ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Սամիթի օգտակարությունը
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 192 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Սամիթը մարդկությանը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում, Հունաստանում և նույնիսկ Եգիպտոսում: Անցել են հազարամյակներ, բայց այսօր էլ այն օգտագործվում է բժշկության, խոհարարության, կոսմետոլոգիայի, արոմաթերապիայի մեջ:

Սամիթը, կարելի է ասել, իսկական վիտամինների հավաքածու է: Այդ նուրբ թերթիկներն ամբողջությամբ պարունակում են վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու և այլն: Այն նաև պարունակում է շատ օգտակար միկրոէլեմենտներ, օրինակ` կալցիումային աղեր, կալիում, երկաթ և ֆոսֆոր: Փորձը ցույց է տվել, որ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկներին` արյան ճնշումն իջեցնելու համար նաև օգտակար է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Թարմ սամիթը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է գլխացավի դեպքում: Սամիթի թուրմն օգտագործվում է ջղաձգումների, մեթեորիզմի, մեծ քանակով գազերի առկայության դեպքում։ Սամիթը միզամուղ հատկություն ունի, օգտագործվում է նաև փորկապության դեպքում։ Այն պայքարում է նաև լարվածության դեմ։

Բացի վերը թվարկվածները, սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ սամիթի թերթիկները պարունակում են նաև մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա:

Դեղատոմսը, որի բաղադրության մեջ ևս սամիթ կա, շատ լավ միջոց է` աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու համար: Այն օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռևմատիկ ցավերի և տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում:

Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատ, 1 բաժին կատվախոտի արմատ, 2 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ և 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս զանգվածը լցնել ապակե տարայի մեջ, որպեսզի բույսերն «ընկերանան»: Հետո այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր և դնել կրակին, հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:

Ուժեղ գլխացավերով ուղեկցվող աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 3 անգամ մի փոքր սամիթի թուրմ օգտագործել։

Թուրմ։ 2 ճաշի գդալ սամիթին 2 բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե։ Օրվա ընթացքում խմեք 2-3 անգամ՝ 100 մլ։

 

  • Սամիթի տերևներով թեյն օգտագործվում է սակավարյունության և ասթմայի դեպքում։
  • Հաջողությամբ օգտագործվում է մաշկային խնդիրների դեպքում։
  • Կարող է կիրառվել աչքերի բորբոքային հիվանդությունների ժամանակ։
  • Ցիստիտի, երիկամների քարերի դեպքում` սամիթի սերմերով թուրմ է խորհուրդ տրվում։
  • Սամիթը նաև հրաշալի միջոց է որովայնի փքվածության դեպքում։

Սամիթի հիանալի հատկություններից մեկն էլ այն է, որ շատ լավ պայքարի միջոց է ծովային հիվանդության դեմ:

Դրա համար անհրաժեշտ է սամիթի աղացած սերմերից թուրմ պատրաստել` 2 թեյի գդալ սերմին ավելացնելով 1 բաժակ եռջուր: Պետք է թուրմը թողնել 30 րոպե և ընդունել առավոտյան ու երեկոյան` կես բաժակից: Անհրաժեշտության դեպքում կարելի է այս թուրմն ընդունել օրվա մեջ 3 անգամ:

Սամիթի թուրմը նաև լավացնում է ախորժակը և երբեմն այն նույնիսկ ընդունում են որպես նյարդերը թուլացնող, հանգստացնող ու քնաբեր միջոց:

Այս նպատակով թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 2 թեյի գդալ սամիթի սերմ, ավելացնել 400մլ եռջուր: Թողնել 30 րոպե և ընդունել կես բաժակից օրվա մեջ 3-4 անգամ` ուտելուց առաջ:

Եթե ձեր ատամները և լնդերը զգայուն են բերանի խոռոչի ողողման լուծույթների հանդեպ, կարելի է օգտագործել այլընտրանքային եղանակներ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել խոտաբույսեր բերանի խոռոչի բակտերիաների դեմ պայքարելու համար: Օրինակ` բրիտանացի ատամնաբույժները խորհուրդ են տալիս ծամել սամիթի սերմ կամ դրանից թեյ պատրաստել: Քանի որ սամիթն ունի բնական գունանյութ` քլորոֆիլ, իսկ այն ունի հոտազերծող ու թարմացնող հատկություն: Նույն նպատակի համար կարող են ծառայել նաև համեմն ու մաղադանոսը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սամիթի սերմերով մի ժողովրդական բաղադրատոմս, որը կկարգավորի զարկերակային ճնշումը, կազատի փորկապությունից, ստամոքսի ու միզապարկի ցավերից, ինչպես նաև անմիզապահությունից ու կղանքի անպահությունից (էնկոպրեզ):

Այս դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է մի մեծ ճաշի գդալ սամիթի սերմերը լցնել թրմիչ թեյնիկի մեջ, ավելացնել կես լիտր եռման ջուր, այնուհետև փաթաթել թեյնիկը տաք կտորով ու թրմել 40 րոպե, որպեսզի թուրմը ստանա սերմերի մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերը:

Ստացված դեղամիջոցը հարկավոր է խմել անմիջապես թեյնիկից: Թուրմը հարկավոր է ընդունել օրական առնվազն 7 անգամ (ցանկալի է 10) 3-ական կում: Հարկ է հիշել, որ դեղամիջոցը պետք է խմել միայն ուտելու ընթացքում (ո՛չ դատարկ ստամոքսին, ո՛չ էլ ուտելուց հետո):

Այս թուրմով բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ, որից հետո այն կարելի է կիրառել ամսական 2-3 օր կանխարգելիչ նպատակներով:

Ընդ որում, բացի վերոնշյալ բուժիչ ազդեցությունից, այս թուրմը նաև հիանալի միջոց է հազից, բրոնխաբորբից, կոկորդի հիվանդություններից ու անքնությունից ազատվելու համար:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 192 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0