Ժողովրդական բժշկություն. Տան պայմաններում ինչպես ազատվել սնկից
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 439 | 12:00 | |
Սունկն առաջանում է վարակի զարգացման արդյունքում, որն ի հայտ են բերում մի խումբ միկրոօրգանիզմներ։ Սնկային վարակի ընթացքն անհատական է։ Դրա մասին վկայում են քորը, հետքերի առաջացումը, մաշկի թեփոտումը, որոշ դեպքերում՝ նաև տհաճ հոտը։ Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ առավել հակված են այս հիվանդության զարգացմանը։ Սունկ հաճախ առաջանում է նաև մարդկանց շրջանում, ովքեր հաճախ են խոնավ և վատ օդափոխվող միջավայրում լինում։ Սնկային հիվանդության առկայությունը հաստատվում է բժշկի կողմից, ով համապատասխան բուժում է նշանակում։ Սնկերի դեմ պայքարում բավական արդյունավետ են նաև բնական միջոցները։ Օրեգանոյի յուղ։ Օրեգանոյի եթերային յուղը հակասնկային հատկություն ունի, ինչի արդյունքում այն դառնում է վարակները բուժելու արդյունավետ միջոց, որոնք առաջանում են սնկերի, այլ միկրոօրգանիզմների ազդեցությամբ։ Դրա արդյունավետությունն ավելի բարձրացնելու համար հարկավոր է ձիթապտղի յուղ ավելացնել, ինչը կօգնի խոնավեցնել մաշկը։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Կիտրոն և կերակրի սոդա։ Այս երկու բաղադրիչներն էլ հակասնկային ազդեցություն ունեն, ինչի արդյունքում արդյունավետ պայքարում են այդ վարակի դեմ։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Այս միջոցը հարկավոր է օգտագործել միայն գիշերային ժամերին։ Կիտրոնի հյութը մաշկին քսելուց հետո արևի տակ մնալը կարող է մաշկին հետքերի առաջացման պատճառ դառնալ։ Խնձորի քացախ։ Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք թույլ են տալիս վերականգնել մաշկի pH-ը։ Արդյունքում անբարենպաստ միջավայր է ստեղծվում սնկային միկրոօրգանիզմների զարգացման համար։ Որպեսզի առաջարկվող միջոցն առավել արդյունավետ լինի, հարկավոր է մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ ավելացնել։ Այս եթերային յուղը ևս կօգնի պայքարել վարակների դեմ։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցն օգտագործել շաբաթվա ընթացքում նվազագույնը 3 անգամ։ Բնական յոգուրտ։ Բնական յոգուրտը կենդանի միկրոօրգանիզմներ է պարունակում, որոնք կարող են պայքարել ցանկացած տիպի վարակների դեմ։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Սխտոր։ Սխտորը հայտնի է սնկերի դեմ պայքարելու իր կարողություններով։ Այն ծծումբի միացություններ է պարունակում, որոնք արգելակում են վարակների զարգացումը և խոչընդոտում սնկային միկրոօրգանիզմների տարածմանը։ Սխտորի օգտագործումն ամրացնում է իմունային համակարգը, խթանում օրգանիզմի մաքրումը տոքսիններից ու շլակներից, որոնք կարող են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Ալոէ վերա։ Ալոէ վերան նյութ է պարունակում, որը հանգստացնում է բորբոքված մաշկը։ Ալոէ վերան օգնում է ազատվել կարմրածությունից ու գրգռվածությունից, որն առաջանում է սնկի հետևանքով։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Ծովի աղ։ Ջրի մեջ լուծված ծովի աղը կօգնի հանգստացնել բորբոքումը, քորն ու տհաճ զգացողությունները, որոնք առաջանում են սնկի հետևանքով։ Բաղադրիչներ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Բուժում թեյերի միջոցով Հեշտոցային վարակների բուժման համար շատ արդյունավետ է խնկունու (розмарин) թեյը: Այն մեղմացնում է վարակի առաջացրած քորն ու այրոցը: Այս թեյը կարելի է օգտագործել որպես ինտիմ հիգիենայի պահպանման միջոց: Օրական հարկավոր է խմել մոտ 4 բաժակ խնկունու թեյ: Վարակից արագ ազատվելու համար կարելի է նաև օրվա ընթացքում խմել հապալասի ոչ քաղցր օրգանական հյութ: Շատ արդյունավետ են նաև լորամրգի հյութահանուկից պատրաստված դեղահաբերն ու հապալասի չորացրած հատապտուղները: Եթերայուղեր Վարակներից ազատվելու հիանալի միջոց են նաև եթերայուղերը: Կարելի է թեյի ծառի յուղով թրջել տամպոնը և տեղադրել այն հեշտոցի մեջ: Սակայն հարկավոր է ուշադիր լինել և շատ յուղ չօգտագործել, այլ ընդամենը մի քանի կաթիլ: Տամպոնը պետք է թողնել մի քանի ժամ: Կրկնել այս պրոցեդուրան օրական երկու անգամ: Կարելի է օգտագործել նաև օրեգանոյի (վայրի սուսամբար) յուղ: Սխտոր Սխտորհը հզոր հակասկային միջոց է, որը հարկավոր է ուտել ամեն օր: Բացի այդ, վարակի բուժման համար կարելի է օգտագործել նաև սխտորի օրգանական մածուկը: Առավել լավ արդյունքի հասնելու համար՝ սխտորի հետ զուգահեռ հարկավոր է օգտագործել նաև յուղ, վիտամին E (դեղապատիճներով) և կոկոսյան ընկույզի յուղ: Խնձորի քացախ Օրգանական խացախը գրեթե վայրկենաբար է օգնում վարակումների ժամանակ: Հարկավոր է լոգանքի ջրին ավելցնել մեկ բաժակ օրգանական քացախ, 20 րոպե մնալ այդ ջրի մեջ, այնուհետև լավ չորացնել ինտիմ հատվածները: Վաղենակ (календула) Վաղենակն արդեն վաղուց է հայտնի իր հակասնկային հատկություններով: Բուժման համար հարկավոր է վաղենակի մի քանի մանրացրած տերև: Տերևները չպետք քիմիական նյութերով մշակման ենթարկված լինեն: Տերևները հարկավոր է կիրառել միայն ախտահարված հատվածների համար: Բուժման այս մեթոդը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին: Ծանուցում. յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: |
|