ է, շփման մեջ՝ հմայիչ, այնպես որ՝ իր ճանապարհին արգելքների չի հանդիպում:

Առյուծ-Կատու տղամարդը

Առյուծ-Կատու տղամարդը վստահություն առաջացնող հանգիստ ու հավասարակշռված մարդ է: Շփման մեջ հաճելի է, ուրախ ու միշտ շատ սիրալիր: Բայց Առյուծի գործունյա էությունը նրան թույլ չի տալիս համեստ, համաչափ կյանքով ապրել: Նա փառասիրական պլաններ է կառուցում, փորձում է դրանք կյանքի կոչել: Նա ֆանտազյոր չէ, այլ վճռական, էներգիայով լի տղամարդ: Անտարբեր չէ ճոխ իրերի հանդեպ, այնպես որ՝ մշտապես գումար աշխատելու եղանակներ է փնտրում: Նյութապես ապահով է. նրա ընտանիքը երբեք ու ոչ մի բանի կարիք չի ունենա: Երբեմն նա բռնկուն ու կտրուկ է լինում, բայց նրան հանգստացնելը հեշտ է՝ միայն մի քանի քնքուշ բառ է անհրաժեշտ: Սիրային հարաբերություններում կրքոտ կողակից է, միայն էֆեկտիվ գեղեցկուհիների է ընտրում: Համեստ, աչքի չընկնող կնոջը նա միայն որպես ընկեր է ընկալում:

Առյուծ-Կատու կինը

Էքստրավագանտ Առյուծ-Կատու կինն իր վրա հայացքներ է որսում, նա միշտ ուշադրության կենտրոնում է: Էֆեկտիվ հագուստ է նախընտրում, ուրախ ու լավատեսորեն է տրամադրված, բայց հիմարիկ չէ, մի ողջ շարք արժանիքներ ունի, պարզապես սիրում է հասարակության ուշադրությունը: Հաջողությամբ լուծում է գործնական հարցերը, շատ աշխատասեր է: Փորձում է լավ աշխատավարձով պաշտոն զբաղեցնել, ֆինանսական հարցը նրա համար մեծ նշանակություն ունի: Նյութական օգնության վրա հույս չի դնում, դրա համար չափազանց հպարտ ու անկախ է: Տղամարդկանցից պաշտամունք ու հնազանդություն է ակնկալում: Ընտանիքի համար իր հետաքրքրությունները զոհելու անհրաժեշտություն չի տեսնում, կարող է լավ տնտեսուհի դառնալ, եթե շատ ուժեղ սիրահարվի: Առյուծ-Կատու կնոջը գերելու գաղտնիքը մեկն է՝ սեր, պաշտամունք, նրա արժանիքների ընդունում:

ԱՌՅՈՒԾ-ՎԻՇԱՊ

Փայլուն, խարիզմատիկ Առյուծ-Վիշապը հարգանք ու հիացմունք է առաջացնում: Նա բնածին հաղթող է, նրան անծանոթ են անհաջողություններն ու պարտությունները: Միշտ էներգիայով լի է ու անսահման ինքնավստահ, հեշտությամբ է լուծում բոլոր խնդիրները: Առյուծի ու Վիշապի միությունը ամենահաջող համադրություններից մեկն է, որն անձնավորությանը անսովոր հմայքով ու կենդանի խելքով է օժտում: Այս երկու ուժեղ նշանների հովանավորությունը բոլոր տհաճություններից հուսալի պաշտպանություն է: Վիշապ-Առյուծի կյանքը բավականին հաջող է դասավորվում. նա զրկանքներ չի կրում, հեշտությամբ ստանում է ուզածը: Մարդկանց դուր է գալիս Առյուծ-Վիշապի ընկերակցությունը, ավելին, նրանք ողջ ուժերով փորձում են գրավել նրա ուշադրությունը: Նա մարդ-տոն է, որը շրջապատին ուրախություն է պարգևում:

