Ժողովրդական բժշկություն. Ընկույզի կեղևի օգտակարությունը
Հունական ընկույզի կեղևը պետք չէ նետել աղբամանը, քանի որ այն կարելի է օգտագործել` առողջ լինելու համար: Ընկույզի կեղևը դեն նետելով` զրկում ենք մեզ դրա օգտակար հատկանիշներից. դրանք բազմաթիվ խնդիրներ են լուծում:
Օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերում
Սովորական կաթսայի մեջ մանր կտրատված ընկույզի կեղև լցնել և դնել կրակի վրա: Երբ կեղևը սկսի այրվել, ծուխ է դուրս գալու: Այդ պահին պետք է արագ խառնել զանգվածը մոտավորապես 15 րոպե:
Մոխիրը սառեցնել և վերածել փոշու (կարելի է դիմել սովորական հավանգի օգնությանը):
Ստացված փոշին կարելի է օգտագործել ջուրն ախտահանելու, ինչպես նաև ճառագայթված սնունդը ստամոքսից դուրս բերելու համար: Այսպես, 1-2 ճ. գդալ մոխիրը խառնել մեկ բաժակ ջրի հետ և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ խմել 2 ճ. գդալ:
Կանգարգելիչ միջոց քաղցկեղի դեմ
25 գրամ մոխրացված կեղևի վրա 250 մլ տաք ջուր լցնել, ապա եռացնել մարմանդ կրակի վրա 30 րոպե:
Սպասել 1 ժամ և ընդունել 50 մլ, օրական 3 անգամ: Կուրսի տևողությունը 2-3 շաբաթ է, պետք է ընդմիջել 1-1.5 ամիս, ապա կարելի է նորից կրկնել:
Ազատվել ատամնաքարից
Բաղադրատոմսի պատրաստման համար հարկավոր է՝
- 40 հունական ընկույզի կեղև
- 1 բաժակ ջուր
Ինչպես պատրաստել՝
- Եփեք ընկույզի կեղևը 20 րոպե ջրի մեջ, թողեք այն սառչի ու քամեք:
- Ատամի խոզանակը 10 րոպե դրեք այդ հեղուկի մեջ, որից հետո նրանով մանրակրկիտ մաքրեք ատամները:
- Այդ պրոցեդուրան կրկնեք օր 3 անգամ(այնքան ժամանակ, մինչև ատամնաքարերը կահնետանան):
2 շաբաթ անց արդյունքը ձեզ կուրախացնի:
Ընկույզի կեղևը հանդիսանում է հզոր հակաբակտերիալ միջոց, որը օգնում է նաև մաքրել էմալի մակերեսը տհաճ փառից: Այդ պրոցեդուրան շատ օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են լնդերի արնահոսությամբ: