Ժողովրդական բժշկություն. Բերանի տհաճ հոտից ազատվելու միջոցներ
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 397 | 12:00 | |
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Բերանի խոռոչի տհաճ հոտը, բավական տարածված խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում ՝ որոշակի մթերքի գործածությամբ, բերանի խոռոչի սխալ հիգիենայով և անգամ տարբեր հիվանդություններով: Այս խնդիրը խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա և կարող է դառնալ բավական լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի հարկավոր է հնարավորիս արագ ազատվել դրանից՝ անկախ դրա առաջացման պատճառից: Սուր հոտով մթերքը ևս կարող է լինել բերանի տհաճ հոտի պատճառներից մեկը, քանի որ ուտելիքի մնացորդները կարող են մնալ բերանի խոռոչում՝ ատամների արանքում և լեզվի վրա՝ առաջացնելով բակտերիաներ: Ծխախոտը նույնպես բերանի տհաճ հոտի «պատասխանատուներից» մեկն է: Հաճախ բերանի տհաճ հոտը կարող է վկայել լնդերի հիվանդության կամ կարիեսի մասին: Խնդրի առաջացման հիմքում կարող է ընկած լինել բերանի խոռոչի չորությունը (քսերոստոմիա)։ Թոքաբորբը, շաքարային դիաբետը, երիկամի հետ կապված խնդիրները ևս «պատասխանատու են» բերանի խոռոչի տհաճ հոտի համար: Բերանի տհաճ հոտից ազատվել կարելի է՝ պահպանելով ճիշտ հիգիենա. Անհրաժեշտ է ատամները լվանալ օրական երկու անգամ, նաև՝ ուտելուց անմիջապես հետո: Պետք է նաև լվանալ լեզուն, իսկ խոզանակը թարմացնել երկու կամ երեք ամիսը մեկ, ինչպես նաև՝ սուր շնչառական հիվանդություններից հետո: Խնդրից խուսափելու և այն կանխարգելելու նպատակով, մասնագետները խորհուրդ են տալիս շատ ջուր խմել: Դա կապահովի բերանի խոռոչի խոնավությունը, ինչն իր հերթին կնպաստի թարմ շնչառությանը: Առանց շաքարի մաստակը կամ կոնֆետները, որոնք անանուխ են պարունակում, նույնպես օգնում են պայքարել բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ: Ուշադիր պետք է լինել նաև դեղերի նկատմամբ. Որոշ դեղամիջոցներ կարող են վատ հոտ առաջացնել բերանում: Այս խնդրից մեկընդմիշտ ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա զարգացման պատճառն ու ազատվել հենց դրանից, սակայն այդ գործընթացը կարող է բավական երկարատև լինել, ուստի մինչ այդ կարելի է կիրառել որոշ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել տհաճ հոտից։ Նման դեպքերում օգնության են հասնում հատուկ ողողման միջոցները կամ մաստակները, սակայն դրանց փոխարեն կարելի է կիրառել մի շարք բնական միջոցներ, որոնք կարող են շատ ավելի արդյունավետ լինել, քանի որ օժտված են նաև բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ ոչ միայն քողարկում են տհաճ հոտը, այլև բուժում են բերանի խոռոչն ու լնդերը։ Ինչպես ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից. հինգ պարզ ու արդյունավետ բնական միջոց Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից ամենաարդյունավետները։
Այս պարզ ու հասանելի բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել բավական լուրջ առողջական խնդիրներով, այդ թվում՝ ներքին օրգանների, լնդերի, ատամների և նշագեղձերի հիվանդություններով, որոնք անուշադրության մատնելը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել։ Եթե ինքնուրույն չի ստացվում ազատվել բերանի տհաճ հոտից, ապա ցանկալի է այցելել ատամնաբույժի: |
|