Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները
| |
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 668 | 19:00 | |
Այս փոքրիկ, բայց կարևոր աշխատության վրա հեղինակը՝ Բրայան Թրեյսին, աշխատել է շուրջ 15 տարի, որն այդ ժամանակահատվածում կատարած ուսումնասիրությունների և սեփական փորձի արդյունքն է։ Ինչպես սեփական ուժերով դառնալ միլիոնատեր. սա է աշխատություն հիմնական խորհուրդը։ Յուրաքանչյուր անհատ իր գիտակցական կյանքն սկսում է միլիոնատեր դառնալու երազանքից: Միլիոնատեր դառնալու գաղափարով տոգորված մարդու կյանքում հաճախ է ծագում այն հարցը, թե ինչպես է պատահում, որ որոշակի մարդիկ ավելի հաջողակ ու ապահովված են, քան մյուսները: Առանձնապես ուզում են հասկանալ, թե ինչպես է, որ շատերն սկսում են բացարձակապես ոչնչից՝ գրպանում չունենալով գրոշ անգամ, և վերջնական արդյունքում դառնում միլիոնատեր: Միլիոնատեր դառնալը շատերի համար դառնում է անհաս մի երազանք: Սակայն հավատացեք, իրապես միլիոնատեր դառնալու դյուրին ճանապարհ կա՝ Ձեր իսկ ուժերով, առանց կողմնակի աջակցության: Դրանք հայտնի միլիոնատերերի հաջողության 21 գաղտնիքներն են, Ձեր իսկ երազած կյանքի 21 ուղիները: Եթե ցանկանում եք դառնալ միլիոնաատեր, կարևորը հաջողակ մարդ դառնալն է և բնությամբ տրված ներուժը առավելագույնս օգտագործելը: ՊԱՏՃԱՌԻ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔԻ ԵՐԿԱԹՅԱ ՕՐԵՆՔԸ Այն ամենը, ինչ այսուհետ մենք ներկայացնելու ենք մեր կայքում կարող է հիմնովի փոխել ձեր կյանքը: Դրանք կարող են հզոր ցատկահարթակ լինել Ձեր ֆինանսական վերելքի համար: Այսօր աշխարհում շատ միլիոնատերեր սկսել են ոչնչից, նրանք բազմիցս սննկացել են, ունեցել են անհաջողություններ, մինչև գտել են իրական հաջողության ճանապարհը: Նրանք հասել են, ուրեմն ինչո՞ւ դուք չեք կարող հասնել դրան: Մարդկային ճակատագրերի երկաթյա օրենքը հենց պատճառի և հետևանքի օրենքն է: Այն պարզ է, բայց բավականաչափ զորեղ: Այն ասում է. յուրաքանչյուր հետևանք ունի հստակ պատճառ, յուրաքանչյուր գործողություն ունի իր հետևանքները: Այս օրենքը հաստատում է, որ հաջողությունը ամենևին էլ պատահականություն չէ: Ֆինանսական հաջողությունը արդյունքն է հստակ, կոնկրետ, կարգավորված գործողությունների և դրանց անդադար կրկնության՝ մինչև նպատակադրված ֆինանսական անկախության հասնելը: Միայն անրաժեշտ է հիշել մի շատ կարևոր փաստ. ոչ ոք ձեզանից լավը չէ, ոչ ոք ձեզանից խելացի չէ: Փաստն այն է, որ բոլոր այն մարդիկ որոնք այսօր միլիոնատեր են, բացարձակ սովորական մարդիկ են՝ միջնակարգ կրթությամբ, զբաղեցրել են սովորական պաշտոններ, ապրել են հասարակ տներում, վարել են հասարակ ավտոմեքենաներ և նրանք Ձեզանից լավը չեն: Միլիոնատերերը, որոնք ինքնուրույն, առանց որևէ աջակցության են աշխատել իրենց միլիոնները, ունեն հաջողության 21 գաղտնիք: Կանադական ծագումով ամերիկացի միլիոնատեր Բրայան Թրեյսին ծնվել է 1944 թվականի հունվարի 5-ին։ Ավելի քան 70 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով ։ Բրայան Թրեյսին 1984 թվականին Վանկուվերում (Կանադա) հիմնված Brian Tracy International ընկերության նախագահն է և գլխավոր գործադիր տնօրենը։ Ընկերությունն զբաղվում է առաջատարության, իրացման, սեփական արժանապատվության, նպատակների, ռազմավարության, ստեղծագործական և հոգեբանական հարցերի խորհրդատվությամբ։ Գլխավոր նստավայրը գտնվում է Սան-Դիեգոյում (Կալիֆորնիայի նահանգ)։ Մինչ սեփական ընկերություն հիմնելը Բրայան Թրեյսին կարիերա է արել իրացման և մարկետինգի ոլորտում։ Նա դժվարին ճանապարհ է անցել։ Ապրել է ոչ հարուստ ընտանիքում։ Թողնելով դպրոցն անավարտ աշխատանքի է անցել շոգենավում և ութ տարի ճամփորդել աշխարհով մեկՙ լինելով ավելի քան 80 երկրներում և 5 մայրցամաքներում։ Երիտասարդ տարիքից նրան հետաքրքրել է մի հարց. ինչո՞ւ հավասար հնարավորությունների դեպքում որոշ մարդիկ հաջողակ են, իսկ ոմանք՝ ոչ։ Ուսումնասիրելով և վերլուծելով մարդկանց կյանքը, նա գտնում է այդ հարցի պատասխանը և սկսում աշխատել իր «հաջողության համակարգի» վրա։ Թողնելով սևագործ բանվորի գործը, նա սկսում է զբաղվել իրացմամբ։ Սկզբում նա սովորում էր հաջողակ գործընկերներից, սակայն առաջին տարվա վերջում նա ստանում է ավազ իրացնողի պաշտոնը։ Երկու տարի անցՙ 25 տարեկանում, Բրայանն արդեն փոխնախագահ էր և ղեկավարում էր ենթակա 95 աշխատողի։ 30 տարեկանում նա ընդունվում է կանադական համալսարան և տնտեսագիտության և բազնեսի գիտական աստիճան ստանում։ 1981 թվականին Բրայան Թրեյսին ստեղծում է «հավողության համակարգ», որն սկզբում կոչվում էր «Ֆենիքսի սեմինար»։ 1985 թվականին վերամշակում է իր սեմինարների աուդո տարբերակըՙ «Հաջողության հասնալու հոգեբանությունը» վերնագրով, որը շուտով դառնում է համաշխարհային բեստսելեր, թարգմանգում է ավելի քան 20 լեզուներով։ Շարունակելի ՝ հետևեք մեր թողարկումներին Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ © Արմեն Գևորգյան, թարգմանության համար |
|