Ֆեն-շուի 7 արգելքները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 121 | 15:00 | |
Գոյություն ունի Ֆեն-շուի 7 հիմնական արգելք, որոնք նպաստում են բացասական էներգիայից ձերբազատմանը և տունը հաջողությամբ լցնելուն: Արգելք - 1: Ֆեն-շուի գլխավոր արգելքներից մեկը խոհանոցի և հյուրասենյակի միացման արգելքն է: Քանի որ Ֆեն-շուի կանոնների համաձայն՝ հյուրասենյակը մարտկոց է, որտեղ կուտակվում է մարդու հաջողությունը և հատկապես՝ ընտանիքի գլխավորի հաջողությունը: Եթե Դուք միացնեք խոհանոցը հյուրասենյակին, ապա դա կհանգեցնի նրան, որ հաջողությունը կարող է ամբողջությամբ հեռանալ այդ տնից, և ծայրահեղ դժվար կլինի այն նորից հետ վերադարձնելը: Այս 2 տարածքների միացումը կհանգեցնի Ցի էներգիայի կուտակման խախտմանը: Արգելք - 2: Հին, անպետք, առավել ևս՝ կոտրված իրերի պահպանման և պահեստավորման արգելք: Չէ՞ որ ճաքած սպասքը կարող է Շա-Ցի բացասական էներգիայի կուտակման տեղ ծառայել: Եվ եթե այն անընդհատ օգտագործվի, ապա այդ էներգիան կարող է անցնել մարդկանց: Այդ էներգիայի կուտակումը մարդու մեջ կարող է հանգեցնել հաճախակի վեճերի, և հաջողությունը կարող է երես թեքել: Կոտրված իրերն անհրաժեշտ է գցել նաև նրա համար, որ կոտրվելով՝ դրանք իրենց մեջ են հավաքում մարդու ինչ-որ պրոբլեմ: Արգելք - 3: Հին իրերի կույտ, որոնք հենց այնպես, սովորության համաձայն, պահպանվում են: Դարակների վրայի այսպիսի կույտերը դառնում են բավականին ուժեղ աղբյուր` բացասական Շա-Ցի էներգիայի համար: Հատկապես վտանգավոր է, եթե այդ կույտերը գտնվում են մարդու առողջության և ընտանիքի համար կարևոր գոտում, այդ ժամանակ հաջողությունը երկար ժամանակ տուն չի մտնում: Այն ամենը, ինչն արդեն պետք չէ, հարկավոր է առանց ափսոսանքի գցել: Արգելք - 4: Ֆեն-շուի ևս մեկ արգելք վերաբերում է սանտեխնիկային և կաթացող խողովակներին: Քանի որ սանհանգույցը տան ամենաանբարենպաստ գոտիներից մեկն է: Հենց այս գոտիով է տունը լքում դրական էներգիան, փողը, հաջողությունը և այլն: Իսկ խափանված ծորակն ավելի է խորացնում դրությունը: Արգելք - 5: Արգելք հայելիների այնպիսի տեղադրման, որպեսզի նրանց մեջ չարտացոլվի մուտքի դուռը: Դրական էներգիան, որպես կանոն, տուն է մտնում մուտքի դռնով: Եվ եթե հայելի դրվի դրա առջև, ապա դուռը կարտացոլվի, և էներգիան արտացոլվելով՝ անմիջապես դուրս կգա: Արգելք - 6: Ֆեն-շուի արգելքներից մեկը վերաբերում է աստիճաններին: Աստիճանների միջև ոչ մի լուսաշերտ չպետք է լինի նրա համար, որպեսզի դրական Ցի էներգիան չլքի տունը: Այլ կերպ էներգիան կբարձրանա վերև և դուրս կգա տանից: Արգելք - 7: Չի կարելի դռան վերևում տեղադրել այնպիսի իրեր, ինչպիսիք են ժամացույցը և «քամու երաժշտությունը»: Ընդ որում, ոչ մի կերպ չի կարելի տեղադրել նույնիսկ դռան մոտ, էլ չասած՝ հենց դռան վերևում: Դա կարող է շատ անհաջողությունների պատճառ դառնալ: |
|