Ժողովրդական բժշկություն. Գաստրիտի բուժումը տնային պայմաններում
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 374 | 12:00 | |
Անորակ սնունդն ու ջուրը, ալկոհոլի չարաշահումը, ծխելը, սթրեսը, դեղամիջոցների չարաշահումը, նյարդային վիճակն ու մի շարք այլ գործոններ կարող է հանգեցնել գաստրիտի առաջացման: Այս հիվանդությունը բնորոշվում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմամբ, ախորժակի նվազմամբ ու ուժերի կորստով: Ներկայացնում ենք մի քանի բնական բաղադրատոմսեր, որոոնք կօգնեն ձեզ գաստրիտը բուժելու հարցում: 1. Մաղադանոսի հյութ Մաղադանոսից պատրաստված ըմպելիքը շատ արդյունավետ է գաստրիտի բուժման դեպքում: Սա այն պարզ միջոցներից է, որոնցից կարող եք օգտվել ամենատհաճ նախանշանների ժամանակ: Մաղադանոսը A, B, C, E, K վիտամինների աղբյուր է, այն նաև լավացնում է մարսողությունը, հանում է այրոցն ու բորբոքված վիճակը: Պարզապես 150գ մաղադանոսը բլենդերում հարեք 1լ ջրով: Ապա ստացված խառնուրդը թողեք թրմվի 2 ժամ: Այնուհետև քամեք հյութն ու ստացված ըմպելիքը լցրեք ապակե տարայի մեջ: Հյութը պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, սենյակային ջերմաստիճանում, և խմել օրվա ընթացքում: 2. Կարտոֆիլի հյութ Կարտոֆիլի հյութը օգնում է պայքարել գաստրիտի դեպքում առաջացած բարձր թթվայնության դեմ: Սրացման շրջանում այս միջոցը շատ արագ չեզոքացնում է ցավն ու բորբոքումը, իսկ ակտիվ բաղադրիչները թողնում են երկարատև բուժիչ ազդեցություն: Կարտոֆիլի հյութը գաստրիտի դեպքում լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ: Վերջինիս մեջ մտնող ակտիվ բաղադրիչները թույլ են տալիս շատ արագ չեզոքացնել այրոցը, ցավը, բարձրացնել ախորժակն ու արագացնել լորձաթաղանթի վերականգնումը: Քանի որ կարտոֆիլի հյութը պահպանում է իր հատկությունները միայն առաջին 10 րոպեների ընթացքում, ուստի այն հարկավոր է պատրաստել օգտագործելուց անմիջապես առաջ: Ըմպելիքի պատրաստման համար օգտագործվում է միջին չափի առանց վնասվածքների, կեղևով կարտոֆիլ: Կարտոֆիլը հարկավոր է մանրակրկիտ լվանալ տաք ջրով: Կարտոֆիլի հյութի պատրաստման համար օգտագործվում է հյութաահան կամ մանր քերիչ: Գաստրիտի բուժման համար 10 օր շարունակ, օրական 3 անգամ, ուտելուց 30-ից 40 րոպե առաջ ընդունել 1-ական ճ/գ կարտոֆիլի հյութ: Հաջորդ 10 օրերին հարկավոր է ընդմիջում տալ, այնուհետև ևս 10 օր շարունակել հյութն ընդունել օրական 2-ից 3 անգամ, աստիճանաբար չափաքանակն ավելացնելով ¼ ճ/գ-ից մինչև ½ ճ/գ: Գարնանն ու աշնանը գաստրիտի սրացման դեպքում, հարկավոր է ընդունել կարտոֆիլի հյութը նույն սխեմայով: Հակացուցումներ. այն հակացուցված է շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աղիների խանգարման դեպքում: Որպեսզի հյութի մեջ առկա ակտիվ նյութերը չվանասեն ատամների էմալը, այն հանրկավոր է խմել հյութ խմելու համար նախատեսված ձողիկի միջոցով, որից հետո ողողել բերանը: Բուժման ընթացքում անհրաժեշտ է հետևել հատուկ սննդակարգի. բացառել տապակած, յուղոտ, կծու, աղի, մարինացված սննդատեսակի, ինչպես նաև ցիտրուսային սուրճի և գազավորված ըմպելիքների օգտագործումը: Խուսափել նաև ստամոքսի լորձաթաղանթը գրգռող մթերքներից: 3. Բրնձի ջուր Բրնձի ջուրը համարվում է գաստրիտի բուժման ավանդական միջոցներից մեկը: Հավանաբար լսել եք այս մասին: Այն հանգստացնում է բորբոքված վիճակը, ցավը, գազերն ու ստամոքսում լարված վիճակը: Բրնձի ջուրը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Պարզապես պետք է 1լ ջրին ավելացնել 150գ բրինձ և եփել սովորականի պես, սակայն պատրաստելուց հետո բրնձի եփած ջուրը լցրեք առանձին տարայի մեջ: Այս ջուրը պետք է խմել օրվա ընթացքում: 4. Խնձորի և երիցուկի թեյ Հնարավոր է՝ ձեզ զարմացնի այս խառնուրդը, սակայն սա լավագույն խառնուրդն է, որը կարելի էր մտածել գաստրիտը բուժելու համար: Երիցուկի թուրմը հանգստացնում է ստամոքսը, օգնում է այրոցի ժամանակ, հանգստացնում և հանում է բորբոքումները, բուժում է գաստրիտը: Խնձորի թուրմը թույլ է տալիս բուժել ինֆեկցիաները: Սա հրաշալի կերպով օգնում է սրտխառնոցի դեպքում: Այս խառնուրդը պատրաստելու համար պետք է 1 մաքրած խնձոր: 1 բաժակ ջուրը եռացրեք, ապա ավելացրեք խնձորն ու մի փաթեթ երիցուկի թեյը: Թողեք թեյը եռա մի քանի անգամ, ապա եփեք 20 րոպեի ընթացքում: Դրանից հետո թողեք թրմվի և մի փոքր սառչի: Հյութը քամեք և խմեք օրվա առաջին կեսին: |
|