ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Լուցկու միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 330 | 19:00 Ավելացրեց: armenlur

Մարտի 2-ին աշխարհում նշվում է Լուցկու միջազգային օրը

  • Ամեն տարի՝ մարտի 2-ին, նշվում է աշխարհի ամենահետաքրքիր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը։ Իսկ թե ինչու է հենց այս օրն ընտրվել դրա համար, տեղեկությունները տարբեր են։ Միակ բանը, որում կարծիքները համընկնում են այն է, որ լուկիցները տասնամյակներ շարունակ մարդկային կյանքի կարևորագույն էլեմենտներից մեկն են եղել։ Ու հիմա էլ լուցկին մեր կենցաղում վերջին տեղը չի զբաղեցնում՝ որպես կրակ ստանալու հեշտ ու հարմար ձև։
  • Լուցկին ծայրին դյուրավառ նյութից պատրաստված գլխիկ ունեցող ձողիկ (կոթուն, ծղոտ) է, որը ծառայում է բաց կրակ ստանալու համար: Լուցկու գլխիկները տաքանում են մինչև 1500 °C:
  • Առաջին լուցկիները 1805 թվականին պատրաստել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը։ Դրանք փայտե լուցկիներ էին, որոնք վառվում էին ծծմբի, բերթոլեի աղի և ծծմբային սնդիկի խառնուրդից պատրաստված գլխիկը խտացրած ծծմբական թթվի հետ շփելիս։
  • Ժամանակի հետ բրիտանացի քիմիկոս և դեղավաճառ Ջոն Ուոքերն սկսվեց ծծմբային լուցկիների արտադրությունը (1826)։ Ջոն Ուոքերի լուցկիների գլխիկները պատրաստված էին ծարիրի սուլֆիդի, բերթոլեի աղի և գումիարաբիկի (բուսախեժ՝ մածուցիկ հեղուկ, որն արտահոսում է ակացիայի բնից) ստացվող խառնուրդից։
  • 1830 թվականին ֆրանսիացի 19-ամյա քիմիկոս Շառլ Սորիան հորինեց ֆոսֆորային լուցկին, որը պատրաստված էր բերթոլեի աղի, սպիտակ ֆոսֆորի և սոսնձի խառնուրդից։ Այդ լուցկիները խիստ դյուրավառ էին, քանի որ վառվում էին նույնիսկ տուփի մեջ իրար հպվելիս կամ էլ ցանկացած կոշտ մակերևույթի, օրինակ՝ երկարաճիտ կոշիկների տակերին, քսվելիս։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4
Լուցկու միջազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 330 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: միջազգային տոներ, Բոլոր տոները, 2 մարտ | Վարկանիշ: 0.0/0