ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Գազարի օշարակը՝ հազի և խորխի դեմ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 696 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Շնչառական համակարգի հիվանդությունները բավական տարածված են, իսկ դրանց հիմնական ախտանշաններից են հազը և լորձի ու խորխի կուտակումը:

Նման խնդիրների դեպքում բժիշկները սովորաբար հազը մեղմող խորխաբեր միջոցներ են նշանակում, սակայն կա մի բանջարեղեն, որը կօգնի ազատվել այս խնդրից առանց դեղամիջոցների:

Խոսքը գազարի մասին է, որը հարուստ է վիտամին A-ով, բետա-կարոտինով ու մի շարք այլ վիտամիններով ու հանքանյութերով: Այն լավագույն միջոցն է աչքերի ու աղիների առողջության պահպանման, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդման համար: Միևնույն ժամանակ այն շատ արդյունավետ է նաև շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գազարով օշարակի բաղադրատոմս, որը կօգնի բուժել հազն ու մաքրել թոքերը կուտակված լորձից:

Բաղադրիչներն են.

  • ½ կգ գազար,
  • ջուր,
  • 3-4 գդալ մեղր:

Պատրաստման եղանակը.

Գազարները մաքրել ու շերտերով կտրատել, այնուհետև ավելացնել մի փոքր ջուր և եփել մինչև գազարը փափկի: Խաշած գազարը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել մեղրը և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված:

Եթե օշարակը չափազանց թանձր է ստացվել, ապա կարելի է դրան ավելացնել այն ջրից, որում եփվել է գազարը: Ստացված դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Այս բնական դեղամիջոցը բացարձակապես անվնաս է և չի առաջացնում կողմնակի բարդություններ: Այն հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ: Բուժումը շարունակել մինչև հազը դադարի անհանգստացնել:

Գազարի օշարակն օգտակար է ո՛չ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին:
Գազարի հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումն ու պայքարել շաքարախտի դեմ: Խոսքը վեչաբերում է թարմ քամած գազարի հյութին:

Գազարի այլ օգտակար հատկանիշներ.

  • բարձրացնում է իմունիտետն ու կարգավորում է սրտանոթային հիվանդությունները,
  • իջեցնում է խոլեսթերինի մակարդակը,
  • կանխարգելում է քաղցկեղային հիվանդությունները,
  • կանխարգելում է ակնեն,
  • վիտամինների աղբյուր է,
  • կալցիումի աղբյուր է,
  • կարգավորում է մարսողությունը,
  • մաքրում է օրգանիզմը:

Այս օշարակը կազատի հազից ու խորխից, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 696 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առողջական, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0