Փետրվարի 28-ին աշխարհում նշվում է Առանց Facebook-ի համաշխարհային օրը (World Day without Facebook)
- 2010 թվականին նշվեց առաջին Առանց Facebook-ի համաշխարհային օրը: Այս տեղեկությունը լայնորեն տարածվեց նաև Facebook-ում ... Առանց Facebook-ի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է փետրվարի 28-ին, ստեղծվել է Facebook-ի մի խումբ օգտատերերի նախաձեռնությամբ՝ պայքարելու սոցիալական ցանցերից կախվածության և ավելի ու ավելի ներխուժող գովազդի դեմ:
- 2021 թվականի երկրորդ եռամսյակում ամսական մոտ 2,89 միլիարդ ակտիվ օգտագործողներով Facebook-ը ամենամեծ սոցիալական ցանցն է ամբողջ աշխարհում: Այս հզոր սոցիալական ցանցը շատերի համար դարձել է ավտոմատիզմ և նույնիսկ առօրյա: Նայում են լրահոսը, լինում իրադարձությունների կենտրոնում, հավանումներ տալիս ընկերների հոդվածներին ու լուսանկարներին՝ առանց գիտակցելու, որ ներգրավվածության մեծ մասն այժմ հիմնականում առցանց է:
- Տեղեկացրեք ձեր ծանոթներին Առանց Facebook-ի համաշխարհային օրվա բացիկով, բայց առանց Facebook-ի (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|