Բնութագիրը

Այս մարդու մեջ այնքան հոգեկան ջերմություն ու հմայք կա, որ ոչ մի առիթ չկա կասկածելու նրա վեհանձնությանը: Առյուծ-Վիշապն առանձնանում է իր անկախ բնավորությամբ: Այս վառ, խարիզմատիկ անձնավորությունը ոչ ոքի անտարբեր չի թողնում: Առաջատարի դերին ձգտելը, հուսահատ խիզախությունը, խենթությունը Վիշապ-Առյուծի առանձնահատուկ գծերն են: Որտեղ էլ որ նա գտնվի, նրան միայն հիացական հայացքներն են ուղեկցում. չէ՞ որ այս գործունյա մարդը իր ողջ զբաղվածությամբ հանդերձ ժամանակ ու ուժեր է գտնում նաև շրջապատին օգնելու համար: Ավելին, նա հիանալի դաստիարակված է, հումորի լավ զգացում ունի: Դուք ոչ մի շանս չունեք դիմակայելու նրա զարմանալի հմայքին: Հենց Վիշապ-Առյուծն է իր շրջապատի ամենահայտնի անձնավորությունը:

Արքայական Վիշապ-Առյուծը երբեք խարդավանքների մակարդակին չի իջնի, քանի որ ցածր կրքերը անարժան մարդկանց են բնորոշ: Նա իրեն զուսպ է պահում, ինչպես վայել է ուժեղ, վեհանձն մարդուն: Սակայն ունակ է նաև ուժեղ հույզերի, եթե բախվում է դավաճանության ու ստի հետ: Նրա բարկությունն այնքան ուժեղ կլինի, որ վիրավորողին կարելի է միայն խղճալ: Բնությունն այս մարդուն ճարտարախոսությամբ ու մարդկանց մտքերը կանխագուշակելու ունակությամբ է օժտել: Առյուծ-Վիշապը կարողանում է մանիպուլյացիայի ենթարկել շրջապատողների գործողությունները, բայց իր այդ շնորհը վնաս տալու նպատակով չի օգտագործում: Նա միայն ձգտում է համընդհանուր բարօրության հասնել: Նա չգիտի, թե ինչ են նախանձը, չարությունը, նրա հոգում մռայլ մտքերի համար տեղ չկա: Նա դրական ու բարյացակամ մարդ է, լավատեսություն է ճառագում:

Նպատակասլաց Առյուծ-Վիշապը հասնում է մտածածին անկախ պահանջվող զոհողություններից: Հակված չէ ավելորդ մտորումների, արագ է գործում, այնպես որ՝ բոլոր գործերում հաջողությունն ուղեկցում է նրան: Սակայն նա անհրաժեշտ չի համարում մյուսների ցանկությունների հետ հաշվի նստելը, հաճախ իր երազանքին տանող ճանապարհին կորցնում է ընկերներին: Սովորաբար այդքան վեհանձն ու առատաձեռն Վիշապ-Առյուծը մոռանում է չափի զգացման մասին, երբ շարժվում է դեպի նպատակը: Նրա համար շատ կարևոր է սոցիալական կարգավիճակը, այնպես որ՝ ամեն ինչ կանի կյանքում կայանալու համար: Նա համառորեն կաշխատի, կզրկի իրեն ուրախություններից, բայց անպայման հաջողության բարձունքներին կհասնի: Փոխարենը ինչ հաճույքով է նա վայելում իր հաղթանակի պտուղները. գեղեցիկ ապրելու արվեստի մեջ նրան հավասարը չկա: Առյուծ-Վիշապը միշտ գեղեցիկ հագնված է, նրա տունը ճոխության ու հարմարավետության օրինակ է:

Սիրո մեջ

Այս փայլուն անձնավորությունը անպայման ուշադրություն է հրավիրում իր վրա: Առյուծ-Վիշապը միշտ էլեգանտ է, գեղեցիկ ու ճաշակով հագնված: Բացի այդ, նախանձելի ճարտարախոսությամբ ու հումորի լավ զգացմամբ է օժտված: Նա միշտ շրջապատված է երկրպագուներով ու երկրպագուհիներով, որոնց հաճույքով փոխադարձ զգացմունքով է պատասխանում: Բոլոր Վիշապ-Առյուծները անկախ սեռից առանձնանում են սիրառատությամբ ու թեթևամտությամբ: Պաշտում են նոր ծանոթություններ հաստատել, գլխովին նետվում են կրքերի հորձանուտը: Վառ հույզեր, անմոռանալի տպավորություններ են փնտրում ու անպայման գտնում են դրանք:

