Ժողովրդական բժկություն. Կտավատի և մեխակի խառնուրդը՝ պարազիտների դեմ
Ճարպային գոյացությունները մաքրելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին, քանի որ ճարպերի այրման գործընթացը մեծապես կախված է ածխաջրերի և սպիտակուցների բալանսից: Ուտելիքների հանդեպ սերը կարող է կախված լինել սթրեսից, ինչպես նաև՝ մարսողական համակարգի պարազիտներից:
Շաքար օգտագործումն օրգանիզմում ստեղծում է բարենպաստ միջավայր սնկային վարակների և մանրէների համար, ինչպես նաև` տարբեր պարզիտների, հենց այդ պատճառով չափազանց կարևոր է նվազեցնել քաղցրի օգտագործումը, այրել ավելորդ ճարպերը: Գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի այս հարցում:
Բաղադրություն.
- 10գ մեխակ,
- 100 գ կտավատի սերմեր:
Մեխակն ու կտավատի սերմերը մանրացրեք բլենդերով, և հզոր միջոցը պատրաստ է:
1 ճ/գ խառնուրդը լուծեք 1 բաժակ ֆիլտրած ջրում և խմեք ամեն առավոտ՝ նախաճաշից 20-25 րոպե առաջ, 3 օր շարունակ, ապա 3 օր դադար տվեք: Բուժման կուրսից հետո կնկատեք, որ օրգանիզմը սկսել է ավելի ակտիվ գործել, և արդեն մեկ ամիս անց կնկատեք արդյունքը: Օրգանիզմը կմաքրվի պարազիտներից, և էներգիայով լի կզգաք ձեզ: