ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մինի շրջազգեստի տարեդարձը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 269 | 09:00 Ավելացրեց: armenlur

Մարտի 4-ին աշխարհում նշվում է Մինի շրջազգեստի տարեդարձը (Day mini-skirts)

  • Ամեն տարի նորաձևության աշխարհը հարգանքի տուրք է մատուցում XX դարի հեղափոխական գյուտին: 1965-ի մարտի 4-ին Մերի Քուանտը Բրոդվեյի հասարակության դատին ներկայացրեց մինի կիսաշրջազգեստներով մոդելներ:
  • Դեֆիլեն մեծ հաջողություն ունեցավ, այդ իրադարձության մասին ռեպորտաժներն անցան ԱՄՆ-ի բոլոր լրատվական ալիքներով։ Իսկ Մերի Քուանտի զբոսանքը մոդելների հետ Նյու Յորքում կաթվածահար էր արել Մանհեթենի երթևեկությունը։
  • Այսպիսով, մարտի 4-ը պատմության մեջ մտավ որպես մինի կիսաշրջազգեստի ծննդյան օր: Մեկ տարի անց նորաձեւության արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի համար դիզայները Եղիսաբեթ թագուհու ձեռքից ստացավ Բրիտանական կայսրության շքանշան: Գուշակեք, թե ինչով Մերի Քուանտը եկել Բուքինգհեմյան պալատ՝ մրցանակն ստանալու համար: Ճիշտ եք՝ մինի կիսաշրջազգեստով:
  • Հիփփիական ենթամշակույթի զարգացումը, ֆեմինիզմի ծաղկումը և այլ հեղափոխական գործընթացներ հանգեցրին կանանց ազատագրմանը ամբողջ աշխարհում: Մարդկության գեղեցիկ կեսի հագուստն սկսել է ավելի ու ավելի մերկացնել մարմնի մասերը, այդ թվում ՝ ոտքերը։
  • Մերի Քուանտի կարճ կիսաշրջազգեստները կոչվել են այդ ժամանակի խորհրդանշական Mini Cooper մեքենայի անունով:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Մինի շրջազգեստի օրվա բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4
Մինի շրջազգեստի տարեդարձը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 269 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, 4 մարտ, միջազգային տոներ | Վարկանիշ: 0.0/0