Ընտանեկան հորոսկոպը Առյուծ-Վիշապին հստակ նկարագիր է տալիս՝ հուսալի, հավատարիմ ու ուշադիր կողակից: Ամուսնանալուց հետո պատահական կապերի հակված այս թեթևամիտ անձնավորությունը հրաշալի ընտանիքի մարդ է դառնում. Վիշապ-Առյուծը պաշտում է իր երկրորդ կեսին ու երեխաներին: Իր ընտանիքի համար պատրաստ է ցանկացած զոհողության: Չնայած՝ նման զոհողություններ չեն էլ պահանջվի, քանի որ նա իր մտերիմների համար անվիճելի հեղինակություն է: Նրա կարծիքի հետ բոլորն են հաշվի նստում, իսկ նյութական պլանում այս մարդը խնդիրներ չի ունենում:

Կարիերան

Վիշապ-Առյուծը գործերում հաջողակ է, այնպես որ՝ ինչ մասնագիտություն էլ ընտրի, հաջողությունը երաշխավորված է: Նրա արժանիքների շարքին կարելի է դասել բարձր ինտելեկտն ու ստեղծագործ ունակությունները: Առյուծ-Վիշապն առանձնանում է զարմանալի աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու բարեխղճությամբ: Չնայած իր արտաքին փայլին, զվարճանքների հանդեպ սիրուն՝ այս մարդն իսկական աշխատավոր ու բարձր դասի մասնագետ է: Պատրաստ է մինչև հյուծվածություն աշխատել, ընդ որում՝ նույնքան պահանջկոտ է նաև գործընկերների հանդեպ:

Առյուծ-Վիշապը լիդեր է, ունակ է իր շուրջը մեծ կոլեկտիվ հավաքել: Ճարտարախոսության ձիրք ունի, կարողանում է ճիշտ բաշխել պարտականությունները: Բացի այդ, արդարացի ու չափի մեջ պահանջկոտ է: Դա է պատճառը, որ ենթակաները նրան հարգում են, իսկ բարձր ղեկավարությունը գնահատում է ոչ կոնֆլիկտային ու կատարողական լինելու համար: Վիշապ-Առյուծը դիմացկուն է, ունակ է միանգամից մի քանի խնդիր լուծել: Չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել, դժվարությունների առաջ չի նահանջում: Պարտության դեպքում արագ վերականգնվում է ու համարձակ առաջ շարժվում:

Առյուծ-Վիշապ տղամարդը

Վեհանձն Առյուծ-Վիշապ տղամարդը ծնվել է, որ կառավարի: Նա արքայական անձնավորություն է, արժանի է երկրպագության ու պաշտամունքի: Այնքան եսասեր ու ինքնավստահ է, որ հաճախ հաշվի չի նստում շրջապատողների հետաքրքրությունների հետ: Բայց երբեք ի վնաս նրանց չի գործում, բարեհոգի, խաղաղասեր բնավորություն ունի: Այս ինտելեկտուալ մարդը առանձնանում է հնարամտությամբ, սովորաբար լավ պաշտոն է զբաղեցնում, ընդ որում՝ արժանի: Քծնանքի, խարդավանքների չի դիմում, ամեն ինչի հասնում է իր տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ: Առյուծ-Վիշապը կարողանում է հիացնել ու իրեն սիրահարեցնել ընտրյալին, կանայք նրան պարզապես պաշտում են: Գեղեցիկ, սոլիդ այս տղամարդը ընտանեկան կյանքում պաշտպանի ու որսորդի դերում է:

