Ժողովրդական բժշկություն. Մատուտակը մակերիկամների բուժիչ միջոց
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 547 | 12:00 | |
Մակերիկամները մեծ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վրա: Այս փոքր էնդոկրին գեղձերը ստերոիդ, ադրենալին և նորադրենալին հորմոններ են արտազատում: Հենց այս հորմոններն են օգնում մեր օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ, ինչպես նաև ազդում են քնի որակի վրա: Մակերիկամների աշխատանքը Մակերիկամներն օրգանիզմի վահանն են սթրեսի դեմ: Երբ այս օրգանները լիովին առողջ են, հոգնածություն և հյուծվածություն չենք նկատում: Մակերիկամների աշխատանքը թուլանում է միայն այն դեպքում, եթե մարդը տարիներ շարունակ սթրեսի է ենթարկվում: Եթե անդադար հոգնածություն եք զգում, ապա սա նշանակում է, որ մակերիկամների աշխատանքը խախտվել է: Իսկ աշխատանքը վերականգնելու համար կարող եք դիմել նաև ժողովրդական բժշկությանը: Առաջարկում ենք մատուտակի արմատներից թեյ պատրաստել: Բաղադրություն.
Պատրաստման եղանակը. մատուտակի արմատը եփեք 2-3 րոպե, սառեցրեք և հեղուկը լցրեք ապակե շշի մեջ: Շիշը փաթաթեք տաք ծածկոցով, թողեք թրմվի 7-8 ժամ: Խառնուրդը քամեք: Խառնուրդն ընդունեք օրական 4 անգամ՝ 100 գրամ: Պետք է նշել, որ այս ըմպելիքի երկարատև օգտագործումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Սրանից խուսափելու համար ըմպելիքին գազարի տերևներ ավելացրեք: |
|