ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բնական միջոցներ՝ բարձր ճնշման դեմ պայքարելու համար
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 452 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ:

Հաճախ արյան բարձր ճնշումն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպես գլխացավը, ծանրության զգացումը ծոծրակի շրջանում, տեսողության վատացումը, սրտի շրջանում ցավերը, անքնությունը և քթային արյունահոսությունը: Դժբախտաբար, ճնշման թռիչքներ կարող են պատահել ո՛չ միայն հիպերտոնիյաով տառապողների մոտ, այլ նաև առողջ մարդկանց հետ, օրինակ՝ ուժեղ սթրեսից հետո:

Խնդրի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը և վերահսկել արյան ճնշումը: Այդ գործում կօգնեն նաև բնական միջոցները:

Կիտրոնի հյութ և մաղադանոս: Հեղուկի կուտակումն ու այտուցները կարող են վտանգավոր լինել, հատկապես, երբ խոսքը հիպերտոնիայի մասին է: Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել այտուցների դեմ՝ օգնելով օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները: Խորհուրդ է տրվում ամեն առավոտ 1-2 բաժակ ջրին կիտրոնի հյութ ավելացնել և խմել քաղցած վիճակում:

Սխտոր: Սխտորն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: Այն օգնում է նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, խթանում է անոթների լայնացումն ու խոչընդոտում թրոմբների առաջացմանը: Սխտորն օգտագործեք մթերքի մեջ, կամ ամեն օր մի պճեղ սխտոր կերեք: Այդ դեպքում խորհուրդ է տրվում սխտորը մեկ բաժակ ջրում թողնել 6-8 ժամ:

Սև շոկոլադ: Սև շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջությանը: Այն նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր մի փոքր սև շոկոլադ օգտագործել: Հաշվի առեք, որ խոսքը կաթնային շոկոլադի մասին չէ:

Ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք կարևոր պրոցեսներ: Այն օգտակար ճարպեր է պարունակում, ինչպես նաև մի խումբ սննդարար նյութեր: Ձիթապտղի յուղն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:

Հիպերտոնիկ կրիզից խուսափելու համար օգտակար է նաև հետևյալ թուրմը:

Բաղադրիչներ.

1. առյուծագիի սպիրտային թուրմ – 100 մլ,
2. կատվախոտի սպիրտային թուրմ – 100 մլ,
3. ալոճենու սպիրտային թուրմ – 100 մլ:

Պատրաստման եղանակը

Խառնել բոլոր բաղադրիչները և պահպանել մուգ գույնի տարայում: Ստացված թուրմը օրական պետք է ընդունել 3 անգամ,՝ 1-ական թ/գ, հետո փոքր քանակությամբ ջուր խմել:

Այս միջոցը վերացնում է ականջի աղմուկը, գլխացավը, բարելավում է ուղեղային արյան շրջանառությունը, գործում է որպես հանգստացնող միջոց նևրոզների ժամանակ, իջեցնում է ներգանգային ճնշումը և ամրացնում է նյարդերը:

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, առողջական | Վարկանիշ: 0.0/0