Ժողովրդական բժշկություն. Տնական միջոցներ՝ հոդացավերի դեմ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 469 | 12:00 | |
Շատերի մոտ հոդացավերը սովորական երևույթ են դարձել, հաճախ ցավը լինում է արմունկների, ուսերի և ծնկների հատվածներում: Այս ցավերը շատերին անգամ անկողին են հասցնում: Հոդացավերը հիմնականում առաջանում են տարիքի հետ, սակայն լինում են դեպքեր, երբ հոդերը սկսում են ցավել ավելի վաղ տարիքում: Այս ամենը տեղի է ունենում ռևմատիզմի, վնասվածքների, արթրիտի պատճառով: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն հանգստացնել այս նախանշանները: Տաք և սառը կոմպրեսներ Հոդացավերի դեպքում խարհուրդ է տրվում տաք և սառը կոմպրեսներ անել: Տաքը կնվազեցնի մկանային և հոդային ցավերը, իսկ սառը՝ կհանգստացնի լարվածությունը: Տաք կոմպրեսը դրեք վնասված հոդերին և պահեք 3 րոպե, կոմպրեսը հանեք և անմիջապես սառը կոմպրես դրեք, թողեք մնա 1 րոպե: Պրոցեդուրան կատարեք 15-20 րոպե՝ օրական մի քանի անգամ: Կոճապղպեղ Կոճապղպեղի յուղը քսեք վնասված հոդերին: Այսպիսով կնվազեցնեք ցավը, բորբոքումներն ու լարվածությունը: Սխտոր Սխտորն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ և օգնում է հոդացավերի ու այտուցների դեմ պայքարում: Օրական 2-3 պճեղ սխտոր կերեք դատարկ ստամոքսին: Ցավերը հանգստացնելու համար կարող եք նաև սխտորի յուղով մերսումներ անել: Այս բաղադրատոմսը վերցված է հին ռուսական ժողովրդական բժշկությունից: Այն շատ հեշտ է պատրաստել, քանի որ բոլոր բաղադրիչները հասանելի են և կան ձեր խոհանոցում: Բաղադրատոմսը բավականին արդյունավետ է, և տարբերությունը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո: Բաղադրություն 1 ճ/գ մանանեխ (կծու) Պատրաստման եղանակը Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Այն լցրեք ձեռքի քսուքի սրվակի մեջ: Քսեք վնասված հատվածներին, փաթաթեք պլաստիկ տոպրակով և տաք շարֆով: Թողեք քսուքը մնա 1.5-2 ժամ: Խորհուրդ է տրվում գործողությունը կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը հանգստանան այս գործողությունից հետո: Առավոտյան վնասված հատվածները լվացեք ջրով: Ձեզանից կպահանջվի մի քանի պրոցեդուրա, քանի որ արդյունքը կերևա մի քանի օր անց: Հիշեք, որ քսուքը պետք է պահել սառնարանում: Կաղամբի տերևը՝ հոդացավերի դեմ Կաղամբը բանջարեղենների թագուհին է: Այս բանջարեղենը ոչ միայն հարուստ է հագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով, այլև մանրաթելերի, C և K վիտամինների աղբյուր է: Սակայն կաղամբը ոչ միայն օգտակար է այն ուտելիս, այլև արդյունավետ է արտաքին օգտագործման համար: Կաղամբն ունի հակաքաղցկեղային նշանակությունը: Այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները՝ այսպիսով կանխարգելելով քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը: Իրականում, հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբն արդյունավետ կերպով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այս բանջարեղենն ունի նաև հակաբորբոքային նշանակություն: Կաղամբն արդյունավետ կերպով բուժում է այտուցներն ու մաշկային խնդիրները: Կաղամբի տերևները պարունակում են գլյուտամին՝ հզոր հակաբորբոքային բաղադրիչ, որը հանգստացնում է ալերգիաները, հոդացավերը, մաշկային խնդիրներն ու գրգռվածությունը: Հոդացավերը բուժելու համար ձեզ անհրաժեշտ են կաղամբի տերևներ: Ի՞նչ է պետք անել Կաղամբի տերևներն իջեցրեք եռացող ջրի մեջ, պահեք մի քանի վայրկյան, ապա հանեք: Կաղամբը տեղադրեք ցավող հոդերին և փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, թողեք մնա մոտավորապես 1 ժամ, կրկնեք պրոցեդուրան օրական 2-3 անգամ: Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կնկատեք տարբերությունը: |
|