Ժողովրդական բժշկություն. Ելակի պոչերի օգտակար հատկությունները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 309 | 12:00 | |
Օգտակար են ոչ միայն ելակի պտուղները, այլև պոչերը, որոնք դեն ենք նետում։ Ելակի պոչերով թեյ։ Կարող եք չորացնել ելակի պոչերը և դրանով թեյ պատրաստել։ Այս թեյը հակասթրեսային ազդեցություն է ունենում, հանգստացնում է օրգանիզմը։ Օգտակար է նաև բոլոր նրանց համար, ովքեր երիկամների խնդիրներ ունեն։ Թուրմ՝ պատրաստված ելակի պոչերով։ Մանրացրեք ելակի պոչերը, 1 թեյի գդալի վրա եռացրած ջուր ավելացրեք, մի քանի րոպե դրեք կրակին։ Կարող եք օգտագործել օրգանիզմի ընդհանուր վիճակը լավացնելու համար։ Ելակի պոչերը՝ գեղեցկության համար։ Թարմ ելակի պոչերը մանրացրեք բլենդերում, քսեք դեմքին։ Այս միջոցը կօգնի երիտասարդացնել մաշկը։ Ելակի պոչերը՝ մազերի համար։ Ելակի պոչերը կարող եք օգտագործել մազաթափության դեմ։ Վարսակի փաթիլներին մի փոքր ջուր ավելացրեք և ելակի մանրացրած պոչեր։ Քսեք մազերին շաբաթվա ընթացքում 3 անգամ, թողեք 30 րոպե։ Մազաթափությունը կդադարի, մազերն ավելի ամուր և փայլուն կդառնան և ծավալ կստանան։ Ելակի պոչերը՝ դիաբետի դեմ։ Ելակի պոչերով թեյ պատրաստեք, խմեք յուրաքանչյուր անգամ սնունդ օգտագործելուց հետո։ Այս միջոցը կնպաստի արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը։ |
|