Ժողովրդական բժշկություն. Չիչխանի օգտակար հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 397 | 12:00 | |
Ձմռանը մեր օրգանիզմն ավելի շատ վիտամինների կարիք ունի, քան տարվա այլ եղանակներին։ Վիտամինների հիանալի բնական աղբյուրներից մեկը չիչխանն է, որի օգտակար հատկությունները ստորև ներկայացված են. 1. Նյարդային համակարգ Չիչխանի պտուղներում և ճյուղերում պարունակվում է սերոտոնին, որը նյարդային համակարգի գործունեությունը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում։ Բացի այդ, մասնագետները պնդում են, որ չիչխանում պարունակվող վիտամինները կարող են կանխարգելել աթերոսկլերոզը և տարիքի պատճառով առաջացող մտավոր ունակությունների փոփոխությունները։ 2. Մաշկ և վերքեր Չիչխանի յուղը հայտնի է իր բակտերիոցիդ հատկանիշներով, որոնց շնորհիվ այն օգնում է բուժել մաշկի և լորձաթաղանթի վերքերը։ Չիչխանի հատիկներով խորհուրդ է տրվում նաև մշակել վնասված մաշկը ցրտահարությունից և այրվածքներից հետո։ Չիչխան ուտելն էլ է մաշկի համար օգտակար. դրանում պարունակվող կարոտինը, Е և F վիտամինները և այլ նյութերը կարգավորում են մաշկի նյութափոխանակությունը ու այն ավելի գեղեցիկ և առողջ դարձնում։ 3. Չնչառական համակարգ Չնշառական համակարգի համար չիչխանը նույնպես օգտակար է. սուր և քրոնիկ լարինգիտի ու ֆարինգիտի ժամանակ խորհուրդ է տրվում լորձաթաղանթները չիչխանի յուղով մշակել և ինհալացիաներ անել։ Կա կարծիք, որ այդ ինհալացիաները նաև օգնում են ձմռանը կանխարգելել շնչառական օրգանների վարակները։ 4. Պոտենցիա Որոշ մասնագետներ պնդում են, որ չիչխանում պարունակվող նյութերը (մասնավորապես՝ В վիտամինը) լավ են ազդում պոտենցիայի վրա, այդ իսկ պատճառով, տղամարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում անպայման չիչխան և չիչխանի յուղ ներառել։ |
|