ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Լավագույն բնական միջոցները՝ գրիպն ու մրսածությունը հնարավորինս արագ բուժելու համար
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 377 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Գրիպն ու մրսածությունը շատ տարածված են, իսկ դրանց բուժումը՝ բավականին ժամանակատար: Շատերը նման դեպքերում դիմում են հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների օգնությանը, որոնց ազդեցությունը, սակայն, ժամանակավոր բնույթ է կրում և որոնք ոչ միշտ են օգնում լիովին ապաքինվել:

Այնուամենայնիվ՝ գոյություն ունեն մի շարք փորձված և արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն մեղմել գրիպի ու մրսածության ախտանշանները և հնարավորինս շուտ ապաքինվել: Ընդ որում՝ այս տնական միջոցները չեն վնասում առողջությանը և շատ ավելի օգտակար են, քան դեղորայքը:

Հեղուկ

Հարբուխի ու մրսածության ժամանակ հարկավոր է հնարավորինս շատ հեղուկ օգտագործել: Ընդ որում՝ արդյունավետ կլինի ամեն ինչ՝ և՛ հասարակ ջուրը, և՛ հյութերը, և՛ ապուրը, և՛ թեյերը:

Գոլորշի

Գոլորշիով ինհալացիաները կօգնեն ազատվել քթի խոռոչում կուտակված լորձից: Կարելի է պարզապես տաք ջուրը լցնել խորը կաթսայի մեջ, այնուհետև ծածկել գլուխը սրբիչով, մոտեցնել կաթսային և 5-10 րոպե շնչել տաք գոլորշին: Սակայն հարկավոր է համոզվել, որ այն չափազանց տաք չէ և չի դառնա այրվածքների պատճառ:

Աղաջուր

Մրսածության հետևանքով առաջացած կոկորդի ցավից ազատվելու լավագույն բնական մեթոդներից մեկը աղաջուրն է: Հարկավոր է 1թ.գ. աղը լուծել 1 բաժակ տաք ջրում և ստացված լուծույթն օգտագործել բերանի խոռոչի ու կոկորդի ողողումներ անելու համար:

Մեղրաջուրշ

Մեղրը մրսածության դեմ լավագույն բնական միջոցներից է, իսկ գոլ հեղուկն օգնում է ազատվել քթի խոռոչում կուտակված լորձից: Հարկավոր է 2 թ.գ. մեղրը լուծել գոլ ջրում և դանդաղ խմել ստացված լուծույթը: Այս ըմպելիքը ոչ միայն կբուժի մրսածությունը, այլև կհանգստացնի նյարդերը:

Տաք թրջոցներ

Տաք թրջոցը քթի խոռոչները լորձից մաքրելու լավագույն տարբերակն է: Պարզապես հարկավոր է մաքուր կտորը թրջել տաք ջրով և օգտագործել որպես թրջոց:

Հավելյալ բարձ

Քթի խոռոչներում կուտակված լորձը դժվարությամբ է դուրս գալիս, ուստի հարկավոր է քնելիս մեկ կամ երկու հավելյալ բարձ օգտագործել՝ դրենաժն արագացնելու և վարակն օրգանիզմից հնարավորինս արագ է դուրս բերելու համար:

Բացի այդ, հարկ է հիշել, որ գրիպն ու մրսածությունն արագ բուժելու համար հարկավոր է լիարժեք հանգիստ, ուստի, չնայած տհաճ զգացողություններին, աշխատեք օգտագործել այդ ժամանակահատվածը հնարավորինս շատ հանգստանալու համար:

Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կամ դեղամիջոցները միակը արդյունավետ միջոցները չեն գրիպից խուսափելու համար: Ներկայացնում 6 սննդատեսակ, որոնք զարմանալիորեն արդյունավետ են գրիպի վիրուսի կանխարգելման ու բուժման հարցում:

1. Դդմի սերմեր

Սրանք լի են ցինկով, որը արյան սպիտակ գնդիկ-զինվորներին օգնում է պայքարել վիրուսի դեմ: Ցանկալի է ուտել հում, չբոված և առանց աղի:

2. Թունա ձուկ

Այս ձուկը սելենիումի հիանալի աղբյուր է, որը հայտնի է որպես իմունիտետ բարձրացնող և ազատ ռադիկալներից բջիջները պաշտպանող տարր: Կարող եք ինքներդ պատրաստել թունա ձկով ու բանջարեղենով համեղ սենդվիչներ և դրանցով պայքարել գրիպի դեմ:

3. Սունկ

Սրանք լի են բետա-գլյուկաններով, որոնք օգնում են մարմնին պայքարել տարատեսակ վիրուսների դեմ: Առավոտյան պատրաստված սնկով ձվածեղը կհագեցնի քո օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով և դու երկար ժամանակ կուշտ կլինես:

4. Քաղցր կարտոֆիլ

Սա հարուստ է A վիտամինով, որը իմունիտետը թուլացնող ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական վիտամիններից է: Բացի այդ՝ A վիտամինը հայտնի է աչքերի վրա ունեցած բարերար ազդեցությամբ:

5. Կանաչ թեյ

Աշնանային անձրևոտ երեկոներին մեկ բաժակ տաք թեյը հաճելիորեն տաքացնում է մարմինը, իսկ եթե հաշվի առնես կանաչ թեյի հզոր հակաօքսիդանտային և քաղցկեղի դեմ պայքարող հատկությունները՝ հաճելին կհամատեղես օգտակարի հետ:

6. Մածուն, յոգուրտ, կեֆիր

Այս կաթնամթերքների մեջ պարունակվող պրոբիոտիկներն աղեստամոքսային համակարգը մաքրող ու կարգավորող հզոր միկրոօրգանիզմներ են, որոնք օգնում են պահպանել առողջ ու ամուր իմունային համակարգ:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առողջական, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0