Ինչի համար է դաստակի կարմիր թելը
Կարմիր թելի ուժը հայտնի է շատ վաղուց:Մարդիկ հավատացել և մինչև հիմա էլ հավատում են հայացքների և բառերի ուժին: Իսկ ահա մարդկանց չար հայացքներից և մտքերից պաշտպանվելու համար էլ ստեղծվել են ամուլետները, թալիսմանները և պահապանները:
Այսօր էլ չար ուժերից և հայացքներից պաշտպանվելու ամենատարածված միջոցը, որը կարելի է հանդիպել և հայտնի մարդկանց, և հասարակ մարդկանց ձեռքերին, դա կարմիր թելն է:
Իսկ ահա ինչ է նշանակում այդ պահապանը և ինչպես այն ճիշտ օգտագործել գիտեն քչերը:
Պահապան կարմիր թելը
Այդ թալիսմանը պետք է կրել ձախ ձեռքին: Այն ձեզ կօգնի պաշտպանվել այլոց ուժեղ նախանձից և կազատի ձեզ մեղավոր մտքերից:
Չպետք է մոռանալ, որ թելը պետք է լինի բնական բրդից և անպայման կարմիր: Ինչու՞ հենց կարմիր, որովհետև այն մարմնավորում է վտանգը իր բոլոր արտահայտչաձևերով: Բացի այդ հայտնի է, որ հենց կարմիր թելով է փաթաթված եղել Ռահիլի (աշտվածաշնչյան նախամայր) գերեզմանը, որը գտնվում է Իսրաելում: Իսկ կաբբալիստների հավատի համաձայն, Ռայհիլը ամբողջ աշխարհի մայրն էր: Նա իրեն նվիրաբերել է մարդկությունը: Այդ պատճառով է, որ հավատացյալները ցանկանում են օրհնել կարմիր թել ամուլետը հենց Իսրաելում և հենց նախամոր գերեզմանին:
Ինչպե՞ս կապել դաստակին կարմիր թելը
Որպեսզի կարմիր թելը կատարի իրեն հասանելիքը, այն պետք է կապել որոշակի օրենքներով.
- պետք է գնել բրդյա նոր թել
- Կտրեք մի փոքր կտոր և այն կապելու ընթացում պետք է ասվի աղոթք. այն հատում է և կարելի է ասել տարբեր լեզուներով:
- Թելը պետք է կապի մոտ մարդ՝ ամուսին, մայր, քույր, ընկեր և այլն: Ոչ մի դեպքում այն չպետք է ինքնուրույն կապել, քանի որ այդ դեպքում այն չի ունենա այն ուժը, որով օժտված է:
Ինչու են կարմիր թելը կապում հենց ձախ դաստակին
Ձախ ձեռքը համարվում է ստացող ձեռք: Դա նշանակում է, որ նրա միջողով կարող է ձեր օրգանիզմը ստանալ այն բացասական էներգիան , որը կարձակեն ձեզ շրջապատող մարդին՝ ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ:
Կապելով թելը ձախ ձեռքին ՝մենք փակում ենք վատ թներգիայի ուղղին:
Եթե կապում են աջ ձեռքին, ապա նրա համար, որ դեպի իրենց գրավեն հաջողությունը, բարեկեցությունը , ինչպես նաև արժանի զուգընկերոջ:
Կարմիր թելի աղոթքը
Աղոթքը պետք է պարտադիր արտասանվի թելը կապելիս և այն պետք է արտասանի թելը կապողը և ոչ թե նա, ում դաստակին կապում են:
«Տէր Ամենակալ, օրհնյալ լինի քո թագավորությունը երկրի վրա և երկնքում
Խոնարհվում եմ քո մեծության առաջ և հայցում քո ողորմությունը,
Դու ողորմած ես բոլոր նրանց, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու քեզ
Դու ապաքինում ես հիվանդներին և օգնում նրանց, ովքեր կարիքի մեջ են,
Քո սերն է, ճշմարիտ է և Ոչ ոք, բացի քեզանից չունի համաշխարհային ներում
Խնդրում եմ պահպանիր ծառային քո (այն մարդու անունը, ում ձեռքին կապվում է)
Եվ պաշտպանիր թշնամիներից՝ տեսանելի և գաղտնի,
Քանի որ դու ես տերը երկրի ու երկնքի»:
Աղոթքի ամեն տողին համապատասխանում է մի հանգույց, այսինքն վերջին տողը արտասանվում է արդեն պատրաստի ամուլետի վրա:
Ինչպե՞ս կրել կարմիր թելը
Եթե դուք մի օր տեսնեք, որ ձեր ձեռքի կարմիր թելը չկա, նշանակում է այն իր վրա է վերցրել չար ուժը՝ պահպանելով ձեզ բացասական էներգիայից:
Եթե դուք այն չգտնեք, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, իսկ եթե գտնեք, ուրեմն այրեք այն և դրանից հետո կարող եք նոր պահապան կապել ձեր դաստակին:
Կարմիր թելը հզոր պահապան է աչքից և նախանձից:
Պահպանեք ձեզ….