ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Պահպանակի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 356 | 11:00 Ավելացրեց: armenlur

Փետրվարի 13-ին աշխարհում նշվում է Պահպանակի միջազգային օրը (International Condom Day)

  • Սիրահարների օրվա հենց նախօրեին մի կարևոր օր է նշվում՝ Պահպանակի միջազգային օրը։ Այս տոնը նախատեսված է հանրության ուշադրությունը սևեռելու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների խնդրին:
  • Եթե խորը մտածենք, ապա պահպանակներ արտադրողները սպանում են իրենց ապագա սպառողներին։ Ամենայն հավանականությամբ, ոչ մի այլ գյուտ ավելի մեծ օգուտ չի բերել մոլորակի էկոլոգիայի, նրա բուսական և կենդանական աշխարհի պահպանման համար:
  • Պատմաբանների շրջանում համաձայնություն չկա այն մասին, թե արդյոք պահպանակներն օգտագործվե՞լ են հնում: Ըստ որոշ տեղեկությունների, պահպանակներից օգտվել են դեռևս Հին Եգիպտոսում և Հին Հռոմում։
  • Պահպանակի գոյության ամենահին վկայությունը ֆրանսիական քարանձավում նրա պատկերումն է, որն արվել է 12.000-15.000 տարի առաջ:
  • XV դարի վերջին սկսվել են սիֆիլիսի համաճարակները և հենց դրանից պաշտպանվելու համար էր, որ իտալացի բժիշկ Գաբրիել Ֆալոպիուսը խորհուրդ է տվել օգտագործել հատուկ քիմիական լուծույթում ներծծված և չորացրած սպիտակեղենի ծածկոց: Պահպանակները լայն տարածում են գտել, բայց նաև զգալի քննադատության են ենթարկվել որպես անբարոյականություն։ Ի դեպ, պահպանակների վաճառքն արագ աճում էր։ Դրանք պատրաստվել են կտավատի, կաշվի, ծծմբով կամ կաուստիկ սոդայով մշակված կենդանիների աղիքներից կամ միզապարկից։
  • XVIII դարի վերջին պահպանակների օգտագործումը սահմանափակվում էր սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին բնակչության անտեղյակությամբ, և որ ամենակարևորն է՝ դրանց բարձր գնով: Մարմնավաճառի համար մեկ պահպանակի գինը հավասար էր մի քանի ամսվա նրա վաստակին:
  • Առաջին ռետինե պահպանակը հայտնվել է 1855 թվականին: Ռետինե պահպանակի հիմնական առավելությունը բազմակի օգտագործման հնարավորությունն էր, ինչը նրանց տնտեսապես ավելի մատչելի էր դարձնում:
  • 1920 թվականին հայտնագործվեց լատեքսը, և դրանից սկսեցին պահպանակներ արտադրել։ Դրանք ավելի բարակ և ամուր էին, քան հին ռետինե պահպանակները, կարող էին պահպանվել հինգ տարի, և ոչ թե երեք ամիս, ավելի քիչ ծախս էր պահանջում արտադրության համար:
  • 1981-ին New York Times-ը առաջին անգամ հոդված հրապարակեց ՁԻԱՀ-ի մասին, իսկ 1982-ին տարածվեց, որ ՁԻԱՀ-ը փոխանցվում է սեռական ճանապարհով: Ի պատասխան դրան, ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը աջակցեց պահպանակների քարոզչության ծրագրերին, բայց ոմանք կարծում էին, որ ՁԻԱՀ-ը համասեռամոլների և թմրամոլների հիվանդություն է, ովքեր ստանում են այն, ինչին արժանի են: Սակայն մամուլում լայնածավալ գովազդային արշավներ ծավալվեցին, որոնք քարոզում էին պահպանակներ՝ որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոց։ Պահպանակներն սկսել են վաճառվել տարբեր խանութներում, այդ թվում ՝ սուպերմարկետներում և մանրածախ ցանցերում։
  • Ուղարկեք ձեր սեքսուալ ծանոթներին Պահպանակի միջազգային օրվա բացիկներից (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4 · Բացիկ 5 · Բացիկ 6
Պահպանակի միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 356 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, 13 փետրվար, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0