Ժողովրդական բժշկություն. Ոտնաթաթերը բուժելու, հանգստացնելու և գեղեցկացնելու միջոցներ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 391 | 12:00 | |
Ոտքերի ցավերը, մազերի և եղունգների վիճակի վատացումը, նյարդայնությունն ու հոգնածությունն ակնհայտ ախտանշաններ են, որ օրգանիզմում մագնեզիումի պակաս կա, որի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մթերքներ հարուստ միկրոէլեմենտներով, կամ ընդունել համապատասխան դեղեր: Ներկայում մեծ տարածում ունի մագնեզիումի յուղի օգտագործումը: Այն վաճառվում է դեղատներում: Նման քսուք կարելի է պատրաստել նաև տանը: Անհրաժեշտ է մագնեզիումի քլորիդ, որը մագնեզիումի բնական և անվնաս աղբյուր է, ինչն էլ այն դարձնում է իրական բուժիչ միջոց: Մագնեզիումի յուղ. Բաղադրություն
Պատրաստման եղանակը Եռացող ջրի մեջ ավելացրեք մագնեզիումի քլորիդ: Ջուրը կրակից վերցրեք, խառնեք, մինչև ամբողջովին լուծվի, թողեք խառնուրդը սառչի: Յուղը լցրեք ցողացող շշի մեջ և օգտագործեք՝ որքան ցանկանում եք: Խորհուրդ է տրվում նախապես ցողել ոտնաթաթերը, ապա գուլպաներ հագնել: Հնարավոր է՝ տաքություն զգաք, նույնիսկ ծակծկոց: Որքան շատ պակաս կա օրգանիզմում, այնքան զգացողություններն ուժեղ կլինեն: Կարելի է նաև քսուկը քսել գիշերը, ինչը կնպաստի նաև արագ քնելուն: Բնական միջոց, որը հաշված րոպեների ընթացքում կօգնի վերականգնել ոտնաթաթերի և կրունկների գեղեցիկ տեսքը: Միջին չափի տարայի մեջ լցնել 1.5 լ ջուր: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ եռացող: Ջրին ավելացնել 4 ճ/գ ջրածնի պերօքսիդ: Ոտքերը ջրի մեջ պահել մի քանի րոպե: Տարբերությունը նկատելի կլինի րոպեներ անց: Այս միջամտությունից հետո ոտքերին գլիցերինի և քացախի խառնուրդ քսել: Նման միջոցառումները կարելի է կրկնել շաբաթը մեկ անգամ: Ոտնաթաթերի մերսումն ազդում է ոչ միայն ոտքերի մկանների վրա, այլև՝ ամբողջ օրգանիզմի, քանի որ ոտնաթաթերի վրա են գտնվում նյարդային վերջույթները, որոնք կապված են ներքին օրգանների հետ: Այդ իսկ պատճառով, երբ մերսում են մեր ոտքերը, փշաքաղվում է ամբողջ մարմինը: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ոտնաթաթերի կանոնավոր մերսումը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, նվազեցնում է սթրեսը, օգնում է հանգստանալ և իջեցնում է դեպրեսիայի հոգեկան նախանշանները: Նման մերսումն օգնում է հանգստացնել ցավերը, լավացնում է արյան շրջանառությունը և քունը, նաև իրական փրկություն է հղիների համար, որոնց մոտ հաճախ ոտքերի այտուցվածություն է նկատվում: Ոտնաթաթերի մերսումն օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում, սակայն պետք չէ ամբողջովին հույսը դնել միայն այս մեթոդի վրա: Ամեն դեպքում, մերսումն օգտակար է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին: Երեխաների դեպքում պարտադիր պետք է խորհրդակցել մասնագետի հետ: |
|