ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Լսողությունը բարելավող բնական միջոցներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 369 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Լսողությունը տարբեր պատճառներով կարող է թուլանալ, օրինակ` մրսածության, հարբուխի հետևանքով: Պատահում է, որ անբավարար հիգիենայի հետևանքով է առաջանում ծանր լսողություն: Սակայն կա բնական մի երևույթ, որն անհնար է կանգնեցնել. ծերացման հետ սուր լսողությունն էլ ծանրանում, ծերանում է:

Ուրեմն, եթե ցանկանում ենք միշտ գերազանց կամ գոնե բավարար լսողություն ունենալ, ապա կարելի է դիմել ժողովրդական բժշկության խորհուրդներին, որոնցով ժամանակին բուժել են ականջի բորբոքումը, տարբեր վարակներն ու անգամ` խլությունը: Ու, ի դեպ, բավականին արդյունավետ:

Մեղր ու դարչին

Որքան հաճախ ենք բուժական նպատակներով լսում այս համադրության մասին: Լսողությունը վերականգնելու և, ընդհանրապես, ականջների առողջության համար պետք է մեղրին դարչին խառնել և ուտել օրական 3 ճ. գդալ: Այս միջոցը ո՛չ միայն կբարելավի լսողությունը, այլև կնպաստի, որ օրգանիզմը պայքարի վնասակար տարատեսակ մանրէների դեմ:

Կարմիր գինի ու կանաչ թեյ

Կարմիր գինին, ինչպես կանաչ թեյը, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Դրանք պաշտպանում են ներքին ականջի մազիկները, որոնց գործառույթը խիստ կարևոր է. դրանք պատնեշի դեր են կատարում այն մանրէների համար, որոնք լսողության կորստի կարող են հանգեցնել: Ուրեմն դրա համար արժե օրաբաժնում կանաչ թեյ ներառել ու երբեմն էլ գինի խմել:

Սխտոր

Սիցիլիայում սխտորը բոլոր հիվանդությունների համադարման է համարվում: Լսողությունը բարելավելու նպատակով սխտորի հյութը պետք է խառնել ձիթայուղին, ապա քամել ու այդ խառնուրդը կաթեցնել ականջների մեջ օրական 2 անգամ` 3-4 կաթիլ: Դրաից հետո անպայման բամբակով փակել ականջները:

Կարմիր սոխի ու սխտորի հյութ

Ավելի թունդ, պայթուցիչ խառնուրդ դժվար թե գտնվի: 30 մլ կարմիր սոխի ու նույնքան սխտորի հյութերը խառնել ու խմել օրական մի քանի անգամ: Արդյունքը կնկատվի արդեն օրեր անց. լսողությունը սրվում է, ականջները, եթե նախկինում նման խնդիր եղել է, այլևս չեն բորբոքվում:

Բացի թվարկված միջոցներից, օգտակար է նաև մերսումը, եթե ականջների հատվածում անհարմարության զգացում եք ունենում:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 369 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0