Ժողովրդական բժշկություն. Ինչպես ազատվել այրոցից
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 504 | 12:00 | |
Եթե երբևիցե առատ, սուր կամ չափազանց ճարպոտ սննդի ընդունումից հետո կրծքավանդակում այրվող կրակ եք զգացել, ապա, հավանաբար, ծանոթ եք այրոցի հետ։ Միլիոնավոր մարդիկ տառապում են այդ տհաճ երևույթից, որը հաճախ են առաջացնում ստամոքսաղիքային ուղու հիվանդությունները, այդ թվում` գաստրիտը, խոցային հիվանդությունը և թթվային ռեֆլյուքսը։ Որպես կանոն, այս ախտանիշի դեպքում բժիշկը դեղեր է նշանակում։ Այնուամենայնիվ, այրոցից կօգնի ազատվել նաև կենսակերպի պարզ փոփոխությունը։ Բավական է վերանայել սնուցման սովորությունները, քնի ռեժիմը, և տանջող այրոցն ինքնուրույն կանցնի։ Ի՞նչ է թթվային ռեֆլյուքսը և որո՞նք են ախտանիշները Թթվային ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ոչ մեծ քանակություն հետ է նետվում կերակրափող։ Դա պայմանավորված է նրանով, որ սննդի դեպի կերակրափող հետադարձ անցումը կանխող կարդիալ սեղմանը կարող է թուլանալ և երկար ժամանակ բաց մնալ։ Ռեֆլյուքսն անվտանգ վիճակ է, եթե պարբերաբար չի կրկնվում։ Սակայն ռեֆլյուքսի հաճախացման դեպքում չափազանց շատ ստամոքսահյութ է անցնում կերակրափող, ինչը բերում է լորձաթաղանթի այրոցի և ցավային զգացողությունների առաջացման։ Այրոցը հաճախ ուղեկցվում է բերանում թթու համով և կլման դժվարացմամբ, երբեմն` հազով և զկռտոցով։ Այրոցի մյուս պատճառները Որոշ սովորական մթերքներ և դեղեր, որոնք ուտում և խմում ենք, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը՝ նպաստելով այրոցի առաջացմանը։ Ահա դրանցից մի քանիսը.
Ծխելը նույնպես բերում է թթվայնության բարձրացման։ Այն նվազեցնում է կերակրափողի կարդիալ սեղմանի տոնուսը։ Բացի այդ, ռեֆլյուքսին կարող է նպաստել ճարպակալումը, որի ժամանակ ստամոքսը ճնշվում է շրջակա ավելցուկային հյուսվածքներով։ Այրոցի բարդությունները Կերակրափողի կրկնվող գրգռումները և բորբոքումներն անտեսելու դեպքում զարգանում է ռեֆլյուքս-էզոֆագիտ տհաճ հիվանդությունը։ Դա քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ կերակրափողի ստորին մասում կարող են խոցեր կամ, նույնիսկ, արյունահոսություն առաջանալ։ Այս դեպքում տեղի է ունենում սպիացում, որի արդյունքում խանգարվում է նորմալ մարսողությունը։ Բացի այդ, բջիջներում փոփոխությունները կարող են բերել, այսպես կոչված, Բարետի կերակրափողի (կերակրափողում անոմալ վարդագույն լորձաթաղանթի առաջացում) և նույնիսկ` քաղցկեղի առաջացման։ Ներկայացնում ենք այրոցի կանխարգելման մի քանի օգտակար խորհուրդներ:
Ինչպե՞ս ազատվել այրոցից: Օգտագործեք ժողովրդական միջոցներ, որոնք ստուգված են դարերով: Դրանք ավանդական բժշկությունից վատ արդյունք չեն ունենում և դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, եթե ճիշտ օգտագործեք: Ինչ ժողովրդական միջոցներ կարող են ազատել այրոցից Ժողովրդական բժշկության միջոցներն ընդունակ են իջեցնել ստամոքսահյութի թթվայնությունը, նվազեցնել թթուների բացասական ազդեցությունը:
|
|