Առյուծ-Վիշապ կինը

Առյուծի նշանի ու Վիշապի տարում ծնված այս սեթևեթող կինը խենթացնում է ծանոթ ու անծանոթ տղամարդկանց: Բազմաթիվ սիրավեպեր է ունենում, ճիշտ է, միշտ վեհ նպատակ է հետապնդում՝ գտնել իր միակին: Սովորաբար նախապատվություն է տալիս ուժեղ տղամարդկանց, որոնց հետ չի կարող համատեղ կյանք վարել սեփական հպարտ բնավորության պատճառով: Նրա սիրառատությունն ու ազատասեր վարքը երբեմն խնդիրներ է առաջացնում կանանց հետ հարաբերություններում, որոնք նրան սարսափելի նախանձում են: Ի լրացումն էֆեկտիվ արտաքինի՝ Առյուծ-Վիշապ կինը շատ խելացի ու նպատակասլաց է: Հաջողությունը նրան ուղեկցում է ոչ միայն անձնական հարաբերություններում, այլ նաև աշխատանքի մեջ: Նա իսկական պրոֆեսիոնալ է, գործընկերների հետ բարեհամբույր է, բայց տանել չի կարողանում քննադատությունն ու նկատողությունները:

ԱՌՅՈՒԾ-ՕՁ

Էմոցիոնալ Առյուծը իմաստուն Օձի հետ միության մեջ ավելի հավասարակշռված ու նույնիսկ մի փոքր պրագմատիկ է դառնում: Նրան չի կարելի անտարբեր ու ինքնասիրահարված մարդ համարել. նա ակտիվ մասնակցություն է ունենում մյուսների կյանքին: Սակայն վատ չի զգում ուրիշներին օգտագործել իր նպատակների համար: Համատեղելիության հորոսկոպում Օձ-Առյուծը բարձր պահանջներ ներկայացնող ուժեղ մարդ է: Իհարկե, նա ինքն իրեն էտալոն ու իդեալ է համարում, այնպես որ՝ պահանջներ է ներկայացնում մյուսներին, ընդ որում՝ դա նրբանկատ է անում: Բոլոր Առյուծների նման նա էլ կարողանում է իրավիճակից գեղեցիկ ելք գտնել: Շփվող է, հաղորդակցվող, սիրալիր, բայց հրաշալի թաքցնում է իր իրական մտքերը, վախենում է բացահայտել իր թուլությունները: Առյուծ-Օձը ծնվել է, որ հրամայի, նա ճանաչում ու հիացմունք է ակնկալում:

Բնութագիրը

Արքայական Առյուծ-Օձը սիրում է ուշադրության կենտրոնում հայտնվել, պաշտում է հաճոյախոսություններ ստանալ: Խելացի ու հաշվենկատ է, բոլոր խոսքերը հալած յուղի տեղ չի ընդունում, իսկ կարևորը՝ չի շտապում մյուսների առաջ բացել իր սիրտը: Առյուծ-Օձի սրտով է բարի, վեհանձն մարդու դերը, բայց նա ավելի բարդ մարդ է, քան ուզում է թվալ: Նա ուրիշի դժբախտության կողքով անտարբեր չի անցնի, կփորձի օգնել կարիքավորներին, քանի որ նրա մեջ ուժեղ է թույլերին հովանավորելու ցանկությունը: Ճիշտ է, չի մոռանա նաև հստակեցնել, թե ինչով կարող են նրանք շնորհակալություն հայտնել իրեն: Նա ժամանակն ու ուժերը զուր չի վատնի, միշտ կգտնի օգուտ ստանալու ձևը: Սակայն Առյուծ-Օձը ազնիվ ու արդարացի է, երբեք չի գործում ի վնաս մարդկանց: Նա առաջինը չի հարձակվում, սկանդալների մեջ չի ներքաշվում, ծայրահեղ դեպքում, կարող է հակահարված տալ:

