ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Ոլոռի օգտակարությունը
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 380 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ոլոռը` ժողովրդական բժշկության մեջ

Ոլոռը (Pisum) միամյա, լոբազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Տարբերում են կանաչ ոլոռի երեք ենթատեսակներ.

  • քաղցր, որի նոր հասունացող սերմերն ուտում են հում վիճակում կամ՝ պահածոյացված,
  • նվազ քաղցր կամ «ուղեղաձև», որը հիմնականում պահածոյացվում է աղի մեջ կամ՝ սառեցվում,
  • կեղևահան, որը պարունակում է բարակ մագաղաթյա շերտ, այն հիմնականում չորացնում են։

Ըստ հնէաբանների` ոլոռը հայտնի է եղել մարդուն առնվազն վաղ բրոնզե դարում, մշակվել է Հին Հունաստանում (Ք.ա. 4-րդ դ.), Հնդկաստանում (Ք.ա.1-ին դ.), Չինաստանում (4-րդ դ.), Ռուսաստանում (6-րդ դ.), Անգլիայում (11-րդ դ.)։

Ներկայումս ոլոռը մշակվում և պահածոյացվում է բազմաթիվ երկրներում, նաև ՀՀ-ում։ Թարմ ոլոռը պարունակում է մոտ 5,5 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 14,5 տոկոս օսլա, 5,5 տոկոս շաքար, մարդու առողջության պահպանման համար անչափ կարևոր ամինաթթուներ` լիզին, լեցիտին, տրիպտոֆան և այլն։ Հայտնի է, որ չորացրած ոլոռը սպիտակուցի պարունակությամբ չի զիջում քիչ ճարպ պարունակող մսին։ Կանաչ ոլոռի կալորիականությունը հավասար է մոտ 80-85 կկալ, իսկ չորացրածինը` 250-320 կկալ։

Ոլոռը պարունակում է ցինկ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և ռուտին, կարոտին, տոկոֆերոլներ։ Չոր ոլոռում օգտակար նյութերի տոկոսային չափը 3-4 անգամ մեծ է, քան թարմի մեջ, իսկ պահածոյացվածի մեջ` ավելի քիչ։

Ոլոռն օգտագործվում է որպես դիետիկ սնունդ` օստեոպորոզի, պանկրեատիտի, երիկամների հիվանդությունների, հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարային դիաբետի, շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Ոլոռը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` աթերոսկլերոզի, գլխացավի, միզաքարային հիվանդության, հելմինտոզի, այրոցքի, էկզեմայի, սակավարյունության դեպքում։

Չիբան. խառնել 3-ական ճ/գ չոր, փոշիացրած կանաչ ոլոռ, բրինձ, կորեկաձավար, բովել 3-4 րոպե, անընդհատ խառնել։ Ավելացնել 200 մլ եռջուր, եփեք 7 րոպե։ Թուրմը լցնել ապակե տարայի մեջ, 1 ժամ թրմել, պահել սառնարանում։ Խմել 2 ճ/գ` նախաճաշից առաջ, շարունակել 2 շաբաթ։

3 ճ/գ ոլոռի ալյուրը խառնել եռացրած ջրի հետ։ Ստացված հեղուկ խմորը լցնել թանզիֆի վրա և ամրացնել վերքին` քնելուց առաջ։

Այրոցք. դանդաղ ծամել 3-4 հատիկ թարմ կամ ջրի մեջ թրմված ոլոռ։ Ուտել օրը 3-4 անգամ` սնունդն ընդունելուց առաջ։

Ցածր հեմոգլոբին. նախաճաշի ժամանակ ուտել 3-4 ճ/գ թարմ կամ պահածոյացված կանաչ ոլոռ։

Էկզեմա, թարախային վերքեր, կապտուկներ. տրորել նոր հասունացող ոլոռի սերմը։ Ամրացնել վերքին։

1ճ/գ եփած ոլոռի խյուսը հարել 1 թ/գ ձվի դեղնուցի հետ։ Ամրացնել վերքին։

Այրվածք. այրվածքի հետևանքով առաջացած խոնավ վերքի վրա ցանել չոր ոլոռի փոշի։

Ուղեղի արյան սնուցումը լավացնող. ուտել 1-ական թ/գ ոլոռի չոր հատիկներ, օրը 4-5 անգամ, սնունդ ընդունելու ընթացքում` 50 մլ ջրի հետ։

Հաճախ կրկնվող գլխացավ. խմել 2-ական թ/գ ոլոռի ալյուր` 100 մլ ջրի հետ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Որդաթափ միջոց. կես կիլոգրամ ոլոռի հատիկները 10 ժամ թրմել խնձորի քացախի մեջ։ Ուտել 100-ական գրամ` օրը 4-5 անգամ։

Կես կգ ոլոռը կես ժամ եփել 1 լ ջրի մեջ, ավելացնել լոգանքի ջրին։

Տղամարդկանց համար.

20-30 գ ոլոռի հատիկները 3 ժամ թրմել 100 մլ սառը ջրի մեջ։ Չափաբաժինն ուտել օրվա ընթացքում, թուրմը խմել 1 թ/գ մեղրի հետ։

Թուրմով ողողումներն ամրացնում են լնդերը և մեղմացնում ատամի ցավը։

Քարեր երիկամներում. ծաղկման շրջանում հավաքել ոլոռի ընձյուղները, 20 գ հումքը 10 րոպե եփել 200 մլ ջրի մեջ, 30 րոպե թրմել, քամել։ Խմել 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, անկախ ուտելուց։ Շարունակել 15-20 օր։ Թուրմը տրոհում է քարերը` հասցնելով ավազի հատիկի չափի։ Խորհրդակցել բժշկի հետ։ Եթե քարերն ունեն ուրատային ծագում, ապա նման բուժումը խստիվ արգելված է։

Մազարմատներն ամրացնող. մանրացրած ոլոռը 5 րոպե եփել ձիթապտղի յուղի մեջ, թրմել 1 ժամ, քամել երկտակ ծալած թանզիֆով, ներմերսել գլխամաշկին, 10-15 րոպեից լվանալ մազերը։

Զգուշացում։ Ոլոռը պարունակում է պուրիններ, ինչի պատճառով հակացուցված է հոդատապի և երիկամների անբավարարության դեպքում։ Ոլոռով պատրաստված ուտեստները չարաշահելու դեպքում կարող է առաջանալ մեթեորիզմ, փքվածություն, ծանրության զգացողություն ստամոքսում: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում ոլոռը պետք է ուտել տրորելուց հետո։ Կարևոր է իմանալ, որ ոլոռը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0