Փետրվարի 13-ին աշխարհում նշվում է Գալենտինայի օրը (Galentine s Day)
- Փետրվարի 13-ին աշխարհում ժամանակակից гղջիկները նշում են Գալենտինեյի օրը՝ Վալենտինի օրվա այլընտրանքը։ Այս օրը նվիրված է աղջիկների սիրուն իրենց ընկերուհիների հանդեպ։ Դա ուրախության, ծիծաղի, զվարճանքի և կանանց տոն է:
- Գալենտինայի օրը մտացածին տոն է, որը հորինել են ամերիկյան կատակերգական «Զբոսայգիներ և զվարճանքներ» հեռուստասերիալի սցենարիստները։ Իսկապես այս տոնը նման է Վալենտինի օրվան, միայն թե այն նշում են կանայք՝ իրենց ընկերուհիների հետ: Գալենտինայնի օրը նշվում է սուրբ Վալենտինի օրվա նախօրեին։
- «Զբոսայգիներ և զվարճանքներ» սերիալի 2-րդ սեզոնի 16-րդ դրվագում Լեսլին, որին մարմնավորում է Էմի Փոլերը, Վալենտինի օրվա նախօրեին իր ընկերուհիների համար ամենամյա նախաճաշը կազմակերպում է «Գալենտինայի օր» անվանումով: Այդ ժամանակից ի վեր այն դարձել է կանանց բարեկամության, լավատեսական տոնակատարություն: Եվ այս տոնը նշում են ոչ միայն «Զբոսայգիներ և զվարճանքներ» սերիալի երկրպագուները:
- Բարեկամությունը նույնքան կարևոր է, որքան սերը, բայց մենք հաճախ ի վիճակի չենք դա պատշաճ կերպով ընդունել ՝ մեր բարեկամությունը համարելով պարտականություն: Գալենտինայի օրը հրաշալի պատրվակ է փոխելու նման վերաբերմունքը: Սա ընկերուհիներին շնորհավորող կանանց համար օր է, որը հնարավորություն է տալիս արտահայտել իրենց սերն ընկերուհիների հանդեպ:
- Վալենտինի օրվանից մեկ օր առաջ թողեք ձեր սիրելիներին տանը և հավաքվեք ընկերուհիների հետ՝ նշելու այս իրադարձությունը: Լեսլին նախընտրեց Գալենտինայի օրը նշել նախաճաշին, բայց կան բազմաթիվ այլ տարբերակներ՝ սկսած կոկտեյլ-երեկույթ կազմակերպելուց մինչև գիշերային ակումբ գնալը: Այն, թե ինչպես եք նշում, նշանակություն չունի, կարևորն այն է, որ որոշ ժամանակ անցկացնեք ընկերուհիների հետ:
- Ուրեմն, սիրելի կանայք, շնորհավորեք ձեր ընկերուհիներին Գալենտինայի օրվա բացիկներով (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|