Առյուծ-Օձը վճռական է, այս նշանի գլխավոր առանձնահատկությունը լիդերի դերին ձգտելն է: Նույնիսկ մի էլ փորձեք վիճել նրա հետ, ավելի հեշտ է հանգիստ համաձայնել նրա կարծիքին: Առյուծ-Օձը միշտ գիտի, թե ինչն է լավ, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն նրա հետ, պարզապես այս մարդու հետ ճանապարհ չունեն անցնելու: Ճիշտ է Առյուծ-Օձը բաց չի արտահայտի իր բարկությունն ու հիասթափությունը, քանի որ նա հպարտ մարդ է, նրա կանոնների մեջ չէ ցածրանալն ու խնդրելը, առավել ևս՝ իր թուլությունը ցուցադրելը: Նա տհաճությունները իր ներսում է ապրում, իսկ շրջապատողների համար՝ հաղթող է: Միակ բանը, որը կարող է բացահայտել նրա ապրումները, ներամփոփությունն ու անբարյացակամությունն է: Նման վարքը բնորոշ չէ սովորաբար շփվող Առյուծին: Նման պահերին նա աջակցության ու կարեկցության կարիք ունի:

Առյուծ-Օձի առատաձեռնությունը սահմաններ չունի, նա չի խնայում ո՛չ իր, ո՛չ էլ ուրիշների վրա: Հեշտությամբ է գումար ծախսում՝ առանց մտածելու ապագայի մասին: Բայց ճակատագիրը բարեհաճ է նրա հանդեպ, սովորաբար Առյուծ-Օձը նյութական խնդիրներ չի ունենում: Դժվար պահերին նրա կյանքում շատ պատահաբար եկամուտի նոր աղբյուր է հայտնվում կամ նրան վերադարձնում են հին պարտքերը: Օձ-Առյուծի նշանի տակ ծնված տղամարդիկ ու կանայք պաշտում են զարդարվել, հետևում են նորաձևության վերջին ճիչերին, գումարը չեն խնայում իրենց զգեստապահարանի համար: Միշտ էֆեկտիվ տեսք ունեն, նրանց հետ անհարմար չէ հասարակության մեջ երևալը: Անտարբեր չեն ճոխ իրերի հանդեպ, մեծ ճաշակով են կահավորում իրենց տունը: Առյուծ-Օձը կարողանում է օգտակար ծանոթություններ հաստատել, այնպես որ՝ նրա տանը պատահական մարդիկ չեն լինում: Նա սիրում է թանկարժեք նվերներ ստանալ, դրանցով երեխայի նման ուրախանում է:

Սիրո մեջ

Գեղեցիկ, էֆեկտիվ, սեքսուալ Առյուծ-Օձը շատ մարդկանց ցանկությունների օբյեկտն է: Այս մարդը միշտ շրջապատված է երկրպագուներով ու երկրպագուհիներով: Սակայն Առյուծ-Օձին արժանի կողակից է պետք՝ արտաքուստ գրավիչ ու առանց նյութական խնդիրների: Այս փառասեր, հպարտ մարդը սիրում է ուշադրությունը, նրա անձնական կյանքը պետք է հիացմունք ու նախանձ առաջացնի: Նա ձտում է տարաբնույթ իրադարձություններով հագեցած վառ հարաբերությունների: Նրան չեն գրավում արկածախնդրության զգացումից զուրկ հանգիստ, համեստ մարդիկ:

Ընտանեկան հորոսկոպում Օձ-Առյուծը լիդեր է, և մտերիմները պետք է համակերպվեն իրերի նման դասավորության հետ: Նա քմահաճ է, եսասեր, քնքշություն, հոգատարություն ու մեծ ուշադրություն է պահանջում: Ամեն հնարավորը կանի, որ իր ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա: Ճիշտ է, որպես պատասխան պաշտամունք ու հնազանդություն է ակնկալում: Առյուծ-Օձը պետք է շնորհակալության ու հիացմունքի խոսքեր լսի: Բացի այդ, կողակիցը պետք է իր ամեն արած քայլի համար հաշվետու լինի նրան: Չնայած՝ նա վախենում է թույլ երևալ, բայց իրականում Առյուծ-Օձը շատ կախված է իր ընտանիքից:

