8 համեմունք նիհարելու համար
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 106 | 12:00 | |
Նիհարելու ամենահամեղ տարբերակը համեմունքներն են: Դրանց միջոցով կարելի է ուտել ամեն ինչ, բայց չգիրանալ, ավելի նիհարել: Բացի նրանից, որ այս համեմունքները նիհարեցնում են, նաև յուրահատուկ համ են տալիս ցանկացած ուտեստի: 1. Ռեհան Ռեհանը մտնում է սուր համ ունեցող կանաչիների մեջ և շատ է օգտագործվում՝ որպես համեմունք: Թարմ ռեհանն ունի շատ սուր հոտ: Այն կարելի է օգտագործել մսեղենի, հատկապես՝ խոզի մսի և թռչնամսի հետ: Այն համեղ բուրմունք է տալիս նաև բանջարեղենների մեծ մասին, մակարոնեղենին, ձվով պատրաստված կերակուրներին: 2. Դափնու տերև Դափնու տերևն օգնում է օրգանիզմում լուծել աղային կուտակումներն ու թունավոր նյութերը: Այն հրաշալի համ է տալիս հատկապես մարինացված տավարի մսին, սոուսներին, խորովածին և ձկնային ուտեստներին: 3. Կերբելուկ (Кревель) Կերբելուկն իր թույլ ցիտրուսային համով հրաշալի համադրվում է ձկնեղենի հետ: Այն ավելացնում են շատ սոուսների: Այն անփոխարինելի է աղցաններում, ձվով ուտեստներում և պաշտետներում: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և մաքրում է արյունը: 3. Սամիթ Սամիթը երկար դարեր օգտագործվում է բժշկության և խոհարարության մեջ: Սամիթը ոչ միայն ունի հրաշալի հոտ և յուրահատուկ համ, այլ նաև հսկայական նշանակություն նյութափոխանակության համար: Օրգանիզմում այն կարգավորում է տարբեր գործընթացներ: Այն հատկապես օգտակար է բաջարեղենների, ձվային ուտեստների, խոզի մսի և ձկնեղենի հետ: 5. Սուսամբար Այս համեմունքը ստամոքսի վրա թողնում է տաքացնող և ցավը մեղմացնող հատկություն: Այն կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Այն նաև օգտագործում են՝ որպես դեղամիջոց ռևմատիզմի դեմ: Այն շատ օգտակար է շաքարային դիաբետ ունեցողների համար: Այն հրաշալի համադրվում է ծավային մթերքների, բանջարեղենների, հատկապես՝ կաղամբի և պանրի հետ: 6. Անանուխ Գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ անանուխի հոտն օգնում է նիհարելուն: Այն կարելի է ավելացնել շատ ըմպելիքների, հատկապես՝ թեյի մեջ: 7. Վայրի սուսամբար Վայրի սուսամբարն ամենահայտնի հակաբակտերիալ համեմունքներից է: Սա շատ հայտնի իտալական համեմունք է, որն ակտիվ օգտագործվում է հենց իտալական ուտեստներում: Վայրի սուսամբարի պարբերաբար օգտագործումը կարող է պաշտպանել ձեզ շատ ինֆեկցիաներից: Այն նաև նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին: Շատ լավ համադրվում է բանջարեղենների հետ: 8. Ուրց Ուրցը, հատկապես թարմ վիճակում, հրաշալի համադրվում է ոչխարի, խոզի մսի և թռչնամսի հետ: Ուրցը բարձրացնում է իմունիտետը և նպաստում է արագ նիհարելուն: |
|