Մոծակներից ազատվելու տնական միջոց
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 99 | 12:00 | |
Մոծակներից ազատվելու համար նախատեսված միջոցները հիմնականում քիմիական տարրեր են պարունակում, սակայն կա տնական մի միջոց, որը կօգնի ընդմիշտ մոռանալ մոծակների գոյության մասին: Եթերային յուղերից պատրաստված միջոց Բաղադրություն
Պատրաստման եղանակը Նախ պետք է խառնել հեղուկները (օղի, յուղ): Այն լցրեք ցողացող տարայի մեջ (100մլ): Ապա ավելացրեք եթերային յուղերը և թափահարեք տարան: Մինչև օգտագործելը պատրաստված խառնուրդն անհրաժեշտ է թափահարել, ապա ցողել մարմնին: Կարող եք կրկնել գործողությունը 2-3 ժամը մեկ: Սակայն զգույշ եղեք և մի չարաշահեք այս միջոցը, եթե օգտագործում եք երեխաների համար: Չորացրած կամ թարմ խոտաբույսերից պատրաստված միջոց Բաղադրություն
Հզոր միջոց՝ «Уксус четырех воров» Այս միջոցն ունի շատ սուր հոտ, սակայն սենյակի օդափոխությունից հետո հոտն անցնում է: Այն կարող եք նաև օգտագործել այլ միջատների դեպքում: Բաղադրությունը
Չորացրած խոտաբույսերը սխտորի հետ տեղադրեք մեծ ապակե տարայի մեջ և վրան լցրեք քացախը: Տարան ծածկեք և թողեք 2-3 շաբաթ, բայց մի մոռացեք ամեն օր այն խառնել: 2-3 շաբաթ անց խառնուրդը քամեք և պահեք սառնարանում: Այս խառնուրդը մարմնին ցողելու համար այն պետք է լուծել ջրում 1/1 հարաբերությամբ: Մի մոռացեք, որ այս բոլոր միջոցներն ունեն շատ հզոր ազդեցություն, այնպես որ, պետք է շատ ուշադիր և զգույշ լինել: |
|