Կարիերան

Հպարտ Առյուծ-Օձը չի կարողանում ենթարկվել, նրա համար դժվար է ուրիշի գերազանցությունն ընդունելը: Հավասարակշռված է, սառնարյուն, կարողանում է խնդիրները լուծել առանց վեճերի ու սկանդալների: Ձգտում է կառավարել մարդկանց, չի վախենում իր վրա պատասխանատվություն վերցնել: Երազում է փայլուն կարիերայի մասին, ընդ որում՝ նա ճիշտ է ճանաչման հասնելու իր ցանկության մեջ: Առյուծ-Օձին բոլորից հրաշալի հարմար է լիդերի ու աշխատանքային կոլեկտիվի սիրելիի դերը: Չնայած՝ նա արդյունավետ աշխատում է նաև ենթակայի դերում: Նրա համար անիրագործելի խնդիրներ չկան:

Առյուծ-Օձը կարող է կայանալ ցանկացած ոլորտում, բնությունը նրան բազմաթիվ տաղանդներով է օժտել՝ բարձր ինտելեկտ, հարուստ երևակայություն: Իսկ նրա ամենակարևոր արժանիքը իր կողքին մարդկանց հավաքելու ունակությունն է: Նա հրաշալի կազմակերպիչ է, հռետորի շնորհ ունի, գիտի՝ ինչպես ազդի շրջապատողների վրա: Կարող է հաջողակ փաստաբան, քաղաքական ու հասարակական գործիչ դառնալ: Առյուծ-Օձը օժտված անձնավորություն է, սիրում է նոր կերպարներ հորինել: Այնպես որ՝ հաճախ դիզայների մասնագիտություն է ընտրում:

Առյուծ-Օձ տղամարդը

Մեծահոգի Առյուծ-Օձ տղամարդը հասարակության սիրելին է: Նա ծնվել է, որ իշխի, ընդ որում՝ մարդկանց համակրանքը շահելու համար ոչ մի ջանք չի գործադրում: Բնատուր ձգողականությունը, հանգստությունը նրան բնութագրում են որպես ինքնաբավ ու ինքնավստահ տղամարդու: Նա սիրում է փայլել հասարակության մեջ, անտարբեր չէ ճոխ իրերի նկատմամբ: Կանանց հետ սիրալիր է, բայց դրա հետ միասին, քմահաճ է, համառ ու խանդոտ: Ինքը հավատարմությամբ չի առանձնանում, բայց կողակցից լիակատար հնազանդություն է պահանջում: Սակայն նրան կարելի է մոլորության մեջ գցել ցուցադրական հնազանդությամբ ու հաճոյախոսություններով: Նա իսկապես առատաձեռն, բարյացակամ մարդ է: Շրջահայաց կերպով խուսափում է վեճերից ու կոնֆլիկտներից ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ գործնական հարցերը լուծելիս: Այնպես որ՝ նրա հետ շփումները հիասթափություն չեն բերում:

Առյուծ-Օձ կինը

Ճոխ Առյուծ-Օձ կինը խորհրդավոր անձնավորություն է երևում: Նա օրվա ցանկացած պահի հրաշալի տեսք ունի, ուշադիր հետևում է նորաձևությանը: Անհնար է նրան հանկարծակիի բերել, նա միշտ իդեալական է, անթերի: Ընդ որում՝ գրավիչ արտաքինը նրա ամենակարևոր արժանիքը չէ: Սիրային հարաբերություններում նա զգայուն, կրքոտ արարած է, իսկ աշխատավայրում՝ խիստ ղեկավար: Շրջապատողները չեն դադարում հիանալ նրա տաղանդներով: Թվում է, թե այս կնոջ ուժերի սահմաններում է ամեն ինչ ու չկա մի ոլորտ, որում նա հաջողության չկարողանա հասնել: Բայց նրա կյանքի բարենպաստ ընթացքը համառ աշխատանքի արդյունք է: Նա շրջապատողների օգնության վրա հույս չի դնում, բոլոր կարևոր հարցերն ինքն է լուծում: Սիրային հարաբերություններում փորձում է լիդերի տեղը գրավել, դրա փոխարենը ամբողջությամբ նվիրում է իրեն, իսկ դա քիչ չէ:


Տարվա և ամսվա համադրությունը. ԱՌՅՈՒԾ (Մաս 2-րդ)

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4075 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առյուծ | Վարկանիշ: 5.0/5