Ժողովրդական բժշկություն. Քունջութի օգտակար հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 369 | 12:00 | |
Քուջութի յուղը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Քունջութի սերմերը մանր, յուղով հարուստ սերմեր են, որոնք աճում են սեզամ բույսի պատիճներով։ Կեղևավորված սերմերը սպիտակ գույն ունեն, բայց բովելիս դառնում են դարչնագույն: Քունջութի սերմերը առողջության համար ունեն շատ օգուտներ և ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել են հազարավոր տարիներ: Նրանք հարուստ են բուսական ճարպերով, վիտամիններով, օրգանական թթուներով և հանքանյութերով։ Պարունակում են վիտամին A,C,E, ինչպես նաև B խմբի վիտամիններ։Իսկ հանքանյութերից՝ մագնիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ և մեծ քանակությամբ կալցիում։ Այս բոլոր նյութերը օգնում են պաշտպանել սրտի հիվանդություններից, շաքարախտից, արթրիտից: Ճարպաթթուների պարունակության շնորհիվ քունջութի յուղը կարգավորում է արյան ճնշումը։ Բացի այդ՝ քունջութը նյութեր է պարունակում, որոնք հակադեպրեսանտի ազդեցություն են ունենում. արդյունքում՝ քունջութի յուղն օգնում է լավացնել տրամադրությունը, ինքնազգացողությունը, թարմության զգացում է հաղորդում։ Բոլորս հավանաբար տեսել ենք քունջութով բուլկիներ, կամ փքաբլիթներ։ Արտադրողները այն հատուկ ավելացնում են հացաբուլկիներին, ավելի լավ համի և տեսքի նպատակով։ Քունջութի բույսի սննդային հատկությունները նաև ոմանց ոգեշնչել են նրա յուղն անվանել «Յուղի սերմերի թագուհի»։ Օրվա ընթացքում կարող եք մեկ թեյի գդալ քունջութ օգտագործել՝ այն ավելացնելով աղցաններին, բանջարեղենին, շիլաներին։ Ցանկալի է այն օգտագործել առանց վերամշակման։ Դեմքի համար։ Քունջութի յուղը կարող է օրգանիզմից դուրս բրել տոքսինները, սնուցել և մաքրել մաշկը։ Գերադասելի է այն օգտագործել քնելուց առաջ։ Քունջութի յուղը քսեք դեմքին, 30 րոպե անց լվացեք տաք ջրով, չորացրեք։ Մերսում անքնության դեպքում։ Եթե տառապում եք անքնությամբ, քնելուց առաջ լոգանք ընդունեք, քունջութի յուղը մի փոքր տաքացրեք, նուրբ շարժումներով մերսեք ոտքերը։ Մերսում ամբողջ մարմնի համար։ Մեկ ճաշի գդալ յուղը տաքացրեք, նուրբ շարժումներով քսեք մարմնին։ 15-20 րոպե անց տաք ջրով լոգանք ընդունեք։ Սա կօգնի մկաններին, կերիտասարդացնի մաշկը, դրական ազդեցություն կունենա նյարդային համակարգի վրա։ Հոդացավերի դեմ։ Մի փոքր տաքացրեք յուղը, քսեք ցավող հատվածին, թողեք 20 րոպե։ Մաքրեք թաց սրբիչով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։ Մազաթափության դեմ։ Մազերի ու եղունգների թուլության դեմ կարելի է պայքարել քունջութի յուղի օգնությամբ, քանի որ այն մեծ քանակով կալցիում և այլ օգտակար նյութեր է պարունակում։ Բերանի խոռոչի ողողում։ Սա կօգնի նվազեցնել բակտերիաների քանակը, որոնք լնդերի բորբոքման պատճառ են դառնում, իսկ կալցիումը կօգնի ամրացնել ատամները, կանխարգելել կարիեսի առաջացումը։ Երիտասարդացնող խառնուրդ։ Այս խառնուրդի օգնությամբ կարող եք պահպանել մաշկի երիտասարդությունը։ Բաղադրիչներ • 1 ճաշի գդալ քունջութի սերմեր Խառնեք բոլոր բաղադրիչները, ամեն օր օգտագործեք 1 թեյի գդալ։ |
|